Համարը 
N 267-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.359
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.03.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1730-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2011 թվականի N 267-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1730-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հուլիսի 24-ի N 1032-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1888-Ն և N 1915-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) N 1 հավելվածում`

ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, ծառայության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Ծառայության անվանումն է`

հայերեն լրիվ անվանումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն,

ռուսերեն լրիվ անվանումը` Государственная служба безопасности пищевых продуктов министерства сельского хозяйства РА,

անգլերեն լրիվ անվանումը` State service for food safety օf the Ministry of Agriculture of RoA,

հայերեն կրճատ անվանումը` ՍԱՊԾ,

ռուսերեն կրճատ անվանումը` ГСБПП,

անգլերեն կրճատ անվանումը` SSFS:»,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբուղղ .

«10. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը և ծառայության պետը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Ծառայության պետին (այսուհետ` պետ) նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»,

դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ծառայության պետն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառների վերահսկողության քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի համար:»,

ե. 15-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) լսում և քննում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացված ծառայության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների ու տարեկան հաշվեկշռի գործունեության ստուգման արդյունքները: Ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականն ու ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները, աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, որը լսում և իր առաջարկությունների հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:»,

զ. 17-րդ կետի 2-րդ ենթակետում «իրեն հանձնարարված ծառայության ոլորտում» բառերը փոխարինել «ծառայության իրեն հանձնարարված ոլորտում վերահսկողության» բառերով,

է. 39-րդ կետում «ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը` պետի հրամանով» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավարի տեղակալը» բառերով.

2) N 2 հավելվածում`

ա. «Իրավաբանական բաժին» բառերը փոխարինել «Իրավաբանական վարչություն» բառերով,

բ. «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը «Անձնակազմի կառավարման բաժին» տողից հետո լրացնել «Քարտուղարություն» տողով,

գ. «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնից հանել «Ընդհանուր բաժին», «Գործերի կառավարման բաժին», «Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին» տողերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.

«ժգ) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ և 22-րդ կետերով.

«21. Սույն որոշման N 2 հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում նշված անձանց, ինչպես նաև 4-րդ կետով նշված այն անձանց նկատմամբ, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված կազմակերպություններում, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

22. Սույն կարգի 21-րդ կետում նշված անձանց սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում դրա մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը, իսկ տվյալ անձինք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 25
Երևան