Համարը 
N 2002-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.08.02/19(402) Հոդ.301
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
11.07.2011
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.06.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐՈՎ ՏԱՐԱՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՏԱՐԱՆԵՐՈՎ ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411346

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

11 հուլիսի 2011 թ.
 ք. Երևան

N 2002-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐՈՎ ՏԱՐԱՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՏԱՐԱՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1269-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2002 թվականի փետրվարի 20-ի «Մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը հաստատելու մասին» N 02/252 հրամանը:

 

Կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թվականի հուլիսի
11
N 2002-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐՈՎ ՏԱՐԱՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՏԱՐԱՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 1269-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի, ալկոհոլային խմիչքի ու էթիլային սպիրտի (ներառյալ` շշալցումը) արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկին (այսուհետ` թույլատրելի չափերով տարաների ցանկ) չհամապատասխանող տարաներով տարայավորված արտադրանքի (այսուհետ` դրոշմավորման ենթակա ապրանքներ) դրոշմավորման համար դրոշմանիշերի տրամադրման առանձնահատկությունները: Թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը իրականացվում է որոշման N 1 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգին համապատասխան (այսուհետ` ընդհանուր կարգ):

2. Թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարողություններով (չափերով) տարայավորված արտադրանքները դրոշմավորվում են սույն հավելվածով սահմանված` տարաների (տուփերի) տարողություններին (ծավալներին) համապատասխանող ակցիզային դրոշմանիշերի ցանկում (ցանկը կցվում է) նախատեսված անվանական տարողությամբ դրոշմանիշերին համապատասխանող դրոշմանիշերով:

3. Անհրաժեշտ անվանական տարողությամբ դրոշմանիշերի բացակայության դեպքում` դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար կարող են տրամադրվել սույն կարգի 2-րդ կետով հաստատված ցանկում նշված անվանական տարողությամբ դրոշմանիշերից հերթական ցածր, իսկ ցածրերի բացակայության դեպքում` հերթական բարձր անվանական տարողությամբ դրոշմանիշեր:

4. Թույլատրելի չափերով տարաների ցանկով սահմանված տարողությունների յուրաքանչյուր միջակայքի համար` դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողները կարող են դիմում ներկայացնել միայն մեկ տարողությամբ տարայով (տուփով) տարայավորվող արտադրանքի դրոշմավորման համար դրոշմանիշեր ձեռք բերելու համար: Դրոշմավորման ենթակա թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով արտադրանքի դրոշմավորման համար դրոշմանիշերի տրամադրումից հետո, յուրաքանչյուր հաջորդ անգամ դրոշմանիշերի տրամադրումը կատարվում է սույն հավելվածով հաստատված N 1 ձևին (ձևը կցվում է) համապատասխան տեղեկության ներկայացման դեպքում:

5. Դրոշմավորման ենթակա թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով արտադրանքի դրոշմավորումը իրականացվում է ընդհանուր կարգին համապատասխան` հարկային մարմնի հսկողության ներքո:

6. Սույն կարգին համապատասխան տրամադրված դրոշմանիշերով դրոշմանիշերի ձեռքբերման դիմումում չնշված տարողությամբ տարայավորված արտադրանքի դրոշմավորումը դիտվում է որպես դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների խախտում և առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:

7. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների` սույն կարգին համապատասխան դրոշմավորման համար պատասխանատու են դրանք արտադրող անձինք: Հայաստանի Հանրապետությունում արտադրված և սույն կարգին համապատասխան չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ բաց թողնելու համար պատասխանատու են դրանք շրջանառության մեջ բաց թողնող անձինք:

8. Մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկին (չհամապատասխանող տարաներով տարայավորված արտադրանքի դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերումը իրականացվում է ընդհանուր կարգի համաձայն:

9. Ակցիզային հարկով հարկման ենթակա, և սույն կարգով սահմանված ձևով դրոշմավորված արտադրանքի համար ակցիզային հարկը հաշվարկելիս, հաշվի են առնվում տարաների իրական ծավալները:

10. Ակցիզային դրոշմանիշերի հաշվառումը, չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը իրականացվում է ընդհանուր կարգին համապատասխան:

11. Թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով ապրանքներ արտադրող անձանց` դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի տրամադրումը կատարվում է այդ անձանց մոտ հարկային մարմինների կողմից դրոշմանիշերի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների հիման վրա կազմված տեղեկանքի առկայության դեպքում:

Ց Ա Ն Կ

 

ՏԱՐԱՆԵՐԻ (ՏՈՒՓԵՐԻ) ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ԾԱՎԱԼՆԵՐԻՆ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ

 

Ապրանքի ծածկագիրն` ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի

Ապրանքախմբի անվանումը

Տարաների տարողությունները (տուփում գլանակների թիվը)

Համապա-տասխանող դրոշմա-նիշերը

2204, 2205, 2206, 2208

Ոգելից խմիչքներ

մինչև 0.33լ

0.25լ

0.33լ-ից մինչև 0.5լ

0.33լ

0.5լ-ից մինչև 0.7լ

0.5լ

0.7լ-ից մինչև 0.75լ

0.7լ

0.75լ-ից մինչև 0.8լ

0.75լ

0.8լ-ից մինչև 1.0լ

0.8լ

1.0լ-ից ավելի

1.0լ

2207

Էթիլային սպիրտ

մինչև 0.5լ, 1.0լ, 1.5լ

0.5լ

2402

Ծխախոտի արտադրանք,

այդ թվում`

   

սիգարետներ ֆիլտրով

մինչև 20 հատ

10

20 և ավելի

20

առանց ֆիլտրի սիգարետներ

մինչև 20 հատ

12

20 և ավելի

20

 

Ձև N 1

 

__________________________________________________ պետին

 (հարկային տեսչության անվանումը)

 

Գրանցման N _____

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

 

_______________________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

_______________________________________________________________________________________
(բանկային տվյալները, ՀՎՀՀ)

 

 

 

Հայտնում եմ, որ ____ ____________ 20 թ. մինչև ______ ______________ 20 թ. ժամանակահատվածում ստացել եմ ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով ____________________ հատ

Այդ թվում`

1. __________________________________________________ դրոշմավորման համար

(դրոշմանիշերի տեսակը, ծավալը, թվագրումը)

(արտադրանքի անվանումը և տարայի ծավալը)

2. __________________________________________________ դրոշմավորման համար

 (դրոշմանիշերի տեսակը, ծավալը, թվագրումը)

 (արտադրանքի անվանումը և տարայի ծավալը)

3.______________________ ____________________________ դրոշմավորման համար

 (դրոշմանիշերի տեսակը, ծավալը, թվագրումը)

 (արտադրանքի անվանումը և տարայի ծավալը)

 

Ցուցանիշ

Ակցիզային դրոշմանիշերի տեսակները

1

2

3

1) դրոշմավորված արտադրանքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

     

2) դրոշմանիշերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

     

3) ստացվել են դրոշմանիշեր

     

4) արտադրանքի դրոշմավորման համար օգտագործվել են

     

5) վերադարձվել են դրոշմանիշեր

     

6) դրոշմավորված արտադրանքից իրացվել է

     

7) դրոշմավորված արտադրանքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

     

8) դրոշմանիշերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

     

 

Աղյուսակի 7-րդ և 8-րդ կետերում զրո թվաքանակի դեպքում հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների համար տեղեկություն չի ներկայացվում:

 

Կազմակերպության տնօրեն

________________ 
(ստորագրությունը)

____________________
(անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____ ____________________ 20  թ.