«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10010426
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 սեպտեմբերի 2010 թ. |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» N 2.2.4-015-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետը՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից,
Հրամայում եմ`
1. Հաստատել «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» N 2.2.4-015-10 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի հունիսի 23-ի «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին թիվ 718-Ն հրամանը։
|
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2010 թ. սեպտեմբերի 24-ի
N 19-Ն հրամանի |
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
N 2.2.4-015-10
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են արտադրական, գրասենյակային, մշակույթի ու սպասարկման ոլորտի կազմակերպություններում, բարձրագույն ուսումնական ու հանրակրթական հաստատություններում և խաղային համալիրներում (ավտոմատներում) (այսուհետ՝ Կազմակերպություններ) էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ շահագործող և օգտագործող աշխատողների և օգտագործողների առողջության պահպանմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ:
2. Սույն Կանոնները տարածվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (այդ թվում` անհատական), էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հիմքով պատրաստված բոլոր տեսակի արտադրական սարքավորումների, ուսումնական և խաղային համալիրների (ավտոմատների) շահագործման համար նախատեսված սենքերի նախագծման, վերակառուցման, տեղակայման, շահագործման, ինչպես նաև համակարգիչների (անհատական և տեղաշարժվող) հետ աշխատանքի պայմանների կազմակերպման և իրականացման վրա:
3. Սույն Կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
2. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերն ունենում են բնական և արհեստական լուսավորում Հայաստանի Հանրապետոության առողջապահության նախարարի 2005թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 3.3 կետի պահանջին համապատասխան:
5. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում արհեստական լուսավորումն իրականացվում է ընդհանուր հավասարաչափ լուսավորման համակարգով, իսկ արտադրական և գրասենյակային սենքերում` առավելապես փաստաթղթերի հետ աշխատանքի դեպքում` լուսավորման համակցված համակարգով (ընդհանուր լուսավորմանն ավելացվում է տեղայինը):
6. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման աշխատատեղերում աշխատանքային սեղանի մակերեսի լուսավորվածությունը սահմանվում է` 300-500 լյուքս (Լք):
7. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերի լուսային բացվածքները (պատուհանները) սարքավորվում են կարգավորող շերտավարագույրերով, վարագույրով, արտաքին ծածկոցներով և լույսից պաշտպանության այլ միջոցներով:
8. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում օդափոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետոության առողջապահության նախարարի 2005թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 3.2 կետի պահանջին համապատասխան:
9. Արտադրական և գրասենյակային սենքերում, որտեղ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմամբ կատարվող աշխատանքները համարվում են հիմնական (դիսպետչերական, օպերատորական, հաշվարկային, ղեկավարման խցիկներ և կետեր, հաշվողական տեխնիկայի դահլիճներ և այլն) միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են սույն Կանոնների 3-րդ աղյուսակի պահանջներին:
10. Արտադրական և գրասենյակային սենքերում, որտեղ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմամբ կատարվող աշխատանքները համարվում են օժանդակ, միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանով հաստատված «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի պահանջներին:
11. Բարձրագույն ուսումնական, հանրակրթական հաստատությունների և խաղային համալիրների (ավտոմատների) էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 4-ի պահանջներին:
12. Էլեկտրոնային ճառագայթման խողովակով մոնիտորներ ունեցող էլեկտրոնային հաշվիչ մեքենաներն օժանդակ սարքերի` պրինտեր, սկաներ և այլնի հետ շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 6 մ2 (քառակուսի մետր), իսկ առանց օժանդակ սարքերի շահագործելու դեպքում` 4,5 մ2 (քառակուսի մետր) տարածք:
13. Անկախ օժանդակ սարքերի (պրինտեր, սկաներ և այլն) առկայությունից հարթ դիսկրետ (հեղուկ բյուրեղային, պլազմային) էկրանով էլեկտրոնային հաշվիչ մեքենաները շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 4.5 մ2 (քառակուսի մետր) տարածք:
14. Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մոնիտորների միջև հեռավորությունը լինում է 1.5-ից 2 մ (մետր):
15. Աշխատանքային աթոռը լինում է շարժական` բարձրության վրա կարգավորվող: Աթոռի նստարանի և թիկունքի մակերեսները լինում են կիսափափուկ, չսահող և օդի թափանցելիություն ապահովող ծածկույթից:
16. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքի հատակն ունենում է հակաստատիկ ծածկ: Յուրաքանչյուր օր կատարվում է հատակի խոնավ մաքրում:
17. Սույն Կանոնների 2-րդ կետում ներառված Կազմակերպությունների աշխատողները ենթակա են պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության Հայաստանի Հանրապետության կառավարության 15.07.2004թ. N 1089-Ն որոշմամբ հաստատված Կարգին համապատասխան:
18. Հանրակրթական հաստատությունների X-XII դասարանների սովորողների համար ինֆորմատիկայի պարապմունքները կազմակերպվում են շաբաթը 2 դասից ոչ ավելի, իսկ I-IX դասարանների սովորողների համար` շաբաթական 1 դաս:
19. Դասերի (պարապմունքների) ժամանակ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով անմիջական աշխատանքի տևողություններն են.
|
1) 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե.
2) 7-10 տարեկան սովորողների համար՝ 15 րոպե.
3) 11-12 տարեկան սովորողների համար՝ 20 րոպե.
4) 13-14 տարեկան սովորողների համար՝ 25 րոպե.
5) 15-18 տարեկան սովորողների համար` |
ա. առաջին դասաժամի տևողությունը - 30 րոպե.
բ. երկրորդ դասաժամի տևողությունը - 20 րոպե:
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
20. Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման ընթացքում.
1) էլեկտրամագնիսական դաշտի չափորոշիչների մակարդակները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 1-ում բերված էլեկտրամագնիսական դաշտի թույլատրելի մակարդակներին,
2) ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները և ձայնի համարժեքային մակարդակը համապատասխանում են սույն Կանոնների 2-րդ աղյուսակում բերված թույլատրելի մակարդակներին:
Աղյուսակ 1
Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաներից առաջացող էլեկտրամագնիսական դաշտի թույլատրելի մակարդակները
Հ/հ |
Չափորոշիչներ |
Թույլատրելի մակարդակներ |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Էլեկտրական դաշտի լարվածությունը |
հաճախականությունների տիրույթը 5Հց – 2000Հց |
25 Վ/մ |
հաճախականությունների տիրույթը 2կՀց– 400կՀց |
2,5 Վ/մ |
2. |
Մագնիսական հոսքի խտությունը |
հաճախականությունների տիրույթը 5Հց – 2000Հց |
250 նՏլ |
հաճախականությունների տիրույթը 2կՀց– 400կՀց |
25 նՏլ |
3. |
Էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը |
15 կՎ/մ |
Աղյուսակ 2
Ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները ԵՎ ձայնի համարժեքային մակարդակը
N |
Աշխատանքային գործունեության տեսակը, աշխատատեղ |
Միջին երկրաչափական հաճախականություններով (Հց) օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակներ (դԲ) |
Ձայնի համարժեք մակարդակ
(դԲԱ) |
31.5 |
63 |
125 |
250 |
500 |
1000 |
2000 |
4000 |
8000 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
1. |
Ստեղծագործական գիտական գործունեություն, նախագծում, ծրագրավորում, դասավանդում և ուսուցում, բժշկական գործունեություն: Նախագծա-կոնստրուկտորային գրասենյակներում, հաշվիչ մեքենաների ծրագրա-վորողների, տեսական աշխատանքների և տվյալների վերամշակման լաբորատորիաներում, բուժկետերի հիվանդների ընդունման սենյակներում |
86 |
71 |
61 |
54 |
49 |
45 |
42 |
40 |
38 |
50 |
Աղյուսակ 3
Արտադրական, գրասենյակային, մշակույթի ու սպասարկման ոլորտի կազմակերպությունների սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների օպտիմալ ցուցանիշները
Տարվա եղանակ |
Աշխատանքի կարգը |
Օդի ջերմաստիճան 0C, ոչ ավելի |
Օդի հարաբերական խոնավություն, % |
Օդի շարժման արագություն, մ/վրկ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Սառը |
թեթև - I ա |
22-24 |
60-40 |
0.1 |
թեթև - I բ |
21-23 |
60-40 |
0.1 |
Տաք |
թեթև - I ա |
23-25 |
60-40 |
0.1 |
թեթև - I բ |
22-24 |
60-40 |
0.1 |
Աղյուսակ 4
Բարձրագույն ուսումնական, հանրակրթական հաստատությունների ԵՎ խաղային համալիրների (ավտոմատների) սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների օպտիմալ ցուցանիշները
Օդի ջերմաստիճան, 0C |
Օդի հարաբերական խոնավություն, % |
Օդի շարժման արագություն, մ/վրկ |
1 |
2 |
3 |
19 |
62 |
< 0,1 |
20 |
58 |
< 0,1 |
21 |
55 |
< 0,1 |
4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
21. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման հետևանքով առաջացող էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ պայմանավորված աշխատատեղերում աշխատանքի պայմանների հիգիենիկ գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 10-րդ աղյուսակին համապատասխան: