«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 օգոստոսի 2011 թ. ք. Երևան |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ 3.1.1-0-22-11 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում ատիպիկ թոքաբորբի համաճարակաբանական հսկողությունն ավելի լիարժեք, արդյունավետ և եվրոպական մոտեցումներին համահունչ դարձնելու նպատակով`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1. «Հայաստանի Հանրապետությունում ատիպիկ թոքաբորբի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-0-22-11 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
|
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ առողջապահության նախարարի
9 օգոստոսի 2011 թվականի
թիվ 08-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
ՍԿ 3.1.1-0-22-11
Բ Ա Ժ Ի Ն I
ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն կանոնները և նորմերը (այսուհետ՝ Կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար` անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից:
2. Սույն Կանոնները սահմանում են ատիպիկ թոքաբորբի դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, վարման, բուժման, համաճարակաբանական հսկողության, դրա ձևերի, ախտահանման, մանրէազերծման, նախամանրէազերծման աշխատանքների, ատիպիկ թոքաբորբի վարակի հսկողության, ատիպիկ թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման աշխատանքների կազմակերպմանը, հիվանդների վարման ընթացքում առաջացած բժշկական թափոնների ոչնչացմանը, ատիպիկ թոքաբորբի կասկածով մահացած անձանցից ախտաբանաանատոմիական նմուշառմանը ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են ատիպիկ թոքաբորբի համաճարակաբանական հսկողության ապահովմանը:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. «Ատիպիկ թոքաբորբը» կամ Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշը, որպես նոր վարակիչ հիվանդություն առաջին անգամ արձանագրվել է 2002 թվականին նոյեմբերին Չինաստանում:
4. Հարուցիչը պատկանում է կորոնավիրուսների ընտանիքին: Սակայն վիրուսն իր հատկություններով տարբերվում է կորոնավիրուսների ընտանիքի մյուս վիրուսներից, քանի որ դրանք մարդու և կենդանիների շրջանում առաջացնում են բարձր վարակելիությամբ օժտված հիվանդություն:
5. Վիրուսը մակերեսների վրա չորացումից հետո պահպանվում է մինչև 48 ժամ: Վիրուսի կայունությունն արտազատուկներում՝ կղանքային զանգվածում պահպանվում է առնվազն 2 օր, իսկ մեզում՝ առնվազն 24 ժամ: Լուծով հիվանդների կղանքային զանգվածում, որը համարվում է թույլ թթվային միջավայր, հարուցիչները պահպանվում են ավելի երկար, մինչև 4 օր: Լուծով հիվանդի արտաթորանքներով ախտոտված մակերեսների վրա վիրուսը կարող է պահպանվել մինչև 4 օր:
6. Հիվանդության գաղտնի շրջանը 2-14 օր է, հաճախ` 3-5 օր:
Գ Լ ՈՒ Խ 1
Ատիպիկ թոքաբորբով դեպքերի հայտնաբերումը
7. Ամբուլատոր և ստացիոնար ընդունելությունների, տնային կանչերի, բժշկական զննությունների ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների, ընտանեկան բժիշկների կողմից ատիպիկ թոքաբորբ կասկածվում է այն անձանց շրջանում, ովքեր համապատասխանում են կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշմանը` համաձայն ձև 1-ի:
8. Դեպքերի սահմանումը, ելնելով հիվանդության տեղական արտահայտման ձևերից, կարող է ենթարկվել փոփոխության: Բռնկումների ժամանակ կարող են մշակվել նաև դեպքերի աշխատանքային սահմանումներ:
9. Ատիպիկ թոքաբորբերով հիվանդների հայտնաբերման, այդ թվում` կասկածի դեպքում դեպքի մասին արտահերթ հաղորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35 - Ն հրամանով հաստատված «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության» սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների:
Գ Լ ՈՒ Խ 3
Ատիպիկ թոքաբորբով դեպքերի ախտորոշումը ԵՎ բուժումը
10. Ատիպիկ թոքաբորբի ախտորոշումն իրականացվում է`
1) կլինիկական,
2) համաճարակաբանական,
3) լաբորատոր ցուցանիշներով:
11. «Ատիպիկ թոքաբորբ» կլինիկորեն ախտորոշվում է համաձայն դեպքի ստանդարտ սահմանման համաձայն ձև 1-ի:
12. Ատիպիկ թոքաբորբի ախտորոշման համաճարակաբանական ցուցանիշներն են.
1) Համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայություն.
