Համարը 
ՆԿ-59-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Կարգադրություն
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.04.25/21(687) Հոդ.438
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
21.04.2009
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.04.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2009-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2009-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով որոշում եմ.

1. Հաստատել դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագիրը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների ցանկը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Հաստատել դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի կազմը` համաձայն 3-րդ հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` քննարկել դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը նշված տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում:

5. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել տեղեկատվություն դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 21

Երևան

ՆԿ-59-Ն

 

 

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2009 թ. ապրիլի 21-ի

ՆԿ-59-Ն կարգադրության

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2009-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ազատ շուկայի և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված հասարակության ստեղծման ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը կատարել և կատարում է լիովին գիտակցված ու հաստատուն քայլեր:

Իրավական, ժողովրդավարական պետության կայացումը պահանջում է ստեղծել հուսալի երաշխիքներ մարդու իրավունքների պաշտպանության, շուկայական տնտեսական հարաբերությունների ծավալման, սեփականության պաշտպանվածության, ներպետական ու միջազգային կապերի ակտիվ ծավալման համար: Դրա կարևոր գրավականն անկախ և արդյունավետորեն գործող արդարադատության համակարգի առկայությունն է:

Դատաիրավական բարեփոխումները ՀՀ-ում սկսվել են անկախացման առաջին իսկ տարիներից և հանդիպել են այնպիսի մարտահրավերների, որոնք բնորոշ են ժողովրդավարության ուղին բռնած բոլոր երկրներին: Այդ բարեփոխումները Հայաստանում ունեին իրենց առանձնահատկությունները`

1) շատ ինստիտուտներ նոր էին ձևավորվում (սահմանադրական դատարան, արդարադատության խորհուրդ, վերաքննիչ դատարաններ և այլն).

2) գործող կառույցները ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով գործառական բարեփոխումների պետք է ենթարկվեին.

3) գոյություն ունեցող ենթակառուցվածքները և նյութական բազան անբավարար էին համակարգի գործառնությունների բնականոն իրականացման համար, մինչդեռ տարիներ շարունակ որևէ բարելավում տեղի չէր ունեցել: Բացի դրանից, հանրապետության վարչատարածքային կառուցվածքի վերափոխման պայմաններում դատական համակարգի նյութատեխնիկական բազայի արմատական բարելավումը դառնում էր առաջնային խնդիր.

4) պահանջվում էր ձևավորել այս ոլորտի կադրերի պատրաստման ու վերապատրաստման որակապես նոր ու ամբողջական համակարգ, արմատավորել մտածողության ու գործելակերպի այնպիսի համակարգ, որը կհամապատասխաներ ժողովրդավարության արդի պահանջներին:

Բոլոր առկա ու սպասվելիք հիմնախնդիրներով հանդերձ` Հայաստանի համար գլխավոր առաջնահերթություններից էր դատաիրավական համակարգի բարեփոխումը:

Անցած ժամանակահատվածում բավականին մեծ աշխատանքներ են կատարվել: Ստեղծվել է եռաստիճան դատական համակարգ, անձանց համար դատարանները դարձել են առավել մատչելի: Ընդունվել են մի շարք իրավական ակտեր (ՀՀ քրեական օրենսգիրք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենք և այլն): Եվրոպական չափանիշներին համապատասխանեցման նպատակով բարեփոխումներ են կատարվել դատախազության համակարգում, իրավապահ մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում և այլն:

2003-2006 թվականներին շարունակվեցին առավել արդյունավետ և մատչելի դատական համակարգի ձևավորմանն ուղղված բարեփոխումները, որոնց հիմնական նպատակն էր արդարադատության համակարգի իրավական և սոցիալական երաշխիքների ապահովումը, արդարադատության մատչելիությունը և այդ ոլորտում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի արդյունավետության բարձրացումը:

Եվրոպայի խորհրդին ՀՀ անդամակցության պահանջների բաղկացուցիչ մասն էր սահմանադրական բարեփոխումների անցկացումը, որը, ի թիվս այլոց, կոչված էր ապահովելու անկախ և արդյունավետ գործող դատական համակարգի առկայությունը: 2005 թվականի հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում ամրագրվեցին դատավորների ընդհանուր ժողովի` որպես դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմնի ստեղծումը, ինչպես նաև արդարադատության խորհրդի կազմավորման նոր ընթացակարգերը, որոնք բացառեցին դրանում գործադիր իշխանության ներկայացուցչությունը:

Հստակեցվեց նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կարգավիճակը, որը հռչակվեց որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյան (բացառությամբ սահմանադրական արդարադատության հարցերի)` կոչված ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:

Այս զարգացումներին հետամուտ լինելով՝ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլին, որի հայեցակարգը հիմնված էր դատական իշխանության անկախության բարձրացման, դատական իշխանության ինքնավարության և ինքնակառավարման սկզբունքների ներդրման, դատական իշխանության ֆինանսական անկախության, բուն դատական գործունեության և դատարանների կառավարման (վարչարարության) գործառույթների տարանջատման սկզբունքների վրա: Դատաիրավական բարեփոխումների նման հայեցակարգը համահունչ էր նաև ԵՄ-Հայաստան եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի պահանջներին:

2006 թվականի հուլիսին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլի օրենսդրական նախաձեռնությունների առաջին փաթեթը: Այն մասնավորապես ընդգրկում էր «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը նախատեսում էր ամբողջ համակարգի կառավարման և վարչարարության գործառույթների փոխանցում նոր ստեղծվող դատական դեպարտամենտին:

Դատական համակարգի բարեփոխումներն ամբողջացնող համալիր ակտը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված ՀՀ դատական օրենսգիրքն է, որն արտացոլում է վերը նշված հայեցակարգային դրույթները, ոլորտին վերաբերող բազմաթիվ միջազգային համաձայնագրերի պահանջները, սահմանում է դատական իշխանության ինքնակառավարման մարմինները, հստակեցնում արդարադատության խորհրդի լիազորությունների շրջանակը, նախատեսում առանձին մասնագիտացված դատարանի, դատական կարգադրիչների ծառայության ստեղծումը, կարգավորում դատական մարմինների կադրային քաղաքականության հարցերը, ամրագրում դատավորի վարքագծի հիմնական կանոնները, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը: Ստեղծվել է դատական դպրոցը` դատական համակարգը որակյալ մասնագետներով համալրելու և դատավորների շարունակական վերապատրաստման գործառույթներն իրականացնելու համար:

2007 թվականի փետրվարի 22-ի ՀՀ դատական օրենսգիրքը 2008 թվականի հունվարի 1-ից նախատեսում էր առաջին ատյանի դատարանների նոր համակարգ, որը, բացի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններից, ընդգրկում էր առաջին ատյանի մասնագիտացված դատարանները` վարչական, քաղաքացիական և քրեական: Ներկայումս գործում է միայն մասնագիտացված վարչական դատարանը, որի հիմնադրման անհրաժեշտությունը բխում է նաև ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրից (Առաջնային ոլորտ 1, կետ 8): 2009 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն առաջին ատյանի մասնագիտացված քրեական և քաղաքացիական դատարաններն այլևս չեն գործում:

ՀՀ Սահմանադրության, ՀՀ դատական օրենսգրքի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի բարեփոխված դրույթների պահանջներին համապատասխան ընդունվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, և մշակման փուլում են նոր վարչական իրավախախտումների վերաբերյալ, քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքերը:

Դեռևս սահմանադրական բարեփոխումների շրջանում իրականացվեցին նաև ՀՀ սահմանադրական դատարանի հետ կապված իրավական կարգավորումների վերանայում, սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց և սահմանադրական դատարանի կողմից լուծվող վեճերի շրջանակի արմատական ընդլայնում: Սահմանադրական դրույթների հետագա զարգացման նպատակով մշակվեց և 2006 թվականի հունիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը:

Դատաիրավական համակարգի բարեփոխումների շրջանակներում մշակված հաջորդ կարևոր իրավական ակտը «Դատախազության մասին» ՀՀ օրենքն էր, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց 2007 թվականի փետրվարի 22-ին: Օրենքը, միջազգային մի շարք փաստաթղթերի պահանջներին և զարգացած երկրներում դատախազության կազմակերպման և գործունեության արդի մոտեցումներին համապատասխան, ներդրեց նոր հայեցակարգ, որով վերացվեց դատախազության համակարգում կենտրոնացվածությունը, արգելվեց դատախազության կողմից գործով քննության իրականացումը` դատախազությանը վերապահելով միայն հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը: Ներդրվեց սկզբունք, համաձայն որի միևնույն դատախազն է պատասխանատու լինելու քրեական գործով վարույթի համար` դրա հարուցման սկզբից մինչև դատաքննության ավարտը: Միաժամանակ սահմանվեցին մի շարք դրույթներ, որոնք բացառեցին դատախազության կողմից մասնավոր հատվածում առանց ահազանգերի ծրագրված ստուգումներ կատարելը և այլն: Բացի այդ, կոռուպցիոն դրսևորումները նվազագույնի հասցնելու նպատակով ամրագրվեցին դատախազների գործունեության որոշակի սահմանափակումներ, ներդրվեց նշանակումների մրցութային կարգ և պաշտոնային առաջխաղացման առավել երաշխավորված համակարգ:

Անվճար իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի երաշխավորման նպատակով մշակվեց և 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվեց պետության կողմից երաշխավորվող անվճար իրավաբանական օգնություն` քրեական գործերով, ինչպես նաև որոշակի կատեգորիայի քաղաքացիական գործերով: Անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով օրենքով ներդրվեց հանրային պաշտպանի ինստիտուտը: Նշված պաշտպանների գործունեությունը խրախուսելու և անհրաժեշտ մասնագետներով համալրելու նպատակով վերջիններիս վարձատրությունը հավասարեցվել է դատախազների վարձատրությանը:

ՀՀ դատական օրենսգրքի շրջանակներում իրագործվեց դատական ակտերի հրապարակման պահանջը: Դատական իշխանությունն ունի պաշտոնական ինտերնետային կայք, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի կարևորագույն դատական ակտերի համար նախատեսվեց պարտադիր հրապարակում ինչպես ՀՀ պաշտոնական տեղեկագրում, այնպես էլ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Միևնույն ժամանակ, այլ ատյանների դատական ակտերի` ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման կարգը, համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի, սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

Մշակվեցին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հուլիսի 7-ին ընդունվեցին «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնցով սահմանվեցին վճռաբեկ բողոքարկման ժամկետները, դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, դատական ակտերի վերանայման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումները, սահմանվեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի ճիշտ մեկնաբանությունը, նպաստի իրավունքի զարգացմանը:

Արդարադատության առավել արդյունավետ իրականացմանը նպաստելու համար 2007 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվեցին կրկին դատապարտման և պատժի անթույլատրելիության, առանձին հանցատեսակներով կասկածյալի (մեղադրյալի) կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու դեպքում գործի վարույթի կարճման, դատական քննության արագացված կարգ կիրառելու հետ կապված հարցերը:

Կապված 2005 թվականի ընթացքում դատարաններում դատական նիստի արձանագրության վարման համակարգչային եղանակների ներդրման հետ՝ մշակվեցին և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեցին «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները, և ընդունվեց հատուկ համակարգչային ձայնագրման «SRS Femida» համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության կարգը:

Դատական վարչարարության ժամանակակից համակարգ ներդնելու նպատակով 2005 թվականի առաջին կեսին կազմակերպվեց «DPK Consulting» ԱՄՆ-ի խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող խորհրդատվական ծրագիրը` Երևան քաղաքի երեք դատարաններում դատական գործերի հոսքերի և դատական վարչարարության բարելավման համար: Դատական համակարգի կառավարման, գործերի հոսքերի ավտոմատացման նպատակով 2005 թվականի երկրորդ կիսամյակից սկսվել են համակարգչային ծրագրի մշակման աշխատանքները. ծրագիրը լիարժեք գործում է 2008 թվականի հունվարի 1-ից:

Միջազգային չափանիշներին համապատասխանող վեճերի այլընտրանքային լուծման ընթացակարգեր ներդնելու համար մշակվել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 25-ին: Օրենքը բխում է նաև ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրի Առաջնային ոլորտ 5-ի պահանջներից և հիմնվում է ՄԱԿ-ի ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի մոդելային օրենքի դրույթների և սկզբունքների վրա:

Աղքատության հաղթահարման գերակայությունների շրջանակում կարևորվում է որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության աստիճանի մեծացումը` ընդգծելով բնակչության իրազեկման և տեղեկացվածության նշանակությունը, սոցիալական գործընկերության, սոցիալական ներառվածության և սոցիալական մասնակցության անհրաժեշտությունը: Այս հարցերը ուղենիշ են օրենսդրական ակտերի իրավական փորձաքննության, ինչպես նաև օրենքների նախագծերի մշակման ընթացքում:

ՀՀ գործադիր իշխանության մարմինների նկատմամբ հասարակական վերահսկողության ընթացակարգերի զարգացման, հասարակության լայն խավերի հետ արդյունավետ համագործակցության ապահովման նպատակով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի օգտագործմամբ բնակչության հետ համագործակցության ընդլայնման աշխատանքներ են կատարվել «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, 2005 թվականի դեկտեմբեր ամսից շահագործման են հանձնվել ՀՀ օրենսդրական բազայի տեղեկատվական որոնողական «Արլիս» համակարգը (www.arlis.am, www.laws.am, www.legislation.am հասցեներով և ծրագրային լազերային սկավառակներ թողարկելու եղանակով), ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության ինտերնետային կայքը (www.jսstice.am հասցեով):

Հանրության շրջանում օրենսդրական ակտերի և նախագծերի մատչելիության բարձրացման, դրանց վերաբերյալ առաջարկությունների ստացման համար հետադարձ կապի ապահովման նպատակով 2005 թվականից առավել կարևոր, իսկ 2008 թվականից` բոլոր օրենքների նախագծերը հանրային քննարկման են դրվում ՀՀ արդարադատության նախարարության ինտերնետային կայքում: Ստացված բոլոր կարծիքները քննարկվում են և նույնպես տեղադրվում կայքում:

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է նախագծեր մշակող մարմինների կողմից նորմատիվ իրավական ակտի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու պահանջ, որի նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին շահագրգիռ պետական մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումը, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքագրումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի լրամշակման աշխատանքների իրականացումն է: Հանրային քննարկումները կիրականացվեն նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ նյութեր հրապարակելու, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ` անհրաժեշտության դեպքում հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների միջոցներով: Քննարկումների ժամանակ ստացված դիտողություններն ու առաջարկությունները պարտադիր կերպով պետք է քննության առնվեն նախագիծը մշակող մարմնի կողմից:

Բնակչության իրավական իրազեկման և տեղեկացվածության մեծացման նպատակով 2005-2006 թվականների ընթացքում պատվիրվել են «Իմ իրավունքը» հաղորդաշարի հեռուստահաղորդումները, և այդ հաղորդումները հեռարձակվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից: Լուսաբանվել են դատաիրավական համակարգի ռազմավարական բարեփոխումների իրականացման հիմնական ուղղությունները:

Լիարժեք և ժամանակի պահանջներին համապատասխանող դատաիրավական համակարգ ունենալու համար դեռևս կան չլուծված խնդիրներ: Մասնավորապես, դեռևս անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել անկախ և հաշվետու արդարադատության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, արդարադատության հասանելիության, արդյունավետության և թափանցիկության ապահովման ուղղությամբ: Նոր համակարգի գործունեության պատշաճ մակարդակի ապահովման համար անհրաժեշտ է նաև լուծել գործունյա ու բանիմաց կադրերի պատրաստման, համակարգում աշխատող կադրերի որակավորման բարձրացման, մեթոդական աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական ու վերլուծական ապահովվածության և մի շարք այլ խնդիրներ:

Այդ է վկայում նաև ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագիրը, որի պահանջներից են շարունակել դատաիրավական բարեփոխումների իրականացումը, դատաիրավական համակարգի աշխատողների համար շարունակական վերապատրաստումների համակարգի հիմնումն ու զարգացումը:

 

2. ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ

 

Սույն ծրագրում արտացոլված խնդիրները բխում են ՀՀ այլ ռազմավարական փաստաթղթերից, ինչպես նաև համահունչ են ոլորտին առնչվող այլ ռազմավարական ծրագրերին:

Մասնավորապես, նշված ծրագրով նախատեսված խնդիրները համահունչ են ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված` Կայուն զարգացման ծրագրի հետ, որով նախատեսվել են դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները`

1) անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի հետագա ընդլայնումը.

2) դատավորների աշխատավարձերի էական բարձրացումը.

3) քրեական, քաղաքացիական և վարչական դատավարություններում փորձագետի կարգավիճակի հստակեցումը.

4) քրեական դատավարությունում վկաների ու տուժողների պաշտպանության ինստիտուտի հետագա բարելավումը.

5) քրեական դատավարությունում արագացված դատաքննության ինստիտուտի կատարելագործումը.

6) առևտրային արբիտրաժի և մեդիացիայի ինստիտուտների զարգացումը.

7) դատարաններում գործերի բաշխման ժամանակակից կառուցակարգերի ներդրումը.

8) դատական ակտերի հրապարակման արդյունավետ համակարգի ստեղծումը.

9) դատավորների վերապատրաստման առաջնային ոլորտների նախանշումը.

10) դատական ծառայողների ուսուցումը և վերապատրաստումը.

11) առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների, սահմանադրական դատարանի տեխնիկական վերազինման և տեխնիկական օժանդակության աշխատանքների շարունակումը.

12) իրավական ակտերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը:

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՀՔ-ԻՆ

 

Եվրոպական հարևանության քաղաքականության հաստատմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է դրանում ամրագրված միջոցառումների իրականացման պարտավորությունը: ԵՀՔ-ն ներառում է նաև դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք միջոցառումների իրականացումը:

ԵՀՔ-ն սահմանում է այս միջոցառումները հինգ տարվա կտրվածքով` ուրվագծելով լայնածավալ բարեփոխումների իրականացմանն ուղղված առաջնային ոլորտներ, նպատակներ և միջոցառումներ:

ԵՀՔ-ում ամրագրված ոլորտներից են նաև`

1) ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն, մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ.

2) ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն երաշխավորող ինստիտուտների կայունության և արդյունավետության ամրապնդում.

3) դատաիրավական համակարգի բարեփոխումներ.

4) դատաիրավական համակարգի աշխատակիցների համար շարունակական վերապատրաստումների համակարգի հիմնում և զարգացում.

5) դատական վարչարարության ժամանակակից համակարգի ներդրում.

6) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդում.

7) կոռուպցիայի դեմ պայքար և այլն:

Ակնհայտ է, որ ԵՀՔ-ն խաչվում է նաև այլ ներպետական ռազմավարական փաստաթղթերի հետ, ինչպիսիք են Կայուն զարգացման ծրագիրը, ԱՀՌԾ 2-ը, ՀՀ կառավարության 2008-2012 թվականների ռազմավարական ծրագիրը և այլն:

Սույն ծրագիրն ուղղակիորեն և անուղղակիորեն համահունչ է ԵՀՔ-ի գործողությունների ծրագրին, քանի որ այն հիմնված է այլ ներպետական փաստաթղթերի վրա, որոնք իրենց հերթին խաչվում են ԵՀՔ-ի հետ:

 

4. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել ՀՀ դատաիրավական համակարգը, մասնավորապես`

1) անկախ և հաշվետու արդարադատության ապահովումը.

2) կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը.

3) արդարադատության մատչելիության, արդյունավետության և թափանցիկության ապահովումը.

4) դատական ակտերի կատարման բարելավումը.

5) դատաիրավական համակարգի օրենսդրության և ռազմավարության բարելավումը:

 

5. ԱՆԿԱԽ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Անկախ և հաշվետու արդարադատության ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումներն են`

1) դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգի կատարելագործումը` արդարադատության խորհրդի գործունեության սկզբունքների, ինչպես նաև թափանցիկության ապահովման և պիտանիության ու առաջխաղացման ցուցակների ձևավորման գործընթացների վերանայմամբ:

Դատարանի անկախության հիմնական գրավականը դատավորների նշանակման անկողմնակալ, արդարացի և թափանցիկ համակարգ ունենալն է, ինչի շնորհիվ կբարձրանա նաև դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը:

Դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգերի վերանայման առաջարկ է ներկայացրել նաև ԵՄ-ի հանձնաժողովն իր «2007 թվականին Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացում» Հայաստանի վերաբերյալ ընթացիկ զեկույցում.

2) օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի արդյունավետության բարձրացումը:

Գործադիր իշխանության հավասարակշռման լծակը դատական իշխանության նկատմամբ հիմնականում կայանում է նրանում, որ գործադիրը (ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի) իրավասու է կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ: Ինչ վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին, ապա նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ՀՀ արդարադատության նախարարը չունի, ինչը խոչընդոտում է հավասարակշռման սկզբունքի արդյունավետ կիրառմանը:

Մյուս կողմից, ՀՀ արդարադատության նախարարին վերապահելով նման իրավասություն, ամենևին էլ չի խախտվում դատական իշխանության անկախությունը, քանի որ, ի վերջո, ՀՀ արդարադատության խորհրդին է վերապահված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ՀՀ Նախագահին` դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու իրավասությունը.

3) արդարադատության էթիկայի նորմերի պահպանման լիարժեք հետևողականության ապահովումը:

Նշված միջոցառումը ենթադրում է դատավորների վարքագծի կանոնների համապատասխանեցումը ԵՄ-ի չափանիշներին, դրանց կիրարկման ընթացակարգերի կատարելագործումը.

4) դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության արդյունավետության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը, այդ թվում`

ա. հետադարձ կապն ապահովող ընթացակարգերի ներդրումը` ներառյալ դատարաններում բողոքի պաշտոնական մատյանների առկայության ապահովումը,

բ. դատական համակարգի թափանցիկության և մատչելիության ապահովման համար անհրաժեշտ ժամանակակից ընթացակարգերի ներդրումը:

Նպատակահարմար է յուրաքանչյուր դատարանում տեղադրել էլեկտրոնային տեղեկատվական տերմինալներ, որոնք հնարավորություն կտան էլեկտրոնային փոստով ուղարկել բողոքը, ինչպես նաև կպարունակեն տեղեկատվություն դատարանում քննվող գործերի ժամանակացույցի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տվյալներ:

 

6. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ

 

Դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) դատավորների կենսամակարդակի ապահովումը` բարձրացնելով աշխատավարձերը:

Միջազգային փաստաթղթերում անվերապահորեն տեղ է գտել այն մոտեցումը, որ դատական իշխանությանը հատկացվող վարձատրության չափերը պետք է համապատասխանեն դատավորի առաքելությանը: Այսինքն` հասարակությունը, կիրառելով աշխատավարձի բարձրացումը՝ որպես կոռուպցիոն ռիսկի նվազեցման եղանակ, ցույց է տալիս իր վերաբերմունքը դատավորի պաշտոնի նկատմամբ: Հայտնի է, որ ցանկացած հասարակության մեջ պաշտոնի գնահատականը տալիս է հենց աշխատավարձը: Բարձր աշխատավարձը վկայում է այն մասին, որ հասարակությունը բարձր է գնահատում դատավորի նշանակությունը, և դա հնարավորություն է տալիս դատավորին իրեն ավելի անկախ զգալու տարբեր հնարավոր ճնշումներից: ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրում նախատեսվում են կոռուպցիայի դեմ պայքարի բազում միջոցներ, որոնց մի մասը (օրինակ՝ դատավորների էթիկայի կանոնների մշակումը և դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության կառուցակարգերի ապահովումը) արդեն իսկ կյանքի է կոչվել ՀՀ դատական օրենսգրքով: Այս փուլում առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում ծրագրի 4.1.1-ին «Կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի 7-րդ կետով նախատեսված գործողությունը, այն է` կոռուպցիան նվազեցնելու համար բարձրացնել դատավորների աշխատավարձն այնպիսի մակարդակի, որը կապահովի արժանապատիվ աշխատանք:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում դատավորները վարձատրվում են շատ ավելի քիչ, քան մյուս համանման պետություններում: Դա առավել ակնհայտ է դարձնում դատավորների աշխատավարձի էական բարձրացման անհրաժեշտությունը.

2) դատարաններում գործերի բաշխման «պատահական ընտրության» սկզբունքի կիրառման ապահովում:

Որևէ դատավորի գործի քննություն դատարանի նախագահի կողմից հանձնարարվելիս կամայականությունն ու շահագրգիռ լինելը բացառելու և կոռուպցիայի դեմ պայքարի գործուն միջոց է գործերի բաշխման այնպիսի ընթացակարգի կիրառումը, որը հնարավորություն կտա գործերի բաշխումն իրականացնել ավտոմատ կարգով` առանց բաշխման յուրաքանչյուր դեպքի մասին որոշում կայացնելու: Այսօր տարբեր պետություններում ընդունված են գործերի բաշխման վերաբերյալ տարբեր մոտեցումներ, հարցն ունի լուծման բազում եղանակներ, որոնք, սակայն, ծառայում են մեկ նպատակի` բաշխումն իրականացնել օբյեկտիվ չափանիշի հիման վրա: Այս նպատակին պետք է ծառայի նաև գործերի բաշխման այն տարբերակը, որը պետք է առաջիկայում ընտրի և կիրառի Հայաստանի Հանրապետությունը.

3) կոռուպցիայի, կարգապահական խախտումների և ոչ ճիշտ գործելակերպի դեպքերի բացահայտմանն ուղղված ընթացակարգերի արդյունավետության բարձրացումը:

Անհրաժեշտ կլինի կազմակերպել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ դատական դեպարտամենտի, դատախազների և դատավորների համար վերապատրաստման դասընթացներ:

 

7. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Արդարադատության մատչելիության, արդյունավետության և թափանցիկության ապահովման համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ միջոցառումները`

1) դատարանակազմության համակարգի հստակեցում` ընդհանուր իրավասության և մասնագիտական դատարանների իրավասությունների վերանայմամբ:

Մասնավորապես խոսքը վերաբերում է քաղաքացիական և քրեական դատարաններին: Անհրաժեշտ է դիտարկում կատարել նրանց գոյության նպատակահարմարության տեսանկյունից.

2) դատարանների շենքային պայմանների բարելավում և տեխնիկական վերազինում:

Ակնհայտ է, որ ոչ պատշաճ շենքային պայմաններ ունեցող դատարաններում արդարադատության թե´ հասանելիության և թափանցիկության, թե´ արդյունավետության խաթարման հավանականությունը մեծ է: Իսկ շենքային պայմանների բարելավման խնդրի լուծմամբ ոչ միայն նշված տեսանկյունից դրական արդյունքներ կգրանցվեն, այլև կբարձրանա հասարակության` պետության նկատմամբ վստահությունը և դրականորեն կփոփոխվի վերաբերմունքը դատարանի նկատմամբ.

3) առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխում` ըստ մասնագիտացված քրեական և քաղաքացիական գործեր քննող դատավորների:

Նշված միջոցառումն էականորեն կնվազեցնի դատական սխալները, կբարձրանա մասնագիտացված դատավորների կողմից ընդունվող դատական ակտերի որակը.

4) առաջին ատյանի դատարանների դերի բարձրացում:

Այս առումով անհրաժեշտ է կազմակերպել կլոր սեղաններ, հանդիպումներ, սեմինարներ, որոնց ժամանակ կներկայացվի առաջին ատյանի դատարանների կարևորությունը.

5) անչափահասների գործերով արդարադատության արդյունավետության բարձրացում` յուրաքանչյուր դատարանում անչափահասների գործերով առնվազն մեկ դատավորի մասնագիտացմամբ:

Անչափահասների մասնակցությամբ դատական գործերի քննությունը պահանջում է որոշակի առանձնահատուկ մոտեցումներ (առանձնահատկություններ են սահմանված թե´ դատավարական և թե´ նյութական իրավունքի նորմերով): Այդ իսկ պատճառով նպատակահարմար է յուրաքանչյուր դատարանում նախատեսել հատուկ վերապատրաստում անցած դատավոր (դատավորներ), որը կզբաղվի բացառապես անչափահասների մասնակցությամբ դատական գործերով: Նշված դատավորների համար անհրաժեշտ է կազմակերպել վերապատրաստումներ, որոնք կկրեն շարունակական բնույթ.

6) դատարանների գործունեության հանրային մոնիթորինգի համակարգի ներդրում:

Հասարակության` պետության նկատմամբ վստահության բարձրացման և դատարանների նկատմամբ վերաբերմունքի դրականորեն փոփոխման նպատակով անհրաժեշտություն է նաև վերջիններիս գործունեության նկատմամբ հսկողության արդիական ընթացակարգերի ներդրումը, որը հնարավորություն կտա դրան մասնակից դարձնել նաև քաղաքացիական հասարակությանը.

7) հասարակության իրազեկվածության և դատական համակարգի գործունեության հրապարակայնության մակարդակի բարձրացում:

Հասարակության մեջ իրավագիտակցության և դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման նպատակով անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել բարձրացնելու դատարանների և փաստաբանների գործունեության հրապարակայնության մակարդակը: Անհրաժեշտ է նաև զարգացնել դատական իշխանության ինտերնետային կայքը.

8) հասարակության իրազեկվածության և դատախազական համակարգի գործունեության հրապարակայնության մակարդակի բարձրացում:

Դատախազական գործունեության մասին հանրությանն իրազեկելու հստակ կառուցակարգերի ստեղծում, այդ թվում՝ դատախազության գործունեությանն առնչվող ճանաչողական բնույթի պարբերաբար հանդիպումների կազմակերպում բնակչության և հասարակական կազմակերպությունների հետ, կամ համապատասխան հեռուստահաղորդման և ռադիոհաղորդման հեռարձակում:

Նշված միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի առավել իրական և տեսանելի ձևով կյանքի կոչել դատաիրավական բարեփոխումների շրջանակներում դատախազության համակարգում ներդրված՝ դատախազության գործունեության հիմնական սկզբունքներից մեկը՝ հրապարակայնության սկզբունքը, որն էլ իր հերթին հնարավորություն կտա մի կողմից բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը, նրան տեղեկացնել իրավապահ մարմինների գործունեության մասին, մյուս կողմից՝ ակնկալել հասարակության վստահությունը իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ, ինչպես նաև ակտիվ աջակցությունը հանցավորության դեմ պայքարում.

9) հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացում:

Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ընդլայնելու հանրային պաշտպանի գրասենյակի կարողությունները, որպեսզի անվճար իրավաբանական օգնությունը նույնքան արդյունավետ տրամադրվի մարզերում, որքան մայրաքաղաքում: Այս առումով անհրաժեշտ է կատարել կարիքների գնահատում, լուծել գրասենյակի տարածքային պայմանների խնդիրը.

10) անվճար իրավաբանական օգնության շրջանակների ընդլայնում` եվրոպական չափանիշներին համապատասխան:

Մարդու` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրականացումը պատշաճ ապահովելու համար անհրաժեշտ է ընդլայնել անվճար իրավաբանական օգնության տրամադրման շրջանակը` հիմքում դնելով ոչ թե դատական գործի տեսակը, այլ օգնություն ստացողի սոցիալական դրությունը: Պետք է անվճար իրավաբանական օգնություն տրամադրվի թե´ քրեական, թե´ քաղաքացիական և վարչական գործերով, թե´ անձի կողմից սահմանադրական դատարան դիմելիս: Բացի այդ, որպես անվճար իրավաբանական օգնություն, պետք է նախատեսել ոչ միայն ներկայացուցչությունը դատարանում, այլև որակյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրումը: Ընդ որում, քրեական գործերով անհրաժեշտության դեպքում անվճար իրավաբանական օգնություն պետք է տրամադրվի ոչ միայն կասկածյալին և մեղադրյալին, այլ նաև տուժողին և վկային:

Անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի բարելավման խնդիրը, որպես առաջնայնություն է դիտվում նաև ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրում (Առաջնային ոլորտ 1, կետ 7), որտեղ մասնավորապես շեշտվում է, որ անհրաժեշտ է բարելավել իրավական և, մասնավորապես, անվճար իրավական օգնության համակարգը` կատարելագործելով և ամրապնդելով փաստաբանության համակարգը.

11) դատավորների և դատախազների պատրաստման ու վերապատրաստման միասնական` լիարժեք կարողություններով հագեցված համակարգի ստեղծում:

Ներկայումս գործում են երկու առանձին կառույցներ, որոնցից մեկը զբաղվում է դատավորների և դատավորների թեկնածուների ուսուցմամբ, իսկ մյուսը` դատախազների վերապատրաստմամբ և դատախազների թեկնածուների ուսուցմամբ:

Պետության ծախսերը կրճատելու, ինչպես նաև օրենսդրության միատեսակ մեկնաբանության և կիրառման համար նպատակահարմար է ստեղծել դատավորների և դատախազների ուսուցման և վերապատրաստման միասնական մեկ համակարգ.

12) փաստաբանական գործունեության արդյունավետության բարձրացում:

Փաստաբանության ինստիտուտն արդարադատության մատչելիության ապահովման կարևորագույն օղակներից մեկն է, ուստի անհրաժեշտ է հետևողականորեն ապահովել այդ ինստիտուտի զարգացումը հավասարապես թե´ մայրաքաղաքում և թե´ մարզերում: Անհրաժեշտ է ներդնել նաև փաստաբանների վերապատրաստման արդյունավետ համակարգ.

13) փորձաքննությունների որակի բարելավում:

Փորձագիտական եզրակացությունը` որպես ապացույց, այսօր նախատեսված է թե´ քրեական, թե´ քաղաքացիական և թե´ վարչական դատավարության օրենսգրքերում: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է զարգացնել փորձագիտական կենտրոնների նյութատեխնիկական հագեցվածությունը:

2009-2012 թվականներին նախատեսվում է բարելավել ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքային և նյութատեխնիկական պայմանները` ապահովելով նրա գործունեության համար անհրաժեշտ ժամանակակից սարքերով և սարքավորումներով.

14) փոքր գործերի մինչդատական վարույթի արագացված ընթացակարգերի ապահովում:

Փոքր գործերի մինչդատական վարույթի արագացված ընթացակարգերի հետագա զարգացումը նախատեսվում է տանել այն ուղղությամբ, որ բացառվեն անհարկի քաշքշուկները, դատավարական ժամկետների ձգձգումների միջոցով մարդկանց իրավունքների սահմանափակման դեպքերը: Բացի այդ, նախատեսվում է ներդնել գործարքի ինստիտուտ, ինչը նկատելի դատավարական արտոնություններ կնախատեսի այն կասկածյալների համար, որոնք կաջակցեն մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին` հանցագործությունների բացահայտման գործում.

15) կոլեկտիվ (խմբային) հայցերի ընթացակարգի ներդրում:

Կոլեկտիվ հայցերի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերն ունեն մի շարք առավելություններ, քանի որ դրանք մեծ թվով անհատական պահանջներ միավորում են մեկ ներկայացուցչական քաղաքացիական գործում: Նման միավորումը կարող է բարձրացնել դատավարության արդյունավետությունը և նվազեցնել դատական ծախսերը: Իրավունքի և փաստերի նույն հարցերը ներառող գործերի դեպքում պահանջների միավորումը խմբային հայցում կարող է «դատավարությունից դատավարություն նույն վկաների, իրեղեն ապացույցների և քննվող հարցերի օրերից» խուսափելու հնարավորություն ընձեռել:

Կոլեկտիվ հայցերի ընթացակարգի ներդրումը կարող է լուծել այն խնդիրը, որ փոքր չափերի հատուցումները որևէ անձի չեն շահագրգռում իր իրավունքների իրականացման համար առանձին հայց հարուցել: Կոլեկտիվ հայցը լուծում է այս խնդիրը` հավանական աննշան հատուցումների միավորումից ստանալով որևէ մեկի (սովորաբար փաստաբանի) աշխատանքին համարժեք գումար: Այլ կերպ ասած` կոլեկտիվ հայցն ապահովում է, որ պատասխանողը, ով լայնածավալ վնասի հանգեցնող գործողություններ է կատարում` յուրաքանչյուր անհատ հայցվորին դրանով պատճառելով փոքր չափի վնաս, այնուամենայնիվ, փոխհատուցի նրանց պատճառած վնասը: Հավանաբար փոխհատուցումից ավելի կարևոր է այն, որ պահանջների համատեղ քննությունը կարող է հանդիսանալ իրավախախտման առաջացրած ծախսերը հոգալու պարտավորությունը իրավախախտի վրա դնելու միակ եղանակը, ինչն իր հերթին կկանխի հետագա իրավախախտումները:

Կոլեկտիվ հայցերի ընթացակարգի ներդրումը հնարավորություն կտա խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ տարբեր դատական վճիռներ սահմանում են վարքագծի «իրարամերժ չափորոշիչներ», որոնք պետք է պահպանի պատասխանողը: Մեկ դատավարությամբ գործի քննությունը մերժելը կարող է հանգեցնել տարբեր հետևանքների և պատասխանող կազմակերպության համար վարքագծի հակասական չափանիշների.

16) դատական կարգով բողոքարկման ընթացակարգերի կատարելագործում` վարչական դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման և ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկման նախապայմանների վերանայմամբ:

Մարդու` դատարան դիմելու սահմանադրական իրավունքն արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որով հնարավորություն կտրվի վարչական դատարանի դատական ակտը բողոքարկել վերաքննիչ դատարանում.

17) վեճերի լուծման այլընտրանքային եղանակների խրախուսում:

2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունվեց «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը, որը միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրական հենք ձևավորեց Հայաստանում արբիտրաժային գործընթացի իրականացման համար: Այնուամենայնիվ, առաջնահերթ խնդիր է արբիտրաժի ինստիտուտի զարգացումը: Խնդիրները մեծապես կապված են այն հանգամանքի հետ, որ մինչ այժմ ՀՀ-ում արբիտրաժի ինստիտուտը չի գործել, և առկա է թե´ որակյալ արբիտր մասնագետների և թե´ դատարանների կողմից արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման, չեղյալ ճանաչման, արբիտրների նշանակման և դատարանների կողմից արբիտրաժի նկատմամբ վերահսկողության այլ ոլորտներում ձևավորված փորձի պակաս: Այս խնդիրների լուծման համար հաջորդ փուլում նախատեսվում է մի շարք միջոցառումների իրականացում, այն է` արբիտրների ուսուցում, դատավորների համար թեմատիկ դասընթացների ներառում, արբիտրաժային գործունեության վերաբերյալ ուղեցույցի մշակում, ինչպես նաև ճանաչված միջազգային արբիտրների մասնակցությամբ օրինակելի արբիտրաժների իրականացում.

18) դատական ակտերի վարվող վիճակագրության բարելավում:

Արդարադատության թափանցիկության ապահովման համար անհրաժեշտ է կատարելագործել դատական իշխանության ինտերնետային կայքը, բարեփոխել դատական ակտերի որոնման համակարգը, ինչպես նաև լրամշակել ներկայումս գործող վիճակագրության չափորոշիչները.

19) ՀՀ դատախազությունում վարվող վիճակագրության բարելավում, այն է` համապատասխան համակարգչային լոկալ ցանցի միջոցով ՀՀ դատախազության համակարգում վիճակագրական հաշվետվությունների կազմման, ներկայացման և սպասարկման միասնական համակարգչային ծրագրի մշակում, ներդրում ՀՀ դատախազության համակարգում, շահագործման ապահովում և ծրագրի կիրառման ուսուցման դասընթացների կազմակերպում:

Միջոցառման անհրաժեշտությունն առաջին հերթին բխում է դատախազությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունից, մասնավորապես՝ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունն անհնարին է պատկերացնել առանց հետաքննության և նախաքննության մարմինների կողմից դատախազություն ներկայացվող՝ հանցագործությունների, նյութերի և քրեական գործերի վիճակի, կառուցվածքի ու դինամիկայի վերաբերյալ բազմաբնույթ վիճակագրական հաշվետվության: Վերջինիս լիարժեք վերլուծության ու ամփոփման պայմաններում միայն հնարավոր կլինի տիրապետել հանցավորության հետ կապված հարցերում Հանրապետությունում տիրող իրավիճակին, ժամանակին եզրակացություններ անել հանցագործությունները ծնող պատճառների ու նպաստող պայմանների մասին և արդյունավետ կառուցակարգեր կանխորոշել դրանց դեմ պայքարում.

20) դատական արխիվների վարման արդիականացում:

Անհրաժեշտ է արխիվային նյութերի գրանցման, հաշվառման ու որոնման համակարգչային ծրագրի կատարելագործում դատական համակարգում, ինչպես նաև շահագործման ապահովում:

Միջոցառման կարևորությունը պայմանավորված է արխիվային նյութերի հնարավոր կորուստներից խուսափելու, ինչպես նաև դրանք գրանցելու, հաշվառելու և որոնելու գործընթացները մատչելի, օպերատիվ և դյուրին դարձնելու անհրաժեշտությամբ.

21) ՀՀ դատախազության արխիվի գործունեության բարելավում, այն է` ՀՀ դատախազության արխիվային նյութերի գրանցման, հաշվառման ու որոնման համակարգչային ծրագրի կազմում և ներդրում ՀՀ դատախազության համակարգում, շահագործման ապահովում և ծրագրի կիրառման ուսուցման դասընթացների կազմակերպում:

Միջոցառման կարևորությունը պայմանավորված է արխիվային նյութերի հնարավոր կորուստներից խուսափելու, ինչպես նաև դրանք գրանցելու, հաշվառելու և որոնելու գործընթացները մատչելի, օպերատիվ և դյուրին դարձնելու անհրաժեշտությամբ.

22) դատական որոշումների որակի ապահովում:

Դատական ակտերի կիրառման ժամանակ առաջացող տարընթերցումներն ու տարակարծությունները վերացնելու համար անհրաժեշտ է միասնական նմուշի միջոցով մշակել դատական որոշումների հստակ և տրամաբանական կառուցվածք` օրենքի դրույթներին համապատասխան: Դատական ակտերի միասնական կառուցվածքի ներդրումը դյուրին կդարձնի այն կիրառող մարմինների և անձանց աշխատանքը:

 

8. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

 

Դատական ակտերի կատարման որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է պատիժների կատարման կարգի և պայմանների բարելավում:

Այս առումով անհրաժեշտ է բարելավել ազատազրկված անձանց պահման պայմանները` նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցելու միջոցով: Ինչպես նաև անհրաժեշտ է քրեակատարողական ծառայության համակարգում ներդնել հատուկ քաղաքացիական ծառայության ինստիտուտը:

Նշված միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ են նախատեսված նաև ԵՄ ԵՀՔ-ի գործողությունների ծրագրով, ինչպես նաև ԳՐԵԿՕ-ի առաջարկություններով:

 

9. ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

 

Դատական իշխանությանն առնչվող օրենսդրության և ռազմավարության բարելավման համար անհրաժեշտ է`

1) դատական իշխանությանն առնչվող հիմնարար օրենքները համապատասխանեցնել ԵՄ-ի չափանիշներին:

Մասնավորապես, նախատեսվում է ԵՄ-ի օրենսդրությանը համապատասխանեցնել ՀՀ դատական օրենսգիրքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ՀՀ քրեական օրենսգիրքը, «Դատախազության մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքները և այլն:

ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ-ի օրենսդրությանը բխում է նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի 43-րդ հոդվածից.

2) դատական իշխանությանն առնչվող բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարության մշակում:

Դատական իշխանության համակարգային զարգացման հիմնական ուղղությունները նախանշելու, ինչպես նաև բարեփոխումների` ժամանակի պահանջներին համապատասխան շարունակականությունն ապահովելու համար և, դիտարկելով 2009-2011 թվականներին կատարված միջոցառումների ընթացքը, անհրաժեշտ կլինի մշակել Դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարությունը, որը կլինի նշված ծրագրի տրամաբանական շարունակությունը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Կ. Կարապետյան

 

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2009 թ. ապրիլի 21-ի

ՆԿ-59-Ն կարգադրության

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2009-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

N

Նպատակ-խնդիր

Գործողություն

Օբյեկտիվ վերստուգելի չափորոշիչով սահմանված գործողության կատարման վերջնաժամկետը

Պատաս-
խանատու
մարմինը

 Օբյեկտիվ
վերստուգելի
չափորոշիչ

օրենս-
դրական

ենթակառուցված-
քային

ուսուցում

այլ

1

Անկախ և հաշվետու արդարադատությունն ապահովող միջոցառումներ

       

1.1.

Դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգի կատարելագործում արդարադատու-թյան խորհրդի գործունեության սկզբունքների, ինչպես նաև թափանցիկության ապահովման և պիտանիության ու առաջխաղացման ցուցակների ձևավորման ընթացակարգերի վերանայմամբ

1) «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

 

2) ԱԽ անդամ դատավորների վերապատրաստ-ման դասընթաց-ների կազմա-կերպում
3) ԱԽ որոշումների հրապարակում պաշտոնական ինտերնետային կայքում

4) օրենքի նախագծի կարգավորման ազդե-ցության գնահատում և քննարկումների անցկացում` շահա-գրգիռ մարմինների և հանրության մասնակցությամբ
5) այլ խորհրդա-տվական ծառայու-թյունների ձեռքբերում

1) 2009թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ
2) 2010թ. հուլիսի
1-ին տասնօրյակ
3) 2009թ. հուլիսի
1-ին տասնօրյակ
4) 2009թ.
օգոստոսի 1-ին տասնօրյակ
5) 2010թ. հուլիսի
1-ին տասնօրյակ

1) ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ արդարադա-տության նախարարություն
2) ՀՀ դատական դեպարտամենտ
3) ՀՀ դատական դեպարտամենտ
4) ՀՀ արդարա-
դատության նախարարություն
5) ՀՀ արդարա-դատության նախարարու-
թյուն և ՀՀ դատական դեպարտամենտ

1) օրենքների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկա-յացնելը
2) արդարադա-
տության խորհրդի անդամ դատավորների կողմից վերապատրաստման դասընթացներ անցնելը
3) ԱԽ-ի բոլոր որոշումների հրապարակված լինելը ինտերնետային կայքում
4) օրենքի նախագիծը
ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը
5) տեխնիկական աջակցության պայմանները մշակելը և համապատասխան հայտը ներկայացնելը

1.2.

Օրենսդիր, գործադիր և դատական իշխա-նությունների բաժանման և հավասարա-
կշռման սկզբունքի արդյունավետու-թյան բարձրացում

1) «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

   

2) օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում և քննարկումների անցկացում` շահագրգիռ մարմինների և հանրության մասնակցությամբ

1) 2009թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ
2) 2009թ.
օգոստոսի 1-ին տասնօրյակ

1) ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ արդարա-դատության նախարարություն
2) ՀՀ արդարա-դատության նախարարություն

1) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
2) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

1.3.

Վարքագծի կանոնների համապատաս-խանեցում ԵՄ չափանիշներին
և դրա կիրարկման մեխանիզմների ներդրում

1) «Դատավորի վարքագծի կանոնա-գրքում» փոփոխու-թյուններ և լրացումներ կատարելու մասին» ԴՆԽ որոշման նախագծի մշակում

 

2) եվրոպական փորձի ուսում-նասիրում
3) դատա-
վորների վերապատ-րաստման դասընթացների կազմակերպում

 

1) 2009թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
2) 2009թ. հուլիսի
2-րդ տասնօրյակ
3) 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ դատական դեպարտամենտ

1) որոշման նախագիծը ՀՀ ԴՆԽ-ի հաստատմանը ներկայացնելը
2) ուսումնա-
սիրությունների արդյունքների հիման վրա առաջար-կություններ ներկա-յացնելը
3) առնվազն 200 դատավորի վերա-պատրաստման դաս-ընթաց անցկացնելը

1.4.

Հետադարձ կապն ապահովող ընթացակարգերի ներդրում (ներառյալ` դատարաններում
բողոքի պաշտոնական մատյանների առկայությունը)

1) դիմում- բողոքների ընդունման, քննարկման հետագծելիության մեխանիզմների վերաբերյալ հայեցակարգի մշակում

2) ՀՀ արդարա-դատության նախարարու-թյունում, ինչպես նաև դատարան-ներում դիմում-բողոքների վարման միանման էլեկտրոնային համակարգի ներդրում

3) դատական ծառայողների վերապատ-րաստման դասընթացների կազմակերպում

 

1) 2009թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
2) 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
3) 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

1) ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ արդարադա-տության նախարարություն
2) ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ արդարադա-տության նախարարություն
3) ՀՀ դատական դեպարտամենտ

1) հայեցակարգը շահառուներին
հանձնած լինելը
2) էլեկտրոնային համակարգի
ստեղծված լինելը
3) առնվազն 40 դատական ծառայողների վերապատրաստման դասընթացներին մասնակցած լինելը

1.5.

Դատական համակարգի թափանցիկության
և մատչելիության ապահովման համար անհրաժեշտ ժամանակակից ընթացակարգերի ներդրում

 

դատարաններում էլեկտրոնային տեղեկատվական տերմինալների տեղադրում, որոնք հնարավորություն կտան էլեկտրոնային փոստով ուղարկել բողոքը, կպարունակեն տեղեկատվություն` դատարանում քննվող գործերի ժամանակացույցի վերաբերյալ

   

 2009թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարա-դատության նախարարություն,
ՀՀ դատական դեպարտամենտ

դատարաններում համապատասխան տերմինալների
առկա լինելը

2

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ապահովող միջոցառումներ

2.1.

Ապահովել դատավորների կենսամակարդակը` բարձրացնելով աշխատավարձերը

     

1) կատարել կարիք-ների գնահատման ուսումնասիրություն, որի հիման վրա սահմանել մեթո-դաբանությունը
և տալ համապա-տասխան առաջար-կություններ միջազգային փորձի ուսումնասիրմամբ
2) 2011 թվականի պետական բյուջեում սահմանելու նպատակով համապատասխան հայտի մշակում

1) 2010թ. հուլիսի
1-ին տասնօրյակ
2) 2010թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ դատական դեպարտամենտ և ՀՀ արդարա-դատության նախարարություն

1) կարիքների գնահատման արդյունքում առաջարկություն-ները մշակելը և շահագրգիռ մարմիններին ներկայացնելը
2) ՀՀ կառավա-
րություն համապա-տասխան հայտը ներկայացնելը

2.2.

Դատարաններում գործերի բաշխման «պատահական ընտրության» սկզբունքի կիրառման ապահովում

1) «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

2) գործերի բաշխման համակարգչային ծրագրի մշակում և ներդրում

3) դատական ծառայողների համար վերապատ-րաստման դասընթացների կազմակերպում

4) օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում և քննարկումների անցկացում` շահագրգիռ մարմինների և հանրության մասնակցությամբ

1) 2009թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ
2) 2011թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
3) 2011թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
4) 2009թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

1) ՀՀ դատական դեպարտամենտ,
ՀՀ արդարա-
դատության նախարարություն
2) ՀՀ դատական դեպարտամենտ,
3) ՀՀ դատական դեպարտամենտ
4) ՀՀ արդարա-դատության նախարարություն

 1) օրենքների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
2) գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը դատարաններում տեղադրած լինելը
3) առնվազն 50 դատական ծառայողի վերապատրաստման դասընթացներ անցկացնելը
4) օրենքի նախագիծը
ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

2.3.

Կոռուպցիայի, կարգապահական խախտումների և
ոչ ճիշտ գործելակերպի դեպքերի բացահայտմանն ուղղված ընթա-ցակարգերի արդյունավետու-թյան բարձրացում

   

ՀՀ արդարադա-տության նա-խարարության, ՀՀ դատական դեպարտա-մենտի, դատա-խազների
և դատավոր-ների համար վերապատ-րաստման դասընթացների կազմակերպում

 

2009թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ արդարադա-տության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ և ՀՀ դատախա-զություն

առնվազն 10 քաղաքացիական ծառայող, 25 դատական ծառայող, 200 դատավոր և 300 դատախազ վերապատրաստվել
են

3

Արդարադատության մատչելիությունը, արդյունավետությունը և թափանցիկությունն ապահովող միջոցառումներ

3.1

Դատարանակազ-մության համակարգի հստակեցում` ընդհանուր իրավասության և մասնագիտական դատարանների իրավասություն-ների վերանայմամբ

1) «ՀՀ դատական օրենսգրքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու
մասին» ՀՀ օրենքի նախագծի
մշակում

 

2) դատավոր-ների համար համապատաս-խան վերա-պատրաստման դասընթացների կազմակերպում

3) օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում և քննարկումների անցկացում` շահագրգիռ մարմինների և հանրության մասնակցությամբ

1) 2009թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
2) 2010թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ
3) 2009թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

1) ՀՀ արդարա-դատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ
2) ՀՀ դատական դեպարտամենտ
3) ՀՀ արդարա-դատության նախարարություն

1) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
2) առնվազն 170 դատավորի համար վերապատրաստման դասընթացներն անցկացնելը
3) օրենքի նախագիծը
ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

3.2

Դատարանների շենքային պայմանների բարելավում և տեխնիկական վերազինում

 

դատարանների առնվազն 10 նոր շենքերի կառուցում և գոյություն ունեցող 2 շենքերի վերակառուցում, կահավորում և կազմակերպչական տեխնիկայով ապահովում`
3 փուլով

   

1-ին փուլ` 2009թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
2-րդ փուլ` 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
3-րդ փուլ` 2011թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարա-դատության նախարարություն,
ՀՀ դատական դեպարտամենտ

1-ին փուլում` առնվազն երեք նոր կառուցված շենքերը շահագործման հանձնելը
2-րդ փուլում` առնվազն երկու նոր և երկու վերանորոգված շենքերը շահագործման հանձնելը
3-րդ փուլում` մնացած շենքերը շահագործման հանձնելը

3.3

Առաջին ատյանի դատարաններում գործերը բաշխել ըստ մասնա-գիտացված քրեական և քաղաքացիական գործեր քննող դատավորների

1) «Առաջին ատյանի դատարաններում դատավորների մասնագիտացումը սահմանելու մասին» ԴՆԽ-ի որոշման նախագծի մշակում

 

2) դատավոր-ների վերա-պատրաստման դասընթացների կազմակերպում

 

1) 2009թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
2) 2009թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ դատական դեպարտամենտ

1) ԴՆԽ համապատասխան որոշման նախագիծ ներկայացնելը
2) առնվազն 150 դատավորների կողմից վերապատրաստման դասընթացներ անցած լինելը

3.4

Բարձրացնել առաջին ատյանի դատարանների դերը

     

կլոր սեղանների, հանդիպումների, սեմինարների կազմակերպում

2009թ. մայիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ դատական դեպարտամենտ

առնվազն 5 միջոցառման կազմակերպված լինելը

3.5

Անչափահասների գործերով արդարադա-տության արդյու-նավետության բարձրացում` յուրաքանչյուր դատարանում անչափահասների գործերով
առնվազն մեկ դատավորի մաս-նագիտացմամբ

   

անչափահաս-ների արդարա-դատության առանձնահատ-կությունների վերաբերյալ դատավորների համար վերապատ-րաստման դասընթացների կազմակերպում

 

2010թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ դատական դեպարտամենտ

առնվազն 20 դատավորի կողմից վերապատրաստման դասընթացներ անցած լինելը

3.6

Դատարանների գործունեության նկատմամբ հանրային մոնիթորինգի իրականացում

     

հանրային մոնիթորինգի իրականացման չափորոշիչների մշակում,
մոնիթորինգի իրականացում` 3 փուլով

1-ին փուլ` 2009թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
2-րդ փուլ` 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
3-րդ փուլ` 2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարա-դատության նախարարություն

իրականացված մոնիթորինգի` յուրաքանչյուր փուլի արդյունքների հրապարակում

3.7

Բարձրացնել հասարակության իրազեկվածու-
թյան և դատա-
կան համակարգի գործունեության հրապարակայ-նության մակարդակը

1) «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

2) Հանրության համար մատչելի դարձնելու նպատակով դատական դեպարտամենտի կողմից վարվող ինտերնետային կայքի հզորացում

 

3) օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում և քննարկումների անցկացում
4) հանրային հեռուստատեսությամբ հեռարձակել «Դատական ալիք», ԶԼՄ-ների, սեմինարների, քննարկումների միջոցով դատարանների և փաստաբանական գործունեության լուսաբանում` հանրության ներգրավմամբ` 2 փուլով
5) ARLIS իրավական տեղեկատվական համակարգի ծրագրի բարելավում և համակարգի միջնաժամկետ տեխնիկական սպասարկում` 2 փուլով

1) 2009թ. սեպ-տեմբերի 3-րդ տասնօրյակ
2) 1-ին փուլ`
2009թ. դեկտեմ-բերի 3-րդ տասնօրյակ,
2-րդ փուլ` 2010թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ
3) 2009թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ
4) 1-ին փուլ`
2009թ. դեկտեմ-բերի 3-րդ տասնօրյակ,
2-րդ փուլ` 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
5) 1-ին փուլ`
2009թ. դեկտեմ-բերի 3-րդ տասնօրյակ,
2-րդ փուլ` 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

1) ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ արդարա-դատության նախարարություն
2) ՀՀ արդարա-դատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ
3) ՀՀ արդարա-դատության նախարարություն
4) ՀՀ արդարա-դատության նախարարություն
ՀՀ դատական դեպարտամենտ
ՀՀ փաստաբան-ների պալատ (համաձայնու-թյամբ)
5) ՀՀ արդարադա-տության նախարարություն

1) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
2) դատական վարչարարության և կառավարման համակարգի մատչելիության ապահովումը հանրության համար
3) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը
4) յուրաքանչյուր փուլում դատական ալիքի առնվազն
20 հաղորդում հեռարձակելը և անցկացնել առնվազն
2 սեմինար կամ քննարկում
5) ARLIS ծրա-
գրում հուսալի որոնողական համակարգի առկայությունը

3.8

 Բարձրացնել հասարակության իրազեկվածու-
թյան և դատա-խազական համակարգի գործունեության հրապարակայ-նության մակարդակը

 

1) հանրային իրազեկման, քաղաքացիների ընդունելության, համակարգչային գրանցման
և հաշվառման նպատակով համապատասխան սրահի ստեղծում և նյութատեխնի-կական ապահովում

 

2) հանրային հեռուս-տատեսությամբ կամ
այլ ԶԼՄ-ների, սեմինարների, քննարկումների միջոցով դատախա-զական գործունեու-թյան լուսաբանում` հանրության ներգրավմամբ` 3 փուլով
3) ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար դասընթացների կազմակերպում`
2 փուլով

1) 2010թ. հուլիսի
1-ին տասնօրյակ
2) 2009թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
3) 1-ին փուլ`
2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ,
2-րդ փուլ` 2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ գլխավոր դատախազություն

1) սրահի ստեղծված
լինելը, ներառյալ` տեսախցիկի և մոնիտորի տեղադրված լինելը
2) առնվազն
5 միջոցառում իրականացնելը,
3) յուրաքանչյուր փուլում առնվազն 2 միջոցառում իրականացնելը

3.9

Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության արդյունավե-տության բարձրացում

 

 1) հանրային պաշտպանի գրասենյակի տարածքային պայմանների ստեղծում` 2 փուլով

 

2) կատարել կարիքների գնահատում

1-ին փուլ`
2010թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ,
2-րդ փուլ`
2011թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
2) 2009թ. հուլիսի
1-ին տասնօրյակ

ՀՀ փաստաբան-ների պալատ (համաձայնու-թյամբ)

1) 1-ին փուլ` առնվազն 2 գրասենյակ ձեռք
է բերվել,
2-րդ փուլ`
3 գրասենյակ ձեռք է բերվել
2) կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա առաջարկությունը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը

3.10

Անվճար իրավաբանական օգնության շրջանակների ընդլայնում եվրոպական չափանիշներին համապատաս-
խան

1) «Փաստաբա-նության մասին»
ՀՀ օրենքում փո-փոխություններ և լրացումներ կատարելու
մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունում

2) հանրային պաշտպանների 32 հաստիքային առկա թվաքանակը հասցնել առնվազն 75-ի

   

 1) 2009թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ
2) 2010թ. մարտի
3-րդ տասնօրյակ

 ՀՀ արդարա-դատության նախարարություն, ՀՀ փաստա-բանների պալատ (համաձայնու-թյամբ)

 1) օրենքների նախագիծը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
2) հանրային պաշտպանի առնվազն 60 հաստիքային միավորների առկայությունը

3.11

Ստեղծել դատա-վորների և դատախազների պատրաստման
ու վերապատ-րաստման միասնական` լիարժեք կարո-ղություններով հագեցված համակարգ

1) «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու
մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակում
2) արդարադա-տության միասնական ուսումնական հաստատություն հիմնելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունում

 3) ուսումնական հաստատության հիմնում և նյութատեխնի-կական ապահովում

 

4) նոր մեթոդա-բանության և ուսումնական պլանների մշակում
5) հնարավո-րությունների ուսումնասիրում` տվյալ ուսումնական հաստատությունում նոտարների և (կամ) իրավական ոլորտի այլ մասնագետների ընդգրկման վերաբերյալ

1) 2009թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
2) 2010թ. մարտի
1-ին տասնօրյակ
3) 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
4) 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
5) 2009թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ դատախազություն,
ՀՀ արդարադա-տության նա-խարարություն

1) օրենքների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացնելը
2) ՀՀ կառավարության որոշման ընդունված լինելը
3) ուսումնական հաստատությանը անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովելը
4) ուսումնական պլանների և մեթոդաբանության հաստատելը
5) ուսումնասիրու-
թյան արդյունքները շահագրգիռ մարմինների քննարկմանը ներկայացնելը

3.12

Փաստաբանական գործունեության արդյունավետու-թյան բարձրացում

1) «Փաստաբա-նության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն
և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում
2) վերը նշված օրենքից բխող համապատասխան իրավական ակտերի ընդունում

3) փաստաբանների դպրոցի գործունեու-
թյունը ապահովելու նպատակով շենքային պայմանների ապահովում

   

1) 2009թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ
2) 2009թ.
օգոստոսի 1-ին տասնօրյակ
3) 2010թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ

1) ՀՀ արդարա-դատության նախարարություն, ՀՀ փաս-տաբանների պալատ (համա-ձայնությամբ)
2) ՀՀ փաստա-բանների
պալատ (համա-ձայնությամբ)
3) ՀՀ փաստա-բանների
պալատ (համա-ձայնությամբ)

1) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
2) օրենքից բխող համապատասխան ակտերի հաստատված լինելը
3) փաստաբանական դպրոցի շենքի համապատասխան շինարարական աշխատանքների սկսված լինելը

3.13

Փորձաքննություն-ների որակի բարելավում

 

1) ՀՀ արդարա-դատության նախարարու-
թյան «Փորձա-գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին շենքային պայմաններով ապահովում
2) կարողու-թյունների հզորացում, մասնավորապես, ժամանակակից սարքերի և սարքավորումների ձեռքբերում

 

3) կատարել կարիքների գնահատում և կազմել համապատասխան տեխնիկական առաջադրանք

1) 2010թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ
2) 2010թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ
3) 2009թ.
օգոստոսի 1-ին տասնօրյակ

ՀՀ արդարա-դատության նախարարու-
թյուն

1) շենքային պայմաններով ապահովված լինելը
2) կարիքների գնահատման արդյունքներով ամրագրված սար-քերի և սարքավո-րումների առնվազն
20 տոկոսի (ֆինանսական գնահատման) ձեռք բերված լինելը
3) կարիքների գնահատման հաշվետվության
և տեխնիկական առաջադրանքի առկայությունը

3.14

Փոքր գործերի մինչդատական վարույթի արագացված ընթացակարգերի ապահովում

1) ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակում

 

2) դատավոր-ների և դա-տախազների համար վերապատ-րաստման դասընթացների կազմակերպում

3) օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում և քննարկումների անցկացում` շահագրգիռ մարմինների և հանրության մասնակցությամբ

1) ըստ օրենսդրությամբ նախատեսված ժամանակացույցի
2) 2010թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ
3) 2009թ.
նոյեմբերի 1-ին տասնօրյակ

1) ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մշակող աշխատանքային խումբ
2) ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ գլխավոր դատախազություն
3) ՀՀ արդարա-դատության նախարարություն

1) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացնելը
2) առնվազն 300 դատախազ և 200 դատավոր վերապատրաստման դասընթաց անցած լինելը
3) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

3.15

Կոլեկտիվ հայցերի ընթացակարգի ներդրում

1) ՀՀ քաղաքա-ցիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ
և լրացումներ կա-տարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակում

 

2) դատավոր-ների համար վերապատ-րաստման դասընթացների կազմակերպում

3) օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում և քննարկումների անցկացում` շահագրգիռ մարմինների և հանրության մասնակցությամբ

1) ըստ օրենս-դրությամբ նախատեսված ժամանակացույցի
2) 2010թ. մարտի
1-ին տասնօրյակ
3) 2009թ. սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

1) ՀՀ արդարա-դատության նախարարություն
2) ՀՀ դատական դեպարտամենտ
3) ՀՀ արդարա-դատության նախարարություն

1) օրենքների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
2) առնվազն 70 դատավորի վերապատրաստման դասընթացներ անցած լինելը
3) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

3.16

Դատական կարգով բողոքարկման ընթացակարգերի կատարելագոր-ծում` վարչական դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման և
ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկման նախապայման-
ների վերանայ-
մամբ

1) ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՀՀ օրենքների նախագծերի մշակում

 

2) դատավոր-ների համար վերապատ-րաստման դասընթացների կազմակերպում

3) օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում և քննարկումների անցկացում` շահագրգիռ մարմինների և հանրության մասնակցությամբ

1) ըստ օրենս-դրությամբ նախատեսված ժամանակացույցի
2) 2010թ. մայիսի
1-ին տասնօրյակ
3) 2009թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

1) ՀՀ արդարա-դատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ
2) ՀՀ դատական դեպարտամենտ
3) ՀՀ արդարադա-տության նախարարություն

1) օրենքների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
2) առնվազն 30 դատավորի վերապատրաստման դասընթացներ անցած լինելը
3) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

3.17

Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների խրախուսում

     

1) «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի վերա-բերյալ կլոր սեղանների և սեմինարների կազմակերպում
2) մշակել ուղեցույցներ արբիտրաժային գործունեության վերաբերյալ

 2009թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադա-տության նա-խարարություն,
ՀՀ փաստաբան-ների պալատ (համաձայնու-թյամբ)

1) առնվազն
2 սեմինար անցկացված
լինելը
2) մշակված ուղեցույցների հրապարակված լինելը

3.18

Դատական
ակտերի վարվող վիճակագրության բարելավում

1) «Վիճակա-
գրության չափո-
րոշիչները սահմանելու մասին» ԴՆԽ-ի որոշման նախագծի մշակում

2) տվյալների գրանցման վիճակագրության նոր ծրագրի մշակում և ներդրում

3) դատական ծառայողների համար վերապատ-րաստման դասընթացների կազմակերպում

4) վիճակա-
գրության չափորոշիչների` եվրոպական փորձի ուսումնասիրում

1) 2009թ. հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ
2) 2010թ. մարտի
1-ին տասնօրյակ
3) 2010թ. մարտի
1-ին տասնօրյակ
4) 2009թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ դատա-
կան դեպարտա-մենտ

1) ԴՆԽ համապա-տասխան որոշման նախագիծ ներկայացնելը
2) վիճակագրական
նոր համակարգի ստեղծված լինելը
3) առնվազն 30 դատական ծառայողի վերապատրաստման դասընթացներ
անցած լինելը
4) չափորոշիչները դատարանների նախագահների խորհրդին ներկայացնելը

3.19

ՀՀ դատախա-զությունում
վարվող վիճակագրության բարելավում

1) «Վիճակա-
գրության չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ գլխավոր դատախազի հրամանի նախագծի մշակում

2) տվյալների գրանցման վիճակագրության նոր ծրագրի մշակում (կարևորու-
թյուն տալով պետությանը պատճառված նյութական վնասի վերաբերյալ տեղեկատվության շարժին)
3) մշակված ծրագրի ներդրում

4) ՀՀ դատա-խազության ծառայողների համար վերապատ-րաստման դասընթացների կազմակերպում

5) վիճակա-
գրության չափորոշիչների եվրոպական փորձի ուսումնասիրում

1) 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
2) 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
3) 2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
4) 2011թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
5) 2009թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ գլխավոր դատախազություն

1) ՀՀ գլխավոր դատախազի հրամանի նախագծի մշակված լինելը
2) մշակված ծրագրի առկայությունը
3) ծրագրի ներդրումն առնվազն Երևան քաղաքում
4) դատախազության առնվազն 40 պետա-կան ծառայողները վերապատրաստվել են
5) ուսումնասիրվել է առնվազն 3 երկրի
փորձ և առկա են ուսումնասիրության արդյունքները

3.20

Դատական արխիվների վարման արդիականացում

     

Ժամանակակից տեխնոլոգիաներով արխիվի վերազինում և գործերի կառավարման համակարգի ներդրում

2009թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարա-դատության նախարարություն
և ՀՀ դատական դեպարտամենտ

Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված դատական արխիվի կառավարման համակարգի ներդրված լինելը

3.21

ՀՀ դատախա-զության արխիվի գործունեության բարելավում

   

1) ՀՀ դատա-խազության ծառայողների համար վերապատ-րաստման դասընթաց-
ների կազ-մակերպում

 2) ՀՀ դատախազության արխիվային տվյալների համակարգչային որոնողական համակարգի ստեղծում

1) 2011թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
2) 2011թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ գլխավոր դատախազություն

1) ՀՀ դատա-
խազության առնվազն 25 ծառայողի վերապատրաստված լինելը
2) արխիվային համակարգի ներդրված լինելը

3.22

Դատական որոշումների
որակի ապահովում

 

մշակել դատական ակտերի
հստակ և տրա-մաբանական կառուցվածք՝ օրենքների դրույթներին համապատասխան միասնական տիպային ձևի միջոցով

   

2009թ. մայիսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ դատական դեպարտամենտ

դատական ակտերի շաբլոնների նախագծերը
ԴՆԽ քննարկմանը ներկայացված լինելը

4

Դատական ակտերի կատարման բարելավումն ապահովող միջոցառումներ

     

4.1

Պատիժների կատարման կարգի և պայմանների բարելավում

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփո-խություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում` քաղաքացիական
հատուկ ծառայության ինստիտուտի ներդրմամբ

քրեակատա-րողական հիմնարկների շենքերի կապիտալ վերանորոգում, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցում`
2 փուլով

   

1) 2009թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ
2) 1-ին փուլ` 2010թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ,
2-րդ փուլ` 2011թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարա-դատության նախարարություն

1) օրենքի նախագիծը
ՀՀ կառավարության
կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
2) 1-ին փուլ` քրեակա-տարողական նոր հիմնարկի շինարարական աշխատանքների ավարտված լինելը
2-րդ փուլ` քրեակա-տարողական մեկ այլ
նոր հիմնարկի նախա-գծանախահաշվային աշխատանքները կատարելը

5

Դատական իշխանությանն առնչվող օրենսդրության և ռազմավարության բարելավումն ապահովող միջոցառումներ

5.1

Դատական իշխանությանն առնչվող հիմնարար օրենքների համապա-տասխանեցում Եվրամիության չափանիշներին

1) «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում
2) «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում
3) «Փաստաբա-
նության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

   

 4) իրավական ակտերի թարգմանու-թյունների իրականացում
5) օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում և քննարկումների անցկացում` շահագրգիռ մարմինների և հանրության մասնակցությամբ

1) 2009թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ
2) 2010թ. սեպեմբերի 3-րդ տասնօրյակ
3) 2010թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
4) 2009թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
5) 2009թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

1) ՀՀ արդարա-
դատության նախարարություն ՀՀ դատական դեպարտամենտ
2) ՀՀ դատախա-զություն
3) ՀՀ արդարա-դատության նախարարություն, ՀՀ փաստա-բանների պալատ (համաձայնությամբ)
4) ՀՀ արդարադա-տության նախա-րարություն
5) ՀՀ արդարադա-տության նախա-րարություն

1) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
2) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
3) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը
4) ԵՄ իրավական ակտերի թարգմանությունների իրականացված լինելը
5) օրենքի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

5.2

Դատական իշխանությանն առնչվող բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարության սահմանում

1) ռազմավարության ծրագրի հայեցակարգի մշակում

   

2) քննարկումներ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ

1) 2010թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
2) 2010թ. ապրիլի
3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադա-տության նախա-րարություն
ՀՀ դատական դեպարտամենտ
ՀՀ դատախա-զություն

1) ռազմավարության ծրագրի հայեցակարգը իրավասու մարմնի հաստատմանը ներկայացնելը
2) իրավասու մարմինների միջև քննարկումների անցկացում

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Կ. Կարապետյան

 

 

Հավելված 3

ՀՀ Նախագահի

2009 թ. ապրիլի 21-ի

ՆԿ-59-Ն կարգադրության

 

Կ Ա Զ Մ

 

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2009-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Արման ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)

Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Գեղամ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

Արթուր ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ (համաձայնությամբ):

(հավելվածը փոփ. 10.03.11 ՆԿ-32-Ն)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Կ. Կարապետյան