Համարը 
թիվ 03-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.07.01/16(399) Հոդ.252
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
20.05.2011
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.05.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60311259

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 մայիսի 2011 թ.

թիվ 03-Ն 
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի։

2. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2011 թվականի մայիսի 20-ի
թիվ 03-Ն որոշման

 Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն,
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ

հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը

Ով է ներկայացնում

___________________________________________
(անվանումը)


 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________________________ ________________________________________________________________________________

Գտնվելու վայրը _______________________________________________________________

__________________________________________________

I  I  I  I  I
(փոստային դասիչ)


 

Մարզը _____________________ Համայնքը ____________________________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ
(ամսական)

«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011թ. մայիսի
20-ի թիվ 03-Ն որոշմամբ

 

Չլրացնել Ներմուծեք նկարագրությունը_20420

ՏԳՏԴ  I  I  I  I  I  I

Մարզը  I  I  I

Համայնքը  I  I  I  I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_____________
(ամիս)

201__ թ.

 Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Հաշվետու ամիսը

Աճողական թվերով

ընթացիկ տարվա

նախորդ տարվա

հաշվետու տարվա սկզբից

նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար

Ա

Բ

1

2

3

4

Եկամուտներ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի), (120, 130, 140 և 150 տողերի գումարը), հազար դրամ

110

       

ռադիոծրագրերի կազմման և 
հեռարձակման

120

       

հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման

130

       

հեռահաղորդակցության 
(140.1-140.9 տողերի գումարը)

140

       

այդ թվում`

հեռախոսային (լարային)

140.1

       

դրանցից` բաժանորդային վարձերի

և  միանվագ ծառայությունների

140.1.1

       

հեռագրական

140.2

       

մալուխային հեռուստատեսային
համակարգերի սպասարկման և շահագործման

140.3

       

բջջային

140.4

       

ռադիոալիքային (փեյջինգային)

140.5

       

շառավղային գործողության

140.6

       

ինտերնետ հասանելիության

140.7

       

այդ թվում` լարային

140.7.1

       

անլար

140.7.2

       

արբանյակային

140.7.3

       

արբանյակային (բացառությամբ

ինտերնետ հասանելիության)

140.8

       

հեռահաղորդակցական կապի 
այլ ծառայություններ

140.9

       

դրանցից` լարային այլ

140.9.1

       

անլար այլ

140.9.2

       

110 տողից` այլ գործունեությունից ստացված
եկամուտները (նշել ծառայության տեսակը)

150

       
 

150.1

       
 

150.2

       

120, 130 և 140 տողերից` 

բնակչությանը մատուցված կապի 
ծառայությունները,
ընդամենը ,
(առանց ավելացված արժեքի հարկի), 
հազար դրամ

160

       

Ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը
(հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ), միավոր

170

   

X

X

այդ թվում` լարային

170.1

   

X

X

անլար

170.2

   

X

X

արբանյակային

170.3

   

X

X

Բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը
(հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ), միավոր

180

   

X

X

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող  
աշխատողների միջին ամսական թվաքանակը, ընդամենը

 (190) _______ մարդ

այդ թվում`

 

ռադիոծրագրերով զբաղվող (120 տողին համապատասխան)

(190.1) _______ մարդ

հեռուստածրագրերով զբաղվող (130 տողին համապատասխան)

(190.2) _______ մարդ

հեռահաղորդակցությամբ զբաղվող (140 տողին համապատասխան)

(190.3) _______ մարդ

այլ գործունեությամբ զբաղվող (150 տողին համապատասխան)

(190.4) _______ մարդ

Ղեկավար

____________________________________
(Ազգանուն, անուն)

________________________________________
(Ստորագրություն)

Լրացնող  (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

____________________________________
(Ազգանուն, անուն)

_________________________________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

__________________________________
(Հեռախոսահամար(ներ))

 « __ » ___________201__թ.
(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ ____________________@_______________

 

Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2011 թվականի մայիսի 20-ի
թիվ 03-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու ամսվա` ընթացիկ և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար և աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը ներառում է հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման (ծածկագիր 60), հեռահաղորդակցության (ծածկագիր 61) բնագավառը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (գրանցվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 01.07.2009թ., հրապարակվել է ՀՀ ԳՆԱՏ թիվ 22(340)1 16.07.2009թ.):

Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է ընթացիկ տարվա (սյունակ 1), նախորդ տարվա (սյունակ 2), հաշվետու տարվա սկզբից (սյունակ 3) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար (սյունակ 4)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-160 տողերում):

6. 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

7. 120 տողում արտացոլվում է ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված եկամուտները:

8. 130 տողում արտացոլվում է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված եկամուտները:

9. 140 տողում արտացոլվում է հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտները:

