«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 դեկտեմբերի 2010 թ. ք. Երևան |
N 33-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում փայտացման համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-014-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ առողջապահության նախարարի 2010 թ. դեկտեմբերի 14-ի N 33-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Փայտացման համաճարակաբանական հսկողության սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:
2. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը ներառում են փայտացման դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, փայտացման դեմ պատվաստումների, կանխարգելման և այլ հարցեր, որոնք ուղղված են փայտացման համաճարակաբանական հսկողության ապահովմանը:
Բ Ա Ժ Ի Ն 2
ՓԱՅՏԱՑՈՒՄՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ, ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 1
ՓԱՅՏԱՑՈՒՄՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
3. Հավելված 1-ում ներկայացված փայտացման դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող հիվանդների, ինչպես նաև հիվանդության կասկածով անձանց հայտնաբերումն իրականացնում են կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բուժաշխատողները`
1) բնակչության բժշկական օգնության դիմելիս,
2) տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերելիս,
3) մասնավոր բժշկական գործունեություն իրականացնող բժշկի ընդունելության ժամանակ:
4. Կլինիկորեն չճշտված դեպքերի ախտորոշման նպատակով և մանրէաբանական հետազոտության տվյալների բացակայության դեպքում երեխաները և մեծահասակները հետազոտվում են շճաբանական (ագլյուտինացիայի ռեակցիա, պասիվ հեմոգլյուտինացիայի ռեակցիա, իմունաֆերմենտային հետազոտություն և այլն) մեթոդով:
5. Փայտացումով հաստատված և դրա կասկածով հիվանդները հոսպիտալացվում են վիրաբուժական բաժանմունքներում կամ ինֆեկցիոն հիվանդանոցում /բաժանմունքներում/:
6. Փայտացումով հիվանդների դուրսգրումն իրականացվում է կլինիկական լրիվ առողջացումից հետո:
Գ Լ ՈՒ Խ 2
ՓԱՅՏԱՑՈՒՄՈՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՒՄ
7. Փայտացման յուրաքանչյուր կասկածելի դեպքի մասին, հայտնաբերող բուժանձնակազմի կողմից անմիջապես հեռախոսով տրվում է հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով շտապ հաղորդման «Ձև ՇՀ 1» ձևը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի «Շտապ բժշկական օգնություն» պետական փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
8. Փայտացման կամ դրա կասկածելի յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ նաև կատարվում է արտակարգ հաղորդում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ:
9. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կամ մարզային կենտրոնի կողմից կասկածելի դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
10. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և տարածքային կենտրոններին (ըստ բնակության վայրի):
11. Դեպքի ախտորոշումը փոփոխվելու կամ ժխտվելու կամ հաստատելու կամ մահվան մասին կազմակերպության բուժանձնակազմի կողմից անմիջապես տրվում է հեռախոսով շտապ հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով նոր շտապ հաղորդման ձևը (Ձև ՇՀ 1)` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (հաստատված) ախտորոշման ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները, բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
12. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և տարածքային կենտրոնների կողմից ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
13. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ախտորոշումը փոփոխված, ժխտված կամ հաստատված դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոններին (ըստ բնակության վայրի):
14. Փայտացման դեպքի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, գրանցումը, հաղորդումը, հաշվետվությունների ամբողջականությունը, նաև լիովին և օպերատիվ հաղորդումը Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն ապահովում են կազմակերպությունների ղեկավարները:
15. Բոլոր կազմակերպություններում փայտացման յուրաքանչյուր դեպք գրանցվում և հաշվառվում է «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:
16. Փայտացման դեպքերի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կառավարելի վարակիչ հիվանդությունների «Ձև N Պ-4/հ» վարչական վիճակագրական ձևով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 19-Ն` «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 25-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի:
17. Բոլոր մակարդակներում դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է 0:
18. Բոլոր մակարդակներում պահպանվում են հաշվետվության կրկնօրինակները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետի նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» թիվ 351-Ն որոշմամբ սահմանված ժամկետների:
Գ Լ ՈՒ Խ 3
ՓԱՅՏԱՑՄԱՆ ՕՋԱԽՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
19. Փայտացման օջախում հակահամաճարակային միջոցառումներ չեն իրականացվում, կոնտակտավորների մեկուսացում և պատվաստումներ չի պահանջվում:
20. Օջախում ախտահանում չի իրականացվում:
Բ Ա Ժ Ի Ն 3
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 4
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
21. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը և իրականացումը, հաշվառումը և հաշվետվությունների ներկայացումը, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և բժշկական հակացուցումների վարումը, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցումը, հաշվառումը, հաղորդումը և համաճարակաբանական հետազոտությունն իրականացվում է համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:
22. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ժամկետներում և պատվաստանյութերով:
23. Փայտացման դեմ պլանային և համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումների ենթակա են բոլոր տարիքի անձինք: Ռիսկի խմբեր են համարվում հողագործությամբ և անասնաբուծությամբ զբաղվող անձինք, զինվորականները, ոստիկանության և ջրմուղ-կոյուղու աշխատակիցները:
Գ Լ ՈՒ Խ 5
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
24. Փայտացման արտակարգ կանխարգելումն իրականացվում է, եթե առկա են`
1) վնասվածքներ` մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների ամբողջականության խախտումով,
2) սառեցում և այրվածքներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի,
3) արտահիվանդանոցային վիժումներ,
4) արտահիվանդանոցային ծննդաբերություն,
5) հյուսվածքների ցանկացած տեսակի փտախտ, մեռուկացում (նեկրոզ),
6) թափանցող վնասվածքներ ստամոքսաղիքային ուղու վիրահատությունների ժամանակ,
7) վայրի և ընտանի կենդանիների կողմից կծված վերք:
25. Բոլոր տեսակի վերքերի ժամանակ ցուցված է դրանց վաղաժամ մանրամասն մշակում օճառով և հականեխիչներով` օտար մարմինների և անկենսունակ հյուսվածքների հեռացմամբ: Զանգվածային աղտոտված վերքերի առաջնային մշակման ժամանակ առաջնային կար չի դրվում, եթե վնասվածքի պահից անցել է 24 ժամից ավելի: Խուլ կար դնելու դեպքում կատարվում է վերքի դրենաժավորում:
26. Վերքի վաղաժամ վիրաբուժական մշակման անհնարինության դեպքում այն մանրամասն լվանում են օճառաջրով, ջրածնի գերօքսիդի 3 %-ոց լուծույթով:
27. Հակաբիոտիկներով բուժումն իրականացվում է 5 օրից ոչ պակաս տևողությամբ: Փոքր կամ կտրված վերքերի ժամանակ մաշկի շրջանակները և ենթամաշկային բջջահյուսվածքը մշակում են օճառաջրով, ջրածնի գերօքսիդով կամ այլ հականեխիչներով, իսկ վերքի շրջապատի մաշկին քսում յոդաթուրմ:
28. Սնուցման խանգարումով պայմանավորված խոցերով, պառկելախոցերով, ոսկրափուտով հիվանդների վերքային մակերեսները լվանում են անտիբիոտիկների լուծույթներով և կատարում վնասվածքի շրջանի մաշկի հիգիենիկ մշակում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված միջոցներով:
29. 24-րդ կետում թվարկված դեպքերում կատարվում է փայտացման արտակարգ կանխարգելում` համաձայն հավելված 3-ի:
30. Փայտացման արտակարգ կանխարգելումը կրկնակի վնասվածքների ժամանակ կատարում են այն անձանց, ովքեր նախկին վնասվածքների ժամանակ` համաձայն պատվաստումային կարգավիճակի, ստացել են միայն հակափայտացման անատոքսին /ակտիվ իմունիզացիա/:
31. Փայտացման արտակարգ կանխարգելումն արտահիվանդանոցային ծննդաբերության դեպքում կատարվում է`
1) ծննդկաններին` համաձայն հավելված 3-ի,
2) նորածիններին` ներարկում են հակափայտացման մարդկային իմունոգլոբուլին (250 ՄՄ) կամ հակափայտացման շիճուկ (3000 ՄՄ): Նորածնին արտակարգ կանխարգելում չի կատարվում, եթե ծննդկանի մոտ առկա են պատվաստումների վերաբերյալ փաստաթղթերով հաստատված տվյալներ` Պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան և վերջին պատվաստումից հետո չի անցել 10 տարի:
Փ Ա Յ Տ Ա Ց ՈՒ Մ (Պրկախտ)
Դեպքի ստանդարտ բնորոշում
Կլինիկական նկարագիր Ծամիչ, պարանոցային մկանների լարված, ցավոտ և ջղաձգական կծկումով դեպք: Առավել հաճախակի հանդիպող առաջին ախտանիշը որովայնային մկանների կարկամությունն է: Փայտացմանը բնորոշ մկանային սպազմերից են մարմնի հարկադրական դիրքը (tetanus acrօbaticսs կամ opisthotonus), ինչպես նաև դեմքի յուրօրինակ արտահայտությունը` հայտնի կեղծ ծիծաղ (risսs sardonicus) անվամբ: |
Լաբորատոր չափանիշներ Ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական ախտանիշների վրա և կախված չէ մանրէաբանական հաստատումից: Դեպքի դասակարգում |
Կասկածելի |
Ծամիչ մկանների լարված և ջղաձգական կծկում (ՏՐԻԶՄ) սուր շրջանում: |
Հավանական |
Կասկածելի դեպք` գումարած |
|
Հետևյալ նշաններից որևէ մեկը` անամնեզում մաշկի վնասվածքի առկայություն մկանների կարկամում, կլման ակտի դժվարացում: |
Հաստատված |
Հավանական դեպք` գումարած |
|
Հետևյալ նշաններից որևէ մեկը` կեղծ ծիծաղ (risսs sardonicus), ջղաձգական ցնցումների նոպա (օրվա մեջ մեկ և ավելի անգամ), մարմնի հարկադրական դիրք (tetanus acrօbaticսs): |
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՓԱՅՏԱՑՈՒՄ
Դեպքի ստանդարտ բնորոշում
Կլինիկական նկարագիր և դեպքի դասակարգում |
Կասկածելի
Հավանական |
Պերինատալ շրջանում մահվան ցանկացած դեպք՝ ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի միջև, որի մահվան պատճառը պարզված չէ։ Կասկածելի դեպք` գումարած ներքոհիշյալ նշաններից որևէ մեկը
|
|
հիվանդության դեպք` ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի միջև, որը գրանցված է որպես փայտացում, բայց հետազոտված չէ |
Հաստատված |
Հավանական դեպք` գումարած |
|