ա. սերտ շփում (անձ, ով խնամել է հիվանդին, ապրել է նրա հետ և ուղղակի կոնտակտ է ունեցել կասկածելի կամ հավանական հիվանդի արտազատուկների կամ կենսաբանական հեղուկների հետ) ատիպիկ թոքաբորբի կասկածելի կամ հավանական դեպքի հետ,
բ. տարբեր երկրների այն տարածքում գտնվելու հանգամանք, որտեղ արձանագրվել են ատիպիկ թոքաբորբի տեղական դեպքեր և որոնց ցանկը ներկայացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից,
գ. տարբեր երկրների ախտահարված տարածքում բնակվելու հանգամանք:
13. Ատիպիկ թոքաբորբը կարող է դիտվել որպես անսովոր կամ անսպասելի դեպք: Անսովոր և անսպասելի դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 21-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 1138 -Ն որոշմամբ:
14. Ատիպիկ թոքաբորբին բնորոշ հատկանիշները ներկայացված են ձև 5-ում:
15. Հիվանդի բուժումն իրականացվում է ստացիոնար պայմաններում:
Գ Լ ՈՒ Խ 4
Ատիպիկ թոքաբորբի կասկածով մահացած անձանցից ախտաբանաանատոմիական նմուշառումը
16. Կորոնավիրուսի առկայության վերաբերյալ հետազոտություն կատարելու համար նմուշառում կատարվում է այն անձանցից, ովքեր մահացել են դիահերձման պահից հաշված 24-36 ժամից ոչ ուշ:
17. Դիահերձումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 25.08.08թ. N 15-Ն հրամանով հաստատված «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախներում իրականացվող ախտաբանաանատոմիկական աշխատանքին ներկայացվող պահանջներ» N 3.13.1.7.006.08 սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների համաձայն:
18. Օրգանների նմուշները վերցնում են մանրէազերծված հերմետիկ փակվող սրվակների կամ փորձանոթների մեջ:
19. Հետազոտության համար նմուշառումը կատարվում է ներքոհիշյալ օրգաններից՝
1) հիվանդների արյուն (հիվանդության 10-րդ օրից սկսած),
2) թոքերից՝ ախտաբանական օջախից և բրոնխների հատվածներից,
3) լյարդից,
4) փայծաղից,
5) բրոնխների ախտաբանական օջախի պարունակությունից:
20. 3-5 մլ արյուն վերցնում են ցանկացած խոշոր անոթից (աորտա, թոքային զարկերակ և այլն):
21. Բրոնխային լվացուկ ստանալու համար կտրվում է ախտահարված թոքի գլխավոր բրոնխը, մեջը լցնում 50 մլ մանրէազերծված ֆիզիոլոգիական լուծույթ, բրոնխը սեղմվում է սեղմիչով, 2-3 անգամ այն բարձրացնում և իջեցնում, որպեսզի բրոնխեալ ծառը լցվի հեղուկով, ապա այդ հեղուկից վերցվում է 5-10 մլ և լցվում առանձին սրվակի կամ փորձանոթի մեջ:
22. Թոքաբորբի օջախից մկրատով կտրվում է 2-5 -3 X 3 սմ հյուսվածքի կտոր և տեղավորվում փորձանոթի (սրվակի) մեջ: Հնարավորության դեպքում այնտեղ տեղավորվում է նաև բրոնխի մի հատված:
23. Լյարդի և փայծաղի հյուսվածքի նույն չափի հատված վերցվում և տեղավորվում է առանձին փորձանոթի (սրվակի) մեջ:
24. Վերցրած նմուշները տեղավորվում են ամուր փակվող խցանով, մանրէազերծված փորձանոթի մեջ, ախտահանիչ լուծույթով մշակում դրանց արտաքին մակերեսը և մակնշում (նշելով հիվանդի ազգանունը, անունը, հայրանունը, նյութի տեսակը և նմուշառման ամսաթիվը): Կափարիչը (խցանը) հպման տեղում լրացուցիչ ամրացնում են կպչուն ժապավենով և ուղեգրի հետ միասին տեղավորում հերմետիկ տարողության մեջ:
25. Դիահերձման նյութը հետազոտության համար տեղափոխվում է վիրուսաբանական լաբորատորիա -200 C ջերմաստիճանում (թերմոս-սառնարանով կամ չոր սառույցով), ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:
26. Վիրուսաբանական հետազոտության համար վերցված նմուշները տեղավորում են երկրորդ հերմետիկ տարայում՝ ուղեգրի և պարունակության ցուցակի մեկական օրինակի հետ և մակնշում:
Գ Լ ՈՒ Խ 5
Ատիպիկ թոքաբորբի վարման կարգը
27. Ատիպիկ թոքաբորբի յուրաքանչյուր դեպք, այդ թվում` կասկածելի, ենթակա է հոսպիտալացման:
28. Ախտորոշման, հիվանդացման ամսաթվի, հիմնական ախտանշանների և անցկացված հետազոտության և բուժման տվյալները հոսպիտալացման ուղեգրում նշվում են պոլիկլինիկայի` հիվանդին վարող բժշկի կողմից:
29. Ատիպիկ թոքաբորբերի վաղաժամ ախտորոշման նպատակով բժիշկն իրականացնում է փուլային ախտորոշիչ հետաքննություն` համաձայն ձև 4-ում ներկայացված ալգորիթմի:
30. Վերհուշում ճշտվում են ճանապարհորդությունների, բժշկական կազմակերպություն դիմելիության և հոսպիտալացման առկայությունը:
Գ Լ ՈՒ Խ 6
Ատիպիկ թոքաբորբով դեպքերի հաշվառումը ԵՎ հաշվետվությունը
31. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ատիպիկ թոքաբորբի կասկածելի կամ հաստատված դեպքերը և դրանից մահվան դեպքերն անհատապես հաշվառվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր» ՍԿ 3.1.1-010-08, հավելված 12-ի «Վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյանում»:
32. Ատիպիկ թոքաբորբին առնչվող բոլոր բժշկական տվյալները` ներառյալ որոշ համաճարակաբանական բնութագրեր, գրանցվում են հիմնական բժշկական փաստաթղթերում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության պրոֆիլին համապատասխան:
33. Ատիպիկ թոքաբորբի դեպքերի հայտնաբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 21-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 1138-Ն որոշմամբ սահմանված անսովոր և անսպասելի դեպքերը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ևս ենթարկվում են հաշվառման և անմիջապես հաղորդվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:
34. Ատիպիկ թոքաբորբով դեպքերի հաշվառման, ինչպես նաև դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման, հաշվետվության համար պատասխանատու է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարը:
35. Բուժկանխարգելիչ կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներ ընդունված ատիպիկ թոքաբորբի կասկածով կամ հաստատված ախտորոշմամբ հիվանդները հաշվառվում են համաձայն ձև 2-ի և նրանց մասին տվյալները հաղորդվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանով հաստատված «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության» սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների:
36. Ատիպիկ թոքաբորբի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող բուժանձնակազմի շրջանում 10 օրվա ընթացքում 2 և ավելի դեպքի կամ բուժանձնակազմի ու հիվանդների շրջանում 3 և ավելի դեպքի արձանագրման ժամանակ առաջանում է ներհիվանդանոցային վարակի կասկած:
37. Շտապ օգնության կայաններ դիմած ատիպիկ թոքաբորբով դեպքերի մասին հաղորդվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանով հաստատված «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության» սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների:
38. Ոչ պաշտոնական աղբյուրից ատիպիկ թոքաբորբի դեպքի կամ դեպքերի մասին ստացված տեղեկատվությունը հետազոտվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
39. Ատիպիկ թոքաբորբերի եզակի և խմբակային դեպքերի հետ շփում ունեցող առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հակահամաճարակային ռեժիմի հարցերով պատասխանատուի կողմից, իրականացվում է առողջության մոնիթորինգ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 34-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի ձև 2-ի:
40. Տարածքային կառավարման մարմինների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների կողմից, իրենց սպասարկման տարածքի բուժկանխարգելիչ կազմակերպությունների բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի համար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետների մասնակցությամբ, կազմակերպվում են խորհրդակցություններ, աշխատանքային քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ «Ատիպիկ թոքաբորբի հայտնաբերումը, ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը» թեմայով:
Գ Լ ՈՒ Խ 7
Ատիպիկ թոքաբորբի օջախում կատարվող միջոցառումներ
41. Ատիպիկ թոքաբորբի կազմակերպ և տնային օջախներում առողջության առաջնային պահպանման բուժկանխարգելիչ կազմակերպությունների բուժաշխատողների կողմից իրականացվում է կոնտակտավորների բժշկական հսկողություն (ամենօրյա հարցում, զննում, ջերմաչափում) 10 օր, որոնք գրանցվում են համապատասխան առաջնային բժշկական փաստաթղթերում կամ ամբուլատոր քարտերում:
Բ Ա Ժ Ի Ն II
Ատիպիկ թոքաբորբով հիվանդի հայտնաբերման ժամանակ առաջնային միջոցառումների կազմակերպում ԵՎ իրականացում
Գ Լ ՈՒ Խ 8
Ստացիոնարում հիվանդի հայտնաբերման ժամանակ իրականացվող միջոցառումներ
42. Ստացիոնարում հիվանդի հայտնաբերման ժամանակ բուժկանխարգելիչ կազմակերպություններում միջոցառումներն իրականացվում են միասնական սխեմայով՝ կազմակերպության հակահամաճարակային միջոցառումների օպերատիվ պլաններին համապատասխան:
1) Յուրաքանչյուր բուժկանխարգելիչ կազմակերպությունում ղեկավարի (տեղակալի), բժիշկների և միջին բուժանձնակազմի, տեսանելի վայրերում փակցվում են վարակիչ հիվանդությամբ հիվանդի հայտնաբերման դեպքում հաղորդման սխեմաները, պաշտպանիչ հագուստի լրակազմերի պահպանման վայրերի, ախտահանիչ միջոցների, լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառման համար տարողությունների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև բժիշկների և միջին բուժաշխատողների պարտականությունների ցանկը:
2) Տարողությունները պահպանվում են բուժանձնակազմի համար հասանելի վայրերում:
3) Հիվանդի հայտնաբերման դեպքում արտակարգ հաղորդումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ա «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության» սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները հաստատող հրամանով և սույն կանոններով հաստատված ձև 3 -ի ձևաչափով:
4) Ատիպիկ թոքաբորբի կասկածի կամ հիվանդի հայտնաբերման դեպքում յուրաքանչյուր բուժկանխարգելիչ կազմակերպությունում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ. ձեռնարկվում են միջոցներ հայտնաբերման վայրում հիվանդի մեկուսացման համար՝ մինչև հոսպիտալացումը, հիվանդին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, հիվանդները սանիտարական փոխադրամիջոցով տեղափոխվում են ինֆեկցիոն հիվանդանոցներ, հիվանդներին, որոնք ենթակա չեն տեղափոխման, օգնություն ցուցաբերվում է տեղում:
5) Բուժաշխատողը, դուրս չգալով շինությունից, որտեղ հայտնաբերվել է հիվանդը, հեռախոսով կամ հիվանդի հետ չշփված անձի միջոցով հաղորդում է բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարին հիվանդի հայտնաբերման և նրա վիճակի մասին, կրում է դիմակ, նախապես ձեռքերը և մարմնի բաց մասերն ախտահանիչ միջոցներով (1%-անոց քլորամին, 700-անոց սպիրտ և այլն) մշակելուց հետո հագնում է ձեռնոցներ, ցուցաբերում անհրաժեշտ բժշկական օգնություն՝ սպասելով վարակաբանի կամ այլ պրոֆիլի բժշկի գալուն, որից հետո՝ հեռանում: Ժամանած վարակաբանը մինչև հիվանդի մոտ մտնելը հագնում է անհատական պաշտպանիչ արտահագուստ, իսկ նրան ուղեկցող աշխատակիցը (բուժքույր, մայրապետ) հիվանդասենյակի մոտ պատրաստում է ախտահանիչ լուծույթ: Հիվանդին հայտնաբերող բժիշկը հանում է բժշկական խալաթը և շնչառական ուղիները պաշտպանող դիմակը, ընկղմում է դրանք ախտահանիչ լուծույթով լցված տարայի մեջ, մշակում է կոշիկներն ախտահանիչ լուծույթով և անցնում է հարևան սենյակ կամ այլ շինություն, որտեղ ենթարկվում է ամբողջական մշակման, հագնում է հագուստի պահուստային լրակազմ (անձնական հագուստը և կոշիկները տեղադրվում են բրեզենտե կամ մոմլաթե պարկի մեջ՝ վարակազերծման համար): 700 էթիլ սպիրտով մշակվում է բժշկի մարմնի բաց մասերը, մազերը, բերանը, կոկորդը ողողվում է 700 էթիլ սպիրտով, քիթը և աչքերը կաթեցնում հակաբիոտիկի կամ 1%-անոց բորաթթվի լուծույթ:
6) Ժամանած վարակաբանը կամ թերապևտը պաշտպանիչ հագուստով կատարում է հիվանդի հարցում՝ հավաքելով մանրամասն համաճարակաբանական վերհուշ, զննում է հիվանդին, հաստատում է կամ ժխտում ատիպիկ թոքաբորբի ախտորոշումը, շարունակում է հիվանդի բուժումը՝ ելնելով ցուցումներից:
7) Ախտորոշման հաստատումից հետո հայտնաբերվում են հիվանդի հետ շփման մեջ գտնվող անձինք` տվյալ կազմակերպությունում գտնվող հիվանդներ, փոխադրված կամ այլ բուժական կազմակերպություններ ուղարկված (խորհրդատվության, ստացիոնար բուժման) դուրս գրված հիվանդներ, բժշկական և սպասարկող անձնակազմ (հանդերձարան, գրանցման բաժին (ռեգիստրատուրա), ախտորոշման, զննման սենյակներ), այցելուներ, անձինք՝ ըստ հիվանդի բնակության, աշխատանքի, ուսման վայրի:
8) Ժամանակավորապես փակվում են բուժկանխարգելիչ կազմակերպության մուտքը և ելքը: Փակվում են ամբողջ կազմակերպության կամ տվյալ բաժանմունքի (հարկի) դռները, որտեղ հայտնաբերվում է հիվանդը, այլ շինություններից դրա լրիվ մեկուսացման պայմաններում: Շինության մուտքի դռների մոտ փակցվում է ցուցանակ ժամանակավոր փակման վերաբերյալ: Դադարեցվում է հարկերի միջև հաղորդակցությունը: Հիվանդի հիվանդասենյակի մոտ, հիվանդանոցի մուտքի դռների մոտ (բաժանմունքի) և հարկերում տեղակայվում են պոստեր, սահմանվում է կարանտին:
9) Այն բաժանմունքներում, որտեղ հայտնաբերվել է հիվանդ, մյուս հիվանդները բաժանմունքից և հիվանդասենյակներից դուրս չեն գալիս:
10) Ժամանակավորապես դադարեցվում է հիվանդների ընդունումը (հիվանդների դուրս գրումը, հարազատների այցելությունները հիվանդներին), հիվանդասենյակների պարագաները մնում են տեղում, այդ թվում` հիվանդության պատմության քարտը՝ մինչ եզրափակիչ ախտահանումը:
11) Կյանքի ցուցումով հիվանդների ընդունումն իրականացվում է հիվանդների հոսքից մեկուսացված տարածություններում, որոնք ունեն առանձին մուտք:
12) Հիվանդի հետ շփված անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:
Գ Լ ՈՒ Խ 9
Պոլիկլինիկայում հիվանդի հայտնաբերման ժամանակ իրականացվող միջոցառումներ
43. Պոլիկլինիկայում հիվանդի հայտնաբերման ժամանակ բոլոր միջոցառումները համանման են ստացիոնարում հիվանդի հայտնաբերման ժամանակ իրականացվող միջոցառումներին:
1) Հիվանդի հայտնաբերման դեպքում արտակարգ հաղորդումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ա «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության» սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները հաստատող հրամանի:
2) Պոլիկլինիկայի ղեկավարը հիվանդի հայտնաբերման մասին հաղորդումն ստանալուց հետո, հիվանդի հայտնաբերման աշխատասենյակ է ուղարկում վարակաբան կամ թերապևտ՝ բուժքրոջ հետ (մայրապետի), որն ապահովում է ախտահանիչ լուծույթը:
3) Վարակաբանը կամ թերապևտն անհատական պաշտպանիչ արտահագուստով մտնում է հիվանդի մոտ՝ կասկածի հաստատման կամ ժխտման նպատակով նրան զննելու (հարցուփորձի) համար:
4) Բժշկի հետագա բոլոր գործողություններն իրականացվում են՝ համաձայն կետ 42-ի:
5) Պոլիկլինիկայի ղեկավարը հիվանդության կասկածի հաստատման դեպքում դադարեցնում է պոլիկլինիկայում հիվանդների ընդունումը:
6) Պոլիկլինիկայից դուրս եկող բոլոր այցելուները գրանցվում են՝ նշելով բնակության հասցեները:
7) Հիվանդի հոսպիտալացումից հետո, պոլիկլինիկայի շինությունների եզրափակիչ ախտահանումից հետո, պոլիկլինիկան աշխատում է սովորական ռեժիմով:
Գ Լ ՈՒ Խ 10
Բուժակ-մանկաբարձական կետում հիվանդի հայտնաբերման ժամանակ իրականացվող միջոցառումներ
44. Բուժակ-մանկաբարձական կետում հիվանդի հայտնաբերման ժամանակ`
1) Բուժամանկաբարձական կետի նկատմամբ սահմանվում է կարանտին:
2) Հիվանդի հայտնաբերման պահին բուժակ-մանկաբարձական կետում գտնված անձինք հաշվառվում են որպես հիվանդի հետ շփված և նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:
3) Հիվանդի հայտնաբերման դեպքում արտակարգ հաղորդումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության» սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները հաստատող թիվ 35-Ա հրամանի:
4) Հիվանդության ծանր ձևի դեպքում հիվանդին ցուցաբերվում է անհրաժեշտ շտապ օգնություն (մինչև հոսպիտալացումը):
5) Բուժամանկաբարձական կետում բոլոր գործողություններն իրականացվում են՝ համաձայն կետ 42-ի:
Գ Լ ՈՒ Խ 11
Տանը կամ այլ կազմակերպությունում հիվանդի հայտնաբերման ժամանակ իրականացվող միջոցառումներ
45. Տանը կամ այլ կազմակերպությունում հիվանդի հայտնաբերման ժամանակ հիվանդը մեկուսացվում է:
46. Հիվանդի հայտնաբերման դեպքում արտակարգ հաղորդումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության» սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները հաստատող թիվ 35-Ա հրամանի:
47. Հիվանդին ցուցաբերվում է բժշկական օգնություն, բուժաշխատողը կրում է անհատական պաշտպանիչ արտահագուստ:
48. Հիվանդին հայտնաբերած բժիշկը հավաքում է համաճարակաբանական վերհուշ, հաշվառման է վերցնում հիվանդի հետ շփված բոլոր անձանց՝ հաշված հիվանդության սկզբից:
49. Տանը կամ այլ կազմակերպությունում ախտահանման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի 16.07.10թ. թիվ 13-Ն հրամանով հաստատված «Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպման, իրականացման և աշխատողների առողջության պահպանման» ՍՆ 2.2.5-003-10 սանիտարական կանոնների և նորմերի համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 12
Հյուրանոցում հիվանդի հայտնաբերման ժամանակ իրականացվող միջոցառումներ
50. Հյուրանոցում հիվանդի հայտնաբերման ժամանակ իրականացվում է`
1) Հյուրանոցի բուժկետի բժիշկը կամ պոլիկլինիկայից, շտապ օգնության կայանից հրավիրված բժիշկն ատիպիկ թոքաբորբով հիվանդի կամ կասկածելի դեպքի մասին հաղորդում է` սահմանված կարգով:
2) Հիվանդի հայտնաբերման դեպքում արտակարգ հաղորդումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության» սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները հաստատող թիվ 35-Ա հրամանի:
3) Հրավիրված բժիշկը հիվանդին ցուցաբերում է բժշկական օգնություն` մինչև շտապ բժշկական օգնության ժամանումը:
4) Հիվանդի սենյակ (հյուրանոցային համար) կողմնակի անձանց մուտքն արգելվում է:
5) Հյուրանոցի ղեկավարության հետ համաձայնեցված, հիվանդի հետ բնակվող անձինք տեղափոխվում են այլ առանձնացված շինություն:
6) Հիվանդը ժամանակավորապես մեկուսացվում է հյուրանոցային համարում, մինչև նրա հոսպիտալացումը:
7) Հյուրանոցային համարում փակվում են դռները և պատուհանները, անջատվում է օդափոխության համակարգը:
8) Պարզվում են հիվանդի հյուրանոցում և դրանից դուրս բոլոր շփումները: Կազմվում է հիվանդների հետ շփված անձանց անվանացանկ:
9) Հյուրանոցի տնօրենին առաջարկվում է փակել հյուրանոցի մուտքի դռները, չթույլատրել հյուրանոց այնտեղ չբնակվող անձանց, մուտքը դադարեցնել հաղորդակցությունը հարկերի և հյուրանոցի առանձին մասնաշենքերի միջև, սահմանափակել հիվանդի գտնվելու հարկում չբնակվող անձանց մուտքը տվյալ հարկ, անմիջապես հիվանդի հետ շփված անձանց մեկուսացնել իրենց իսկ համարներում, չթույլատրել հիվանդի համարից պարագաների դուրս բերումը՝ մինչ եզրափակիչ ախտահանման իրականացումը:
10) Հիվանդը շտապ օգնության մեքենայով տեղափոխվում է ինֆեկցիոն հիվանդանոց:
11) Հիվանդի հոսպիտալացումից հետո հիվանդի այցելած բոլոր շինությունների եզրափակիչ ախտահանումից հետո հյուրանոցն աշխատում է սովորական ռեժիմով:
Բ Ա Ժ Ի Ն III
Ատիպիկ թոքաբորբի ներհիվանդանոցային վարակի տարածման ռիսկը, ներհիվանդանոցային վարակի հսկողության ռազմավարությունը, վարակի հսկողության պլանը
Գ Լ ՈՒ Խ 13
Ատիպիկ թոքաբորբի ներհիվանդանոցային վարակի տարածման ռիսկը
51. Վարակի հսկողության միջոցառումներն իրականացվում են օդակաթիլային, օդային տարածման կանխարգելման համար: Ներառում են մեկուսացման միջոցառումներ, պահպանվում է ձեռքերի հիգիենան, կիրառվում են կրկնակի ձեռնոցներ, ձեռքերը լվացվում են ինչպես ձեռնոց հագնելուց առաջ, այնպես էլ հանելուց հետո:
52. Վարակի փոխանցման ռիսկը գնահատելիս հաշվի է առնվում հիվանդների ստացիոնարում գտնվելու տևողությունը, վարակիչ ազդակների գոյացմանը նպաստող միջամտությունները:
53. Բուժաշխատողների նկատմամբ կազմակերպվում է առողջության մոնիթորինգ` համաձայն ձև 6-ի:
Գ Լ ՈՒ Խ 14
Ատիպիկ թոքաբորբի ներհիվանդանոցային վարակի հսկողության ռազմավարությունը
54. Ատիպիկ թոքաբորբի հսկողության մեջ ներառվում են`
1) Վարչական հսկողություն, որը ներառում է`
ա. ատիպիկ թոքաբորբով հիվանդների վաղ ախտորոշում,
բ. ատիպիկ թոքաբորբով հիվանդների ժամանակին առանձնացում կամ մեկուսացում,
գ. ժամանակին հակավիրուսային բուժման կազմակերպում,
դ. վարակի փոխանցման ռիսկի գնահատում,
ե. վարակի հսկողության համալիր միջոցառումների պլանի մշակում,
զ. ուսուցմանն ուղղված միջոցառումներ:
2) Շրջակա միջավայրի հսկողություն, որն իր մեջ ներառում է միջոցառումներ, որոնք ապահովում են բնական օդափոխությունը և օդի հոսքի ուղղության վերահսկումը, մասնավորապես`
ա. բնական օդափոխություն բացասական ճնշման ստեղծմամբ,
բ. մեխանիկական միջոցներով օդափոխություն,
գ. հեպաֆիլտրերի, բարձր ազդեցության զտիչների միջոցով օդի ֆիլտրում:
3) Շնչառական օրգանների անհատական պաշտպանություն, որն իրականացվում է բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների կիրառմամբ:
Գ Լ ՈՒ Խ 15
Վարակի հսկողության ծրագիր
55. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կազմավորվում է մասնագիտական աշխատանքային խումբ` վարակի ներհիվանդանոցային հսկողության համալիր միջոցառումների ծրագիրը մշակելու և միջոցառումները համակարգելու համար:
56. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության միջոցառումների ծրագիրը հաստատվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարի կողմից:
57. Ցանկացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում ատիպիկ թոքաբորբի բաղադրիչը ներառվում է վարակի հսկողության ընդհանուր ծրագրի մեջ:
58. Ծրագրում ներառվում է տեղեկատվություն`
ա. բարձր վարակման ռիսկի բաժինների/բաժանմունքների տեղակայման,
բ. բուժաշխատողների առողջության գնահատման,
գ. բուժաշխատողների ուսուցման պահանջարկի գնահատման,
դ. յուրաքանչյուր տարածքի համար վարակի հսկողության վերաբերյալ առաջարկների,
ե. աշխատանքների ժամանակացույցի,
զ. բուժաշխատողների ուսուցման և վերապատրաստման մասին:
Բ Ա Ժ Ի Ն IV
Ատիպիկ թոքաբորբով հիվանդների վարման ընթացքում ախտահանման աշխատանքների, բժշկական նշանակության սարքերի ԵՎ սարքավորումների ախտահանման, նախամանրէազերծման ԵՎ մանրէազերծման աշխատանքների կազմակերպումը
59. Ախտահանման աշխատանքների, բժշկական նշանակության սարքերի և սարքավորումների ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի և ՀՀ առողջապահության նախարարի 16.07.10թ. թիվ 13-Ն հրամանով հաստատված «Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպման, իրականացման և աշխատողների առողջության պահպանման» ՍՆ 2.2.5-003-10 սանիտարական կանոնների և նորմերի համաձայն:
Բ Ա Ժ Ի Ն V
Ատիպիկ թոքաբորբով հիվանդների վարման ընթացքում առաջացած բժշկական թափոնների ոչնչացումը
60. Ատիպիկ թոքաբորբով հիվանդների վարման ընթացքում առաջացած բժշկական թափոնների ոչնչացումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 24-ի N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի և «Բժշկական թափոնների անվտանգ գործածության» ուղեցույցի:
ՁԵՎ 1
ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Ատիպիկ թոքաբորբ
Կասկածելի դեպք
1. Համարվում է անձը, ով նշում է`
1) բարձր ջերմություն (380C և ավելի) և
2) հազ կամ շնչառության դժվարացում և
ախտանիշների ի հայտ գալու օրվանից հաշված` նախորդ 10 օրվա ընթացքում ներքոհիշյալ 1 կամ մի քանի գործոնի առկայություն`
ա. սերտ շփում (անձ, ով խնամել է հիվանդին, ապրել է նրա հետ և ուղղակի կոնտակտ է ունեցել կասկածելի կամ հավանական հիվանդի արտազատուկների կամ կենսաբանական հեղուկների հետ) ատիպիկ թոքաբորբի կասկածելի կամ հավանական դեպքի հետ,
բ. ախտահարված տարածքում (տարածքներ, որտեղ արձանագրվել են ատիպիկ թոքաբորբի տեղային դեպքեր) գտնվելու փաստ,
գ. ախտահարված տարածքում բնակություն:
2. Անբացատրելի սուր շնչառական հիվանդությունով տառապող անձ, որը մահացել է:
Հիվանդության հավանական դեպք
1. Կասկածելի դեպք` կրծքավանդակի ռենտգենոգրաֆիայի ժամանակ թոքաբորբի ինֆիլտրատների կամ ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի առկայություն:
2. Կասկածելի դեպք` դիահերձման արդյունքում առանց որևէ պատճառի ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի հայտնաբերում:
Բացառման չափանիշներ
Հիվանդությունը բացառվում է այլընտրանքային որևէ ախտորոշմամբ:
Հիվանդության դեպքերի կրկնակի դասակարգում
Ատիպիկ թոքաբորբ ներկայում ախտորոշվում է բացառման կարգով` կախված հիվանդի վիճակի փոփոխության հետ:
1) Բացառվում են նախապես դասակարգված կասկածելի կամ հավանական դեպքերը (եթե այլընտրանքային որևէ ախտորոշում կարող է լիովին բացատրել այդ հիվանդությունը):
2) Կասկածելի դեպքը, որը հետազոտությունից հետո համապատասխանում է հիվանդության հավանական դեպքի սահմանմանը, նորից դասակարգվում է որպես «հավանական դեպք»:
3) Կասկածելի հիվանդներին` կրծքավանդակի նորմալ ռենտգենոգրամայով հարկավոր է բուժել և սահմանել 7-օրյա հսկողություն: Այն հիվանդներին, որոնց առողջացումը համարվում է անբավարար, նորից կատարվում է կրծքավանդակի ռենտգենոգրամմա:
4) Այն կասկածելի հիվանդները, որոնց առողջացումը համարվում է բավարար, սակայն հիվանդությունը չի կարելի ամբողջովին բացատրել այլընտրանքային որևէ ախտորոշումով դիտվում է որպես «կասկածելի դեպք»:
5) Կասկածելի հիվանդը, որը մահացել է և չի կատարվել դիահերձում` դիտվում է որպես «կասկածելի դեպք»: Սակայն, եթե տվյալ դեպքը հիվանդության փոխանցման շղթայի մի մասն է, այն դասակարգվում է որպես «հավանական դեպք»:
6) Եթե իրականացվել է դիահերձում և չի հայտնաբերվել ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի և ոչ մի ախտաբանական նշան, ապա դեպքը «բացառվում» է:
Ատիպիկ թոքաբորբի դեպքի լաբորատոր սահմանում
Կլինիկական ախտանիշներով անձ, որի մոտ ներքոհիշյալ 1 կամ մի քանի ախտորոշիչ ցուցանիշների հիման վրա առկա է ատիպիկ թոքաբորբի դրական լաբորատոր արդյունք.
1) Ատիպիկ թոքաբորբի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի դրական արդյունք՝
ա. առնվազն 2 տարբեր նմուշ (օրինակ` քիթըմպանային և կղանք),
բ. հիվանդության ընթացքում հավաքված 2 և ավելի կլինիկական նմուշի հետազոտություն (օրինակ՝ հաջորդական քիթըմպանային արտազատուկներ),
գ. 2 տարբեր հետազոտությունը կամ պոլիմերազային շղթայական ռեակցիայի կրկնակի արդյունք՝ օգտագործելով նոր ՌՆԹ արտազատուկը սկզբնական կլինիկական նմուշից, թեսթավորման յուրաքանչյուր դեպքի համար:
2) Սերոկոնվերսիա կամ իմունաֆլյուրեսցենցայի մեթոդներ.
ա. հիվանդության սուր շրջանում շիճուկում հակամարմինների բացասական թեսթ, որին հետևում է կոնվալեսցենտային (առողջացման) փուլում հակամարմինների դրական թեսթ (թեսթավորված՝ զուգահեռ),
բ. սուր և առողջացման փուլերի միջև ընկած ժամանակահատվածում շիճուկում անտիբիոտիկների տիտրի քառակի կամ ավելի աճ (շիճուկի զուգահեռ թեսթավորում)։
3) Վիրուսի անջատում
ա. բջջային կուլտուրաներում ցանկացած նմուշից ատիպիկ թոքաբորբի հարուցչի անջատում և պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հաստատում:
ՁԵՎ 2
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ստացիոնար կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված ատիպիկ թոքաբորբերի դեպքերի վերաբերյալ
N |
Անուն Ազգանուն |
Տարիք |
Հասցե |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն |
Հիվանդացման և դիմելու ամսաթիվ |
Ախտորոշում |
Արհեստական շնչառական ապարատ |
Լաբորատոր հետազոտության արդյունք |
Ելք |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՁԵՎ 3
Ատիպիկ թոքաբորբի դեպքի հաղորդման ձև
Հիվանդության դեպք ________________________________________________
Հաղորդման ամսաթիվ ____________/ ___________ / ____________
Հաղորդող երկիր ________________________________________________________________
Հաղորդող կազմակերպություն _______________________________________________________
(անվանումը, հասցեն)
________________________________________________________________________________
Տեղեկատվություն հիվանդի վերաբերյալ (դեմոգրաֆիկ տվյալներ)
սեռ արական □ իգական □ անհայտ □
Ծննդյան ամսաթիվ ____________/ ___________ / ____________ կամ տարիք____________
Մշտական բնակության վայր _____________________________________________________
Քաղաքացիություն ______________________________________________________________
Էթնիկ խումբ ____________________________________________________________________
Առողջապահության բնագավառի աշխատող □ այո □ ոչ □ անհայտ
Եթե ոչ, մասնագիտությունը ________________________________________________________
Նշաններ և ախտանիշներ
Սկզբնական նշանների ի հայտ գալ ________ / ___________ / __________
Մարմնի ջերմաստիճան □ այո □ ոչ □ անհայտ
(380C և բարձր)
Հազ □ այո □ ոչ □ անհայտ
Շնչառության դժվարացում □ այո □ ոչ □ անհայտ
Ռեսպիրատոր դիսթրես
համախտանիշի կլինիկական դրսևորումներ □ այո □ ոչ □ անհայտ
Կրծքավանդակի ռենտգենոգրամայի տվյալներ
Եթե այո, թոքաբորբի կամ ռեսպիրատոր
դիսթրես համախտանիշ □ այո □ ոչ □ անհայտ
Տեղեկատվություն հոսպիտալացման մասին
Հիվանդանոց ընդունվելիս հիվանդը
ունեցե՞լ է ախտանիշներ □ այո □ ոչ □ անհայտ
Հիվանդանոցի անվանում, հասցե _________________________________________
________________________________________________________________________________
Հիվանդանոց ընդունվելու ամսաթիվ ___ _ ____ / ___________ / __________
Հիվանդը մեկուսացվե՞լ է □ այո □ ոչ □ անհայտ
Եթե այո ________ / ___________ / __________ մինչև ________ / ___________ / __________
|
օր, |
ամիս, |
տարի |
օր, |
ամիս, |
տարի |
Հիվանդին տրվե՞լ է արհեստական շնչառություն □ այո □ ոչ □ անհայտ
Եթե այո, հիվանդը ներկայում
ստանու՞մ է արհեստական շնչառություն □ այո □ ոչ □ անհայտ
Հիվանդը հոսպիտալացվե՞լ է
ինտենսիվ բուժման բաժանմունքում □ այո □ ոչ □ անհայտ
Եթե հիվանդը չի հոսպիտալացվել,
մեկուսացվե՞լ է տանը □ այո □ ոչ □ անհայտ
Եթե այո ________ / ___________ / __________ մինչև ________ / ___________ / __________
|
օր |
ամիս |
տարի |
օր |
ամիս |
տարի |
Հիվանդության (վարակվածության) պատմություն
Մինչև հիվանդության ի հայտ գալը հիվանդը շփվե՞լ է
ԾՍՌՀ հավանական կամ կասկածելի դեպքի հետ □ այո □ ոչ □ անհայտ
Եթե այո, ո՞ր երկրում (քաղաքում) __________________________________________________
Առաջին շփման ամսաթիվ ________ / ___________ / __________
Վերջին շփման ամսաթիվ ________ / ___________ / __________
Հիվանդության սկզբից 10 օր առաջ հիվանդը (դեպքը) այցելե՞լ է «ախտահարված գոտի»
Եթե այո, ո՞ր գոտի
1. ________________ ժամանում_____ / _______ / ______ , մեկնում ______ / _______ / ______
|
օր |
ամիս |
տարի |
օր |
ամիս |
տարի |
2. ________________ ժամանում_____ / _______ / ______ , մեկնում ______ / _______ / ______
|
օր |
ամիս |
տարի |
օր |
ամիս |
տարի |
3. ________________ ժամանում_____ / _______ / ______ , մեկնում ______ / _______ / ______
|
օր |
ամիս |
տարի |
օր |
ամիս |
տարի |
Միայն մահացած հիվանդների համար
Մահվան պատճառ դարձած անբացատրելի
շնչառական հիվանդություն □ այո □ ոչ □ անհայտ
Կատարվել է դիահերձում □ այո □ ոչ □ անհայտ
Եթե այո, դիահերձման արդյունքում հայտնաբերվե՞լ է
անհայտ ծագման ռեսպիրատոր
համախտանիշ □ այո □ ոչ □ անհայտ
Շփում
Շփում ունեցե՞լ է □ այո □ ոչ □ անհայտ
Եթե այո, որևէ շփվողի մոտ զարգացե՞լ է
ատիպիկ թոքաբորբի ախտանիշներ □ այո □ ոչ □ անհայտ
Դեպքի առաջնային դասակարգում □ կասկածելի □ հավանական
Դեպքի ներկա դասակարգում □ կասկածելի □ հավանական □ բացառված
Դասակարգման ամսաթիվ ________ / __________ / _________
Դեպքի վերջնական դասակարգում □ կասկածելի □ հավանական □ բացառված
Դասակարգման ամսաթիվ ________ / __________ / _________
Եթե բացառվել է, այլընտրանքային ախտորոշում եղե՞լ է □ այո □ ոչ □ անհայտ
Եթե այո, ի՞նչ ախտորոշում ________________________________________________________
________________________________________________________________________________
Ելք
□ Առողջացած, եթե հիվանդը |
|
հոսպիտալացվել է |
Դուրս գրման ամսաթիվը ______ / ______ / _____ |
|
|
□ Մահացած |
Մահվան ամսաթիվ ______ / ______ / _____ |
|
|
□ Մնացել է երկրում, երբ |
Բժշկական տեղափոխում |
զարգացել են ախտանիշները |
|
|
□ այո □ ոչ |
|
|
|
Մեկնում (ամսաթիվ) _____ _ / ______ / _____ |
|
|
|
Թռիչքի մանրամասնություններ _______________ |
|
|
|
____________________________________________ |
|
|
|
Նպատակային երկիր_______________________ |
ՁԵՎ 4
Ա Լ Գ Ո Ր Ի Թ Մ
փուլային ախտորոշիչ հետաքննության
1) Վերհուշ (անամնեզ),
2) Կլինիկական հետազոտություն,
3) Հիվանդի վիճակի փոփոխության գնահատում,
4) Ռենտգենաբանական հետազոտություն,
5) Արյունաբանական հետազոտություն,
6) Կենսաքիմիական հետազոտություն,
7) Մանրէաբանական և վիրուսաբանական հետազոտություն,
8) Բուժման արդյունավետության գնահատում,
9) Հիվանդներից և պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող համաճարակաբանական տվյալներ:
Վերջնական դասակարգման փոփոխության դեպքում ձևը լրացվում է կրկին անգամ
Ախտանշաններ |
1 օր |
2 օր |
3 օր |
4 օր |
5 օր |
6 օր |
7 օր |
8 օր |
9 օր |
10 օր |
11 օր |
12 օր |
13 օր |
14 օր |
Գլխացավ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մկանացավ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Գլխապտույտ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Դող, սարսուռ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հազ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ֆարինգիտ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ջերմություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հևոց |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Թուլություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Անոռեքսիա |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ցան |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Փսխում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Լուծ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Այլ ախտանիշներ (թվարկել) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հիվանդության նշաններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պուլս / Սրտի զարկեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ջերմություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Արյան ճնշում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Շնչառության հաճախություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Թթվածնով հագեցում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Այլ ատիպիկ նշաններ (խնդրվում է թվարկել) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ռենտգենոգրաֆիայի տվյալներ (թվարկել) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Լաբորատոր հետազոտություններ (նշել բաժանմունքի անվանումը և միայն ատիպիկ արդյունքները) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Լեյկոցիտների քանակ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Լիմֆոցիտների ցանկ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պրոթրոմբինային ժամանակ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ալանինամինոտրանսֆերազա ALT (SGPT) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ֆերմենտ LDH |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
GGT մակարդակը (SGՕT) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
APPT |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կրեատինֆոսֆոկինազա CPK |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
C ռաեկտիվ սպիտակուց CRP |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հետազոտությունների այլ ատիպիկ արդյունքները (թվարկել) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Վերցված ախտորոշիչ նմուշներ (խնդրվում է թվարկել) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Դրական ախտորոշիչ թեսթեր (ճշտել) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բուժում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հակավիրուսային պատրաստուկներ (ճշտվում են չափաբաժինները և ներմուծման միջոցները) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ռիբավարին (Ribavarin) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հակավիրուսային պատրաստուկ (Tamiflս) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Այլ պատրաստուկներ (թվարկել) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հակամանրէային պատրաստուկներ (թվարկել) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ստերոիդներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բուժման այլ միջոցներ, օր. թթվածին, օդափոխություն և այլն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ելք |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Առողջացում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մահ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կայուն վիճակ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՁԵՎ 5
Ատիպիկ թոքաբորբին բնորոշ հատկանիշներ
Ատիպիկ թոքաբորբ |
Օրինակ |
Նկատառումներ |
Հիվանդության պատմություն |
Գրիպանման երևույթների հանկարծակի սկիզբ, չոր հազ, ոչ շնչառական ախտանիշներ (օրինակ` լուծ և այլն) |
Ճանապարհորդություն, հոսպիտալացում և բուժկանխարգելիչ հաստատությունում գտնվելու փաստ |
Կլինիկական հետազոտություն |
Չի համապատասխանում կրծքավանդակի ռադիոլոգիական փոփոխություններին |
Շնչառական նշանների բացակայություն, մասնավորապես` մեծահասակների տարիքային խմբում |
Անկողնային հիվանդի մոնիթորինգ |
Թթվածնային քաղց |
Ընդունման պահին ջերմությունը կարող է բարձր չլինել, պետք է ստուգվի և գրանցվի շնչառության հաճախականությունը |
Արյունաբանական հետազոտություն |
Լիմֆոցիտների ցածր քանակություն |
|
Կենսաքիմիական հետազոտություն |
Բարձր LDH |
Պետք է ստուգել էլեկտրոլիտների քանակությունը և լյարդի ֆունկցիան |
Ռադիոլոգիական հետազոտություն |
Փոփոխությունները վատ են արտահայտված, հետքային են և զարգացող |
Կարող է լինել որպես բլթային թոքաբորբ, պնևմոթորաքս և կարող է ի հայտ գալ պնևմոմեդիաստինում |
Մանրէաբանական հետազոտություն |
Պետք է հետազոտվեն ներհիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձեռքբերովի թոքաբորբերը, ներառյալ ատիպիկ թոքաբորբը |
Կարող են ի հայտ գալ զուգակցված (կոնկուրենտ) վարակներ |
Վիրուսաբանական հետզոտություն |
Պետք է հետազոտվեն ատիպիկ թոքաբորբի այլ պատճառներ հայտնաբերելու համար |
Համեմատել ԱԹ -ի թեսթերի արդյունքները |
Բուժում |
Քանի որ ԱԹ -ի դեմ հուսալի բուժման միջոց դեռևս չկա, ուստի առաջարկվում են օժանդակող միջոցառումներ |
Ստանդարտ հակամարմինների նկատմամբ բացասական պատասխանի դեպքում թոքաբորբը կարող է դիտվել որպես ԱԹ |
Ձև 6
Ձ ԵՎ Ա Թ Ե Ր Թ Ի Կ
Առողջապահության ոլորտի աշխատողների առողջության մոնիտորինգի
(Մոնիտորինգն իրականացվում է գրիպի կասկածով հիվանդի հետ վերջին շփումից հետո 10 օրվա ընթացքում)
Լրացնող ____________ ԲԿԿ/ Առողջապահական հիմնարկ ________________ Մարզ/Տարածաշրջան______________________
Շաբաթ ________________ Սկիզբը ________/_________/________ Մինչև ________/_________/________
N |
Անուն |
Ազգանուն |
Տարիք |
Սեռ |
Աշխատանքի վայր |
Հասցե |
Շփման վերջին օրը |
Տենդ≥380 ՛C ամենօրյա ջերմաչափում (այո / ոչ) |
Հսկողության շրջանում հիվանդության հայտնաբերում |
Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կրկ |
Հայնաբեր-ման օր |
Վայր |
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8 |
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16 |
17
|