10. 140.1-140.9 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ հեռահաղորդակցության ծառայությունների ենթատեսակների` հեռախոսային (լարային), հեռագրական, մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման, բջջային, ռադիոալիքային (փեյջինգային), շառավղային գործողության, ինտերնետ հասանելիության, արբանյակային (բացառությամբ ինտերնետ հասանելիության), հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ):

11. 140.1.1 տողում առանձնացվում է 140.1 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:

12. 140.3 տողում առանձնացվում է մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկումը և շահագործումը` ապահովելով հեռուստատեսային տվյալների կամ ազդանշանների փոխանցումը: Այստեղ ներառվում է ցանցին միանալու և որոշակի ծավալով ցանցի հնարավորություններից օգտվելու իրավունքի ձեռքբերումը ցանցի սեփականատերերից կամ օպերատորներից` առևտրային կազմակերպություններին և տնային տնտեսություններին հեռահաղորդակցական ծառայությունների մատուցման նպատակով:

13. 140.7.1, 140.7.2 և 140.7.3 տողերում առանձնացվում են 140.7 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

140.7.1 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` լարային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.7.2 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` անլար հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.7.3 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` արբանյակային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

14. 140.9.1 և 140.9.2 տողերում առանձնացվում են 140.9 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` լարային և անլար:

15. 150 տողում արտացոլվում են 110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները:

16. 160 տողում արտացոլվում են բնակչությանը մատուցված կապի ծառայությունները` ընդգրկելով հեռուստածրագրերի կազմման, հեռարձակման (120), ռադիոծրագրերի կազմման, հեռարձակման (130) և հեռահաղորդակցության (140) տողերի հանրագումարը:

17. 170 տողում արտացոլվում է 140.7 տողից` ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, այսինքն` իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք օգտվում են այդ ծառայություններից:

18. 170.1, 170.2 և 170.3 տողերում առանձնացվում են 170 տողից ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

19. 180 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, որը հաշվառվում է տրամադրված հեռախոսահամարների քանակով:

20. 190 տողում լրացվում է աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը:

21. Հեռուստառադիոհեռարձակումն էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածումն է հաղորդագծով (ներառյալ` մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները հասանելի լինեն հասարակությանը:

Հեռուստառադիոծրագիրը հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի և այլ նյութերի ամբողջությունն է:

Հեռահաղորդակցական կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցումը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը: Այդ գործողությունների իրականացման համար հաղորդիչ միջոցները կարող են հիմնվել մեկ կամ մի քանի համակցված տեխնոլոգիաների վրա: Այս ծառայությունները ուղղված են միայն տեղեկատվության փոխանցմանը և չեն առնչվում բովանդակային մասի ստեղծմանը:

Հեռուստատեսային ազդանշանների փոխանցումը կարող է ներառել հեռուստաալիքով հեռարձակվող ամբողջական ծրագրի բաժանումը փաթեթների:

23. Արբանյակային կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցման համար արբանյակային կապն ապահովող միջոցների սպասարկումն ու շահագործումը կամ այդ կապից օգտվելու հնարավորության տրամադրումը, հեռուստաալիքներով, հեռուստատեսային կայաններից և ցանցերից կամ ռադիոցանցերից ստացված ձայնա-, տեսածրագրերի, տեքստերի փոխանցումը անմիջական սպառողին, արբանյակային համակարգի միջոցով:

Այստեղ դասակարգվող միավորների գործունեությունը չի ներառում ծրագրերի ստեղծման գործընթացը:

24. Հեռահաղորդակցության այլ ծառայություններն իրենց մեջ ներառում են արբանյակների դիտում, կապուղիների հեռուստաչափում, ռադարային կայանների ծառայություններ, արբանյակային վերջնակայանների (տերմինալների) և մեկ կամ ավելի վերգետնյա հաղորդակցման համակարգերի միջև անմիջական հեռահաղորդակցական կապը (հեռարձակումը և ընդունումը) արբանյակային համակարգի հետ ապահովող սպասարկման միջոցների շահագործում, ոչ սեփական ISP կամ կառավարվող ISP ցանցի միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում օգտվողին, հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում հեռախոսացանցի միջոցով, գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ ծառայությունների մատուցում, հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեություն (ցանցի որոշակի ծավալի ծառայությունների գնումը և վերավաճառքը, առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման):

25. Այլ գործունեությունից ստացված եկամուտները ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի հեռուստառադիոծրագրերի կազմման, հեռարձակման և հեռահաղորդակցության գործունեությունից (օրինակ` անշարժ գույքի վարձակալում և այլն), որոնք պետք է արտացոլվեն 150.1 և 150.2 տողերում:

26. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: