«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2006 թվականի N 1259-Ն
ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՇԿԵՂԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և ելնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ տարի հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով նախատեսված` ներմուծվող կոշկեղենի համար նախատեսված պահանջի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 տարի հետո:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2006 թ. սեպտեմբերի 9 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1259-Ն որոշման |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՇԿԵՂԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է սպառողներին վաճառելու համար նախատեսված կոշկեղենի` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 6406 ծածկագրին համապատասխան հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշմանը ներկայացվող պահանջների վրա:
2. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում`
ա) օգտագործված և մաշված կոշկեղենի վրա,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ նախատեսված` ոտքերի պաշտպանության միջոցների վրա,
գ) խաղալիք կոշկեղեն:
(2-րդ կետը լրաց. 04.08.11 N 1103-Ն)
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`
կոշկեղեն (կոշիկ)` արտաքին ներգործություններից ոտքերի պաշտպանության համար նախատեսված ներբանով արտադրատեսակ, որն ունի գործնական և գեղագիտական գործառույթներ: «Կոշկեղեն» հասկացությունը կարող է ներառել սանդալներից մինչև բարձրաճիտք կոշիկները` սկսած սովորական թելիկով ու ժապավենով կոշիկներից մինչև երկարաճիտք կոշիկներ, որոնք ծածկում են ոտքն ու ազդրը: Դրանք են`
տափակ կամ բարձրակրունկ կոշիկներ, որոնք նախատեսված են ներսում կամ դրսում հագնելու համար,
կարճաճիտք, կիսաճիտք, երկարաճիտք և ազդրը ծածկող կոշիկներ,
տարբեր տեսակի սանդալներ, «եսպադրիլներ» (վերնամասը կտորից և արտաքին ներբանը հյուսածո բուսական նյութերից կոշիկ), թենիս խաղալու և վազքի համար նախատեսված և այլ սպորտային կոշիկներ, լոգարանային սանդալներ և այլ առօրյա կոշկեղեն (հողաթափեր և այլն),
հատուկ սպորտային կոշիկներ, որոնք նախատեսված են սպորտում գործունեության համար և (կամ) ունեն հարմարանքներ` արտաքին ներբանի վրա կցելու համար, սեպեր, մեխեր, արգելակներ, երկաթներ կամ համանման մասեր, ինչպես նաև դահուկավազքի, ըմբշամարտի, բռնցքամարտի և հեծանվավազքի համար նախատեսված և խառը համադրություններով` կոշիկին միացված մասերով (սառույցի կամ անվավոր չմուշկի) կոշիկներ,
պարային հողաթափեր,
կոշիկներ` կազմված մեկ կտորից, մասնակի ռետինե կամ պլաստմասսայե նյութից, սակայն բացառելով անհիմն նյութերի (թուղթ, պլաստմասսայե ծածկույթ և այլն) օգտագործումը,
կրկնակոշիկներ, որոնք հագնվում են այլ կոշկեղենի վրայից և որոշ դեպքերում` առանց կրունկի են,
քայքայվող կոշկեղեն` կպցված արտաքին ներբանով, որոնք սովորաբար նախատեսված են մեկ անգամ օգտագործելու համար,
օրթոպեդիկ կոշիկներ.
կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մաս` կոշիկի վերնամաս, աստառ և միջատակ, արտաքին ներբան.
վերնամաս` կոշիկի ներբանին ամրացված կառուցվածքային տարրի արտաքին մաս.
աստառ և միջատակ` կոշիկի ներքին մասը կազմող` վերնամասի և ներքին ներբանի միջադիր.
աստառ` կոշիկի երեսի ներքին մանրակների լրակազմ` առողջապահական, ջերմապաշտպանական հատկությունները, ձևակայունությունը բարձրացնելու և ոտքը կոշիկի երեսի արտաքին մանրակների կարերից մեկուսացնելու համար.
միջատակ` կոշիկի ներքին մանրակ, որը տեղադրված է ոտնաթաթի ամբողջ մակերևույթի տակ.
արտաքին ներբան` կոշիկի ներքևի մաս, որն ամրացվում է վերին մասին և շփման արդյունքում կարող է մաշվել.
ներբան` կոշիկի տակի արտաքին մանրակ, որը տեղադրված է ոտնաթաթի ամբողջ մակերևույթի տակ.
կաշի` կաշի կամ մորթի իր յուրահատուկ թելքային կառուցվածքով, որը լրիվ կամ մասամբ վնասված չէ և դաբաղված է քայքայմանը դիմադրելու նպատակով: Մազածածկը կամ բուրդը կարող է հեռացվել կամ չհեռացվել: Կաշին կարող է պատրաստվել նաև մորթուց կամ կաշվե հումքից, որը մինչև դաբաղումը կամ դաբաղումից հետո բաժանվել է շերտերի կամ առանձին մասերի:
Արտաքին երեսապատում ունեցող ամրացված կամ սոսնձված կաշվի մակերեսային շերտերի հաստությունը չպետք է գերազանցի 0,15 մմ-ը:
Կաշի չեն համարվում մեխանիկական և (կամ) քիմիական ճանապարհով թելքային մասնիկների, փոքր մասերի կամ փոշու մասնատված և այնուհետև կապակցող նյութով կամ առանց դրա թերթերի (կտորների) կամ այլ ձևերի վերածված դաբաղված մորթին կամ կաշվե հումքը:
երեսապատված կաշի` կաշի, որի վրա կպցված մակերեսային պատվածքը չի գերազանցում արտադրանքի ընդհանուր հաստության մեկ երրորդը, բայց 0,15 մմ-ից ավելի է:
(3-րդ կետը խմբ. 04.08.11 N 1103-Ն)
III. ԿՈՇԿԵՂԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ
ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Կոշկեղենի երեք հիմնական բաղկացուցիչ մասերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 1 աղյուսակում:
Կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասի անվանումը |
Գրավոր նշումը |
Գծապատկերը
|
Կոշիկի վերնամաս |
AM Վերնամաս
F Tige
D Obermaterial
IT Tomaia
NL Bovendeel
EN Upper
DK Overdel
GR ΕΠΑΝΩΜΕΡΟΣ
ES Empeine
P Parte superior
CZ Vrch
EST Pealne
LV Virsa
LT Viršus
HU Felsőrйsz
M Wiċċ
PL Wierzch
SI Zgornji del
SK Vrch
BG лицева част
RO Faţă |
|
Կոշիկի աստառ և միջատակ |
AM Աստառ և միջատակ
F Doublure et semelle de propretй
D Futter und Decksohle
IT Fodera e Sottopiede
NL Voering en inlegzool
EN Lining and sock
DK Foring og bindsеl
GR ΦΟΔΡΕΣ
ES Forro y plantilla
P Forro e Palmilha
CZ Podšнvka a stйlka
EST Vooder ja sisetald
LV Odere un ieliekamā saistzole
LT Pamušalas ir įklotė
HU Bйlйs йs fedőtalpbйlйs
M Inforra u suletta
PL Podszewka z wyściуłką
SI Podloga in vložek
(steljka)
SK Podšнvka a stielka
BG подплата и стелка
RO Căptuşeală şi acoperiş de branţ |
 |
Կոշիկի արտաքին ներբան |
AM Արտաքին ներբան
F Semelle extйrieure
D Laufsohle
IT Suola esterna
NL Buitenzool
EN Outer sole
DK Ydersеl
GR ΣΟΛΑ
ES Suela
P Sola
CZ Podešev
EST Vдlistald
LV Ārējā zole
LT Padas
HU JàrÓtalp
M Pett ta' barra
PL SpÓd
SI Podplat
SK Podošva
BG външно ходило
RO Talpă exterioară |
|
(4-րդ կետը փոփ., լրաց. 04.08.11 N 1103-Ն)
5. Կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի համար պետք է օգտագործվեն հետևյալ նյութերը`
ա) կաշի, որի գծապատկերը պետք է համապատասխանի 1-ին նկարում ներկայացված պատկերին`
 |
AM Կաշի
F Cuir
D Leder
IT Cuoio
NL Leder
EN Leather
DK Læder
GRΔ ΕΡΜΑ
ES Cuero
P Couros e peles curtidas
CZ Useň
EST Nahk
LV Āda
LT Oda
HU Bőr
M Ġilda
PL SkÓra
SI Usnje
SK Useň
BG кожа
RO Piei cu faţă Naturală |
բ) երեսապատված կաշի, որի գծապատկերը պետք է համապատասխանի 2-րդ նկարում ներկայացված պատկերին`
 |
AM Երեսապատված կաշի
F Cuir enduit
D Beschichtetes Leder
IT Cuoio rivestito
NL Gecoat leder
EN Coated leather
DK Overtrukket læder
GR ΕΠΕΝ Δ Ε D Υ- ΜΕΝΟΔΕΡΜΑ
ES Cuero untado
P Couro revestido
CZ Povrstvenб useň
EST Kaetud nahk
LV Pārklāta āda
LT Padengta oda
HU Bevonatos bőr
M Ġilda miksija
PL SkÓra pokryta
SI Krito usnje
SK Povrstvenà usen
BG кожа с покритие
RO Piei cu faţă corectată |
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բնական մանածագործական նյութեր և արհեստական (սինթետիկ) կամ չգործված մանածագործական նյութեր, որոնց գծապատկերը պետք է համապատասխանի 3-րդ նկարում ներկայացված պատկերին`
 |
AM Մանածագործվածք
F Textile
D Textil
IT Tessili
NL Textiel
EN Textile
DK Tekstil-materialer
GR ΥΦΑΣΜΑ
ES Textil
P Tйxteis
CZ Textilie
EST Tekstiil
LV Tekstilmateriāls
LT Tekstilė
HU Textil
M Tessut
PL Material WłÓkienniczy
SI Tekstil
SK Textil
BG текстил
RO Textile |
դ) այլ նյութեր, որոնց գծապատկերը պետք է համապատասխանի 4-րդ նկարում ներկայացված պատկերին`
 |
AM Այլ նյութեր
F Autres matйriaux
D Sonstiges Material
IT Altre materie
NL Overige materialen
EN Other materials
DK Andre materialer
GR ΑΛΛΑ ΥΛΙΚΑ
ES Otros materiales
P Outros materiais
CZ Ostatni Materiàly
EST Teised materjalid
LV Citi materiāli
LT Kitos medžiagos
HU Egyйb anyag
M Materjal ieħor
PL Inny materiał
SI Drugi materiali
SK Iný material
BG всички други материали
RO Alte materiale |
(5-րդ կետը փոփ., լրաց. 04.08.11 N 1103-Ն)
6. Կոշկեղենի վերնամասի ու աստառի և միջատակի նյութերի դասակարգումը պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ և 7-րդ կետերի դրույթների հիման վրա` հաշվի չառնելով օժանդակ պարագաները և ամրություն ապահովող միջոցները, ինչպիսիք են կոճի մասի ներսում կարվող կտորները, եզրազարդերը, զարդանախշերը, ճարմանդները, հանգույցները, քուղերի անցքերը կամ նմանատիպ այլ մասեր:
Արտաքին ներբանի նյութերի դասակարգումը պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետի համաձայն` հիմք ընդունելով ներբանում պարունակվող նյութերի ծավալը:
7. Մականշվածքում պետք է նշվեն համապատասխան տեղեկություններ կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի այն նյութերի վերաբերյալ, որոնք կազմում են կոշկեղենի վերնամասի ու աստառի և միջատակի արտաքին մակերեսի առնվազն 80 տոկոսը և արտաքին ներբանի ծավալի առնվազն 80 տոկոսը: Եթե նյութերից և ոչ մեկը չի կազմում առնվազն 80 տոկոս, ապա տեղեկությունները պետք է նշվեն կոշկեղենի երկու հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մասին:
8. Տեղեկությունները նշվում են անմիջապես կոշկեղենի վրա: Արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված տեղեկությունները կարող է մակնշել ինչպես գծապատկերների տեսքով, այնպես էլ գրավոր նշումների տեսքով, որոնք տրվում են հայերենով կամ հայերենով և այլ լեզվով (լեզուներով):
Կոշկեղենի վրա նյութերի գծապատկերները պետք է զետեղված լինեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված երեք բաղկացուցիչ մասերի գծապատկերների հետ համատեղ:
9. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում իրացվող՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկատվության տրամադրումն սպառողին՝ հայերենով։
10. Մակնշումը կատարվում է յուրաքանչյուր կոշիկի զույգի առնվազն մեկ կիսազույգի վրա:
(10-րդ խմբ. 04.08.11 N 1103-Ն)
11. Մականշվածքը պետք է լինի չջնջվող, տեսանելի, իսկ գծապատկերների չափսերը պետք է լինեն բավականաչափ մեծ` այնտեղ պարունակվող տեղեկությունները պարզ ընբռնելու համար: Մականշվածքը չպետք է թյուրիմացության մեջ գցի սպառողին:
IV. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
12. Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի վրա նշված հիմնական բաղկացուցիչ մասերի մականշվածքների առկայության և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
(Հավելվածը փոփ., լրաց., խմբ. 04.08.11 N 1103-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |