Համարը 
N 34-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.02.01/3(386) Հոդ.21
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
17.12.2010
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀՀ-ՈՒՄ ԳՐԻՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ 3.1.1-021-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011026

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2010 թ. 
ք. Երևան

N 34-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԻՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ 3.1.1-021-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողությունն ավելի լիարժեք, արդյունավետ և եվրոպական մոտեցումներին համահունչ դարձնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել` «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը և «Գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ստանդարտ սահմանումների», «Առողջապահության ոլորտի աշխատողների առողջության մոնիտորինգի ձևաթերթիկի», «Մանկական նախադպրոցական կազմակերպությունների և դպրոցների գործունեության դադարեցման մոնիտորինգ` օջախներում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների ապահովման համար տեղեկատվության», «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված ծանր սուր շնչառական վարակների վերաբերյալ տեղեկատվության» ձևերը` համաձայն հավելվածի:

 

Նախարար՝

 Հ. Քուշկյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. դեկտեմբերի 17-ի

թիվ 34-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԻՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

ՍԿ 3.1.1-021-10

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն կանոնները և նորմերը (այսուհետ՝ Կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար` անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից:

2. Սույն սանիտարահամաճարակային Կանոնները սահմանում են գրիպի և սուր շնչառական վարակների հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի վարման, բուժման, համաճարակաբանական հսկողության, դրա ձևերի, գրիպի դեմ պատվաստումների, ախտահանման, մանրէազերծման, նախամանրէազերծման աշխատանքների, գրիպի ներհիվանդանոցային վարակի հսկողության, գրիպի և սուր շնչառական վարակների դեմ պայքարի կազմակերպման աշխատանքներին ներկայացվող պահանջների և սանիտարահակահամաճարակային ռեժիմի նորմեր, որոնք ուղղված են գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

 ԳՐԻՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 Գրիպի ԵՎ սուր շնչառական վարակների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը ԵՎ իրականացումը

 

3. Գրիպի և սուր շնչառական վարակների դեմ պայքարի միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի ամենամյա հրամանների հիման վրա: Համաճարակների, համավարակների (պանդեմիա) համար մշակվում և ներդրվում են համապատասխան հրամաններ` անհրաժեշտ միջոցառումների ցանկով:

4. Գրիպի և սուր շնչառական վարակների դեմ պայքարի միջոցառումներն իրականացվում են մշտապես, մասնավորապես` աշնան - գարնան ժամանակահատվածում` պայմանավորված վերջինիս սեզոնականությամբ:

5. Տարածքային կառավարման մարմիններն աջակցում են տվյալ տարածքում գրիպի և սուր շնչառական վարակների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 Գրիպի ԵՎ սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողության կազմակերպական ձԵՎերը

 

 6. Հայաստանի Հանրապետությունում գործում են գրիպի համաճարակաբանական հսկողության պոպուլյացիոն ընդհանուր, ուժեղացված և դետքային համաճարակաբանական հսկողության համակարգեր.

1) Ընդհանուր համաճարակաբանական հսկողություն` գործընթացը կանոնակարգվում է վարակիչ հիվանդություններին վերաբերող ընդհանուր ուղեցույցներով, նորմատիվ իրավական ակտերով:

2) Ուժեղացված համաճարակաբանական հսկողություն` իրականացվում է գրիպի անսովոր և անսպասելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով: Իրականացվում է հատկապես աշնան - գարնան ժամանակահատվածում` պայմանավորված գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնականությամբ:

3) Դետքային համաճարակաբանական հսկողություն` ներառում է պարեկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և այլ պարեկ կառույցների միջոցով գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների մոնիտորինգը և վիրուսաբանական հետազոտությունները: Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողությունը կազմակերպվում և իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի: Դետքային համաճարակաբանական հսկողությունն ինտեգրվում է գրիպի և վարակիչ հիվանդությունների ընդհանուր համաճարակաբանական հսկողության համակարգում և կիրառվում է շնչառական հիվանդությունների գործող ազգային և միջազգային նորմատիվ-իրավական ակտերին և մեթոդական փաստաթղթերին համապատասխան: Դետքային համաճարակաբանական հսկողության համակարգն ապահովում է`

ա. գրիպի վիրուսի առանձնյակների, վիրուսային անտիգենում հակավիրուսային զգայունության (կենսաանվտանգության 2-3-րդ մակարդակի լաբորատորիաներում) փոփոխություններ և նոր պատվաստանյութի մշակման առաջարկություններ,

բ. համաճարակաբանական հսկողության համակարգի տվյալներ` ներառյալ շնչառական այլ ախտածինների (ռինոսինտիցիալ վիրուսներ, ադենովիրուսներ, պարագրիպ, ռինովիրուսի և այլն) վերաբերյալ:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 Գրիպի ԵՎ սուր շնչառական վարակներով դեպքերի հայտնաբերումը

 

7. Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների հայտնաբերումն իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, կազմակերպությունների բուժաշխատողների, ընտանեկան բժիշկների կողմից` ամբուլատոր և ստացիոնար ընդունելությունների, տնային կանչերի, բժշկական զննումների և այլնի ժամանակ:

8. Գրիպ կամ սուր շնչառական վարակ կասկածվում է այն անձանց շրջանում, ովքեր համապատասխանում են կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշումներին` համաձայն ձև 1-ի:

9. Գրիպի համաճարակի կամ համավարակի (պանդեմիա) ժամանակ կարող են մշակվել նաև դեպքերի աշխատանքային սահմանումներ:

10. Դեպքերի սահմանումը` ելնելով հիվանդության տեղական արտահայտման ձևերից, կարող է ենթարկվել փոփոխության:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 Գրիպի դեպքերի ախտորոշումը

 

11. Գրիպի ախտորոշումն իրականացվում է`

1) կլինիկական,

2) համաճարակաբանական,

3) լաբորատոր ցուցանիշներով:

12. Պոպուլյացիոն ընդհանուր և ուժեղացված համաճարակաբանական հսկողության շրջանակներում ախտորոշվում է «սուր շնչառական վարակ» և/կամ «գրիպ»` համաձայն դեպքի սահմանման:

13. Կլինիկորեն գրիպ ախտորոշվում է միայն այն դեպքերում, երբ հանրապետությունում հայտարարվում է գրիպի համաճարակ:

14. Գրիպի ախտորոշման նպատակով ներառվում են համաճարակաբանական ցուցանիշներ.

1) Համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայություն.

ա. շփում գրիպով հիվանդի հետ,

բ. բնակության կամ այցելություն այնպիսի բնակավայրեր, որտեղ բնակչության շրջանում արձանագրվել է գրիպի համաճարակ:

15. Գրիպի լաբորատոր ախտորոշումը և հաստատումն իրականացվում են դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում և անսովոր, անսպասելի դեպքերի արձանագրման ժամանակ: Անսովոր և անսպասելի դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 21-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 1138 -Ն որոշմամբ:

16. Գրիպը կամ սուր շնչառական վարակներն ախտորոշվում են նաև արագ ախտորոշիչ թեստերով` ելնելով համաճարակաբանական ցուցումից, հատկապես` աշնան - գարնան ժամանակահատվածում, և տվյալ հիվանդության համար թեստի առկայությունից:

17. «Գրիպ» հաստատված կամ կասկածելի ախտորոշմամբ մահվան յուրաքանչյուր դեպք ենթարկվում է ախտաբանաանատոմիական և համաճարակաբանական հետազոտության:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 Գրիպի ԵՎ սուր շնչառական վարակների բուժումը

 

18. Ելնելով հիվանդի վիճակի ծանրությունից բուժումն իրականացվում է տնային (մեկուսացում) և ստացիոնար պայմաններում:

19. Բուժումը հիմնականում հակավիրուսային և ախտանշանային է (էթիոտրոպ բուժումն իրականացվում են հակավիրուսային պատրաստուկներով):

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

 Գրիպով հիվանդի վարման կարգը

 

20. Առաջնային ախտորոշման ժամանակ որոշվում է հիվանդի հոսպիտալացման կամ տանը թողնելու հարցը: Հոսպիտալացման հարցը որոշվում է հիվանդին հայտնաբերած բժշկի կողմից, իսկ տանը թողնելու որոշման դեպքում այն համաձայնեցվում է համաճարակաբանի հետ:

21. Հիվանդները հոսպիտալացվում են` ելնելով հիվանդության ծանր ընթացքից:

22. Ախտորոշման, հիվանդացման ամսաթվի, հիմնական ախտանշանների և անցկացված հետազոտության և բուժման տվյալները հոսպիտալացման ուղեգրում նշվում է պոլիկլինիկայի բժշկի կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

Գրիպով հիվանդի օջախում կատարվող միջոցառումներ

 

23. Գրիպով հիվանդի, կոնտակտավորների բժշկական հսկողությունը (ամենօրյա հարցում, զննում, ջերմաչափում) իրականացվում է հիվանդի տանը, աշխատանքի և ուսուցման վայրերում, գրիպի առավելագույն գաղտնի շրջանի` 7 օր տևողությամբ, տվյալ հիվանդի գտնվելու վայրը սպասարկող կամ տարածքային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բուժաշխատողների կողմից:

24. Բժշկական հսկողության արդյունքները գրանցվում են համապատասխան բժշկական փաստաթղթերում:

25. Գրիպի և սուր շնչառական վարակների խմբակային դեպքերի և համաճարակային բռնկումների ժամանակ օջախի համաճարակաբանական հետազոտության աշխատանքներում ընդգրկվում են նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժիշկներ (վարակաբան, մանկաբույժ և այլն):

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

Գրիպի դեպքերի հաշվառումը ԵՎ հաշվետվությունը

 

26. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, գրիպի (կասկածելի), գրիպից կամ կասկածից մահվան դեպքերն անհատապես հաշվառվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր» ՍԿ 3.1.1-010-08, հավելված 12-ի «Վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյանում»:

27. Գրիպին և սուր շնչառական վարակներին առնչվող բոլոր բժշկական տվյալները` ներառյալ որոշ համաճարակաբանական բնութագրեր, գրանցվում են հիմնական բժշկական փաստաթղթերում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության պրոֆիլին համապատասխան:

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 21-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 1138-Ն որոշմամբ սահմանված անսովոր դեպքերը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ևս ենթարկվում են հաշվառման և անմիջապես հաղորդվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

29. Գրիպի դեպքերի հաշվառման, ինչպես նաև դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման, հաշվետվության համար պատասխանատու է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարը:

30. Բուժկանխարգելիչ կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներ ընդունված գրիպի բարդություններով հիվանդները հաշվառվում, համաձայն ձև 4-ի և նրանց մասին տվյալները հաղորդվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

31. Շտապ օգնության կայաններ դիմած սուր շնչառական վարակներով հիվանդության դեպքերի մասին հայտնում է քաղաք Երևանում` ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ, մարզերում` ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) մարզային կենտրոններ, ինչպես նաև չհոսպիտալացված դեպքերում` նաև հիվանդի բնակության վայրի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն` անհրաժեշտության դեպքում տանը հիվանդի բուժումը կազմակերպելու համար, ինչպես նաև իրականացվում է հաշվառում:

32. Ոչ պաշտոնական աղբյուրից սուր շնչառական վարակների խմբակային և ծանր ընթացքով դեպքերի մասին հաղորդումը հետազոտվում է Տեսչության կենտրոնների կողմից:

33. Բուժաշխատողների և այլ ռիսկի խմբերի (այդ թվում` լաբորատոր աշխատողներ) շրջանում սուր շնչառական վարակների խմբակային դեպքերը ենթարկվում են հետազոտության` Տեսչության կենտրոնների կողմից:

34. Սուր շնչառական վարակների եզակի և խմբակային դեպքերի հետ շփում ունեցող առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության պատասխանատուի կողմից, իրականացվում է առողջության մոնիտորինգ` համաձայն ձև 2-ի:

35. Տարածքային կառավարման մարմինների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների կողմից բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի` գրիպի և սուր շնչառական վարակների դեմ պայքարի հարցերի վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով կազմակերպվում են խորհրդակցություններ, աշխատանքային քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ:

36. Գրիպի համավարակի (պանդեմիա) հայտարարման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում համապատասխան միջոցառումներ կազմակերպվում և իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 480-Ն որոշման երկրորդ «Գրիպի հնարավոր համավարակի (պանդեմիա) պատրաստվածության ծրագիր» հաստատված բաղադրիչով:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

 ԳՐԻՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

Բժշկական օգնություն ԵՎ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ընդհանուր աշխատանքի կազմակերպումը

 

37. Գրիպի և սուր շնչառական վարակների բռնկման, համաճարակի ժամանակաընթացքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ապահովվում են ներքոհիշյալ միջոցառումները.

1) անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոնների սոմատիկ բաժանմունքների վերապրոֆիլավորում` փուլ առ փուլ` գրիպի բարդություններով հիվանդների հոսպիտալացման համար,

2) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում գրիպով հիվանդների և սուր շնչառական վարակներով գրանցման համար լրացուցիչ հեռախոսի առանձնացում, հակահամաճարակային ռեժիմի ուժեղացում (ջերմային ռեժիմի պահպանում, ընթացիկ ախտահանում, դիմակների օգտագործում և այլն),

3) բնակչության շրջանում քարոզչական աշխատանքների ուժեղացում (հատուկ ուշադրություն դարձնելով գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման և հիվանդների բժշկական օգնության ցուցաբերման հարցերին:

38. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կազմվում է գրիպի ներհիվանդանոցային վարակի հսկողության ծրագիր, որտեղ առանձին ներառվում է նաև գրիպի դեմ պայքարի միջոցառումները: Ծրագիրը ներառում է կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ և´ նախահամաճարակային ժամանակաշրջանի, և´ համաճարակի ժամանակ: Հաշվի են առնվում վերջինիս պրոֆիլը, տեղի պայմանները և սպասվող համաճարակի բնույթը, ինչպես նաև սույն գլխի պահանջները:

39. Անկախ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության պրոֆիլից և աշխատանքի ռեժիմից սեզոնի և/կամ համաճարակի ժամանակ իրականացվում է`

1) բուժանձնակազմի կողմից, աշխատանքի ժամանակ, միանվագ դիմակների օգտագործում, որը փոխվում է 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

2) սեզոնային գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների հետ շփվող անձնակազմի շրջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացում: Կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված պատրաստուկներով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված ցուցումների համաձայն,

3) սեզոնային գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդի շրջապատի առարկաների և միջավայրի ախտահանում, հիվանդասենյակների, միջանցքների, ընդհանուր օգտագործման վայրերի, միջամտությունների աշխատասենյակների խոնավ մաքրում օրը 2-3 անգամ` ախտահանիչ նյութերի օգտագործմամբ, հիվանդասենյակների, շենքի լավ օդափոխում և ուլտրամանուշակագույն ճառագայթում, օրը մի քանի անգամ` 8-10 րոպե տևողությամբ:

40. Գրիպի համաճարակի ժամանակ ժամանակավորապես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում սահմանվում է կարանտին,

1) փակվում են ամբողջ կազմակերպության կամ տվյալ բաժանմունքի (հարկի) դռները, որտեղ հայտնաբերվում է հիվանդը` այլ շինություններից նրա լրիվ մեկուսացման պայմաններում,

2) շինության մուտքի դռների մոտ փակցվում է ցուցանակ կարանտինի մասին,

3) դադարեցվում է հարկերի միջև հաղորդակցությունը,

4) սահմանափակվում են հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը,

5) ժամանակավորապես սահմանափակվում է նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման,

6) կյանքի ցուցումով հիվանդների ընդունումն իրականացվում է հիվանդների հոսքից մեկուսացված տարածություններում, որոնք ունեն առանձին մուտք:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

Ինֆեկցիոն հիվանդանոցների ԵՎ բաժանմունքների աշխատանքի կազմակերպումը

 

41. Ինֆեկցիոն հիվանդանոցներ (բաժանմունքներ) հոսպիտալացվում են նաև հիվանդության ձգձգվող, ծանր ընթացքով և բարդություններով հիվանդները (թոքաբորբ, կռուպ և այլն), ինչպես նաև այն հիվանդները, որոնց բուժման և խնամքի կազմակերպումը տնային պայմաններում անհնար է և առկա է մեկուսացման անհրաժեշտություն:

42. Իրականացվում է հոսպիտալացվող հիվանդների տեսակավորում. ծանր և բարդություններով հիվանդները հոսպիտալացվում են վերակենդանացման բաժանմունքներ, իսկ միջին և թեթև ընթացքով հիվանդները` օդակաթիլային վարակների կամ վերապրոֆիլավորված բաժանմունքներ:

43. Որպեսզի բացառվի հիվանդների խաչաձև վարակումը` պահպանվում է հիվանդասենյակների շրջափուլությունը:

44. Հիվանդները գտնվում են ստացիոնարում մինչև լրիվ ապաքինումը:

45. Լրացուցիչ մահճակալային ֆոնդը հաշվարկվում է` 1% մեծահասակների և 2,5% հիվանդ երեխաների հաշվարկով, առավել ինտենսիվ համաճարակների և համավարակների (պանդեմիա) ժամանակ` մեծահասակների 20%-ի և երեխաների 40%-ի հաշվարկով: Հիվանդանոցում գրիպով հիվանդների համար հատկացված մահճակալների ընդհանուր քանակը, հոսպիտալացման ենթակա հիվանդների հնարավոր քանակից նախատեսվում է 2 անգամ քիչ:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

Գրիպի համաճարակի ժամանակ գրիպով հիվանդների բուժման հետ անմիջական կապ չունեցող ստացիոնարների աշխատանքի կազմակերպումը

 

46. Գրիպի համաճարակի ժամանակ գրիպով հիվանդների բուժման հետ անմիջական կապ չունեցող ստացիոնարների աշխատանքում ներառվում է.

1) հիվանդատեսների մուտքի սահմանափակում,

2) սուր շնչառական վարակների ախտանշանների հայտնաբերման ժամանակ (ընդունվելիս կամ ստացիոնարում գտնվելիս) հիվանդի տեղակայում առանձին հիվանդասենյակում կամ բոքսում,

3) բժշկական անձնակազմին և հիվանդի հետ շփման մեջ գտնվող անձանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում և իրականացում,

4) սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմի պահանջների ուժեղացում,

5) բռնկումների, համաճարակների դեպքում մեծաքանակ հիվանդների ընդունման և բուժման համար ստացիոնարի վերապրոֆիլավորման աշխատանքների կազմակերպում,

6) ստացիոնարի վերապրոֆիլավորման աշխատանքների կազմակերպման համար համապատասխան աշխատանքային ծրագրերի մշակում և ներդրում,

7) ստացիոնարներում գրիպի վարակի հսկողության համար գրիպի վարակի հսկողության ծրագրերի մշակում և ներդրում:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

Գրիպի համաճարակի ժամանակ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում աշխատանքի կազմակերպումը

 

47. Համաճարակի հայտարարման պահից ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում`

1) հնարավորության դեպքում, առանձնացվում է բժշկի աշխատասենյակ, հաշվառման բաժին` հիվանդի ընդունման և բժշկի մոտ այցելության նախապատրաստման համար,

2) «Հիվանդի ամբուլատոր քարտում» նշվում են հիվանդի գանգատները, օբյեկտիվ զննության տվյալները, հիվանդության ախտանշանները, տվյալներ հետազոտությունների և բուժման վերաբերյալ,

3) ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում աշխատանքային ռեժիմի փոփոխում (7-օրյա, երկարացված աշխատանքային օր և այլն),

4) բուժաշխատողների աշխատանքի ռեժիմը սահմանվում է 2 հերթափոխով, 30 րոպե ընդմիջումով` խոնավ մաքրման և օդափոխության նպատակով,

5) բուժաշխատողների աշխատանքը կազմակերպվում է նաև շաբաթ օրերին, կիրակի օրերին սահմանվում է հերթապահություն,

6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հրահանգավորմամբ անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների աշխատողների կողմից կազմակերպվում են բակային համայցեր` գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդներին վաղ հայտնաբերելու նպատակով,

7) բնակչության շրջանում քարոզչական աշխատանքների ուժեղացում (հատուկ ուշադրություն դարձնելով գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման և հիվանդների բժշկական օգնության ցուցաբերման հարցերին։

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

Աշխատանքի ռեժիմը մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում (բաժանմունքներում)

 

48. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում (բաժանմունքներում) գրիպի համաճարակի և գրիպի սեզոնի ժամանակ ուժեղացվում է հսկողությունն ընդունվող ծննդաբերների, ծննդկանների նկատմամբ (ջերմաչափում, քիթ-ըմպանի զննում և այլն)` գրիպի կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով:

49. Սուր շնչառական վարակների ախտանշաններ հայտնաբերելիս ծննդկանը հոսպիտալացվում է առանձին հիվանդասենյակում, բոքսում կամ կիսաբոքսում: Ծննդատանը գտնվելիս ծննդաբերի մոտ սուր շնչառական վարակներ հայտնաբերելիս տեղափոխվում է մեկուսացված հատուկ հիվանդասենյակ:

50. Եթե ձևավորվել է գրիպի և սուր շնչառական վարակների օջախ կամ արձանագրվել է բռնկում, ապա իրականացվում է`

1) հիվանդ և հիվանդի հետ շփված մայրերի, նորածինների նկատմամբ հսկողություն` սահմանելով մեկուսացման պայմաններ,

2) հիվանդ երեխան մոր հետ 7-10 օր մեկուսացվում է անհատական բոքսում` առանձին սպասարկող անձնակազմով,

3) շփման մեջ գտնված երեխաների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ջերմաչափում օրը 2 անգամ, քիթ-ըմպանի զննում,

4) նորածնի դուրսգրման ժամանակ նրա փոխանակման քարտում կատարվում է նշում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների հետ շփման մեջ գտնվելու մասին, որպեսզի նրա նկատմամբ հսկողությունը շարունակվի բնակավայրի տեղամասային պոլիկլինիկայում,

5) երեխային կերակրելու ժամանակ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդ մայրը կրում է մեկանգամյա օգտագործման դիմակ,

6) եթե նորածինների և ծննդկանների շրջանում միաժամանակ արձանագրվում է գրիպի կամ սուր շնչառական վարակների 5 դեպք և չկան նրանց մեկուսացման պայմաններ, ապա ծննդատանը սահմանվում է կարանտին: Միջոցառումներն իրականացվում են սույն Կանոնների հաստատված 40-րդ կետի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

Բժշկական օգնություն ԵՎ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ախտահանման աշխատանքների, բժշկական նշանակության սարքերի ԵՎ սարքավորումների նախամանրէազերծման ԵՎ մանրէազերծման աշխատանքների կազմակերպումը

 

51. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ ախտահանման աշխատանքների, բժշկական նշանակության սարքերի և սարքավորումների ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

 Դեղատներում, դեղատնային կրպակներում աշխատանքի կազմակերպումը
(գլուխն ուժը կորցրել է 30.11.11 N 23-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

 Արտադրական ձեռնարկություններում ԵՎ հանրակացարաններում գրիպի ԵՎ սուր շնչառական վարակների տարածումը կանխելու միջոցառումներ

 

55. Արտադրական ձեռնարկություններում և հանրակացարաններում գրիպի և սուր շնչառական վարակների տարածումը կանխելու նպատակով, բուժկետի անձնակազմի միջոցով, իրականացվում է`

1) հիվանդների վաղ հայտնաբերում,

2) սուր շնչառական վարակներով հիվանդների մեկուսացում,

3) առողջ ապրելակերպի քարոզչություն,

4) սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում` սենքերի օդափոխում, մակերեսների խոնավ մաքրում,

զ) զանգվածային միջոցառումների արգելում:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

 Ուսումնական հաստատություններում (մանկական նախադպրոցական, դպրոցական, հատուկ ուսումնական միջին մասնագիտական կրթական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) աշխատանքի կազմակերպումը

 

56. Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները մանկական նախադպրոցական և դպրոցական կազմակերպություններում իրականացվում են անընդհատ:

57. Գրիպի սեզոնային բարձրացումների կամ համաճարակային իրավիճակի ժամանակ հիվանդ երեխաները և անձնակազմի անդամները մեկուսացվում են` հատկապես ռիսկի խումբ հանդիսացող երեխաներից և անձնակազմի անդամներից (շնչառական, սիրտ-անոթային համակարգի և այլ խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք):

58. Սուր շնչառական վարակներով երեխաները և անձնակազմի անդամներն օրվա ընթացքում հիվանդանալու դեպքում մեկուսացվում են: Երեխաները հնարավորության դեպքում ուղարկվում են տուն:

59. Ուսումնական հաստատություններում նախօրոք որոշվում են այն տարածքները, որտեղ մեկուսացվում են հիվանդները: Այդ տարածքները չեն օգտագործվում այլ նպատակների համար և տարանցիկ չեն:

60. Հիվանդները մեկուսացվում են լավ օդափոխվող տարածքներում` առողջ անձանցից ոչ պակաս, քան 2 մետր հեռավորության վրա:

61. Ուսումնական հաստատություններում (մանկական նախադպրոցական, դպրոցական, հատուկ) բուժաշխատողի կողմից կատարվում է երեխաների ամենօրյա ջերմաչափում` առավոտյան և երեկոյան` այդ մասին նշվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր» ՍԿ 3.1.1-010-08, հավելված 12-ի «Վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյանում»:

62. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների փոքրերի առաջին խմբում կատարվում է երեխաների ամենօրյա զննում և ջերմաչափում` դաստիարակների ուժերով: Առավոտյան երեխաների ընդունման ժամանակ հիվանդ երեխաները մեկուսացվում են մինչև ծնողի գալը:

63. Համաճարակի ընթացքում հատուկ հաստատություններում դադարեցվում է երեխաների տեսակցությունը, զանգվածային միջոցառումների իրականացումը (առավոտյան մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ և այլն):

64. Անձանց կողմից, ովքեր զբաղվում են գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների խնամքով, օգտագործում են անհատական պաշտպանիչ միջոցներ, որոնք փոխվում են յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ և` ըստ անհրաժեշտության:

65. Եթե անձնակազմի որևէ անդամի մոտ նկատվում է գրիպի կամ սուր շնչառական վարակների ախտանշաններ, վերջինս ժամանակավորապես ազատվում է երեխաների սպասարկումից:

66. Հիվանդը, ինքնազգացողությունից ելնելով և եթե նա ի վիճակի է` գտնվելով այլ անձանց շրջանում կրում է վիրաբուժական դիմակ:

67. Գրիպի համաճարակների ժամանակ հանրակրթական դպրոցներում դադարեցվում է զանգվածային միջոցառումների իրականացումը (առավոտյան մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ և այլն):

68. Գրիպով հիվանդացության բարձր մակարդակի արձանագրման ժամանակ իրականացվում է.

1) կրթության կաբինետային համակարգի դադարեցում, այդ դեպքում ուսուցումն իրականացվում է մեկ դասասենյակում,

2) դադարեցվում են այնպիսի միջոցառումները, որոնց ժամանակ մի քանի դասարանների կամ դպրոցների երեխաները գտնվում են միևնույն տեղում` փակ տարածություններում,

3) իրարից հնարավորինս հեռացվում են աշակերտական սեղանները,

4) դասընթացները կազմակերպվում են ավելի մեծ սենքերում, որպեսզի սաների միջև տարածությունն ավելի մեծ լինի:

69. Գրիպի համաճարակի կամ գրիպի վիրուսի նոր լոգոտիպով հարուցված հիվանդության ժամանակ մանկական ուսումնական հաստատությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է` եթե գրիպով հիվանդացության մակարդակը շարունակում է աճել:

70. Ուսումնական հաստատությունները փակվում են արձագանքման և նախազգուշական միջոցառումներ կազմակերպելու նպատակով`

1) Արձագանքման միջոցառումներ - իրականացվում է այն ժամանակ, երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25% բացակայություն` գրիպով և սուր շնչառական հիվանդություններով: Այս միջոցառումը թեթևացնում է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:

2) Նախազգուշական միջոցառումներ - իրականացվում է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, եթե հիվանդության գնահատումը հանրապետական մակարդակում նախանշում է գրիպի բարդությունների բարձրացում:

71. Ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի վերսկսումը` դադարեցումից հետո կախված է դադարեցման տեսակից, ինչպես նաև համաճարակի տևողությունից և ծանրությունից` Առողջապահության նախարարության կողմից իրականացված համաճարակաբանական տվյալների գնահատման արդյունքում:

72. Ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման տեղեկատվությունն Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն ներկայացվում է` համաձայն ձև 3-ի:

73. Մանկական նախադպրոցական կազմակերպություններում իրականացվում են սանիտարահիգիենիկ միջոցառումներ`

1) սպասքի ախտահանում (լվանալ տաք ջրով, օճառով կամ լվացող նյութերով),

2) խաղալիքների ընթացիկ ախտահանում,

3) երեխաների բացակայության ժամանակ սենյակի օդափոխում օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,

4) սենյակների խոնավ մաքրում օրը 2 անգամ,

5) երեխաների զբոսանք մաքուր օդում սովորականից 4 ժամ ավելի` պահպանելով խմբային մեկուսացման սկզբունքը,

7) սննդի վիտամինացում:

74. Բարձրագույն ուսումնական հաստատություններում, դպրոցներում, հատուկ ուսումնական կրթական կազմակերպություններում իրականացվում են ներքոհիշյալ սանիտարահիգիենիկ միջոցառումները`

1) սպասքի ախտահանում (լվանալ տաք ջրով, օճառով կամ լվացող նյութերով),

2) սենյակի օդափոխում օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,

3) սենյակների խոնավ մաքրում օրը 2 անգամ,

4) առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

 

Բ Ա Ժ Ի Ն  V

 

 ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՌԻՍԿԸ, ԳՐԻՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

Գրիպի ԵՎ սուր շնչառական վարակների ներհիվանդանոցային վարակի տարածման ռիսկը

 

75. Շնչառական վիրուսների փոխանցումն իրականացվում է օդակաթիլային, օդային ճանապարհով կամ աղտոտված ձեռքերի միջոցով:

76. Վարակի հսկողության միջոցառումներն իրականացվում են օդակաթիլային, օդային տարածման կանխարգելման համար: Ներառում են մեկուսացման միջոցառումներ, անհատական պաշտպանիչ միջոցների (դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ) օգտագործում, ձեռքերի հիգիենա, բուժանձնակազմի առողջության մոնիտորինգ և այլն:

77. Վարակի փոխանցման ռիսկը գնահատելիս հաշվի է առնվում`

ա. տարվա ընթացքում ընդունված գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների թիվն ամբողջ հիվանդանոցում, ինչպես նաև առանձին բաժանմունքներում,

բ. հիվանդների ստացիոնարում գտնվելու տևողությունը,

գ. վարակիչ ազդակների գոյացմանը նպաստող միջամտությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

 Գրիպի ներհիվանդանոցային վարակի հսկողության ռազմավարությունը

 

78. Գրիպի վարակի հսկողության մեջ ներառվում են`

1) Վարչական հսկողություն, որը ներառում է`

ա. գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների վաղ ախտորոշում,

բ. գրիպով սուր շնչառական վարակներով հիվանդների ժամանակին առանձնացում կամ մեկուսացում,

գ. ժամանակին հակավիրուսային բուժման կազմակերպում,

դ. վարակի փոխանցման ռիսկի գնահատում,

ե. վարակի հսկողության համալիր միջոցառումների պլանի մշակում,

զ. ուսուցմանն ուղղված միջոցառումներ:

2) Շրջակա միջավայրի հսկողություն, որն իր մեջ ներառում է միջոցառումներ, որոնք ապահովում են բնական օդափոխությունը և օդի հոսքի ուղղության վերահսկումը, մասնավորապես`

ա. բնական օդափոխություն բացասական ճնշման ստեղծմամբ,

բ. մեխանիկական միջոցներով օդափոխություն,

գ. հեպաֆիլտրերի, բարձր ազդեցության զտիչների միջոցով օդի ֆիլտրում:

3) Շնչառական օրգանների անհատական պաշտպանություն, որն իրականացվում է բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների կիրառմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

Վարակի հսկողության ծրագիր

 

79. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կազմավորվում է մասնագիտական աշխատանքային խումբ` վարակի ներհիվանդանոցային հսկողության համալիր միջոցառումների ծրագիրը մշակելու և միջոցառումները համակարգելու համար:

80. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի հսկողության միջոցառումների ծրագիրը հաստատվում է ղեկավարի կողմից:

81. Ցանկացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում գրիպի բաղադրիչը ներառվում է վարակի հսկողության ընդհանուր ծրագրի մեջ:

82. Ծրագրում ներառվում է տեղեկատվություն`

ա. բարձր վարակման ռիսկի բաժինների/բաժանմունքների տեղակայման,

բ. բուժաշխատողների առողջության գնահատման,

գ. բուժաշխատողների ուսուցման պահանջարկի գնահատման,

դ. յուրաքանչյուր տարածքի համար վարակի հսկողության վերաբերյալ առաջարկների,

ե. աշխատանքների ժամանակացույցի,

զ. բուժաշխատողների ուսուցման և վերապատրաստման մասին:

 

Բ Ա Ժ Ի Ն  VII

 

 ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ

 

83. Գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են համաձայն Առողջապահության նախարարի համապատասխան հրամանի` հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տվյալ համաճարակային սեզոնի մոտեցումները և ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն «ՀՀ իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում սանիտարահամաճարակային ՍԿ 3.1.6.009-08 կանոնների և նորմերի:


ՁԵՎ 1

 

ԴԵՊՔԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Գրիպի և սուր շնչառական վարակների

 

ԳՐԻՊ

Վիրուսային ծագումնաբանությամբ սուր վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է հանկարծակի սկիզբը և կարճ տենդը` վերին շնչուղիների ախտահարմամբ և ընդհանուր ինտոքսիկացիայով

Կլինիկական նկարագիր

v Ջերմաստիճանի հանկարծակի բարձրացում 390 և ավելի,

v Շնչառական ախտանշաններ,

v Ընդհանուր թուլություն,

v Կոկորդի ցավ,

v Հազ,

v Մկանային ցավ և գլխացավ:

 

Դեպքերի դասակարգում

 

 Կասկածելի կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք

 Հավանական դեպք, որը համապատասխանում է կլինիկական  նկարագրին և համաճարակաբանորեն կապված է  լաբորատոր հաստատված դեպքի հետ

 

 Հաստատված կլինիկական նկարագրությանը համապատասխանող և  լաբորատոր հաստատված դեպք

 

  ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿ /ՍՇՎ/

 Ախտանշանների հանկարծակի արտահայտություն

ԵՎ

 Ներքոհիշյալ ախտանշաններից մեկը

v Հազ

v Կոկորդում ցավ

v Հևոց

v Սուր հարբուխ

ԵՎ

 Կլինիկական գնահատական, այն մասին, որ վերջինս պայմանավորված է վարակիչ հիվանդությամբ։

 

ՁԵՎ 2

 

ՁԵՎԱԹԵՐԹԻԿ

 

Առողջապահության ոլորտի աշխատողների առողջության մոնիտորինգի

 

(Մոնիտորինգն իրականացվում է գրիպի կասկածով հիվանդի հետ վերջին շփումից հետո 7 օրվա ընթացքում)

 

Լրացնող ____________ ԲԿԿ/ Առողջապահական հիմնարկ ________________

Մարզ/Տարածաշրջան ______________________

Շաբաթ _________ Սկիզբը ________/_________/________ Մինչև ________/_________/________

 

N

Անուն

Ազգանուն

Տարիք

Սեռ

Աշխատանքի վայր

Հասցե

Շփման վերջին օրը

Տենդ380 C
ամենօրյա ջերմաչափում
(այո/ոչ)

Հսկողության շրջանում հիվանդության հայտնաբերում

Երկ

Երք

Չրք

Հնգ

Ուրբ

Շբթ

Կրկ

Հայտնաբեր-ման օր

Վայր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

 

ՁԵՎ 3

 

Մանկական նախադպրոցական կազմակերպությունների և դպրոցների գործունեության դադարեցման մոնիտորինգ` օջախներում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների ապահովման համար

 

 ................................................. (կազմակերպության անվանում)

 

Մանկական նախադպրո-
ցական և դպրոցական կազմակերպության անվանում

Մանկական նախադպրո-
ցական և դպրոցական կազմակերպություն-
ների ընդհանուր թիվը /համայնքում/ մարզում/

Մանկական նախադպրոցական և դպրոցական կազմա-
կերպություն-
ներում երեխաների ընդհանուր թիվը /համայնքում/ մարզում/

Տեղեկատվություն
մանկական

 նախադպրոցական
և դպրոցական կազմակերպությունների գործունեության
ամբողջական
դադարեցման մասին

Տեղեկատվություն
մանկական նախադպրոցական և դպրոցական կազմակերպություն-
ների գործունեության ամբողջական
դադարեցման մասին

Փակված կազմակեր-պություն-
ների թիվը

Դրանցում երեխա-ների թիվը

Կազմակեր-պությունների թիվը փակված խմբերով, դասարաններով

Փակված խմբերի, դասարան-ների թիվը

Բացակա երեխաների թիվը

Դպրոց

             

Դպրոց ինտերնատ

             

Մանկական նախադպրոցական կազմակերպություն

             

Ուսումնարան/քոլեջ

             

ԲՈՒՀ

             

Այլ

             

 

ՁԵՎ 4

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ

 

բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված ծանր սուր շնչառական վարակների վերաբերյալ

 

N

Անուն Ազգանուն

Տարիք

Հասցե

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն

Հիվանդացման և դիմելու ամսաթիվ

Ախտորոշում

Արհեստական շնչառական ապարատ

Լաբորատոր հետազոտության արդյունք

Ելք

1

2

3

4

5

6

7

8

9

10

(հավելվածը փոփ. 30.11.11 N 23-Ն)