ներքոհիշյալ նշաններից որևէ մեկը` նորածինը առաջին երկու օրը նորմալ կրծքով կերակրվել և ճչացել է, իսկ 3-րդ և 28-րդ օրերի միջև ծծել չի կարողանում և ունի ցնցումներ (մկանների թեթևակի կծկում) |
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՔԱՐՏ
1. Մարզ ______________________ Տարածաշրջան______________________________________
2. Նույնականացման համար_________________________________________________________
3. Շտապ հաղորդման ստացման ամսաթիվ _____________________________________________
4. Շտապ հաղորդում ուղարկող ԲԿԿ-ի անվանում _______________________________________
5. Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվ __________________________________ |
I. Ընդհանուր տվյալներ
1. Հիվանդի ազգանուն, անուն, հայրանուն ______________________________________________
2. Տարիք (մինչև 2 տարեկան երեխաների համար նշել ծննդյան թիվ, ամիս, օր)_______________
3. Սեռ__________________________________________________________________________
4. Հիվանդը տեղացի է, եկվոր է (ընդգծել)
5. Որտեղից է ժամանել, ամսաթիվ___________________________________________________
6. Բնակավայրի հասցե _____________________________________________________________
մարզ, տարածք, բնակավայր |
7. Աշխատանքի վայր (երեխաների համար` մանկական նախադպրոցական կազմակերպության կամ դպրոցի անվանում)____________________________________________________________
8. Մասնագիտություն ______________________________________________________________
9. Վերջին հաճախման ամսաթիվ_____________________________________________________
10. Հիվանդության սկիզբ, ամսաթիվ __________________________________________________
11. Առաջնակի դիմած ԲԿԿ-ի անվանում և ամսաթիվ_____________________________________
12. Հիվանդանոց ուղարկելու ամսաթիվ և բժշկի ազգանուն _______________________________
13. Հոսպիտալացման ամսաթիվ և վայր_______________________________________________
14. Հոսպիտալացման փոխադրամիջոց _______________________________________________
15. Կլինիկական ախտորոշումն ընդունման ժամանակ ___________________________________
16. Հիվանդի գանգատներ _________________________________________________________
17. Հիվանդության վերջնական ախտորոշում և ելք (բուժված, մահացած), ամսաթիվ ___________ |
II. Հիվանդության պատմություն
1. Հիվանդության պատմության համար ________________________________________________
2. Ախտանիշներ` (ընդգծել)
● Ծամիչ մկանների ցավոտ և ջղաձգական կծկումներ
● Մկանների կարկամում
● ՏՐԻԶՄ
● Վերքի կամ վնասվածքի, այրվածքի, ցրտահարության, հղիության արտահիվանդանոցային արհեստական ընդհատման, վիրահատությունների, տնային պայմաններում ծննդաբերության փաստի, արտաքին ծածկույթների խրոնիկական խոցերի, տնային կամ վայրի կենդանիների կողմից կծվածքի առկայություն
● Կլման դժվարացում
● Կեղծ ծիծաղ ("Risսs sardonicus")
● Մարմնի հարկադրական դիրք (Tetanus acrօbaticսs կամ opisthotonus)
Նորածնային փայտացման դեպքում
● Նորածինը կերակրվել է կրծքով (ծծել է) և ճչացել է կյանքի առաջին երկու օրվա ընթացքում (Այո/Ոչ) ________________________________________________________________________
● Նորածինը չի կարող նորմալ կրծքով կերակրվել (ծծել) կյանքի 3-28 օրերի ընթացքում (Այո/Ոչ)_________________________________________________________________________
● Նորածնային փայտացման դեպքի` արձանագրված կյանքի 3-28 օրերի ընթացքում, և համաճարակաբանական հետազոտության ենթարկված չէ (Այո/Ոչ) _________________________
● Նորածինը ծնվել է նորմալ, հետագայում զարգացել է մկանների կարկամություն կամ ունի ջղաձգումներ, ցնցումներ (Այո/Ոչ) ___________________________________________________
● Ցանկացած անհայտ պատճառագիտության նորածնային մահվան դեպք` կյանքի 3-28 օրերի ընթացքում (Այո/Ոչ) ________________________________________________________________ |
Վերքի կամ վնասվածքի, այրվածքի, ցրտահարության, հղիության արտահիվանդանոցային արհեստական ընդհատման, վիրահատությունների, տնային պայմաններում ծննդաբերության փաստի, արտաքին ծածկույթների խրոնիկական խոցերի, տնային կամ վայրի կենդանիների կողմից կծվածքի նկարագրություն (տեղակայումը` ստորին կամ վերին վերջույթներ, գլուխ, պարանոց, մարմնի այլ հատվածներ, վերքի կամ վնասվածքի առաջացման ամսաթիվը, տեղակայումը, բնույթը` ծակած, կտրված, պատառոտված, սալջարդ, հրազենային և այլն) ___________________________________________________
3. Մանկական կազմակերպություններ, որտեղ դեպքը (դեպքերը) արձանագրվել է ______________ դեպքերի թիվ ______________________________
4. Բուժման սկիզբ, ամսաթիվ _________________________________________________________
5. Բուժում`
Վերքի վիրաբուժական մշակման նկարագրություն _______________________________________
_________________________________________________________________________________
Սպեցիֆիկ կանխարգելման իրականացում ___________________________________________
Հակափայտացումային շիճուկ /միավորներ, ամսաթիվը/ ___________________________________
Հակափայտացումային անատոքսին /դեղաչափը, ամսաթիվը/ ______________________________
Հակափայտացումային շիճուկ /միավորներ, ամսաթիվը/ և հակափայտացումային անատոքսին /դեղաչափը, ամսաթիվը/ _________________________________________________
Հակափայտացումային մարդու իմունոգլոբուլին /միավորներ, ամսաթիվը/ ____________________
Հիվանդն ունի (նորածնային փայտացման դեպքում` մայրը) արդյոք հետազոտության համար մատչելի պատվաստման քարտ (այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)
Հիվանդի առողջական վիճակը. 1-3 ամիս առաջ մինչ պատվաստումների իրականացումը
________________________ պատվաստման պահին ____________________, պատվաստումից հետո ___________________________________________________________________________ |
Տվյալներ պատվաստման մասին
Ստացած պատվաստանյութի դեղաչափեր (հնգավալենտ /ԱԿԴՓ-ՀԻԲ-ՀԵՊԲ, ԱԿԴՓ, ԱԴՓ, ԱԴՓ –Մ, ԱՓ) |
դեղաչափ |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VI I |
VI I I |
IX |
X |
ամսաթիվ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԱԿԴՓ, ԱԴՓ, ԱՓ սերիա |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Եթե պատվաստված չէ, նշել պատճառները (բժշկական հակացուցումներ, հրաժարում)
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________ |
6. Դեպքի դասակարգում (նշել) |
|
● Կասկածելի
● Հավանական
●Հաստատված |
III. Դեպքի վերջնական դասակարգում (ճիշտ պատասխանն ընդգծել)
1. Հաստատված (փայտացում, նորածնային փայտացում) (այո, ոչ)
2. Ժխտված (այո, ոչ)
3. Վերջնական ախտորոշում
Լրացուցիչ տեղեկատվություն
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Եզրակացություն _________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Հետազոտություն կատարող
համաճարակաբան |
_________________________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն) |
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
ԱՓ պատրաստուկով պատվաստումային կարգավիճակ |
Տարիքային խումբ |
Վերջին պատվաստ-ման ժամկետ |
Կիրառվող պատրաստուկներ |
ԱՓ1, մլ |
ՄՀՓԻ2, ՄՄ |
ՀՓՇ, ՄՄ |
Առկա է պատվաստումների փաստաթղթային հաստատում |
Տարիքին համապատասխան պլանային պատվաստումների լրիվ կուրս /ըստ պատվաստումների ազգային օրացույցի/ |
Երեխաներ և դեռահասներ |
Անկախ ժամկետից |
Չի կատար-վում3 |
Չի կատար- վում |
Չի կատար-վում |
Պլանային պատվաստումների լրիվ կուրս, առանց վերջին կրկնապատվաստման |
Երեխաներ և դեռահասներ |
Անկախ ժամկետից |
0.5 |
Չի կատար-վում |
Չի կատար-վում |
Պատվաստումների լրիվ կուրս4 |
Մեծահասակներ |
5 տարուց ոչ ավելի |
Չի կատար-վում |
Չի կատար-վում |
Չի կատար-վում |
2 պատվաստում5 |
Բոլոր տարիքներ |
5 տարուց ոչ ավելի |
0.5 |
Չի կատար-վում |
Չի կատար-վում |
5 տարուց ավելի |
1.0 |
250 |
3000 |
1 պատվաստում |
Բոլոր տարիքներ |
2 տարուց ոչ ավելի |
0.5 |
Չի կատար-վում6 |
Չի կատար-վում6 |
2 տարուց ավելի |
1.0 |
250 |
30007 |
Չպատվաստված |
Մինչև 5 ամսական երեխաներ |
- |
Չի կատար-վում |
250 |
30008 |
|
Մնացած տարիքներ |
- |
1.0 |
250 |
30007 |
Առկա չէ պատվաստումների փաստաթղթային հաստատում |
Վերհուշում առկա չեն պատվաստումների նկատմամբ հակացուցումներ |
Մինչև 5 ամսական երեխաներ |
- |
Չի կատարվում |
250 |
3000 |
5 ամսականից բարձր երեխաներ, դեռահասներ, զինվորականներ, նախկին զինվորականներ |
- |
0.5 |
Չի կատար-վում |
Չի կատար-վում |
Մնացած քանակակազմեր |
Բոլոր տարիքներ |
- |
1.0 |
250 |
3000 |
1. ԱՓ-ի /փայտացման անատոքսին/ փոխարեն կարելի է կիրառել ԱԴՓ-Մ /դիֆթերիայի և փայտացման անատոքսին/:
2. Կիրառել ՄՀՓԻ /մարդու հակափայտացումային իմունոգլոբուլին/ կամ ՀՓՇ /հակափայտացումային շիճուկ/:
3. «Ինֆեկցված վերքերի*» դեպքում կատարվում է 0.5մլ ԱՓ, եթե վերջին պատվաստումից անցել է 5 տարուց ավելի:
4. Մեծահասակների ԱՓ պատվաստումների լրիվ կուրսը կազմված է 2 պատվաստումից` յուրաքանչյուրը 0.5 մլ, 30 օր /4 շաբաթ/ ինտերվալով և կրկնապատվաստումից` 6-12 ամիս հետո: Կրճատ կուրսի դեպքում լրիվ պատվաստումները ներառում է ԱՓ-ի կրկնակի դեղաչափ /1 մլ/ և կրկնապատվաստումից` ԱՓ-ի 0.5 մլ դեղաչափ 1-2 տարի հետո:
5. Պատվաստումների սովորական սխեմայով երկու պատվաստումները /մեծահասակների և երեխաների համար/ կամ 1 պատվաստում` մեծահասակների համար պատվաստումների կրճատված սխեմայով:
6. Ինֆեկցված վերքերի ժամանակ ներարկվում են ՄՀՓԻ կամ ՀՓՇ:
7. Ակտիվ-պասիվ կանխարգելում ստացած անձինք 6 ամիս-2 տարի հետո ստանում են կրկնապատվաստում /0.5 մլ ԱՓ/` լրիվ կուրսն ավարտելու համար:
8. Վերքի լավացումից հետո 6 տարեկանից փոքր երեխաները պատվաստվում են ԱԿԴՓ -ով /1 տարեկանից փոքր երեխաներին` ԱԿԴՓ+ՎՀԲ+ՀԻԲ, իսկ 6 տարեկան և բարձր երեխաներին` ԱԴՓ-Մ պատվաստանյութով/:
ՎԵՐՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Կլինիկական ախտանիշներ |
Ինֆեկցված վերք |
Ոչ ինֆեկցված վերք /Պակաս ինֆեկցված/ |
Վերքի առաջացման պահից |
6 ժամից ավելի |
6 ժամից պակաս |
Վերքի տեսակ |
Ծակած, պատառոտած, կտրված |
«Գծային» վերքեր /նեղ, երկար, հավասար եզրերով/ |
Վերքի խորություն |
1 սմ-ից ավելի |
Մինչև 1 սմ |
Վերքի առաջացման պայմաններ |
Հրազենային, ծակած-ճնշված, այրվածք, ցրտահարված, թափածակած |
Սուր գործիքներ /դանակ, ապակի/ |
Անկենսունակ հյուսվածքներ |
Առկա են |
Բացակայում են |
Կոնտամինացված /հող, արտազատուկներ, հյուսվածք և այլն/ |
«- |
«- |
* «Ինֆեկցված վերքեր» են համարվում արտահիվանդանոցային ծննդաբերության ժամանակ պորտի, հղիության արտահիվանդանոցային ընդհատման, աղիների թափածակած, կծված վերքերը, ինչպես նաև թարախակույտերը, նեկրոզը: