Համարը 
N 26-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2010.12.29/31(383) Հոդ.406
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.11.2010
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼԻՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010491

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 նոյեմբերի 2010 թ.

 N 26-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼԻՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1138-Ն որոշման 2-րդ կետի 1)-ին ենթակետը, շահագրգիռ մարմիններում` կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին առնչվող յուրաքանչյուր կառույցում կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված, այդ թվում` սննդի անվտանգությանն առնչվող, արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպք արձանագրելիս` կառույցի ղեկավարի հրամանով նշանակված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման հարցերով պատասխանատու անձին տեղեկատվության հաղորդման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված, հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպք արձանագրելիս Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման հարցերով պատասխանատուին տեղեկատվության հաղորդման օրինակելի ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին`

1) Սահմանել հսկողություն հրամանի պահանջների իրականացման նկատմամբ:

2) Պետական գրանցում ստանալուց հետո սույն հրամանի օրինակները սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշմամբ սահմանված շահագրգիռ մարմիններին` նույն որոշմամբ սահմանված ժամկետներում:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին`

1) Օրենքով սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. նոյեմբերի 29-ի

N 26-Ն հրամանի

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼԻՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում է ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշմամբ սահմանված շահագրգիռ մարմիններում` կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին առնչվող յուրաքանչյուր կառույցում անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից (այսուհետ` կառույց) կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված, այդ թվում` սննդի անվտանգությանն առնչվող դեպք (այսուհետ` դեպք) արձանագրելիս կառույցի ղեկավարի հրամանով նշանակված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) ներդրման հարցերով պատասխանատու անձին (այսուհետ` պատասխանատու) տեղեկատվության հաղորդման գործընթացը:

2. Դեպք արձանագրելիս` անկախ դրա ծագումից, աղբյուրից, վայրից, յուրաքանչյուր կառույց արձանագրված դեպքի վերաբերյալ անհապաղ տրամադրում է լիարժեք տեղեկատվություն իր կառույցի պատասխանատուին: Վերջինս, վերադասության կարգով, սույն հրամանի հավելված 2-ով հաստատված Ձևով սահմանված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկատվության հաղորդման համակարգի կառուցվածքի` տեղեկատվություն է ներկայացնում համապատասխան վերադաս մարմնի պատասխանատուին, ընդ որում`

1) համայնքները` կենսաբանական, քիմիական, ճառագայթային անվտանգության համար պատասխանատու համապատասխան իրավասու մարմիններին,

2) ֆիզիկական անձինք` Ազգային համակարգող մարմնին։

3. Դեպք արձանագրելիս` կառույցն անհապաղ` բանավոր, իսկ 12 ժամվա ընթացքում նաև գրավոր, տեղեկատվություն է ներկայացնում համապատասխան մարմնի պատասխանատուին` սույն օրինակելի ընթացակարգի 2-րդ կետով սահմանված կարգով:

4. Պատասխանատուին յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդումը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված «Հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման և հաղորդման համար կիրառվող որոշման ընդունման սխեմաների օրինակներ»-ով:

5. Ֆիզիկական անձանց կողմից բանավոր հաղորդումը ներառում է`

1) արձանագրված դեպքի (իրավիճակի) անվանումը, ամսաթիվը և վայրը

2) դեպքը արձանագրած անձի տվյալները

3) դեպքի ընդհանուր նկարագիրը, չափանիշները (բնույթը)

4) արձանագրված դեպքի հետևանքների և դեպքի վայրում իրականացված միջոցառումների մասին /եթե այդպիսիք իրականացվել են/

5) հաղորդման ամիսը, ամսաթիվը, ժամը: