«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10010366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հուլիսի 2010 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԵՎ ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ» ՍՆ N 2.2.5-003-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել «Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպման, իրականացման և աշխատողների առողջության պահպանման» ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։
|
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2010 թվականի հուլիսի 16-ի
N 13-Ն հրամանի |
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԵՎ ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ՍՆ N 2.2.5-003-10
Բ Ա Ժ Ի Ն 1
ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿՐԾՈՂՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՄԱՆԸ, ԴՐԱՆՑ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպմանը, իրականացմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանմանը ներկայացվող պահանջներ:
2. Սույն Կանոնները տարածվում են ախտահանման, կրծողասպան և միջատասպան գործունեություն իրականացնող և այդ աշխատանքներում ներգրավված բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա` բացառությամբ ֆիզիկական անձանց` ելնելով իրենց անձնական կարիքներից:
3. Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքները կատարվում են բոլոր կազմակերպություններում:
4. Կրծողասպան աշխատանքները կատարվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից:
5. ՀՀ տարածքում օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ օգտագործվող միջոցները` ախտահանիչ, կրծողասպան և միջատասպան նյութերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԾՈՂՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
6. Կազմակերպությունների, հաստատությունների պաշտոնատար անձինք, քաղաքացիները միջատների ոչնչացման համար մասնագիտացված ծառայություններին ներկայացնում են միանվագ հայտ կամ կնքում են պայմանագիր:
7. Պայմանագրեր կնքում են կազմակերպությունների, հաստատությունների (նախադպրոցական և դպրոցական, բուժկանխարգելիչ, սննդային, կոմունալ-կենցաղային և այլն) ղեկավարները: Մասնավոր տնատերերը պայմանագիր են կնքում ըստ ցանկության: Երբ կրծողների հայտնվելը և տարաբնակեցումը դառնում է անհանգստացնող և վտանգ է ներկայացնում վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման, պայմանագրի կնքումը պարտադիր է:
8. Ինժեներատեխնիկական և սանիտարահիգիենիկ միջոցառումներն իրականացվում են բոլոր կազմակերպություններում` անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, կրծողների համար անհասանելիությունը (հեռավորությունը) ապահովելու, դրանց բազմացման և տարածման նպաստավոր պայմանները (պատերի, հատակների, առաստաղների ճեղքերը, իրերի, ապրանքների անկանոն դասավորվածություն և այլն) վերացնելու համար:
9. Կազմակերպությունների, հաստատությունների շենքերի բոլոր մուտքերի դռները, պատուհանները փակվում են հերմետիկ: Նկուղների, աղբատնակների, պահեստների դռների ստորին հատվածները երեսապատվում են կրծողների կողմից չվնասվող նյութով կամ թիթեղապատվում են 50 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ: Նկուղների պատուհաններն ապակեպատվում կամ ցանցապատվում են կրծողների համար անթափանց ցանցով:
10. Օդափոխիչների բացվածքները ծածկվում են 10 X 10 մմ ծակոտիներ ունեցող ցանցով:
11. Տեխնիկական հաղորդակցման ուղիների և հարմարանքների, մուտքերի, դռների անցքերը և բնանցքերը փակվում են ցեմենտի հատուկ շաղախով` հայտնաբերելուց հետո 3 օրվա ընթացքում:
12. Սննդամթերքի պահեստները, դրանց կից կառույցները, ձեղնահարկերն ազատվում են ավելորդ կահույքից, սարքավորումներից, ջարդոնից, շինարարական աղբից, ոչ պիտանի իրերից, որոնք թաքստոց են կրծողների համար և խոչընդոտում են դրանց ոչնչացման աշխատանքների իրականացմանը:
13. Ուսումնական, բուժկանխարգելիչ և առողջարանային վերականգնողական հաստատությունների սննդի կառուցահատվածները, վերամշակման, պահեստավորման, թափոնների հավաքման բաժինները մեկուսացվում են երեխաների, հիվանդների և հանգստացողների սենյակներից: Չօգտագործված սննդամթերքը պահվում է կրծողների համար անմատչելի փակ կափարիչով տարաներում կամ պահարաններում:
14. Այն սննդամթերքը և նյութերը, որոնք հնարավոր չէ պահպանել կրծողների համար անհասանելի (հեռու և/կամ բարձր գտնվող) տարաներով, պահվում են փաթեթավորված վիճակում, պահարանների մեջ, հատակից 25 սմ բարձրության վրա:
15. Սննդամթերքի մնացորդները պահվում են հատուկ հատկացված սենքերում, փակ վիճակում, հատկապես գիշերային ժամերին: Կենցաղային աղբը հավաքվում է ամուր փակվող տարողություններում և հեռացվում յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո:
16. Ապրանքը պահեստներում և բազաներում տեղավորելուց առաջ հայտնաբերվում են քանդված տեղերը և վերանորոգվում: Երեք ամիսը մեկ անգամ տեղաշարժվում են բոլոր պահարանները, դարակաշարերը՝ առաջացած թափոնները հեռացնելու և կրծողների բնանցքերը վերացնելու համար:
17. Ստորգետնյա կառույցներում (մետրո, ստորգետնյա անցումներ և այլն) բոլոր տեսակի թափոնները և մնացորդները հավաքվում են կրծողներից պաշտպանված տարածքներում և հեռացվում ամեն օր:
18. Աղբի հավաքման տարողությունների տեղակայման մակերեսներն ասֆալտածածկվում կամ բետոնածածկվում են: Կազմակերպություններում առաջացած կենցաղային մնացորդները հավաքվում են փակ տարաներում, անձնակազմի սենյակում և ամեն օր հեռացվում են: Սննդամթերքը պահվում է ամուր փակվող տարաներում (թերմոս, արկղ), իսկ շարժասայլակները դուրս են հանվում և լվացվում՝ շաբաթական 2 անգամ:
19. Բժշկական թափոնները հավաքվում և պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարի 24.03.08թ. N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի համաձայն:
20. Բակային տարածքներում վառելիքը, խոտը, ծղոտը և այլ նյութեր պահվում են փակ տարաներում, հավաք վիճակում, 25 սմ բարձրությամբ պատվանդանների վրա:
21. Շենքերի շրջապատը, զբոսայգիները, գերեզմանատները մշտապես պահվում են մաքուր, ազատ ավելորդ իրերից և աղբից:
22. Ապահովվում են անհրաժեշտ պայմաններ կրծողների ոչնչացման աշխատանքներն իրականացնող անձնակազմի աշխատանքի համար: Պահեստներում ապրանքը դասավորվում է պատերից հեռու, յուրաքանչյուր 5-6 մ տարածության վրա թողնվում են 70 սմ լայնությամբ անցուղիներ՝ կրծողների ոչնչացման աշխատանքների իրականացումն ապահովելու համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿՐԾՈՂՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
23. Կրծողազերծման աշխատանքներն իրականացնելուց առաջ մասնագիտական կառույցը կատարում է կազմակերպության տարածքի հետազոտություն, որի արդյունքում սանիտարատեխնիկական վիճակի բարելավման նպատակով տրվում են առաջադրանքներ` կանխարգելիչ և ոչնչացման միջոցառումների իրականացման համար:
24. Կազմակերպությունների հետազոտությունը նպատակաուղղվում է՝
1) կրծողների հայտնաբերմանը՝ դրանց վտանգավոր գործունեության գնահատմամբ,
2) դրանց բնակության պայմանների ուսումնասիրմանը,
3) խտության, տեղակայման առանձնահատկությունների, սերնդատվության բնութագրմանը,
4) դրանց դեմ պայքարի մարտավարության և ռազմավարության մշակմանը,
5) կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը:
25. Հետազոտությունների մեջ ներառվում են՝ կազմակերպությունների դիտարկում, տեղեկատվության հավաքում՝ հարցման միջոցով, կրծողների խտության որոշում, որսված կրծողների փոխադրում լաբորատորիա, կազմակերպությունների, հաստատությունների համար առաջադրանքների մշակում, կրծողներից պաշտպանվելու սանիտարատեխնիկական անհրաժեշտ միջոցառումների կազմակերպում:
26. Կրծողների առկայության վերաբերյալ հետազոտությունները կատարվում են օբյեկտի ողջ տարածքում, ընդ որում՝ ուսումնական, բուժկանխարգելիչ կազմակերպություններում, սննդի արդյունաբերության օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում և պարենային խանութներում՝ երկու ամիսը մեկ անգամ, տնակային կառույցներում, պահեստային շենքերում (ոչ սննդային), ավտոտնակներում, գերեզմանատներում, հանգստի գոտիներում՝ տարին երկու անգամ:
27. Հետազոտության ընթացքում ուսումնասիրվում է շինությունը, դրան հարող տարածքը՝ հայտնաբերման առավել արդյունավետ մեթոդի և կրծողների հաշվառման հետքային հրապարակների կիրառմամբ:
28. Կրծողների հայտնաբերումը կամ դրանց մուտք գործելու թարմ հետքերի առկայությունը համարվում է ցուցում ոչնչացման միջոցառումների իրականացման համար՝ տարածքներում և փոխադրամիջոցներում: Բնակավայրերի կանաչապատ տարածքներում (այգի, պուրակ), վարակի բնական օջախներում կրծողների ոչնչացման աշխատանքներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով` կրծողների շրջանում դրանց կողմից տարածվող վարակիչ հիվանդությունների արձանագրման ժամանակ, որոնք կարող են փոխանցվել մարդկանց, ինչպես նաև մարդկանց շրջանում կենդանիների կողմից փոխանցվող վարակիչ հիվանդությունների արձանագրման ժամանակ:
29. Կրծողներով վարակված կազմակերպություններում, հաստատություններում իրականացվում է կրծողների պարբերաբար` ըստ ժամանակացույցի (ամրագրված պայմանագրում) և ցուցումով ոչնչացում, երկարատև ազդող նյութերով, որոնք կանխում են դրանց տեղաշաժը (միգրացիան):
30. Կրծողների թվաքանակի նվազեցման նպատակով իրականացվում են կրծողների ոչնչացման աշխատանքներ ողջ տարածքում (բնակարան, միջանցք, խոհանոց, սանհանգույց և այլն), ինչպես նաև օժանդակ հրապարակներում (նկուղ, տանիք, հնոցարան):
31. Կրծողների դեմ պայքարի միջոցառումներն իրականացվում են կրծողասպան նյութերով՝ դրանց ուղեկցող օգտագործման վերաբերյալ հրահանգներին և ցուցումներին համապատասխան: Կրծողասպան նյութերն ունենում են անձնագրեր, որտեղ հատուկ նշվում է նյութի անվանումը, պատրաստման տարեթիվը, պիտանելիության ժամկետը: Վերը նշված անձնագրային տվյալներ չունեցող նյութերի վաճառքն ու օգտագործումն արգելվում է:
32. Զոոնոզ վարակիչ հիվանդությունների օջախներում կրծողների ոչնչացման աշխատանքներն իրականացվում են սույն կանոնների պահանջներին համապատասխան` հաշվի առնելով համապատասխան մասնագետների կողմից տրված համատեղ ցուցումները, ինչպես նաև համաճարակային օջախների ակտիվությունը:
33. Շենքերում, որտեղ կա չփաթեթավորված սննդամթերք, պայքարի թունավոր միջոցներն օգտագործվում են ծածկելու մեթոդով (կպչող կամ մեխանիկական եղանակով): Թունավորված հատիկավոր գրավչանյութերը չեն տեղադրվում սննդամթերքին մոտ:
34. Անհրաժեշտության դեպքում ռոդենտիցիդային գրավչանյութերի տեղադրումը կրծողների կողմից հեշտությամբ վնասվող փաթեթավորումով (ստվարաթուղթ, թուղթ, պարկ) սննդամթերքին հարող տարածքում թույլատրվում է միայն բլոկներով (մոմապատված, յուղապատված), որոնք բացառում են գրավչանյութերի շփումը և պատահական ընկնելը սննդամթերքի մեջ:
35. Համաճարակային իրավիճակում ինֆեկցիոն հիվանդությունների արձանագրման աճի դեպքում կատարվում է կրծողների ինտենսիվ ոչնչացում: Կազմակերպություններում իրականացվող կրծողասպան աշխատանքների ժամանակ վերջինիս գործունեությունը ժամանակավոր կասեցվում է:
36. Ուսումնական հաստատություններում կրծողների ոչնչացման և ներթափանցման կանխման միջոցառումներն իրականացվում են ինչպես տվյալ, այնպես էլ հարակից վարակված կազմակերպություններում: Մանկական կազմակերպություններում կրծողների դեմ պայքարի քիմիական և ֆիզիկական եղանակների կիրառման ժամանակ պահպանվում է անվտանգությունը` բացառելով երեխաների շփումն օգտագործվող նյութերի հետ:
37. Վերոհիշյալ կազմակերպություններում միջոցառումներ իրականացնելիս պահպանվում են անվտանգության ներքոհիշյալ կանոնները՝
1) չեն օգտագործվում սուր ազդող թունավոր նյութեր ու փոշիներ,
2) գրավչանյութերը տեղադրվում են երեխաների համար անմատչելի հատուկ տարաներում, որտեղ կարող են մուտք գործել միայն կրծողները,
3) բացառվում է երեխաների շփումը կրծողների հետ,
4) բացառվում է կրծողների շփումը սննդամթերքի, դեղերի և այլ կենցաղային առարկաների հետ,
5) թունավոր գրավչանյութերը տեղադրվում են միայն ուղղահայաց մակերես ունեցող հատուկ տարաներում: Գրավչանյութերի համարակալված տարաները ստորագրությամբ հանձնվում են պատվիրատուի կողմից լիազորված անձին: Կրծողների դիակները հավաքվում և ոչնչացվում են:
38. Կրծողների դեմ պայքարի մեխանիկական միջոցներն օգտագործվում են այն կազմակերպություններում, որտեղ հնարավոր չէ պահպանել թույների հետ աշխատելու անվտանգությունը:
39. Կրծողներով բարձր խտությամբ վարակված աղբատար խողովակներում իրականացվում են պայքարի ինտենսիվ միջոցառումներ, որի ընթացքում դադարեցվում են աղբատնակների օգտագործումը 24 ժամ տևողությամբ` այդ մասին իրազեկելով բնակչությանն, անվտանգության ապահովման համար:
40. Կրծողների թվաքանակի կտրուկ իջեցումը երաշխավորվում է 3 ամսից ոչ շուտ կրծողասպան աշխատանքները սկսելուց հետո, օբյեկտի ողջ տարածքի մշակման դեպքում, ներառելով բաց տարածքները, պատվիրատուին ներկայացվող սանիտարատեխնիկական պահանջների կատարման պայմանով:
41. Կրծողների վերացման միջոցառումները համարվում են անբավարար, եթե կրծողներից ազատված տարածք հայտարարված շինությունում հայտնաբերվում են դրանց կենսագործունեության թարմ նշաններ:
42. Կրծողների ոչնչացման միջոցառումների կատարման հսկողությունը և արդյունքի գնահատումը կատարվում է 2 մակարդակով՝
1) ինքնահսկում՝ միջոցառումներն իրականացնողի կողմից,
2) ներքին հսկողություն՝ կազմակերպության կողմից:
43. Ինքնահսկումն իրականացվում է սահմանված կարգով կրծողների հետքային փոշեհրապարակների կիրառմամբ կամ հսկողության այլ միջոցներով` միաժամանակ կատարելով ոչնչացման համալիր աշխատանքներ: Կրծողազերծման աշխատանքների իրականացումից հետո տրվում է կատարման թերթիկ` երկկողմ ստորագրությամբ.
ԿԱՏԱՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20 թ. « » « » N
Պատվիրատուի անվանում ____________________________________________________ ___________________________________________________________________________ Պատվիրատուի հասցեն _______________________________________________________ __________________________________ Հեռախոս _________________________________ Բանկ ______________________________ Հ/Հ______________ՀՎՀՀ___________________ Կատարող կազմակերպության անվանում _________________________________________ Կատարող կազմակերպության հասցե, գտնվելու վայրը ______________________________ ____________________________________________________________________________
Բանկ |
Մշակ-ման ամիս, ամսա-թիվ |
Կրծողազերծման աշխատանքներ կատարողի ԱԱՀ |
Պայմա-նագրի N |
Մշակվող տարածք/հա /մ2/ |
Նյութի ծախսը |
Տեղա-դրված որսի միջոցներ |
Պատաս-խանատու անձի ստորա-գրությունը |
անվա-նում |
քանակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կատարող` Կ.Տ. |
Պատվիրատու` Կ.Տ. |
Բ Ա Ժ Ի Ն 3
ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԻՋԱՏՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՄԱՆԸ, ՄԻՋԱՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 10
ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Միջատների ոչնչացում (դեզինսեկցիա)՝ հատուկ մեթոդներով, ձևերով և միջոցներով բնակչության շրջանում վարակիչ հիվանդություններ տարածող, հաճախ ալերգիկ վիճակներ առաջացնող, ինչպես նաև տնտեսական վնասներ պատճառող (սննդամթերքի, առարկաների, իրերի փչացում) վնասակար միջատների ոչնչացումն է:
Կենցաղային միջատներ՝ սինանտրոպ ուտիճների որոշ տեսակներ, ճանճեր, լվեր, ոջիլներ, փայտոջիլներ են, որոնք ապրում են մարդու հարևանությամբ, մակաբուծում և համակցում նրա բնակատեղում ու կառույցներում և ունեն համաճարակային ու սանիտարահիգիենիկ նշանակություն:
Ինսեկտիցիդներ՝ միջատասպան բնանյութեր կամ արհեստական քիմիական միացություններ են, որոնք օժտված են միջատներին ոչնչացնելու հատկությամբ:
Զազիրք՝ հավաքական հասկացողություն է, որն իր մեջ ներառում է տարատեսակ արյունածուծ միջատներ (մոծակներ, մժեղներ, մժղուկներ, մլակներ, պիծակներ), որոնք հարձակվում են մարդկանց վրա բնության մեջ ու բնակավայրերում, կծում և սնվում են նրանց արյունով: Այս միջատներն իջեցնում են մարդու աշխատունակությունը, խանգարում նրա հանգիստը, առաջացնում գրգռվածություն, անքնություն: Դրանք վտանգավոր են հատկապես այն տարածքներում, որտեղ կան նպաստավոր պայմաններ բնական օջախային և այլ տարափոխիկ հիվանդությունների տարածման համար:
Գ Լ ՈՒ Խ 11
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
44. Կենցաղային միջատների դեմ պայքարի միջոցառումներն են ուղղված բնակչության համար բարենպաստ սանիտարահամաճարակային իրավիճակի ապահովմանը, և ներառում են՝
1) տարափոխիկ` միջատների միջոցով փոխանցվող, բնական օջախային մի շարք վարակիչ (ժանտախտ, տուլարեմիա, մալարիա, լեյշմանիոզ, բծավոր տիֆ, որովայնային տիֆ, պարատիֆեր, աղիքային վարակիչ հիվանդություններ, վիրուսային հեպատիտ Ա) և ալերգիկ հիվանդությունների կանխարգելում,
2) բնակչության համար հանգիստ և հարմարավետ պայմանների ստեղծում,
3) բնակարաններում, կազմակերպություններում և հաստատություններում բարվոք սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում:
45. Բոլոր կազմակերպությունները, հաստատությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք իրականացնում են միջատների դեմ պայքարի միջոցառումներ:
46. Նկուղային տարածքներում կենցաղային միջատների և մոծակների քանակի նվազեցման համար իրականացվող միջոցառումներն են՝
1) սանիտարատեխնիկական, որոնք ուղղված են կառույցներում, ներքնահարկերում, դրանց հարակից տարածքներում աղբի կանոնավոր հավաքմանը և հեռացմանը, ինչպես նաև ընթացիկ վերանորոգումների կանոնավոր իրականացմանը՝ միջատների ապրելատեղերի, կուտակումների, տարաբնակեցման և տեղաշարժերի վերացման համար: Միջատների ոչնչացման նպատակով մակերեսները մշակելուց հետո կատարվում է խոնավ մաքրում՝ միջատների հետքերը վերացնելու նպատակով.
