Համարը 
N 384-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.04.28/17(751) Հոդ.436
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.04.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 384-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հուլիսի 10-ի N 443-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 16

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 384-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների կենսագործման անհրաժեշտությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ յուրաքանչյուր երկրի կենսատարածության ձևավորումը և կենսագործունեության ծավալումը տեղի է ունենում քաղաքաշինությամբ կազմավորված միջավայրում: Հազարամյակներ շարունակ ապրելով իր զարգացումը և մշտապես լինելով մարդկության քաղաքակրթության էական բաղադրիչ, քաղաքաշինությունը լուծել է ձեռակերտ շրջակա միջավայրի ձևավորման հիմնարար խնդիրներ: Քաղաքաշինական համակարգերի անվտանգության, հուսալիության և կայունության երաշխիքների ապահովման կարևորությունն ու արդիականությունը պայմանավորված են նաև ամբողջ աշխարհում արձանագրվող քաղաքային բնակչության թվի սրընթաց աճով` մեծապես ուրբանիզացնելով տարաբնույթ հիմնախնդիրների լուծման ուղղությունները:

2. Անկառավարելի ուրբանիզացման հնարավոր սպառնալիքների չեզոքացման, տարածական առումով առավել հավասարակշռված տարաբնակեցման համակարգի ձևավորմանը նպատակաուղղված` բազմակենտրոն զարգացման սկզբունքների հետևողական ներդրումը պայմանավորված է ինչպես տարածաշրջանային զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, այնպես էլ բարձր սեյսմիկ վտանգավորության գոտիներում և, հատկապես, մայրաքաղաքում բնակչության խտության անցանկալի աճի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությամբ:

3. Ներառելով տարածական պլանավորման, ճարտարապետության, շինարարության, բնակարանային-կոմունալ ոլորտները և առնչվելով բազմաթիվ այլ բնագավառների հիմնախնդիրներին, քաղաքաշինությունն ըստ էության կոչված է ապահովելու պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումը` կապված երկրի տարաբնակեցման համակարգերի հավասարակշռման և տարածական կազմակերպման, տարածքային, բնական, պատմամշակութային ռեսուրսների կայուն օգտագործման, ազգաբնակչության համար անվտանգ ու մատչելի բնակելի տարածություն ունենալու և կոմունալ ծառայություններ ստանալու հնարավորության ընձեռման, վտանգավոր երկրաբանական ու տեխնածին երևույթներից պաշտպանության, շենքերի և կառուցվածքների սեյսմակայունության ապահովման ու անվտանգ շահագործման խնդիրների հետ:

4. Անհատի և հասարակության հոգևոր-մշակութային զարգացման ներդաշնակ պայմանների ստեղծման տեսանկյունից կարևոր դեր ունեն ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը, որոնց միջոցով կազմավորված ծավալատարածական կենսամիջավայրերը` արտացոլելով դարաշրջանի գաղափարախոսությունը, հոգևոր, էթիկական և էսթետիկական հիմնարար արժեքները, մարդու ամբողջ կյանքի ընթացքում ներգործում են նրա աշխարհընկալման ձևավորման ու զարգացման վրա: Ուստի ազգային ինքնության հիմքերի պահպանումը համամարդկային արժեքներին ու ժամանակի նվաճումներին համահունչ, դրանց նորովի վերաիմաստավորումն ու մարմնավորումը` հայ ճարտարապետության ու քաղաքաշինության զարգացման հարատևության երաշխավորն են:

5. Ընդհանրական ձևակերպմամբ, քաղաքաշինական կայուն զարգացման գերակա նպատակը ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումն ու քաղաքաշինական միջոցներով բնակչության կյանքի որակի հետևողական բարելավումն է:

6. Նման համակողմանի ընդգրկումն անմիջականորեն առնչվում է պետության, հասարակության և անհատի կենսական կարևորություն ունեցող շահերին, ուստի վերջիններիս սպառնացող վտանգների կանխարգելման և չեզոքացման ուղիների ամրագրումն անհրաժեշտ է դիտարկել ազգային անվտանգության ապահովման օրակարգի շրջանակներում:

 

II. ՏԱՐԱԾԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

7. Տարածությունն ըստ էության ցանկացած երկրի համար եզակի ռազմավարական ռեսուրս է, որի պատշաճ կազմակերպման բազմաբնույթ հիմնահարցերը կազմում են ազգային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչներ: Տարածական համակարգերի զարգացման և ձևավորման օրինաչափությունները նախ և առաջ բնորոշվում են երկրում ստեղծված հասարակական հարաբերությունների բնույթով և համապատասխան պետական քաղաքականությամբ:

8. Հայաստանի տարածական համակարգը ձևավորվել է խորհրդային ժամանակաշրջանի պլանային տնտեսությանն ու կառավարման վարչական մեթոդներին բնորոշ գործոնների ազդեցության ներքո, իսկ հատակագծային կառուցվածքն արտացոլում է արտադրական կարողությունների տեղաբաշխումն ու տարաբնակեցումը, որոնք զարգանում էին ԽՍՀՄ տնտեսական համակարգում Հայաստանին հատկացված դերին համապատասխան:

9. Բարդ կլիմայական պայմանները և խորհրդային ժամանակաշրջանում ընդունված տնտեսավարման եղանակը հանգեցրել են Հայաստանի տարածական զարգացման շեշտված անհամաչափության. մի կողմից` մայրաքաղաքում, հարթավայրային և առանձին սարահարթային շրջաններում բնակչության չհիմնավորված կուտակմանը, մյուս կողմից` մի շարք բնակավայրերի դեգրադացիային (հավելված N 1): Արդյունքում մենք ժառանգել ենք տարածական մի համակարգ, որին բնորոշ է զարգացման միակենտրոնությունը: Երևանում կենտրոնացած է հանրապետության քաղաքային բնակչության կեսից ավելին, տնտեսական ներուժի զգալի մասը, կենտրոնական գործառույթների, կարևորագույն կազմակերպությունների, գիտության և մշակույթի օբյեկտների ճնշող մեծամասնությունը (հավելված N 2):

10. Հետխորհրդային ժամանակաշրջանում երկրում ստեղծված սկզբունքային նոր իրավիճակը հանգեցրեց տարածական զարգացման քաղաքականության արմատական վերանայման` ձեռք բերելով միանգամայն այլ հատկություններ, որոնք, բնականաբար, բնորոշ չեն նախկին հասարակական հարաբերություններին: Երկրում իրականացված բարեփոխումները հիմք են հանդիսանում տարածական համակարգերի այնպիսի ձևափոխումների համար, որոնք համահունչ կլինեն հասարակական նոր հարաբերություններին, անվտանգ, հավասարակշռված և կայուն տարածական զարգացման ապահովմանը:

11. Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ ձևավորվելով տասնամյակների ընթացքում, տարածական համակարգերն օժտված են բավականաչափ հզոր իներցիոն հատկություններով: Ներկայումս պահպանվում է այն վտանգավոր տենդենցը, ըստ որի դինամիկ զարգացման գործընթացներում ներգրավված են հիմնականում մայրաքաղաքը, մասամբ` խոշոր քաղաքները, իսկ փոքր և միջին քաղաքներն ու գյուղական բնակավայրերը` որոշ բացառություններով, մեկուսացված են այդ գործընթացներից, ընդ որում, նման իրավիճակը հավասարապես անցանկալի է թե՛ կենտրոնի, և թե՛ ծայրամասի համար: Այնուհանդերձ, մեր երկիրն ունի բազմակենտրոն զարգացման մոդելին հասնելու զգալի ներուժ` տարածաշրջանային զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, տարաբնակեցման համակարգի կառուցվածքի երկարաժամկետ ամրապնդման և դրա հավասարակշռված ու կայուն զարգացման համար։

12. Հանրապետության տարածական զարգացման խնդիրներն անհրաժեշտ է դիտարկել` ելնելով Հայաստանի Հանրապետության անկախության, աշխարհաքաղաքական դիրքի նշանակությունից, կենսաապահովման համակարգերի համեմատական ինքնաբավության ապահովումից` վերհանելով հնարավոր բոլոր ռեսուրսները և դրանց կայուն օգտագործման հնարավորությունները, և այս ամենի հիման վրա ամրագրել տարածական զարգացման ու քաղաքաշինական կազմակերպման հնարավոր լավագույն տարբերակները:

13. Տարածական ասպեկտների իմաստավորումն անհրաժեշտ է պետության կայուն զարգացման առավելագույնս հիմնավորված, կոնկրետ պայմանների հետ փոխկապակցված և առկա նախադրյալներից բխող, հետևաբար նաև արդյունավետ և շարունակական ընթացքն ապահովելու համար, ինչն անհնարին է, առանց նշված բազմատարր զարգացումներին սպառնացող վտանգների գնահատման, դրանց կանխարգելման և չեզոքացման համարժեք մեխանիզմների ստեղծման:

14. Նշված հիմնախնդիրներն ու դրանց լուծմանը նպատակաուղղված միջոցառումներն ամրագրվում են տարածական զարգացման հենքը հանդիսացող` ազգային, տարածքային և տեղական մակարդակների հիերարխիկ կառուցվածք ունեցող պլանավորման փաստաթղթերով` առկա իրավիճակի համալիր գնահատականի և համակարգային վերլուծության արդյունքում: Ուստի, տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձևավորումն այն հիմնական նախադրյալն է, որը միարժեքորեն պետք է գնահատվի որպես տարածական զարգացման ծրագրերի և կառավարման գործառույթների իրականացման հիմք և երաշխավոր:

15. Միևնույն ժամանակ, նշված նկատառումները սերտորեն շաղկապված են և, անհրաժեշտաբար, պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման, նոր աշխատատեղերի ստեղծման, հասարակության յուրաքանչյուր անդամի համար սոցիալական և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ջանքերի արդյունավետ իրականացման տեսանկյունից:

16. Հայաստանին բնորոշ մի շարք կարևոր առանձնահատկությունների առկայության և դրանց համադրման դեպքում տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման հրատապությունը ներկայանում է առավել բացահայտորեն:

17. Մասնավորապես.

1) Հայաստանի Հանրապետության համար խնդրո առարկա հարցն արդիական է նախ և առաջ տարածաշրջանում նրա աշխարհաքաղաքական դիրքի համատեքստում: Հանրապետության մարզերից 9-ը սահմանամերձ են, ուստի տարածական պլանավորման կարևոր ուղղություններից մեկը սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման և զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման և ներդաշնակ կենսագործունեության ապահովման խնդիրն է (հավելված N 3): Բացի ներպետական խնդիրների լուծման անհրաժեշտությունից` տարածական պլանավորումն այս ոլորտում պարունակում է նաև տարածաշրջանային միջավայրի ձևավորման բաղադրիչ: Հարևան երկրների հետ երկխոսության ամրապնդման, համակողմանի համագործակցության զարգացման, սահմանամերձ գոտու սոցիալական, տարածական և քաղաքաշինական միասնական ծրագրերի իրականացման կարևոր իրավական գործիքներ են «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» և «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին» եվրոպական շրջանակային կոնվենցիան: Անշուշտ, տարածական պլանավորման բնագավառում անդրսահմանային համագործակցության արդյունավետության և սահմանամերձ տարածքների անվտանգության տեսանկյունից կարևոր է հաշվի առնել հարակից երկրների սահմանամերձ տարածքների «բացվածության» կամ «փակվածության», ինչպես նաև դրանց յուրացվածության աստիճանը (տարաբնակեցման համակարգ, բնակչության թիվ, զբաղվածություն, սոցիալական ենթակառուցվածք, բնակլիմայական պայմաններ և այլն), ինժեներատրանսպորտային, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների, փոխկապակցված տնտեսական, սոցիալական, լանդշաֆտի և մշակութային ժառանգության պահպանության, էկոլոգիական բնույթի խնդիրների լուծման, բնական և տեխնոգեն աղետների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և այլ հանգամանքներ: Նշված ոլորտում տարածական պլանավորման գործառույթներն իրականացնելիս հարկ է հաշվի առնել նաև երրորդ երկրների հետաքրքրությունները` կապված միջազգային տրանսպորտային միջանցքների ու ինժեներական ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև այլ խնդիրների հետ.

2) տարածական պլանավորման հիմնախնդիրների հետևողական լուծման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև մեր երկրի բնական համալիրի յուրահատկություններով։ Հայաստանի Հանրապետության ընդհանուր տարածքի մոտ 56 տոկոսն է պիտանի տարաբնակեցման համար, մնացյալը` 2200 մ բացարձակ նիշից բարձր, բնակության համար ոչ պիտանի տարածքներ են: Բարձրլեռնային և լեռնային համայնքները կազմում են հանրապետության համայնքների շուրջ 40 տոկոսը (հանրապետության բնակչության շուրջ 16,5 տոկոսը) և ընդգրկված են թույլ յուրացված գոտիներում: Դրանք տեղաբաշխված են հիմնականում 1700-2200մ լեռնալանջերի վրա, ունեն բավարար ռեզերվային տարածքներ, ռեսուրսային և էկոլոգիական մեծ պոտենցիալ, սակայն բնորոշվում են ինժեներական և տրանսպորտային ցանցի անկատար ապահովվածությամբ, բնակավայրային թույլ ցանցով, լքված բնակավայրերով, բնակչության ցածր խտությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի տարածքն ամբողջությամբ գտնվելով սեյսմավտանգ գոտում բնութագրվում է նաև արտածին երկրաբանական պրոցեսների, հատկապես սողանքների լայն տարածվածությամբ (հավելված N 4): Դրանք մեծ վնաս են հասցնում հանրապետության տնտեսությանը, տարածքների էկոլոգիական իրավիճակին, սպառնում բնակչության անվտանգությանը: Նշված խնդիրների վերաբերյալ մանրամասն ծրագրային մոտեցումները նշված են «6. Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների ու տեխնածին երևույթների ազդեցության նվազեցման խնդիրները» բաժնում.

3) տարածական զարգացման կարևոր բաղադրիչներից է ճարտարապետական ժառանգության ու քաղաքների պատմամշակութային միջավայրերի պահպանությունն ու ռեաբիլիտացիան` որպես բնակավայրերի ինքնատիպության, գրավչության, ինչպես նաև մարդկանց բարեկեցության բարձրացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստող էնդոգեն զարգացման խթան: Տարածական պլանավորման գործառույթները խարսխված են կայուն զարգացման ընդունված չափանիշների վրա` հարատևության, վերլուծությունների ամբողջական միահյուսված (ցանցային) սկզբունքի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ համագործակցության, հորիզոնական և ուղղահայաց կապերի ամրապնդման և տարածական պլանավորմամբ շահագրգռվածների փոխհամաձայնության ապահովմամբ: Ընդ որում, ի լրումն կայուն զարգացման դասական եռաբաժան կառուցվածքի` Եվրոպայի խորհրդի կողմից վերջերս ամրագրված չորրորդ` մշակութային չափանիշը, հատկապես կարևոր է Հայաստանի համար, որի մշակութային ժառանգությունը ներկայանում է որպես աշխարհի ամենահին քրիստոնյա երկրի գերագույն արժեքներից և հայ ինքնությունը բնորոշող ցայտուն առանձնահատկություններից մեկը.

4) բնակավայրերի անվտանգ և բնականոն զարգացման նախադրյալների ստեղծման տեսանկյունից հատկապես կարևորվում է տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի, այն է` հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի կազմման անհրաժեշտությունը: Վերջիններիս առկայությունը, ի լրումն վերը նշված խնդիրների, մեծապես կնպաստի տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացմանը, քանի որ կառավարման ապակենտրոնացման պայմաններում կառուցապատմանն առնչվող գրեթե բոլոր թույլտվական գործառույթները վերապահված են համայնքների ղեկավարներին: Նշված փաստաթղթերի կազմումը, լինելով համայնքի օրենքով սահմանված պարտադիր լիազորություն, տեղական ինքնակառավարման դեռևս ոչ կատարյալ ինստիտուտի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում` դժվար իրագործելի խնդիր է դարձել այն դեպքում, երբ բազմաթիվ համայնքներում իրականացվում է չկանոնակարգված կառուցապատում: Նշված բնագավառում առկա պետական աջակցության և դրա շարունակականության ապահովումն էապես կնպաստեն քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթների թափանցիկությանը, սուբյեկտիվ որոշումների բացառմանը, կառուցապատման ոլորտում ներդրումային գործընթացների խթանմանը, հանրապետության բնակավայրերում և դրանցից դուրս բարենպաստ և անվտանգ կենսամիջավայրի ձևավորմանը.

5) տարածական պլանավորման և ճարտարապետական միջոցներով տարածաշրջանների ու բնակավայրերի անվտանգության ապահովման և դրանց գրավչության բարձրացման, նպաստավոր ներդրումային ինվեստիցիոն-շինարարական շուկայի զարգացման, կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման համար անհրաժեշտ է քաղաքաշինական ամբողջ համալիրը դիտարկել, վերագնահատել, արժևորել և իրագործել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության լույսի ներքո` դրանով սահմանված սկզբունքներին համապատասխան: Այդ թվում.

ա. տարաբնակեցման համակարգի համաչափ զարգացման նպատակով վերանայել քաղաքային խոշոր խմբավորումները և արդյունավետ պայմաններ ստեղծել ապակենտրոնացման և բազմակենտրոն զարգացման համար: Այդ առումով հատուկ ուշադրության առարկա դարձնել Երևանի ագլոմերացիայի տարածական զարգացման հիմնահարցերը,

բ. ելնելով հանրապետության հավասարակշռված տարածական կառուցվածքի ձևավորման և ինժեներասեյսմիկական անվտանգության պահանջներից` խուսափել խոշոր քաղաքային կուտակումներից և ուռճացումներից, վարելով փոքր և միջին քաղաքների կառուցապատման ինտենսիվացման քաղաքականություն, գերազանցապես սեյսմիկ տեսանկյունից հուսալի և գյուղատնտեսության համար ոչ պիտանի տարածքների վրա,

գ. հանրապետության և նրա բնակավայրերի ներդաշնակ զարգացման խնդիրները դարձնել քաղաքաշինական քաղաքականության հիմքը, անհրաժեշտ լծակներ ստեղծելով կապիտալ ներդրումները նպատակաուղղելու ի նպաստ հասարակության ընդհանրական շահերի, համախմբելով ու խրախուսելով մասնավոր նախաձեռնությունը հատկապես թույլ զարգացած տարածքներում,

դ. հատկապես կարևորել քաղաքային և քաղաքամերձ տարածքների, գյուղական և քաղաքային բնակավայրերի ներդաշնակ փոխլրացնող զարգացման հիմնախնդիրները` բնական և մշակութային լանդշաֆտների փոփոխության պատճառ հանդիսացող հանգամանքների և ազդեցությունների հաշվառումով,

ե. զարգացնել Հայաստանի Հանրապետությունում ինտեգրացված լանդշաֆտային պլանավորման գործընթացը` հատկապես քաղաքային մշակութային լանդշաֆտները, դեգրադացված լանդշաֆտները, ինչպես նաև բնապահպանական տեսանկյունից արժեքավոր և խոցելի տարածքները,

զ. քաղաքաշինական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը համարել ճարտարապետական և բնական ժառանգության վերականգնման, պատմական քաղաքների կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման խնդիրները` նպաստելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը պահպանելու և այդ արժեքները մարդկանց բարեկեցության բարձրացմանը նպատակաուղղելուն,

է. համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի վերանայման ու նորերի կազմման ընթացքում հասնել առավել շահավետ ու հավաք լուծումների` տարածքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, նյութական մշակույթի հուշարձանների պահպանության ու բնապահպանական միջոցառումների իրականացման ապահովմամբ: Տարածքի գոտևորման, գոյություն ունեցող թաղամասերի վերակառուցման, քաղաքաշինական միասնական համալիրների միջոցով ստեղծել բնակվելու հարմարավետ, ապահով և գրավիչ միջավայր,

ը. տարածական պլանավորման գերակա ուղղություններից մեկը համարել հանրապետությունում տուրիզմի, հանգստի և առողջարանային համալիրի զարգացման գործընթացը, որը պետք է նպատակամղվի ռեկրեացիոն պաշարների կայուն օգտագործմանը, մշակութային, բնական և կլիմայական առանձնահատկությունների և հնարավորությունների վերհանմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը` նպաստավոր պայմաններ ստեղծելով համակարգը շահութաբեր ինդուստրիայի վերածելու համար,

թ. հանրապետության ճարտարապետաշինարարական ոլորտի քաղաքականությունը վարել բնակավայրերի ծրագրային զարգացման սկզբունքներով, տարածքների կառուցապատումն իրականացնելով գեղագիտական բարձր որակ ունեցող, ներդաշնակ ու հարմարավետ միջավայր ստեղծող, սեյսմակայուն և երկարակյաց կառույցներով, ընտրելով շինարարության, այդ թվում` վերականգնվող էներգառեսուրսների օգտագործման, էներգախնայողության ու էներգետիկ տեսանկյունից արդյունավետ տեխնոլոգիաներ, շինանյութեր ու կոնստրուկցիաներ, ինչպես նաև ելնելով տվյալ տարածաշրջանի առանձնահատկություններից և առավելագույնս համապատասխանեցնելով բնակչության պահանջներին,

ժ. գյուղական բնակավայրերի կառուցապատման գործընթացում առաջնակարգ համարել գյուղական բնակչության սոցիալական, կրթական, մշակութային, կենցաղային ու սպասարկման այլ ոլորտների ենթակառույցների մակարդակն արդի ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրները՝ բնակչության բարեկեցության ապահովման և միգրացիայի պրոցեսները կանխելու նպատակով, ընդ որում, գյուղական տարածքների կազմակերպումն ու կառուցապատումը պետք է ելնի հանրապետությունում գյուղատնտեսության համար պիտանի հողերի սակավության, ոռոգման համակարգերի հնարավորությունների սղության և շատ շրջաններում կլիմայի անբարենպաստ պայմաններից,

ժա. հատուկ ուսումնասիրության և մշակման առարկա դարձնել այգեգործական ընկերությունների համալիրները` անհրաժեշտ հիմքեր ստեղծելով դրանց տնտեսական նշանակությունը և շահագործման ակտիվությունը բարձրացնելու համար,

ժբ. կառուցապատման և վերակառուցման ընթացքում առաջնահերթ կարևորություն տալ բնակչության անվտանգության հարցերին՝ հեղեղների, սողանքների, հրդեհների, երկրաշարժի, այլ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացող փլուզումների ժամանակ ստեղծելով մարդկանց մեկուսացման ապահով գոտիներ տեղափոխելու հնարավորություն,

ժգ. արդյունաբերական և արտադրական շենքերի համակարգը, հանրապետությունում կառուցված արդյունաբերական հանգույցների վերակառուցումն իրականացնել միայն բազմակողմանի ու համակարգված տեխնիկատնտեսական հիմնավորումներից հետո, օպտիմալացնելով վերջիններից հողօգտագործումն ու ներդաշնակելով տարածական հատակագծման հիմնական սկզբունքների հետ` քաոսային տեղաբաշխումից ու անցանկալի զարգացումներից խուսափելու համար,

ժդ. հանրապետության ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքները բարելավելու նպատակով կատարելագործել ինժեներական ցանցերի ու տրանսպորտային կապերի ամբողջ համակարգը՝ ելնելով պետության արդի և ապագա ռազմավարական համընդհանուր սկզբունքներից: Ինժեներական ենթակառուցվածքների համակարգը պետք է ապահովի փոխադարձ փոխարինելիության և անվտանգության պայմանները, անխափան կապն արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտ մակարդակը հանրապետության յուրաքանչյուր հատվածում,

ժե. բարելավել հանրապետության տրանսպորտային ուղիներին, հատկապես միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքների քաղաքաշինական իրադրությունը, անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել դրանց անվտանգությունն ու հարմարավետությունը բարձրացնելու ուղղությամբ,

ժզ. աջակցել քաղաքաշինության բնագավառում գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտի հիմնարար ու կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների զարգացմանը, մասնագիտական կրթության համակարգի կատարելագործմանը, ինժեներատեխնիկական անձնակազմի վերապատրաստմանը և մասնագիտական որակավորման բարձրացմանը` դիտարկելով այն որպես ակտիվ գործոն հանրապետության քաղաքաշինության ոլորտի զարգացման ծրագրերի համատեքստում,

ժէ. առաջնահերթ կարևորություն տալ նախադպրոցական հիմնարկների արդիականացմանը, հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մշակութային օբյեկտների (գեղարվեստական կրթության ուսումնական հաստատություններ, մշակույթի տներ, թանգարաններ, գրադարաններ) շենքային պայմանների բարելավմանն ու ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր շենքերի կառուցմանը,

ժը. նպաստել առավելագույն հասանելիություն ապահովող տեղեկատվական կապի միջոցների (ինտերնետային և հեռահաղորդակցության այլ միջոցների) կիրառմանը` քաղաքաշինական ծրագրերի մշակման, իրականացման և հասարակայնության իրազեկման ընթացակարգերում,

ժթ. քաղաքաշինական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով գործող իրավական դաշտի վերլուծության և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա կատարելագործել բնագավառի օրենսդրական և նորմատիվատեխնիկական բազան,

ի. կատարելագործել քաղաքաշինական գործունեության իրականացման մոնիթորինգն ու վերահսկողությունը, կայացնել քաղաքաշինական կադաստրային համակարգը, ներդնել տվյալների բանկի կազմավորման և համալրման արդյունավետ մեխանիզմներ,

իա. ապահովել քաղաքաշինական ընթացակարգերի հստակությունն ու թափանցիկությունը` ապահովելով օրենսդրության և սահմանված կարգով հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի պահանջների անվերապահ կատարումը,

իբ. հետևողականորեն զարգացնել և ընդլայնել միջազգային ինտեգրացման գործընթացներին ակտիվ ներգրավվածությունը, քաղաքաշինական ամբողջ համակարգը ներդաշնակեցնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին:

18. Ամփոփելով նշվածը հարկ է արձանագրել, որ երկրի, տարածաշրջանների և համայնքների տարածական զարգացման հեռանկարների պլանավորումն անհրաժեշտաբար պետք է հիմնվի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի վրա, որոնց կոնկրետ իրագործումն իր հերթին անհնարին է առանց տարածական զարգացման համալիր խնդիրների հաշվառման և տարաբնույթ առանձնահատկությունների հետ փոխկապակցման: Ուստի, տարածական զարգացման և պլանավորման գործառույթների համակարգը, ներկայանալով որպես կայուն զարգացման տարածական վեկտոր, էական դեր ու նշանակություն ունի մեր երկրի անվտանգ և հարատև ապագայի կերտման գործում:

 

III. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ, ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

19. Հայաստանի Հանրապետությունում անկախության հռչակման օրվանից` 1991 թվականից սկսած, մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ, հանրապետության կառավարության առջև ծառացավ նաև անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը, որը պայմանավորված էր 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման անհրաժեշտությամբ, ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանից փախստականների ներհոսքով, խորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն ստացած պրոբլեմներով (բնակֆոնդի իրացման հետ կապված անօթևանի կարգավիճակում հայտնված, վտանգավոր երկրաբանական երևույթների հետևանքով վերաբնակեցվող, քանդման ենթակա վթարային բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանիքներ և այլն): Խնդիրը հետագայում ավելի սրվեց 1992-1993 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ռմբակոծության, 1997 թվականի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքների վերացման անհրաժեշտությամբ:

20. Նշված խնդիրների ուսումնասիրության արդյունքներով պետության կողմից ձևավորվեց տեխնածին և բնական աղետների հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված աջակցության նպատակային ծրագրային մոտեցում: Արդյունքում, ընդունվեցին մի շարք ծրագրեր, որոնց մեծամասնությունը գտնվում է իրականացման փուլում: Նշված ծրագրերի շրջանակներում ներառվել են բնական և տեխնածին աղետների հետևանքով անօթևան շուրջ 28 հազ. ընտանիքներ, որոնցից 2000-2006 թվականներին պետական աջակցությամբ իրականացված միջոցառումների շնորհիվ շուրջ 15 հազ. ընտանիքներին հնարավորություն է ընձեռվել բարելավելու իրենց բնակարանային պայմանները:

21. Միաժամանակ հարկ է նշել, որ դեռևս լուծված չեն նշված ծրագրերում չընդգրկված սոցիալապես անապահով` ոչ աղետների հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները, որոնք իրենց միջոցներով հնարավորություն չունեն ապահովել բնակության համար տարրական պայմաններ, ընդ որում, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից շուրջ 16 հազար ընտանիքներ անօթևան են, որոնցից շուրջ 30 տոկոսը` գյուղական բնակավայրերում: Այսպիսով, հանրապետությունում անօթևան ընտանիքների թիվը կազմում է շուրջ 29 հազար ընտանիք, որոնք բնակվում են տնակներում, հասարակական նշանակության օբյեկտներում և այլն: Ընդհանուր թվից գյուղական բնակավայրերում անօթևան են 10 հազարը:

22. Հաշվի առնելով հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների թվի մեծությունը և այն հանգամանքը, որ բնակարանային պայմանների և աղքատության կապն առավել ցայտուն է արտահայտվում հանրակացարաններում (որտեղ հիմնականում բնակվում են փախստական ընտանիքներ) և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց (փախստական ընտանիքներ և աղետի գոտու քաղաքային բնակավայրերի բնակիչներ) համար, անհրաժեշտություն է առաջանում պետական միջամտության շրջանակներում առաջնահերթ կարգով անդրադառնալ ամենախոցելի խմբերում ընդգրկված անօթևան (տնակներում, ժամանակավոր այլ կացարաններում բնակվող) ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Ընդ որում, որպես նրանց բնակարանի իրավունքի սահմանադրական նորմի իրականացման ձևերից մեկն անհրաժեշտ է դիտարկել սոցիալական բնակֆոնդի ինստիտուտի հիմնադրումը, որը նշված անձանց համար կհանդիսանա հասարակությանը լիարժեք ինտեգրացման կարևոր միջոց:

23. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի պահանջներին համապատասխան` մինչև 2015 թվականը ժամանակավոր կացարաններում բնակվող տնային տնտեսությունների ընդհանուր թիվը նվազեցնելու և այն բնակչության 1 տոկոսից մինչև 1,5 տոկոսը հասցնելու պահանջի ապահովման նպատակով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն շուրջ 16 հազար անօթևան ընտանիքներ:

24. «Բնակության համար վտանգավոր բնակելի տներ» հասկացությունը ներառում է 3-րդ աստիճանի և բարձր վնասվածություն ունեցող (առավել մանրամասն նշված է «Կառույցների սեյսմակայունության ապահովման և սեյսմիկ ռիսկի նվազեցման խնդիրները» բաժնում), ինչպես նաև սողանքային և քարաթափերի ազդեցության գոտիներում գտնվող բնակարանները (բնակելի տները):

25. Անկանխատեսելի հետևանքները բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում լուծելու վերջին տարիներին հանրապետության Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում սողանքային երևույթների ակտիվացման պայմաններում սողանքների, ինչպես նաև արձանագրված փաստերի հիման վրա քարաթափերի առավել վտանգավոր գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգության ապահովման խնդիրը:

 26. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված բնակելի տներում բնակվում են առավելապես սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքներ, պետական միջամտության անհրաժեշտություն է առաջանում` համապատասխան ծրագրի իրագործման միջոցով:

 

IV. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ` ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

27. Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա են լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ` կապված ինչպես կառավարման մարմինների արդյունավետ գործունեության կազմակերպման և ծավալման, այնպես էլ բազմաբնակարան շենքերում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ շահագործման ու պահպանման սահմանված նորմերի կատարման ապահովման հետ՝ հիմնականում անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ներկայումս հանրապետությունում ձևավորված է շուրջ 800 համատիրություն, որի կազմում ընդգրկված է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր թվի շուրջ 70 տոկոսը:

28. Բազմաբնակարան շենքերի սեփականաշնորհման գործընթացի հետ մեկտեղ նվազել և 1996 թվականից դադարեցվել են բնակարանային ֆոնդի պահպանմանն ու վերանորոգմանն ուղղվող պետական դոտացիաները, զգալիորեն կրճատվել են շենքերի տեխնիկական պարամետրերի պահպանման աշխատանքների ծավալները, ընդ որում, շենքերը համապատասխան տեխնիկական վիճակի բերելու համար պահանջվում են մեծածավալ ներդրումներ:

29. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բազմաբնակարան շենքերում մեծամասամբ բնակվում են սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքներ, որոնք հնարավորություն չունենալով մասնակցելու բնակարանային ֆոնդի պահպանման ծախսերին, վտանգում են շենքի շինությունների կայունությունը` շենքի անվտանգ շահագործման ապահովման հարցում անհրաժեշտություն է առաջանում արտաքին ֆինանսական (պետություն, համայնք, դոնոր կազմակերպություններ) միջամտության, որպես երաշխիք անապահով ընտանիքների մասնակցության շենքի վերանորոգման աշխատանքներին:

30. Վերջին տարիներին այդ ուղղությամբ պետական և համայնքային բյուջեներից որոշակի աջակցություն է ցուցաբերվել: Սակայն, գործնականում աջակցության միջոցներն ուղղվել են բազմաբնակարան շենքերում առաջացած առանձին խնդիրների (հիմնականում տանիքների, մուտքերի, ջրի և կոյուղու կանգնակների, ջրթափ խողովակների, վերելակների վերանորոգման) լուծմանը, որպես կանոն, առանց շենքերի ընտրության և աջակցության տրամադրման հստակ և թափանցիկ մեխանիզմների կիրառման:

31. Ներկա պայմաններում կարևորվում է բազմաբնակարան շենքերի սեփականատերերին իրենց պարտականությունների իրականացման ուղղությամբ տրամադրվող ֆինանսական աջակցության թափանցիկ մեխանիզմների սահմանման խնդիրը, ինչն իր հերթին կնպաստի ոչ միայն շենքերի տեխնիկական պարամետրերի բարձրացմանը, այլ նաև նախադրյալներ կստեղծի սեփականատերերի ակտիվացման գործում` հավասար պայմաններում տրամադրվող աջակցությունից որպես հարկատու օգտվելու հնարավորության առումով:

 

V. ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

32. 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո վերանայվեցին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի սեյսմիկ պայմանները, կազմվեցին սեյսմիկ վտանգի նոր քարտեզներ, որոնց համաձայն արտաքին միջավայրի, այդ թվում` շենքերի և կառուցվածքների վրա երկրաշարժից սեյսմիկ ազդեցության գնահատականը (ինտենսիվություն) բարձրացավ 1, 2 բալով, ինչը և հիմք հանդիսացավ 1995 թվականին հանրապետությունում առաջին ազգային սեյսմակայուն շինարարության նորմերի մշակման համար, որն իր հերթին 2006 թվականին լրամշակվեց արդի պահանջներից ելնելով: Նորմատիվատեխնիկական փաստաթուղթը, սեյսմակայուն շինարարության նախագծման մյուս նորմատիվ փաստաթղթերի շարքում, պարբերաբար կվերանայվի, կլրամշակվի և կմանրամասնվի՝ հաշվի առնելով գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումները և բնագավառում ձեռք բերված փորձը:

33. Հաշվի առնելով սեյսմակայուն շինարարությանը ներկայացվող արդի պահանջները և այն հանգամանքը, որ վերջին 15-20 տարիներին հանրապետությունում բազմաբնակարան բնակելի շենքերի շահագործման բնագավառում չեն ցուցաբերվել անհրաժեշտ մոտեցումներ և գրեթե չեն իրականացվել հիմնանորոգման աշխատանքներ, որի արդյունքում զգալիորեն աճել է շենքերի ֆիզիկական մաշվածությունը, կարևորվում է բնակության համար վտանգավոր համարվող շենքերի նկատմամբ համակարգված մոտեցումների ձևավորումը և համապատասխան միջոցառումների իրականացումը:

34. 2003 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ցանկերի համաձայն կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանրապետությունում 544 բազմաբնակարան բնակելի շենք գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության (անբավարար տեխնիկական վիճակ) և ներառվել է՝ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի նկատմամբ կիրառվելիք միջոցառումների ծրագրում:

35. Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող շենքերում անհրաժեշտ միջոցառումների իրականացումը հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն, պահանջում է լուրջ պետական միջամտություն և վերահսկողություն, քանի որ նշված շենքերի հետագա տևական շահագործումն առանց ուժեղացման-վերականգնման աշխատանքների կատարման կբերի կոնստրուկտիվ տարրերում վնասվածքների և դեֆորմացիաների հետագա զարգացման, նորերի առաջացման, շենքերի սեյսմակայունության կտրուկ նվազման և այդ առումով հետագայում վերակառուցման աշխատանքների իրականացման համար ֆինանսական զգալի միջոցների լրացուցիչ պահանջի, վթարայնությամբ պայմանավորված դրանց քանդման անհրաժեշտության, ինչպես նաև հնարավոր անկանխատեսելի հետևանքների:

36. Սեյսմակայունության առումով շենքերի հուսալիության ապահովման խնդիրներում կարևորվում է դրանց անձնագրավորման գործընթացի իրականացումը: Անձնագրավորման հիմնական խնդիրն օբյեկտի տեխնիկական վիճակի հետազննությունների արդյունքում շենքերի վերակառուցման նվազագույն թույլատրելի մակարդակի որոշման և համապատասխան արդյունավետ միջոցառումների մշակման համար անհրաժեշտ տեխնիկական տվյալների ապահովումն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանով է պայմանավորված շենքերի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ մոտեցումների ձևավորման և ծրագրավորված միջոցառումների իրականացման արդյունավետությունը և այն, որ վերջին ուսումնասիրություններից անցել է շուրջ 4 տարի և շենքերի ներկայիս տեխնիկական վիճակի հստակեցման անհրաժեշտություն է առաջացել, կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրապետությունում շենքերի անձնագրավորման գործընթացի իրականացումը: Առանձնապես կարևորվում են բազմաբնակարան շենքերը, որոնք 2006 թվականի տվյալներով հանրապետությունում 22125-ն են և դրանցում բնակվում են հանրապետության բնակչության կեսից ավելին: Հաշվի առնելով ծրագրի իրականացման համար պահանջվող մեծածավալ ֆինանսական ներդրումները և պետական բյուջեի սուղ հնարավորությունները` ծրագրի իրականացումը կնախատեսվի 2010-2015 թվականներին ընկած ժամանակահատվածում: Անձնագրավորման տվյալների վերլուծության արդյունքում կտրվեն հստակ առաջարկություններ շենքերի բնականոն և անվտանգ շահագործման պայմանների ապահովման, այդ թվում՝ շենքերի ինժեներական համակարգերում առկա և շենքի տեխնիկական վիճակի վատթարացմանն սպառնացող վնասվածքների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

37. Այնպիսի սեյսմավտանգ գոտում գտնվող հանրապետության համար, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, ռազմավարական նշանակություն ունի գիտության զարգացման գերակայությունների ցանկում սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության խնդիրների ներառումը, ինչը բարենպաստ նախադրյալներ կստեղծի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բազային և նպատակային ֆինանսավորմամբ, շենքերի ու կառուցվածքների սեյսմակայունությանը և սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման համար, մասնավորապես, հանրապետությունում ժամանակակից սարքերով և սարքավորումներով հագեցված գիտահետազոտական լաբորատոր բազայի ստեղծման հարցում: Նման լաբորատորիայի ստեղծումը հնարավորություն կտա բացահայտելու հանրապետությունում արտադրվող և ներկրվող շինարարական նյութերի որակական ցուցանիշները` ստեղծելով նախադրյալներ շինարարության ժամանակ անորակ և բնապահպանական տեսակետից վտանգավոր շինանյութերի կիրառումը բացառելու համար՝ դրանով իսկ մեծապես նպաստելով շենքերի և կառուցվածքների սեյսմակայունությանը, հուսալիությանը և բնապահպանական անվտանգությանը:

38. Կարգավորման անհրաժեշտություն ունեն նաև շենքերի և կառուցվածքների հետազննության և շինարարության որակի տեխնիկական հսկողության ոլորտները` նպատակ ունենալով բացառելու անհրաժեշտ տեխնիկական հանդերձվածության և մասնագիտական կազմ չունեցող կազմակերպությունների գործունեությունը բնագավառում:

 

VI. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆԱԾԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

39. Հայաստանի տարածքը հանդիսանալով ամբողջությամբ սեյսմավտանգ` բնութագրվում է նաև վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների (սողանքներ, փլուզումներ, քարաթափեր, սելավներ և այլն) լայն տարածվածությամբ ու տեխնածին երևույթների զարգացվածությամբ: Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներն ու տեխնածին երևույթները մեծ վնասներ են հասցնում հանրապետության տնտեսությանը, սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը: Այդ իսկ պատճառով վտանգավոր երկրաբանական պրոցեսների ու տեխնածին երևույթների ուսումնասիրությունը, կանխատեսումը և կանխարգելումը կարևոր են տարածքների պահպանման և ռացիոնալ օգտագործման, մարդկանց անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանման համար: Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներից իրենց տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել աղետալի են սողանքները, որոնք հանդիսանում են անընդհատ զարգացող և իրենց ծավալներով մշտական աճող վտանգի աղբյուր:

40. Հանրապետության տարածքում կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված է 2504 սողանքային տեղամաս: Դրանք ընդգրկում են շուրջ 1220 քառ. կմ մակերես, որը կազմում է հանրապետության տարածքի 4,1 տոկոսը: Հանրապետության 233 համայնք կամ բոլոր համայնքների 25,2 տոկոսը գտնվում են սողանքային տարածքներում, ճանապարհների 236 կմ-ը ու երկաթգծի 4,8 կմ-ը վնասված և քանդված են սողանքներից:

41. Հանրապետությունում սողանքային աղետի դեմ համակարգված, հետևողական քաղաքականության և համապատասխան ռազմավարության բացակայությունը նպաստել է մեծ տարածում ունեցող սողանքային պրոցեսների ակտիվացմանը, դրանց մեջ նորանոր տարածքների ընդգրկմանը և սպառնում է ազգային անվտանգությանը:

42. Սողանքային երևույթներն իրենց տարածվածությամբ և զարգացման ակտիվությամբ`

1) մեծ վնասներ են հասցրել և շարունակում են հասցնել հանրապետության սողանքային տարածքների բնակավայրերի բնակելի տներին և շինություններին, ենթակառուցվածքներին և այլ կենսաապահովման օբյեկտներին, տարածքների էկոլոգիական իրավիճակին.

2) սպառնում են սողանքային տարածքների բնակիչների կյանքին ու առողջությանը, հանրապետության, ինչպես նաև հարևան երկրների հետ հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը.

3) պատճառ են դառնում սողանքային տարածքների` հատկապես բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի ամայացման, պատմամշակութային արժեքների ավերման, բնակչության աղքատացման, տարահանման, արտագաղթի, մարդկային զոհերի.

4) խոչընդոտում են համայնքների կայուն զարգացմանը, բնակչության աճին:

43. Ազգային անվտանգությանն սպառնացող վտանգի չափերով սողանքային աղետները լրջագույն այն գործոնների շարքին են դասվում, որոնցով պայմանավորված է հանրապետության կայուն և անվտանգ զարգացումը: Հետևաբար, սողանքային աղետի դեմ պայքարը, որպես քաղաքաշինական անվտանգության ռազմավարական ուղղություն, անհրաժեշտ է մշտապես ընդգրկել պետական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում և համակարգված մոտեցմամբ հետևողական լուծումներ տալով` աստիճանաբար կանխել վտանգներն ու նվազեցնել ռիսկերը, մշտական հսկողություն (մոնիթորինգ) իրականացնելով` ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, ժամանակին արձագանքել և հակազդել սպասվող վտանգներին:

44. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի նիստի N 1 արձանագրության 19-րդ կետով հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգը և Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգի խնդիրներից բխող` Հայաստանի Հանրապետության տարածքում առավել ռիսկային 131 սողանքային տեղամասում միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

45. Հայեցակարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման համակարգի ներդրումն ու զարգացումն է, իսկ խնդիրներն են բնագավառի իրավական, տնտեսական և մեթոդական հիմնադրույթների ստեղծումը, նպատակային համալիր ծրագրի մշակումն ու իրականացումը:

 

VII. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

46. Քաղաքաշինական համակարգերի անվտանգության, հուսալիության և կայունության ապահովման, բնակավայրերի կայուն զարգացման, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման և բնակչության կյանքի որակի բարձրացման անհրաժեշտության տեսանկյունից կոմունալ ոլորտի կարևոր և առանձնահատուկ խնդիր է բնակավայրերի աղբահանությունը և սանիտարական մաքրումը պատշաճ մակարդակով կազմակերպելը, ոլորտում բնակչությանը որակյալ և մատչելի ծառայություններով ապահովելը:

47. Հանրապետությունում աղբահանությունը ներկայումս գտնվում է անբավարար վիճակում: Կազմակերպված աղբահանությունն իրականացվում է միայն քաղաքներում և մի քանի քաղաքամերձ գյուղական բնակավայրերում: Ոլորտում անբավարար է տեխնիկական հագեցվածությունը:

48. Հանրապետությունում բացակայում են ժամանակակից սանիտարահիգիենիկ և բնապահպանական պահանջներին համապատասխանող աղբավայրեր (պոլիգոններ), խորհրդային տարիներին կառուցված ներկայումս շահագործվող շուրջ 60 պաշտոնական կոմունալ աղբավայրը ենթակա է հիմնովին վերակառուցման և բարեկարգման: Գյուղական բնակավայրերի գերակշիռ մասն օգտվում է տարերայնորեն ձևավորված չհսկվող աղբավայրերից, որոնք վտանգում են մարդու առողջությունը և առաջացնում են հողի, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու մթնոլորտի աղտոտման ռիսկեր:

 49. Ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունը բնակավայրերի շահագործվող և տարերայնորեն ձևավորված չհսկվող աղբավայրերի բարեկարգման, վերակառուցման (նորոգման) կամ փակման (վերացման), նոր աղբավայրերի (պոլիգոնների), վերաբեռնման կայանների և այլ ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն է:

 

VIII. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ

 

50. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմեր, ձեռնարկներ, ստանդարտներ, տեխնիկական կանոնակարգեր, կարգեր, կանոններ և այլ փաստաթղթեր) միասնական համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է` նպատակաուղղված մարդկանց կյանքի անվտանգության, քաղաքաշինական համակարգերի հուսալիության և կայունության ապահովմանը: Այդ փաստաթղթերով ամրագրված կառուցվածքային, հատակագծային, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնապահպանական, էներգախնայողության և էներգետիկ արդյունավետության ապահովման, ինչպես նաև այլ պահանջները պարտադիր են հանրապետությունում քաղաքաշինական գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտների համար և հիմք են հանդիսանում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության և վիճելի հարցերի լուծման համար:

51. Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմատիվային փաստաթղթերի համակարգը ներառում է բնակավայրերի հատակագծմանն ու կառուցապատմանը, շենքերի և շինությունների նախագծմանն ու շինարարությանը, ինչպես նաև շինարարական արտադրանքին ներկայացվող պահանջներին վերաբերող տեխնիկական նորմեր և ստանդարտներ, կանոններ և այլ փաստաթղթեր, որոնք հիմնականում նախկին ԽՍՀՄ-ի նորմերն են (շուրջ 1000): Դրանք ներկայումս լիարժեքորեն չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, ուստի արդիականացման և տնտեսական նոր հարաբերություններին համապատասխանեցման խիստ կարիք ունեն:

52. Միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի բազայի կազմավորումը հնարավորություն կստեղծի ապահովելու Հայաստանի Հանրապետության շինարարական արտադրանքի և ծառայությունների համատեղելիությունը միասնական շուկայում շրջանառվող շինարարական արտադրանքի և ծառայությունների հետ, կբերի ներդրումային ծավալների մեծացմանը, կխթանի սեփական արտադրությունը, կնպաստի տեխնոլոգիաների արդիականացմանը և արտահանման գործընթացների արդյունավետությանը, ինչպես նաև նախագծային ու շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

53. Սույն ծրագիրը նպատակաուղղված է քաղաքաշինական անվտանգության խնդիրների հետևողական լուծումն ու կայուն զարգացումն ապահովող քաղաքականության արդյունավետ իրականացմանը: Այն խարսխված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված և բնագավառի գործառույթներին անմիջականորեն առնչվող հիմնադրույթների վրա, այդ թվում` Ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոնների ու գործողությունների մասով`

1) ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումը.

2) բնական և տեխնածին վտանգների հուսալի կանխատեսումը, կանխարգելումն ու չեզոքացումը, քաղաքաշինական համակարգերի անվտանգության, հուսալիության և կայունության ապահովումը.

3) ազգային մշակույթի համակողմանի զարգացումը` ինքնատիպության հիմքերի պահպանմամբ և համամարդկային մշակութային արժեքների ու նվաճումների յուրացմամբ.

4) աղքատության հաղթահարումը.

5) խոցելի խմբերի պաշտպանվածությունն ապահովող սոցիալական քաղաքականության իրագործումը.

6) անհատի և հասարակության հոգևոր-մշակութային զարգացման պայմանների ապահովումը:

54. Ազգային անվտանգության դեմ ուղղված ներքին սպառնալիքների մասով` ուրբանիզացումը։ Հայաստանի հետագա ուրբանիզացումն սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար: Դա կապված է սեյսմիկ գոտիներում բնակչության խիտ բնակեցման, գյուղական շրջաններում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման, սահմանամերձ գյուղերի ամայացման վտանգների հետ:

55. Ներքին անվտանգության ռազմավարության մասով` կյանքի նոր որակ և բարոյահոգեբանական մթնոլորտ։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է`

1) համամարդկային ու ազգային արժեքների, ազգային ավանդույթների, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

2) քաղաքաշինության հարատև զարգացումը` ներառյալ ներդաշնակ կենսատարածքի ձևավորումը և նպաստումը բնակչության տարածքային համաչափ բաշխվածությանը.

3) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և հատկապես Երևանում սեյսմիկ ռիսկի ծրագրված նվազեցումը:

56. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ծրագրի իրականացման կոնկրետ միջոցառումները, նպատակները, ակնկալվող արդյունքները, ֆինանսական աղբյուրներն ու կատարման ժամկետները նշված են N 5 հավելվածում (ընդ որում, հավելվածով ներառված ծրագրային միջոցառումների իրականացման ժամկետները կարող են փոփոխվել` պայմանավորված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծրագրավորման գործընթացների առանձնահատկություններով):

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության

ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի

Հանրապետության քաղաքաշինության նախարարության

ծրագրի

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության

ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի

Հանրապետության քաղաքաշինության նախարարության

ծրագրի

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության

ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի

Հանրապետության քաղաքաշինության նախարարության

ծրագրի

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության

ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի

Հանրապետության քաղաքաշինության նախարարության

ծրագրի

 

 

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության

ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի

Հանրապետության քաղաքաշինության նախարարության

ծրագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Քաղաքաշի-նության ոլորտը

Նպատակը

Միջոցառումը

Ակնկալվող արդյունքը

Ֆինանսական աղբյուրները Կատարման ժամկետը
1. Տարածական զարգացում և պլանավորում Քաղաքաշինության հարատև զարգացում, ներդաշնակ կենսատարածքի ձևավորում և նպաստում բնակչության տարածքային համաչափ բաշխվածությանը, բազմակենտրոն տարածական զարգացում, ներկա և գալիք սերունդների կենսա-գործունեության բարենպաստ միջավայրի ստեղծում, ազգային արժեքների և ավանդույթների, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, անկառավարելի ուրբանիզացման հնարավոր սպառնալիքների չեզոքացում 1.1. ՀՀ տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի մշակում (ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի իրագործման վերլուծության հիման վրա) Երկրի կայուն տարածական զարգացման ռազմավարության մշակում և իրագործում` սոցիալ-տնտեսական գործոնների, ինժեներաերկրաբանական, ինժեներատրանսպորտային, բնական պայմանների ու պաշարների, էկոլոգիական իրավիճակի, մշակութային ժառանգության, աշխարհագրական ու տարածաշրջանային այլ առանձնահատկությունների հաշվառմամբ: Օրենքով սահմանված պարտադիր մշակման ենթակա փաստաթղթի հաստատում` որպես ազգային մակարդակով պետական քաղաքաշինական քաղաքականության իրականացման հիմք ՀՀ պետական բյուջե 2010-2012 թթ.
                     1.2. ՀՀ տարածքային հատակագծման նախագծերի մշակում Տարածքային մակարդակում պետական քաղաքաշինական քաղաքականության իրագործման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում, քաղաքաշինական զարգացման գերակայությունների ամրագրում` առանձին տարածքային միավորների շահերի հաշվառումով և տնտեսության ճյուղային ծրագրերի ինտեգրումով, համայնքների ընդհանրական շահերին առնչվող ինժեներատրանսպորտային, կոմունալ ենթակառուցվածքների և այլ խնդիրների կարգավորման համալիր, փոխկապակցված լուծումների ամրագրում, բնակավայրերի ցանցի զարգացման, տարածաշրջանային առկա անհամամասնությունների հաղթահարման, բազմակենտրոն տարածական զարգացման նախադրյալների ստեղծում, Հայաստանի մարզերի տարածքային զարգացման ծրագրերի իրագործման արդյունավետության և ամբողջականության ապահովում ՀՀ պետական բյուջե 2009-2011 թթ.
1.3. ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակում Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական գործունեության կարգավորում ու հստակեցում, տարածքների բազմագործոն գնահատման արդյունքում կառուցապատման հուսալիության ապահովում, մարդկանց համար առողջ, անվտանգ և հարմար կենսամիջավայրերի ստեղծում, պլանավորման փաստաթղթերի դրույթներին համապատասխան
կառուցապատման ընթացակարգերին առնչվող թույլտվական գործառույթների (հողամասերի տրամադրում, շինթույլտվություն և այլն) իրականացման թափանցիկության ապահովում, սուբյեկտիվ որոշումների բացառում, բյուրոկրատական կամայականությունների և կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, գործարար միջավայրի բարելավում և ներդրումների ներգրավման խթանում
համայնքային բյուջեներ, անհրաժեշտու-թյան դեպքում` աջակցություն ՀՀ պետական բյուջեից 2009-2012 թթ.
  2008-2010 թթ.
1.4. Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակում Սևանա լճի ջրհավաք ավազանի, այդ թվում` ափամերձ տարածքների, որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական գործունեության կանոնակարգմանը նպատակաուղղված միջոցառումների սահմանում, տարածքների քաղաքաշինական-տնտեսական կազմակերպման, բնական ու մշակութային լանդշաֆտների պահպանության, ռեկրեացիոն պոտենցիալի կայուն օգտագործման խնդիրների փոխկապակցված լուծում` օրենսդրությամբ սահմանված լճի բարձրացման հետևանքով Սևանա լճի էկոտոնի սահմանների փոփոխությունների հաշվառմամբ ՀՀ պետական բյուջե 2008-2010 թթ.
1.5. ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման սխեմաների և տեղաբաշխման նախագծերի մշակում ՀՀ պետական ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության ապահովում, դրանց հարող տարածքների` որպես հատուկ կարգավորման քաղաքաշինական օբյեկտների կառուցապատման կանոնակարգում ՀՀ պետական բյուջե 2009-2011 թթ.
համայնքային բյուջեներ, կառուցապատող-ների միջոցներ, ֆինանսական այլ աղբյուրներ 2009-2011 թթ.
1.6. Հայաստանի բնակավայրերի պատմական կառուցապատման, ճարտարապետական և բնական ժառանգության քաղաքաշինական ռեաբիլիտացիայի ծրագրերի մշակում Ճարտարապետական ժառանգության ու քաղաքների պատմամշակութային միջավայրերի պահպանություն և վերազարգացում, ազգային արժեքների և ավանդույթների, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանում, դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, որպես օրինակելի մոդելներ` Գյումրի, Գորիս և Աշտարակ քաղաքների ինքնատիպության, գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրային միջոցառումների մշակում, պատմական քաղաքների կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, մարդկանց բարեկեցության և տուրիստական գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը նպատակաուղղված ծրագրերի մշակում ՀՀ պետական բյուջե 2009-2010 թթ.
ՀՀ պետական բյուջե, համայնքային բյուջեներ, մասնավոր ներդրողներ (պետական-մասնավոր գործընկերություն), ֆինանսական միջոցների տրամադրման չափը` ըստ ռազմավարությամբ հաստատված ծրագրերի սկսած 2011 թ.
1.7. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործումը Հայաստանում Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան 2004 թ. մարտի 9-ին) կատարման շրջանակներում` լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացների հետևողական իրագործում, հասարակական կարծիքի, տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի միջև համաչափ և ներդաշնակ փոխազդեցությունների վրա հիմնված կայուն զարգացման ապահովում, եվրոպական կառույցներին ինտեգրում` անդամ երկրների կողմից որդեգրված սկզբունքներին և չափանիշներին համապատասխան ռազմավարության ձևավորում ՀՀ պետական բյուջե 2009-2010 թթ.
ՀՀ պետական բյուջե, համայնքային բյուջեներ, մասնավոր ներդրողներ (պետական-մասնավոր գործընկերություն), ֆինանսական միջոցների տրամադրման չափը` ըստ ռազմավարությամբ հաստատված ծրագրերի սկսած 2011 թ.
1.8. Պետական քաղաքաշինական կադաստրի ներդրման ծրագրի իրագործում Հանրապետության ամբողջ տարածքում պետական քաղաքաշինական տեղեկատվական համակարգի ստեղծում` քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածական պլանավորման, քաղաքաշինական նորմերի, սահմանափակումների, ինչպես նաև ինժեներաերկրաբանական, սեյսմիկ իրադրության, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների վերաբերյալ համալիր և ստույգ տեղեկությունների ներառմամբ, իրավական, նորմատիվատեխնիկական, ծրագրատեխնոլոգիական և մեթոդական միասնական հիմքի ապահովում և գործնական ներդրում. բազային և քաղաքաշինական երկրատեղեկատվական համակարգերի միասնականության և տվյալների փոխանակման համակարգի ստեղծում ՀՀ պետական բյուջե, համայնքային բյուջեներ, ֆինանսական միջոցների տրամադրման չափը` ըստ ներդրման հաստատված փուլերի 2009-2012 թթ.
ՀՀ պետական բյուջե, համայնքային բյուջեներ, ֆինանսական միջոցների տրամադրման չափը` ըստ ներդրման հաստատված փուլերի սկսած 2013 թ.
1.9. Ոլորտի օրենսդրական բազայի կատարելագործում Քաղաքաշինության բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացում, միջազգայնորեն ընդունված սկզբունքներին ներդաշնակեցված իրավական դաշտի կազմավորում ՀՀ պետական բյուջե 2008-2012 թթ.
2. Սոցիալապես անապահով անօթևան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում, բնակության համար վտանգավոր տներում ապրող ընտանիքների անվտանգության ապահովում Բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի ապահովում, աղքատության հաղթահարում, խոցելի խմբերի պաշտպանվածու-թյունն ապահովող բնակարանային քաղաքականության իրագործում 2.1. Անօթևան ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված` ընդունված պետական աջակցության նպատակային ծրագրերի իրականացում Տեխնածին և բնական աղետների հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում ՀՀ պետական բյուջե 2008-2010 թթ.
ֆինանսական միջոցների աղբյուրները և ծավալը` ըստ հաստատված ծրագրի սկսած 2011 թ.
2.2. Սոցիալական բնակֆոնդի ինստիտուտի ներդրմանն ուղղված քայլերի հստակեցում, օրենսդրական դաշտի ձևավորում, սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի մշակում և իրականացում Սոցիալական բնակֆոնդի ստեղծման միջոցով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների իրավահավասար շահերի պաշտպանության ապահովում, ԱՀՌԾ-ի պահանջների ապահովում ՀՀ պետական բյուջե 2008-2011 թթ.
ֆինանսական միջոցների աղբյուրները և ծավալը` ըստ հաստատված ծրագրի սկսած 2012 թ.
2.3. 3-րդ աստիճանի և բարձր վնասվածության աստիճան ունեցող բազմաբնակարան շենքերի վերականգնման ծրագրի մշակում և իրականացում Պետական միջոցներով կառուցված և շահագործման ընթացքում 3-րդ աստիճանի վնասվածություն ձեռք բերած բազմաբնակարան շենքերի հետագա անվտանգ շահագործման անվտանգության ապահովում ֆինանսական միջոցների աղբյուրները և ծավալը` ըստ հաստատված ծրագրի սկսած 2008 թ.
3. Բազմաբնակա-րան շենքերի պահպանման հետ կապված խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում` կառավարման համակարգի զարգացման միջոցով Շուկայական հարաբե-րությունների պայման-ներում պետական աջակցության միջոցով բազմաբնակարան շենքերի պահպանման, անվտանգ շահագործ- ման և սպասարկման որակի բարձրացում, շենքերի կառավարման մարմինների հզորացում, սեփականատերերի կողմից շենքի ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ սեփականատիրոջ մտայնության արմատավորում 3.1. Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստող ծրագրերի մշակում և իրականացում Կառավարման մարմինների կարողությունների հզորացում և ընդհանուր բաժնային սեփականության պահպանման հարցերում սեփականատերերի մասնակցության ակտիվացում ֆինանսական միջոցների աղբյուրները և ծավալը` ըստ հաստատված ծրագրի սկսած 2008 թ.
3.2. Բազմաբնակարան շենքերի պահպանմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրի մշակում և իրականացում Բազմաբնակարան շենքերի շահագործման և սպառողական հատկանիշների ձեռք բերված մակարդակի բարձրացում ֆինանսական միջոցների աղբյուրները և ծավալը` ըստ հաստատված ծրագրի սկսած 2009 թ.
4.  Կառույցների սեյսմակայու-նության և հուսալիության ապահովում  Հայաստանի Հանրապե-տության ամբողջ տարածքում սեյսմիկ ռիսկի ծրագրված նվազեցում. անհրաժեշտ նախադրյալների ստեղծում` ինչպես նոր կառուցվող, այնպես էլ շահագործվող շենքերի և կառուցվածքների սեյսմակայունության ապահովման և դրանց բնականոն ու անվտանգ շահագործման համար    Շենքերի և կառուցվածքների նախագծման որակի և արդյունավետության բարձրացում, շենքերի սեյսմակայունության ապահովմանն ու հուսալիությանն ուղղված համակարգված մոտեցումների ցուցաբերման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում և դրանց վերլուծության արդյունքում ծրագրավորված միջոցառումների իրականացում    
4.1. Շենքերի և կառուց-վածքների նորմատիվա-տեխնիկական դաշտի համալրում և կատարելագործում Սեյսմակայուն շինարարության բնագավառի նորմատիվատեխնիկական դաշտի զարգացում և ամբողջացում, հանրապետությունում ինչպես նոր կառուցվող, այնպես էլ վերակառուցվող շենքերի նախագծերում սեյսմակայունության առումով կոնստրուկտիվ լուծումների հիմնավորվածության մակարդակի և նախագծման որակի բարձրացում ՀՀ պետական բյուջե պարբերաբար՝ ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ
4.2. Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի անձնագրավորման ծրագրի մշակում և իրականացում՝
4.2.1. Բազմաբնակարան շենքերի անձնագրավորման ծրագրի մշակում և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացում
Անձնագրավորման ծրագրի մշակումն անհրաժեշտ նախադրյալ կհանդիսանա հանրապետությունում բազմաբնակարան շենքերի անձնագրավորման գործընթացի իրականացման համար, ինչն իր հերթին թույլ կտա ստեղծել բազմաբնակարան շենքերի անձնագրային տվյալների միասնական համակարգչային բանկ ՀՀ պետական բյուջե 2009 թ.
4.2.2. Հանրապետությու- նում բազմաբնակարան շենքերի անձնագրավորման ծրագրի իրականացում, կհետազոտվի և կանձնագրավորվի 22125 բազմաբնակարան շենք Անձնագրավորման տվյալների միասնական համակարգչային բանկի ստեղծում, ինչը թույլ կտա համապատասխան վերլուծությունների արդյունքում բարձրացնել բազմաբնակարան շենքերում առկա խնդիրների նկատմամբ համակարգված մոտեցումների ցուցա-բերման արդյունավետությունը, հստակեցնել շենքերի սեյսմակայունության ապահովման համար անհրաժեշտ վերակառուցման նվազագույն թույլատրելի մակարդակը, դրանց պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը և մշակել ու իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր ՀՀ պետական բյուջե, համայնքային բյուջեներ, համատիրություն-ների կողմից հատկացումներ, ֆինանսավորման այլ հնարավոր աղբյուրներ 2010-2015 թթ.
5.  Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների ու տեխնածին երևույթների ազդեցության նվազեցման խնդիրներ 

Բնական և տեխնածին վտանգների հուսալի կանխատեսում, կանխարգելում ու չեզոքացում, Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի
կառավարման համակարգի ներդրում և զարգացում

 
5.1. ՀՀ կառավարության կողմից հաստատված ժամանակացույցով առավել ռիսկային 131 սողանքային տեղամասում միջոցառումների իրականացում
5.1.1. Նախնական ինժեներաերկրաբանական հետազննություններ և մշտական ռեժիմային դիտարկումներ (մոնիթորինգ) առավել վտանգավոր 69 սողանքային տեղամասում
Սողանքային աղետի կառավարման համակարգի ներդրումը և զարգացումը կապահովի համակարգված մոտեցմամբ, հետևողական քաղաքականությամբ և համապատասխան ռազմավարությամբ հանրապետությունում իրականացնել հիմնավորված ծրագրային, վերահսկելի ու արդյունավետ հակասողանքային միջոցառումներ` բնակավայրերի կայուն զարգացումն ապահովելու համար
Սողանքային ռիսկի և վտանգի գնահատում, սողանքների առաջացման և ակտիվացման գործոնների բացահայտում, զարգացման կանխատեսում, բնակիչների անվտանգությունն ապահովելու, վտանգը կանխելու, վնասի չափերը նվազեցնելու և բացառելու նպատակով սողանքային վտանգի մասին ահազանգում, առաջնահերթ միջոցառումներ պահանջող առավել սողանքավտանգ տարածքներում նախագծահետազննական աշխատանքների ու ինժեներապաշտպան (այդ թվում` կանխարգելիչ) միջոցառումների հիմնավորում, հակասողանքային միջոցառումների արդյունավետության գնահատում, սողանքային տեղամասերին վերաբերող համակարգչային բանկի ստեղծում
ՀՀ պետական բյուջե 2009-2011 թթ.
5.1.2. Բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննում Սողանքային տարածքների վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ տվյալների միասնական համակարգչային բանկի ստեղծում ՀՀ պետական բյուջե 2009-2011 թթ.
5.1.3. ՀՀ սողանքային աղետի կառավարման նպատակային համալիր ծրագրի մշակում, բնագավառի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտերի և կառուցվածքա-կազմակերպչական միջոցառումների մշակում Հակասողանքային միջոցառումների իրականացման ծրագրային ապահովում, սողանքային վտանգի և այլ հիմնական գործոնների հաշվառմամբ աշխատանքների առաջնահերթությունների սահմանում ՀՀ պետական բյուջե 2012 թ.
5.1.4. ՀՀ սողանքային աղետի կառավարման նպատակային համալիր ծրագրով նախատեսված հակասողանքային միջոցառումների իրականացում, չուսումնասիրված ռիսկային սողանքային տեղամասերում նախնական ինժեներաերկ-րաբանական հետազննու-թյունների և մշտական ռեժիմային դիտարկումների (մոնիթորինգ) կատարում Սողանքային տեղամասերում բարենպաստ և անվտանգ կենսամիջավայրի ձևավորում, բոլոր ռիսկային սողանքային տեղամասերի ամփոփ համակարգչային բանկի ստեղծում, համալիր ծրագրում չընդգրկված սողանքային տեղամասերում հակասողանքային միջոցառումների իրականացում` ըստ անհրաժեշտության

ՀՀ պետական բյուջե` համայնքների կողմից որոշակի մասնաբաժնի ներդրմամբ, հիմնադրամներ, դոնոր երկրների ու միջազգային կազմա-կերպությունների կողմից տրամադրվող վարկեր, դրամաշնորհներ ու երկարաժամկետ ներդրումներ

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները և կատարման ժամկետները` ըստ համալիր ծրագրի

սկսած 2013 թ.
6. Հանրապետության բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները Բնակավայրերում առողջ և անվտանգ կենսամիջավայրի ձևավորում, կոմունալ նշանակության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում, բնակչությանը որակյալ և մատչելի ծառայություններով ապահովում Բնակավայրերում շահագործվող և տարերայնորեն ձևավորված չհսկվող աղբավայրերի բարեկարգման, վերակառուցման (նորոգման) կամ փակման (վերացման), ըստ անհրաժեշտության նոր աղբավայրերի (պոլիգոնների), վերաբեռնման կայանների ու այլ ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերի մշակում Սանիտարահիգիենիկ և բնապահպանական պահանջներին համապատասխանող աղբավայրերի (պոլիգոնների) ու այլ ենթակառուցվածքների ստեղծում, դրանց նախագծման, շինարարության, շահագործման նորմատիվային բազայի ձևավորում ՀՀ պետական բյուջե 2009-2011 թթ.
ֆինանսական միջոցների աղբյուրները և ծավալը` ըստ հաստատված ծրագրի սկսած 2012 թ.
7. ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի մշակում և իրագործում (կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում) 7.1. Հասարակական նշանակության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների ենթակառուցվածքների բարելավում 7.1.1. Կրթական, մշակութային, բնակարանաշինության, մարզական, առողջապահական, վարչական օբյեկտների կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման ծրագրերի մշակում և իրականացում ՀՀ մարզերում և Երևան քաղաքում տարեկան շուրջ 200 կրթական, 25 մշակութային և նույնքան մարզական, առողջապահական, վարչական և բնակա-րանաշինության օբյեկտների կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում ՀՀ պետական բյուջե` ըստ ծրագրերի 2008-2012 թթ.
8. Քաղաքաշի- նության բնագավառի իրավական նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի համակարգի բարեփոխում Մարդկանց կյանքի, անվտանգության, քաղաքաշինական համակարգերի հուսալիության և կայունության ապահովմանը նպատակաուղղված` քաղաքաշինության բնագավառը կարգավորող և միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական կանոնակարգեր, շինարարական նորմեր, ձեռնարկներ, ստանդարտներ, կանոններ և այլն, այսուհետ` ՆՏՓ) միասնական համակարգի կատարելագործում ՆՏՓ-երի մշակում, ԱՊՀ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում անդամակցության գործընթացի ապահովում, միջպետական շինարարական նորմերի և ստանդարտների մշակման աշխատանքներին մասնակցություն Միջազգային պահանջներին համապատասխանող քաղաքաշինական գործունեության նորմատիվատեխնիկական լիարժեք կանոնակարգում,

միասնական շուկայում շրջանառվող շինարարական արտադրանքի և ծառայությունների հետ համատեղելիություն,

սեփական արտադրության խթանում,

տեխնոլոգիաների արդիականացում և արտահանման գործընթացների արդյունավետության բարձրացում,

նախագծային ու շինարարական աշխատանքների որակի բարձրացում
ՀՀ պետական բյուջե, դոնոր երկրների ու միջազգային կազմակերպու-թյունների կողմից տրամադրվող վարկեր, դրամաշնորհներ 2008-2012 թթ.