2) կենցաղային, որոնք իրականացվում են մասնագիտացված կազմակերպությունների ուժերով:
47. Տարածքային կառավարման մարմինների կողմից, շահագրգիռ կառույցների մասնակցությամբ, բոլոր ջրօգտագործողների հետ համատեղ, մշակվում է միջոցառումների ծրագիր՝ տնտեսությանը ոչ պիտանի ջրականգերի վերացման, ոռոգման ցանցի և կոլեկտրադրենաժային համակարգի մաքրման ու վերականգնման, ներգյուղական և ներքաղաքային ջրականգերի մաքրման և մակերեսի կրճատման միջոցառումների վերաբերյալ (ջրային բուսականության վերացում, լողացող աղբի հեռացում, ծանծաղուտների խորացում և այլն), ինչպես նաև ազգաբնակչության կենցաղային գործունեության արդյունքում առաջացած ջրի կուտակումների պայման հանդիսացող փոսերի վերացման:
48. Շինարարական կազմակերպությունների կողմից շինարարական աշխատանքների, ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման ստորգետնյա ցանցերի տեղադրման, վերականգնման, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ, խրամատների, փոսերի վերացման համար` ջրականգերի առաջացումը կանխարգելելու նպատակով:
49. Դեկորատիվ ջրավազանների, արհեստական լճակների շահագործման պատասխանատուների կողմից իրականացվում է ջրավազանների պարբերաբար մաքրում և ջրի պարբերաբար փոխում և ջրավազանի շրջանառու համակարգի պատշաճ շահագործում` միջատների ձվադրումը կանխարգելելու համար:
50. Տնտեսվարողների գործունեության ընթացքում և բնակչության կողմից օգտագործվող ջրի պահուստային տարողությունների պատշաճ շահագործում` առնվազն 10 օրը մեկ անգամ ջրի փոխում:
51. Կազմակերպություններում միջատասպան միջոցառումների կազմակերպման և իրականացման պատասխանատվությունը կրում են կազմակերպությունների ղեկավարները:
Գ Լ ՈՒ Խ 12
ՇԵՆՔԵՐՈՒՄ, ՍԵՆՔԵՐՈՒՄ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
52. Շենքերի նախագծման ժամանակ համապատասխան աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները նախատեսում են կենցաղային միջատների բնակվելու, բազմանալու և տարածվելու համար բարենպաստ պայմանների վերացման կամ սահմանափակման միջոցառումներ՝ պատերի ճեղքերի փակում, պատերի և ծածկույթների անանցանելի ծայրակցում: Նույն միջոցառումներն իրականացվում են նաև սանիտարատեխնիկական հաղորդակցության ուղիներում և նկուղային աղբասենյակներում:
53. Կազմակերպությունների ղեկավարները, շենքերի, շինությունների, սենյակների սեփականատերերը կամ վարձակալները պատասխանատու են վերջիններիս սանիտարատեխնիկական վիճակի համար և կատարում են սանիտարատեխնիկական, սանիտարահիգիենիկ և կանխարգելիչ միջոցառումներ՝ դրանց ներկայացվող տեխնիկական և հիգիենիկ պահանջներին համապատասխան, ինչպես նաև՝ միջատների ոչնչացում իրականացնող մասնագիտական ծառայությունների առաջարկությունները:
54. Նկուղային զետեղարաններն ապահովվում են ամուր փակվող դռներով, նորմալ լուսավորությամբ, շարժական ցանցափեղկեր ունեցող օդափոխիչ սարքերով, ապակեպատված կամ ցանցապատված պատուհաններով, սարքին և նորմալ վիճակի ցեմենտյա ծածկեր ունեցող հատակներով:
55. Նկուղային հարկերն անձրևաջրերից և հալոցաջրերից պաշտպանող կամրջակները և բակային ջրատար խողովակների համակարգը մշտապես պահվում է սարքին վիճակում:
56. Նկուղներում կանխվում է ջրականգերի առաջացումը, աղբի կուտակումը, տնտեսական իրերի, ապրանքների խառնաշփոթ պահեստավորումը:
57. Վթարները, նկուղային հաղորդակցումներում աղբի կուտակումները վերացվում են ժամանակին, կուտակված ջուրը հեռացվում է անմիջապես, սենյակները՝ չորացվում և օդափոխվում են:
58. Բուժկանխարգելիչ կազմակերպությունների թափոնները հավաքվում և ոչնչացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 24.03.08թ. N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոններով և նորմերով:
59. Սննդամթերքի պահպանման համար նախատեսված սենքերը, պահեստները, օժանդակ սենյակները (հատկապես` մանկական, բուժկանխարգելիչ կազմակերպություններում) նկուղները, աստիճանավանդակները, ձեղնահարկերը չեն ծանրաբեռնվում շինանյութերով, ապրանքներով, ոչ պիտանի սարքավորումներով, կողմնակի իրերով, քանի որ դրանք ստեղծում են նպաստավոր պայմաններ միջատների բնակվելու համար և դժվարացնում են դրանց ոչնչացման աշխատանքների իրականացումը:
60. Մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում, բուժկանխարգելիչ, առողջարանային կազմակերպություններում սննդի կառուցահատվածները, սննդամթերքի պահպանման, մշակման սենյակները նախատեսվում են երեխաների, հիվանդների և հանգստացողների սենյակներից առանձին: Չօգտագործված սննդամթերքը հավաքվում է միջատների համար անմատչելի ապրանքամանների, պահարանների և արկղերի մեջ: Սննդի մնացորդները և կենցաղային աղբը հավաքվում է կափարիչով աղբամաններում և հեռացվում են օրը 2 անգամից ոչ պակաս: Ջրածորակները, հատկապես գիշերը, պահվում են փակ, լողարանները և լվացարանները՝ չոր վիճակում:
61. Պարենահումքը և սննդամթերքը պահվում են հերմետիկ տարաներում, պահարաններում և այլ տարողություններում՝ ուտիճներից, մրջյուններից և ճանճերից պաշտպանելու համար:
62. Շուտ փչացող սննդամթերքը պահվում է սառնարաններում, սառցախցիկներում, ուր ապահովված է միջատների համար անհասանելիությունը:
63. Առևտրի, հասարակական սննդի կազմակերպություններում, պահեստներում և այլն, ողջ սննդամթերքը, ապրանքները, արդյունաբերական և գյուղատնտեսական հումքը պահվում է տարաների մեջ, դարսված դարակաշարերի վրա ՀՀ առողջապահության նախարարի 01.06.04թ. N 581-Ն հրամանով հաստատված «Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր N 2-III-4.3-04-2003-ի, ՀՀ առողջապահության նախարարի 17.12.02թ. N 845 հրամանով հաստատված «Մեծածախ մթերային շուկաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.4-2 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի, ՀՀ առողջապահության նախարարի 01.06.04թ. N 581-Ն հրամանով հաստատված «Մեծածախ մթերային շուկաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ N 2-III-4.4-2-2003-ի և ՀՀ առողջապահության նախարարի 02.05.03թ. N 302 հրամանով հաստատված «Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III - 4.2-01-2003-ին համապատասխան:
64. Բնակելի շենքերում աղբարկղերը դատարկվում են և շրջապատը մաքրվում է ամեն օր ՀՀ առողջապահության նախարարի 22.12.2009թ. N 25-Ն հրամանով հաստատված «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.002-09 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 13
ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
65. Կազմակերպությունների, հաստատությունների ղեկավարները, շենքերի, սենյակների սեփականատերերը միջատների ոչնչացման համար մասնագիտացված ծառայություններին տալիս են միանվագ հայտ կամ կնքում են պայմանագիր:
66. Պայմանագրեր կնքում են կազմակերպությունների, հաստատությունների (նախադպրոցական և դպրոցական, բուժկանխարգելիչ, սննդային, կոմունալ-կենցաղային և այլն) պաշտոնատար անձինք: Քաղաքացիները պայմանագիր են կնքում ըստ ցանկության: Եթե միջատների հայտնվելը և տարաբնակեցումը դառնում է անհանգստացնող և վտանգ է ներկայացնում վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման, պայմանագրի կնքումը պարտադիր է:
67. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարները ընդունում են որոշում վարակիչ հիվանդների օջախներում, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների ծագման և տարածման համար նպաստավոր պայմաններ ունեցող շենքերում և տարածքներում պարտադիր միջատասպան միջոցառումների իրականացման վերաբերյալ:
68. Կենցաղային միջատների դեմ պայքարի համար օգտագործվում է թույլատրված միջոցներ` պահպանելով ներդիրի պահանջները:
69. Կազմակերպությունների, հաստատությունների ղեկավարները, իրավաբանական և ֆիզիկական անձինք ապահովում են միջատասպան միջոցառումներ իրականացնող անձնակազմի անվտանգությունը և ստեղծում լիարժեք պայմաններ բարձրորակ և արդյունավետ աշխատանք կատարելու համար: Այն է՝
1) ապահովվում է էլեկտրահարման, շոգեհարման, արտադրական ու կենցաղային վնասվածքները կանխարգելող, ինչպես նաև թափառող շների հարձակումից պաշտպանող պայմաններ.
2) առավել վտանգավոր կազմակերպություններում (էլեկտրակայան, ջրահեռացման համակարգ, ստորգետնյա կառույցներ, նկուղային հարկեր և այլն) միջատների ոչնչացման աշխատանքներ իրականացնելու ժամանակ ապահովվում է կազմակերպություններից ուղեկցող անձանց առկայությունը:
70. Պահեստային շենքերում միջատների ոչնչացման միջոցառումներն իրականացնող անձանց համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Նրանց համար ապահովվում է ազատ մուտք դեպի կառույցները, շենքերը, դրանց հարակից տարածքները: Մշակման համար աշխատողները պետք է ունենան նկուղներին մոտենալու հնարավորություն: Նկուղային հարկը և դեպի նկուղ տանող մուտքը պետք է լուսավորված լինի: Անցուղիների լայնությունը սահմանվում է 70 սմ-ից ոչ պակաս՝ ազատ ելումուտի համար: Միջատների ոչնչացման աշխատնքների կատարման անհնարինության դեպքում, նպատակահարմար է այն իրականացնել մինչև պահեստների բեռնալցումը` 2 ամիսը 1 անգամից ոչ պակաս:
71. Միջատների ոչնչացման միջոցառումներն իրականացնելուց առաջ կազմակերպություններում, հաստատություններում կատարվում են նախնական ուսումնասիրություններ՝ միջատների տեսակների, կուտակման վայրերի և խտության վերաբերյալ:
72. Միջատների ոչնչացումը պայմանագրային հիմունքներով իրականացնելու դեպքում կազմակերպություններում, հաստատություններում ինչպես միջատներով բնակեցված, այնպես էլ ազատված մակերեսներում, հետազոտություններն իրականացվում են պարբերաբար և կանոնավոր` արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում`
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
միջատազերծման աշխատանքների կատարման
Կատարող կազմակեր-պության անվանում / Կատարողի ԱԱՀ |
Կատար-ման ամսաթիվ |
Պայմա-նագրի N |
Պարբերա-կանությունը / Հաճախա-կանությունը |
Նյութի ծախս |
Մշակվող տարածք /հա /մ2/ |
Պատաս-խանատու անձի ստորա-գրությունը |
անվա-նում |
քա-նակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
73. Այդ հետազոտություններն իրականացվում են սենյակներում միջատների առկայությունը, դրանց քանակի վերականգնումը և տարածվածությունը ժամանակին բացահայտելու նպատակով: Այդ հետազոտությունների հաճախականությունը կախված է միջատների տեսակային կազմից և կազմակերպությունների, հաստատությունների կարգավիճակից:
74. Նախնական ուսումնասիրությունների արդյունքները հիմք են հանդիսանում միջատների ոչնչացման միջոցառումների մարտավարությունը և պայքարի եղանակներն ընտրելու համար:
75. Միջատների ոչնչացման միջոցների օգտագործման պայմանները և բնագավառը որոշվում են դրանց վտանգավորության (համաձայն նյութի ուղեկցող փստաթղթի) աստիճանով, մասնավորապես`
1) առավել վտանգավոր (1-ին կարգի)՝ արգելվում են օգտագործել փակ տարածքների մշակման համար,
2) բարձր վտանգավորության (2-րդ կարգի)՝ արգելվում է օգտագործել մանկական, բուժկանխարգելիչ, հասարակական սննդի կազմակերպություններում և կենցաղում: Միջատասպան նյութերի օգտագործումը իրականացվում է գործընթացին տիրապետող անձանց միջոցով: Մշակում կատարելու ժամանակ բացառվում է կողմնակի անձանց ներկայությունը: Աշխատանքն ավարտելուց հետո սենյակները մաքրվում և օդափոխվում են,
3) չափավոր վտանգավոր (3-րդ կարգի)՝ թույլատրվում է օգտագործել ինչպես հատուկ ուսուցանված անձնակազմին, այնպես էլ բնակչությանը, օգտագործման կարգին ծանոթանալուց հետո (պատրաստուկի ծախս, օդափոխության ռեժիմ, մաքրում և այլն),
4) քիչ վտանգավոր (4-րդ կարգ)՝ թույլատրվում է օգտագործել առանց կիրառման ոլորտի սահմանափակման:
76. Միջատների ոչնչացման նյութերի վտանգավորության աստիճանին համապատասխան, ուշադրություն է դարձվում կազմակերպությունների (մանկական, առևտրի, հասարակական սննդի, բուժկանխարգելիչ, առողջարարական և այլն) յուրահատկություններին:
77. Միջատների ոչնչացման նպատակով կազմակերպությունների, հաստատությունների մշակման հաճախականությունը որոշվում է մասնագիտացված կազմակերպությունների կողմից կախված՝
1) տվյալ միջատի կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկություններից, բազմացման և զարգացման ցիկլի տևողությունից,
2) բնակավայրերի, կազմակերպությունների, հաստատությունների սանիտարատեխնիկական վիճակից, դրանց ղեկավարների կողմից սույն սանիտարահամաճարակային կանոնների պահանջների կատարումից,
3) ժամանակին և արդյունավետ մշակումից ու միջատների ոչնչացման համար օգտագործված նյութերի ազդեցության տևողությունից:
78. Պլանային մշակման ենթարկված կազմակերպությունները, հաստատությունները համարվում են «միջատներից ազատված», եթե դրանք իսպառ վերացվել են բոլոր տարածքներում: «Միջատներից ազատված» տարածքները որոշվում են այդ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների մասնագետների ուսումնասիրությունների արդյունքներով:
79. Միջատների ոչնչացման միջոցառումների իրականացումից հետո գնահատվում է դրա արդյունավետությունը:
80. Լվերի ոչնչացման միջոցառումների արդյունավետության գնահատման համար օգտագործում են կպչուն թղթեր (20-30 սմ չափսերով, 2 թուղթ` 10 մ2 մակերեսի համար): Եթե 24 ժամվա ընթացքում կպչուն թղթի վրա բռնված լվերի քանակը չի անցնում 2-ից, գնահատվում է «եզակի», 3-10 հատի դեպքում՝ «շատ», մեծաքանակ լվերի դեպքում` «առավել շատ»:
81. Անկողնային փայտոջիլների ոչնչացման միջոցառումների արդյունավետությունը գնահատելու համար զննում են դրանց գտնվելու տեղերը՝ նշելով՝ «եզակի» կամ «միջատների կուտակում», իսկ բացակայության դեպքում՝ «միջատներ չեն նկատվել»:
82. Մրջյունների ոչնչացման միջոցառումների արդյունավետությունը գնահատելու համար միջատասպան գրավչանյութերով տարաները զննում են և գրանցում՝ «եզակի», երբ յուրաքանչյուր ամանում առկա է 10-ից ոչ ավելի մրջյուն, «շատ»՝ երբ քանակը հասնում է 100-ի և «շատ-շատ»՝ երբ դրանց քանակն անցնում է 100-ից:
83. Ճանճերի ոչնչացման միջոցառումների արդյունավետության գնահատման համար օգտագործվում են կպչուն թղթեր՝ 1 հատը 20 մ2-ի հաշվարկով: Բավարար ցուցանիշներ են համարվում՝
1) քաղաքային վայրերում՝ 1 ճանճ 1 ստանդարտ թղթի վրա, 24 ժամվա ընթացքում,
2) գյուղական վայրերում (սենյակներից դուրս)՝ 3-5 ճանճ յուրաքանչյուր թղթի վրա, 24 ժամվա ընթացքում:
84. Բացի վերը նշվածներից, բավարար ցուցանիշ է համարվում, երբ թափոնների փորձանմուշում (100 գր) հայտնաբերվում է մինչև 5 թրթուր, հարսնյակ չի հայտնաբերվում, ինչպես նաև չի արձանագրվում ճանճերի ձմեռային աճ:
85. Մոծակների ոչնչացման միջոցառումների դեպքում արդյունավետության բավարար ցուցանիշ են.
1) նկուղներում՝ կենդանի թրթուրների լրիվ ոչնչացում, մշակումից 3-5 օր անց և նկուղի 1 մ2-ում մեկից ոչ ավելի թևավոր մոծակի հայտնաբերում,
2) բաց կացարաններում, բաց ջրամբարներում, մոծակների թրթուրների առկայություն՝ 1մ2-ում 100-ից պակաս,
3) 20 րոպեի ընթացքում նախաբազկի վրա 2-ից ոչ ավելի թևավոր մոծակի առկայություն:
86. Մալարիայի մոծակների դեպքում մշակման անհրաժեշտության չափանիշը մոծակների եզակի թրթուրների առկայությունն է: Միջատասպան միջոցառումների արդյունավետության գնահատականի չափանիշը մոծակների 95%-ի և մալարիայի մոծակների լրիվ ոչնչացումն է:
87. Սինանտրոպ ուտիճների (խավարասերների) ոչնչացման միջոցառումների արդյունավետության ցուցանիշը մշակված մակերեսներում միջատների ամբողջական վերացումն է: Ուսումնասիրությունների ժամանակ կառույցը, կազմակերպությունը, հաստատությունը համարվում է «ուտիճներից ազատված», երբ մեկ ամսվա ընթացքում ոչ մի միջատ չի նկատվում: Հետագայում 1 կամ մի քանի միջատ նկատելու դեպքում կազմակերպության, կառույցի մշակումը կրկնվում է և ներառվում «բնակեցված» ցուցակում:
88. Ուտիճների ոչնչացման միջոցառումների արդյունավետությունը գնահատվում է միջատների հնարավոր ապրելավայրերով, ցույց տալով դրանց գտնվելու տեղերը և քանակությունը՝ նշելով «եզակի» կամ «միջատներ չեն նկատվել»: Միջատասպան գրավչանյութերի կամ ապակյա տարայով որսալու միջոցով միջոցառումների արդյունավետության հավաստի գնահատականը տալու համար հետազոտությունների արդյունքների հիման վրա բացահայտվում են և նշվում է «եզակի», երբ 1-3 օր հետո հայտնաբերվում է 3-ից ոչ ավելի, «շատ», երբ հայտնաբերվում է 4-10 և ավելի միջատ, «սաստիկ շատ», երբ դրանց քանակը անցնում է 10-ից:
89. Շենքերում ուտիճների տարածվածությունը համարվում է «բարձր», երբ առանձին միջատներ կամ դրանց կուտակումներ են հայտնաբերվում սենյակների 20% և ավելի, «ցածր», երբ մեկական միջատ է նկատվում սենյակների մինչև 20%-ում: Ուտիճների առկայությունը կազմակերպության, հաստատության, կառույցի սանիտարահիգիենիկ վիճակի գնահատման ցուցանիշ է և հսկվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնների կողմից: Մեթոդագործնական օգնությունը կազմակերպվում և իրականացվում է «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Միջոցառումների արդյունավետության գնահատականի չափանիշները կառույցի մշակումից հետո, 3 ամսվա ընթացքում միջատների բացակայությունն է՝ հաստատված ամենամսյա օբյեկտիվ հետազոտության արդյունքով: Այսպիսի կառույցը հաշվվում է միջատներից պայմանական ազատված և ներառվում է միջատներից զուրկ մակերեսների շարքում:
90. Ոջլոտության դեպքում բավարար ցուցանիշը միջատների և անիծների բացակայությունն է` մշակումից 7 օր հետո, հաստատված կրկնակի հետազոտությամբ:
Գ Լ ՈՒ Խ 14
ՄԻՋԱՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
91. Միջատների ոչնչացման միջոցառումների իրականացման անվտանգության համար պատասխանատու է կազմակերպության, հաստատության ղեկավարը և ոչնչացման միջոցառումներ իրականացնող ֆիզիկական անձինք, որոնց պարտականությունների մեջ ներառվում է աշխատանքի և տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման ապահովումը, այդ թվում` հատուկ արտահագուստի և անհատական պաշտպանության միջոցների, օգտագործվող սարքերի, գործիքների և միջատների ոչնչացման նյութերի որակի վերահսկողությունը:
92. Բարձր վտանգավորության նյութերով մշակողներն աշխատում են խմբերով կամ 2 անձից ոչ պակաս, իսկ հատուկ բարդ պայմաններում՝ 4 անձից ոչ պակաս խմբերով:
93. Կազմակերպության, հաստատության ղեկավարը, իրավաբանական և ֆիզիկական անձինք ապահովում են համապատասխան պայմաններ մշակման աշխատանքների համար:
94. Մշակումների ժամանակ սենյակներից դուրս են բերում մարդկանց, ընտանի կենդանիներին, թռչուններին, սենյակային բույսերը, ծածկում սարքավորումները, կահույքը, սննդամթերքը:
95. Մշակման աշխատանքներն ավարտելուց 24 ժամ հետո փոշենման պատրաստուկները հեռացնում են մարդկանց և կենդանիների համար հասանելի մակերեսներից, իսկ անմատչելի մակերեսների վրա թողնում 1 ամիս: Ակտիվությունը կորցրած պատրաստուկները ոչնչացնում են այրելով:
96. Մշակված մակերեսները լվանում են սոդայաջրով կամ օճառաջրով: Մաքրելու ընթացքում օդափոխում են սենյակները՝ պատուհանները և օդանցքերը բացելու միջոցով:
97. Միջատասպան նյութերից թունավորման դեպքերում համապատասխան առաջին բժշկական օգնության ցուցաբերման նպատակով առաջնորդվում են նյութի ուղեկցվող փաստաթղթով:
98. Բացի քիմիական միջոցներից կարևոր նշանակություն ունեն էկոլոգիապես անվնաս կենսաբանական պատրաստուկների կիրառումը, որոնք օգտագործվում են տնտեսական նշանակություն ունեցող ջրականգերի մակերեսների մշակումների համար: Անցկացվում են նաև հակաթրթուրային միջոցառումներ՝ առաջին հերթին թրթուրակեր ձկների տարածում բոլոր ժամանակավոր և մշտական ջրականգերում:
Գ Լ ՈՒ Խ 15
ՄԻՋԱՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
99. Ուժեղ ազդող թունավոր նյութերը պահվում են հսկողության տակ: Մշակման աշխատանքներն ավարտելուց հետո նյութերի մնացորդները հավաքվում, վերադարձվում են կազմակերպություն և ի պահ հանձնվում պատասխանատու աշխատողին:
100. Միջատների ոչնչացման քիմիական նյութերը պահվում են չվնասված փաթեթներում, ապրանքարկղերի կամ տարաների մեջ, հատուկ օդափոխվող սենյակում (պահեստում):
101. Պահեստը բաղկացած է լինում մի քանի սենյակից՝ նյութերի պահպանման, բաշխման և աշխատողի համար: Աշխատողի սենյակում հատուկ առանձնացված պահարաններում պահվում են հատուկ հագուստ, անհատական պաշտպանիչ միջոցներ, առաջին օգնության դեղորայք, անձնական հիգիենայի պարագաներ:
102. Պահեստի սենյակները լինում են չոր, լուսավոր, լավ սվաղված հարթ պատերով, ցեմենտածածկ կամ բետոնածածկ հատակով: Փայտյա հատակն արգելվում է:
103. Միջատների ոչնչացման փոքր փաթեթների համար տեղադրվում են դարակաշարեր, իսկ շշերի համար՝ փայտյա դարակներ:
104. Միջատների ոչնչացման նյութերն ունենում են անձնագրեր, որտեղ հատուկ նշվում է նյութի անվանումը, պատրաստման տարեթիվը, պիտանելիության ժամկետը: Վերը նշված անձնագրային տվյալներ չունեցող նյութերի վաճառքն ու օգտագործումն արգելվում է:
105. Պահեստասենյակներում սննդամթերք, խմելու ջուր, սնվել, ինչպես նաև անասնակեր պահելն արգելվում է: Կողմնակի մարդկանց մուտքը պահեստասենյակներ նույնպես արգելվում է:
106. Միջատների ոչնչացման նյութերը պիտակավորվում են` «թույն» պիտակով: Պահեստում վարվում է մատյան, որտեղ գրանցվում են նյութերի ստացման և բացթողման ժամկետները: Կենցաղում միջատների ոչնչացման նյութերը պահվում են երեխաներից, ընտանի կենդանիներից անմատչելի տեղերում, խմելու ջրից, սննդամթերքից և անասնակերից՝ առանձնացված:
107. Միջատների ոչնչացման նյութերը տեղափոխվում են օգտագործման վայր այդ նպատակի համար առանձնացված հատուկ տարաների մեջ:
108. Չի թույլատրվում այդ նյութերի հետ տեղափոխել սննդամթերք:
Գ Լ ՈՒ Խ 16
ԿՐԾՈՂԱՍՊԱՆ /ԴԵՌԱՏԻԶԱՑԻՈՆ/ ԳՐԱՎՉԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
109. Դեռատիզացիոն լաբորատորիան սարքավորվում է արհեստական օդափոխանակության ներհոս-արտաձիգ համակարգով, ապահովվում է ջրատար ցանցով և կոյուղու համակարգով:
110. Դեռատիզացիոն լաբորատորիայում տեղադրվում է քարշիչ պահարան` կահավորված օդի արտաձիգ սարքավորումներով:
111. Դեռատիզացիոն լաբորատորիայում գրավչանյութերի պատրաստումը, փաթեթավորումը իրականացվում է արտաձիգ օդափոխանակության տակ:
112. Դեռատիզացիոն լաբորատորիայից դուրս գրավչանյութեր չեն պատրաստվում: Լաբորատորիայում սննդամթերք, ջուր չի պահվում, սննունդ չի ընդունվում:
113. Քիմիական նյութով լցված յուրաքանչյուր տարայի վրա փակցվում է պիտակ` նյութի հստակ անվանմամբ: Գրավչանյութերի տարայի վրա նշվում է նաև «թույն» գրառումը:
114. Դեռատիզացիոն լաբորատորիայի աշխատատեղերում ջեռուցմանը, լուսավորմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջարահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 3.2 և 3.3 կետերի պահանջների:
115. Դեռատիզացիոն լաբորատորիայի աշխատատեղերում միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանով հաստատված «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի պահանջների:
Բ Ա Ժ Ի Ն 4
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 17
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
116. Ժանտախտով, խոլերայով, հետադարձ տիֆով, համաճարակային բծավոր տիֆով, Բրիլի հիվանդությամբ, Կու տենդով (թոքային ձև), սիբիրյան խոցով, բարձր վարակելիությամբ հեմոռագիկ տենդով, որովայնային տիֆով, պարատիֆերով, սալմոնելոզներով, բորով, օրնիթոզով, դիֆթերիայով, մաշկի, մազերի և եղունգների սնկային հիվանդություններով (միկրոսպորիա, տրիխոֆիթիա, ռուբրոֆիթիա, ֆավուս), վիրուսային հեպատիտ Ա-ով և Ե-ով, պոլիոմիելիտով և այլ էնտերովիրուսային, մանրէային դիզենտերիայով, ռոտավիրուսային վարակիչ հիվանդություններով, աղիքային յերսինիոզով, սուր աղիքային (հարուցված չհաստատված հարուցիչներով), քոսով հիվանդությունների (այդ թվում` կասկածելի) օջախների եզրափակիչ ախտահանումն իրականացվում է ախտահանման աշխատանքներ իրականացնող կազմակերպության կողմից։
117. Ժանտախտով, խոլերայով, հետադարձ տիֆով, համաճարակային բծավոր տիֆով, Բրիլի հիվանդությամբ, Կու տենդով (թոքային ձև), սիբիրյան խոցով, բարձր վարակելիությամբ հեմոռագիկ տենդով, որովայնային տիֆով, պարատիֆերով, սալմոնելոզներով, բորով, օրնիթոզով, դիֆթերիայով, մաշկի, մազերի և եղունգների սնկային հիվանդություներով (միկրոսպորիա, տրիխոֆիթիա, ռուբրոֆիթիա, ֆավուս), վիրուսային հեպատիտ Ա-ով և Ե-ով, պոլիոմիելիտով և այլ էնտերովիրուսային, մանրէային դիզենտերիայով, ռոտավիրուսային վարակիչ հիվանդություններվ, աղիքային յերսինիոզով, սուր աղիքային (հարուցված չհաստատված հարուցիչներով), քոսով հիվանդությունների (այդ թվում` կասկածելի) հիվանդների և´ կազմակերպված և´ տնային օջախներում եզրափակիչ ախտահանման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի կողմից:
118. Այլ վարակիչ հիվանդությունների դեպքում եզրափակիչ ախտահանումն իրականացվում է Տեսչության տարածքային մարմնի ղեկավարի որոշումով՝ ելնելով կոնկրետ տարածքի համաճարակային իրավիճակից։
119. Եզրափակիչ ախտահանում իրականացվում է բոլոր այն կազմակերպություններում (տնային օջախներ, ուսումնական հաստատություններ, կազմակերպ օբյեկտներ և այլն), որտեղ բուժաշխատողների կողմից հայտնաբերվել են վարակիչ հիվանդներ՝ վերջիններիս հոսպիտալացումից հետո երեք ժամվա ընթացքում:
120. Հիվանդին հայտնաբերող բուժաշխատողի կողմից ՊՀՀ տեսչության տարածքային փորձագիտական կենտրոն (ք. Երևանում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ) եզրափակիչ ախտահանման հայտ տրվում է հիվանդի մեկուսացումից, հոսպիտալացումից կամ ախտորոշման փոփոխությունից հետո, մեկ ժամվա ընթացքում։
121. Ախտահանման խցիկային մեթոդով ախտահանվում են ժանտախտով, խոլերայով, հետադարձ տիֆով, համաճարակային բծավոր տիֆով, Բրիլի հիվանդությունով, Կու տենդով (թոքային ձև), սիբիրյան խոցով, բարձր վարակելիությամբ վիրուսային հեմոռագիկ տենդերով, որովայնային տիֆով, պարատիֆերով, բորով, դիֆթերիայով, մաշկի, մազերի և եղունգների սնկային հիվանդություններով (միկրոսպորիա, տրիխոֆիթիա, ռուբրոֆիթիա, ֆավուս), քոսով հիվանդների անկողնային պարագաները և հագուստները:
122. Եզրափակիչ ախտահանման հետ միաժամանակ տարափոխիկ հիվանդությունների, բնական օջախային հիվանդությունների և քոսի օջախներում իրականացվում են նաև միջատասպան միջոցառումներ:
123. Եզրափակիչ ախտահանման հետ միաժամանակ ժանտախտով, տուլարեմիայով, լեպտոսպիրոզով, յերսինիոզով և այլ զոոնոզների դեպքում հիվանդների օջախներում իրականացվում է նաև կրծողների ոչնչացում։
124. Ախտահանիչ միջոցների, ախտահանիչ սարքավորումների պահանջարկը ախտահանման աշխատանքներ իրականացնող կազմակերպության կողմից որոշվում է ելնելով այն վարակիչ հիվանդությունների դեպքերի թվից, որոնց դեպքում կատարվում է եզրափակիչ ախտահանում` առաջնորդվելով վերջին 2 տարվա ընթացքում իրականացված եզրափակիչ ախտահանման քանակի միջին տվյալներով, ներառյալ վարակիչ հիվանդության կասկածելի դեպքերի օջախները: Եզրափակիչ ախտահանման դեպքում հաշվի է առնվում նաև 1 եզրափակիչ ախտահանման համար օգտագործվող ախտահանիչ միջոցների միջին քանակը:
125. Աշխատանքների պլանավորված ծավալին համապատասխան ախտահանիչ միջոցների անհրաժեշտ քանակության հաշվարկման համար ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված ախտահանիչ միջոցների ուղեկցող հրահանգներով: Ծախսը որոշվում է օգտագործվող ախտահանիչ միջոցի հրահանգի պահանջներով:
126. Խցիկային մշակման համար օջախից վերցված ապրանքների միջին ծավալը սահմանվում է ախտահանման խցիկի ուղեկցող հրահանգով:
127. Վառելիքի, գոլորշու, ֆորմալինի և ամոնիակի պահանջարկի որոշման համար ղեկավարվում են խցիկների տեխնիկական բնութագրերով, խցիկային ախտահանման տարբեր մեթոդների տեսակարար կշռով, օրվա ընթացքում խցիկների բեռնավորումների թվով։
128. Եզրափակիչ ախտահանման աշխատանքների որակը որոշվում է հետևյալ ցուցանիշներով.
1) բնակարանային օջախներից եզրափակիչ ախտահանման մեջ վարակիչ հիվանդությունների օջախների ընդգրկվածության տոկոսը, ենթակա օջախների թվից՝ 95%-ից ոչ պակաս,
2) կազմակերպ օջախներից եզրափակիչ ախտահանման մեջ վարակիչ հիվանդությունների օջախների ընդգրկվածության տոկոսը, մեկ օրվա ընթացքում կատարած եզրափակիչ ախտահանման թվաքանակը` 90%-ից ոչ պակաս, հոսպիտալացման պահից հաշված,
3) իրականացված խցիկային ախտահանման տոկոսը՝ ենթակա խցիկային ախտահանման թվաքանակի 95 %-ից ոչ պակաս։
129. Եզրափակիչ ախտահանման որակի մանրէաբանական հսկողություն (միաժամանակ` դիտողական և լաբորատոր` մանրէաբանական) բնակարանային և կազմակերպ օջախներում իրականացվում է. ք. Երևանում ախտահանման աշխատանքներ իրականացնող կազմակերպության կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մարզային փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից:
130. Եզրափակիչ ախտահանման որակի հսկողության (միաժամանակ` դիտողական և լաբորատոր` մանրէաբանական) ք. Երևանում ենթարկվում են մեկ օրվա ընթացքում եզրափակիչ ախտահանման ենթակա բնակարանային օջախների 1%-ը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` մինչև 10 օջախի դեպքում՝ բոլորը, իսկ 10-ից ավելի դեպքում` օջախների 1%-ը` ախտահանման ավարտից հետո 1-3 ժամվա ընթացքում:
131. Կազմակերպ օջախներում եզրափակիչ ախտահանման որակի (միաժամանակ` դիտողական և լաբորատոր` մանրէաբանական) հսկողության ենթակա են օջախների 20% -ը` ախտահանման ավարտից հետո, 1-3 ժամվա ընթացքում:
132. Եզրափակիչ ախտահանման որակի մանրէաբանական հսկողության նպատակով նմուշառում կատարվում է օջախում՝ 10 լվացուկից ոչ պակաս, ախտահանիչ միջոցներից և լուծույթներից՝ 2 նմուշից ոչ պակաս, ախտահանիչ նյութերի մնացորդային քանակների որոշման համար՝ 10 նմուշից ոչ պակաս։
133. Եզրափակիչ ախտահանման որակը համարվում է բավարար, եթե առկա է միկրոֆլորայի աճ 0,5%-ից ոչ ավելի լվացուկներում և ախտահանիչ նյութի մնացորդային անբավարար քանակություն՝ 0,5%-ից ոչ ավելի նմուշներում։
134. Եզրափակիչ ախտահանումից հետո ախտածին միկրոֆլորայի աճի դեպքում, եզրափակիչ ախտահանումը համարվում է անբավարար և պահանջվում է այն կրկնել՝ հաջորդիվ լաբորատոր հսկողությամբ։
135. Ախտահանման խցիկի մանրէաբանական հսկողությունն իրականացվում է եռամսյակը 1 անգամից ոչ պակաս` ախտահանման աշխատանքներ իրականացնող կազմակերպության կողմից թեստային մեթոդով, գրանցումները կատարվում են գրանցամատյանում` համաձայն ձևի.
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԽՑԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ
Ձև
Ամսաթիվ |
Կազմակերպության անվանում |
Խցիկների թիվ |
Նմուշառված թեսթերի քանակ |
Հետազոտության արդյունք |
Դրական |
Բացասական |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Գ Լ ՈՒ Խ 18
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
136. Վարակիչ հիվանդության տնային օջախի ընթացիկ ախտահանումը կազմակերպվում է հիվանդին առաջին անգամ հայտնաբերող բուժաշխատողի կողմից և իրականացվում է բնակչության ուժերով հետևյալ դեպքերում՝
1) մինչև հիվանդի հոսպիտալացումը,
2) հիվանդի՝ տանը բուժվելու դեպքում՝ մինչև լրիվ առողջացումը,
3) մանրէակիրների՝ տանը բուժվելու դեպքում` մինչև լրիվ առողջացումը,
4) նախկինում հիվանդացածների մոտ՝ մինչև դիսպանսեր հաշվառումից հանումը:
137. Բնակչության ուժերով կատարված ընթացիկ ախտահանումը համարվում է ժամանակին կազմակերպված, եթե իրականացվում է հիվանդի հայտնաբերման պահից հաշված 3 ժամից ոչ ուշ։
138. Տնային օջախներում նպատակային է կիրառել ախտահանման ֆիզիկական և մեխանիկական մեթոդները՝ լվացող-ախտահանող միջոցների կիրառումով։
139. Ընթացիկ ախտահանման որակի մանրէաբանական հսկողություն (միաժամանակ` դիտողական և լաբորատոր` մանրէաբանական) բնակարանային և կազմակերպ օջախներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից:
140. Ընթացիկ ախտահանման որակի մանրէաբանական հսկողությունն իրականացվում է 15%-ից ոչ պակաս օջախներում:
141. Ժանտախտի, խոլերայի, հետադարձ տիֆի, համաճարակային բծավոր տիֆի, Բրիլի հիվանդության, Կու տենդի (թոքային ձև), սիբիրյան խոցի, բարձր վարակելիությամբ հեմոռագիկ տենդի, որովայնային տիֆի, պարատիֆերի, սալմոնելոզների, բորի, օրնիթոզի, դիֆթերիայի, մաշկի, մազերի և եղունգների սնկային հիվանդություների (միկրոսպորիա, տրիխոֆիթիա, ռուբրոֆիթիա, ֆավուս), վիրուսային հեպատիտ Ա-ի և Ե-ի, պոլիոմիելիտիի և այլ էնտերովիրուսային, մանրէային դիզենտերիայի, ռոտավիրուսային վարակիչ հիվանդությունների, աղիքային յերսինիոզի, սուր աղիքային (հարուցված չհաստատված հարուցիչներով), քոսի, հիվանդությունների (այդ թվում` կասկածելի) չհոսպիտալացված հիվանդների օջախներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի բժիշկ համաճարակաբանի կողմից կազմակերպվում է ախտահանման որակի լաբորատոր հսկողություն:
142. Որովայնային տիֆի, պարատիֆերի, մանրէային և ամեոբային դիզենտերիայի, դիֆթերիայի, սնկային հիվանդությունների օջախներում ընթացիկ ախտահանման հսկողությունը մշտական է։ Մնացած վարակիչ հիվանդությունների դեպքում հսկողությունն իրականացվում է ըստ համաճարակաբանական ցուցումների։
143. Սույն Կանոնների 136 կետում նշված օջախներում ընթացիկ ախտահանման որակի լաբորատոր հսկողության հիմնական ցուցանիշներն են.
1) մեկ օջախում նմուշառման նվազագույն քանակն է՝
ա) մանրէաբանական, մակաբուծաբանական հետազոտության համար լվացուկներ՝ 10 նմուշից ոչ պակաս.
բ) ախտահանիչ միջոցներ՝ չոր պատրաստուկ՝ 1 նմուշ, աշխատանքային լուծույթ՝ 1 նմուշ։
144. Ախտահանման որակը համարվում է բավարար, եթե անբավարար արդյունքով լվացուկների թիվը 3 %-ից ավելի չէ, ախտահանիչ միջոցի մնացորդային քանակության առկայության վերաբերյալ նմուշներում բացասական արդյունքը չի գերազանցում 3 %-ից, իսկ ախտահանիչ լուծույթների որակի վերաբերյալ անբավարար լաբորատոր հետազոտությունների թիվը՝ 5 %-ից: Կատարված հետազոտությունների գրանցումները կատարվում է գրանցամատյանում` համաձայն ձևի.
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՎԱՑՈՒԿՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Նմուշի ընդունման ամսաթիվ |
Պատվիրատու/ ուղեկցող կազմա- կերպություն |
Գրանցման համար |
Հետա- զոտության
համար |
Լվացուկ- ների նմուշառման մակերես/ առարկա |
Հետա- զոտվող Կազմակեր-
պություն |
Ախտա- հանման տեսակը/ ընթացիկ եզրափակիչ |
ԱՑԽՄ |
Ոսկե- գույն ստաֆիլոկոկ |
Հետա- զոտվող
այլ մանրէների վերաբերյալ |
Պատաս- խանի տրման ամսաթիվ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
145. Անբավարար արդյունքներով նմուշների դեպքում առարկաների նշված խմբաքանակը ենթակա է կրկնակի մշակման՝ մինչև լրիվ լվացումը և չորացումը:
Գ Լ ՈՒ Խ 19
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
146. Ուսումնական հաստատություններում ախտահանիչ միջոցառումների հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինները՝ պլանային կարգով, տարին 1 անգամ` ստուգումների մասին օրենքի համաձայն և համաճարակաբանական ցուցումներից ելնելով:
147. Յուրաքանչյուր հետազոտության ժամանակ հսկողությունն իրականացվում է դիտողական և լաբորատոր մեթոդների կիրառմամբ: Մանրէաբանական հետազոտության ժամանակ կատարվում է նմուշառում՝ 1 տեղի համար՝ 0,2 լվացուկից ոչ պակաս, ախտահանիչ միջոցների և դրանց լուծույթների նմուշառում՝ 3-ից ոչ պակաս, ախտահանիչ նյութի մնացորդային քանակի էքսպրես նմուշառում՝ 10-ից ոչ պակաս:
148. Ախտահանիչ միջոցառումների որակը գնահատվում է բավարար, եթե առկա է ոչ ախտածին միկրոֆլորայի աճ 3 %-ից ոչ ավելի լվացուկներում, ախտահանիչ լուծույթներում գործող ակտիվ նյութի ցածր խտություն՝ 5 %-ից ոչ ավելի և ախտահանիչ նյութի մնացորդային քանակի որոշման էքսպրես նմուշների անբավարար արդյունք՝ 3 %-ից ոչ ավելի նմուշներում:
Գ Լ ՈՒ Խ 20
ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
149. Բուժկանխարգելիչ կազմակերպություններում վարակիչ հիվանդության հայտնաբերման/արձանագրման դեպքում, հիվանդին հայտնաբերող բուժաշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային փորձագիտական կենտրոն (ք. Երևանում` Հայաստանի Հանրապետության առողջապահության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ) եզրափակիչ ախտահանման հայտ տրվում է հիվանդի մեկուսացումից, հոսպիտալացումից կամ ախտորոշման փոփոխությունից հետո, մեկ ժամվա ընթացքում:
150. Բուժկանխարգելիչ կազմակերպություններում ընթացիկ ախտահանման որակի նկատմամբ մանրէաբանական լաբորատոր հետազոտություններն իրականացվում են բուժկանխարգելիչ կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայի կողմից (բացակայության դեպքում վերջինս կատարվում է պայմանագրային հիմունքներով):
151. Ախտահանման որակի մանրէաբանական հսկողությունն իրականացվում է համաճարակաբանի /հակահամաճարակային ռեժիմի պատասխանատուի/ կողմից, իսկ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի բժիշկ համաճարակաբանի կողմից:
152. Ընթացիկ ախտահանումն իրականացվում է բուժկանխարգելիչ կազմակերպության ախտահանման գործի պատասխանատուի կողմից:
153. Ախտահանման որակի լաբորատոր հսկողության և ամբողջականության գնահատման հիմնական ցուցանիշներն են.
1) մանրէաբանական հսկողության ժամանակ միանվագ հետազոտության համար նմուշառվող լվացուկների թիվը հետևյալն է. ստացիոնարներում՝ 1 մահճակալի հաշվով 0,5-ից ոչ պակաս, ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում՝ 1 հերթափոխի ընթացքում 1 այցի համար՝ 0,1 լվացուկ, համաճարակաբանական ցուցումներով՝ ախտածին և պայմանական ախտածին միկրոֆլորայի համար, գրանցումները կատարվում է գրանցամատյանում` համաձայն ձևի,
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՎԱՑՈՒԿՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Նմուշի ընդուն- ման ամսաթիվ |
Պատվի- րատու/ ուղեկցող կազմա- կերպություն |
Գրանցման համար |
Հետա- զոտության համար |
Լվացուկ- ների նմուշառման մակերես/ առարկա |
Հետա- զոտվող Կազմա- կերպություն |
Ախտա- հանման տեսակը/
ընթացիկ եզրափակիչ |
ԱՑԽՄ |
Ոսկե- գույն ստաֆի- լոկոկ |
Հետա- զոտվող այլ մանրէ- ների վերաբերյալ |
Պատաս- խանի տրման ամսաթիվ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2) ելքային ախտահանիչ լուծույթների հետազոտության նմուշների թիվը հետևյալն է. 100 մահճակալի համար՝ մայր և աշխատանքային տարբեր լուծույթներից 5-ից ոչ պակաս նմուշ,
3) նմուշառումներ ախտահանիչ միջոցների մնացորդային քանակների որոշման համար իրականացվում է. յուրաքանչյուր տեսակից 20 նմուշ (100 մահճակալի համար),
4) ախտահանման խցիկների աշխատանքի արդյունավետության հսկողության համար իրականացվում է 3 հարթությունով` 9-15 մանրէային (քիմիական) թեսթերի տեղադրմամբ, կախված ախտահանման խցիկի ծավալից և տեսակից:
154. Ախտահանման որակի ցուցանիշներ են.
1) հետազոտվող առարկաներից, իրերից և մակերեսներից ոչ ախտածին միկրոֆլորայի աճ` մանրէաբանական լվացուկների 2 %-ից ոչ ավելի նմուշներում,
2) ախտահանիչ լուծույթների ցածր խտության առկայություն` 5 %-ից ոչ ավելի նմուշներում,
3) յուրաքանչյուր տեսակի ախտահանիչ նյութի անբավարար մնացորդային քանակության հայտնաբերում՝ 2 %-ից ոչ ավելի էքսպրես նմուշներում,
4) մանրէաբանական թեսթային հսկողության արդյունքների և ախտահանիչ խցիկի ռեժիմի համապատասխանություն,
2. նախամանրէազերծումային մշակման որակի ցուցանիշներն են.
1) արյան հետքերով դրական նմուշների բացակայություն,
2) սինթետիկ լվացող նյութերի հիմնային բաղադրամասերի և յուղային դեղամիջոցների մնացորդային քանակներով դրական նմուշների բացակայություն:
155. Հետազոտման ենթակա են օրվա ընթացքում մշակվող յուրաքանչյուր տեսակի առարկաների 1 %-ից ոչ պակասը:
156. Անբավարար արդյունքներով նմուշների դեպքում առարկաների նշված խմբաքանակը ենթակա է կրկնակի մշակման՝ մինչև լրիվ լվացումը և չորացումը:
Գ Լ ՈՒ Խ 21
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՒՄ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
157. Ախտահանումը ներառում է օդանավակայանի սենքերի, սարքավորումների, օդանավերի, օդանավերը ջրալիցքավորող, սննդամթերք տեղափոխող, կեղտաջրերը հեռացնող մեքենաների, բեռների, ուղեբեռների, ապրանքի, կոնտեյներների, փոստային ծանրոցների, մարդկային աճյունների, մարդկային և կենդանական կենսագործունեության արգասիքի, կեղտաջրերի, թափոնների և այլ ցանկացած աղտոտված նյութի ախտահանման միջոցառումներ:
158. Օդանավակայանների և օդանավերի ախտահանման միջոցառումների կազմակերպման և կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետերի կողմից:
166. Ախտահանման որակի հսկողության վերաբերյալ լվացուկների մանրէաբանական հետազոտությունների տվյալները գրանցվում են 148 կետով ներկայացված գրանցամատյանում:
167. Օդանավերի ախտահանման նպատակով կիրառելի են միայն այն քիմիական և ֆիզիկական նյութերը և մեթոդները, որոնք առաջարկված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և ընդունված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` ԻԿԱՕ և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի` ԻԱՏԱ կողմից:
168. Օդանավակայաններում ախտահանման գործընթացն իրականացվում է «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կամ ախտահանման աշխատանքներ իրականացնող մասնագիտացված կազմակերպության կողմից սույն սանիտարական կանոնների պահանջներին համապատասխան։
169. Յուրաքանչյուր չվերթից հետո օդանավերը ենթակա են ընթացիկ ախտահանման:
170. Օդանավերը եզրափակիչ ախտահանման ենթակա են միայն համաճարակաբանական ցուցման դեպքում:
Բ Ա Ժ Ի Ն 4
ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 22
ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
171. Ախտահանիչ նյութերի պահպանումը իրականացվում է պահեստային սենքում /պահեստում/ փակ տարողություններում:
172. Պահեստում մանր փաթեթավորված ախտահանիչ նյութերը տեղադրվում են մետաղական, իսկ ախտահանիչ նյութերով լցված ապակյա տարաները` փայտյա դարակաշարերի վրա:
173. Ախտահանիչ նյութերի տարողությունների, փաթեթավորումների և պահեստի պատի միջև հեռավորությունը սահմանվում է 0,8 մ-ից ոչ պակաս, լուսատուներից` 0,5 մ-ից ոչ պակաս:
174. Պահեստի պատերի, առաստաղի և հատակի հարդարումը կատարվում է ոչ ադսորբցող (կլանող) նյութերով /կերամիկական սալիկներ, յուղաներկ և այլն/` քիմիական նյութերի կուտակումը բացառելու և պահեստի խոնավ մշակումը ապահովելու նպատակով:
175. Պահեստում օդի ջերմաստիճանը նախատեսվում է 180C-ից ոչ ցածր և 200C-ից ոչ բարձր:
176. Ախտահանիչ նյութերը պաշտպանվում են արևի ուղիղ ճառագայթների ներգործությունից:
177. Ախտահանիչ նյութերը հարմարեցված սենքերում անկազմակերպ` թափված կամ բացօթյա պայմաններում, չի պահպանվում:
178. Ախտահանիչ նյութերի պահպանման ժամանակ ապահովվում է ախտահանիչ նյութերի փաթեթավորման ամբողջականությունը:
179. Պահեստավորվող ախտահանիչ նյութերը տարայի վրա ունեն պիտակավորում և յուրաքանչյուր խմբաքանակի համար ուղեկցող փաստաթղթեր` պատրաստուկների որակական և քանակական բնութագրերի, պիտանիության ժամկետի վերաբերյալ նշումներով, ինչպես նաև չնախատեսված և վթարային իրավիճակների ժամանակ ձեռնարկվող միջոցառումների մասին կարճ հրահանգով:
180. Հեղուկ և սորուն ախտահանիչ նյութերը /փոշու տեսքով, հատիկավոր/ տեղադրվում են պահեստի առանձին բաժիններում:
181. Պտուտակավոր խցաններով տարողություններում լցված ախտահանիչ նյութերր պահվում են խցանները դեպի վեր վիճակում: Տարողությունները բացելու համար գործիքներ և հարմարանքներ չեն կիրառվում:
182. Ախտահանիչ նյութերը պահեստից դուրս են գրվում փաթեթավորված և մակնշված (պիկատավորված):
183. Տարայի պիտակավորման և ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում ախտահանիչ նյութերի դուրսգրում և/կամ վաճառք չի կատարվում:
184. Ախտահանիչ նյութերի պահեստավորման և դուրսգրման ժամանակ ախտահանիչ նյութերի հաշվառման գրանցամատյանում կատարվում են համապատասխան գրառումներ:
185. Ախտահանիչ նյութերի պահեստային սենքում անձնակազմի համար առանձնացվում է բաժին:
186. Ախտահանիչ նյութերի պահեստի անձնակազմը ամեն օր` աշխատանքից առաջ, իրականացնում է սենքի ներհոս օդափոխանակություն` 30 րոպե տևողությամբ /ներհոս օդափոխանակության համակարգի բացակայության դեպքում` միջանցիկ օդափոխանակություն/:
187. Ախտահանիչ նյութերի պահեստում սննդամթերք և խմելու ջուր չի պահվում:
Գ Լ ՈՒ Խ 23
ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
188. Ախտահանիչ նյութերի տեղափոխումը իրականացվում է յուրաքանչյուր ախտահանիչ միջոցի տարայի պիտակի վրա նշված նախազգուշական միջոցների պահպանմամբ:
189. Ախտահանիչ նյութերի տեղափոխման ժամանակ կանխվում է տարայից պարունակության արտահոսքը:
190. Ախտահանիչ նյութերի տեղափոխման ժամանակ փոխադրամիջոցներով այլ անձանց տեղափոխում չի նախատեսվում:
191. Ախտահանիչ նյութերի տեղափոխման ավարտից հետո փոխադրամիջոցները ենթարկվում են խոնավ եղանակով մաքրման և վնասազերծման:
Գ Լ ՈՒ Խ 24
ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
192. Ախտահանիչ նյութերի փաթեթավորման ամբողջականությունը օգտագործելուց առաջ ստուգվում է: Ուսումնասիրվում է պիտակավորման վրա զետեղված տեղեկատվությունը:
193. Ախտահանիչ նյութերի մասնագիտական կիրառումը իրականացվում է ախտահանման աշխատանքների գծով անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող անձանց կողմից, որոնք ունեն կոնկրետ ախտահանիչ միջոցի հետ աշխատելու հրահանգավորում և սահմանված կարգով ախտահանիչ միջոցների հետ աշխատանքի թույլտվություն:
194. Ախտահանման հետ կապված բոլոր աշխատանքները` բանվորական լուծույթների, գրավչանյութերի պատրաստումը, օջախի /օբյեկտի/ մշակումը և այլն, իրականացվում է անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործմամբ:
195. Ֆումիգացիան, մշակումը /սրսկումը/ և փոշոտումը կատարվում է մարդկանց և տնային կենդանիների բացակայության պայմաններում:
196. Գրավչանյութերի պատրաստման համար կենցաղային ամանեղեն չի օգտագործվում:
197. Գրավչանյութերի պատրաստման աշխատանքները առավելապես մեքենայացվում են` հատուկ խառնիչների կիրառմամբ:
198. Գրավչանյութերի տեսքով ախտահանիչ միջոցները պահվում են երեխաներից և տնային կենդանիներից հեռու` անհասանելի տեղերում:
199. Ախտահանիչ միջոցների հետ կատարվող բոլոր տեսակի աշխատանքների ժամանակ արգելվում է ծխել, խմել և սնունդ ընդունել: Աշխատանքի ավարտից հետո բերանը ողողում են ջրով, ձեռքերը, դեմքը և մարմնի այլ բաց մասերը, որտեղ կարող էին ընկնել ախտահանիչ միջոցները, լվանում են ջրով կամ ընդունում են հիգիենիկ ցնցուղ:
200. Մշակվող սենքերում սննդամթերք չի պահվում:
201. Ախտահանիչ միջոցները կողմնակի անձանց չեն փոխանցվում, դրանք առանց հսկողության չեն պահվում:
202. Ախտահանիչ սարքավորումներից ախտահանիչ միջոցների մնացորդները հեռացվում են մանրակրկիտ լվանալով և այնուհետև` չորացնում:
203. Ախտահանիչ միջոցներով կեղտոտված արտահագուստի վնասազերծման միջոցառումները` լվացումը, ինչպես նաև փոխադրամիջոցների, տարայի և ամանեղենի վնասազերծումը, իրականացվում է արտաձիգ օդափոխանակությամբ սարքավորված առանձին սենքում:
204. Ախտահանիչ աշխատանքներ իրականացնող անձնակազմը ապահովվում է կրծողներից ինֆեկցիաների վարակման հնարավորությունը կանխող միջոցներով: Անհրաժեշտության դեպքում ենթարկվում են կանխարգելիչ պատվաստումների։
205. Ախտահանիչ աշխատանքներ իրականացնող անձնակազմը, կրծողների կամ դրանց արտաթորանքների հետ շփումների դեպքում, օգտագործում է մաշկային հակասեպտիկներ /70 % էթիլ սպիրտ, քլորամինի 0,5 %-ոց լուծույթ/:
206. Ախտահանիչ աշխատանքներ իրականացնող անձնակազմը ապահովվում է օճառով, սրբիչով և ձեռքերի մաշկը փափկեցնող քսուքներով:
207. Պիտանիության ժամկետն անցած, հատկությունները կորցրած ախտահանիչ նյութերը և գործածման թափոնները ենթակա են օգտահանման` ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով հաստատված «Վտանգավոր քիմիական թափոնների գործածությանը և վտանգավոր քիմիական նյութերի պահպանմանը և փոխադրմանը ներկայացվող N 2.1.7.001-09 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 25
ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
208. Ախտահանիչ նյութերի հետ շփվող անձնակազմը ապահովվում է սանիտարակենցաղային հարմարություններով` սննդի ընդունման սենյակով, լվացարանով, ցնցուղային լողարանով, հանդերձարանով, զուգարանով: Հանդերձարանը ապահովվում է պահարաններով` անձնական, աշխատանքային հագուստի, անհատական պաշտպանության միջոցների և առաջին բուժօգնության դեղարկղի պահպանման համար:
Գ Լ ՈՒ Խ 26
ԱԽՏԱՀԱՆԻՉ ԵՎ ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
209. Ախտահանիչ և միջատասպան նյութերի վաճառքի կազմակերպության սանիտարապաշտպանական գոտին նախատեսվում է 50 մ:
210. Ախտահանիչ նյութերի վաճառքի կազմակերպությունը ապահովվում է բնական և արհեստական օդափոխանակությամբ:
211. Ախտահանիչ և միջատասպան նյութերի վաճառքի կազմակերպությունն ունի վաճառասրահ (նվազագույն տարածքը` 20 մ2), պահեստային մաս (նվազագույն տարածքը` 9 մ2), չափաբաժինների պատրաստման տեղամաս (նվազագույն տարածքը` 6 մ2) և սանիտարակենցաղային հարմարություններ` ապահովված հոսող ջրով, լվացող, վնասազերծող միջոցներով, ինչպես նաև առաջին բուժօգնության դեղարկղով:
212. Ախտահանիչ և միջատասպան նյութերի պատրաստուկների չափաբաժինների պատրաստումը կատարվում է քարշիչ ծածկոցի առկայության պայմաններում: Վաճառողի կողմից ստուգվում է պատրաստուկների փաթեթավորման որակը, պիտակի առկայությունը` համապատասխան տեղեկատվությամբ:
213. Ախտահանիչ և միջատասպան նյութերի վաճառքն անչափահասներին չի կատարվում:
Գ Լ ՈՒ Խ 27
ԱԽՏԱՀԱՆԻՉ, ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԵՎ ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
214. Ախտահանիչ կրծողասպան և միջատասպան նյութերի հետ շփվող անձնակազմը ենթակա է պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 4.1.4 կետի:
215. Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց շփումը ախտահանիչ նյութերի հետ կարգավորվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշմամբ:
216. Ախտահանիչ կրծողասպան և միջատասպան նյութերի հետ շփվող անձնակազմն ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 Սանիտարական կանոնների և նորմերի 4.1.3 կետի` ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ հաստատված Տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկին համապատասխան: