Համարը 
N 961-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.09.12/46(570) Հոդ.951
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.07.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2007 թվականի N 961-Ն

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրատեղակայանքների սարքվածքների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 31
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
 հուլիսի 12-ի N 961
-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1) Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` ՏԿ) գործողությունը տարածվում է մինչև 500 կՎ լարման նոր կառուցվող և վերակառուցվող (վերակառուցվող էլեկտրատեղակայանքների նկատմամբ սույն ՏԿ-ի պահանջները տարածվում են միայն էլեկտրատեղակայանքների վերակառուցվող մասի վրա) հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրատեղակայանքների հաղորդաբաշխման միջոցների վրա:

2) Սույն ՏԿ-ի բաժիններում սահմանված պահանջների գործողությունը տարածվում է`

ա) II բաժնի պահանջները` մինչև 1 կՎ լարման փոփոխական և հաստատուն հոսանքի ուժային, լուսավորության և երկրորդային շղթաների էլեկտրահաղորդագծերի վրա, որոնք տեղակայվում են սենքերի և կառույցների ներսում, դրանց դրսի պատերի վրա, կազմակերպությունների, հիմնարկների, միկրոշրջանների, բակերի, տնամերձ հողամասերի տարածքներում, շինհրապարակներում` բոլոր մակնիշների մեկուսացված տեղակայման հաղորդալարերի, ինչպես նաև ռետինե կամ պլաստմասսայե մեկուսապատվածքով, մետաղյա, ռետինե կամ պլաստմասսայե թաղանթով, ֆազային ջղի մինչև 16 մմ2 հատույթով) չզրահապատված ուժային մալուխների կիրառմամբ (16 մմ2-ից բարձր հատույթի համար պահանջները սահմանված են սույն ՏԿ-ի IV բաժնում):

Սենքերի ներսում չմեկուսացված հաղորդալարերով տեղակայվող գծերը պետք է համապատասխանեն III բաժնում տրված պահանջներին, սենքերից դուրս` V բաժնում տրված պահանջներին:

Օդային գծից դեպի ներանցիչները մեկուսացված կամ չմեկուսացված հաղորդալարերի կիրառմամբ ճյուղավորումները պետք է կառուցվեն` պահպանելով V բաժնի պահանջները, իսկ կրող մետաղաճոպանի վրա հաղորդալարերի (մալուխների) կիրառմամբ իրագործվող ճյուղավորումները` II բաժնի պահանջներին համապատասխան:

Անմիջապես հողի միջով անցկացված մալուխային գծերը պետք է համապատասխանեն IV բաժնում տրված պահանջներին,

բ) III բաժնի պահանջները տարածվում են մինչև 35 կՎ լարման փոփոխական և հաստատուն հոսանքի հոսանահաղորդիչների վրա:

Սույն բաժնի պահանջները չեն տարածվում պայթունավտանգ և հրդեհավտանգ գոտիներում տեղադրվող հոսանահաղորդիչների, էլեկտրալիզային կայանքների, էլեկտրաջերմային կայանքների ցանցերի, հատուկ հոսանահաղորդիչների, ինչպես նաև այն հոսանահաղորդիչների վրա, որոնց սարքվածքը որոշվում է հատուկ կանոններով կամ նորմերով,

գ) IV բաժնի պահանջները տարածվում են մինչև 220 կՎ մալուխային ուժային գծերի, ինչպես նաև ստուգիչ մալուխներով գծերի վրա,

դ) V բաժնի պահանջները տարածվում են մինչև 1 կՎ լարման փոփոխական հոսանքի օդային էլեկտրահաղորդման գծերի վրա` չմեկուսացված կամ մեկուսացված հաղորդալարերի օգտագործմամբ:

Մինչև 1 կՎ օդային գծերին ներկայացվող լրացուցիչ պայմանները տրված են VI բաժնում:

Օդային գծում մալուխային ներդիրները և գծից մալուխային ճյուղավորումները պետք է իրականացվեն IV բաժնի պահանջներին համապատասխան,

ե) VI բաժնի պահանջները տարածվում են 1 կՎ-ից բարձր, մինչև 500 կՎ օդային գծերի վրա, որոնք իրականացված են չմեկուսացված հաղորդալարերով (ՕԳ), և 1 կՎ-ից բարձր, մինչև 20 կՎ լարմամբ, որոնք իրականացված են մեկուսացված պաշտպանիչ թաղանթով հաղորդալարերով` պաշտպանված հաղորդալարերով (ՕԳՊ ):

Չմեկուսացված հաղորդալարերով օդային գծերի նկատմամբ պահանջները տարածվում են նաև համապատասխան լարման մեկուսացված պաշտպանիչ թաղանթով օդային գծերի վրա` բացառությամբ սույն ՏԿ-ում հատուկ նշվածների:

VI բաժնի պահանջները չեն տարածվում այն օդային գծերի վրա, որոնց կառուցումը կատարվում է հատուկ կանոններով, նորմերով և որոշումներով (էլեկտրիֆիկացված տրանսպորտի, տրոլեյբուսի օդային ցանց, ազդանշանման, կենտրոնացման և ուղեփակման էլեկտրամատակարարման ՕԳ, օդային ցանցի հենարանների վրա կառուցվող 6-ից մինչև 35 կՎ օդային գծեր և այլն):

Օդային գծում մալուխային ներդիրները պետք է իրականացվեն VI բաժնի պահանջներին համապատասխան:

3) Սույն ՏԿ-ում հաշվի է առնված շահագործման պայմաններում պլանային-կանխարգելիչ և նախազգուշական փորձարկումների անցկացման, էլեկտրատեղակայանքների և դրանց էլեկտրասարքավորումների նորոգման աշխատանքների կատարման պարտադիր լինելը:

4) Սույն ՏԿ-ում ընդունված «ոչ պակաս» կամ «ոչ պակաս» նշումով մեծությունների նորմավորվող արժեքները նվազագույններն են, իսկ «ոչ ավելի» նշումովը` առավելագույնները:

Սույն ՏԿ-ում տրված «-ից» վերջավորությամբ և «մինչև» բառով ուղեկցվող մեծությունների բոլոր արժեքները պետք է հասկանալ «ներառյալ»:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

1) Այրվող նյութ` կրակի հեռացումից հետո ինքնուրույն այրվող նյութ:

2) Արտաքին էլեկտրահաղորդագիծ` էլեկտրահաղորդագիծ, որն անցկացված է շենքերի և կառույցների արտաքին պատերի վրայով, ծածկերի տակով և այլն, ինչպես նաև շենքերի միջև` հենարանների (4-ից ոչ ավելի հենամեջ և յուրաքանչյուր հենամիջի երկարությունը մինչև 25 մ) վրայով, որոնք փողոցներից, ճանապարհներից և այլնից դուրս են:

Արտաքին էլեկտրահաղորդագիծը կարող է լինել բաց և քողարկված:

3) Բաց էլեկտրահաղորդագիծ` էլեկտրահաղորդագիծ, որն անցկացված է պատերի և առաստաղների մակերևույթով, շենքերի և կառուցվածքների ֆերմատակերով և այլ կառուցատարրերով, հենարաններով և այլն:

Բաց էլեկտրահաղորդագծի դեպքում պետք է կիրառվեն հաղորդալարերի և մալուխների անցկացման հետևյալ եղանակները` անմիջապես պատերի, առաստաղների և այլնի մակերևույթով, լարերի, մետաղաճոպանների, հոլովակների, մեկուսիչների վրա. խողովակների, տուփախողովակների, ճկուն մետաղյա ճկափողերի միջով, վաքերի վրա. էլեկտրատեխնիկական շրիշակների և պարակալների միջով, ազատ կախվածքով և այլն:

Բաց էլեկտրահաղորդագիծը կարող է լինել անշարժ, շարժական և փոխադրովի:

4) Բնակեցված տեղանք` քաղաքների հողատարածքներ` դրանց հեռանկարային զարգացման հաստատված սահմաններում, քաղաքամերձ և առողջարանային գոտիներ, քաղաքների և այլ բնակավայրերի շուրջը կանաչ գոտիներ, գյուղական վայրերի սահմաններում հողատարածքներ, ինչպես նաև այգեգործական-բանջարանոցային հողերի տարածքները:

5) Դժվարամատչելի տեղանք` տրանսպորտային և գյուղատնտեսական մեքենաների համար անմատչելի տեղանք:

6) Երկարաձգված հոսանահաղորդիչ` 1 կՎ-ից բարձր լարման հոսանահաղորդիչ, որը դուրս է գալիս մեկ էլեկտրակայանքի սահմաններից:

7) Էլեկտրահաղորդագիծ` սույն ՏԿ-ի պահանջներին համապատասխան տեղադրված հաղորդալարերի ու մալուխների, դրանց պատկանող ամրակապումների, պահող պաշտպանիչ կառուցվածքների և մասերի ամբողջականությունը:

8) Գծային ճյուղավորումը ՕԳ-ից` երկուսից ավելի հենամեջ գծի հատված, որը միացված է ՕԳ մայրուղուն:

9) Էլեկտրահաղորդման օդային գծից (ՕԳ) ներանցում` ՕԳ-ի ճյուղավորումը ներքին էլեկտրահաղորդագծին միացնող էլեկտրահաղորդագիծ` հաշված շենքի կամ կառույցի արտաքին մակերևույթի (պատի, տանիքի) վրա տեղակայված մեկուսիչից մինչև ներանցման սարքվածքի սեղմակները:

10) Լար` պողպատյա մետաղալար (որպես էլեկտրահաղորդագծի կրող տարր), որը կիպ ձգված է պատի, առաստաղի կամ այլ մակերևույթի վրայով և նախատեսված է հաղորդալարերը, մալուխները կամ դրանց փնջերը վրան ամրացնելու համար:

11) Լրասնուցող կետ` վերգետնյա, գետներեսի կամ ստորգետնյա լրասնուցող բաքերով և սարքավորումով (սնման բաքեր, ճնշման բաքեր, լրասնուցող միացքներ և այլն) կառույց:

12) Լրասնուցող ագրեգատ` ավտոմատ գործող սարքվածք, որը կազմված է բաքերից, պոմպերից, խողովակներից, տարաթողման կափույրներից, փականներից, ավտոմատ վահանից և բարձր ճնշման մալուխային գծի լրասնուցման ապահովման համար նախատեսված այլ սարքավորումից:

13) Հաղորդաձող` մինչև 1 կՎ լարման կոշտ հոսանահաղորդիչ, որը պատրաստվում է լրակազմ հատվածամասերով:

Ըստ նշանակության` հաղորդաձողերը բաժանվում են հետևյալ տեսակների`

ա) մայրուղային` հիմնականում նախատեսված են դրանց բաշխիչ հաղորդաձողեր, ուժային բաշխիչ կետեր, վահաններ և առանձին հզոր էլեկտրաընդունիչներ դրանց միացնելու համար,

բ) բաշխիչ` հիմնականում նախատեսված են դրանց էլեկտրաընդունիչներ միացնելու համար,

գ) հպանվակային` նախատեսված են շարժական էլեկտրաընդունիչների սնման համար,

դ) լուսավորման` նախատեսված են լուսատուների և փոքր հզորության էլեկտրաընդունիչների սնման համար:

14) Հոսանահաղորդիչ` սարքվածք, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համար, բաղկացած է չմեկուսացված կամ մեկուսացված հաղորդիչներից և դրանց պատկանող մեկուսիչներից, պաշտպանիչ թաղանթներից, ճյուղավորման սարքվածքներից, պահող և հենարանային կառուցվածքներից: Կախված հաղորդիչների տեսակից` հոսանահաղորդիչները բաժանվում են ճկուն (հաղորդալարեր օգտագործելու դեպքում) և կոշտ (կոշտ հաղորդաձողեր օգտագործելու դեպքում) տեսակների:

15) Ձեղնահարկ` շենքի տանիքի ծածկույթի արտաքին պատերի և վերջին հարկի ծածկի միջև պարփակված տարածությունը:

16) Ձեղնահարկային սենք` շինության վերջին հարկի այնպիսի ոչ արտադրական սենք, որի առաստաղը հանդիսանում է շինության տանիքը և որի կրող կառուցատարրերը (տանիքածածկ, ծպեղներ, հեծաններ և այլն) այրվող նյութերից են:

Համանման սենքերը և տեխնիկական հարկերը, որոնք տեղավորված են անմիջապես տանիքի վրա, և որոնց ծածկերն ու կառուցվածքները չայրվող նյութերից են, սույն ՏԿ-ի իմաստով չեն դիտարկվում որպես ձեղնահարկային սենքեր:

17) Ճյուղավորիչ սարքվածք` բարձր ճնշման մալուխային գծի այն մասը, որն ընկած է պողպատե խողովակաշարի ծայրի և ծայրային միաֆազ կցորդիչների միջև:

18) Ճյուղավորում ՕԳ-ից դեպի մուտք` մայրուղու հենարանից կամ գծային ճյուղավորումից մինչև սեղմակ (մուտքի մեկուսիչ) ընկած հատված:

19) Մետաղաճոպան` օդում ձգված պողպատե մետաղալար կամ պողպատե ճոպան (որպես էլեկտրահաղորդագծի կրող տարր), որը նախատեսված է հաղորդալարերը, մալուխները կամ դրանց փնջերը կախելու համար:

20) Մալուխային գիծ` էլեկտրաէներգիայի կամ դրա առանձին իմպուլսների հաղորդման համար մեկ կամ մի քանի զուգահեռ մալուխներից կազմված գիծ` միացնող, սևեռակային ու ծայրային կցորդիչներով և ամրացնող մասերով, իսկ յուղալեցուն գծերի համար նաև յուղալրասնուցող սարքերով ու յուղի ճնշման ազդանշանման համակարգով:

21) Մալուխային կառույց` կառույց, որը հատուկ նախատեսված է դրանում մալուխների, մալուխային կցորդիչների, ինչպես նաև յուղալեցուն մալուխային գծերի աշխատանքն ապահովելու համար նախատեսված յուղալրասնուցող սարքերի և այլ սարքավորման զետեղման համար: Մալուխային կառույցներ են մալուխային թունելները, անցուղիները, տուփախողովակները, բլոկները, հորանները, հարկերը, կրկնակի հատակները, մալուխային հենուղիները, ստորասրահները, խցերը, լրասնուցող կետերը: Մալուխային կառույցները կարող են լինել`

ա) մալուխային թունել` հենարանային կառուցվածքներով դասավորված փակ կառույց (միջանցք)` հենարանների վրա մալուխների և մալուխային կցորդիչների տեղավորման համար` ամբողջ երկարությամբ ազատ անցմամբ, որը հնարավորություն է տալիս կատարելու մալուխների անցկացում, մալուխային գծերի նորոգում և զննում,

բ) մալուխային անցուղի` փակ և բնահողի, հատակի, ծածկի և այլնի մեջ խորացված (մասնակի կամ ամբողջությամբ) ոչ միջանցուկ կառույց, որը նախատեսված է մալուխների տեղակայման համար, որոնց դասավորումը, զննումը և նորոգումը հնարավոր է միայն ծածկի հանման դեպքում,

գ) մալուխային հորան` ուղղաձիգ մալուխային կառույց, որի բարձրությունը մի քանի անգամ մեծ է կառույցի հատույթից և, որը հանդերձված է պահանգներով կամ սանդուղքով` մարդկանց տեղաշարժման համար (միջանցուկ հորաններ), կա'մ մասնակի, կա'մ ամբողջությամբ հանովի պատով (ոչ միջանցուկ հորաններ),

դ) մալուխային հարկ` շենքի մաս, որը սահմանափակված է հատակով և ծածկով կամ վերնածածկով` հատակի և ծածկի (կամ վերնածածկի) ցցուն մասի միջև ոչ պակաս 1,8 մ հեռավորությամբ,

ե) կրկնակի հատակ` խոռոչ, որը սահմանափակված է սենքի պատերով, միջհարկային ծածկով և հանովի սալերից սենքի հատակով (ամբողջ մակերևույթի կամ մի մասի վրա),

զ) մալուխային բլոկ` մալուխների անցկացման համար խողովակներից (անցուղիներից) պատրաստված մալուխային կառույց` դրան պատկանող հորերի հետ,

է) մալուխային խուց` ստորգետնյա մալուխային կառույց, որը ծածկվում է խուլ հանովի բետոնե սալով, և, որը նախատեսված է մալուխային կցորդիչների տեղավորման կամ մալուխները բլոկների մեջ միջաձգելու համար: Խուցը, որն ունի ելանցք` դրա մեջ մտնելու համար, կոչվում է մալուխային հոր,

ը) մալուխային հենուղի` գետներեսի կամ վերգետնյա բաց հորիզոնական կամ թեք երկարաձգված մալուխային կառույցը:

Մալուխային հենուղին կարող է լինել միջանցուկ կամ ոչ միջանցուկ,

թ) մալուխային ստորասրահ` գետներեսի կամ վերգետնյա, ամբողջապես կամ մասամբ փակ (օրինակ` առանց կողմնային պատերի) հորիզոնական կամ թեք երկարաձգված միջանցուկ մալուխային կառույց:

22) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի մայրուղի` սնող տրանսֆորմատորային ենթակայանից մինչև ծայրային հենարան գծի տեղամաս: ՕԳ-ի մայրուղուն կարող են միացվել գծային ճյուղավորումները կամ դեպի մուտք գնացող ճյուղավորումները:

23) Մեծ անցումներ` ՕԳ-ի փոխհատումները գետերի, ջրանցքների, լճերի և ջրամբարների նավարկելի հատվածների հետ, որոնց վրա տեղակայվում են 50 մ և ավելի բարձրությամբ հենարաններ, ինչպես նաև կիրճերի, հեղեղատների, ջրային տարածքների և այլ խոչընդոտների հետ փոխհատումները 700 մ-ից ավելի հենամեջերով` անկախ ՕԳ-ի հենարանների բարձրությունից:

Սույն ՏԿ-ում օգտագործվում են նաև որոշ հասկացություններ, որոնց իմաստը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 1-ին գլխում:

24) Յուղալեցուն մալուխային գիծ` ցածր կամ բարձր ճնշման մալուխային գիծ, որում երկարատև թույլատրելի ավելցուկային ճնշումը կազմում է`

ա) 0,0245-0,294 ՄՊա (0,25-3,0 կգուժ/սմ2)` կապարե թաղանթով ցածր ճնշման մալուխների համար,

բ) 0,0245-0,49 ՄՊա (0,25-5,0 կգուժ/սմ2)` ալյումինե թաղանթով ցածր ճնշման մալուխների համար,

գ)1,08-1,57 ՄՊա (11-16 կգուժ/սմ2)` բարձր ճնշման մալուխների համար:

25) Նեղվածք պայմաններում ՕԳ-ի ուղեգիծ` ՕԳ-ի ուղեգծի տեղամասեր, որոնք անցնում են վերգետնյա և (կամ) ստորգետնյա հաղորդակցուղիներով, կառույցներով, շինություններով հագեցված տարածքներով:

26) Շերտ` մետաղյա շերտը (որպես էլեկտրահաղորդագծի կրող տարր), որը կիպ ամրացված է պատի, առաստաղի կամ այլ մակերևույթի վրա և նախատեսված է հաղորդալարերը, մալուխները կամ դրանց փնջերը վրան ամրացնելու համար:

27) Չբնակեցված տեղանք` հողեր, որոնք չեն պատկանում բնակեցված և դժվարամատչելի տեղանքին:

28) Վաք` բաց կառուցվածք, որը նախատեսված է դրա վրայով հաղորդալարեր և մալուխներ անցկացնելու համար և պատրաստված է չայրվող նյութերից:

29) Տնկարկներ` բնական կամ արհեստական ծառերով կամ թփերով պատված տարածքներ, այգիներ ու զբոսայգիներ:

30) Տուփախողովակ` ուղղանկյուն կամ այլ հատույթի ձևով փակ դատարկ կառուցվածք, որը նախատեսված է դրա միջով հաղորդալարեր և մալուխներ անցկացնելու համար: Տուփախողովակը պետք է ծառայի դրանով անցկացված հաղորդալարերը և մալուխները մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար:

Տուփախողովակները կարող են լինել խուլ կամ բացվող կափարիչներով, հոծ կամ ծակոտկեն պատերով և կափարիչներով: Խուլ տուփախողովակները պետք է ունենան բոլոր կողմերից հոծ պատեր և չունենան կափարիչներ:

31) Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծի հատված` սևեռակային կցորդիչների կամ սևեռակային և ծայրային կցորդիչների միջև ընկած գծի մաս:

32) Քողարկված էլեկտրահաղորդագիծ` էլեկտրահաղորդագիծ, որն անցկացված է շենքերի և կառույցների կառուցատարրերի (պատերի, հատակների, հիմքերի, ծածկերի միջով) ներսով, ինչպես նաև հատակը նախապատրաստելիս` ծածկի միջով, անմիջապես հանովի հատակի տակով և այլն:

Քողարկված էլեկտրահաղորդագծի դեպքում պետք է կիրառվեն հաղորդալարերի և մալուխների անցկացման հետևյալ եղանակները` խողովակներում, ճկուն մետաղյա ճկափողերում, տուփախողովակներում, փակ անցուղիներում (կանալներում) և շինարարական կառուցվածքների դատարկություններում, սվաղման ենթակա ակոսներում` սվաղի տակ. միաձուլելով շինարարական կառուցվածքներում դրանց պատրաստման ժամանակ:

33) ՕԳ-ի հենամեջ` երկու հենարանների կամ դրանց փոխարինող կառուցվածքների միջև ՕԳ-ի հատվածը: ՕԳ-ի բնութագրերն են`

ա) հենամիջի երկարություն` ՕԳ-ի այդ հատվածի հորիզոնական պրոյեկցիան,

բ) եզրաչափային հենամեջ (1եզր)` հենամեջ, որի երկարությունը որոշվում է հաղորդալարերից մինչև գետին նորմավորված ուղղաձիգ հեռավորությամբ` կատարյալ հարթ մակերևույթի վրա հենարանների տեղակայման դեպքում,

գ) քամու հենամեջ (1քամու)` ՕԳ-ի հատվածի երկարություն, որից հաղորդալարերի կամ ամպրոպապաշտպան մետաղաճոպանների (այսուհետ` մետաղաճոպաններ) վրա քամու ճնշումն ընկալվում է հենարանի կողմից,

դ) կշռային հենամեջ (1կշ)` ՕԳ-ի հատվածի երկարություն, որի հաղորդալարերի (մետաղաճոպանների) կշիռն ընկալվում է հենարանի կողմից,

ե) հաղորդալարի կախվածքի սլաք (f)` հաղորդալարի ամրացման կետերը միացնող ուղղից մինչև հաղորդալար ուղղաձիգ հեռավորությունը,

զ) հաղորդալարի կախվածքի եզրաչափային սլաք (fեզր)` եզրաչափային հենամիջում կախվածքի առավելագույն սլաք,

է) խարսխային հենամեջ` ՕԳ-ի հատված` երկու ամենամոտ խարսխային հենարանների միջև,

ը) կախոցային մեկուսիչ` մեկուսիչ, որը նախատեսված է հոսանատար տարրերը հենարաններին և ճարտարագիտական կառույցների կրող կառուցվածքներին ու զանազան տարրերին շարժական ամրակապման համար,

թ) մեկուսիչների շարան` մի քանի կախոցային մեկուսիչներից և գծային ամրանից կազմված սարքվածք, որոնք շարժական միացված են միմյանց,

ժ) ճոպանային ամրակապում` ամպրոպապաշտպան մետաղաճոպանները հենարանին ամրացնելու սարքվածք: Եթե ճոպանային ամրակապի կազմի մեջ մտնում է մեկ կամ մի քանի մեկուսիչ, ապա այն կոչվում է մեկուսացված,

ժա) ցցաձողային մեկուսիչ` մեկուսիչ, որը կազմված է հենարանի ցցաձողին կամ կեռին ամրացված մեկուսչային մասից,

ժբ) պաշտպանական թաղանթով հաղորդալարի ուժեղացված ամրակապում` հաղորդալարի ամրակապում ցցաձողային մեկուսիչին կամ մեկուսիչների շարանին, որը ՕԳՊ-ի բնականոն և վթարային ռեժիմներում հարևան հենամեջերում ճիգերի տարբերության առաջացման դեպքում կանխում է հաղորդալարերի սահքը,

ժգ) հաղորդալարերի (ճոպանների) «պար»` հենամիջում հաղորդալարի (մետաղաճոպանի) կայունացած պարբերական ցածր հաճախականության (0,2-ից մինչև 2 Հց) տատանումներ սառցակեղևի միակողմանի կամ անհամաչափ (ոչ սիմետրիկ) նստվածքով (թաց ձյան, եղյամի խառնուրդի), որոնք առաջանում են 3-ից մինչև 25 մ/վ արագությամբ քամուց և ստեղծում կանգուն ալիքներ (երբեմն վազող ալիքների հետ զուգակցված), մեկից մինչև քսան կիսալիքների թվով և 0,3-ից մինչև 5 մ ամպլիտուդով,

ժդ) հաղորդալարերի (մետաղաճոպանների) թրթռում` հաղորդալարի (մետաղաճոպանի) պարբերական տատանումներ հենամիջում 3-ից մինչև 150 Հց հաճախականությամբ, որոնք տեղի են ունենում ուղղաձիգ հարթության մեջ քամու դեպքում և առաջացնում են կանգուն ալիքներ այնպիսի տատանաթափով (կրկնակի ամպլիտուդով), որը կարող է գերազանցել հաղորդալարի (մետաղաճոպանի) տրամագիծը:

34) ՕԳ-ի վիճակը մեխանիկական հաշվարկներում`

ա) բնականոն ռեժիմ` ռեժիմ չկտրված հաղորդալարերի, մետաղաճոպանների, մեկուսիչների շարանի և ճոպանային ամրակապերի դեպքում,

բ) վթարային ռեժիմ` ռեժիմ մեկ կամ մի քանի կտրված հաղորդալարերի կամ մետաղաճոպանների, մեկուսիչների կամ ճոպանային ամրակապերի դեպքում,

գ) հավաքակցման ռեժիմ` ռեժիմ` հենարանների և հաղորդալարերի հավաքակցման պայմաններում:

35) ՕԳ-ի վրա քամու ներգործության պայմաններ` պայմաններ, որոնք տարբերակվում են տեղանքի երեք տեսակով`

ա) Ա տիպի տեղանք` ջրային ավազանների, ջրամբարների բաց ափեր, անապատներ, տափաստաններ, անտառատափաստաններ,

բ) Բ տիպի տեղանք` քաղաքային տարածքներ, անտառային զանգվածներ և այլ վայրեր, որոնք հավասարաչափ ծածկված են հենարանի բարձրության ոչ պակաս 2/3-ին հավասար խոչընդոտներով,

գ) Գ տիպի տեղանք` քաղաքային շրջաններ, որոնք կառուցապատված են 25 մ-ից ավելի բարձրության շենքերով, անտառուղիներն անտառային զանգվածներում` հենարանների բարձրությունից մեծ բարձրությամբ ծառերով, լեռներով պաշտպանված ոլորապտույտ և նեղ թեք հովիտները և կիրճերը:

Օդային գիծը համարվում է տվյալ տիպի տեղանքում տեղադրված, եթե այդ տեղանքը պահպանվում է ՕԳ-ի հողմակողմից հենարանի բարձրության երեսնապատիկին հավասար հեռավորության վրա` մինչև 60 մ բարձրության հենարանների դեպքում, և 2 կմ` ավելի մեծ բարձրության դեպքում:

36) 1 կՎ-ից բարձր էլեկտրահաղորդման օդային գիծ` սարքվածք` էլեկտրաէներգիան հաղորդալարերով հաղորդելու համար, որի մասերը դասավորված են բաց օդում և մեկուսացնող կառուցվածքների ու ամրանների միջոցով ամրացված են հենարաններին կամ ճարտարագիտական կառուցվածքների (կամուրջներ, ուղանցումներ և այլն) վրա տեղակայված կայունակներին և կանգնակներին:

ՕԳ-ի կամ պաշտպանիչ թաղանթով հաղորդալարերով ՕԳ-ի (ՕԳՊ-ի) սկիզբ կամ վերջ են համարվում`

ա) փակ բաշխիչ սարքավորումում (ՓԲՍ-ում)` միջանցուկ մեկուսչին միացվող ապարատային սեղմակից հաղորդալարի ելքի տեղը,

բ) գծային ճակատամուտքով բաց բաշխիչ սարքավորումում (ԲԲՍ-ում)` գծային ճակատամուտքի վրա մեկուսիչների ձգովի շարանի սեղմակից դեպի ՕԳ-ի կողմը հաղորդալարի դուրս գալու տեղը,

գ) լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանում (ԼՏԵ-ում)` հաղորդալարը ԼՏԵ-ի մեկուսչին ամրակապելու տեղը կամ ապարատային սեղմակից հաղորդալարի ելքի տեղը,

դ) դուրսբերովի բաժանիչով տրանսֆորմատորային ենթակայանում (ՏԵ-ում)` բաժանիչին միացվող ապարատային սեղմակից հաղորդալարի ելքի տեղը:

37) Սույն ՏԿ-ում կիրառվում են հետևյալ հապավումները`

ԱԿՄ` ավտոմատ կրկնակի միացում

ԱՀՊՍ` անջատիչների հրաժարման պահուստավորման սարք

ԲԲՍ` բաց բաշխիչ սարքավորում

ԻՄՀ` ինքնակրող մեկուսացված հաղորդալարեր

ԼՏԵ` լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան

Խ` խարսխային

ԽՊ` խողովակավոր պարպիչներ

Ծ` ծայրային

ԿԳ` կապի գիծ (հեռահաղորդակցության համար, տրանսպորտի կառավարման ազդանշանային գծեր)

ԿՄ` կարճ միակցում

ԿՄԿ` կայծային միջակայք

ՀԼՀ` հաղորդալարային հաղորդում

ՀՀԳ` հաղորդալարային հաղորդման գծեր

Մ` միջանկյալ

ՄԽ` միակցում` խառը

ՄՕԿԳ-ՕԳ` մանրաթելային օպտիկական կապի գիծ` էլեկտրահաղորդման օդային գծերի վրա

ՇՆ` շինարարական նորմեր

ՊԱՄ` պահուստի ավտոմատ միացում

ՏԿ` տեխնիկական կանոնակարգ

ՓԲՍ` փակ բաշխիչ սարքավորում

ՓՊ` փականային պարպիչներ

ՔՀՑ` քաղաքային հեռախոսային ցանց

ՕԳ` օդային գիծ

ՕԳՄ` օդային գիծ` մեկուսացված հաղորդալարերով

ՕԳՊ` օդային գիծ` պաշտպանիչ թաղանթով հաղորդալարերով

ՕՄԱՄ` օպտիկական մալուխ` ներկառուցված ամպրոպապաշտպան մետաղաճոպանում

ՕՄԻ` ինքնակիր ոչ մետաղական օպտիկական մալուխ

ՕՄԻՄ` օպտիկական մանրաթելային ինքնակիր մալուխ` ոչ մետաղական

ՕՄՈՖ` օպտիկական մալուխ` ինքնակիր ոչ մետաղական, ամպրոպապաշտպան մետաղաճոպանին կամ ֆազային հաղորդալարին ամրակցվող

ՕՄՖՀ` օպտիկական մալուխ` ներկառուցված ֆազային հաղորդալարում:

 

3. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Էլեկտրահաղորդագծերի հաղորդալարերի և մալուխների թույլատրելի երկարատև հոսանքները պետք է ընտրվեն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ կամ 11-րդ գլուխների (կախված հաղորդալարերի և մալուխների տեսակից)` հաշվի առնելով շրջապատող միջավայրի ջերմաստիճանը և անցկացման եղանակը:

2) Էլեկտրահաղորդագծերում հաղորդալարերի և մալուխների հոսանահաղորդիչ ջղերի հատույթները պետք է լինեն սույն ՏԿ-ի 1.1 աղյուսակում ներկայացված նորմերից ոչ պակաս: Հողակցման և զրոյական պաշտպանական հաղորդիչների հատույթները պետք է ընտրվեն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 37-րդ, 38-րդ և 39-րդ գլուխների պահանջներին համապատասխան:

3) Պողպատե և այլ մեխանիկապես ամուր խողովակներում, ճկափողերում, տուփախողովակներում, վաքերում և շենքերի շինարարական կառուցվածքների փակ անցուղիներում հաղորդալարերի և մալուխների համատեղ անցկացումը (բացառությամբ փոխադարձ պահուստավորվողների) թույլատրվում է`

ա) մեկ ագրեգատի բոլոր շղթաների միացման դեպքում,

բ) տեխնոլոգիական գործընթացով կապված մի քանի մեքենաների վահանների, պանելների, վահանակների և այլն, ուժային և հսկման շղթաների միացման դեպքում,

գ) բարդ լուսատուները սնող շղթաների միացման դեպքում,

դ) միատեսակ լուսավորության (աշխատանքային կամ վթարային) մի քանի խմբերի շղթաների (հաղորդալարերի ընդհանուր թիվը խողովակում ութից ոչ ավելի) միացման դեպքում,

ե) մինչև 42 Վ լուսավորության շղթաները` 42 Վ-ից բարձր շղթաների հետ միացման դեպքում ` այն պայմանով, որ 42 Վ-ից ցածր շղթաները պարփակվեն առանձին մեկուսիչ խողովակում:

4) Չի թույլատրվում մի խողովակում, ճկափողում, տուփախողովակում, փնջում, շինարարական կառուցվածքի փակ անցուղում կամ մի վաքի վրա փոխադարձ պահուստավորվող շղթաների, աշխատանքային և վթարային լուսավորության, ինչպես նաև 42 Վ-ից բարձր լարման շղթաների հետ մինչև 42 Վ լարման շղթաների համատեղ անցկացումը` բացառությամբ սույն գլխի 3-րդ կետի «ե» ենթակետի:

 

Աղյուսակ 1.1.

 

Էլեկտրահաղորդագծերում հաղորդալարերի և մալուխների հոսանատար ջղերի նվազագույն հատույթները

 

Հաղորդիչները Ջղերի հատույթը, մմ2
պղնձե ալյումինե
1 2 3
Կենցաղային էլեկտրաընդունիչների միացման քուղեր 0,35 -
Արդյունաբերական կայանքներում շարժական և փոխադրովի էլեկտրաընդունիչների միացման մալուխներ 0,75 -
Երկջիղ ոլորված բազմալար ջղերով հաղորդալարեր` հոլովակների վրա անշարժ անցկացման համար 1 -
Սենքերի ներսում անշարժ էլեկտրահաղորդագծի չպաշտպանված մեկուսացված հաղորդալարեր.    
ուղղակիորեն հիմքերի վրայով, հոլովակների, ճենապակե սեղմակների և մետաղաճոպանների վրա 1 2,5

վաքերի վրա, տուփախողովակների մեջ (բացի խուլերից)`

   

պտուտակային սեղմակներին միացվող ջղերի համար

1 2

զոդմամբ միացվող ջղերի համար`

   

միալար

0,5 -

բազմալար (ճկուն)

0,35 -

մեկուսիչների վրա

1,5 4,0
Չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերն արտաքին էլեկտրահաղորդագծերում`    
պատերի, կառուցվածքների կամ հենարանների վրայով` մեկուսիչների վրա 2,5 4,0

ծածկերի տակ օդային գծից ներանցումներ` հոլովակների վրա

1,5 2,5
Չպաշտպանված և պաշտպանված մեկուսացված հաղորդալարեր և մալուխներ` խողովակներում, մետաղյա ճկափողերում և խուլ տուփախողո-վակներում 1 2
Անշարժ էլեկտրահաղորդագծի մալուխներ և պաշտպանված մեկուսացված հաղորդալարեր (առանց խողովակների, ճկափողերի և խուլ տուփախողովակների)`    

պտուտակային սեղմակներին միացվող ջղերի համար

1 2

զոդմամբ միացվող ջղերի համար

   

միալար

0,5 -

բազմալար (ճկուն)

0,35 -
Փակ անցուղիներում կամ միաձուլմամբ (շինարարական կառուցվածքներում կամ սվաղի տակ) անցկացված պաշտպանված և չպաշտպանված հաղորդալարեր և մալուխներ 1 2

 

Այդ շղթաների անցկացումը թույլատրվում է միայն ոչ պակաս 0,25 ժ հրակայունության սահմանով, չայրվող նյութից, հոծ երկայնական միջնորմներով տուփախողովակների և վաքերի տարբեր հատվածներում:

Թույլատրվում է պրոֆիլի (շվելերի, անկյունակի և այլն) տարբեր արտաքին կողմերով վթարային (տարահանման) և աշխատանքային լուսավորության շղթաների անցկացումը:

5) Մալուխային կառուցվածքների, արտադրական սենքերի և էլեկտրասենքերի էլեկտրահաղորդագծերի համար պետք է կիրառել միայն դժվարայրվող կամ չայրվող նյութերից թաղանթներով հաղորդալարեր և մալուխներ, իսկ չպաշտպանված հաղորդալարերը` միայն դժվարայրվող կամ չայրվող նյութերից մեկուսացմամբ:

6) Պողպատե խողովակներով կամ պողպատե թաղանթով մեկուսացված խողովակներով փոփոխական կամ ուղղված հոսանքի դեպքում ֆազային և զրոյական (կամ ուղիղ և հետադարձ) հաղորդիչների անցկացումը պետք է իրականացվի մեկ ընդհանուր խողովակում:

Ֆազային և զրոյական աշխատանքային (կամ ուղիղ և հետադարձ) հաղորդիչներ առանձին պողպատե խողովակներում կամ պողպատե թաղանթով մեկուսացված խողովակներում թույլատրվում է անցկացնել, եթե բեռնվածքի երկարատև հոսանքը հաղորդիչում 25 Ա-ից չի գերազանցում:

7) Խողովակներում, խուլ տուփախողովակներում, ճկուն մետաղյա ճկափողերում և փակ անցուղիներում հաղորդալարերի և մալուխների անցկացման դեպքում պետք է ապահովվի հաղորդալարերի և մալուխների փոխարինման հնարավորությունը:

8) Շենքերի և կառույցների կառուցատարրերի փակ անցուղիները և դատարկությունները, որոնք օգտագործվում են հաղորդալարերի և մալուխների անցկացման համար, պետք է լինեն չայրվող:

9) Հաղորդալարերի և մալուխների միացումը, ճյուղավորումը և վերջավորումը պետք է կատարվեն մամլման, եռակցման, զոդման կամ սեղմման (պտուտակային, հեղույսային և այլն) միջոցով` տեխնոլոգիական հրահանգներին համապատասխան:

10) Հաղորդալարերի կամ մալուխների ջղերի միացումների, միակցումների և ճյուղավորումների տեղերում պետք է նախատեսվի հաղորդալարի (մալուխի) պաշար` կրկնական միացման, ճյուղավորման կամ միակցումների հնարավորությունն ապահովելու համար:

11) Հաղորդալարերի և մալուխների միացումների և ճյուղավորումների տեղերը պետք է մատչելի լինեն զննման և նորոգման համար:

12) Միացումների և ճյուղավորումների տեղերում հաղորդալարերը և մալուխները չպետք է կրեն ձգաուժի մեխանիկական ճիգեր:

13) Հաղորդալարերի և մալուխների ջղերի միացումների և ճյուղավորումների տեղերը, ինչպես նաև միակցիչ և ճյուղավորիչ սեղմակները և այլն, պետք է ունենան այդ հաղորդալարերի և մալուխների ջղերի ամբողջական մասերի մեկուսացմանը համարժեք մեկուսացում:

14) Հաղորդալարերի և մալուխների միացումները և ճյուղավորումները, բացառությամբ մեկուսիչ հենարանների վրա անցկացված հաղորդալարերի, պետք է կատարվեն. միակցիչ և ճյուղավորիչ տուփախողովակներում, միակցիչ և ճյուղավորիչ սեղմակների մեկուսիչ պատյաններում, շինարարական կառուցվածքների հատուկ խորշերում, էլեկտրատեղակայման սարքվածքների, սարքերի և մեքենաների պատյանների ներսում: Մեկուսիչ հենարանների վրա անցկացնելու դեպքում հաղորդալարերի միացումները կամ ճյուղավորումները պետք է կատարել ուղղակիորեն մեկուսչի, ճենապակե սեղմակի մոտ կամ դրանց վրա, ինչպես նաև հոլովակի վրա:

15) Միակցիչ և ճյուղավորիչ տուփախողովակների և սեղմակների կառուցվածքը պետք է համապատասխանի անցկացման եղանակին և շրջապատող միջավայրի պայմաններին:

16) Միակցիչ ու ճյուղավորիչ տուփախողովակները և միակցիչ ու ճյուղավորիչ սեղմակների մեկուսիչ իրանները պետք է պատրաստված լինեն չայրվող կամ դժվարայրվող նյութերից:

17) Էլեկտրահաղորդագծերի մետաղյա տարրերը (կառուցվածքները, տուփախողովակները, վաքերը, խողովակները, ճկափողերը, պահանգները և այլն) պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից` շրջապատող միջավայրի պայմաններին համապատասխան:

18) Էլեկտրահաղորդագծերը պետք է կատարված լինեն` հաշվի առնելով ջերմաստիճանային և նստվածքային կարերի հետ հատման տեղերում դրանց հնարավոր տեղաշարժերը:

 

II. ՄԻՆՉԵՎ 1 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԻ ՏԵՍԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԻ ՈՒ ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) Էլեկտրահաղորդագիծը պետք է համապատասխանի շրջապատող միջավայրի պայմաններին, կառույցների նշանակությանը և արժեքավորությանը, դրանց կառուցվածքին և ճարտարապետական առանձնահատկություններին:

Էլեկտրահաղորդագիծն ամբողջ երկարությամբ պետք է լինի հեշտ ճանաչելի` ըստ հաղորդալարերի հետևյալ գույների`

ա) կապույտ գույն` էլեկտրական ցանցի զրոյական աշխատանքային կամ միջին հաղորդչի նշման համար,

բ) կանաչ` դեղին երկու գույների համակցություն` պաշտպանական կամ զրոյական հաղորդչի նշման համար,

գ) կանաչ` դեղին երկու գույների համակցություն ամբողջ երկարությամբ կապույտ նշանով գծի ծայրերում, որն արվում է հավաքակցման ժամանակ` համատեղված զրոյական աշխատանքային և զրոյական պաշտպանական հաղորդչի նշման համար,

դ) սև, շագանակագույն, կարմիր, մանուշակագույն, մոխրագույն, վարդագույն, սպիտակ կամ նարնջագույն` ֆազային հաղորդչի նշման համար:

2) Էլեկտրահաղորդագծի տեսակի և հաղորդալարերի ու մալուխների անցկացման եղանակի ընտրության դեպքում պետք է հաշվի առնվեն էլեկտրաանվտանգության և հրդեհային անվտանգության պահանջները:

3) Էլեկտրահաղորդագծի տեսակի, հաղորդալարերի ու մալուխների և դրանց անցկացման եղանակի ընտրությունը պետք է իրականացնել 2.1 աղյուսակին համապատասխան:

4) Էլեկտրահաղորդագծերում կիրառվող հաղորդալարերի և մալուխների թաղանթները և մեկուսացումը պետք է համապատասխանեն անցկացման եղանակին և շրջապատող միջավայրի պայմաններին: Մեկուսացումը, բացի դրանից, պետք է համապատասխանի նաև ցանցի անվանական լարմանը:

 

Աղյուսակ 2.1.

 

Էլեկտրահաղորդագծերի տեսակների անցկացման եղանակների և
հաղորդալարերի ու մալուխների ընտրությունը

 

Շրջապատող
միջավայրի
պայմանները

Էլեկտրահաղորդագծի տեսակը և
անցկացման եղանակը

Հաղորդալարերը և
մալուխները

1

2

3

 

Բաց էլեկտրահաղորդագծեր

 
Չոր և խոնավ սենքեր Հոլովակների և ճենապակե սեղմակների վրայով Չպաշտպանված միաջիղ հաղորդալարեր
Չոր սենքեր Հոլովակների և ճենապակե սեղմակների վրայով Ոլորված երկջիղ հաղորդալարեր
Բոլոր տեսակի սենքեր և արտաքին կայանքներ Մեկուսիչների վրայով, ինչպես նաև խոնավ տեղերում կիրառելու համար նախատեսված հոլովակների վրայով: Արտաքին կայանքներում խոնավ տեղերի համար հոլովակները (մեծ չափերի) թույլատրվում է կիրառել միայն այն տեղերում, որտեղ բացառվում է ուղղակիորեն էլեկտրահաղորդագծի վրա անձրևի կամ ձյան տեղումների հնարավորությունը (ծածկերի տակ) Չպաշտպանված միաջիղ հաղորդալարեր
Արտաքին կայանքներ Անմիջականորեն պատերի, առաստաղների մակերևույթներով և լարերի, շերտերի և այլ կրող կառուցատարրերի վրայով Ոչ մետաղյա և մետաղյա թաղանթով մալուխ
Բոլոր տեսակի սենքեր Անմիջականորեն պատերի, առաստաղների մակերևույթներով և լարերի, շերտերի և այլ կրող կառուցատարրերի վրայով Չպաշտպանված և պաշտպանված միաջիղ և բազմաջիղ հաղորդալարեր:
Ոչ մետաղյա և մետաղյա թաղանթներով մալուխներ
Բոլոր տեսակի սենքեր և արտաքին կայանքներ Վաքերի վրայով և բացվող կափարիչներով տուփախողովակների միջով Չպաշտպանված և պաշտպանված միաջիղ և բազմաջիղ հաղորդալարեր: Ոչ մետաղյա և մետաղյա թաղանթներով մալուխներ
Բոլոր տեսակի սենքեր և արտաքին կայանքներ (միայն տանող մետաղաճոպանով հատուկ հաղորդալարեր արտաքին կայանքների համար կամ մալուխներ) Մետաղաճոպանների վրայով Հատուկ հաղորդալարեր` տանող մետաղաճոպանով: Չպաշտպանված և պաշտպանված միաջիղ և բազմաջիղ հաղորդալարեր: Մետաղյա և ոչ մետաղյա թաղանթներով մալուխներ
 

Քողարկված էլեկտրահաղորդագծեր

 
Բոլոր տեսակի սենքեր և արտաքին կայանքներ

Այրվող նյութերից (ինքնիրեն չմարող պոլիէթիլեն և այլն) պատրաստված ոչ մետաղյա խողովակներում: Շինարարական կառուցվածքների փակ անցուղիներում: Սվաղի տակ:
Բացառություններ`
ա) արգելվում է խոնավ, բացառիկ խոնավ սենքերում ու արտաքին կայանքներում մետաղյա թաղանթով մեկուսիչ խողովակների կիրառումը,
բ) արգելվում է խոնավ, բացառիկ խոնավ սենքերում և արտաքին կայանքներում 2 մմ և պակաս հաստությամբ պատերով պողպատյա խողովակների և պողպատյա խուլ տուփախողովակների կիրառումը:

Չպաշտպանված և պաշտպանված միաջիղ և բազմաջիղ հաղորդալարեր: Ոչ մետաղյա թաղանթով մալուխներ
Չոր, թաց և խոնավ սենքեր Շինարարական կառուցվածքներին միաձուլված` դրանց պատրաստման ժամանակ Չպաշտպանված հաղորդալարեր
 

Բաց և քողարկված էլեկտրահաղորդագծեր

 
Բոլոր տեսակի սենքեր և արտաքին կայանքներ

Մետաղյա ճկափողերում: Պողպատյա խողովակներում (սովորական և նրբապատ) և խուլ պողպատյա տուփախողովակներում: Դժվարայրվող նյութերից պատրաստված ոչ մետաղյա խողովակներում և փակ տուփախողովակներում: Մետաղյա թաղանթով մեկուսիչ խողովակներում:
Բացառություններ`
ա) արգելվում է խոնավ, բացառիկ խոնավ սենքերում և արտաքին կայանքներում մետաղյա թաղանթով մեկուսիչ խողովակների կիրառումը,
բ) արգելվում է խոնավ, բացառիկ խոնավ սենքերում և արտաքին կայանքներում 2 մմ և պակաս հաստությամբ պողպատյա խողովակների և պողպատյա խուլ տուփախողովակների կիրառումը:

Չպաշտպանված և պաշտպանված միաջիղ և բազմաջիղ հաղորդալարեր: Ոչ մետաղյա թաղանթով մալուխներ

 

Կայանքի բնութագրերով պայմանավորված հատուկ պահանջների առկայության դեպքում հաղորդալարերի մեկուսացումը և հաղորդալարերի ու մալուխների պաշտպանական թաղանթները պետք է ընտրվեն` հաշվի առնելով այդ պահանջները (ներառյալ սույն գլխի 20-րդ և 21-րդ կետերը):

5) Զրոյական աշխատանքային հաղորդիչները պետք է ունենան ֆազային հաղորդիչների մեկուսացմանը համարժեք մեկուսացում:

Արտադրական բնականոն սենքերում թույլատրվում է բաց էլեկտրահաղորդագծերի մետաղաճոպաններն ու պողպատե խողովակները, ինչպես նաև բաց տեղակայված հոսանահաղորդիչների մետաղյա պատյանները, շենքերի մետաղյա կառուցվածքները, արտադրական նշանակության կառուցվածքները (օրինակ` սյուներ, ենթաամբարձիչային ուղիներ) և մեխանիզմներն օգտագործել որպես գծի աշխատանքային հաղորդիչներից մեկը` մինչև 42 Վ լարման ցանցերում: Ընդ որում, պետք է ապահովված լինեն այդ հաղորդիչների անընդհատությունը, բավականաչափ հաղորդականությունը, ծայրակցումների տեսանելիությունը և հուսալի եռակցումը:

Վերը նշված կառուցվածքների օգտագործումը որպես աշխատանքային հաղորդիչ չի թույլատրվում, եթե կառուցվածքները գտնվում են ուղղակիորեն շենքերի կամ կառուցվածքների այրվող մասերի մոտ:

6) Հաղորդալարերի և մալուխների, հաղորդալարերով և մալուխներով խողովակների ու տուփախողովակների անցկացումը, ըստ հրդեհային անվտանգության պայմանների, պետք է բավարարի 2.2 աղյուսակի պահանջները:

7) Այրվող նյութերից թաղանթ ունեցող պաշտպանված հաղորդալարերի (մալուխների) և չպաշտպանված հաղորդալարերի բաց անցկացման դեպքում հաղորդալարից (մալուխից) մինչև այրվող նյութերի հիմքերի, կառուցվածքների, մասերի մակերևույթը, լուսանցիկ հեռավորությունը պետք է կազմի ոչ պակաս 10 մմ: Նշված հեռավորությունն ապահովելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է հաղորդալարը (մալուխը) մակերևույթից զատել չայրվող նյութի շերտով, որը հաղորդալարի (մալուխի) յուրաքանչյուր կողմից պետք է դուրս ցցված լինի ոչ պակաս 10 մմ:

8) Այրվող նյութերից պաշտպանիչ թաղանթ ունեցող հաղորդալարերը (մալուխները) և չպաշտպանված հաղորդալարերը փակ խորշերում, շինարարական կառուցվածքների դատարկություններում (օրինակ` պատի և երեսպատվածքի միջև), ակոսներում և այլն` այրվող կառուցվածքների առկայությամբ, քողարկված անցկացնելու դեպքում անհրաժեշտ է պաշտպանել բոլոր կողմերից չայրվող նյութի հոծ շերտով:

 

Աղյուսակ 2.2.

 

Էլեկտրահաղորդագծի տեսակների և հաղորդալարերի ու մալուխների անցկացման եղանակը` ըստ հրդեհային անվտանգության պայմանների

 

Էլեկտրահաղորդագծի տեսակը և կառուցվածքներով ու հիմքերով անցկացման եղանակը Հաղորդալարերը և մալուխները
Այրվող նյութերից Չայրվող կամ դժվարայրվող նյութերից

Բաց էլեկտրահաղորդագծեր

Հոլովակների, մեկուսիչների կամ չայրվող նյութերից պատրաստված տակդիրի վրա Ուղղակիորեն Չպաշտպանված հաղորդալարեր, այրվող նյութերից թաղանթով պաշտպանված հաղորդալարեր և մալուխներ
Ուղղակիորեն Ուղղակիորեն Պաշտպանված հաղորդալարեր և մալուխներ` այրվող և դժվարայրվող նյութերից թաղանթով
Չայրվող նյութերից խողովակներում և տուփախողովակներում Չայրվող և դժվարայրվող
նյութերից խողովակներում և
տուփախողովակներում
Չպաշտպանված և պաշտպանված հաղորդալարեր ու մալուխներ` այրվող և դժվարայրվող նյութերից թաղանթի մեջ

Քողարկված էլեկտրահաղորդագծեր

Չայրվող նյութերից տակդիրով և հետագա սվաղումով, կամ այրվող այլ նյութերից հոծ շերտով բոլոր կողմերից պաշտպանված Ուղղակիորեն Չպաշտպանված հաղորդալարեր, պաշտպանված հաղորդալարեր և մալուխներ` այրվող նյութերից թաղանթով
Չայրվող նյութերից տակդիրով Ուղղակիորեն Պաշտպանված հաղորդալարեր և մալուխներ` դժվարայրվող նյութերից թաղանթով
Անմիջականորեն  Ուղղակիորեն Պաշտպանված հաղորդալարեր և մալուխներ` չայրվող նյութերից թաղանթով
Դժվարայրվող նյութերից խողովակներում և տուփախողովակներում` դրանց տակ չայրվող նյութերից տակդիր դնելով և հետագա սվաղումով` ծեփի, ալեբաստրի, կամ այլ նման նյութի ոչ պակաս 10 մմ հաստության հոծ շերտով Խողովակներում և տուփախողովակներում
այրվող նյութերից` միաձույլ,
ակոսների մեջ և այլն, այրվող
նյութերի հոծ շերտով: Խողովակի (տուփախողովակի) շուրջը չայրվող նյութի հոծ շերտ կարող է լինել ծեփի, ալեբաստրի, ցեմենտի շաղախի կամ բետոնի` խողովակի վրա ոչ պակաս 10 մմ հաստությամբ շերտը
Չպաշտպանված հաղորդալարեր և մալուխներ` այրվող, դժվարայրվող և չայրվող նյութերից թաղանթներով
Նույնն այրվող նյութերից` ուղղակիորեն Նույնը դժվարայրվող և չայրվող նյութերից` ուղղակիորեն  

 

9) Չայրվող և դժվարայրվող հիմքերի ու կառուցվածքների վրայով դժվարայրվող նյութերից խողովակների և տուփախողովակների բաց անցկացման դեպքում խողովակից (տուփախողովակից) մինչև այրվող նյութերից կառուցվածքների, այրվող նյութերից մանրակների մակերևույթ լուսանցիկ հեռավորությունը պետք է կազմի ոչ պակաս 100 մմ: Նշված հեռավորությունն ապահովելու անհնարինության դեպքում խողովակը (տուփախողովակը) բոլոր կողմերից պետք է առանձնացվի այդ մակերևույթներից ոչ պակաս 10 մմ հաստությամբ չայրվող նյութի հոծ շերտով (սվաղ, ալեբաստր, ցեմենտի շաղախ, բետոն և այլն):

Բաց կամ քողարկված էլեկտրահաղորդագծերը չայրվող նյութերից պատրաստված տակդիրի վրա տեղակայելիս` տակդիրը պետք է հաղորդալարի, խողովակի կամ տուփախողովակի յուրաքանչյուր կողմից դուրս գա ոչ պակաս 10 մմ երկարությամբ:

10) Փակ խորշերում, շինարարական կառուցվածքների դատարկություններում (օրինակ` պատի և երեսպատման միջև), ակոսներում և այլ դժվարայրվող նյութերից խողովակների, տուփախողովակների քողարկված անցկացման դեպքում խողովակները և տուփախողովակները բոլոր կողմերից պետք է առանձնացվեն այրվող նյութերից կառուցվածքների, մանրակների մակերևույթներից ոչ պակաս 10 մմ հաստությամբ չայրվող նյութի հոծ շերտով:

11) Այրվող նյութերից շինարարական կառուցվածքների տարրերի հետ էլեկտրահաղորդագծի` կարճ տեղամասերում հատման դեպքում, այդ տեղամասերը պետք է իրագործվեն` պահպանելով սույն գլխի 6-10-րդ կետերի պահանջները:

12) Այն հատվածներում, որտեղ շրջապատող միջավայրի բարձր ջերմաստիճանի հետևանքով, բնականոն ջերմակայունությամբ մեկուսացմամբ և թաղանթով հաղորդալարերի ու մալուխների կիրառումն անհնար է կամ հանգեցնում է գունավոր մետաղի ծախսի անարդյունավետ մեծացման, պետք է կիրառել բարձր ջերմակայունության մեկուսացմամբ և թաղանթներով հաղորդալարեր ու մալուխներ:

13) Խոնավ ու բացառիկ խոնավ սենքերում և արտաքին կայանքներում հաղորդալարերի մեկուսացումը և մեկուսիչ հենարանները, ինչպես նաև հենարանային և կրող կառուցատարրերը, խողովակները, տուփախողովակներն ու վաքերը պետք է լինեն խոնավակայուն:

14) Փոշոտ սենքերում արգելվում է կիրառել էլեկտրահաղորդագծի անցկացման այնպիսի եղանակներ, որոնց ժամանակ դրա տարրերի վրա կուտակվող փոշին դժվար է հեռացնել:

15) Քիմիապես ակտիվ միջավայրով սենքերում և արտաքին կայանքներում էլեկտրահաղորդագծի բոլոր տարրերը պետք է կայուն լինեն միջավայրի նկատմամբ կամ պաշտպանված դրա ներգործությունից:

16) Ոչ լուսակայուն արտաքին մեկուսացում կամ թաղանթ ունեցող հաղորդալարերն ու մալուխները պետք է պաշտպանված լինեն արեգակնային ուղիղ ճառագայթների ներգործությունից:

17) Տեղերում, որտեղ հնարավոր են էլեկտրահաղորդագծի մեխանիկական վնասվածքներ, բաց անցկացված հաղորդալարերը և մալուխները պետք է պաշտպանված լինեն դրանցից իրենց պաշտպանիչ թաղանթներով, իսկ եթե այդպիսի թաղանթները բացակայում են կամ անբավարար կայուն են մեխանիկական ներգործությունների նկատմամբ, ապա պետք է կատարվեն խողովակներով, տուփախողովակներով, ցանկապատերով կամ քողարկված հաղորդագծի կիրառմամբ:

18) Հաղորդալարերը և մալուխները պետք է կիրառվեն միայն այն տեղերում, որոնք սահմանված են մալուխի (հաղորդալարի) կոնկրետ տեսակի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:

19) Անշարժ էլեկտրահաղորդագծերի համար պետք է կիրառվեն առավելապես ալյումինե ջղերով հաղորդալարեր և մալուխներ` բացառությամբ սույն ՏԿ-ի 6-րդ գլխի 5-րդ կետով սահմանված դեպքերի:

Արգելվում է ալյումինե ջղերով հաղորդալարերի ու մալուխների կիրառումն անմիջապես թրթռամեկուսիչ հենարանների վրա տեղակայված էլեկտրատեխնիկական սարքվածքների միացման համար:

Հանրապետական նշանակության թանգարաններում, պատկերասրահներում, գրադարաններում, արխիվներում և այլ պահոցներում պետք է օգտագործել միայն պղնձե ջղերով հաղորդալարեր և մալուխներ:

20) Շարժական և փոխադրովի էլեկտրաընդունիչների սնման համար պետք է կիրառել հատուկ այդ նպատակի համար նախատեսված (հաշվի առնելով հնարավոր մեխանիկական ներգործությունները) պղնձե ջղերով էլեկտրաքուղեր և ճկուն մալուխներ: Նշված հաղորդիչների բոլոր ջղերը, այդ թվում նաև` հողանցողը, պետք է լինեն ընդհանուր թաղանթում, հյուսվածապատվածքում կամ ունենան ընդհանուր մեկուսացում:

Մեխանիզմների համար, որոնց տեղափոխումը սահմանափակ է (ամբարձիչներ, շարժական սղոցներ, դարպասների մեխանիզմներ և այլն), պետք է կիրառել դրանց հոսանքահաղորդման այնպիսի կառուցվածքներ, որոնք պաշտպանում են հաղորդալարերի և մալուխների ջղերը կոտրվելուց (օրինակ` ճկուն մալուխների շլեյֆներ, ճկուն մալուխների շարժական կախոցի սայլակներ):

21) Հաղորդալարերի անցկացման տեղերում յուղերի և էմուլսիաների առկայության դեպքում պետք է կիրառել յուղակայուն մեկուսացմամբ հաղորդալարեր կամ պաշտպանել հաղորդալարերը դրանց ներգործությունից:

 

5. ԲԱՑ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐԸ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ

 

1) Չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերի բաց անցկացումը պետք է կատարել ուղղակիորեն հիմքերի, հոլովակների, մեկուսիչների վրայով, մետաղաճոպաններով և վաքերով`

ա) ոչ բարձր վտանգավորության սենքերում` մինչև 42 Վ լարման և ցանկացած սենքերում` 42 Վ-ից բարձր լարման դեպքերում` գետնի կամ սպասարկման հարթակի մակերևույթից ոչ պակաս 2 մ բարձրության վրա,

բ) բարձր վտանգավորության և բացառիկ վտանգավոր սենքերում 42 Վ-ից բարձր լարման դեպքում` գետնի կամ սպասարկման հարթակի մակերևույթից ոչ պակաս 2,5 մ բարձրության վրա:

Տվյալ պահանջները չեն տարածվում պատերի վրա տեղակայված անջատիչների, վարդակների, գործարկող սարքերի, վահանակների, լուսատուների իջեցումների վրա:

Արտադրական սենքերում չպաշտպանված հաղորդալարերի իջեցումները դեպի անջատիչները, վարդակները, սարքերը, վահանակները և այլն` գետնի կամ սպասարկման հարթակի մակարդակից մինչև ոչ պակաս 1,5 մ բարձրության վրա, պետք է պաշտպանված լինեն մեխանիկական ներգործություններից:

Արդյունաբերական կազմակերպությունների կենցաղային սենքերում, բնակելի և հասարակական շենքերում թույլատրվում է նշված իջեցումները չպաշտպանել մեխանիկական ներգործություններից:

Միայն հատուկ ուսուցված անձնակազմի համար մատչելի սենքերում բաց անցկացված չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերի տեղադրման բարձրությունը չի նորմավորվում:

2) Ամբարձիչային հենամեջերում չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը պետք է անցկացնել ամբարձիչի սայլակի հարթակի մակարդակից (եթե հարթակը գտնվում է ամբարձիչի կամրջակի տախտակամածից բարձր) կամ ամբարձիչի կամրջակի տախտակամածից (եթե տախտակամածը գտնվում է սայլակի հարթակից բարձր) ոչ պակաս 2,5 մ բարձրության վրա: Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է նախատեսվեն պաշտպանական սարքվածքներ` սայլակի և ամբարձիչի կամրջակի վրա գտնվող անձնակազմը հաղորդալարերին պատահական հպումից պաշտպանելու համար: Պաշտպանական սարքվածքները պետք է տեղակայված լինեն հաղորդալարերի ամբողջ երկարությամբ կամ հենց ամբարձիչի կամրջակի վրա` հաղորդալարերի տեղաբաշխման սահմաններում:

3) Պաշտպանված մեկուսացված հաղորդալարերի, մալուխների, ինչպես նաև խողովակներում, պաշտպանության IP20 (ԻՊ20) աստիճանից ոչ պակաս տուփախողովակներում ճկուն մետաղյա ճկափողերում հաղորդալարերի և մալուխների բաց անցկացման բարձրությունը` գետնի կամ սպասարկման հարթակի մակարդակից չի նորմավորվում:

4) Եթե չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը փոխհատվում են չպաշտպանված կամ պաշտպանված մեկուսացված հաղորդալարերի հետ, և հաղորդալարերի միջև հեռավորությունը 10 մմ-ից պակաս է, ապա փոխհատման տեղերում յուրաքանչյուր չպաշտպանված հաղորդալարի վրա պետք է վերադրվի լրացուցիչ մեկուսացում:

5) Չպաշտպանված և պաշտպանված հաղորդալարերն ու մալուխները խողովակաշարերի հետ փոխհատման դեպքում դրանց միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 50 մմ, իսկ այրվող կամ դյուրավառ հեղուկ կամ գազ պարունակող խողովակաշարերի հետ փոխհատման դեպքում` ոչ պակաս 100 մմ: Հաղորդալարերից և մալուխներից մինչև խողովակաշարերը 250 մմ-ից պակաս հեռավորության դեպքում հաղորդալարերը և մալուխները պետք է լրացուցիչ պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից` խողովակաշարի յուրաքանչյուր կողմում ոչ պակաս 250 մմ երկարության վրա:

Տաք խողովակաշարերի հետ փոխհատման դեպքում հաղորդալարերը և մալուխները պետք է պաշտպանված լինեն բարձր ջերմաստիճանի ներգործությունից կամ ունենան ջերմակայունության ապահովման համապատասխան կառուցվածք:

6) Զուգահեռ անցկացման դեպքում հաղորդալարերից և մալուխներից մինչև խողովակաշարը հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 100 մմ, իսկ մինչև այրվող կամ դյուրավառ հեղուկով ու գազով լցված խողովակաշարը` ոչ պակաս 400 մմ: Տաք խողովակաշարերին զուգահեռ անցկացված հաղորդալարերը և մալուխները պետք է պաշտպանված լինեն բարձր ջերմաստիճանի ներգործությունից կամ ունենան համապատասխան կառուցվածք:

7) Պատերի, միջհարկային ծածկերի միջով կամ դեպի դուրս հաղորդալարերի և մալուխների անցման տեղերում պետք է ապահովվի հաղորդագծի փոխարինման հնարավորությունը: Դրա համար անցումը պետք է կատարված լինի խողովակում, տուփախողովակում, որմնանցքում և այլն: Պատերի, ծածկերի միջով դեպի դուրս անցման տեղերում ջրի ներթափանցումն ու կուտակումը և հրդեհի տարածումը կանխելու նպատակով հաղորդալարերի, մալուխների և խողովակների (տուփախողովակների, որմնանցքերի և այլն) արանքները, ինչպես նաև պահուստային խողովակները (տուփախողովակները, որմնանցքերը և այլն) պետք է լցափակել հեշտությամբ հեռացվող, չայրվող նյութազանգվածով: Լցափակումը պետք է հնարավորություն տա նոր հաղորդալարերի ու մալուխների լրացուցիչ անցկացում, փոխարինում և ապահովի որմնանցքի հրակայունության սահմանը` պատի (ծածկի) հրակայունության սահմանից ոչ պակաս:

8) Մեկուսացնող հենարանների վրա չպաշտպանված հաղորդալարերի անցկացման դեպքում հաղորդալարերը պետք է լրացուցիչ մեկուսացվեն (օրինակ` մեկուսիչ խողովակներով) պատերի կամ ծածկերի միջով անցման տեղերում: Այդ հաղորդալարերը թաց կամ չոր սենքից մեկ այլ թաց կամ չոր սենք անցնելու դեպքում տվյալ գծի բոլոր հաղորդալարերը թույլատրվում է անցկացնել մեկ մեկուսիչ խողովակով:

Չոր կամ թաց սենքից խոնավ սենք, մի խոնավ սենքից մեկ այլ խոնավ սենք հաղորդալարերն անցնելու դեպքում կամ սենքից դուրս գալու դեպքում յուրաքանչյուր հաղորդալար պետք է անցկացվի առանձին մեկուսիչ խողովակով: Չոր կամ թաց սենքից խոնավ սենք, կամ շենքից դուրս գալու դեպքում հաղորդալարերի միացումները պետք է կատարվեն չոր կամ թաց սենքերում:

9) Վաքերի, հենարանների մակերևույթների, մետաղաճոպանների, լարերի, շերտերի և այլ կրող կառուցվածքների վրա հաղորդալարերը և մալուխները թույլատրվում է անցկացնել մեկը մյուսին կիպ տարբեր ձևի փնջերով (խմբերով), օրինակ` կլոր, ուղղանկյուն` մի քանի շերտերով: Յուրաքանչյուր փնջի հաղորդալարերն ու մալուխները պետք է ամրակցվեն իրար:

10) Հաղորդալարերը և մալուխները թույլատրվում է տուփախողովակներում անցկացնել բազմաշերտ կարգավորված և կամայական (ցրված) փոխդասավորությամբ: Հաղորդալարերի և մալուխների` արտաքին տրամագծով հաշվարկված հատույթների գումարը` ներառյալ մեկուսացումը և արտաքին թաղանթները, չպետք է գերազանցի. խուլ տուփախողովակների համար` տուփախողովակի հատույթի 35 տոկոսը, բացվող կափարիչներով տուփախողովակների համար` 40 տոկոսը:

11) Փնջերով (խմբերով) կամ բազմաշերտ անցկացված հաղորդալարերի և մալուխների վրա թույլատրելի երկարատև հոսանքները պետք է ընդունվեն` հաշվի առնելով նվազեցնող գործակիցները, որոնք հաշվի են առնում փնջում հաղորդալարերի (ջղերի) քանակը և դասավորվածքը, փնջերի քանակը և փոխդասավորվածքը, ինչպես նաև չբեռնավորված հաղորդալարերի առկայությունը:

12) Էլեկտրահաղորդագծերի խողովակները, տուփախողովակները և ճկուն մետաղյա ճկափողերը պետք է անցկացվեն այնպես, որպեսզի դրանց մեջ չկուտակվի խոնավություն, այդ թվում` նաև օդում պարունակվող գոլորշու խտացում:

13) Չոր, ոչ փոշոտ սենքերում, որտեղ բացակայում են հաղորդալարերի և մալուխների մեկուսացման և թաղանթների վրա բացասաբար ներգործող գոլորշիներն ու գազերը, թույլատրվում է խողովակների, տուփախողովակների և ճկուն մետաղյա ճկափողերի միացումն առանց խցվածքների:

Խողովակների, տուփախողովակների և ճկուն մետաղյա ճկափողերի միացումն իրար, ինչպես նաև տուփախողովակների, էլեկտրասարքավորանքի իրանների հետ և այլն, պետք է կատարվեն`

ա) սենքերում, որոնք պարունակում են հաղորդալարերի և մալուխների մեկուսացման կամ թաղանթների վրա բացասականորեն ազդող գոլորշի կամ գազ, արտաքին կայանքներում և այն տեղերում, որտեղ հնարավոր է խողովակների, տուփախողովակների և ճկափողերի մեջ յուղի, ջրի կամ էմուլսիայի ներթափանցումը` խցվածքներով: Այդպիսի դեպքերում տուփախողովակները պետք է լինեն հոծ պատերով և խցված հոծ կափարիչներով կամ խուլ, քանդվող տուփախողովակները` խցվածքով բաժանման տեղերում, իսկ ճկուն մետաղյա ճկափողերը` հերմետիկ,

բ) փոշոտ սենքերում` խողովակների, ճկափողերի և տուփախողովակների միացումների և ճյուղավորումների խցվածքով` փոշուց պաշտպանելու համար:

14) Որպես հողակցող կամ զրոյական պաշտպանական հաղորդիչներ օգտագործվող պողպատե խողովակների և տուփախողովակների միացումները պետք է համապատասխանեն սույն գլխի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 39-րդ գլխի պահանջներին:

 

6. ՔՈՂԱՐԿՎԱԾ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐԸ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ

 

1) Խողովակներում, տուփախողովակներում և ճկուն մետաղյա ճկափողերում քողարկված էլեկտրահաղորդագծերը պետք է իրականացվեն` պահպանելով սույն ՏԿ-ի 5-րդ գլխի 12, 13 և 14-րդ կետերի պահանջները, ընդ որում, բոլոր դեպքերում` խցվածքով: Քողարկված էլեկտրահաղորդագծերի տուփախողովակները պետք է լինեն խուլ:

2) Օդափոխիչ անցուղիներում և հորաններում էլեկտրահաղորդագծի անցկացումն արգելվում է: Թույլատրվում է այդ անցուղիների և հորանների փոխհատումը պողպատե խողովակներում պարփակված միակի հաղորդալարերով և մալուխներով:

3) Կախովի առաստաղների հետևում հաղորդալարերի և մալուխների անցկացումը պետք է կատարվի սույն գլխի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 9-րդ գլխի պահանջներին համապատասխան:

4) Ձեղնահարկային սենքերում կարող են անցկացվել հետևյալ տեսակի էլեկտրահաղորդագծեր`

ա) բաց,

բ) խողովակներում անցկացված հաղորդալարերով և մալուխներով, ինչպես նաև այրվող կամ դժվարայրվող նյութերից թաղանթներ ունեցող պաշտպանված հաղորդալարերով և մալուխներով` ցանկացած բարձրության վրա,

գ) հոլովակների կամ մեկուսիչների վրա (արտադրական շենքերի ձեղնահարկային սենքերում` միայն մեկուսիչների վրա) չպաշտպանված մեկուսացված միաջիղ հաղորդալարերով` ոչ պակաս 2,5 մ բարձրության վրա. մինչև հաղորդալարերը 2,5 մ-ից պակաս բարձրության դեպքում դրանք պետք է պաշտպանված լինեն հպումից և մեխանիկական վնասվածքներից,

դ) քողարկված (չայրվող նյութերից պատերի և ծածկերի մեջ) ցանկացած բարձրության վրա:

5) Ձեղնահարկային սենքերում բաց էլեկտրահաղորդագծերը պետք է իրականացվեն պղնձե ջղեր ունեցող հաղորդալարերով և մալուխներով:

Ալյումինե ջղերով հաղորդալարերը և մալուխները ձեղնահարկային սենքերում թույլատրվում է օգտագործել միայն`

ա) չայրվող ծածկերով շենքերում` պողպատյա խողովակներում դրանց բաց անցկացման դեպքում կամ չայրվող պատերի և ծածկերի մեջ քողարկված անցկացման դեպքում,

բ) գյուղատնտեսական նշանակության այրվող ծածկերով արտադրական շենքերում` դրանց բաց անցկացման դեպքում` պողպատյա խողովակներում` բացառելով փոշու ներթափանցումը խողովակների և միացնող (ճյուղավորող) տուփախողովակների մեջ:

Այս դեպքերում պետք է օգտագործվեն պարուրակային միացումներ:

6) Ձեղնահարկերում հաղորդալարերի և մալուխների պղնձե կամ ալյումինե ջղերի միացումները և ճյուղավորումները պետք է իրականացվեն մետաղյա միացնող (ճյուղավորող) տուփախողովակներում` եռակցմամբ, մամլմամբ կամ ջղերի նյութին, հատույթին և քանակությանը համապատասխանող սեղմակներով:

7) Ձեղնահարկային սենքերում պողպատե խողովակների կիրառմամբ անցկացված էլեկտրահաղորդագիծը պետք է համապատասխանի նաև սույն ՏԿ-ի 5-րդ գլխի 12, 13 և 14-րդ կետերի պահանջներին:

8) Ձեղնահարկային սենքերում անցկացված գծերից ճյուղավորումները դեպի ձեղնահարկերից դուրս տեղակայված էլեկտրաընդունիչները թույլատրվում են այն պայմանով, որ գծերը և ճյուղավորումներն անցկացվեն բաց` պողպատե խողովակներում կամ քողարկված` չայրվող պատերում (ծածկերում):

9) Ուղղակիորեն ձեղնահարկային սենքերում տեղավորված լուսատուների և այլ էլեկտրաընդունիչների շղթաների փոխարկման սարքերը պետք է տեղակայվեն այդ սենքերից դուրս:

 

7. ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐԸ

 

1) Արտաքին էլեկտրահաղորդագծի չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը պետք է այնպես դասավորվեն կամ պարսպվեն (ցանկապատվեն), որպեսզի դրանք մարդկանց հաճախակի գտնվելու տեղերից (օրինակ` պատշգամբ, առմուտք) հպման համար մատչելի չլինեն: Պատերի վրայով բաց անցկացման դեպքում այդ հաղորդալարերը պետք է գտնվեն նշված տեղերից ոչ պակաս հետևյալ հեռավորության վրա, մ`

Հորիզոնական անցկացման դեպքում`

պատշգամբի, առմուտքի տակ (ինչպես նաև արդյունաբերական)

շենքի տանիքի վերևում

2,5

պատուհանի վերևում

0,5

պատշգամբի տակ

1,0

պատուհանի տակ (պատուհանի գոգից)

1,0

Ուղղաձիգ անցկացման դեպքում`

մինչև պատուհանը

0,75

մինչև պատշգամբը

1,0

Գետնից

2,75

Շենքերի մոտ հենարանների վրա կախված հաղորդալարերի հեռավորությունը դրանց առավել շեղման դեպքում մինչև պատշգամբները և պատուհանները պետք է լինի ոչ պակաս 1,5 մ:

Բնակելի և հասարակական շենքերի տանիքներով արտաքին էլեկտրահաղորդագիծ անցկացնել չի թույլատրվում` բացառությամբ այդ շենքեր (կազմակերպություններ) ներանցումների և դեպի այդ ներանցումների ճյուղավորումների, որոնք սահմանված են սույն գլխի 5-րդ կետում:

Արտաքին էլեկտրահաղորդագծի չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը հպման տեսանկյունից պետք է դիտել որպես չմեկուսացված:

2) Հրդեհային անցումները և բեռներ փոխադրելու ուղիները հատող հաղորդալարերից մինչև գետնի (ճանապարհի) մակերևույթը հեռավորությունը պետք է լինի երթևեկելի մասում` ոչ պակաս 6 մ, իսկ ոչ երթևեկելի մասում` ոչ պակաս 3,5 մ:

3) Հաղորդալարերի միջև հեռավորությունը պետք է լինի`

ա) մինչև 6 մ հենամեջի դեպքում` ոչ պակաս 0,1 մ,

բ) 6 մ-ից ավելի հենամեջի դեպքում` ոչ պակաս 0,15 մ:

Հաղորդալարերի հեռավորությունը պատերից և հենարանային կառուցվածքներից պետք է լինի ոչ պակաս 50 մմ:

4) Արտաքին էլեկտրահաղորդագծի հաղորդալարերի և մալուխների անցկացումը խողովակների, տուփախողովակների և ճկուն մետաղյա ճկափողերի միջով պետք է կատարվի սույն ՏԿ-ի 5-րդ գլխի 12, 13 և 14-րդ կետերի պահանջներին համապատասխան, ընդ որում, բոլոր դեպքերում` միայն լցափակված: Հաղորդալարերի անցկացումը շենքերից դուրս ստորգետնյա պողպատե խողովակների և տուփախողովակների միջով չի թույլատրվում:

5) Շենքերի ներանցումները պետք է կատարել պատերի միջով մեկուսացված խողովակներով այնպես, որպեսզի բացառվի ջրի կուտակումն անցման տեղում և ներթափանցումը շենք: Ներանցումից առաջ հաղորդալարերից և ներանցման հաղորդալարերից հեռավորությունը մինչև գետնի մակերևույթը պետք է լինի ոչ պակաս 2,75 մ, ինչպես նաև սույն ՏԿ-ի 32-րդ գլխի 2-րդ և 33-րդ գլխի 11-րդ կետերի պահանջների համաձայն:

Ներանցման մեկուսիչների մոտ հաղորդալարերի միջև, ինչպես նաև հաղորդալարերից մինչև շենքի դուրս ընկած մասերի միջև հեռավորությունը (տանիքի քիվեր և այլն) պետք է լինի ոչ պակաս 0,2 մ:

Ոչ բարձր շենքերի համար (առևտրական տաղավարներ, կրպակներ, բեռնարկղերի տիպի շենքեր, փոխադրվող խցիկներ, ֆուրգոններ և այլն), որոնց տանիքների վրա մարդկանց բարձրանալը բացառվում է, ճյուղավորման հաղորդալարերից դեպի ներանցումը և ներանցման հաղորդալարերից մինչև տանիք հեռավորությունը թույլատրվում է ընդունել ոչ պակաս 0,5 մ: Այդ դեպքում հաղորդալարերից մինչև գետնի մակերևույթը հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 2,75 մ:

 

III. ՄԻՆՉԵՎ 35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) Արդյունաբերական կազմակերպությունների 6-ից մինչև 35 կՎ լարման ցանցերում մեկ ուղղությամբ հզորության հաղորդման համար անհրաժեշտ է նախատեսել`

ա) 6 կՎ լարում` 15 ՄՎԱ-ից ավելի հզորության դեպքում,

բ) 10 կՎ լարում` 25 ՄՎԱ-ից ավելի հզորության դեպքում,

գ) 35 կՎ լարում` 35 ՄՎԱ-ից ավելի հզորության դեպքում,

Առավելապես մեծ քանակությամբ զուգահեռ տեղադրված մալուխներով իրագործվող էլեկտրագծերի փոխարեն պետք է կիրառել ճկուն կամ կոշտ հոսանահաղորդիչներ:

Հոսանահաղորդիչների բաց անցկացում պետք է կիրառել այն բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է էլեկտրամատակարարման օբյեկտի գլխավոր հատակագծի և շրջապատող միջավայրի պայմաններով:

2) Այն տեղերում, որտեղ օդը պարունակում է հոսանատար մասերի, պահող կառուցվածքների և մեկուսիչների վրա քայքայիչ ներգործություն ունեցող քիմիապես ակտիվ նյութեր, հոսանահաղորդիչները պետք է ունենան համապատասխան կառուցվածք, կամ նշված ներգործություններից պաշտպանելու համար կիրառվեն այլ միջոցներ:

3) Հոսանահաղորդիչների հաղորդալարերի, մեկուսիչների, ամրանների, կառուցվածքների և սարքերի հաշվարկն ու ընտրությունը պետք է կատարել ինչպես աշխատանքի բնականոն պայմանների համար (համապատասխանությունն աշխատանքային լարմանը և հոսանքին), այնպես էլ կարճ միակցումների ժամանակ աշխատանքային պայմանների համար` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի IV բաժնի պահանջների:

4) Հոսանատար մասերը պետք է ունենան նշում և գունավորում` համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 3-րդ գլխի 11-րդ և 12-րդ կետերի պահանջներին:

5) Հոսանահաղորդիչների հոսանատար մասերը պետք է պատրաստել ալյումինե, պողպատալյումինե և պողպատե լարերից, խողովակներից և պրոֆիլային հատույթ ունեցող հաղորդաձողերից:

6) Հոսանահաղորդիչների հոսանատար մասերը հողակցելու համար պետք է նախատեսել մնայուն հողակցող դանակներ կամ փոխադրովի հողակցումներ` սույն ՏԿ-ի 10-րդ գլխի 3-րդ կետի «գ» ենթակետի պահանջներին համապատասխան:

7) Հոսանահաղորդիչների մեխանիկական բեռնվածքը, ինչպես նաև շրջապատող միջավայրի հաշվարկային ջերմաստիճանը պետք է որոշվի ցանցի կարճ միակցման առավելագույն հոսանքի էլեկտրադինամիկ ազդեցության հաշվառմամբ` ելնելով հոսանահաղորդիչների տեղակայման վայրի առավելագույն ջերմաստիճանից:

8) Հոսանահաղորդիչների դասավորվածքը և կառուցվածքային կատարումը պետք է նախատեսեն տեղակայման ու նորոգման աշխատանքների հարմար և անվտանգ կատարման հնարավորությունը:

9) Համաչափ բեռնվածք ունեցող փոփոխական հոսանքի հոսանահաղորդիչների համար 1,6 կԱ և ավելի հոսանքի դեպքում պահանջվում է նախատեսել մագնիսական դաշտի ներգործության հետևանքով հաղորդաձողակալներում, ամրաններում, կառուցվածքներում առաջացող էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման միջոցներ:

2,5 կԱ և ավելի հոսանքի դեպքում, բացի դրանից, անհրաժեշտ է նախատեսել ինդուկտիվ դիմադրության նվազեցման և հավասարեցման միջոցներ (օրինակ` շերտերի տեղադրումը քառակուսու կողմերում փաթեթներով, զույգված ֆազերի, պրոֆիլային հաղորդաձողերի, կլոր և քառակուսի սնամեջ խողովակների և վերադասավորման կիրառում): Երկարաձգված ճկուն հոսանահաղորդիչների համար նաև պահանջվում է օգտագործել ներֆազային վերադասավորումներ, որոնց քանակը պետք է որոշվի հաշվարկային եղանակով` կախված հոսանահաղորդչի երկարությունից:

Ոչ համաչափ բեռնվածքի դեպքում հոսանքի արժեքը, որի դեպքում անհրաժեշտ է նախատեսել մագնիսական դաշտի ներգործությամբ առաջացած էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման միջոցներ, յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է որոշվի հաշվարկով:

10) Այն դեպքերում, երբ ջերմաստիճանի փոփոխությունը, տրանսֆորմատորների թրթռումը, շենքի անհավասարաչափ նստվածքը և այլն կարող են առաջացնել հաղորդիչների, մեկուսիչների կամ հոսանահաղորդիչների այլ տարրերի վտանգավոր մեխանիկական լարումներ, պետք է ձեռնարկել միջոցներ այդ լարումները վերացնելու համար (փոխհատուցիչներ կամ դրանց նման հարմարանքներ): Կոշտ հոսանահաղորդիչների վրա փոխհատուցիչները պետք է տեղադրվեն շենքերի ջերմաստիճանային և նստվածքային կարերի հետ հատման տեղերում:

11) Հոսանահաղորդիչների չքանդվող միացումները պետք է կատարել եռակցմամբ: Ճյուղավորումները ճկուն հոսանահաղորդիչներով միացնելու համար թույլատրվում է մամլվող սեղմակների օգտագործում:

Տարբեր նյութերից պատրաստված հաղորդիչների միացումն անհրաժեշտ է կատարել այնպես, որ բացառվի հպումնային մակերևույթների կոռոզիան:

12) 1 կՎ-ից բարձր լարման հոսանահաղորդիչների հատույթի ընտրությունը, ըստ երկարատև թույլատրվող հոսանքի, բնականոն և հետվթարային ռեժիմներում պետք է կատարել` հաշվի առնելով բեռնվածքի սպասվող աճը, բայց հաշվարկայինի 25-30 տոկոսից ոչ ավելի:

13) Երկարատև թույլատրվող հոսանքային բեռնվածքը չմեկուսացված հաղորդալարերից պատրաստված հոսանահաղորդիչների համար պետք է որոշել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 11-րդ գլխի պահանջների` օգտագործելով 0,8 գործակիցը` հաղորդալարերի ներֆազային վերադասավորման բացակայության, և 0,98 գործակիցը` առկայության դեպքում:

 

9. ՄԻՆՉԵՎ 1 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

1) Հոսանահաղորդիչներից ճյուղավորման տեղերը պետք է մատչելի լինեն սպասարկման համար:

2) Արտադրական սենքերում IP00 (ԻՊ00) կառուցվածքի հոսանահաղորդիչները պետք է տեղադրվեն հատակի կամ սպասարկման հարթակի մակերևույթից ոչ պակաս 3,5 մ բարձրության վրա, իսկ IP 31 (ԻՊ 31) կատարման հոսանահաղորդիչները` ոչ պակաս 2,5 մ:

Մեկուսացված հաղորդաձողերով IP20 (ԻՊ20) և բարձր, ինչպես նաև IP40 (ԻՊ40) և բարձր կառուցվածքի հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում: Չի նորմավորվում նաև ցանկացած կատարման հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը` փոփոխական հոսանքի 42 Վ և ցածր և հաստատուն հոսանքի 110 Վ և ցածր լարման ցանցերում:

Սենքերում, որտեղ մուտք է գործում միայն որակավորում ունեցող սպասարկող անձնակազմը (օրինակ` շենքերի տեխնիկական հարկերը և այլն), IP20 (ԻՊ20) և բարձր կառուցվածքի հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում:

Արդյունաբերական կազմակերպությունների էլեկտրասենքերում IP00 (ԻՊ00) և բարձր կառուցվածքի հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում: Այն տեղերը, որտեղ հնարավոր են պատահական հպումներ ԻՊ00 կառուցվածքի հոսանահաղորդիչների հետ, դրանք պետք է լինեն պատնեշված:

Այն տեղերում, որտեղ հնարավոր են մեխանիկական վնասվածքներ, հոսանահաղորդիչները պետք է ունենան լրացուցիչ պաշտպանություն:

Անցումների վրա տեղադրվող հոսանահաղորդիչները և պաշտպանակները պետք է տեղադրված լինեն հատակից կամ սպասարկման հարթակից ոչ պակաս 1,9 մ բարձրության վրա:

Հոսանահաղորդիչների ցանցաձև պատնեշները պետք է ունենան ցանց` 25 x 25 մմ ոչ մեծ բջիջներով:

Կառուցվածքները, որոնց վրա տեղադրվում են հոսանահաղորդիչներ, պետք է կատարված լինեն չայրվող նյութերից և ունենան ոչ պակաս 0,25 ժ հրակայունության սահման:

Ծածկերով, միջնապատերով և պատերով հոսանահաղորդիչների տարանցման հանգույցները պետք է բացառեն բոցի և ծխի` մի սենքից մյուսը տարածման հնարավորությունը:

3) Առանց պաշտպանիչ թաղանթի IP00 (ԻՊ00) հոսանահաղորդիչների հոսանատար մասերից մինչև խողովակաշարերը եղած հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ, իսկ մինչև տեխնոլոգիական սարքավորումները` ոչ պակաս 1,5 մ:

Թաղանթ ունեցող IP21 (ԻՊ21), IP31 (ԻՊ31), IP51 (ԻՊ51), IP65 (ԻՊ65) կառուցվածքի հաղորդաձողերից մինչև խողովակաշարեր ու տեխնոլոգիական սարքավորումներ հեռավորությունը չի նորմավորվում:

4) Առանց պաշտպանիչ թաղանթի հոսանահաղորդիչների (ԻՊ00) տարբեր ֆազերի կամ բևեռների հաղորդիչների միջև և դրանցից մինչև շենքերի պատերը և հողակցված կառուցվածքները լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 50 մմ, իսկ մինչև շենքերի այրվող տարրերը` ոչ պակաս 200 մմ:

5) Հոսանահաղորդիչներից ճյուղավորումների համար փոխարկիչ և պաշտպանիչ սարքերը պետք է տեղադրվեն կա'մ անմիջապես հոսանահաղորդիչների վրա, կա'մ ճյուղավորման կետին մոտ: Այդ սարքերը պետք է տեղադրված և պատնեշված լինեն այնպես, որպեսզի բացառվի լարման տակ գտնվող մասերին պատահաբար հպվելու հնարավորությունը: Անհասանելի բարձրության վրա տեղադրված սարքերի` հատակից կամ սպասարկման հարթակից օպերատիվ կառավարման համար, պետք է նախատեսված լինեն համապատասխան սարքվածքներ (ձգաձողեր, ճոպաններ): Սարքերը պետք է ունենան հատակից կամ սպասարկման հարթակից տարբերակելի նշաններ, որոնք ցույց տան սարքի վիճակը (միացված է, անջատված է):

6) Հոսանահաղորդիչների համար պետք է կիրառել չայրվող նյութերից (ճենապակի, ճարպաքար (ստեատիտ) և այլն) պատրաստված մեկուսիչներ:

7) Առանց պաշտպանիչ թաղանթների հոսանահաղորդիչների (ԻՊ00) ամբողջ ուղեգծով, յուրաքանչյուր 10-15 մ-ի վրա, ինչպես նաև մարդաշատ տեղերում (կռունկավարների վայրէջքի հրապարակները և այլն), պետք է ամրացված լինեն անվտանգության տեխնիկայի նախազգուշացնող ցուցանակներ:

8) Կարճ միակցման հոսանքների անցման ժամանակ ֆազերի հաղորդիչների անթույլատրելի մոտեցումը միմյանց և հոսանահաղորդչի թաղանթին կանխելու համար անհրաժեշտ է նախատեսել կանխարգելիչ միջոցներ (օրինակ` մեկուսացում):

9) Ամբարձչային թռիչքներում տեղադրված հոսանահաղորդիչների վրա տարածվում են հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա) առանց պաշտպանիչ թաղանթի, չպատնեշված հոսանահաղորդիչները (ԻՊ00), որոնք անցկացվում են ֆերմաներով, պետք է տեղադրել կամրջի երեսարկի և ամբարձիչի սայլակի մակարդակից ոչ պակաս 2,5 մ բարձրության վրա: Եթե հոսանահաղորդիչները անցկացվում են 2,5 մ-ից պակաս բարձրության վրա, բայց ծածկի ֆերմայի ներքևի գոտու մակարդակից ոչ ցածր, ապա հոսանահաղորդիչների ամբողջ տարածությամբ պետք է նախատեսված լինի պատնեշում` կամրջի երեսարկից և ամբարձիչի սայլակից դրանց պատահական հպումը բացառելու համար: Պատնեշումը ծածկի տեսքով թույլատրվում է կատարել հոսանահաղորդչի տակ` ամբարձիչի վրա,

բ) առանց պաշտպանիչ թաղանթի հոսանահաղորդիչների (ԻՊ00) այն հատվածամասերը, որոնք անցնում են ամբարձիչների նորոգման կանգատեղերի վրայով, պետք է ունենան պատնեշում` ամբարձիչի սայլակի երեսարկից հոսանատար մասերին հպումը կանխարգելելու համար: Պատնեշում չի պահանջվում, եթե հոսանահաղորդչի բարձրությունն այդ երեսարկից ոչ պակաս 2,5 մ է, կամ եթե այդ տեղերում օգտագործվում են մեկուսացված հաղորդիչներ: Վերջին դեպքում դրանցից նվազագույն հեռավորությունը որոշում են նորոգման պայմաններից ելնելով,

գ) ամբարձիչի տակով հոսանահաղորդիչների անցկացումը, առանց մեխանիկական վնասվածքներից պաշտպանության հատուկ միջոցների կիրառման, թույլատրվում է ամբարձիչի մեռյալ գոտում: Մինչև 630 Ա հոսանքի` ցանկացած կառուցվածքի թաղանթներով հաղորդաձողերի համար, որոնք գտնվում են տեխնոլոգիական սարքերի մոտ` ամբարձիչի մեռյալ գոտուց դուրս, մեխանիկական վնասվածքներից պաշտպանության հատուկ միջոցների նախատեսում չի պահանջվում:

 

10. 1 ԿՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

1) Արդյունաբերական սենքերում թույլատրվում է կիրառել IP41 (ԻՊ41) և բարձր կառուցվածքի հոսանահաղորդիչներ, որոնք պետք է տեղադրված լինեն հատակի կամ սպասարկման հարթակի մակարդակից ոչ պակաս 2,5 մ բարձրության վրա:

Արդյունաբերական սենքերում, որտեղ լինում է միայն որակյալ սպասարկող անձնակազմ (օրինակ` շենքերի տեխնիկական հարկերում և այլն), ԻՊ41 և բարձր կառուցվածքի հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում: Էլեկտրասենքերում թույլատրվում է ցանկացած կառուցվածքի հոսանահաղորդիչների կիրառում: IP41 (ԻՊ41) և ցածր կառուցվածքի հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը հատակի կամ սպասարկման հարթակի մակարդակից պետք է լինի ոչ պակաս 2,5 մ, IP41 (ԻՊ41) և բարձրը` չի նորմավորվում:

2) Բաց օդում կարող են կիրառվել ցանկացած կառուցվածքի հոսանահաղորդիչներ` պահպանելով սույն ՏԿ-ի 8-րդ գլխի 1-ին և 9-րդ կետերով սահմանված պահանջները:

3) Թունելներում և ստորասրահներում հոսանահաղորդիչներ տեղադրելու դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

ա) առանց պաշտպանիչ թաղանթի հոսանահաղորդիչների IP00 (ԻՊ00) սպասարկման միջանցքների լայնությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ` միակողմանի տեղադրման, և 1,2 մ` երկկողմանի տեղադրման դեպքում: Հոսանահաղորդչի 150 մ-ից ավելի երկարության դեպքում սպասարկման միջանցքի լայնությունն ինչպես սարքավորման միակողմանի, այնպես էլ երկկողմանի սպասարկման դեպքում նշվածի համեմատությամբ պետք է ավելացվի ոչ պակաս 0,2 մ-ով,

բ) առանց պաշտպանիչ թաղանթի հոսանահաղորդչի պատնեշման բարձրությունը հատակի մակարդակից պետք է լինի ոչ պակաս 1,7 մ,

գ) հոսանահաղորդչի սկզբնամասում և վերջնամասում, ինչպես նաև միջակա կետերում պետք է նախատեսել մնայուն հողակցող դանակներ կամ սարքվածքներ` փոխադրովի հողակցիչներ միացնելու համար: Փոխադրովի հողակցիչների տեղադրման կետերի քանակը պետք է ընտրվի այնպես, որ կարճ միակցումների ժամանակ հարևան հոսանահաղորդիչներից մակածված լարումը երկու հարևան կետերում տեղադրված հողակցումների միջև չգերազանցի 250 Վ-ը:

4) Թունելներում և ստորասրահներում, որտեղ տեղադրված են հոսանահաղորդիչներ, պետք է տեղակայել էլեկտրական լուսավորություն: Թունելների և ստորասրահների էլեկտրական լուսավորությունը պետք է սնվի երկու աղբյուրներից` հերթագայելով լամպերի միացումներն այդ աղբյուրներին:

Այնտեղ, որտեղ տեղադրվում են առանց պաշտպանիչ թաղանթի հոսանահաղորդիչներ (ԻՊ00), լուսավորման ամրանները պետք է տեղադրված լինեն այնպես, որ ապահովված լինի դրանց անվտանգ սպասարկումը: Այդ դեպքում թունելներում և ստորասրահներում լուսավորման էլեկտրահաղորդագծերը պետք է լինեն էկրանացված (մետաղյա թաղանթներով մալուխներ, պողպատյա խողովակների մեջ էլեկտրահաղորդագծեր և այլն):

5) Հոսանահաղորդիչների համար թունելները և ստորասրահները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

ա) կառույցները պետք է սարքվեն չայրվող նյութերից: Երկաթբետոնե կրող կառուցատարրերը պետք է ունենան ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման, իսկ պողպատե գլոցվածքովը` ոչ պակաս 0,25 ժ,

բ) օդափոխումը պետք է կատարել այնպես, որ մտնող և ելնող օդի ջերմաստիճանների տարբերությունն անվանական բեռնվածքի դեպքում չգերազանցի 15oC-ը: Օդափոխման անցքերը պետք է փակված լինեն շերտափեղկերով կամ ցանցերով և պաշտպանված լինեն հովարներով,

գ) թունելների և ստորասրահների ներքին տարածությունը չպետք է հատվի որևէ խողովակաշարով.

դ) հոսանահաղորդիչների թունելները և ստորասրահները պետք է սարքավորվեն կապի միջոցներով: Կապի միջոցների սարքերը և դրանց տեղադրման տեղերը պետք է որոշվեն նախագծման ժամանակ:

 

11. 1 ԿՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՃԿՈՒՆ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

1) Բաց օդում ճկուն հոսանահաղորդիչները պետք է անցկացվեն առանձին հենարաններով: Հոսանահաղորդիչների և տեխնոլոգիական խողովակաշարերի համատեղ անցկացումն ընդհանուր հենարաններով չի թույլատրվում:

2) Տրոհված ֆազի հաղորդալարերի միջև հեռավորությունը պետք է ընդունել օգտագործվող հաղորդալարերի տրամագծի ոչ պակաս վեցապատիկին հավասար:

3) Հեռավորությունը հոսանահաղորդիչների միջև և դրանցից մինչև հողակցված կառուցվածքները, շենքերը և այլ կառույցներ, ինչպես նաև մինչև ավտոճանապարհի կամ երկաթգծի պաստառը պետք է ընդունվի` ըստ VI բաժնի:

4) Հոսանահաղորդիչների մոտեցումը պայթունավտանգ սենքեր ունեցող շենքերին և կառույցներին, ինչպես նաև պայթունավտանգ արտաքին կայանքներին պետք է կատարվի այնպես, որպեսզի նվազագույնի հասցվեն դրանց վրա հոսանահաղորդիչների ազդեցության ռիսկերը:

5) Հոսանահաղորդիչներից մինչև հատող կառույցներ հեռավորության ստուգումը պետք է կատարել` հաշվի առնելով միջֆազային և ներֆազային պահանգներից հաղորդալարերի վրա առաջացող լրացուցիչ կշռային բեռնվածքները և հետվթարային ռեժիմում հաղորդալարի հնարավոր առավելագույն ջերմաստիճանը: Հետվթարային ռեժիմում հոսանահաղորդչի աշխատանքի դեպքում առավելագույն ջերմաստիճանն ընդունվում է 70oC-ին հավասար:

6) Երկարաձգված հոսանահաղորդչի շղթայի ֆազերը պետք է տեղադրել հավասարակողմ եռանկյան գագաթներում:

7) Երկարաձգված հոսանահաղորդչի կառուցվածքը պետք է նախատեսի փոխադրովի հողակցիչների օգտագործման հնարավորություն, որոնք թույլ կտան անվտանգ կերպով աշխատանքներ կատարել անջատված շղթայի վրա: Փոխադրովի հողակցիչների տեղադրման կետերի քանակն ընտրվում է սույն ՏԿ-ի 10-րդ գլխի 3-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան:

8) Ճկուն հոսանահաղորդիչների հաղորդալարերի հաշվարկի ժամանակ պետք է ղեկավարվել հետևյալով`

ա) հաղորդալարերի ձգաուժը և լարումն արտաքին բեռնվածքների տարբեր զուգակցումների ժամանակ պետք է ընդունվեն` կախված ֆազի թույլատրելի նորմատիվային ձգաուժից, պայմանավորված օգտագործվող, ճիգ ընդունող հենարանների և հանգույցների ամրությամբ: Ֆազի վրա նորմատիվային ձգաուժը պետք է ընդունել 9,8 կՆ-ից ոչ ավելի,

բ) անհրաժեշտ է հաշվի առնել հաղորդալարերի վրա լրացուցիչ կշռային բեռնվածքները` միջֆազային և ներֆազային պահանգներից,

գ) քամու ճնշումը հաղորդալարերին պետք է հաշվարկվի սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 6-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

IV. ՄԻՆՉԵՎ 220 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

12. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) Մալուխային գծերի նախագծումը և կառուցումը պետք է կատարվեն տեխնիկատնտեսական հաշվարկների հիման վրա` հաշվի առնելով ցանցի զարգացումը, գծի պատասխանատվությունը և նպատակը, ուղեգծի բնույթը, մալուխների անցկացման եղանակը, կառուցվածքը և այլն:

2) Մալուխային գծի ուղեգիծն ընտրելիս` պետք է հնարավորինս խուսափել մալուխների մետաղյա թաղանթների նկատմամբ ագրեսիվ բնահողերով տեղամասերից` պահպանելով սույն ՏԿ-ի 14-րդ գլխի 10-րդ կետով սահմանված պահանջները:

3) Էլեկտրական ցանցերի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 և 2000 թվականի մայիսի 18-ի «1000 Վոլտ և բարձր լարման էլեկտրական ցանցերի ու մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոնները հաստատելու մասին» N 249 որոշումներին համապատասխան` ստորգետնյա մալուխային գծերի ուղեգծերի երկարությամբ պետք է սահմանվեն պահպանության գոտիներ` հետևյալ մակերեսով`

ա) 1 կՎ-ից բարձր լարման մալուխային գծերի համար` ուղեգծի յուրաքանչյուր կողմի եզրային մալուխներից` 1 մ,

բ) մինչև 1 կՎ լարման մալուխային գծերի համար` ուղեգծի յուրաքանչյուր կողմի եզրային մալուխներից 1 մ, իսկ քաղաքներում մալուխային գծերը մայթերի տակով անցկացնելիս` 0,6 մ դեպի շենքերն ու կառույցները, և 1 մ` դեպի փողոցի երթևեկելի մասը:

Մինչև 1 կՎ և 1 կՎ-ից բարձր լարման ստորջրյա մալուխային գծերի համար, նշված կանոններին համապատասխան, պետք է սահմանվի պահպանության գոտի, որը որոշվում է եզրային մալուխներից 100 մ հեռավորությամբ զուգահեռ ուղիղներով:

Մալուխային գծերի պահպանության գոտիներն օգտագործվում են` պահպանելով էլեկտրական ցանցերի պահպանության կանոնների պահանջները:

4) Մալուխային գծի ուղեգիծը պետք է ընտրվի և տրամադրվի գծի սեփականատիրոջը` ելնելով հետևյալ պայմաններից`

ա) մալուխի հնարավոր նվազագույն ծախսի ապահովում.

բ) մեխանիկական ներգործություններից դրա պահպանվածության ապահովում.

գ) կոռոզիայից, թրթռումից, գերտաքացումից և մալուխներից մեկի վրա կարճ միակցում առաջանալիս էլեկտրական աղեղից հարևան մալուխների վնասվելուց պաշտպանության ապահովում:

Մալուխների դասավորման ժամանակ պետք է խուսափել միմյանց հետ, խողովակաշարերի և այլնի հետ դրանց խաչվելուց:

Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծի ուղեգիծն ընտրելիս` նկատի է առնվում տեղանքի ռելիեֆը` գծի վրա լրասնուցող բաքերի նպատակահարմար տեղադրման և օգտագործման համար:

5) Մալուխային գծերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի հավաքակցման և շահագործման գործընթացում բացառված լինեն դրանցում վտանգավոր մեխանիկական լարումների և վնասվածքների առաջացումը, որի համար`

ա) մալուխները պետք է զետեղել պաշարով` ըստ երկարության, հողի հնարավոր շեղումների և իրենց` մալուխների և այն կառուցվածքների ջերմաստիճանային ձևափոխումների փոխհատուցման համար, որոնց վրայով դրանք անցկացված են: Չի թույլատրվում մալուխի պաշարը զետեղել օղակների (գալարների) տեսքով.

բ) կառուցվածքների, պատերի, ծածկերի և այլնի վրայով հորիզոնական անցկացված մալուխները պետք է կոշտ ամրացված լինեն ծայրակետերում, ուղղակիորեն ծայրային լցափակիչների մոտ, իսկ ծռումների և միացնող ու սևեռող կցորդիչների մոտ` երկու կողմից.

գ) կառուցվածքների պատերի վրայով ուղղաձիգ անցկացված մալուխները պետք է ամրացված լինեն այնպես, որպեսզի կանխված լինեն թաղանթների ձևափոխումները և չխախտվեն ջղերի միացումները կցորդիչներում` մալուխների սեփական կշռի ազդեցության տակ.

դ) կառուցվածքները, որոնց վրա դասավորվում են ոչ զրահապատ մալուխները, պետք է կատարված լինեն այնպես, որպեսզի բացառված լինի մալուխների թաղանթների մեխանիկական վնասվածքի հնարավորությունը: Կոշտ ամրացման տեղերում այդ մալուխների թաղանթները պետք է էլաստիկ միջադիրների միջոցով պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից և կոռոզիայից.

ե) մալուխները (այդ թվում` զրահապատ), որոնք տեղադրված են այնպիսի տեղերում, որտեղ հնարավոր են մեխանիկական վնասվածքներ (ավտոտրանսպորտի, մեխանիզմների և բեռների տեղաշարժ, կողմնակի անձանց համար մատչելիություն), պետք է պաշտպանված լինեն` ըստ բարձրության 2 մ` հատակի կամ հողի մակարդակից, և 0,3 մ` հողի մեջ.

զ) նոր մալուխները շահագործման մեջ գտնվող այլ մալուխների կողքով անցկացնելիս` պետք է միջոցներ ձեռնարկվեն` վերջիններիս վնասվելը կանխելու համար.

է) մալուխները պետք է անցկացվեն տաք մակերևույթներից այնպիսի հեռավորության վրա, որ կանխվի մալուխի թույլատրելիից բարձր տաքացումը, ընդ որում, պետք է նախատեսվի մալուխների պաշտպանություն` կափույրների և կցաշուրթային միացումների տեղակայման տեղերում տաք նյութերի արտանետումից:

6) Մալուխային գծերի պաշտպանությունը թափառող հոսանքներից և բնահողային կոռոզիայից պետք է բավարարի սույն ՏԿ-ի պահանջները:

7) Ստորգետնյա մալուխային կառույցների կառուցվածքները պետք է հաշվարկված լինեն` հաշվի առնելով մալուխների, բնահողի, ճանապարհային ծածկույթի զանգվածը և անցնող տրանսպորտի բեռնվածությունը:

8) Մալուխային կառույցները և կառուցվածքները, որոնց վրա զետեղվում են մալուխները, պետք է կատարվեն չայրվող նյութերից: Արգելվում է մալուխային կառույցներում ժամանակավոր սարքվածքների տեղակայումը, դրանց մեջ նյութերը և սարքավորումը պահելը: Ժամանակավոր մալուխները պետք է անցկացվեն կառույցները շահագործող կազմակերպության թույլտվությամբ` պահպանելով մալուխների անցկացմանը ներկայացվող բոլոր պահանջները:

9) Մալուխային գծերի բաց անցկացումը պետք է կատարվի արևի ճառագայթման անմիջական ազդեցության, ինչպես նաև ջերմության զանազան աղբյուրների ջերմաճառագայթման հաշվառմամբ:

10) Մալուխի ծռման ներքին կորի շառավիղը մալուխի արտաքին տրամագծի նկատմամբ պետք է ունենա բազմապատիկություն` տվյալ մակնիշի մալուխի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում նշվածից ոչ պակաս:

11) Մալուխային լցափակումներ կատարելիս մալուխի ջղերի ծռման ներքին կորի շառավիղը ջղի տրված տրամագծի նկատմամբ պետք է ունենա բազմապատիկություն` համապատասխան մակնիշի մալուխի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում նշվածից ոչ պակաս:

12) Մալուխների անցկացման ձգաուժերը և խողովակներում դրանց միջաձգման ուժերը որոշվում են ջղերի և թաղանթների համար թույլատրելի մեխանիկական լարումներով:

13) Յուրաքանչյուր մալուխային գիծ պետք է ունենա իր համարը կամ անվանումը: Եթե մալուխային գիծը կազմված է մի քանի զուգահեռ մալուխներից, ապա դրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա նույն համարը` Ա, Բ, Գ և այլ տառերի հավելմամբ: Բաց անցկացված մալուխները, ինչպես նաև բոլոր մալուխային կցորդիչները պետք է ունենան պիտակներ: Մալուխների և ծայրային կցորդիչների պիտակների վրա պետք է նշված լինեն մակնիշները, լարումները, հատույթները, գծի համարները կամ անվանումները, միացնող կցորդիչների պիտակների վրա` կցորդիչի համարը և հավաքակցման օրը: Պիտակները պետք է կայուն լինեն շրջակա միջավայրի ներգործության նկատմամբ: Մալուխային կառույցներում զետեղված մալուխների վրա պիտակները պետք է դասավորվեն ըստ երկարության, ոչ պակաս յուրաքանչյուր 50 մ-ը մեկ:

14) Չկառուցապատված տեղանքով անցկացված մալուխային գծի ուղեգծի վրա պետք է տեղակայվեն տարբերիչ նշաններ: Վարելահողերի միջով անցկացված մալուխային գծի ուղեգիծը պետք է նշված լինի նշաններով, որոնք տեղակայվում են ոչ պակաս յուրաքանչյուր 500 մ-ը մեկ, ինչպես նաև ուղեգծի ուղղության փոփոխման տեղերում:

 

13. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1) Մինչև 35 կՎ ուժային մալուխային գծերի անցկացման եղանակն ընտրելիս պետք է ղեկավարվել հետևյալով`

ա) մալուխները հողի մեջ անցկացնելիս` կարելի է մեկ խրամուղով անցկացնել 6 ուժային մալուխից ոչ ավելի: Մալուխների ավելի մեծ քանակի դեպքում պետք է դրանք անցկացնել առանձին խրամուղիներով` մալուխների խմբերի միջև ոչ պակաս 0,5 մ հեռավորությամբ կամ անցուղիներով, թունելներով, հենուղիներով և ստորասրահներով,

բ) մալուխների անցկացումը բլոկներով կիրառվում է ուղեգծի խիստ նեղվածության պայմաններում, երկաթգծերի և երթանցների հետ հատման տեղերում, մետաղի տարալցման հավանականության դեպքում և այլն,

գ) քաղաքների տարածքում մալուխների անցկացման եղանակն ընտրելիս պետք է հաշվի առնվեն նախնական կապիտալ ծախսերը և շահագործման-նորոգման աշխատանքների հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառույցների սպասարկման հարմարությունը և խնայողականությունը:

2) Էլեկտրակայանների տարածքում մալուխային գծերը պետք է անցկացվեն թունելներով, տուփախողովակներով, անցուղիներով, բլոկներով, հենուղիներով և ստորասրահներով: Ուժային մալուխների անցկացումը խրամուղիներով թույլատրվում է միայն հեռվում գտնվող օժանդակ օբյեկտներ (վառելիքի պահեստներ, արհեստանոցներ) գնացող վեցից ոչ ավելի քանակի դեպքում: 25 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայանների տարածքում թույլատրվում է նաև մալուխների անցկացում խրամուղիներով:

3) Արդյունաբերական կազմակերպությունների տարածքում մալուխային գծերը պետք է անցկացվեն ստորգետնյա (խրամուղիներով) թունելներով, բլոկներով, անցուղիներով, հենուղիներով, ստորասրահներով և շենքերի պատերով:

4) Ենթակայանների և բաշխիչ սարքվածքների տարածքներում մալուխային գծերը պետք է անցկացվեն թունելներով, տուփախողովակներով, խողովակներով, ստորգետնյա` խրամուղիներով, վերգետնյա` երկաթբետոնե վաքերով, հենուղիներով և ստորասրահներով:

5) Քաղաքներում և այլ բնակավայրերում միակի մալուխային գծերը պետք է անցկացնել ստորգետնյա (խրամուղիներով)` փողոցների ոչ երթևեկելի մասով (մայթերի տակով), բակերով և սիզամարգատիպ տեխնիկական շերտերով:

6) Ստորգետնյա հաղորդակցուղիներով հագեցված փողոցներով և հրապարակներով 10 և ավելի քանակությամբ (խմբում) մալուխային գծերի անցկացման եղանակը որոշվում է տեխնիկատնտեսական հաշվարկների հիման վրա: Փողոցների և հրապարակների կատարելագործված ծածկույթների և տրանսպորտի ինտենսիվ երթևեկման հետ փոխհատման դեպքերում մալուխային գծերը պետք է անցկացվեն բլոկներով կամ խողովակներով:

7) Շենքերի ներսում մալուխային գծերը կարելի է անցկացնել ուղղակիորեն շենքերի կառուցվածքներով (բաց և տուփախողովակներում կամ խողովակներում), անցուղիներով, բլոկներով, թունելներով, խողովակներով, որոնք անցկացված են հատակների և ծածկերի միջով, ինչպես նաև մեքենաների հիմքերով, հորաններով, մալուխային հարկերով և կրկնակի հատակներով:

8) Յուղալեցուն մալուխները կարող են անցկացվել (մալուխների ցանկացած թվի դեպքում) թունելներով ու ստորասրահներով և հողի մեջ (խրամուղիներում). դրանց անցկացման եղանակը որոշվում է նախագծով:

 

14. ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1) Ուղեգծի բնահողային և շրջակա միջավայրի տարբեր պայմաններում անցկացվող մալուխային գծերի համար մալուխների կառուցվածքի և հատույթի ընտրությունը պետք է կատարել` ըստ ամենածանր պայմաններ ունեցող տեղամասի, եթե ավելի թեթև պայմաններով տեղամասերի երկարությունը չի գերազանցում մալուխի շինարարական երկարությունը: Անցկացման տարբեր պայմաններով ուղեգծի առանձին հատվածների զգալի երկարության դեպքում դրանցից յուրաքանչյուրի համար պետք է ընտրել մալուխների համապատասխան կառուցվածքներ և հատույթներ:

2) Հովացման տարբեր պայմաններ ունեցող ուղեգծերով անցկացվող մալուխային գծերի համար մալուխների հատույթները պետք է ընտրել` ըստ ուղեգծի վատթար հովացման պայմաններ ունեցող տեղամասի, եթե դրա երկարությունը 10 մ-ից ավելի է: Մինչև 10 կՎ մալուխային գծերի համար, բացառությամբ ստորջրայինների, թույլատրվում է տարբեր հատույթի մալուխների կիրառում, բայց երեքից ոչ ավելի` պայմանով, որ ամենափոքր հատվածի երկարությունը կազմի ոչ պակաս 20 մ` պահպանելով նաև սույն ՏԿ-ի 16-րդ գլխի 6-րդ կետով սահմանված պահանջները:

3) Հողում կամ ջրում անցկացվող մալուխային գծերի համար պետք է կիրառվեն առավելապես զրահապատ մալուխներ: Այդ մալուխների մետաղական թաղանթները պետք է ունենան արտաքին ծածկույթ` քիմիական ներգործություններից պաշտպանելու համար: Արտաքին պաշտպանիչ այլ կառուցվածքների ծածկույթներով մալուխները (չզրահապատված) պետք է օժտված լինեն մեխանիկական ներգործությունների նկատմամբ անհրաժեշտ դիմակայունությամբ` բոլոր տեսակի բնահողերում անցկացման դեպքում, բլոկներում և խողովակներում անցկացնելու գործընթացում, ինչպես նաև պետք է կայուն լինեն ջերմային և մեխանիկական ներգործությունների նկատմամբ` շահագործման-նորոգման աշխատանքներ կատարելիս:

4) Բարձր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի խողովակաշարերը, որոնք անցկացվում են հողում կամ ջրում, պետք է ունենան պաշտպանություն կոռոզիայից` նախագծին համապատասխան:

5) Մալուխային կառույցներում և արտադրական շենքերում շահագործման ժամանակ մեխանիկական վնասվածքների վտանգի բացակայության դեպքում կարելի է անցկացնել չզրահապատված մալուխներ, իսկ շահագործման ժամանակ մեխանիկական վնասվածքների վտանգի դեպքում պետք է կիրառվեն զրահապատ մալուխներ կամ նախատեսվի դրանց պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից:

Մալուխային կառույցներից դուրս թույլատրվում է չզրահապատված մալուխների անցկացում անհասանելի բարձրության վրա (2 մ-ից ոչ պակաս), փոքր բարձրության վրա չզրահապատված մալուխների անցկացումը թույլատրվում է դրանց մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու պայմանով (տուփախողովակներով, անկյունային պողպատով, խողովակներով և այլն):

Խառն անցկացման դեպքում (հող-մալուխային կառույց կամ արտադրական շենք) պետք է կիրառվեն նույն մակնիշի մալուխներ, ինչ որ հողում անցկացնելու համար` պահպանելով նաև սույն գլխի 2-րդ կետի պահանջները, բայց առանց այրվող արտաքին պաշտպանիչ ծածկույթների:

6) Մալուխային կառույցներում, ինչպես նաև արտադրական շենքերում մալուխային գծեր անցկացնելու դեպքում զրահապատ մալուխները` զրահի վրայից, իսկ չզրահապատված մալուխները` մետաղական թաղանթի վրայից, չպետք է ունենան այրվող նյութերից պաշտպանիչ ծածկույթներ:

Չի թույլատրվում կիրառել այրվող դյուրավառ պոլիէթիլենային մեկուսացմամբ ուժային և ստուգիչ մալուխներ` բաց անցկացման համար:

Մալուխների մետաղական թաղանթները և այն մետաղական մակերևույթները, որոնց վրայով դրանք անցկացվում են, պետք է պաշտպանված լինեն չայրվող հակաքայքայիչ ծածկույթով:

Ագրեսիվ միջավայրով սենքերում պետք է կիրառվեն այդ միջավայրի ներգործությանը դիմակայող մալուխներ:

7) Սույն ՏԿ-ի 18-րդ գլխի 1-ին կետում նշված էլեկտրակայանների, բաշխիչ սարքվածքների և ենթակայանների մալուխային գծերի համար պետք է կիրառել պողպատե ժապավենով զրահապատված, չայրվող ծածկույթով պաշտպանված մալուխներ: Էլեկտրակայաններում այրվող պոլիէթիլենային մեկուսացմամբ մալուխների կիրառում չի թույլատրվում:

8) Մալուխային բլոկներում և խողովակներում անցկացվող մալուխային գծերի համար պետք է կիրառվեն չզրահապատված, կապարե ուժեղացված թաղանթով մալուխներ: Բլոկների և խողովակների, ինչպես նաև դրանց ճյուղավորումների մինչև 50 մ երկարությամբ հատվածներում թույլատրվում է կապարե կամ ալյումինե թաղանթով, առանց մալուխային թելից արտաքին ծածկույթի զրահապատ մալուխների կիրառում: Խողովակներում անցկացվող մալուխային գծերի համար թույլատրվում է պլաստմասսայե կամ ռետինե թաղանթով մալուխների կիրառում, եթե այդ մալուխների ստանդարտներով դա թույլատրվում է:

9) Մալուխների թաղանթների վրա քայքայիչ ներգործություն առաջացնող նյութեր պարունակող հողերում (աղուտներ, ճահիճներ, խարամով և շինարարական նյութերով լցնովի բնահող և այլն), ինչպես նաև այն գոտիներում, որոնք վտանգավոր են էլեկտրաքայքայման ներգործության պատճառով, պետք է կիրառվեն կապարե թաղանթներով և ուժեղացված պաշտպանիչ ծածկույթներով կամ ալյումինե թաղանթներով և հատկապես ուժեղացված պաշտպանիչ ծածկույթներով (հոծ, խոնավակայուն պլաստմասսայից ճկափողի մեջ) մալուխներ:

10) Ճահիճների հետ մալուխային գծերի փոխհատման տեղերում մալուխները պետք է ընտրվեն երկրաբանական պայմանների, ինչպես նաև քիմիական և մեխանիկական ներգործությունների հաշվառմամբ:

11) Տեղաշարժի ենթարկվող հողերում պետք է կիրառվեն մետաղալարե զրահով մալուխներ կամ ձեռնարկվեն հողի տեղաշարժի ժամանակ մալուխի վրա ազդող ճիգերի վերացման միջոցներ (բնահողի ամրացում ագուցային կամ ցցային շարքերով և այլն):

12) Առվակների և դրանց եզրառուների և ողողահուների հետ մալուխային գծերի փոխհատման տեղերում պետք է կիրառվեն նույնպիսի մալուխներ, ինչպես և հողում անցկացման համար, պահպանելով սույն ՏԿ-ի 19-րդ գլխի 17-րդ կետով սահմանված պահանջները:

13) Երկաթուղային կամուրջներով, ինչպես նաև տրանսպորտի ինտենսիվ երթևեկությամբ այլ կամուրջներով անցկացվող մալուխային գծերի համար պետք է կիրառվեն ալյումինե թաղանթով զրահապատ մալուխներ:

14) Շարժական մեխանիզմների մալուխային գծերի համար պետք է կիրառվեն ճկուն մալուխներ` ռետինե կամ այլ համանման մեկուսացմամբ, որը դիմանում է բազմապատիկ ծռումներին:

15) Ստորջրյա մալուխային գծերի համար պետք է կիրառել կլոր հատույթով լարից զրահով մալուխներ` հնարավորին չափ մեկ շինարարական երկարությամբ: Այդ նպատակով թույլատրվում է միաջիղ մալուխների կիրառում:

Մալուխային գծի` ափից ջրային ավազաններ անցման տեղերում ավազանների ուժեղ ալեբախության առկայության դեպքում, գետերի ուժեղ հոսքով և ողողվող ափերով տեղամասերում մալուխն անցկացնելիս, ինչպես և մեծ խորություններում (մինչև 40-60 մ) պետք է կիրառել կրկնակի մետաղական զրահով մալուխ: Պոլիվինիլքլորիդե թաղանթով ռետինե մեկուսացմամբ մալուխները, ինչպես նաև ալյումինե թաղանթով առանց հատուկ անջրանցիկ ծածկույթի մալուխները ջրում անցկացնել չի թույլատրվում:

Ոչ նավարկելի և ոչ լաստարկելի, 100 մ-ից ոչ ավելի լայնությամբ (ջրածածկ ողողահունի հետ միասին), կայուն հունով և հատակով ոչ մեծ գետերով մալուխային գծեր անցկացնելիս թույլատրվում է ժապավենային զրահով մալուխների կիրառում:

16) 110-ից մինչև 220 կՎ լարման յուղալեցուն մալուխային գծերի համար մալուխների տեսակը և կառուցվածքը որոշվում է նախագծով:

17) Մինչև 35 կՎ լարման մալուխային գծերն ուղեգծի ուղղաձիգ և թեք հատվածներում մակարդակների այնպիսի տարբերությամբ անցկացնելիս, որը գերազանցում է մածուցիկ ներծծվածքով մալուխների համար տվյալ մակնիշի մալուխի ստանդարտով թույլատրվածը, պետք է կիրառվեն չծորացող զանգվածով ներծծված մալուխներ, սակավ (աղքատիկ) ներծծված թղթե մեկուսացմամբ մալուխներ և ռետինե կամ պլաստմասսայե մեկուսացմամբ մալուխներ: Նշված պայմանների համար մածուցիկ ներծծվածքով մալուխները թույլատրվում է կիրառել միայն սևեռող կցորդիչներով, որոնք տեղաբաշխված են ուղեգծով` տվյալ մակնիշի մալուխի ստանդարտով սահմանված թույլատրելի մակարդակների տարբերություններին համապատասխան:

Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի սևեռող կցորդիչների միջև ուղղաձիգ նիշերի տարբերությունը որոշվում է մալուխի համապատասխան ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում և սահմանային ջերմային ռեժիմների դեպքում լրասնման հաշվարկով:

18) Քառալար ցանցերում պետք է կիրառվեն քառաջիղ մալուխներ: Չի թույլատրվում զրոյական ջղերի անցկացումը ֆազային ջղերից առանձին: Թույլատրվում է մինչև 1կՎ լարման ալյումինե թաղանթով եռաջիղ ուժային մալուխները կիրառել փոփոխական հոսանքի քառալար (լուսավորության, ուժային և խառը) խուլ հողակցված չեզոքով ցանցերում, օգտագործել դրանց թաղանթը որպես զրոյական հաղորդալար (չորրորդ ջիղ)` բացառությամբ պայթյունավտանգ միջավայրով կայանքների և այն կայանքների, որոնցում շահագործման բնականոն պայմանների դեպքում հոսանքը զրոյական հաղորդալարում կազմում է ֆազային հաղորդալարի թույլատրելի երկարատև հոսանքի 75 տոկոսից ավելի:

19) Մինչև 35 կՎ լարման մալուխային գծերի համար թույլատրվում է կիրառել միաջիղ մալուխներ, եթե դա հանգեցնում է պղնձի կամ ալյումինի զգալի տնտեսման` եռաջիղների համեմատ, կամ եթե բացակայում է անհրաժեշտ շինարարական երկարության մալուխ կիրառելու հնարավորությունը:

Այդ մալուխների հատույթը պետք է ընտրվի` հաշվի առնելով դրանց լրացուցիչ տաքացումը թաղանթներում մակածված հոսանքներից:

Պետք է կատարվեն նաև միջոցառումներ` զուգահեռ միացված մալուխների միջև հոսանքի հավասար բաշխումը և դրանց թաղանթներին անվտանգ հպվելու, մետաղական մասերին անմիջականորեն մոտ գտնվող մետաղական մասերի տաքացումը բացառելու և մեկուսացնող ճենապակե սեղմակներում մալուխների հուսալի ամրացումն ապահովելու համար:

 

15. ՅՈՒՂԱԼԵՑՈՒՆ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՅՈՒՂԻ ՃՆՇՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄԸ ԵՎ ԼՐԱՍՆՈՒՑՈՂ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ

 

1) Յուղալրասնուցող համակարգը պետք է ապահովի գծի հուսալի աշխատանքը ցանկացած բնականոն և անցումային ջերմային ռեժիմներում:

2) Յուղալրասնուցող համակարգում գտնվող յուղի քանակը պետք է որոշվի` հաշվի առնելով մալուխի լրասնուցման համար ծախսը: Բացի դրանից` պետք է լինի յուղի պաշար` վթարային նորոգման և մալուխային գծի ամենաերկար հատվածը յուղով լցնելու համար:

3) Ցածր ճնշման գծերի լրասնուցող բաքերը պետք է տեղադրել փակ սենքերում: Լրասնուցող բաքերի ոչ մեծ քանակը (5-6) սնման բաց կետերում կարելի է դասավորել թեթև մետաղական արկղերում` ճակատամուտքերի, հենարանների և այլնի վրա (շրջապատող օդի մինուս 30 0C-ից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում):

Լրասնուցող բաքերը պետք է ունենան յուղի ճնշման ցուցիչ և պաշտպանվեն արևային ճառագայթման ուղղակի ներգործությունից:

4) Բարձր ճնշման գծերի լրասնուցող ագրեգատները պետք է տեղադրվեն 10oC-ից ոչ ցածր ջերմաստիճան ունեցող փակ սենքերում և դասավորված լինեն մալուխային գծերին առկցման տեղին հնարավորին չափ մոտ` պահպանելով սույն ՏԿ-ի 21-րդ գլխի 20-րդ կետով սահմանված պահանջները: Մի քանի լրասնուցող ագրեգատների առկցումը գծին կատարվում է յուղային հավաքիչի միջոցով:

5) Բարձր ճնշման յուղալեցուն մի քանի մալուխային գծերի զուգահեռ անցկացման դեպքում պետք է յուրաքանչյուր գծի լրասնուցումը կատարել առանձին լրասնուցող ագրեգատներից, կամ պետք է տեղակայել սարքվածք` ագրեգատն ավտոմատ կերպով այս կամ այն գծի վրա փոխարկելու համար:

6) Հանձնարարվում է լրասնուցող ագրեգատներն էլեկտրաէներգիայով ապահովել սնման երկու անկախ աղբյուրներից` պահուստի ավտոմատ միացման (ՊԱՄ) պարտադիր սարքվածքով: Լրասնուցող ագրեգատները մեկը մյուսից պետք է առանձնացված լինեն չայրվող միջնապատերով` 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահմանով:

7) Յուրաքանչյուր յուղալեցուն մալուխային գիծ պետք է ունենա յուղի ճնշման ազդանշանման համակարգ, որն ապահովում է յուղի ճնշման` թույլատրելի սահմաններից իջեցման և բարձրացման մասին ազդանշանի գրանցում և հաղորդում հերթապահ անձնակազմին:

8) Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծի յուրաքանչյուր հատվածի վրա պետք է տեղավորված լինի ոչ պակաս երկու տվիչ, բարձր ճնշման գծի վրա` տվիչ յուրաքանչյուր լրասնուցող ագրեգատի վրա: Վթարային ազդանշանները պետք է հաղորդվեն անձնակազմի մշտական հերթապահության կետ: Յուղի ճնշման ազդանշանման համակարգը պետք է ունենա պաշտպանություն` ուժային մալուխային գծերի էլեկտրական դաշտերի ներգործությունից:

9) Ցածր ճնշման գծերի վրա լրասնուցող կետերը պետք է սարքավորված լինեն հեռախոսային կապով` կարգավարական կետերի (էլեկտրացանցի, էներգատնտեսության) հետ:

10) Լրասնուցող ագրեգատի հավաքիչը բարձր ճնշման յուղալեցուն մալուխային գծին միացնող յուղատարը պետք է անցկացվի դրական ջերմաստիճանով սենքերում: Թույլատրվում է դրա անցկացումը ջերմապաշտպանված խրամուղիներում, ճոռերում, անցուղիներում և հողում` սառչող գոտուց ցածր, շրջապատող միջավայրի դրական ջերմաստիճանն ապահովելու պայմանով:

11) Լրասնուցող ագրեգատի ավտոմատ կառավարման սարքերով վահանի շինության մեջ թրթռումը չպետք է գերազանցի թույլատրելի սահմանները:

 

16. ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԼՑԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1) Ուժային մալուխների միացման և ծայրակցման դեպքում պետք է կիրառել կցորդիչի կառուցվածքներ, որոնք համապատասխանում են դրանց աշխատանքի և շրջակա միջավայրի պայմաններին: Մալուխային գծերի վրա միացումներն ու լցափակումները պետք է կատարվեն այնպես, որպեսզի մալուխները պաշտպանված լինեն իրենց մեջ շրջակա միջավայրից խոնավության և այլ վնասակար ներգործություն ունեցող նյութերի թափանցումից, իսկ միացումներն ու ծայրակցումները դիմակայեն մալուխային գծերի փորձարկման լարումներին և համապատասխանեն ազգային ստանդարտների պահանջներին:

2) Մինչև 35 կՎ լարման մալուխային գծերի համար ծայրային և միացնող կցորդիչները պետք է կիրառվեն` կցորդիչների շահագործման փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան:

3) Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի միացնող և սևեռող կցորդիչների համար անհրաժեշտ է կիրառել միայն անագե կամ պղնձե կցորդիչներ:

Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի հատվածների երկարությունը և սևեռող կցորդիչների տեղակայման տեղերը որոշվում են նախագծով` հաշվի առնելով բնականոն և անցումային ջերմային ռեժիմներում գծերի լրալցումը յուղով:

Սևեռող և կիսասևեռող կցորդիչները յուղալեցուն մալուխային գծերի վրա պետք է դասավորվեն մալուխային հորերում, մալուխները հողում անցկացնելիս հանձնարարվում է միացնող կցորդիչները տեղաբաշխել խցերում, որոնք ենթակա են մաղած հողով կամ ավազով հետագա լցման:

Էլեկտրիֆիկացված տրանսպորտով (երկաթուղի, մետրոպոլիտեն, տրամվայ) կամ մալուխային գծերի մետաղական թաղանթների և կցորդիչների նկատմամբ ագրեսիվ բնահողերով շրջաններում միացնող կցորդիչները պետք է մատչելի լինեն հսկման համար:

4) Մալուխային գծի բնականոն ներծծված թղթե մեկուսացմամբ և չծորացող զանգվածով ներծծված մեկուսացմամբ մալուխներով իրականացվող մալուխների միացումները պետք է կատարվեն սևեռող-անցումային կցորդիչների միջոցով, եթե բնականոն ներծծված մեկուսացմամբ մալուխների անցկացման մակարդակը բարձր է չծորացող զանգվածով ներծծված մալուխների անցկացման մակարդակից` պահպանելով սույն ՏԿ-ի 14-րդ գլխի 17-րդ կետով սահմանված պահանջները:

5) 1 կՎ-ից բարձր լարման մալուխային գծերի վրա, որոնք իրականացվում են ճկուն մալուխներով` ռետինե մեկուսացմամբ և ռետինե ճկափողով, մալուխների միացումները պետք է կատարվեն տաք ռետինացմամբ` պատելով հակախոնավային լաքով:

6) Նոր կառուցվող մալուխային գծերի 1 կմ-ի համար միացնող կցորդիչների թիվը պետք է լինի ոչ ավելի`

ա) 1-ից մինչև 10 կՎ լարման, մինչև 3 x 95 մմ2 հատույթով եռաֆազ մալուխների համար` 4 հատ,

բ) 1-ից մինչև 10 կՎ լարման, 3 x 120-ից մինչև 3 x 240 մմ2 հատույթներով մալուխների համար` 5 հատ,

գ) 20-ից մինչև 35 կՎ լարման եռաֆազ մալուխների համար` 6 հատ, միաջիղ մալուխների համար` 2 հատ:

110-ից մինչև 220 կՎ լարման մալուխային գծերի համար միացնող կցորդիչների թիվը որոշվում է նախագծով:

Երկար մալուխային գծերի կառուցման համար մալուխների փոքրաչափ հատվածների օգտագործում չի թույլատրվում:

 

17. ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ՀՈՂԱԿՑՈՒՄՆԵՐԸ

 

1) Մետաղական թաղանթով կամ զրահով մալուխները, ինչպես նաև մալուխային կառուցվածքները, որոնց վրա անցկացվում են մալուխները, պետք է հողակցված կամ զրոյացված լինեն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 27-րդ, 30-ից մինչև 36-րդ գլուխների պահանջներին համապատասխան:

2) Ուժային մալուխների մետաղական թաղանթները հողակցելիս կամ զրոյացնելիս` թաղանթը և զրահը միմյանց և կցորդիչների (ծայրային, միացնող և այլն) իրանների հետ պետք է միակցված լինեն ճկուն հաղորդալարով: Ալյումինե թաղանթով 6 կՎ-ից բարձր լարման մալուխների վրա թաղանթի և զրահի հողակցումը պետք է կատարվի առանձին հաղորդիչներով:

Մալուխների թաղանթների հաղորդականությունից մեծ հաղորդականությամբ հողակցող կամ զրոյական պաշտպանական հաղորդիչներ կիրառել չի պահանջվում, սակայն բոլոր դեպքերում հատույթը պետք է լինի ոչ պակաս 6 մմ2:

Ստուգիչ մալուխների հողակցող հաղորդիչների հատույթները պետք է ընտրել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 39-րդ, 40-րդ և 41-րդ գլուխների պահանջներին համապատասխան:

Եթե կառուցվածքի հենարանի վրա տեղակայված են արտաքին ծայրային կցորդիչ և պարպիչների լրակազմ, ապա զրահը, մետաղական թաղանթը և կցորդիչը պետք է միակցվեն պարպիչների հողակցող սարքվածքին: Միայն մալուխների մետաղական թաղանթների օգտագործումը, որպես հողակցող սարքվածք, այս դեպքում չի թույլատրվում:

Հենուղիները և ստորասրահները պետք է սարքավորված լինեն շանթապաշտպանությամբ` համաձայն շենքերի ու կառուցվածքների շանթապաշտպանության սարքման վերաբերյալ կազմակերպության ստանդարտի:

3) Ցածր ճնշման մալուխային յուղալեցուն գծերի վրա հողակցվում են ծայրային, միացնող և սևեռող կցորդիչները:

Ալյումինե թաղանթով մալուխների վրա յուղի լրասնուցող սարքվածքները պետք է գծերին միացվեն մեկուսացնող ներդիրների միջոցով, իսկ ծայրային կցորդիչների իրանները պետք է մեկուսացված լինեն մալուխների ալյումինե թաղանթներից: Նշված պահանջը չի տարածվում անմիջականորեն տրանսֆորմատորներ ներանցող մալուխային գծերի վրա:

Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի համար զրահապատ մալուխների կիրառման դեպքում յուրաքանչյուր հորի մեջ մալուխի զրահը կցորդչի երկու կողմից պետք է միացվի եռակցմամբ և հողակցվի:

4) Հողի մեջ անցկացված բարձր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի պողպատե խողովակաշարը պետք է հողակցված լինի բոլոր հորերում և ծայրերում, իսկ մալուխային կառույցներում անցկացվածները` ծայրերում և նախագծի մեջ հաշվարկով որոշվող միջանկյալ կետերում:

Պողպատե խողովակաշարի` կոռոզիայից ակտիվ պաշտպանության անհրաժեշտության դեպքում դրա հողակցումը կատարվում է այդ պաշտպանության պահանջներին համապատասխան, ընդ որում, պետք է ապահովված լինի հակաքայքայիչ ծածկույթի էլեկտրական դիմադրության ստուգման հնարավորությունը:

5) Մալուխային գիծն օդայինի (ՕԳ) անցնելու և ՕԳ-ի հենարանի մոտ հողակցման սարքվածքի բացակայության դեպքում մալուխային կցորդիչները (կայմային) թույլատրվում է հողակցել մալուխների մետաղական թաղանթներին միացմամբ, եթե մալուխի մյուս ծայրում մալուխային կցորդիչը միացված է հողակցող սարքվածքին, կամ մալուխային թաղանթի հողակցման դիմադրությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 31-ից մինչև 34-րդ գլուխներով սահմանված պահանջներին:

 

18. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Սույն գլխի 2-7-րդ կետերում տրված պահանջները տարածվում են 25 ՄՎտ և ավելի հզորությամբ ջերմային և հիդրոէլեկտրակայանների, 220-ից մինչև 500 կՎ լարման բաշխիչ սարքվածքների և ենթակայանների, ինչպես նաև էներգահամակարգում հատուկ նշանակություն ունեցող բաշխիչ սարքվածքների և ենթակայանների վրա` պահպանելով սույն ՏԿ-ի 21-րդ գլխի 2-րդ կետով սահմանված պահանջները:

2) Էլեկտրական միացումների գլխավոր սխեման, սեփական կարիքների սխեման և օպերատիվ հոսանքի սխեման, սարքավորման ղեկավարումը և սարքավորման ու էլեկտրակայանի կամ ենթակայանի մալուխային տնտեսության դասավորվածքը պետք է իրականացվեն այնպես, որպեսզի մալուխային տնտեսությունում կամ դրանից դուրս հրդեհի առաջացման դեպքում բացառված լինեն էլեկտրակայանի մեկ բլոկից ավելի աշխատանքի խանգարումները, բաշխիչ սարքվածքների և ենթակայանների փոխպահուստավորող միացումների միաժամանակյա կորուստը, ինչպես նաև հրդեհների հայտնաբերման և հրդեհաշեջ համակարգերի շարքից դուրս գալը:

3) Էլեկտրակայանների հիմնական մալուխային հոսքերի համար պետք է նախատեսված լինեն մալուխային կառույցներ (հարկեր, թունելներ, հորաններ և այլն), որոնք մեկուսացված են տեխնոլոգիական սարքավորումից և բացառում են մալուխների մատչելիությունը կողմնակի անձանց համար:

Մալուխների հոսքը (խումբը) էլեկտրակայաններում զետեղելիս` մալուխային գծերի ուղեգծերը պետք է ընտրվեն` հաշվի առնելով`

ա) տեխնոլոգիական սարքավորանքի տաքացած մակերևույթներից մալուխների գերտաքացման կանխումը,

բ) փոշեհամակարգերի ապահովիչ սարքվածքներից փոշու արտանետումների (բոցավառումների և պայթյունների) դեպքում մալուխների վնասման կանխումը,

գ) տարանցիկ մալուխների անցկացման անթույլատրելիությունը հիդրոմոխրահեռացման տեխնոլոգիական թունելներում, ջրաքիմմաքրման սենքերում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ կան քիմիապես ագրեսիվ հեղուկով խողովակաշարեր:

4) Փոխպահուստավորող պատասխանատու մալուխային գծերը (ուժային, օպերատիվ հոսանքի, կապի միջոցների, ղեկավարման, ազդանշանման, հրշեջ համակարգերի և այլն) պետք է անցկացվեն այնպես, որպեսզի հրդեհների դեպքում բացառվի փոխպահուստավորող մալուխային գծերի միաժամանակյա կորստի հնարավորությունը: Մալուխային տնտեսության այն տեղամասերում, որտեղ վթարի առաջացումն սպառնում է դրա լայն տարածմանը, մալուխային հոսքերը պետք է բաժանել մեկը մյուսից մեկուսացված խմբերի: Մալուխների բաշխումն ըստ խմբերի ընդունվում է` կախված տեղային պայմաններից:

5) Մեկ էներգաբլոկի սահմաններում թույլատրվում են հրակայունության 0,25 ժ սահմանով մալուխային կառույցներ: Այն տեխնոլոգիական սարքավորումը, որը կարող է հրդեհի աղբյուր ծառայել (յուղով բաքեր, յուղակայաններ և այլն), պետք է ունենա ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահմանով պատնեշներ, որոնք բացառում են մալուխների բռնկումն այդ սարքավորման վրա հրդեհի առաջացման դեպքում:

Էլեկտրակայանի մեկ էներգաբլոկի սահմաններում թույլատրվում է մալուխների անցկացում հատուկ մալուխային կառույցներից դուրս` մեխանիկական վնասվածքներից և փոշու հյուսից, տեխնոլոգիական սարքավորման նորոգման դեպքում կայծերից և կրակից դրանց հուսալի պաշտպանվածության, մալուխային գծերի համար բնականոն ջերմաստիճանային պայմանների ապահովման և դրանց սպասարկման հարմարության պայմանների ապահովման դեպքում:

5 մ և ավելի բարձրության վրա մալուխների դասավորության դեպքում դրանց մոտենալու հնարավորությունն ապահովելու համար պետք է կառուցվեն հատուկ հարթակներ և անցամասեր:

Միակի մալուխների և մալուխների ոչ մեծ խմբերի (մինչև 20) համար շահագործման հարթակներ կարող են չկառուցվել, բայց այս դեպքում պետք է ապահովված լինի շահագործման պայմաններում մալուխների արագ փոխարինման և նորոգման հնարավորությունը:

Մեկ էներգաբլոկի սահմաններում հատուկ մալուխային կառույցներից դուրս մալուխներն անցկացնելիս` հնարավորին չափ պետք է ապահովվի դրանց բաժանումը տարբեր ուղեգծերով անցնող առանձին խմբերի:

6) Մալուխային հարկերն ու թունելները, որոնց մեջ տեղակայվում են էլեկտրակայանի տարբեր էներգաբլոկների մալուխները, ներառյալ կառավարման բլոկային վահանների տակ եղած մալուխային հարկերն ու թունելները, պետք է բաժանված լինեն ըստ բլոկների և առանձնացված լինեն մյուս սենքերից, մալուխային հարկերից, թունելներից, հորաններից, տուփախողովակներից և անցուղիներից չայրվող միջնորմներով և ծածկերով` ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահմանով, այդ թվում` մալուխների անցման տեղերում:

Միջնապատերով և ծածկերով մալուխների ենթադրվող անցման տեղերում մալուխների փոխարինման և լրացուցիչ անցկացման հնարավորություն ապահովելու նպատակով պետք է նախատեսվի չայրվող, 0,75 ժ հրակայունության սահմանով հեշտ քանդվող նյութից միջնորմ:

Ջերմային էլեկտրակայանների տարածված մալուխային կառույցներում պետք է նախատեսվեն վթարային ելքեր` մեկը մյուսից ոչ ավելի 50 մ հեռավորությամբ տեղադրված:

Էլեկտրակայանների մալուխային տնտեսությունները պետք է առանձնացված լինեն հեռացող ցանցային մալուխային թունելներից և հավաքիչներից չայրվող միջնորմներով` 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահմանով:

7) Դեպի փակ բաշխիչ սարքվածքների սենքեր և բաց բաշխիչ սարքվածքների կառավարման և պաշտպանության վահանների սենքեր մալուխների մուտքի տեղերը պետք է ունենան միջնորմներ` 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահմանով:

Էլեկտրակայանների կառավարման բլոկային վահանների մեջ մալուխների մուտքի տեղերը պետք է ծածկված լինեն ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման ունեցող միջնորմներով:

Մալուխային հորանները պետք է առանձնացված լինեն մալուխային թունելներից, հարկերից և այլ մալուխային կառույցներից չայրվող միջնորմներով` 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահմանով և ունենան ծածկեր վերևում և ներքևում: Տարածված հորանները ծածկերով անցնելիս (20 մ ոչ պակաս հեռավորությամբ դասավորված)` պետք է բաժանվեն հատվածամասերի` 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահման ունեցող չայրվող միջնորմներով:

Միջանցուկ մալուխային հորանները պետք է ունենան մուտքի դռներ և սարքավորված լինեն սանդուղքներով կամ հատուկ պահանգներով:

 

19. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀՈՂԻ ՄԻՋՈՎ

 

1) Մալուխային գծերն ուղղակիորեն հողի միջով անցկացնելու դեպքում մալուխները պետք է անցկացվեն խրամուղիներով և ներքևից լցված, իսկ վերևից ծածկված լինեն քար, շինարարական աղբ և խարամ չպարունակող մանր հողի շերտով:

Մալուխներն ամբողջ երկայնքով պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից` 35 կՎ-ից բարձր լարման դեպքում ծածկելով 50 մմ-ից ոչ պակաս հաստության երկաթբետոնե սալերով, իսկ մնացած դեպքում` սալերով կամ կավե սովորական աղյուսով` մալուխների ուղեգծի լայնությամբ մեկ շերտով, մեկ մալուխի համար` մալուխային գծի երկարությամբ: Սիլիկատային, ինչպես նաև կավե սնամեջ կամ ծակոտկեն աղյուսի կիրառում չի թույլատրվում:

20 կՎ-ից ցածր լարման մալուխները (բացի քաղաքային էլեկտրացանցերի մալուխներից) 1-ից մինչև 1,2 մ խորության վրա անցկացնելիս թույլատրվում է չպաշտպանել մեխանիկական վնասվածքներից:

Մինչև 1 կՎ մալուխներն այդպիսի պաշտպանություն պետք է ունենան միայն այն տեղամասերում, որտեղ հնարավոր են մեխանիկական վնասվածքներ (օրինակ` հաճախակի քանդման ենթակա վայրերում): Փողոցների ասֆալտե ծածկույթները և այլն դիտվում են որպես վայրեր, որտեղ փորել-քանդելը հազվադեպ է կատարվում:

2) Մալուխային գծերի տեղադրման խորությունը հատակագծման նիշից պետք է լինի ոչ պակաս` մինչև 20 կՎ լարման գծերինը` 0,7 մ, 35 կՎ գծերինը` 1 մ, փողոցները և հրապարակները հատելիս` անկախ լարումից 1 մ:

110-ից մինչև 220 կՎ լարման յուղալեցուն մալուխային գծերը հատակագծման նիշից պետք է ունենան ոչ պակաս 1,5 մ տեղադրման խորություն:

Գծերը շենք մտնելիս մինչև 5 մ երկարության տեղամասերում, ինչպես նաև ստորգետնյա կառույցների հետ դրանց փոխհատման տեղերում թույլատրվում է խորության փոքրացում մինչև 0,5 մ` մեխանիկական վնասվածքներից մալուխների պաշտպանության ապահովման դեպքում (օրինակ` անցկացում խողովակներով):

6-ից մինչև 10 կՎ լարման մալուխային գծերի անցկացումը վարելահողերով պետք է կատարվի 1 մ-ից ոչ պակաս խորությամբ, ընդ որում, ուղեգծի վրայի հողի շերտը կարող է զբաղեցվել ցանքերով:

3) Անմիջապես հողում անցկացված մալուխից մինչև շենքերի և կառույցների հիմքերը եղած լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,6 մ: Մալուխների անցկացումն ուղղակիորեն հողի մեջ` շենքերի և կառույցների հիմքերի տակով, չի թույլատրվում: Տարանցիկ մալուխները բնակելի և հանրային շենքերի նկուղներում և տեխնիկական ներքնատներում անցկացնելու դեպքում պետք է ղեկավարվել շինարարական նորմերով:

4) Մալուխային գծերը զուգահեռ անցկացնելիս` մալուխների լուսանցիկ հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս`

ա) 100 մմ` մինչև 10 կՎ լարման ուժային մալուխների միջև, ինչպես նաև դրանց ու ստուգիչ մալուխների միջև,

բ) 250 մմ` 20-ից մինչև 35 կՎ լարման մալուխների և դրանց ու այլ մալուխների միջև,

գ) 500 մմ` տարբեր կազմակերպությունների կողմից շահագործվող մալուխների միջև, ինչպես նաև ուժային մալուխների և կապի մալուխների միջև,

դ) 500 մմ` յուղալեցուն 110-ից մինչև 220 կՎ լարման մալուխների և այլ մալուխների միջև, ընդ որում, ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծերը մեկը մյուսից և այլ մալուխներից առանձնացվում են երկաթբետոնե սալերով, որոնք դրվում են կողով, բացի դրանից, պետք է կատարել կապի մալուխների վրա էլեկտրամագնիսական ներգործության հաշվարկ:

Անհրաժեշտության դեպքերում շահագործող կազմակերպությունների փոխհամաձայնությամբ, հաշվի առնելով տեղային պայմանները, թույլատրվում է նշված հեռավորությունների նվազեցում մինչև 100 մմ, իսկ մինչև 10 կՎ ուժային մալուխների և կապի մալուխների միջև, բացի բարձրհաճախականային հեռախոսային կապի համակարգերով խտացված շղթաներով մալուխներից` մինչև 250 մմ` պայմանով, որ մալուխները պաշտպանված են վնասվածքներից (անցկացում խողովակով, չայրվող միջնորմների տեղակայում և այլն) որոնք կարող են առաջանալ մալուխներից մեկում կարճ միակցման դեպքում:

Ստուգիչ մալուխների միջև հեռավորությունը չի նորմավորվում:

5) Մալուխային գծերը տնկարկների գոտիներով անցկացնելիս` հեռավորությունը մալուխներից մինչև ծառերի բները պետք է լինի ոչ պակաս 2 մ: Թույլատրվում է այդ հեռավորության նվազեցում այն կազմակերպության համաձայնությամբ, որի տնօրինության տակ գտնվում են կանաչ տնկարկները` պայմանով, որ մալուխները տարվեն դրանց տակով անցկացված խողովակների միջով:

Թփուտների կանաչ գոտու սահմաններում մալուխներն անցկացնելիս թույլատրվում է նշված հեռավորությունները փոքրացնել մինչև 0,75 մ:

6) Զուգահեռ անցկացնելիս լուսանցիկ հեռավորությունն ըստ հորիզոնականի` 35 կՎ լարմամբ մալուխային գծերից և յուղալեցուն մալուխային գծերից մինչև խողովակաշարեր, ջրատարներ, կոյուղի և ջրաքաշ պետք է լինի ոչ պակաս 1 մ, մինչև ցածր ճնշման (0,0049 ՄՊա), միջին ճնշման (0,294 ՄՊա) և բարձր ճնշման (0,294-ից մինչև 0,588 ՄՊա) գազատարները` ոչ պակաս 1 մ, մինչև բարձր ճնշման (0,588-ից մինչև 1,176 ՄՊա)` գազատարները` ոչ պակաս 2 մ, մինչև ջերմատարները` ըստ սույն գլխի 7-րդ կետի:

Նեղվածք պայմաններում մինչև 35 կՎ լարման մալուխային գծերի համար թույլատրվում է նշված հեռավորությունների, բացառությամբ մինչև տաք հեղուկներով և գազերով խողովակաշարեր եղած հեռավորությունները, նվազեցում մինչև 0,5 մ` առանց մալուխների հատուկ պաշտպանության, և մինչև 0,25 մ` մալուխները խողովակների միջով անցկացնելիս: Յուղալեցուն 110-ից մինչև և 220 կՎ լարման մալուխային գծերի համար մոտեցման 50 մ-ից ոչ ավելի երկարության տեղամասերում թույլատրվում է մինչև խողովակաշարեր, բացառությամբ տաք հեղուկներով և գազերով խողովակաշարերի, ըստ հորիզոնականի լուսանցիկ հեռավորության նվազեցում` մինչև 0,5 մ` յուղալեցուն մալուխների և խողովակաշարերի միջև մեխանիկական վնասվածքը բացառող պաշտպանիչ պատ սարքելու պայմանով:

Խողովակաշարերի վերևից և տակից մալուխների զուգահեռ անցկացում չի թույլատրվում:

7) Մալուխային գիծը ջերմատարին զուգահեռ անցկացնելիս մալուխի և ջերմատարի անցուղու պատի միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 2 մ, կամ մալուխային գծի հետ մոտեցման ամբողջ տեղամասում ջերմատարը պետք է ունենա այնպիսի ջերմամեկուսացում, որպեսզի տարվա ցանկացած եղանակին մալուխների անցման տեղում ջերմատարի կողմից հողի լրացուցիչ տաքացումը չգերազանցի 100oC-ը` մինչև 10 կՎ լարման մալուխային գծերի համար, և 50oC-ը` 20-ից մինչև 220 կՎ գծերի համար:

8) Մալուխային գիծը երկաթուղուն զուգահեռ անցկացնելիս` մալուխները պետք է անցկացվեն երկաթուղու օտարման գոտուց դուրս: Մալուխների անցկացումն օտարման գոտու սահմաններում կարելի է կատարել միայն տրանսպորտային կազմակերպությունների հետ համաձայնեցնելով, ընդ որում, մալուխից մինչև երկաթուղու առանցք հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 3,25 մ, իսկ էլեկտրիֆիկացված երկաթուղու համար` ոչ պակաս 10,75 մ: Նեղվածք պայմաններում թույլատրվում է նշված հեռավորությունների նվազեցում, ընդ որում, մոտեցման ամբողջ տեղամասում մալուխները պետք է անցկացվեն բլոկների կամ խողովակների միջով:

Հաստատուն հոսանքով էլեկտրիֆիկացված երկաթուղիներում բլոկները կամ խողովակները պետք է լինեն մեկուսացնող` ասբեստացեմենտային, հանքաձյութով (գուդրոնով) կամ բիտումով ներծծված և այլն:

9) Մալուխային գիծը տրամվայի ուղիներին զուգահեռ անցկացնելիս` մալուխից մինչև տրամվայի ուղու առանցքը հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 2,75 մ: Նեղվածք պայմաններում թույլատրվում է այդ հեռավորության նվազեցում` պայմանով որ մալուխները մոտեցման ամբողջ տեղամասում անցկացվեն սույն գլխի 8-րդ կետում նշված մեկուսացնող բլոկների կամ խողովակների միջով:

10) Մալուխային գծերն ավտոմոբիլային I և II կարգի ճանապարհներին (ճանապարհների կարգի սահմանումը` ըստ ՀՀՇՆ IV-11.05.02-99) զուգահեռ անցկացնելիս` մալուխները պետք է անցկացվեն առվի կամ լիրաթմբի ստորոտի արտաքին կողմից` եզերքից ոչ պակաս 1 մ, կամ եզրաքարից ոչ պակաս 1,5 մ հեռավորության վրա: Նշված հեռավորության նվազեցումը թույլատրվում է յուրաքանչյուր առանձին դեպքում` համաձայնեցնելով ճանապարհները շահագործող համապատասխան կազմակերպության հետ:

11) Մալուխային գիծը 110 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ին զուգահեռ անցկացնելիս` հեռավորությունը մալուխից մինչև գծի եզրային հաղորդալարով անցնող ուղղաձիգ հարթությունը պետք է լինի ոչ պակաս 10 մ: Լուսանցիկ հեռավորությունը մալուխային գծից մինչև 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի հենարանների հողակցված մասերն ու հողակցիչները պետք է լինի ոչ պակաս 5 մ` մինչև 35 կՎ լարման, 10 մ` 110 կՎ և ավելի բարձր լարման դեպքում: Նեղվածք պայմաններում հեռավորությունը մալուխային գծերից մինչև 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի առանձին հենարանների ստորգետնյա մասերն ու հողակցիչները թույլատրվում է ոչ պակաս 2 մ, ընդ որում, հեռավորությունը մալուխից մինչև ՕԳ-ի հաղորդալարով անցնող ուղղաձիգ հարթությունը չի նորմավորվում:

Լուսանցիկ հեռավորությունը մալուխային գծից մինչև 1 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի հենարանը պետք է լինի ոչ պակաս 1 մ, իսկ մոտեցման տեղամասում մալուխը մեկուսացնող խողովակով անցկացնելիս` 0,5 մ:

Էլեկտրակայանների և ենթակայանների տարածքում նեղվածք պայմաններում թույլատրվում է մալուխային գծերն անցկացնել օդային կապի (հոսանատարների) և 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի հենարանների ստորգետնյա մասից ոչ պակաս 0,5 մ հեռավորության վրա, եթե այդ հենարանների հողակցող սարքվածքները միակցված են ենթակայանի հողակցման շղթային:

12) Մալուխային գծերով այլ մալուխներ հատելու դեպքում դրանք պետք է առանձնացվեն ոչ պակաս 0,5 մ հաստությամբ հողի շերտով. այդ հեռավորությունը նեղվածք պայմաններում մինչև 35 կՎ լարման մալուխների համար կարող է նվազեցվել մինչև 0,15 մ` պայմանով, որ հատման ամբողջ տեղամասում` գումարած 1 մ յուրաքանչյուր կողմից, մալուխներն առանձնացվեն բետոնե սալերով կամ բետոնե կամ նույն ամրության այլ նյութից խողովակներով, ընդ որում, կապի մալուխները պետք է դասավորվեն ուժային մալուխներից ավելի բարձր:

13) Մալուխային գծերով խողովակաշարերը, ընդ որում, նավթա- և գազատարները հատվելիս` մալուխների և խողովակաշարի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,5 մ: Թույլատրվում է այդ հեռավորության նվազեցում` մինչև 0,25 մ` պայմանով, որ հատման տեղամասում (գումարած ոչ պակաս 2 մ յուրաքանչյուր կողմից) մալուխն անցկացվի խողովակների միջով:

Յուղալեցուն մալուխային գծերով խողովակաշարերը հատելիս դրանց միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ: Նեղվածք պայմանների համար թույլատրվում է հեռավորությունն ընդունել ոչ պակաս 0,25 մ, բայց մալուխները խողովակներում կամ կափարիչով, երկաթբետոնե վաքում անցկացնելու պայմանի դեպքում:

14) Մինչև 35 կՎ լարման մալուխային գծերով ջերմատարները փոխհատելիս` մալուխի և ջերմատարի ծածկի միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,5 մ, իսկ նեղվածք պայմաններում` ոչ պակաս 0,25 մ: Ընդ որում, հատման տեղամասում (գումարած 2-ական մետր եզրային մալուխների յուրաքանչյուր կողմից) ջերմատարը պետք է ունենա այնպիսի ջերմամեկուսացում, որ հողի ջերմաստիճանը չբարձրանա 10oC ավելի` ամառային ամենաբարձր ջերմաստիճանից, և 15oC ավելի` ձմեռային ամենացածրից:

Այն դեպքերում, երբ նշված պայմանները չեն կարող պահպանվել, թույլատրվում է հետևյալ միջոցառումներից որևէ մեկը` մալուխների խորացում մինչև 0,5 մ` 0,7 մ-ի փոխարեն (տե'ս սույն գլխի 2-րդ կետը), մեծ հատույթի մալուխային ներդիրի կիրառում, ջերմատարի տակով մալուխների անցկացում խողովակների միջով` դրանից ոչ պակաս 0,5 մ հեռավորության վրա, ընդ որում, խողովակները պետք է դասավորվեն այնպես, որպեսզի մալուխների փոխարինումը հնարավոր լինի կատարել առանց հողային աշխատանքների (օրինակ` խողովակների ծայրերը մտցնել խցերի մեջ):

Յուղալեցուն մալուխային գծով ջերմատարը փոխհատելիս` մալուխների և ջերմատարի ծածկի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ, նեղվածք պայմաններում` ոչ պակաս 0,5 մ: Ընդ որում, փոխհատման տեղամասում (գումարած 3-ական մետր եզրային մալուխների յուրաքանչյուր կողմից) ջերմատարը պետք է ունենա այնպիսի ջերմամեկուսացում, որպեսզի տարվա ցանկացած եղանակին հողի ջերմաստիճանը չբարձրանա 5oC-ից ավելի:

15) Մալուխային գծերով երկաթուղիները և ավտոմոբիլային ճանապարհները հատելիս` մալուխները պետք է անցկացվեն թունելների, բլոկների կամ խողովակների միջով, օտարման գոտու ամբողջ լայնությամբ` ճանապարհի պաստառից ոչ պակաս 1 մ և կողմնատար առվից ոչ պակաս 0,5 մ խորության վրա: Օտարման գոտու բացակայության դեպքում անցկացման նշված պայմանները պետք է կատարվեն միայն փոխհատման տեղամասում` գումարած 2-ական մետր ճանապարհի պաստառի երկու կողմից:

Հաստատուն հոսանքով էլեկտրիֆիկացված կամ էլեկտրիֆիկացման ենթակա երկաթուղիների հետ մալուխային գծերի փոխհատման դեպքում բլոկները և խողովակները պետք է լինեն մեկուսացնող (տե'ս սույն գլխի 8-րդ կետը): Փոխհատման տեղը պետք է գտնվի սլաքներից, խաչկապերից և ներծծող մալուխների` ռելսերին միանալու տեղերից ոչ պակաս 10 մ հեռավորության վրա: Մալուխների փոխհատումն էլեկտրիֆիկացված ռելսուղիների հետ պետք է կատարվի ուղու առանցքի նկատմամբ 75-900 անկյան տակ:

Բլոկների և խողովակների ծայրերը ոչ պակաս 300 մմ խորությամբ պետք է ընկղմված լինեն անջրանցիկ (տրորված) կավով պատված ջութե հյուսված քուղերում: Շարժման փոքր ինտենսիվությամբ արդյունաբերական նշանակության փակուղային ճանապարհները, ինչպես նաև հատուկ ուղիների (օրինակ` սահահարթակների վրա և այլն) հետ փոխհատվելիս, մալուխները պետք է անցկացվեն ուղղակիորեն հողի միջով:

Մալուխային գծերի ուղեգծերը նոր կառուցվող ոչ էլեկտրիֆիկացված երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատվելիս` գործող մալուխային գծերի վերաանցկացում չի պահանջվում: Մալուխների նորոգման դեպքի համար փոխհատման տեղում պետք է պահվեն անհրաժեշտ քանակությամբ պահուստային բլոկներ կամ խողովակներ` կիպ լցափակված ճակատներով:

Մալուխային գիծն օդայինի անցնելու դեպքում մալուխը պետք է դուրս գա մակերևույթ` լիցքաթմբի ստորոտից կամ պաստառի եզրից ոչ պակաս 3,5 մ հեռավորության վրա:

16) Մալուխային գծերը տրամվայի ուղիների հետ փոխհատվելիս մալուխները պետք է անցկացվեն մեկուսացնող բլոկների կամ խողովակների միջով (տե'ս սույն գլխի 8-րդ կետը): Փոխհատումը պետք է կատարվի սլաքներից, խաչկապերից և ներծծող մալուխները ռելսերին միացնելու տեղից ոչ պակաս 3 մ հեռավորության վրա:

17) Բակեր, ավտոտնակներ և այլ` ավտոտրանսպորտի ուղեմուտքերի հետ մալուխային գծերի փոխհատման դեպքում մալուխների անցկացումը պետք է կատարվի խողովակների միջով: Մալուխները պետք է նույնպիսի եղանակով պաշտպանված լինեն նաև առվակների և առուների փոխհատման տեղերում:

18) Մալուխային գծերի վրա մալուխային կցորդիչներ տեղակայելիս մալուխային կցորդչի իրանի և մոտակա մալուխի միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 250 մմ:

Կտրուկ թեքություններ ունեցող ուղեգծերով մալուխային գծեր անցկացնելիս դրանց վրա մալուխային կցորդիչների տեղակայում կարելի է միայն բացառիկ դեպքերում:

Այդպիսի տեղամասերում մալուխային կցորդիչներ տեղակայելու անհրաժեշտության դեպքում դրանց տակ պետք է արվեն հորիզոնական հարթակներ:

Կցորդիչների վնասման դեպքում դրանց վերահավաքակցման հնարավորությունն ապահովելու համար մալուխային գծի վրա պահանջվում է մալուխը կցորդչի երկու կողմերից տեղադրել պաշարով:

19) Մալուխային գծի ուղեգծում վտանգավոր մեծության թափառող հոսանքների առկայության դեպքում անհրաժեշտ է`

ա) փոխել մալուխային գծի ուղեգիծը, որպեսզի շրջանցվեն վտանգավոր գոտիները,

բ) ուղեգիծը փոխելու անհնարինության դեպքում նախատեսել միջոցառումներ` թափառող հոսանքների մակարդակն առավելագույնս իջեցնելու համար, կիրառել կոռոզիոն ներգործության նկատմամբ բարձր կայունության մալուխներ, իրագործել մալուխների ակտիվ պաշտպանություն էլեկտրակոռոզիոն ներգործությունից:

Ագրեսիվ բնահողերում և անթույլատրելի արժեքներով թափառող հոսանքների առկայությամբ գոտիներում մալուխներ անցկացնելիս պետք է կատարվի կատոդային բևեռացում (էլեկտրադրենաժների, պաշտպանամետաղների տեղակայում, կատոդային պաշտպանություն): Էլեկտրադրենաժների սարքվածքների միացման ցանկացած եղանակի դեպքում ներծծման տեղամասերում պետք է պահպանվեն պոտենցիալների տարբերությունների նորմերը: Չի թույլատրվում կիրառել արտաքին հոսանքով կատոդային պաշտպանություն այն մալուխների վրա, որոնք անցկացված են աղուտային բնահողերի կամ աղակալած ջրամբարների միջով:

 Կոռոզիայից մալուխային գծերի պաշտպանության անհրաժեշտությունը պետք է որոշվի էլեկտրական չափումների և բնահողի նմուշների քիմիական վերլուծության համատեղ տվյալներով: Մալուխային գծերի պաշտպանությունը կոռոզիայից ստորգետնյա հարակից կառույցների աշխատանքի վտանգավոր պայմաններ չպետք է ստեղծի: Քայքայումից պաշտպանության նախագծված միջոցառումները պետք է իրագործվեն մինչև նոր մալուխային գիծը շահագործման հանձնելը: Հողի մեջ թափառող հոսանքների առկայության դեպքում անհրաժեշտ է մալուխային գծերի վրա տեղակայել հսկիչ կետեր այն տեղերում և հեռավորությունների վրա, որոնք թույլ են տալիս որոշել վտանգավոր գոտիների սահմանները, որն անհրաժեշտ է պաշտպանության միջոցների հետագա նպատակահարմար ընտրման և տեղաբաշխման համար:

Մալուխային գծերի վրա պոտենցիալների վերահսկման համար թույլատրվում է օգտագործել մալուխների ելքերը տրանսֆորմատորային ենթակայաններից, բաշխիչ կետերից և այլն:

 

20. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԲԼՈԿՆԵՐՈՎ, ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՎԱՔԵՐՈՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1) Մալուխային բլոկների պատրաստման, ինչպես նաև խողովակների մեջ մալուխներն անցկացնելու համար թույլատրվում է կիրառել պողպատե, թուջե, ասբեստացեմենտե, բետոնե, խեցեղեն և նման այլ խողովակներ: Բլոկների և խողովակների համար նյութեր ընտրելիս պետք է հաշվի առնել գետնաջրերի մակարդակը և դրանց ագրեսիվությունը, ինչպես նաև թափառող հոսանքների առկայությունը:

Ցածր ճնշման յուղալեցուն միաֆազ մալուխներն անհրաժեշտ է անցկացնել միայն ասբեստացեմենտային և ոչ մագնիսական նյութից այլ խողովակների միջով, ընդ որում, յուրաքանչյուր ֆազ պետք է անցկացվի առանձին խողովակով:

2) Անցուղիների քանակը բլոկներում, դրանց միջև հեռավորությունները և դրանց չափսը պետք է ընտրվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 10-րդ գլխի 9-րդ կետի պահանջներին համապատասխան:

3) Յուրաքանչյուր մալուխային բլոկ պետք է ունենա մինչև 15 տոկոս պահուստային անցուղիներ, բայց մեկ անցուղուց ոչ պակաս:

4) Մալուխային բլոկների և խողովակների` հողի մեջ տեղադրման խորությունը պետք է ընդունվի ըստ տեղային պայմանների, բայց լինի սույն ՏԿ-ի 19-րդ գլխի 2-րդ կետում տրված մեծություններից ոչ պակաս` հաշվելով մինչև վերին մալուխը: Փակ տարածքներում և արտադրական սենքերի հատակներում մալուխային բլոկների և խողովակների տեղադրման խորությունը չի նորմավորվում:

5) Մալուխային բլոկները պետք է ունենան ոչ պակաս 0,2 տոկոս թեքություն` հորերի ուղղությամբ: Նույնպիսի թեքություն անհրաժեշտ է պահպանել նաև մալուխների համար խողովակներ անցկացնելիս:

6) Մալուխային գծերի համար անմիջապես հողի մեջ խողովակներ անցկացնելիս նվազագույն լուսանցիկ հեռավորությունները խողովակների միջև, դրանց և այլ մալուխների ու կառույցների միջև պետք է ընդունվեն, ինչպես առանց խողովակների անցկացրած մալուխների համար (տե'ս սույն ՏԿ-ի 19-րդ գլխի 4-րդ կետը):

Մալուխային գծերը շինության հատակով խողովակների միջով անցկացնելիս հեռավորությունները դրանց միջև ընդունվում են, ինչպես հողում անցկացնելիս:

7) Այն տեղերում, որտեղ փոխվում է բլոկների միջով անցկացված մալուխային գծերի ուղեգծի ուղղությունը, ինչպես և մալուխների ու մալուխային բլոկների հողի մեջ մտնելու տեղերում, պետք է կառուցվեն մալուխային հորեր, որոնք ապահովում են մալուխների հարմար միջաձգումն ու դրանց հեռացումը բլոկներից: Այդպիսի հորեր պետք է կառուցվեն նաև ուղեգծի ուղղագիծ մասերում` մեկը մյուսից այնպիսի հեռավորությամբ, ինչը որոշվում է մալուխների սահմանային թույլատրելի միջաձգմամբ:

Մինչև 10 մալուխների և 35 կՎ-ից ոչ բարձր լարման դեպքում մալուխների անցումը բլոկներից հող թույլատրվում է իրագործել առանց մալուխային հորերի: Ընդ որում, բլոկներից մալուխների ելքի տեղերը պետք է լցափակվեն անջրանցիկ նյութով:

8) Բլոկներից և խողովակներից մալուխային գծերի անցումը շենքեր, թունելներ, նկուղներ և այլն, պետք է իրականացվի հետևյալ եղանակներից մեկով` դրանց մեջ բլոկների և խողովակների անմիջական ներանցմամբ, շենքերի ներսում հորեր կամ գետնախորշեր, կամ դրանց արտաքին պատերի մոտ խցեր կառուցելով:

Պետք է նախատեսվեն միջոցներ` բացառելու համար խողովակների կամ որմնանցքերի միջով ջրի և մանր կենդանիների թափանցումը խրամուղուց շենք, թունել և այլն:

9) Մալուխային բլոկների անցուղիներն ու խողովակները, ինչպես նաև դրանց ելքերն ու միացումները պետք է ունենան մշակված և մաքրված մակերևույթ` միջաձգման ժամանակ մալուխների թաղանթների մեխանիկական վնասվածքները կանխելու համար: Բլոկներից մալուխային կառույցներ և խցեր գնացող մալուխների ելքերում պետք է նախատեսվեն միջոցառումներ` քերամաշումից և ճաքճքումից թաղանթների վնասվելը կանխելու համար (էլաստիկ տակդիրների կիրառում, ծռվածքի անհրաժեշտ շառավիղների պահպանում և այլն):

10) ԲԲՍ տարածքում գետնաջրերի բարձր մակարդակի դեպքում պետք է նախապատվությունը տալ մալուխների անցկացման վերգետնյա եղանակներին (վաքերի կամ տուփախողովակների միջով): Վերգետնյա վաքերը և դրանց ծածկման սալերը պետք է լինեն երկաթբետոնից: Ճոռերը պետք է տեղադրվեն ոչ պակաս 0,2 տոկոս թեքությամբ բետոնե հատուկ տակդիրների վրա` պլանավորված ուղեգծով այնպես, որ չխանգարեն հեղեղաջրերի հոսքին: Վերգետնյա վաքերի հատակում հեղեղաջրերի հոսքն ապահովող որմնանցքերի առկայության դեպքում թեքություն ստեղծել չի պահանջվում:

Մալուխների անցկացման համար մալուխային վաքեր կիրառելիս` պետք է ապահովված լինեն ԲԲՍ տարածքով երթանցը և անհրաժեշտ մեքենաների ու մեխանիզմների մոտենալու հնարավորությունը սարքավորմանը` նորոգման ու շահագործման աշխատանքների կատարման համար: Այդ նպատակով երկաթբետոնե սալերով պետք է սարքվեն անցատեղեր վաքերի վրայով` հաշվի առնելով բեռնվածությունն անցնող տրանսպորտից, պահպանելով միևնույն մակարդակի վրա վաքերի դասավորությունը: Մալուխային վաքեր կիրառելիս ճանապարհների և անցատեղերի տակով մալուխների անցկացումը վաքերից ներքև դասավորված խողովակների, անցուղիների, խրամուղիների միջով չի թույլատրվում:

Մալուխների ելքը վաքերից դեպի կառավարման և պաշտպանության պահարաններ պետք է կատարվի հողի մեջ չխորացված խողովակների միջով: Մալուխային միջակապերի անցկացումը ԲԲՍ-ի մեկ բջջի սահմաններում թույլատրվում է խրամուղու միջով, ընդ որում, կառավարման և ռելեական պաշտպանության պահարաններին մալուխների ելանցքի համար մալուխների պաշտպանության նպատակով խողովակների կիրառում չի թույլատրվում: Մալուխների պաշտպանությունը մեխանիկական վնասվածքներից պետք է կատարվի այլ եղանակներով (անկյունակի, շվելերի և այլնի կիրառմամբ):

 

21. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

1) Բոլոր տեսակի մալուխային կառույցները պետք է կատարվեն` հաշվի առնելով լրացուցիչ մալուխների անցկացման հնարավորությունը` նախագծով նախատեսված մալուխների քանակի 15 տոկոսի չափով (մալուխների փոխարինում հավաքակցման ընթացքում, լրացուցիչ անցկացում հետագա շահագործման ժամանակ և այլն):

2) Մալուխային հարկերը, թունելները, ստորասրահները, հենուղիները և հորանները պետք է առանձնացված լինեն մյուս սենքերից և հարևան մալուխային կառույցներից ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման ունեցող չայրվող միջնորմներով և ծածկերով: Երկար թունելները նույնպիսի միջնորմներով պետք է բաժանվեն հատվածամասերի. 150 մ-ից ոչ ավելի երկարությամբ` ուժային և ստուգիչ մալուխների, և 100 մ-ից ոչ ավելի` յուղալեցուն մալուխների առկայության դեպքում: Կրկնակի հատակի յուրաքանչյուր հատվածամասի մակերեսը պետք է լինի 600 մ2 -ից ոչ ավելի:

0,75 ժ հրակայունության սահմանով մալուխային կառույցների և միջնապատերի դռները պետք է ունենան ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման` սույն ՏԿ-ի 18-րդ գլխի 1-ին կետում թվարկված էլեկտրակայանքներում, և 0,6 ժ` մնացած էլեկտրակայանքներում:

Մալուխային կառույցներից ելքերը պետք է նախատեսված լինեն դեպի դուրս, կամ այնպիսի արտադրական սենքեր, որոնք չեն հանդիսանում հրդեհավտանգ կամ պայթյունավտանգ: Մալուխային կառույցներից ելքերի քանակը և դասավորությունը պետք է որոշվի տեղային պայմաններով, բայց չլինի երկուսից պակաս: 25 մ-ից ոչ ավելի երկարության մալուխային կառուցվածքի դեպքում թույլատրվում է ունենալ մեկ ելք:

Մալուխային կառույցների դռները պետք է լինեն ինքնափակվող կիպ փեղկերով: Մալուխային կառույցներից ելքային դռները պետք է բացվեն դեպի դուրս և ունենան փականքներ, որոնք մալուխային կառույցներից բացվեն առանց բանալու, իսկ հատվածամասերի միջև դռները պետք է բացվեն մոտակա ելքի ուղղությամբ և սարքավորվեն դրանց փակ վիճակում պահող սարքվածքներով:

Սպասարկման կամրջակներով միջանցուկ մալուխային հենուղիները պետք է ունենան սանդուղքներով մուտքեր: Մուտքերի միջև հեռավորությունը պետք է լինի 150 մ-ից ոչ ավելի: Հենուղու ճակատից մինչև դրա մուտքը հեռավորությունը չպետք է գերազանցի 25 մ-ը:

Մուտքերը պետք է ունենան դռներ, որոնք կանխում են մալուխային տնտեսության սպասարկման հետ կապ չունեցող անձանց ազատ մուտքը հենուղի: Դռները պետք է ունենան ինքնափակվող փականքներ, որոնք հենուղու ներսի կողմից բացվեն առանց բանալու:

Մալուխային ստորասրահի մուտքերի միջև հեռավորությունը դրանում մինչև 35 կՎ մալուխների անցկացման դեպքում պետք է լինի 150 մ-ից, իսկ յուղալեցուն մալուխների դեպքում` 120 մ-ից ոչ ավելի:

Արտաքին մալուխային հենուղիներն ու ստորասրահները պետք է ունենան հիմնական կրող շինարարական կառուցվածքներ (սյուներ, հեծաններ)` ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահմանով երկաթբետոնից կամ ոչ պակաս 0,25 ժ հրակայունության սահմանով պողպատե գլոցվածքից:

Շենքերի և կառույցների կրող կառուցվածքները, որոնք կարող են վտանգավոր ձևախախտման ենթարկվել կամ նվազեցնել մեխանիկական ամրությունն այդ կառուցվածքների մոտով արտաքին մալուխային հենուղիներով և ստորասրահներով անցկացված մալուխների խմբի (հոսքի) այրման դեպքում, պետք է ունենան պաշտպանություն, որը կապահովի պաշտպանվող կառուցվածքների ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահմանը:

Մալուխային ստորասրահները պետք է բաժանվեն ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման ունեցող չայրվող միջնապատերով հակահրդեհային հատվածամասերի: Սրահների հատվածամասերի երկարությունը պետք է լինի 150 մ-ից ոչ ավելի` դրանցում մինչև 35 կՎ լարման մալուխներ անցկացնելիս, և 120 մ-ից ոչ ավելի` յուղալեցուն մալուխներ անցկացնելիս: Մասնակիորեն ծածկված արտաքին մալուխային ստորասրահների վրա նշված պահանջները չեն տարածվում:

3) Թունելներում և անցուղիներում պետք է իրականացվեն միջոցառումներ` դրանց մեջ տեխնոլոգիական ջրերի և յուղի թափանցումը կանխելու համար, ինչպես նաև ապահովված լինի գետնաջրերի և հեղեղաջրերի հեռացումը: Դրանցում հատակները պետք է ունենան ոչ պակաս 0,5 տոկոս թեքություն դեպի ջրահավաքները կամ հեղեղատար կոյուղին: Անցումը թունելի մի հատվածամասից մյուսը` տարբեր մակարդակների վրա դրանց դասավորության դեպքում պետք է իրագործվի 15 աստիճանից ոչ մեծ վերելքի անկյամբ թեք հարթակով: Թունելների հատվածամասերի միջև աստիճաններ սարքելն արգելվում է:

Մալուխային անցուղիներում, որոնք կառուցված են սենքերից դուրս և դասավորված են գետնաջրերի մակարդակից բարձր, թույլատրվում է տոփանված խճից կամ ավազից` 10-ից մինչև 15 սմ հաստությամբ ջրաքաշ լցվածքով հողե հատակ:

Թունելներում պետք է նախատեսված լինեն ջրաքաշ մեխանիզմներ, ընդ որում, ջրի բարձր մակարդակների հասնելու հավանականության դեպքերում պետք է կիրառել դրանց ավտոմատ գործարկումը` կախված ջրի մակարդակից: Գործարկիչ սարքերն ու էլեկտրաշարժիչները պետք է ունենան այնպիսի կատարում, որը թույլ տա դրանց աշխատանքը բացառիկ թաց տեղերում:

Հենուղու և միջանցուկային տիպի ստորասրահի` մի նիշից մյուսն անցնելու դեպքում պետք է արվի թեք հարթակ` 15 աստիճանից ոչ ավելի թեքությամբ: Որպես բացառություն` թույլատրվում է սարքել 1:1 թեքությամբ սանդուղքներ:

4) Մալուխային անցուղիները և կրկնակի հատակները բաշխիչ սարքվածքներում և սենքերում պետք է ծածկվեն հանովի չայրվող սալերով: Էլեկտրամեքենայական և նման սենքերում անցուղիները պետք է ծածկել ակոսած պողպատով, իսկ կառավարման վահանների մանրատախտակե հատակով սենքերում` մանրատախտակե փայտե վահաններով, որոնք տակից պաշտպանված են հրակայուն նյութով և դրա վրայից` թիթեղով: Անցուղիների և կրկնակի հատակների ծածկը պետք է հաշվարկված լինի դրա վրա համապատասխան սարքավորման տեղաշարժման համար:

5) Շենքերից դուրս մալուխային անցուղիները պետք է հանովի սալերի վրայից ծածկվեն ոչ պակաս 0,3 մ հաստությամբ հողի շերտով: Ցանկապատված տարածքներում մալուխային անցուղիների հանովի սալերի վրայից հողով ծածկելը պարտադիր չէ: Ծածկի` ձեռքով հանվող առանձին սալի զանգվածը չպետք է գերազանցի 70 կգ-ը: Սալերը պետք է ունենան բարձրացման հարմարանք:

6) Այն տեղամասերում, որտեղ կարող է լցվել հալված մետաղ, բարձր ջերմաստիճանի հեղուկներ կամ նյութեր, որոնք մալուխների մետաղական թաղանթների վրա քայքայիչ ներգործություն կթողնեն, մալուխային անցուղիների կառուցում չի թույլատրվում: Նշված տեղամասերում չի թույլատրվում սարքել նաև հավաքիչների և թունելների մտոցներ (ելանցքեր):

7) Շենքերից դուրս ստորգետնյա թունելները ծածկի վրայից պետք է ունենան ոչ պակաս 0,5 մ հաստությամբ հողի շերտ:

8) Կառույցներում մալուխների և ջերմատարների համատեղ անցկացման դեպքում մալուխների դասավորության տեղում ջերմատարի կողմից օդի լրացուցիչ տաքացումը տարվա ցանկացած ժամանակ չպետք է գերազանցի 5oC-ը, որի համար պետք է նախատեսված լինեն օդափոխություն և խողովակների ջերմամեկուսացում:

9) Մալուխային կառույցներում մալուխները պետք է անցկացնել ամբողջական շինարարական երկարություններով, իսկ մալուխների տեղաբաշխումը կառույցներում պետք է կատարվի հետևյալ կերպ`

ա) ստուգիչ մալուխները և կապի մալուխները պետք է տեղաբաշխել միայն ուժային մալուխների տակ կամ միայն դրանցից վերև, ընդ որում, դրանք պետք է առանձնացնել միջնորմով: Փոխհատման կամ ճյուղավորման տեղերում թույլատրվում է ստուգիչ և կապի մալուխների անցկացում ուժային մալուխներից վերև ու ներքև,

բ) ստուգիչ մալուխները թույլատրվում է անցկացնել մինչև 1 կՎ լարման ուժային մալուխների կողքով,

գ) մինչև 1 կՎ լարման ուժային մալուխները պետք է անցկացնել 1 կՎ-ից բարձր լարման մալուխների վերևից, ընդ որում, դրանք պետք է առանձնացնել միջնորմով,

դ) մալուխների տարբեր խմբերը` գեներատորների, տրանսֆորմատորների և այլնի աշխատանքային և պահուստային 1 կՎ-ից բարձր լարման մալուխները, 1-ին կարգի էլեկտրաընդունիչներ սնողները, պետք է անցկացնել հորիզոնական տարբեր մակարդակների վրա և առանձնացնել միջնորմներով,

ե) սույն կետի «ա», «գ» և «դ» ենթակետերում նշված բաժանիչ միջնորմները պետք է լինեն չայրվող` ոչ պակաս 0,25 ժ հրակայունության սահմանով:

Օդամեխանիկական փրփուրի կամ փոշիացած ջրի օգտագործմամբ ավտոմատ հրդեհամարման կիրառման դեպքում թույլատրվում է սույն կետի «ա», «գ» և «դ» ենթակետերում նշված միջնորմները չտեղակայել:

Արտաքին մալուխային հենուղիների վրա և մասնակիորեն ծածկված արտաքին մալուխային ստորասրահներում սույն կետի «ա», «գ» և «դ» ենթակետերում նշված բաժանիչ միջնորմների տեղակայում չի պահանջվում: Ընդ որում, փոխպահուստավորող ուժային մալուխային գծերը (բացառությամբ 1-ին կարգի հատուկ խմբի էլեկտրաընդունիչների գծերի) պետք է անցկացնել դրանց միջև 600 մմ-ից ոչ պակաս հեռավորությամբ և պետք է դասավորել. հենուղիների վրա` կրող կառուցատարրի թռիչքի երկու կողմերով (հեծաններ, ֆերմաներ), ստորասրահներում` անցամասից տարբեր ուղղություններով:

10) Յուղալեցուն մալուխները պետք է անցկացնել առանձին մալուխային կառույցներով: Թույլատրվում է դրանց անցկացումն այլ մալուխների հետ համատեղ, ընդ որում, յուղալեցուն մալուխները պետք է տեղավորել մալուխային կառույցի ստորին մասում և մյուս մալուխներից առանձնացնել ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման ունեցող հորիզոնական միջնորմներով: Նույնպիսի միջնորմներով մեկը մյուսից պետք է առանձնացնել նաև յուղալեցուն մալուխային գծերը:

11) Մալուխային կառույցներում հրդեհների հայտնաբերման և մարման մնայուն ավտոմատ միջոցների կիրառման անհրաժեշտությունը և ծավալը պետք է որոշվեն սահմանված կարգով հաստատված շինարարական նորմերի հիման վրա:

Մուտքին, մտոցներին և օդափոխության հորաններին անմիջապես մոտ (25 մ-ից ոչ ավելի շառավղով) պետք է տեղակայվեն հրշեջ ծորակներ: Հենուղիների և ստորասրահների հրշեջ ջրածորանները պետք է դասավորվեն այնպիսի հաշվարկով, որ հենուղու և ստորասրահի ուղեգծի առանցքի ցանկացած կետից մինչև մոտակա ջրածորան հեռավորությունը չգերազանցի 100 մ-ը:

12) Մալուխային կառույցներում ստուգիչ մալուխների և 25 մմ2-ից ոչ ավելի հատույթով ուժային մալուխների անցկացումը, բացառությամբ չզրահապատված կապարե թաղանթով մալուխների, պետք է կատարել մալուխային կառուցատարրերի (բարձակների) վրայով:

Ստուգիչ չզրահապատված մալուխները, ուժային չզրահապատված կապարե թաղանթով մալուխները և բոլոր կատարումների 16 մմ2 և պակաս հատույթով չզրահապատված ուժային մալուխները պետք է անցկացնել վաքերով կամ միջնորմներով (հոծ կամ ոչ հոծ):

Թույլատրվում է մալուխների անցկացում անցուղու հատակով` դրա 0,9 մ-ից ոչ ավելի խորության դեպքում, ընդ որում, 1 կՎ-ից բարձր լարման ուժային մալուխների խմբի և ստուգիչ մալուխների խմբի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 100 մմ, կամ մալուխների այդ խմբերը պետք է բաժանված լինեն ոչ պակաս 0,25 ժ հրակայունության սահման ունեցող այրվող միջնորմով:

Հեռավորություններն առանձին մալուխների միջև ներկայացված են 4.1 աղյուսակում:

Անցուղիներով անցկացված ուժային մալուխների լցումն ավազով արգելվում է, եթե այլ տեխնիկական կանոնակարգով որոշ գծերի համար այլ բան չի նախատեսված:

 Մալուխային կառույցների անցամասի բարձրությունը, լայնությունը և կառուցատարրերի ու մալուխների միջև հեռավորությունը պետք է լինեն 4.1 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

4.1 աղյուսակում ներկայացված հեռավորությունների հետ համեմատած` թույլատրվում է անցամասերի տեղային նեղացում` մինչև 800 մմ, կամ 1,0 մ երկարության վրա բարձրության իջեցում` մինչև 1,5 մ` կառուցատարրերի միակողմ և երկկողմ դասավորության դեպքում մալուխների միջև ուղղաձիգ հեռավորության համապատասխան փոքրացմամբ:

13) Ստուգիչ մալուխների անցկացումը թույլատրվում է փնջերով` վաքերի մեջ, և բազմաշերտ` տուփախողովակների մեջ հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

 ա) մալուխների փնջի արտաքին տրամագիծը պետք է լինի 100 մմ-ից ոչ ավելի,

 բ) շերտի հաստությունը մեկ տուփախողովակում չպետք է գերազանցի 150 մմ-ը,

 գ) փնջերով և բազմաշերտ պետք է անցկացվեն միայն նույնատիպ թաղանթներով մալուխները,

դ) փնջերում, տուփախողովակներում բազմաշերտ մալուխների ամրացումը, վաքերին մալուխների փնջերի ամրացումը պետք է կատարել այնպես, որպեսզի կանխվի մալուխների թաղանթների ձևախախտումը` սեփական կշռի և ամրացման սարքվածքների ներգործության տակ,

ե) հրդեհային անվտանգության նպատակով տուփախողովակների ներսում պետք է տեղակայվեն հրախափանիչ շերտեր. ուղղաձիգ տեղամասերում` 20 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, ինչպես նաև ծածկի միջով անցնելիս, հորիզոնական տեղամասերում` միջնապատերի միջով անցնելիս,

զ) մալուխային ուղեգծի յուրաքանչյուր ուղղությամբ պետք է նախատեսել տարողության պաշար` տուփախողովակների ընդհանուր տարողության 15 տոկոսից ոչ պակաս:

Ուժային մալուխների անցկացումը փնջերով և բազմաշերտ չի թույլատրվում:

14) ստորգետնյա հաղորդակցուղիներով հագեցած տեղերում թույլատրվում է կիսաանցումային թունելների իրականացում` 4.1 աղյուսակում նախատեսվածի համեմատ փոքրացված բարձրությամբ, բայց 1,5 մ-ից ոչ պակաս, հետևյալ պահանջների կատարման պայմանով`

ա) մալուխային գծերի լարումը պետք է լինի 10 կՎ-ից ոչ ավելի,

բ) թունելի երկարությունը 100 մ-ից ոչ ավելի, մնացած հեռավորությունները պետք է համապատասխանեն 4.1 աղյուսակում ներկայացվածներին,

գ) թունելի ծայրերում պետք է լինեն ելքեր կամ ելանցքեր (մտոցներ):

15) Ցածր ճնշման յուղալեցուն մալուխները պետք է ամրացվեն մետաղական կառուցվածքների վրա այնպես, որպեսզի բացառված լինի մալուխների շուրջը փակ մագնիսական շղթաների առաջացման հնարավորությունը, ամրացման տեղերի միջև հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ ավելի:

Բարձր ճնշման յուղալեցուն մալուխների պողպատե խողովակաշարերը կարող են անցկացվել հենարանների վրայով կամ կախվել կախոցներից. հենարանների կամ կախոցների միջև հեռավորությունը որոշվում է գծի նախագծով: Բացի այդ, խողովակաշարերը պետք է ամրացվեն անշարժ հենարանների վրա` շահագործման պայմաններում խողովակաշարերում ջերմաստիճանային ձևախախտումների առաջացումը կանխելու համար:

Խողովակաշարի կշռից հենարանի ստացած բեռնվածքները չպետք է հանգեցնեն հենարանների հիմքերի որևէ տեղաշարժի կամ քայքայման: Նշված հենարանների թիվը և դրանց տեղադրման տեղերը որոշվում են նախագծով:

Մեխանիկական հենարանները և բարձր ճնշման գծերի վրա ճյուղավորիչ սարքվածքների ամրակապումները պետք է կանխեն ճյուղավորումների խողովակների ճոճումները, դրանց շուրջ փակ մագնիսական շղթաների առաջացումը, իսկ հենարանների ամրացման կամ հպման տեղերում պետք է նախատեսված լինեն մեկուսացնող միջադիրներ:

16) Մալուխային հորերի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 1,8 մ, խցերի բարձրությունը չի նորմավորվում: Միացնող, սևեռիչ և կիսասևեռիչ կցորդիչների համար մալուխային հորերը պետք է ունենան չափեր, որոնք ապահովում են կցորդիչների հավաքակցումն առանց լրացուցիչ փորելու:

Ստորջրյա անցումների վրա առափնյա հորերը պետք է ունենան չափեր, որոնք ապահովում են պահուստային մալուխների և լրասնուցող սարքերի տեղավորումը: Հորի հատակին պետք է սարքված լինի գետնախորշ` գետնաջրերի և հեղեղաջրերի հավաքման համար, պետք է նախատեսված լինի նաև ջրաքաշ (ջրհան) սարքվածք` սույն գլխի 3-րդ կետում նշված պահանջներին համապատասխան:

Մալուխային հորերը պետք է ապահովված լինեն մետաղական սանդուղքներով: Մալուխային հորերում մալուխները և միացնող կցորդիչները պետք է դրված լինեն կառուցվածքների, վաքերի և միջնորմների վրա:

17) Մալուխային հորերի և թունելների ելանցքերը պետք է ունենան ոչ պակաս 650 մմ տրամագիծ և ծածկվեն կրկնակի մետաղական կափարիչներով, որոնցից ստորինը պետք է ունենա փականքով փակվելու հարմարանք, որը թունելի կողմից բացվում է առանց բանալու: Կափարիչները պետք է ունենան դրանք հանելու հարմարանքներ: Շինությունների ներսում երկրորդ կափարիչի կիրառում չի պահանջվում:

 

Աղյուսակ 4.1.

 

Մալուխային կառույցների համար նվազագույն հեռավորությունները

Հեռավորությունը

Նվազագույն հեռավորություններն
անցկացնելիս, մմ

թունելներով, ստորասրահ-
ներով, մալուխային հարկերով և հենուղիների վրայով

մալուխային
անցուղիներում և կրկնակի
հատակների դեպքում

1

2

3

Լուսանցիկ բարձրությունը 1800 Չի սահմանափակվում,
բայց 1200 մմ-ից ոչ ավելի
Լուսանցիկ, ըստ հորիզոնականի, կառուցատարրերի միջև, դրանց երկկողմ դասավորության դեպքում (անցամասի
լայնությունը)
1000

300` մինչև 0,6 մ
խորության դեպքում,

450` 0,6 մ-ից մինչև 0,9 մ
խորության դեպքում,

600` 0,9 մ-ից ավելի
խորության դեպքում

Լուսանցիկ, ըստ հորիզոնականի,
կառուցատարրից մինչև պատը, միակողմանի
դասավորության դեպքում (անցամասի
լայնությունը)
900

300` մինչև 0,6 մ
խորության դեպքում,

450` 0,6 մ-ից մինչև 0,9 մ
խորության դեպքում,

600` 0,9 մ-ից ավելի
խորության դեպքում

Ըստ ուղղաձիգի` հորիզոնական
կառուցատարրերի միջև (բարձակի օգտակար
երկարությունը պետք է լինի 500 մմ-ից ոչ
ավելի` ուղեգծի ուղիղ տեղամասերում)
ուժային մալուխների համար, լարմամբ`

մինչև 10 կՎ
20-ից մինչև 35 կՎ
110 կՎ-ից բարձր
Ստուգիչ մալուխների և կապի մալուխների համար, ինչպես նաև ուժային` մինչև (3x25) մմ2 հատույթով, մինչև 1 կՎ լարմամբ

200
250
300**
150
200
250
100
Հենարանային կառուցատարրերի (բարձակների) միջև` ըստ կառույցի երկարության 800-1000
Լուսանցիկ, ըստ ուղղաձիգի և հորիզոնականի` մինչև 35 կՎ լարման միակի ուժային մալուխների միջև Մալուխի տրամագծից ոչ պակաս
Ըստ հորիզոնականի` ստուգիչ մալուխների և
կապի մալուխների միջև (այդ թվում` մալուխային հորաններում անցկացվող մալուխների համար)
Չի նորմավորվում
Լուսանցիկ` ըստ հորիզոնականի` 110 կՎ և բարձր լարմամբ մալուխների միջև 100 Մալուխի տրամագծից
ոչ պակաս

18) Թունելներում, մալուխային հարկերում և անցուղիներում 6-ից մինչև 35 կՎ լարման ուժային մալուխների միացնող կցորդիչների վրա պետք է տեղակայված լինեն հատուկ պաշտպանիչ թաղանթներ` հրդեհների և պայթյունների տեղափակման համար, որոնք կարող են առաջանալ կցորդիչներում էլեկտրական ծակումների դեպքում:

19) Բարձր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի վրա ծայրային կցորդիչները պետք է դասավորվեն օդի դրական ջերմաստիճանով սենքերում կամ սարքավորված լինեն ավտոմատ ջեռուցմամբ` շրջապատող օդի ջերմաստիճանը 50C-ից ցածր իջնելիս:

20) Սրահներում յուղալեցուն մալուխներ անցկացնելիս` անհրաժեշտ է նախատեսել ստորասրահների ջեռուցում` յուղալեցուն մալուխների տեխնիկական պայմաններին համապատասխան:

Բարձր ճնշման գծերի յուղալրասնուցող ագրեգատների սենքերը պետք է ունենան բնական օդափոխություն: Թույլատրվում է ստորգետնյա լրասնուցող կետերը համատեղել մալուխային հորերի հետ, ընդ որում, հորերը պետք է սարքավորվեն ջրհան սարքվածքներով` սույն գլխի 16-րդ կետի պահանջներին համապատասխան:

21) Մալուխային կառույցները, բացառությամբ հենուղիների, միացնող կցորդիչների հորերի, անցուղիների և խցերի, պետք է ապահովված լինեն բնական կամ արհեստական օդափոխությամբ, ընդ որում, յուրաքանչյուր հատվածամասի օդափոխությունը պետք է լինի անկախ:

Մալուխային կառույցների օդափոխությունը որոշվում է` ելնելով մտնող և հեռացվող օդի միջև ջերմաստիճանների 100C-ից ոչ ավելի տարբերությունից: Ընդ որում, պետք է կանխվի տաք օդի պարկերի առաջացումը թունելների նեղացումներում, շրջադարձերում, շրջանցումներում և այլն:

Օդափոխիչ սարքվածքները պետք է սարքավորված լինեն սահափականներով (ձգափականներով)` բռնկման առաջացման դեպքում օդի հոսքը դադարեցնելու, ինչպես նաև ձմռանը թունելի սառչելը կանխելու համար: Օդափոխիչ սարքվածքների կառուցվածքը պետք է ապահովի ավտոմատիկայի կիրառման հնարավորություն` օդի մուտքը կառույց դադարեցնելու համար:

 Սրահների ներսում մալուխներն անցկացնելիս` պետք է կանխված լինի մալուխների գերտաքացումը` շրջապատող օդի բարձրացված ջերմաստիճանի և տեխնոլոգիական սարքավորման ներգործությունների հաշվին:

Մալուխային կառույցները, բացառությամբ միացնող կցորդիչների հորերի, անցուղիների, խցերի և բաց հենուղիների, պետք է սարքավորված լինեն էլեկտրական լուսավորությամբ և համապատասխան լարման էլեկտրական ցանցով` փոխադրովի լուսատուների ու գործիքի սնման համար: Ջերմային էլեկտրակայաններում թույլատրվում է գործիքի սնման համար ցանց չունենալ:

22) Մալուխների անցկացումը հավաքիչներում, տեխնոլոգիական ստորասրահներում և տեխնոլոգիական հենուղիներով կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

Մալուխային հենուղիներից և ստորասրահներից մինչև շենքերն ու կառույցները նվազագույն լուսանցիկ հեռավորությունները պետք է համապատասխանեն 4.2 աղյուսակում ներկայացվածներին:

Մալուխային հենուղիների և ստորասրահների փոխհատումն օդային էլեկտրահաղորդման գծերի, ներգործարանային երկաթուղիների ու ավտոմոբիլային ճանապարհների, հրդեհային երթանցների, ճոպանուղիների, կապի և ռադիոֆիկացիայի օդային գծերի ու խողովակաշարերի հետ պետք է կատարել 300-ից ոչ պակաս անկյան տակ:

Հենուղիների և ստորասրահների դասավորությունը պայթավտանգ գոտիներում և հենուղիների և ստորասրահների դասավորությունը հրդեհավտանգ գոտիներում պետք է կատարվի այնպես, որպեսզի նվազագույնի հասցվեն դրանց վրա մալուխային գծերի ազդեցության ռիսկերը:

Հենուղիների և ստորասրահների` կապի և ռադիոֆիկացիայի օդային գծերի հետ զուգահեռ ընթանալիս` մալուխների և կապի ու ռադիոֆիկացիայի գծի հաղորդալարերի միջև հեռավորությունները որոշվում են կապի և ռադիոֆիկացիայի գծերի վրա մալուխային գծերի ազդեցության հաշվարկի հիման վրա:

Կապի և ռադիոֆիկացիայի հաղորդալարերը կարող են դասավորվել հենուղիների ու ստորասրահների տակ և դրանց վերևում:

Մալուխային հենուղու և ստորասրահի նվազագույն բարձրությունն արդյունաբերական կազմակերպության տարածքի աներթևեկելի մասում պետք է ընդունվի մալուխների ստորին շարքը հողի հատակագծման նիշից ոչ պակաս 2,5 մ մակարդակի վրա անցկացնելու հնարավորության հաշվարկից:

 

22. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐՈՒՄ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

1) Արտադրական սենքերում մալուխային գծեր անցկացնելիս` պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

ա) մալուխները պետք է մատչելի լինեն նորոգման համար, իսկ բաց անցկացվածները` նաև զննման համար: Մալուխները (այդ թվում` նաև զրահապատները), որոնք դասավորված են այն տեղերում, ուր կատարվում է մեխանիզմների, սարքավորման, բեռների և տրանսպորտի տեղափոխություն, պետք է պաշտպանված լինեն վնասվածքներից` սույն ՏԿ-ի 12-րդ գլխի 5-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

բ) մալուխների միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է համապատասխանի 4.1 աղյուսակում ներկայացվածին,

գ) զուգահեռ անցկացված ուժային մալուխների և ամեն տեսակի խողովակաշարերի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,5 մ, իսկ գազատարների և դյուրավառ հեղուկներով խողովակաշարերի միջև` ոչ պակաս 1 մ: Մոտեցման ավելի փոքր հեռավորությունների և փոխհատումների դեպքում մալուխները պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից (մետաղական խողովակներով, թաղանթներով և այլն) մոտեցման ամբողջ տեղամասում, գումարած 0,5 մ` դրա յուրաքանչյուր կողմից, իսկ անհրաժեշտության դեպքերում պաշտպանված լինեն գերտաքացումից:

Մալուխների և անցումների փոխհատումը պետք է կատարվի հատակից ոչ պակաս 1,8 մ բարձրության վրա:

Ուղղաձիգ հարթության մեջ չի թույլատրվում յուղատարների և դյուրավառ հեղուկներով խողովակաշարերի վերևից և տակից մալուխների զուգահեռ անցկացումը:

2) Մալուխի անցկացումը հատակով և միջհարկային ծածկերով պետք է կատարվի անցուղիների կամ խողովակների միջով. դրանցում մալուխների խուլ լցափակում չի թույլատրվում:

Մալուխների անցումը ծածկերով և ներքին պատերով կարող է կատարվել խողովակների կամ որմնանցքերի միջով: Մալուխների անցկացումից հետո խողովակների և որմնանցքերի բացակները պետք է լցափակվեն հեշտ քանդվող չայրվող նյութով:

Մալուխների անցկացումն օդափոխիչ անցուղիներով արգելվում է: Թույլատրվում է այդպիսի անցուղիների փոխհատում պողպատե խողովակների մեջ ամփոփված միակի մալուխների հետ:

Չի թույլատրվում մալուխի բաց անցկացում աստիճանավանդակներով:

 

23. ՍՏՈՐՋՐՅԱ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

1) Գետերը, ջրանցքները և այլն մալուխային գծերով փոխհատվելու դեպքում մալուխները պետք է անցկացվեն առավելապես ողողման քիչ ենթակա (հատակով և ափերով) տեղամասերում (առուների փոխհատումը` տե'ս սույն ՏԿ-ի 14-րդ գլխի 12-րդ կետը): Ողողման ենթակա, անկայուն հունով և ափերով գետերի միջով մալուխներ անցկացնելիս` մալուխների խորացումը հատակի մեջ պետք է արվի տեղային պայմանների հաշվառմամբ:

Մալուխների տեղադրման խորությունը որոշվում է նախագծով:

Նավահանգիստների, նավամատույցների, նավակայանների, ինչպես նաև նավերի ու ձմեռային կանոնավոր կայանատեղերի գոտիներում մալուխների անցկացում չի թույլատրվում:

2) Լճի միջով մալուխային գծեր անցկացնելիս` պետք է հաշվի առնվեն անցման տեղում ջրի խորության, շարժման արագության և բնույթի, գերիշխող քամիների, հատակի պրոֆիլի և քիմիական բաղադրության, ջրի քիմիական բաղադրության մասին առկա տվյալները:

3) Մալուխային գծերի անցկացումը ջրի հատակով պետք է կատարվի այնպես, որպեսզի անհարթ տեղերում մալուխները կախված վիճակում չլինեն, հատակի սուր ցցվածքները պետք է վերացվեն: Ծանծաղուտները, քարե թմբերը և ուղեգծի ստորգետնյա այլ խոչընդոտները պետք է շրջանցել կամ դրանց մեջ նախատեսել խրամուղիներ և անցամասեր:

4) Գետերը, ջրանցքները և այլն մալուխային գծերով փոխհատվելու դեպքում մալուխները պետք է խորանան հատակի մեջ ոչ պակաս 1 մ խորությամբ` ափամերձ և ծանծաղուտային տեղամասերում, ինչպես նաև նավարկելի ուղիներում, 2 մ` յուղալեցուն մալուխային գծերի փոխհատման դեպքում:

Ջրամբարներում, ուր պարբերաբար կատարվում են հատակի խորացման աշխատանքներ, մալուխները խորացվում են հատակի մեջ մինչև այն նիշը, որը որոշվում է ջրամբարի սեփականատիրոջ և համապատասխան իրավասու մարմնի հետ համաձայնեցման արդյունքում:

5) Մինչև 100 մ լայնության գետերի, ջրանցքների և այլնի` հատակում խորացված մալուխների միջև հեռավորությունը պետք է ընդունել ոչ պակաս 0,25 մ: Նոր կառուցվող ստորջրյա մալուխային գծերը պետք է անցկացվեն գործող մալուխային գծերից ոչ պակաս ջրավազանի խորության 1,25-ապատիկ հեռավորությամբ` ջրի բազմամյա միջին մակարդակի հաշվառմամբ:

Ջրի մեջ 5-ից մինչև 15 մ խորության վրա և 1 մ/վ-ը չգերազանցող հոսքի արագության դեպքում ցածր ճնշման մալուխներ անցկացնելիս առանձին ֆազերի (առանց միմյանց հետ ֆազերի հատուկ ամրացման) միջև հեռավորությունը պետք է ընդունել ոչ պակաս 0,5 մ, իսկ զուգահեռ գծերի եզրային մալուխների միջև հեռավորությունը` ոչ պակաս 5 մ:

15 մ-ից ավելի խորության վրա, ինչպես նաև 1 մ/վ-ից ավելի հոսքի արագության դեպքում ստորջրյա անցումներ կատարելիս, առանձին ֆազերի և գծերի միջև հեռավորություններն ընդունվում են նախագծին համապատասխան:

Ջրի տակ յուղալեցուն մալուխային գծերի և մինչև 35 կՎ լարման գծերի զուգահեռ անցկացման դեպքում դրանց միջև լուսանցիկ հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս 1,25 մ խորություն` ջրի բազմամյա միջին մակարդակի հաշվառմամբ, բայց 20 մ-ից ոչ պակաս:

Գետերի, ջրանցքների և այլ ջրամբարների հատակի մեջ խորացված մալուխներից մինչև խողովակաշարերը (նավթամուղ, գազամուղ և այլն) եղած հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է որոշվի նախագծով, կախված հատակի խորացման աշխատանքների տեսակից, որոնք կատարվում են խողովակաշարերը և մալուխներն անցկացնելիս, և պետք է լինի ոչ պակաս 50 մ: Թույլատրվում է այդ հեռավորության փոքրացում մինչև 15 մ` համաձայնեցնելով այն կազմակերպությունների հետ, որոնց տնօրինության տակ են գտնվում մալուխային գծերն ու խողովակաշարերը:

6) Ոչ կատարյալ առափնյակներով ափերի վրա` ստորջրյա մալուխային անցման տեղում, պետք է նախատեսված լինի պաշար` ոչ պակաս 10 մ` գետով անցկացման և 30 մ` լճով անցկացման դեպքում, որը փռվում է ութաձև:

Կատարելագործված առափնյակների վրա մալուխները պետք է անցկացվեն խողովակների միջով: Մալուխի ելքի տեղում պետք է սարքվի մալուխային հոր: Խողովակի վերին ծայրը պետք է մտնի ափային հորի մեջ, իսկ ստորինը գտնվի ջրի նվազագույն մակարդակից ոչ պակաս 1 մ խորության վրա: Ափային տեղամասերում խողովակները պետք է ամուր լցափակվեն:

7) Այն տեղերում, որտեղ հունը և ափը ենթակա են ողողման, պետք է միջոցներ ձեռնարկել սառցահոսքերի և ջրհեղեղների ժամանակ մալուխների մերկացման դեմ` ափերի ամրացման միջոցով (սալարկում, հետահար պատվար, ցցեր, ագուցաշարեր, սալեր և այլն):

8) Ջրի տակ մալուխների փոխհատումն արգելվում է:

9) Ջրի մեջ մինչև 35 կՎ լարման երեք և ավելի մալուխներ անցկացնելիս` պետք է նախատեսված լինի մեկ պահուստային մալուխ` յուրաքանչյուր երեք աշխատանքայինի համար: Ջրում միաֆազ մալուխներով յուղալեցուն մալուխային գծեր անցկացնելիս պետք է նախատեսված լինի պահուստ. մեկ գծի համար` մեկ ֆազ, երկու գծի համար` երկու ֆազ, երեք և ավելի գծերի համար` ըստ նախագծի, բայց երկու ֆազից ոչ պակաս: Պահուստային ֆազերը պետք է անցկացված լինեն այնպես, որ դրանք կարողանան օգտագործվել գործող աշխատանքային ֆազերից ցանկացածի փոխարեն:

 

24. ՀԱՏՈՒԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

1) Մալուխային գծերի անցկացումը քարե, երկաթբետոնե և մետաղական կամուրջներով պետք է կատարվի կամրջի հետիոտնային մասի տակով` անցուղիներով կամ յուրաքանչյուր մալուխի համար առանձին չայրվող խողովակներով, անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ` հեղեղաջրերի հոսքն այդ խողովակներով կանխելու համար: Մետաղական և երկաթբետոնե կամուրջներով և դրանց մոտեցումների դեպքում, ինչպես նաև կամրջի կառուցվածքներից բնահող անցման տեղերում պետք է մալուխներն անցկացնել ազբեստացեմենտե խողովակների միջով:

Բոլոր ստորգետնյա մալուխները մետաղական և երկաթբետոնե կամուրջներով անցնելիս` պետք է էլեկտրականապես մեկուսացված լինեն կամրջի մետաղական մասերից:

2) Փայտե կառուցվածքներով (կամուրջներով, նավամատույցներով, երկկողմանի նավամատույցներով և այլն) մալուխային գծերի անցկացումը պետք է կատարվի պողպատե խողովակների միջով:

3) Կամուրջների ջերմաստիճանային կարերով և կամրջի կառուցվածքից կամրջակային մալուխների անցման տեղերում պետք է ձեռնարկվեն միջոցներ` մալուխների մեջ մեխանիկական ճիգերի առաջացումը կանխելու համար:

4) Ամբարտակներով և պատվարներով, ուղղակի հողե խրամուղու միջով մալուխային գծերի անցկացումը թույլատրվում է հողե շերտի ոչ պակաս 1 մ հաստության դեպքում:

5) Յուղալեցուն մալուխային գծերի անցկացում կամուրջներով չի թույլատրվում:

 

V. ՄԻՆՉԵՎ 1 կՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

25. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) ՕԳ-երի տարրերի մեխանիկական հաշվարկը պետք է կատարվի սույն ՏԿ-ի VI բաժնում ներկայացաված մեթոդների համաձայն:

2) Էլեկտրահաղորդման օդային գծերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի հենարանները չփակեն շենքերի մուտքերը և բնակելի ուղեմուտքերը և չդժվարացնեն տրանսպորտի ու հետիոտների շարժումները: Այն տեղերում, որտեղ կա տրանսպորտի վրաերթի վտանգ (բակերի ուղեմուտքերի մոտ, ճանապարհներից իջնելու և ճանապարհների հատման տեղերում), հենարանները պետք է պաշտպանված լինեն վրաերթից (օրինակ` հետահար թմբերով):

3) ՕԳ-երի հենարանների վրա գետնից ոչ պակաս 2 մ բարձրության վրա, ՕԳ-երի մայրուղու յուրաքանչյուր 250 մ հեռավորության վրա, պետք է տրված լինեն`

ա) հենարանի հերթական համարը,

բ) ցուցանակներ, որոնց վրա նշված են ՕԳ-ի հենարանից մինչև կապի մալուխային գիծ եղած հեռավորությունը (այն հենարանների վրա, որոնք տեղադրված են կապի մալուխից 4 մ-ից պակաս հեռավորության վրա), պաշտպանիչ գոտու լայնությունը, օդային գիծը տնօրինողի սպասարկողի հեռախոսահամարը:

4) Անտառային զանգվածներով և կանաչ տնկարկներով մեկուսացված հաղորդալարերով օդային գիծ (ՕԳՄ) անցնելիս` անտառուղիների հատում չի պահանջվում: Ընդ որում, հաղորդալարերից մինչև ծառերի թփեր հեռավորությունը (ամենամեծը կախվածքի կամ առավելագույն շեղման դեպքում) պետք է լինի ոչ պակաս 1 մ:

Մեկուսացված հաղորդալարերից մինչև կանաչ տնկարկներ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,5 մ:

5) ՕԳ-ի հենարանների կառուցատարրերը պետք է պաշտպանված լինեն քայքայումից` հաշվի առնելով սույն ՏԿ-ի 37-րդ գլխի 1-ին և 2-րդ կետերի պահանջները և շինարարական նորմերը:

 

26. ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաշվարկի համար բնականոն ռեժիմում կլիմայական պայմանները պետք է ընդունվեն մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 1-ից մինչև 36-րդ կետերին համապատասխան: Ընդ որում, մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի համար պետք է ընդունել`

ա) ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի հաշվարկի` Cx=1,1 ԻՄՀ համար, որոնք ազատ են սառցակեղևից կամ դրանով ծածկված,

բ) ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 16-րդ և 17-րդ կետերի հաշվարկի`

հս.քհս.ս= 0,8` միաշղթա ՕԳ-ի համար,

հս.ք = հս.ս= 0,9` միաշղթա ՕԳ-ի համար` կախոցներով լարային հաղորդման (ԼՀ) հենարանների վրա,

հս.ք = 1,0 և հս.ս= 1,2` միաշղթա և երկշղթա ՕԳ-ի համար, ինչպես նաև ինքնակրող ոչ մետաղական օպտիկական մալուխը (ՕՄԻ) ՕԳ-ի հենարանի վրա կախելիս,

g2 = 1,0 և K1 = 1,0` բոլոր դեպքերի համար:

2) ՕԳ-ից դեպի մուտքը ճյուղավորման հենամիջի երկարության հաշվարկը` ըստ սույն ՏԿ-ի 27-րդ գլխի 7-րդ կետի. հետևյալ երկու դեպքերի համար պետք է կատարվի սառցակեղևային ռեժիմում.

ա) քամու ուղղությունը ՕԳ-ի առանցքի նկատմամբ` 900 անկյան տակ, ՕԳ հաղորդալարերը ծածկված են b0 = 0,5b ս. ն,

բ) քամու ուղղությունը ՕԳ-ի երկայնքով (00 անկյուն), ճյուղավորման հաղորդալարերի վրա սառցակեղևի հաստությունը b0 = b ս. ն:

Ընդ որում, երկու դեպքում էլ պետք է հաշվի առնել ճյուղավորման հաղորդալարերի ձգաուժի նվազեցումը հենարանի վերևի մասի շեղման ժամանակ:

 

Մալուխային հենուղիներից և ստորասրահներից մինչև շենքերն ու
կառույցները նվազագույն լուսանցիկ հեռավորությունը

Կառույցը Նորմավորվող հեռավորությունը Նվազագույն չափը, մ
Հորիզոնականով, զուգահեռ ընթանալիս
Խուլ պատերով շենքեր և
կառույցներ
Հենուղու և ստորասրահի կառուցվածքներից մինչև շենքի ու կառույցի պատը Չի նորմավորվում
Որմնանցքով պատ
ունեցող շենքեր և
կառույցներ
Հենուղու և ստորասրահի կառուցվածքներից մինչև շենքի ու կառույցի պատը 2
Ներգործարանային չէլեկտրիֆիկացված
երկաթուղի
Հենուղու և ստորասրահի կառուցվածքներից մինչև կառույցների մերձեցման եզրաչափը 1 մ՝ ստորասրահների
և անցումային հենուղիների, 3 մ՝ ոչ անցումային
հենուղիների համար
Ներգործարանային
ավտոմոբիլային
ճանապարհ և հրդեհային
երթանց
Հենուղու և ստորասրահի կառուցվածքներից մինչև ճանապարհի եզրաքարը, արտաքին եզերքը կամ առվի ստորոտը 2
Ճոպանուղի Հենուղու և ստորասրահի կառուցվածքներից մինչև շարժակազմի եզրաչափը 1
Վերգետնյա
խողովակաշար
Հենուղու և ստորասրահի կառուցվածքներից մինչև խողովակաշարի մերձակա մասերը 0,5
Օդային
էլեկտրահաղորդման գիծ
Հենուղու և ստորասրահի կառուցվածքներից մինչև հաղորդալարերը սույն ՏԿ-ի 48-րդ գլխի
7-րդ կետով սահմանված
չափը
Ըստ ուղղաձիգի, փոխհատվելիս
Ներգործարանային չէլեկտրիֆիկացված
երկաթուղի
Հենուղու և ստորասրահի ստորին նիշից մինչև ռելսի գլխիկը 5,6
Ներգործարանային էլեկտրիֆիկացված
երկաթուղի
Հենուղու և ստորասրահի նիշից՝ մինչև ռելսի գլխիկը
մինչև ամենաբարձր հաղորդալարը կամ հպումային ցանցի կրող ճոպանը
7,1
3
Ներգործարանային
ավտոմոբիլային
ճանապարհ և հրդեհային երթանց
Հենուղու և ստորասրահի ստորին նիշից մինչև ավտոմոբիլային ճանապարհի և հրդեհային երթանցի պաստառը 4,5
Վերգետնյա
խողովակաշար
Հենուղու և ստորասրահի կառուցվածքներից մինչև խողովակաշարի մերձակա մասերը 0,5
Օդային
էլեկտրահաղորդման գիծ
Հենուղու և ստորասրահի առուցվածքներից մինչև հաղորդալարերը  սույն ՏԿ-ի 48-րդ գլխի
6-րդ կետով սահմանված
չափը
Կապի և ռադիոֆիկա-
ցիայի օդային գիծ
Հենուղու և ստորասրահի կառուցվածքներից մինչև հաղորդալարերը 1,5

27. ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԸ ԵՎ ԳԾԱՅԻՆ ԱՄՐԱՆՆԵՐԸ

1) ՕԳ-ի վրա առավելապես պետք է կիրառվեն ինքնակրող մեկուսացված հաղորդալարեր (ԻՄՀ):

ԻՄՀ-ն պետք է պատկանի պաշտպանվածների կատեգորիային, ունենա դժվարայրվող լուսակայունացված սինթետիկ նյութից մեկուսացում, որը կայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթման և օզոնի ներգործության նկատմամբ:

2) Ըստ մեխանիկական ամրության պայմանների` ՕԳ-երի մայրուղիների, ՕԳ-ից գծային ճյուղավորումների և դեպի մուտքեր ճյուղավորումների համար պետք է օգտագործել 5.1 և 5.2 աղյուսակներում նշված հատույթներով հաղորդալարեր: 5.1 աղյուսակում փակագծերում ներկայացված է քուղի մեջ ոլորված ինքնակիր մեկուսացված հաղորդալարերի ջղի հատույթը` առանց կրող հաղորդալարերի:

3) ՕԳ-ն կառուցելով այն վայրերում, որտեղ շահագործման փորձով պարզվել է էլեկտրալարերի քայքայում կոռոզիայից (ջրափեր, աղակալված լճեր, արդյունաբերական շրջաններ և աղակալված ավազների շրջաններ), ինչպես նաև այն շրջաններում, որտեղ հետախուզումների տվյալների հիման վրա այն հնարավոր է, պետք է օգտագործել ինքնակրող մեկուսացված հաղորդալարեր` մեկուսացված ջղով:

4) ՕԳ-ի մայրուղու ֆազային հաղորդալարերի հատույթի մեծությունը պետք է հիմնավորվի մեխանիկական ամրության և էլեկտրական հաշվարկներով:

5) Հաղորդալարերի մեխանիկական հաշվարկը պետք է կատարվի թույլատրելի լարումների մեթոդով` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 1-36-րդ կետերում նշված պայմանների համար:

Ընդ որում, հաղորդալարերում մեխանիկական լարումները չպետք է գերազանցեն 5.3 աղյուսակում ներկայացված թույլատրելի արժեքները, իսկ հեռավորությունները հաղորդալարերից մինչև հողի մակերեսը, փոխհատվող շինությունները և հենարանների հողակցված մասերը պետք է համապատասխանեն սույն գլխի պահանջներին: Հաշվարկի ժամանակ օգտագործվում են 6.8 աղյուսակում ներկայացված հաղորդալարերի հարաչափերը:

 

Աղյուսակ 5.1.

 

Մեկուսացված հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատույթները

 

Սառցակեղեվի պատի նորմատիվային հաստությունը, bэ,
մմ 
Կրող ջղի հատույթը ՕԳՄ մայրուղու վրա, ՕԳՄ-ից գծային ճյուղավորման վրա, մմ2 Ջղի հատույթը ՕԳՄ-ից արված ճյուղավորումների վրա և ՕԳՄ-ից մուտքերին, մմ2
10 35 (25) 16
15 և ավելի 50 (25) 16

 

Աղյուսակ 5.2.

 

Չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատույթները

 

Սառցակեղևի պատի
նորմատիվային
հաստությունը, bэ, մմ
Հաղորդալարի նյութը Հաղորդալարի հատույթը
մայրուղու և գծային
ճյուղավորման վրա, մմ2
10

Ալյումին (Ա)

Չջերմամշակված ալյումինային
համաձուլվածք (ԱՉ)

25
Պողպատալյումին (ՊԱ)
Ջերմամշակված ալյումինային
համաձուլվածք (ԱՋ)
25
Պղինձ (Պ) 16
15 և ավելի
 
Ա, ԱՉ 35
ՊԱ, ԱՉ 25
Պ 16

 

Աղյուսակ 5.3.

 

Թույլատրելի մեխանիկական լարումը մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերում

 

Հաղորդալար

Թույլատրելի լարում, ձգման ժամանակ ամրության սահմանի
%

առավելագույն բեռնվածքի
և ամենացածր ջերմաստիճանի tr=t-դեպքում

միջին տարեկան ջերմաստիճանի դեպքում, tմտ

1

2

3

ԻՄՀ 25-120մմ2 հատույթով

40

30

Ալյումինե, մմ2 հատույթով

 

 

25-95

35

30

120

40

30

Ջերմամշակված և չջերմամշակված ալյումինային համաձուլվածքից, մմ2 հատույթով

 

 

25-95

40

30

120

45

30

Պողպատալյումինային, մմ2 հատույթով

 

 

25

35

30

35-95

40

30

 

6) Կրող ջիղով ԻՄՀ-ի վրա բոլոր տեսակի մեխանիկական բեռնվածքները և ներազդումները պետք է ընկալվեն այդ ջիղով, իսկ առանց կրող ջիղով ԻՄՀ-ի դեպքում պետք է ընկալվեն ոլորված քուղի բոլոր ջիղերով:

7) ՕԳ-ից դեպի ներանցիկ ճյուղավորման հենամեջի երկարությունը պետք է որոշվի հաշվարկով` կախված հենարանի ամրությունից, որի վրա կատարվում է ճյուղավորում, հենարանի և ներանցիչի վրա ճյուղավորման հաղորդալարերի կախվածքի բարձրությունից, ճյուղավորման հաղորդալարերի քանակից և հատույթից:

ՕԳ-ի մայրուղուց մինչև շենք հեռավորությունը ճյուղավորման հենամեջի հաշվարկային արժեքը գերազանցելու դեպքում տեղակայվում են անհրաժեշտ քանակությամբ լրացուցիչ հենարաններ:

8) Հոսանատար հաղորդիչների հատույթի ընտրությունը, ըստ երկարատև թույլատրելի հոսանքի, պետք է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 8-ից 11-րդ գլուխների պահանջների հաշվառմամբ:

Հոսանատար հաղորդիչների հատույթը պետք է ստուգվի` ըստ տաքացման պայմանի` կարճ միակցումների դեպքում, և ըստ ջերմային դիմակայունության:

9) ԻՄՀ-ին ամրակապումը, միացումը և միակցումը ԻՄՀ-ին պետք է կատարել հետևյալ կերպ.

ա) ՕԳՄ մայրուղու հաղորդալարի ամրակապումը միջանկյալ և անկյունային միջանկյալ հենարանների վրա նեցուկային սեղմակների օգնությամբ,

բ) ՕԳՄ մայրուղու հաղորդալարերի ամրակապումը խարսխային տիպի հենարանների վրա, ինչպես նաև ճյուղավորման հաղորդալարերի ամրակապումն ՕԳՄ-ի հենարանի և ներանցիչի վրա ձգիչ սեղմակների օգնությամբ,

գ) ՕԳՄ հաղորդալարերի միացումը հենամիջում` հատուկ միացնող սեղմակներով, խարսխային տիպի հենարանների հանգույցներում թույլատրվում է չմեկուսացված կրող հաղորդալարերի միացումը տափակակողմ սեղմակի միջոցով: Միացման սեղմակները, որոնք նախատեսված են կրող հաղորդալարը հենամիջում միացնելու համար, պետք է ունենան հաղորդալարի խզման ճիգի ոչ պակաս 90 տոկոսին հավասար մեխանիկական ամրություն,

դ) ՕԳՄ մայրուղու ֆազային հաղորդալարերի միացումը մեկուսացնող ծածկույթ կամ պաշտպանական մեկուսացնող թաղանթ ունեցող միացման սեղմակների օգնությամբ,

ե) ճյուղավորման հենամիջում հաղորդալարերի միացումը ներանցիչին չի թույլատրվում,

զ) հողակցվող հաղորդիչների միացումը տափակակողմ սեղմակների օգնությամբ,

է) ճյուղավորման սեղմակները պետք է կիրառել հետևյալ դեպքերում`
ճյուղավորումների ֆազային ջղերից, բացառությամբ ԻՄՀ քուղի բոլոր կրող հաղորդալարերի, ճյուղավորումներ կրող ջղից:

10) Նեցուկային և պրկիչային սեղմակների ամրակապումն ՕԳՄ հենարաններին, շենքերի և կառուցվածքների պատերին պետք է կատարել կեռերի և բարձակների միջոցով:

11) Հաշվարկային ճիգերը նեցուկային և պրկիչային սեղմակներում, ամրակապման հանգույցներում և բարձակներում բնականոն ռեժիմում պետք է չգերազանցեն դրանց մեխանիկական քայքայման բեռնվածքի 40 տոկոսը:

12) Հաղորդալարերի միացումն ՕԳ-ի հենամեջերում պետք է կատարել միացուցիչ սեղմակների օգնությամբ, որոնք ապահովում են հաղորդալարի խզման ճիգի 90 տոկոսից ոչ պակաս մեխանիկական ամրություն:

ՕԳ-ի մեկ հենամիջում թույլատրվում է յուրաքանչյուր հաղորդալարի համար մեկ միացումից ոչ ավելի:

Ճարտարագիտական կառույցների հետ փոխհատվելու ՕԳ-ի հենամիջում հաղորդալարերի միացում չի թույլատրվում:
Խարսխային հենարանների օղակներում հաղորդալարերի միացումը պետք է կատարվի սեղմակների օգնությամբ կամ եռակցմամբ:

Տարբեր մակնիշի կամ հատույթի հաղորդալարերը պետք է միացվեն միայն խարսխային հենարանների օղակներում:

13) ՕԳ-ի հենարանների վրա չմեկուսացված հաղորդալարերի ամրակապումը մեկուսիչներին և մեկուսիչ լայնակներին, բացառությամբ փոխհատման համար նախատեսված հենարանների, պետք է կատարել մետակ:

Չմեկուսացված հաղորդալարերի ամրակապումը միջանկյալ հենարանների վրա` ցցաձողային մեկուսիչներին, պետք է կատարել մեկուսիչի վզիկի վրա, հենարանի կանգնակի նկատմամբ` դրա ներսի կողմից:

14) Կեռերը և ցցաձողերը պետք է հաշվարկվեն ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում` քայքայող բեռնվածքների մեթոդով:

Ընդ որում, ճիգերը պետք է չգերազանցեն սույն ՏԿ-ի 41-րդ գլխի 5-րդ կետում ներկայացված արժեքները:

 

28. ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1) Հենարանների վրա թույլատրվում է ՕԳ-ի մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերի ցանկացած դասավորություն` անկախ կլիմայական պայմանների շրջանից: ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերով զրոյական հաղորդալարը պետք է դասավորել ֆազային հաղորդալարերից ներքև: ՕԳՄ-ի հենարանների վրա տեղադրվող արտաքին լուսավորության մեկուսացված հաղորդալարերը կարող են դասավորվել ԻՄՀ-ից վերև կամ ներքև, ինչպես նաև կարող են ոլորված լինել ԻՄՀ-ի քուղի մեջ: Արտաքին լուսավորության մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերը, որոնք դասավորվում են ՕԳ-ի հենարանների վրա, պետք է տեղակայվեն ՕԳ-ի PEN (ՊԵՆ) և (PE) (ՊԵ) հաղորդչից վերև:

2) Էլեկտրաընդունիչների միացման համար հենարանների վրա տեղակայվող ապարատները պետք է տեղադրվեն գետնի մակերևույթից ոչ պակաս 1.6 մ բարձրության վրա:

Հենարանների վրա տեղադրվող պաշտպանության և հատվածավորման սարքվածքները պետք է տեղակայվեն ՕԳ-ի հաղորդալարերից ներքև:

3) Հենարանի վրա և հենամիջում չմեկուսացված հաղորդալարերի միջև հեռավորությունը 1,2 մ առավելագույն կախվածքի դեպքում` ըստ հենամիջում դրանց մոտեցման պայմանի, ոչ պակաս պետք է լինի`

ա) հաղորդալարերի ուղղաձիգ դասավորության և 20 սմ-ը չգերազանցող հորիզոնական շեղման դասավորության դեպքում`

40 սմ` ըստ սառցակեղևի I, II և III շրջաններում,

60 սմ` ըստ սառցակեղևի IV և առանձնահատուկ շրջաններում,

բ) հաղորդալարերի այլ դասավորության դեպքում` ըստ սառցակեղևի բոլոր շրջաններում սառցակեղևի առկայության ժամանակ քամու 18 մ/վ արագության դեպքում` 40 սմ,

18 մ/վ-ից ավելիի դեպքում` 60 սմ,

գ) 1,2 մ-ը գերազանցող առավելագույն կախվածքի դեպքում նշված հեռավորությունները պետք է մեծացվեն առավելագույն կախվածքի և 1,2 մ-ին հավասար կախվածքի հարաբերությանը համեմատական: Սառցակեղևի շրջանների բնորոշումները սահմանված են սույն ՏԿ-ի 38-րդ գլխում:

4) Հենարանի վրա տարբեր ֆազերի մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերի միջև հեռավորությունն ըստ ուղղաձիգի` ՕԳ-ից ճյուղավորման և ընդհանուր հենարանի վրա տարբեր ՕԳ-ի փոխհատման դեպքում պետք է լինի ոչ պակաս 10 սմ:

ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հենարանի ցանկացած տարր եղած հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 5 սմ:

5) Ընդհանուր հենարանների վրա մինչև 1 կՎ լարման ՕԳՄ-ի և ՕԳ-ի համատեղ կախման դեպքում դրանց հեռավորությունն ուղղաձիգով հենարանի վրա և հենամիջում շրջապատող օդի +15oC ջերմաստիճանի, առանց քամու պետք է լինի ոչ պակաս 0,4 մ:

6) Ընդհանուր հենարանների վրա երկու և ավելի ՕԳՄ-ի համատեղ կախման դեպքում հեռավորությունը ԻՄՀ քուղերի միջև պետք է լինի ոչ պակաս 0,3 մ:

7) Ընդհանուր հենարանների վրա մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի և մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի համատեղ կախման դեպքում հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, ընդհանուր հենարանի վրա տարբեր լարման ՕԳ-ի ամենամոտ հաղորդալարերի միջև, ինչպես նաև հենամիջում, շրջապատող օդի +15oC ջերմաստիճանի, առանց քամու պետք է լինի ոչ պակաս`

1,0 մ` մեկուսացված կրող և բոլոր կրող հաղորդալարերով ԻՄՀ կախելու դեպքում,

1,75 մ` չմեկուսացված կրող հաղորդալարով ԻՄՀ կախելու դեպքում,

2,0 մ` մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերի կախման դեպքում:

8) Ընդհանուր հենարանների վրա մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի և 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի կախման դեպքում, մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի և 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի ամենամոտ հաղորդալարերի հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, հենարանի վրա և հենամիջում, 15oC ջերմաստիճանի, առանց քամու պետք է լինի ոչ պակաս 0,3 մ ԻՄՀ-ի համար, և 1,5 մ` չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերով մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի համար:

 

29. ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ

 

1) Ինքնակրող մեկուսացված հաղորդալարն ամրակապվում է հենարաններին` առանց մեկուսիչների օգտագործման:

2) Չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարով ՕԳ-ի վրա, անկախ հենարանների նյութերից, մթնոլորտի աղտոտվածության աստիճանից և ամպրոպային գործունեության ինտենսիվությունից, պետք է կիրառվեն մեկուսիչներ կամ մեկուսիչ նյութերից լայնակներ:

Մեկուսիչների և ամրանի ընտրությունն ու հաշվարկը կատարվում են սույն ՏԿ-ի 41-րդ գլխի 4-րդ կետին համապատասխան:

3) Չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերով ՕԳ-ից ճյուղավորումների վրա պետք է օգտագործել բազմավզիկ կամ լրացուցիչ մեկուսիչներ:

 

30. ՀՈՂԱԿՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ

 

1) ՕԳ-ի հենարանների վրա պետք է իրականացվեն հողակցող սարքվածքներ, որոնք նախատեսվում են կրկնակի հողակցման, ամպրոպային գերլարումներից պաշտպանության, ՕԳ-ի հենարանների վրա տեղակայված էլեկտրասարքավորանքի հողակցման համար: Հողակցող սարքվածքի դիմադրությունը պետք է լինի 30 Օմ-ից ոչ ավելի:

2) Մետաղական հենարանները, մետաղական կառուցվածքները և հենարանների երկաթբետոնե տարրերի ամրանը պետք է միացված լինեն ՊԵՆ (PEN) հաղորդչին:

3) Երկաթբետոնե հենարանների վրա ՊԵՆ (PEN) հաղորդիչը պետք է միացնել հենարանների կանգնակների և դիմկալների ամրաններին:

4) ՕԳ-ի փայտե, ինչպես նաև մետաղական և երկաթբետոնե հենարանների կեռերը և ցցաձողերը, երբ վերջիններիս վրա կախվում են մեկուսացված հաղորդալարերով կամ քուղի բոլոր կրող հաղորդալարերով ԻՄՀ, հողակցման ենթակա չեն` բացառությամբ այն հենարանների կեռերի և ցցաձողերի, որտեղ իրականացված են կրկնակի հողակցումներ և մթնոլորտային գերլարումներից պաշտպանության համար հողակցումներ:

5) Մինչև 1 կՎ լարման փոխհատման հենամեջը սահմանափակող ՕԳ-ի հենարանների կեռերը, ցցաձողերը, ամրանը, ինչպես նաև այն հենարաններինը, որոնց վրա կատարվում է համատեղ կախում, պետք է հողակցվեն:

6) Փայտե հենարաններով ՕԳ-ի վրա մալուխային գծին անցնելու դեպքում հողակցող հաղորդիչը պետք է միակցված լինի ՕԳ-ի PEN-հաղորդչին և մալուխի մետաղական թաղանթին:

7) Ամպրոպային գերլարումներից պաշտպանության համար ՕԳ-ի հենարանների վրա տեղակայված պաշտպանության ապարատները պետք է միացված լինեն հողակցիչին` առանձին հաղորդալարով էջքով:

8) Հողակցող հաղորդիչների միացումը միմյանց, դրանց միացումը երկաթբետոնե հենարանների վրա կանգնակների վերին հողակցող արտաթողումներին, կեռերին և բարձակներին, ինչպես նաև հողակցվող մետաղակառուցվածքներին և հենարանների վրա տեղակայված հողակցվող էլեկտրասարքավորանքին, պետք է իրականացվեն եռակցմամբ կամ հեղուսային միացմամբ: Հողակցող հաղորդիչների (էջքերի) միակցումը հողում գտնվող հողանցիչին նույնպես պետք է իրականացվի եռակցմամբ կամ հեղուսային միացմամբ:

9) Մեկ և երկհարկանի շինություններով բնակավայրերում ՕԳ-երը պետք է ունենան մթնոլորտային գերլարումներից պաշտպանության համար նախատեսված հողակցող սարքվածքներ: Այդ հողակցող սարքվածքների դիմադրությունը պետք է լինի 30 Օմ-ից ոչ ավելի, իսկ դրանց միջև հեռավորությունը 200 մ-ից ոչ ավելի այն շրջաններում, որտեղ տարվա ընթացքում ամպրոպային ժամերի թիվը մինչև 40 ժ է, և 100 մ, որտեղ տարվա ընթացքում ամպրոպային ժամերի թիվը 40 ժ-ից ավելի է:

Բացի դրանից` հողակցող սարքվածքներ պետք է իրականացվեն`

ա) դեպի այն շենքերի մուտքերը գնացող ճյուղավորումներով հենարանների վրա, որտեղ կարող են մեծ թվով մարդկանց կուտակումներ լինել (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ), կամ որոնք ներկայացնում են տնտեսական մեծ արժեք (անասնապահական և թռչնաբուծական սենքեր, պահեստներ),

բ) գծերի ծայրային հենարաններին, որոնք ունեն ճյուղավորումներ դեպի մուտքերը, ընդ որում, այդ նույն գծերի` հարևան պաշտպանական հողակցումից առավելագույն հեռավորությունը պետք է լինի 100 մ-ից ոչ ավելի տարվա ընթացքում 10-ից մինչև 40 ամպրոպային ժամերի թվով շրջանների համար, և 50 մ` տարվա ընթացքում 40-ից ավելի ամպրոպային ժամերի թվի դեպքում:

10) Անհրաժեշտ է ՕԳՄ-ի յուրաքանչյուր մայրուղու սկզբում և վերջում հաղորդալարերի վրա տեղակայել սեղմակներ` լարման վերահսկման սարքերի և տեղափոխելի հողակցման միացման համար:

Ամպրոպային գերլարումներից պաշտպանության հողակցման սարքվածքները պետք է համատեղել պաշտպանական (PEN) հաղորդչի կրկնական հողակցման հետ:

11) Կրկնական հողակցման և պաշտպանական հաղորդիչներին ներկայացվող պահանջները ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 36-ից 40-րդ գլուխներում:

ՕԳ-ի հենարանների վրա, որպես հողակցող հաղորդիչ, թույլատրվում է օգտագործել կլոր հատույթով պողպատ, որն ունի ոչ պակաս 6 մմ տրամագիծ և հակակոռոզիոն ծածկույթ:

12) ՕԳ-ի հենարանների ձգալարերը պետք է միակցված լինեն հողակցող հաղորդչին:

 

31. ՀԵՆԱՐԱՆՆԵՐԸ

 

1) ՕԳ-ում կարող են օգտագործվել հենարաններ տարբեր նյութերից:

ՕԳ-ի համար պետք է օգտագործել հենարանների հետևյալ տեսակները`

ա) միջանկյալ: Դրանք տեղադրվում են ՕԳ-ի ուղեգծի ուղիղ հատվածում: Բնականոն ռեժիմում այս հենարանները պետք է կրեն ՕԳ-ի երկայնքով ուղղված ճիգերը,

բ) խարսխային: Դրանք տեղադրվում են խարսխային հենամեջը սահմանափակելու համար, ինչպես նաև ՕԳ-ի հաղորդալարերի թվի, մակնիշի և հատույթների փոփոխման տեղերում: Աշխատանքի բնականոն ռեժիմներում այս հենարանները պետք է կրեն ՕԳ-ի երկայնքով ուղղված հաղորդալարերի ձգաուժերի տարբերությամբ պայմանավորված ճիգերը,

գ) անկյունային: Դրանք տեղադրվում են ՕԳ-ի ուղեգծի ուղղության փոփոխման տեղերում: Այս հենարաններն աշխատանքի բնականոն ռեժիմում պետք է կրեն հարակից հենամեջերի հաղորդալարերի արդյունարար ձգաուժը: Անկյունային հենարանները կարող են լինել միջանկյալ և խարսխային տիպի,

դ) ծայրային: Դրանք տեղադրվում են ՕԳ-ի սկզբում և վերջում, ինչպես նաև մալուխային ներդիրները սահմանափակող տեղերում: Դրանք խարսխային տիպի հենարաններ են և աշխատանքի բնականոն ռեժիմներում պետք է կրեն բոլոր հաղորդալարերի միակողմանի ձգաուժերը:

Հենարանները, որոնց վրա իրականացվում են ՕԳ-ից ճյուղավորումներ, հանդիսանում են ճյուղավորման հենարաններ: Հենարանները, որոնց վրա իրականացվում են տարբեր ուղղությունների ՕԳ-երի փոխհատում կամ ՕԳ-ի փոխհատում ճարտարագիտական կառույցների հետ, հանդիսանում են փոխխաչվող հենարաններ: Այդ հենարանները կարող են լինել նշված բոլոր տեսակների:

2) Հենարանների կառուցվածքները պետք է ապահովեն տեղակայման հնարավորություն`

ա) փողոցային լուսավորության բոլոր տեսակի լուսատուների համար,

բ) մալուխային ծայրային կցորդիչների, պաշտպանիչ ապարատների համար,

գ) հատվածավորող և փոխարկման ապարատների համար,

դ) էլեկտրաընդունիչների միացման պահարանների և վահանակների համար:

3) Հենարանները, անկախ դրանց տեսակից, կարող են լինել ինքնականգուն, թեքդիրներով կամ ձգալարերով:

Ձգալարերը կարող են ամրացվել հողում տեղադրված խարիսխներին կամ շենքերի և շինվածքների քարե, աղյուսե, երկաթբետոնե և մետաղե տարրերին: Ձգալարերի հատույթը որոշվում է հաշվարկով: Դրանք կարող են լինել բազմալար կամ կլոր հատույթով պողպատից: Միալար պողպատե ձգալարերի հատույթը պետք է լինի 25 մմ2-ից ոչ պակաս:

4) ՕԳ-ի հենարանները պետք է հաշվարկվեն ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում` ըստ առաջին և երկրորդ սահմանային վիճակների, համաձայն սույն ՏԿ-ի 26-րդ գլխի 1-ին և 2-րդ կետերում նշված կլիմայական պայմանների:

Միջանկյալ հենարանները պետք է հաշվարկված լինեն բեռնվածքների հետևյալ զուգորդումների համար`

ա) քամու լայնական բեռնվածքի միաժամանակյա ներազդումը սառցակեղևից ազատ կամ դրանով պատված հաղորդալարերի և հենարանի կառուցվածքի վրա, ինչպես նաև դեպի մուտքերը ճյուղավորումների հաղորդալարերի ձգաուժից առաջացող բեռնվածքը, որոնք ազատ են սառցակեղևից կամ մասամբ պատված սառցակեղևով (ըստ սույն ՏԿ-ի 26-րդ գլխի 2-րդ կետի),

բ) դեպի մուտքերը ճյուղավորումների սառցակեղևով պատված հաղորդալարերի ձգաուժից առաջացող բեռնվածքի, ընդ որում, թույլատրվում է հենարանի շեղում` բեռնվածքի ազդեցության տակ,

գ) հենարանի գագաթին կիրառված և ՕԳ-ի առանցքով ուղղված 1,5 կՆ-ի հավասար պայմանական հաշվարկային բեռնվածքի:

Անկյունային հենարանները (միջանկյալ և խարսխային) պետք է հաշվարկված լինեն հաղորդալարերի ձգաուժից առաջացող և հաղորդալարերի ու հենարանի կառուցվածքի վրա հողմնաբեռնվածքի արդյունարար բեռնվածքի համար:

Խարսխային հենարանները պետք է հաշվարկվեն` ելնելով հարակից հենամեջերի հաղորդալարերի ձգաուժի տարբերությունից և սառցակեղևի ու առանց սառցակեղևի դեպքերում հաղորդալարերի և հենարանի կառուցվածքի վրա քամու ճնշման լայնական բեռնվածքից: Որպես ձգաուժի տարբերության նվազագույն արժեք` պետք է ընդունել բոլոր հաղորդալարերի միակողմանի ձգաուժի առավելագույն արժեքի 50 տոկոսը:

Ծայրային հենարանները պետք է հաշվարկված լինեն բոլոր հաղորդալարերի միակողմանի ձգաուժի համար:

Ճյուղավորման հենարանները հաշվարկվում են բոլոր հաղորդալարերի ձգաուժից առաջացող արդյունարար բեռնվածքի համար:

Հենարաններն ուղեգծի հեղեղվող տեղամասերում տեղակայելիս, որտեղ հնարավոր են բնահողի ողողումներ կամ սառցահոսանքի ներազդեցություն, հենարանները պետք է ամրացվեն (հողալցում, ուժեղացում, ամբարտակների սարքում, սառցահատների տեղադրում):

 

32. ԵԶՐԱՉԱՓԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

1) ՕԳՄ հաղորդալարերից մինչև բնակեցված և չբնակեցված տեղանքի գետնի մակերևույթը և փողոցների երթևեկելի մասերը հեռավորությունն ուղղաձիգով պետք է լինի ոչ պակաս 5 մ: Այն կարող է նվազեցվել մինչև 2,5 մ` դժվարամատչելի տեղանքում, և մինչև 1 մ` անմատչելի տեղանքում (սարալանջեր, ժայռեր, քարափներ):

Փողոցի ոչ երթևեկելի մասի հետ ՕԳՄ-ից դեպի մուտքերը ճյուղավորումների փոխհատման դեպքում ԻՄՀ-ից մինչև հետիոտնային ճանապարհների մայթեր հեռավորությունը թույլատրվում է նվազեցնել մինչև 3,5 մ:

ԻՄՀ և մեկուսացված հաղորդալարերից մինչև գետնի մակերևույթ հեռավորությունը` դեպի մուտքերը ճյուղավորումների վրա, պետք է լինի ոչ պակաս 2,5 մ:

Դեպի մուտքերը ճյուղավորումների չմեկուսացված հաղորդալարերից մինչև գետնի մակերևույթ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 2,75 մ:

2) ՕԳ-ի հաղորդալարերից մինչև գետին և փողոցների երթևեկելի մասերը հեռավորությունները բնակեցված և չբնակեցված տեղանքում հաղորդալարերի առավելագույն կախվածքի դեպքում պետք է լինի ոչ պակաս 6 մ: Հաղորդալարերից մինչև գետին հեռավորությունը կարող է փոքրացվել մինչև 3,5 մ` դժվարամատչելի տեղանքում, և մինչև 1 մ` անմատչելի տեղանքում (սարալանջեր, ժայռեր, քարափներ):

3) ԻՄՀ-ից մինչև շենքերի և կառույցների տարրերի հեռավորությունը` ըստ հորիզոնականի, դրանց առավելագույն շեղման դեպքում պետք է լինի ոչ պակաս`

1,0 մ` մինչև պատշգամբները, սանդղափուլերը և լուսամուտները,

0,2 մ` մինչև շենքերի, կառույցների խուլ պատերը:

Թույլատրվում է ՕԳՄ-ի և մեկուսացված հաղորդալարերով ՕԳ-ի անցումը շենքերի տանիքների և կառույցների վրայով, ընդ որում, դրանցից մինչև հաղորդալարեր հեռավորությունն ըստ ուղղաձիգի, պետք է լինի ոչ պակաս 2,5 մ:

4) ՕԳ-ի հաղորդալարերի (չմեկուսացված) առավելագույն շեղման դեպքում դրանցից մինչև շենքերն ու կառույցները հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս`

1,5 մ` մինչև պատշգամբները, սանդղափուլերը, լուսամուտները,

1,0 մ` մինչև խուլ պատերը:

Չմեկուսացված հաղորդալարերով ՕԳ անցումը շենքերի և շինությունների վերևով չի թույլատրվում:

5) ԻՄՀ, ՕԳ-ից և հաղորդալարերից մինչև գետնի կամ ջրի մակերևույթ, ինչպես նաև տարբեր կառույցներ նվազագույն հեռավորությունը, որոնց վրայով անցնում է ՕԳ-ն, որոշվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու ՕԳ-ի հաղորդալարերի տաքացումն էլեկտրական հոսանքով:

6) ԻՄՀ-ն շենքերի և շինությունների պատերով անցկացնելիս` նվազագույն հեռավորությունը պետք է լինի`

ա) հորիզոնական անցկացման դեպքում`

լուսամուտի, մուտքի դռան վերևով` 0,3 մ,

պատշգամբի, լուսամուտի քիվի տակով` 0,5 մ,

մինչև հող` 2,5 մ,

բ) ուղղաձիգ անցկացման դեպքում`

մինչև լուսամուտ` 0,5 մ,

մինչև պատշգամբ, մուտքի դուռը` 1,0 մ:

ԻՄՀ-ի և շենքի կամ շինության միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,06 մ:

7) Հենարանների ստորգետնյա մասերից կամ հենարանների հողակցիչներից մինչև ստորգետնյա մալուխներ, խողովակաշարեր և տարբեր նշանակության վերգետնյա սյուներ հեռավորությունները` ըստ հորիզոնականի, պետք է լինեն ոչ պակաս 5.4 աղյուսակում ներկայացվածներից:

 

Աղյուսակ 5.4.

 

Ըստ հորիզոնականի նվազագույն թույլատրելի հեռավորությունն ՕԳ-ի հենարանների ստորգետնյա մասերից կամ հենարանների հողակցիչներից մինչև ստորգետնյա մալուխներ, խողովակաշարեր և վերգետնյա սյուներ

 

Մոտեցման օբյեկտը Հեռավորությունը, մ

Ջրա-, շոգե- և ջերմատարներ, բաշխիչ գազատարներ, կոյուղու խողովակներ

1

Հրշեջ ջրածորաններ, կոյուղու հորեր, ելանցքեր, ջրառման աշտարակներ

2

Մալուխներ (բացի կապի, ազդանշանման և լարային հաղորդման, տե'ս նաև

սույն ՏԿ-ի 33-րդ գլխի 7-րդ կետը)

1

Նույնը, բայց մեկուսացնող խողովակում դրանց անցկացման դեպքում

0,5

 

8) Տարբեր կառուցվածքների, ինչպես նաև բնակավայրերի փողոցների ու հրապարակների հետ ՕԳ-ի փոխհատման դեպքում փոխհատման անկյունը չի նորմավորվում:

9) Նավարկելի գետերի և ջրանցքների հետ ՕԳ-ի փոխհատման դեպքում ՕԳ-ն պետք է կառուցվի սույն ՏԿ-ի 54-րդ գլխի 1-ից մինչև 5-րդ կետերի պահանջներին համապատասխան: Ոչ նավարկելի գետերի և ջրանցքների հետ փոխհատման դեպքում հեռավորությունը ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ջրի ամենաբարձր մակարդակը պետք է լինի ոչ պակաս 2 մ, իսկ մինչև սառույցի մակարդակը` ոչ պակաս 6 մ:

10) Մինչև 1կՎ լարման ՕԳ-երի հատումները և մոտեցումները 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ-երի հետ, ինչպես նաև դրանց հաղորդալարերի համատեղ կախումն ընդհանուր հենարանների վրա պետք է իրականացվեն սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 1-ից մինչև 11-րդ կետերի պահանջներին համապատասխան:

11) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-երի (ՕԳՄ-երի) միմյանց հետ փոխհատումն առավելապես պետք է կատարվի փոխհատման հենարանների վրա: Թույլատրվում է նաև փոխհատումը հենամիջում: Փոխհատվող ՕԳ-երի (ՕԳՄ-երի) հաղորդալարերի միջև հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, պետք է լինի 0,1 մ` հենարանի վրա, 1 մ` հենամիջում:

12) Մինչև 1կՎ լարման ՕԳ-երի` միմյանց հետ փոխհատման տեղերում կարող են օգտագործվել միջանկյալ և խարսխային հենարաններ:

Հենամիջում ՕԳ-ի փոխհատման դեպքում հատման տեղը պետք է ընտրել վերին հատող ՕԳ-ի հենարանին հնարավորին չափ մոտ, ընդ որում, հատող ՕԳ-ի հենարաններին հատվող ՕԳ-ի հաղորդալարերի հեռավորությունը` ըստ հորիզոնականի, դրանց ամենամեծ շեղման դեպքում պետք է լինի ոչ պակաս 2 մ:

13) Մինչև 1կՎ լարման ՕԳ-ի և 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի զուգահեռ անցման և մոտեցման դեպքերում դրանց միջև հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 11-րդ կետում նշվածներին հավասար:

14) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի և մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի համատեղ կախումն ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է հետևյալ պայմանները պահպանելու դեպքում`

ա) մինչև 1 կՎ լարման ՕԳ-երը պետք է կառուցվեն` ըստ մինչև 20 կՎ լարման ՕԳ-երի հաշվարկային կլիմայական պայմանների,

բ) մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերից վերև,

գ) ցցաձողային մեկուսիչների վրա ամրացվող մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերը պետք է ունենան կրկնակի ամրացում:

15) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերը և 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի պաշտպանված հաղորդալարերն ընդհանուր հենարանների վրա կախելու դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) մինչև 1 կՎ լարման ՕԳ-երը պետք է կառուցվեն` ըստ մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի հաշվարկային կլիմայական պայմանների,

բ) 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերից վերև,

գ) 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային մեկուսիչների վրա պետք է կատարվի ուժեղացված:

16) ՕԳ-ը (ՕԳՄ-ը) 1կՎ-ից բարձր լարմամբ ՕԳ-ի հետ փոխհատվելիս` հեռավորությունը հատող ՕԳ-ի հաղորդալարերից մինչև փոխհատվող ՕԳ-ի (ՕԳՄ-ի) պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 2-ից մինչև 7-րդ կետերում նշված պահանջներին:

Փոխհատվող ՕԳ-երի հաղորդալարերի հատույթը պետք է ընդունվի սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 4-րդ կետին համապատասխան:

 

33. ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԽՈՒՄԸ ԿԱՊԻ, ՀԱՂՈՐԴԱԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈՄԱԼՈՒԽՆԵՐԻ ՀԵՏ, ՓՈԽՀԱՏՈՒՄՆԵՐԸ, ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԽՈՒՄԸ

 

1) ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ ՕԳ-ի փոխհատման անկյունը պետք է լինի հնարավորին չափ 900-ին մոտ: Նեղվածք պայմանների դեպքում հատման անկյունը չի նորմավորվում:

Ըստ կարևորության` կապի և հաղորդալարային հաղորդման գծերը բաժանվում են դասերի, որոնք սահմանվում են իրավասու պետական մարմնի կողմից:

2) ՕԳ-երի հաղորդալարերի առավելագույն կախվածքի դեպքում հատման հենամիջում ՕԳ-երի հաղորդալարերից մինչև ԿԳ-ի ու ՀՀԳ-ի հաղորդալարերը կամ կախովի մալուխների հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, պետք է լինի`

ԻՄՀ-ից և մեկուսացված հաղորդալարերից` ոչ պակաս 1 մ,

չմեկուսացված հաղորդալարերից` ոչ պակաս 1,25 մ:

3) Ընդհանուր հենարանի վրա փոխհատման դեպքում մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ԿԳ-ի կամ ՀՀԳ-ի հաղորդալարերը կամ կախովի մալուխներ հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, պետք է լինի`

ԻՄՀ-ի և ԿԳ-ի կամ ՀՀԳ-ի միջև` ոչ պակաս 0,5 մ,

ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարի և ՀՀԳ-ի միջև` ոչ պակաս 1,5 մ:

4) Հենամիջում ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի կամ կախովի մալուխների հետ ՕԳ-երի հաղորդալարերի փոխհատման տեղը պետք է գտնվի ՕԳ-ի հենարանին հնարավորին չափ մոտ, սակայն դրանից ոչ պակաս 2 մ հեռու:

5) ՕԳ-ի փոխհատումը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ պետք է կատարվի հետևյալ տարբերակներից որևէ մեկով`

ա) ՕԳ-ի հաղորդալարերով և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի մեկուսացված հաղորդալարերով,

բ) ՕԳ-ի հաղորդալարերով և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի ստորգետնյա կամ կախովի մալուխներով,

գ) ՕԳ-ի հաղորդալարերով և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերով,

դ) ՕԳ-ում ստորգետնյա մալուխային ներդիրով և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերով:

6) ԿԳ-ի և ՀՀԳ-ի մեկուսացված հաղորդալարերի հետ ՕԳ-ի հաղորդալարերի փոխհատման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳՄ-ի փոխհատումը ԿԳ ու ՀՀԳ հետ կարող է կատարվել հենամիջում և հենարանի վրա,

բ) ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի փոխհատումը ԿԳ հաղորդալարերի հետ, ինչպես նաև 360 Վ-ից բարձր լարման ՀՀԳ հաղորդալարերի հետ, պետք է կատարվի միայն հենամիջում: ՕԳ չմեկուսացված հաղորդալարերի փոխհատումը մինչև 360 Վ լարման ՀՀԳ հաղորդալարերի հետ կարող է կատարվել ինչպես հենամիջում, այնպես էլ ընդհանուր հենարանի վրա,

գ) ՕԳ հենարանները, որոնք սահմանափակում են կապի մայրուղային և ներգոտիական ցանցերի ԿԳ և ԳՀԿ միացնող գծերի հետ փոխհատման հենամեջը, ինչպես նաև 360 Վ-ից բարձր լարման ՀՀԳ-երը, պետք է լինեն խարսխային: Մնացած բոլոր ԿԳ-երի ու ՀՀԳ-երի հետ փոխհատման ժամանակ թույլատրվում է ՕԳ միջանկյալ հենարաններ` ուժեղացված լրացուցիչ կցորդով կամ հենակով,

դ) ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերից վերև: Հատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա ՕԳ-ի չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերը պետք է ունենան կրկնակի ամրակապում, իսկ ԻՄՀ-ն ամրացվում է խարսխային սեղմակներով: ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերը հենամեջը սահմանափակող հենարանների վրա պետք է ունենան կրկնակի ամրակապում: Քաղաքներում և բնակավայրերում թույլատրվում է նոր կառուցվող ԿԳ-ն ու ՀՀԳ-ն դասավորել մինչև 1 կՎ լարման ՕԳ-ից վերև:

7) ԿԳ-ը և ՀՀԳ-ը ստորգետնյա կամ կախովի մալուխների հետ ՕԳ-ի հաղորդալարերի փոխհատման դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

ա) հեռավորությունը ԿԳ-ի և ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխներից մինչև մետաղե կամ երկաթբետոնե հենարանի ստորգետնյա մասը և փայտե հենարանի հողակցիչը բնակավայրերում պետք է լինի ոչ պակաս 3 մ: Նեղվածք պայմաններում թույլատրվում է այդ հեռավորությունների նվազեցում մինչև 1 մ (պայմանով, որ ԿԳ և ՀՀԳ վրա խանգարող ազդեցությունները թույլատրելի են), ընդ որում, մալուխը պետք է անցկացված լինի պողպատե խողովակով կամ ծածկված լինի շվելերով կամ անկյունակային պողպատով` հենարանի երկու կողմերից ոչ պակաս 3 մ երկարությամբ,

բ) չբնակեցված վայրերում ՕԳ հենարանի ստորգետնյա մասից կամ հողակցիչից մինչև ԿԳ ու ՀՀԳ ստորգետնյա մալուխ հեռավորությունը ոչ պակաս պետք է լինի 5.5 աղյուսակում ներկայացված արժեքներին հավասար,

գ) ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորված լինեն ԿԳ-ի և ՀՀԳ-ի կախովի մալուխից վերև (տե'ս նաև սույն գլխի 6-րդ կետով սահմանված պահանջները),

դ) ԿԳ-ի և ՀՀԳ-ի կախովի մալուխի հետ փոխհատման հենամիջում չի թույլատրվում ՕԳ հաղորդալարերի միացումներ: ԻՄՀ-ի կրող ջղի հատույթը պետք է լինի ոչ պակաս 35 մմ2: ՕԳ հաղորդալարերը պետք է լինեն բազմալար` ոչ պակաս հետևյալ հատույթներով. ալյումինե` 35 մմ2, պողպատալյումինե` 25 մմ2: ԻՄՀ-ի ջղի հատույթը քուղի բոլոր կրող հաղորդիչներով` ոչ պակաս 25 մմ2,

 

Աղյուսակ 5.5.

Բնակեցված վայրում ՕԳ-ի հենարանի ստորգետնյա մասից կամ հողակցիչից մինչև ԿԳ-ի ու ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխ նվազագույն հեռավորությունը

Հողի համարժեք տեսակարար
դիմադրությունը, Օմ xմ
Նվազագույն հեռավորությունը ԿԳ և ՀՀԳ ստորգետնյա մալուխից,
մ
մինչև հողակցիչը կամ
երկաթբետոնե և մետաղական
հենարանի ստորգետնյա մասը
մինչև հողակցիչ սարքվածք
չունեցող փայտե հենարանի
ստորգետնյա մասը
մինչև 100 10 5
100-ից ավելի մինչև 500 15 10
500-ից ավելի մինչև 1000 20 15
1000-ից ավելի 30 25

ե) կախովի մալուխի թաղանթը և մետաղաճոպանը, որից կախված է մալուխը, պետք է հողակցված լինեն հատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա,

զ) ԿԳ-ի և ՀՀԳ-ի մալուխային հենարանի հիմքից մինչև ՕԳ-ի մոտակա հաղորդալարի պրոյեկցիան հորիզոնական հարթության վրա` ըստ հորիզոնականի, պետք է ոչ պակաս հավասար լինի փոխհատման հենամեջի հենարանի առավելագույն բարձրությանը:

8) ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի հետ ՕԳՄ-ի փոխհատման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳՄ-ի հատումը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ կարող է կատարվել հենամիջում և հենարանի վրա,

բ) ՕԳՄ-ի հենարանները, որոնք սահմանափակում են կապի գծերի հետ փոխհատման հենամեջը, պետք է լինեն խարսխային,

գ) փոխհատման հատվածամասում ԻՄՀ-ի կրող ջիղը կամ բոլոր կրող հաղորդիչների քուղը պետք է ունենա ամրության պաշար ոչ պակաս 2,5-ից ոչ փոքր գործակից` ըստ ձգման առավելագույն հաշվարկային բեռնվածքների,

դ) ՕԳՄ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն ԿԳ և ՀՀԳ հաղորդալարերից վերև: Փոխհատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա ԻՄՀ կրող հաղորդալարերը պետք է ամրացվեն պրկիչ սեղմակներով: Թույլատրվում է ՕԳՄ-ի հաղորդալարերը դասավորել ՀՀԳ հաղորդալարերի տակ, ընդ որում, ՀՀԳ-ի հաղորդալարերը փոխհատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա պետք է ունենան կրկնակի ամրակապում,

ե) փոխհատման հենամիջում ԻՄՀ-ի քուղի կրող ջղի և կրող հաղորդալարերի, ինչպես նաև ԿԳ և ՀՀԳ հաղորդալարերի միացումներ չի թույլատրվում:

9) ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի հետ ՕԳ մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերի փոխհատման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳ-ի հաղորդալարերի հատումը ԿԳ-ի հաղորդալարերի հետ, ինչպես նաև 360 Վ-ից բարձր լարման ՀՀԳ-ի հաղորդալարերի հետ, պետք է կատարվի միայն հենամիջում:

ՕԳ-ի հաղորդալարերի հատումը ՀՀԳ մինչև 360 Վ լարման բաժանորդային և ֆիդերային գծերի հետ թույլատրվում է կատարել ՕԳ-ի հենարանների վրա,

բ) հատման հենամեջը սահմանափակող ՕԳ-ի հենարանները պետք է լինեն խարսխային տիպի,

գ) ԿԳ-ի հաղորդալարերը, ինչպես պողպատե, այնպես էլ գունավոր մետաղներից, պետք է ունենան ամրության պաշարի 2.2-ից ոչ փոքր գործակից` ըստ ձգման, առավելագույն հաշվարկային բեռնվածքների դեպքում,

դ) ՕԳ-ի հաղորդալարերը պետք է տեղադրվեն ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերից վերև: Փոխհատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա ՕԳ-ի հաղորդալարերը պետք է ունենան կրկնակի ամրակապ: 380/220 Վ և դրանից ցածր լարման ՕԳ-ի հաղորդալարերը թույլատրվում է տեղադրել ՀՀԳ-ի և ՔՀՑ-ի հաղորդալարերից ներքև: Ընդ որում, ՀՀԳ-ի և ՔՀՑ-ի հաղորդալարերը հատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա պետք է ունենան կրկնակի ամրակապ,

ե) ՕԳ-ի հաղորդալարերի, ինչպես նաև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի միացումներ փոխհատման հենամեջերում չի թույլատրվում: ՕԳ հաղորդալարերը պետք է լինեն բազմալար, ոչ պակաս հետևյալ հատույթով` 35 մմ2` ալյումինե, 25 մմ2` պողպատալյումինե հաղորդալարերի համար:

10) ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերի հետ ՕԳ-ի ստորգետնյա մալուխային ներդիրի փոխհատման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳ-ի ստորգետնյա մալուխային ներդիրից մինչև ԿԳ և ՀՀԳ հենարանը և դրա հողանցիչի հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ, իսկ մեկուսացված խողովակով մալուխի անցկացման դեպքում` ոչ պակաս 0,5 մ,

բ) հեռավորությունն ՕԳ-ի մալուխային հենարանի հիմքից մինչև հորիզոնական հարթության վրա ԿԳ-ի և ՀՀԳ-ի մոտակա հաղորդալարի պրոյեկցիան` ըստ հորիզոնականի, պետք է լինի հատման հենամիջի հենարանի ամենամեծ բարձրությունից ոչ պակաս:

11) ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի և ՕԳՄ-ի հաղորդալարերի միջև հեռավորությունը` ըստ հորիզոնականի, զուգահեռ անցման կամ մոտեցման դեպքում պետք է լինի ոչ պակաս 1 մ:

ՕԳ-ն օդային ԿԳ-ին և ՀՀԳ-ին մոտենալիս` ՕԳ-ի մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերի և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի հաղորդալարերի միջև հեռավորությունը ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս 2 մ: Նեղվածք պայմաններում թույլատրվում է այդ հեռավորությունը փոքրացնել մինչև 1,5 մ: Մնացած բոլոր դեպքերում գծերի միջև հեռավորությունը պետք է լինի ՕԳ-ի, ԿԳ-ի և ՀՀԳ-ի ամենաբարձր հենարանի բարձրությունից ոչ պակաս:

Ստորգետնյա կամ կախովի մալուխներով ԿԳ-ին և ՀՀԳ-ին ՕԳ-ի մոտեցման դեպքում դրանց միջև եղած հեռավորությունները պետք է ընդունվեն սույն գլխի 7-րդ կետի «ա» և «ե» ենթակետերին համապատասխան:

12) Հաղորդող ռադիոկենտրոնների ալեհավաք կառույցներին, ընդունող ռադիոկենտրոններին, լարային հաղորդման և տեղական ռադիոհանգույցների առանձնացված ընդունող կետերին ՕԳ-ի մոտեցումը չի նորմավորվում:

13) ՕԳ-ի հենարանից մինչև դեպի շենք մուտքի հաղորդալարերը չպետք է հատվեն ԿԳ-ից և ՀՀԳ-ից ճյուղավորումների հաղորդալարերի հետ և պետք է դրանք տեղադրել միևնույն մակարդակի վրա կամ ԿԳ-ից և ՀՀԳ-ից բարձր: ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերից հեռուստամալուխների և ռադիոալեհավաքների` դեպի մուտքերն իջեցումներից ՕԳ հաղորդալարերի հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս 0,5 մ` ԻՄՀ-ի համար, և 1,5 մ` ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի համար:

14) Գյուղական հեռախոսային կապի կախովի մալուխի և ՕԳՄ-ի համատեղ կախում թույլատրվում է հետևյալ պահանջների կատարման դեպքում`

ա) ԻՄՀ-ի զրոյական ջիղը պետք է լինի մեկուսացված,

բ) ԻՄՀ-ից մինչև գյուղական հեռախոսային ցանցի կախովի մալուխ հեռավորությունը հենամիջում և ՕԳՄ-ի հենարանի վրա պետք է լինի ոչ պակաս 0,5 մ,

գ) ՕԳՄ-ի յուրաքանչյուր հենարան պետք է ունենա հողակցող սարքվածք, ընդ որում, հողակցման դիմադրությունը պետք է լինի 10 Օմ-ից ոչ ավելի,

դ) ՕԳՄ-ի յուրաքանչյուր հենարանի վրա պետք է կատարվի PEN (ՊԵՆ) հաղորդչի կրկնական հողակցում,

ե) հեռախոսային մալուխի կրող ճոպանը` մալուխի արտաքին ցանցաձև մետաղական ծածկույթի հետ միասին, պետք է միակցվի յուրաքանչյուր հենարանի հողակցիչին` առանձին ինքնուրույն հաղորդչով (էջքով):

15) Ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի և ՀՀԳ-ի մեկուսացված հաղորդալարերի համատեղ կախում: Ընդ որում, պետք է պահպանվեն հետևյալ պայմանները`

ա) ՕԳ-ի անվանական լարումը պետք է լինի 380 Վ-ից ոչ ավելի,

բ) ՀՀԳ-ի անվանական լարումը պետք է լինի 360 Վ-ից ոչ ավելի,

գ) ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերը պետք է տեղադրվեն ՀՀԳ-ի հաղորդալարերից վերև, ընդ որում, հեռավորությունն ՕԳ-ի ստորին հաղորդալարերից մինչև ՀՀԳ վերին հաղորդալարը հենարանի վրա պետք է լինի ոչ պակաս 1,5 մ, իսկ հենամիջում` ոչ պակաս 1,25 մ: ՀՀԳ-ի հաղորդալարերը բարձակների վրա դասավորելու դեպքում այդ հեռավորությունն ընդունվում է ՕԳ-ի ստորին հաղորդալարերից` դասավորված այն նույն կողմում, որում և ՀՀԳ-ի հաղորդալարերն են:

16) Ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է ՕԳՄ-ի ԻՄՀ-ի համատեղ կախում ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերի հետ: Ընդ որում, պետք է պահպանվեն հետևյալ պայմանները`

ա) ՕԳՄ-ի անվանական լարումը պետք է լինի 380 Վ-ից ոչ ավելի,

բ) ՀՀԳ-ի անվանական լարումը պետք է լինի 360 Վ-ից ոչ ավելի,

գ) մինչև 1 կՎ լարման ՕԳՄ-ի հաղորդալարերը պետք է տեղադրվեն ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերից վեր, ընդ որում, հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, ԻՄՀ-ից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի վերին հաղորդալար` անկախ դրանց փոխադարձ դասավորությունից, պետք է լինի ոչ պակաս 0,5 մ` հենարանի վրա և հենամիջում: ՕԳՄ-ի և ԿԳ-ի (ՀՀԳ-ի) հաղորդալարերը պետք է դասավորել հենարանի տարբեր կողմերում:

17) Ընդհանուր հենարանների վրա ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի և ԿԳ-ի մալուխների համատեղ կախում չի թույլատրվում: Մինչև 380 Վ լարման ՕԳ-ի հաղորդալարերի և հեռուստամեխանիկայի հաղորդալարերի համատեղ կախում ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է սույն գլխի 15-րդ կետում նշված պայմանները կատարելու դեպքում:

ՕՄԱՄ օպտիկական մանրաթելերը պետք է բավարարեն սույն ՏԿ-ի 45-րդ գլխի 15-րդ և 16-րդ կետերի պահանջները:

18) Մինչև 380 Վ լարման ՕԳ հաղորդալարերի և հեռուստամեխանիկայի հաղորդալարերի համատեղ կախում ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է սույն գլխի 15-րդ կետում նշված պայմանների կատարման դեպքում:

19) ՕԳ-ի (ՕԳՄ-ի) հենարանների վրա թույլատրվում է կապի մանրաթելաօպտիկական մալուխների (ՕՄ) կախում`

ոչ մետաղական ինքնակիր (ՕՄԻՄ),

ոչ մետաղական, ԻՄՀ-ի ֆազային հաղորդալարի կամ քուղի վրա փաթաթված (ՕՄՈՖ),

ՕՄԻՄ-ի և ՕՄՈՖ-ի օպտիկական մալուխներով ՕԳ-ի (ՕԳՄ-ի) հենարանների մեխանիկական հաշվարկները պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 26-րդ գլխի 1-ին և 2-րդ կետերում նշված պայմանների համար:

ՕԳ-ի հենարանները և դրանց ամրացումը բնահողի մեջ պետք է հաշվարկվեն ՕՄ-ի կախումից առաջացող լրացուցիչ բեռնվածքների հաշվառմամբ:

ՕՄԻՄ-ից մինչև գետնի մակերևույթ հեռավորությունը բնակեցված և չբնակեցված վայրերում պետք է լինի ոչ պակաս 5 մ:

Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի հեռավորություններն ՕՄԻՄ-ից հենարանի վրա և հենամիջում պետք է լինի ոչ պակաս 0,4 մ:

 

34. ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ՕԳ-Ի ՓՈԽՀԱՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

1) Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների հետ ՕԳ-ի փոխհատման և զուգահեռ ընթացքի դեպքում պետք է կատարվեն սույն ՏԿ-ի VI բաժնում շարադրված պահանջները:

Փոխհատումները կարող են կատարվել նաև ՕԳ-ում մալուխային ներդիրի միջոցով:

2) ՕԳ-ի ավտոմոբիլային ճանապարհներին մոտեցման դեպքում ՕԳ-ից մինչև ճանապարհային նշաններ և դրանց կրող ճոպաններ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ: Կրող ճոպանները պետք է հողակցված լինեն հողակցման սարքվածքին` ոչ ավելի քան 10 Օմ դիմադրությամբ:

3) Տրամվայների և տրոլեյբուսների գծերի հպումային հաղորդալարերի և կրող ճոպանների հետ ՕԳ-երի փոխհատման և մոտեցման ժամանակ պետք է իրականացվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳ-երը պետք է տեղադրվեն հպումային ցանցի կառույցների գոտուց դուրս, ներառյալ նաև հենարանները` բացառությամբ նեղվածք պայմաններում գծերի փոխհատումների:

Այդ գոտում ՕԳ-ի հենարանները պետք է լինեն խարսխային, իսկ չմեկուսացված հաղորդալարերն ունենան կրկնակի ամրակապում,

բ) ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորված լինեն հպումային հաղորդալարերի կրող ճոպաններից վերև: ՕԳ հաղորդալարերը պետք է լինեն բազմալար, ոչ պակաս հետևյալ հատույթով` ալյումինե` 35 մմ2, պողպատալյումինե` 25 մմ2, իսկ ԻՄՀ-ի կրող ջիղը` 35 մմ2, ԻՄՀ-ի ջղի հատույթը քուղի բոլոր կրող հաղորդիչների հետ` ոչ պակաս 25 մմ2: ՕԳ-ի հաղորդալարերի միացում հատման հենամիջում չի թույլատրվում,

գ) առավելագույն կախվածքի դեպքում ՕԳ-ի հաղորդալարերից մինչև տրամվայի ռելսի գլխիկը հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 8 մ, իսկ տրոլեյբուսային գծի գոտում մինչև փողոցի երթևեկելի մասը` ոչ պակաս 10,5 մ:

Ընդ որում, բոլոր դեպքերում ՕԳ-ի հաղորդալարից մինչև կրող ճոպանը կամ հպումային հաղորդալարը հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1,5 մ,

դ) ՕԳ-ի փոխհատումը հպումային հաղորդալարերի հետ լայնադրակների տեղադրման տեղերում արգելվում է,

ե) տրոլեյբուսային գծերի հենարանների վրա հպումային հաղորդալարերի և 380 Վ-ից ոչ ավելի լարման ՕԳ-ի համատեղ կախումը թույլատրվում է հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

տրոլեյբուսային գծերի հենարանները պետք է ունենան ՕԳ-ի հաղորդալարերը կախելու համար բավարար ամրություն,

ՕԳ-ի հաղորդալարերի և հպումային հաղորդալարերի կրող ճոպանի բարձակի կամ ամրացման սարքվածքի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1,5 մ:

4) Ճոպանուղիների և վերգետնյա մետաղական խողովակաշարերի հետ ՕԳ-երի փոխհատման և մոտեցման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳ-ն պետք է անցնի ճոպանուղու տակով. ՕԳ-ի անցկացումը ճոպանուղու վրայով չի թույլատրվում,

բ) ճոպանուղիները ներքևից պետք է ունենան ՕԳ-ի հաղորդալարերի ցանկապատիչ կամրջակներ կամ ցանցեր,

գ) ՕԳ-ն ճոպանուղու կամ խողովակաշարի տակով անցնելու դեպքում ՕԳ-ի հաղորդալարերը պետք է գտնվեն դրանցից հետևյալ հեռավորության վրա`

նվազագույն կախվածքի դեպքում` մինչև ճոպանուղու կամրջակները, ցանկապատիչ ցանցերը կամ մինչև խողովակաշարը` ոչ պակաս 1 մ,

առավելագույն կախվածքի և հաղորդալարերի առավելագույն շեղման դեպքում` մինչև ճոպանուղու տարրերը կամ խողովակաշարը` ոչ պակաս 1 մ,

դ) ՕԳ-ի տակ տեղադրված խողովակաշարի հետ ՕԳ-ի փոխհատման ժամանակ ՕԳ-ի հաղորդալարերից մինչև խողովակաշարի տարրերը հեռավորությունն առավելագույն կախվածքի դեպքում պետք է լինի ոչ պակաս 1 մ: ՕԳ-ի հենարանները, որոնք սահմանափակում են խողովակաշարի հետ ՕԳ-ի փոխհատվող հենամեջի երկարությունը, պետք է լինեն խարսխային տիպի: Փոխհատման հենամիջում խողովակաշարը պետք է հողանցված լինի, հողանցիչի դիմադրությունը` 10 Օմ-ից ոչ ավելի,

ե) ճոպանուղու կամ խողովակաշարի հետ ՕԳ-ի զուգահեռ անցման դեպքում ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ճոպանուղի կամ խողովակաշար հեռավորություն` ըստ հորիզոնականի, պետք է լինի հենարանի բարձրությունից ոչ պակաս, իսկ ուղեգծի նեղվածք տեղամասերում, հաղորդալարերի առավելագույն շեղման դեպքում` ոչ պակաս 1 մ:

5) Հրդեհա- և պայթավտանգ կայանքներին և օդանավակայաններին ՕԳ-երի մոտեցման դեպքում պետք է ղեկավարվել սույն ՏԿ-ի 57-րդ գլխի 1-ին և 60-րդ գլխի 1-ին և 2-րդ կետերում նշված պահանջներով:

6) Մեկուսացված կամ չմեկուսացված հաղորդալարերով մինչև 1 կՎ լարման ՕԳ անցումը մարզական կառույցների, կրթօջախների, մանկատների, մանկական խաղահրապարակների, ինչպես նաև մանկական առողջարանների տարածքներով չի թույլատրվում:

 

VI. 1 ԿՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

35. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) ՕԳ-ի բոլոր տարրերը պետք է համապատասխանեն ազգային ստանդարտներին, շինարարական նորմերին, ինչպես նաև սույն ՏԿ-ի համապատասխան պահանջներին:

ՕԳ-ի նախագծման, շինարարության, վերակառուցման և շահագործման ժամանակ պետք է պահպանվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի «1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերի ու մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոնների» N 249 և 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը» N 313 որոշումների պահանջները և գործող սանիտարահակաճարակաբանական կանոններն ու նորմերը:

2) ՕԳ-ի հաղորդալարերի և մետաղաճոպանների մեխանիկական հաշվարկը կատարվում է թույլատրվող լարումների մեթոդով, մեկուսիչների և ամրանի հաշվարկը` քայքայող բեռնվածքի մեթոդով: Երկու մեթոդով էլ հաշվարկները կատարվում են հաշվարկային բեռնվածքների դեպքերի համար:

ՕԳ-ի շինարարական կառուցվածքների (հենարանների, հիմքերի և հիմնատակերի) հաշվարկը կատարվում է ըստ սահմանային վիճակների մեթոդի` սահմանային վիճակների երկու խմբի (տե'ս սույն ՏԿ-ի 43-րդ գլխի 3-րդ կետը) հաշվարկային բեռնվածքների համար` ազգային ստանդարտներին և շինարարական նորմերին համապատասխան:

Հաշվարկային այլ մեթոդների կիրառումը յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է հիմնավորված լինի նախագծում:

3) ՕԳ-ի տարրերը հաշվարկվում են բնականոն, վթարային և հավաքակցային ռեժիմներում գործող բեռնվածքների զուգակցությամբ:

Կլիմայական և այլ գործոնների զուգակցումն ՕԳ-ի աշխատանքի տարբեր ռեժիմներում (քամու, սառցակեղևի առկայությունը, ջերմաստիճանի մեծությունը, պոկված հաղորդալարերի կամ ճոպանների քանակը) որոշվում են սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-ից մինչև 37-րդ, 43-րդ գլխի 7-րդ, 10-ից մինչև 13-րդ կետերի պահանջներին համապատասխան:

4) Բեռնվածքների հիմնական բնութագրեր են հանդիսանում դրանց նորմատիվային արժեքները, որոնք սահմանվում են սույն ՏԿ-ով, իսկ այդ արժեքներով չկանոնակարգված բեռնվածքների համար` շինարարական նորմերով:

Բեռնվածքների հաշվարկային արժեքները որոշվում են որպես դրանց նորմատիվային արժեքների և ըստ բեռնվածքի հուսալիության gf, ըստ պատասխանատվության gո հուսալիության, աշխատանքի պայմանների gd, տարածաշրջանային gp գործակիցների արտադրյալ:

ՕԳ-ի տարրերի հաշվարկի ժամանակ հաշվարկային բեռնվածքները կարող են լրացուցիչ բազմապատկվել զուգակցումների գործակցով:

Գործակիցների կիրառման անհրաժեշտությունը և դրանց արժեքները որոշվում են սույն ՏԿ-ով:

Գործակիցների արժեքների մասին ցուցումների բացակայության դեպքում դրանք ընդունվում են հավասար մեկին:

5) Բեռնվածքների նորմատիվային արժեքները` կախված սարքավորանքի, նյութերի կշռից, հաղորդալարերի, մետաղաճոպանների ձգաուժից, ընդունվում են ազգային ստանդարտների հիման վրա կամ սույն ՏԿ-ի ցուցումներին համապատասխան:

6) ՕԳ-ի տարրերի նյութերի դիմադրության հիմնական բնութագիր են հանդիսանում`

ա) խզման ճիգը (հաղորդալարերի և մետաղաճոպանների համար), մեխանիկական (էլեկտրամեխանիկական) քայքայող բեռնվածքը (մեկուսիչների համար), մեխանիկական քայքայող բեռնվածքը (գծային ամրանի համար)` նշված ստանդարտներում կամ պատրաստվածքների տեխնիկական պայմաններում,

բ) հենարանների և հիմքերի նյութերի նորմատիվային և հաշվարկային դիմադրությունները` սահմանված շինարարական կառուցվածքների նախագծման նորմերով:

7) 100 կմ-ից ավելի երկարությամբ 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա հոսանքների և լարումների անհամաչափությունը սահմանափակելու համար պետք է կատարվի վերադասավորման մեկ լրիվ ցիկլ:

110 կՎ-ից բարձր լարման երկշղթա ՕԳ-ն պետք է իրականացնել շղթաների ֆազերի հակառակ հերթագայությամբ (տարբեր շղթաների հարակից ֆազերը պետք է լինեն տարանուն): Երկու շղթաների վերադասավորման սխեմաները պետք է իրականացնել միատեսակ:

Թույլատրվում է չվերադասավորված ՕԳ-ի երկարության ավելացում, վերադասավորման ոչ լրիվ ցիկլերի իրագործում, ցիկլի տեղամասերի զանազան երկարություններ և ցիկլերի թվի ավելացում: Այս դեպքում տվյալ ՕԳ մտցրած հաշվարկային անհամաչափությունը` ըստ ռելեական պաշտպանության հուսալի աշխատանքի ապահովման պայմանների, չպետք է գերազանցի 0,5 %-ը` ըստ լարման, և 2 %-ը` ըստ հակադարձ հաջորդականության հոսանքի:

Կապի գծերի վրա ազդեցության պայմանների տեսակետից վերադասավորման քայլը չի նորմավորվում:

Ֆազերի հորիզոնական դասավորությամբ ՕԳ-ի համար պետք է կիրառել վերադասավորման պարզեցված սխեմա (վերադասավորման տեղում հերթականությամբ տեղերով փոխվում են միայն երկու հարակից ֆազեր):

8) Ֆազերի հորիզոնական դասավորությամբ և երկու մետաղաճոպաններ ունեցող ՕԳ-ում, երբ վերջիններս օգտագործվում են բարձր հաճախականային կապի համար, բնականոն ռեժիմում մետաղաճոպաններում հոսանքների պատճառով առաջացող կորուստների իջեցման համար, պետք է կատարել մետաղաճոպանների խաչատում (վերադասավորում): Խաչատումների քանակը պետք է ընտրվի արդյունաբերական հաճախականության ուղեկցող հոսանքի աղեղի ինքնամարման պայմաններից մետաղաճոպանների մեկուսիչների վրա կայծային միջակայքերի ամպրոպային վրածածկումների դեպքում:

Խաչատման սխեման պետք է համաչափ լինի ֆազերի վերադասավորման յուրաքանչյուր քայլի և մետաղաճոպանների հողակցման կետերի նկատմամբ, ընդ որում, ծայրային տեղամասերը պետք է ընդունել մնացած տեղամասերի երկարության կեսին հավասար:

9) ՕԳ-ի համար, որոնք անցնում են սառցակեղևի պատի 25 մմ և ավելի հաստությամբ շրջաններով, ինչպես նաև սառցակեղևի կամ եղյամի հաճախակի առաջացման, ուժեղ քամիների զուգակցությամբ և հաղորդալարերի հաճախակի և ինտենսիվ «պարով», պետք է նախատեսել սառցակեղևի հալեցում` հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա:

Առանց սպառողների էլեկտրամատակարարումն ընդհատելու սառցակեղևի հալեցումն ապահովելիս` սառցակեղևի հաստությունը կարող է իջեցվել 15 մմ-ով, ընդ որում, սառցակեղևի պատի նորմատիվային հաստությունը պետք է լինի 20 մմ-ից ոչ պակաս:

Սառցակեղևի հալեցմամբ ՕԳ-ի վրա պետք է կազմակերպված լինի սառցակեղևի նկատմամբ հսկողություն, ընդ որում, անհրաժեշտ է կիրառել սառցակեղևի առաջացման ազդանշանիչ և սառցակեղևի հալեցման ավարտի հսկման սարքվածք: Սույն կետի պահանջներն ՕԳՊ-ի վրա չեն տարածվում:

10) Առավելագույն աշխատանքային հարաչափերի (լարման և հոսանքի) և օդի առավելագույն բացարձակ ջերմաստիճանի դեպքում ՕԳ-ի կողմից ստեղծված էլեկտրամագնիսական դաշտի էլեկտրական ու մագնիսական բաղադրիչների ինտենսիվությունը բնակեցված վայրի համար չպետք է գերազանցի սահմանային թույլատրելի արժեքները, որոնք սահմանված են գործող սանիտարահամաճարակաբանական կանոններով և նորմերով:

Չբնակեցված և դժվարամատչելի տեղանքի համար օդի ջերմաստիճանն էլեկտրական դաշտի լարվածության սահմանային թույլատրելի արժեքի դեպքում ընդունվում է տաք ժամանակահատվածի օդի ջերմաստիճանին հավասար` 0,99 ապահովվածությամբ:

11) ՕԳ-ի կառուցման կամ վերակառուցման ավարտից հետո պետք է կատարել`

ա) մշտական օգտագործման համար տրամադրվող հողերի հողավերականգնում,

բ) ժամանակավոր օգտագործման համար տրամադրված հողերի վերամշակում,

գ) բնապահպանական միջոցառումներ` ուղղված ռելիեֆի բնական ձևերի, նվազագույն խախտմանը և կանաչ տնկարկների ու բնահողի բնական վիճակի պահպանմանը,

դ) հակաողողամաշման միջոցառումներ:

 

36. ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) ՕԳ-ի նորոգումը և տեխնիկական սպասարկումը պետք է նախատեսել կենտրոնացված` կազմակերպության արտադրական բազաների մասնագիտացված բրիգադի կողմից:

Արտադրական բազաների տեղաբաշխումը, անհրաժեշտ սենքերի կազմը, աշխատանքի մեքենայացման միջոցներով, տրանսպորտով և վթարային պաշարի պահեստներով հագեցումը, կապի միջոցներով սարքավորելը պետք է կատարվեն շահագործման կազմակերպման հեռանկարային սխեմաների հիման վրա` հաշվի առնելով էներգատնտեսության առկա նյութական բազան:

ՕԳ-ի ապահովումը նյութերի և սարքավորանքի վթարային պաշարով նախատեսվում է գործող նորմատիվների ծավալով:

Դժվարամատչելի վայրում ՕԳ-ի շահագործման, ՕԳ-ի այն տեղամասերի համար, որոնց մոտենալը վերգետնյա տրանսպորտով անկարելի է, ինչպես նաև այն ՕԳ-ի համար, որոնք անցնում են անմարդաբնակ վայրերով` խիստ կլիմայական պայմաններով, պետք է նախատեսել անձնակազմի ժամանակավոր մնալու տեղ կամ ուղղաթիռների օգտագործում: Անձնակազմի ժամանակավոր կացության և ուղղաթիռային հարթակների տեղաբաշխումը, անձնակազմի և ուղղաթիռի օդաչուների համար սենքերի, մեխանիզմների կազմը հիմնավորվում է նախագծում: Ուղղաթիռային հարթակները պետք է բավարարեն գործող նորմատիվային պահանջները:

2) Վերանորոգման և շահագործման անձնակազմի թվաքանակն ու վերանորոգման բազաների արտադրական և բնակելի սենքերի մակերևույթը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների և մեխանիզմների քանակը, որն անհրաժեշտ է ՕԳ-ի շահագործման համար, որոշվում են գործող նորմատիվներին համապատասխան:

3) ՕԳ նախագծելիս պետք է ապահովել տեխնոլոգիական կապ ՕԳ-ի նորոգումն ու տեխնիկական սպասարկումն իրականացնող վերանորոգման բրիգադների և կարգավարական կետերի, բազաների, ինչպես նաև բրիգադների և էլեկտրահավաքակցողների միջև: Եթե ՕԳ-ն սպասարկվում է մի քանի բազաներից, անհրաժեշտ է վերջիններիս միջև նախատեսել կապ: Տեխնոլոգիական կապով պետք է ապահովված լինեն նաև Գ-ի ուղեգծի վրա ժամանակավոր կացության կետերը:

4) Տարվա ցանկացած ժամանակ պետք է ապահովված լինի ՕԳ-ին մոտենալու ճանապարհ` հնարավոր մոտ հեռավորության, բայց ոչ ավելի ՕԳ ուղեգծից 0,5 կմ-ից: ՕԳ-ի ուղեգծի երկայնքով երթանցի և դրանց մերձենալու համար պետք է տնկիներից, կոճղերից, քարերից և այլնից մաքրված լինի հողի շերտ` ոչ պակաս 2,5 մ լայնությամբ:

Բացառություններ վերապահվում են ՕԳ-ի այն հատվածների համար, որոնք անցնում են`

ա) խրուտ ճահիճներով և խիստ կտրատված տեղանքով, որտեղ երթանցը հնարավոր չէ. այդ դեպքում անհրաժեշտ է ՕԳ-ի ուղեգծի երկայնքով իրագործել հետիոտնային արահետներ` 0,8-ից մինչև 1,0 մ լայնության կամրջակներով` սարքավորված բազրիքներով, կամ լցնովի հողային արահետներ` ոչ պակաս 0,8 մ լայնությամբ,

բ) այգեգործական կամ արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերով, ինչպես նաև երկաթուղիների, ավտոմոբիլային ճանապարհների, նաև գետերի, լճերի ջրամբարների, ջրանցքների և այլ ջրային օբյեկտների ափերի արգելող շերտերի տնկարկներով զբաղեցված տարածքներով:

ՕԳ-ի ուղեգծերի վրա, որոնք անցնում են հողաբարելավման ջրանցքներով կտրատված տեղանքով, պետք է նախատեսվեն 0,8-ից մինչև 1,0 մ լայնությամբ հետիոտնային կամրջակներ` սարքավորված բազրիքներով:

5) ՕԳ-ի հենարանների 2-ից մինչև 3 մ բարձրության վրա պետք է գծանշված լինեն հետևյալ մշտական նշանները`

ա) հենարանի հերթական համարը, ՕԳ համարը կամ դրա պայմանական նշանը` բոլոր հենարանների վրա, երկշղթա և բազմաշղթա գծերի վրա, բացի դրանցից, պետք է նշված լինի նաև համապատասխան շղթան,

բ) տեղեկատվական նշաններն ՕԳ պահպանական գոտու լայնության նշմամբ: Տեղեկատվական նշանների միջև հեռավորությունը բնակեցված վայրում պետք է լինի 250 մ ոչ ավելի, հենամիջի ավելի մեծ երկարության դեպքում նշանները տեղակայվում են յուրաքանչյուր հենարանի վրա, չբնակեցված և դժվարամատչելի տեղանքում` 500 մ, թույլատրվում է նշանների ավելի հեռու տեղակայում,

գ) ֆազերի գունավորումը` 35 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի ծայրային հենարանների վրա, վերադասավորումներին կից հենարանների վրա, և ՕԳ-ից ճյուղավորումների առաջին հենարանների վրա,

դ) նախազգուշացնող պլակատներ` բնակավայրերում ՕԳ-ի բոլոր հենարանների վրա,

ե) ՕԳ-ի հենարանից մինչև կապի մալուխային գիծ հեռավորությունը ցուցանշող պլակատներ հենարանների վրա, որոնք տեղակայված են կապի մալուխներից հենարանի բարձրության կեսից փոքր հեռավորության վրա:

Թույլատրվում է մեկ նշանի տակ համատեղել ամբողջ տեղեկատվությունը` սույն կետի պահանջներին համապատասխան:

Ցուցանակները և նշանները պետք է տեղակայվեն հենարանի կողքից` հերթականությամբ աջ և ձախ կողմից, իսկ ճանապարհների վրայով անցումներում պետք է ուղղված լինեն դեպի ճանապարհ:

110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա, որոնց սպասարկումն իրականացվելու է ուղղաթիռների օգտագործմամբ, յուրաքանչյուր հինգերորդ հենարանի վերևի մասում տեղակայվում են համարանշաններ, որոնք տեսանելի են ուղղաթիռից: Ընդ որում, 500 կՎ լարման ՕԳ-ի համար նշանները պետք է լինեն էմալապատ` 400 x 500 մմ չափի:

6) ՕԳ-ի վրա տեղակայված գծային բաժանիչները, փոխանջատման կետերը, բարձր հաճախականային արգելափակիչները պետք է ունենան համապատասխան հերթական համար և կարգավարական անվանումներ:

 

37. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1) Մետաղական հենարանները և ոտնակները, երկաթբետոնե և փայտե հենարանների մետաղական մասերը, բետոնե և երկաթբետոնե կառուցվածքները, ինչպես նաև փայտե հենարանների տարրերի փայտանյութը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից` հաշվի առնելով շինարարական նորմերը և շինարարական կառուցվածքները կոռոզիայից պաշտպանելու կանոնների պահանջները: Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել պաշտպանություն էլեկտրակոռոզիայից:

Պողպատե հենարանները, ինչպես նաև երկաթբետոնե և փայտե հենարանների պողպատյա տարրերը և մասերը պետք է կոռոզիայից պաշտպանվեն առավելապես տաք ցինկապատմամբ:

Պաշտպանությունը կոռոզիայից պետք է իրականացվի գործարանային պայմաններում: Թույլատրվում է դրա իրագործումը հատուկ սարքավորված տեղերում:

2) Պողպատե ճոպանները, որոնք օգտագործվում են որպես ամպրոպապաշտպան մետաղաճոպաններ, ձգալարերի և հենարանների տարրեր, պետք է ունենան կոռոզիայի նկատմամբ կայուն կառուցվածք` հաշվի առնելով միջավայրի ագրեսիվ ազդեցության տեսակը և աստիճանը շահագործման պայմաններում:

Ամպրոպապաշտպան մետաղաճոպանը և ձգալարերը ՕԳ-ի կառուցման ժամանակ պետք է պատվեն պաշտպանիչ քսուքով:

3) Լեռնային պայմաններում ՕԳ-ի հատվածներում պետք է նախատեսված լինեն`

ա) լանջերի մաքրում` ՕԳ-ի համար վտանգավոր կախված քարերից,

բ) ՕԳ-ի տեղակայում ձնահյուսքերի և քարանկումների գոտուց դուրս, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հաղորդալարերը և մետաղաճոպանները պետք է դասավորվեն տարափի օդային ալիքի գործման գոտուց, ինչպես նաև ընկնող քարերի թռիչքի հաշվարկային հետագծից դուրս։

4) ՕԳ-ի ուղեգծերը պետք է դասավորել սողանքային գործընթացների տարածման գոտուց դուրս: Այդպիսի գոտիները շրջանցելն անհնարին լինելու դեպքում պետք է նախատեսել ՕԳ-ի ճարտարագիտական պաշտպանություն սողանքներից` տարածքները, շենքերն ու կառույցները վտանգավոր երկրաբանական տեղաշարժերից պաշտպանելու շինարարական նորմերին համապատասխան:

5) ՕԳ-ն տեղանքի կտրտվածության և սողանքային երևույթների պայմաններում անցնելիս, հենարանները սարալանջերին դասավորելիս` հենարանների և հիմքերի ստորգետնյա մասը պետք է հաշվարկվի սահող բնահողի ճնշումից առաջացած լրացուցիչ բեռնվածքի համար:

6) ՕԳ-ն նստող բնահողերով անցնելիս` հենարաններն առավելապես պետք է տեղակայվեն ջրահավաքի նվազագույն մակերևույթ ունեցող հարթակների վրա` հականստվածքային միջոցառումների համալիրի կատարմամբ: Բուսածածկույթի և հողային ծածկույթի խախտումը պետք է լինի նվազագույնը:

7) ՕԳ-ն կիսաամրացված և չամրացված ավազների միջով անցնելիս անհրաժեշտ է իրագործել ավազաամրացման միջոցառումներ: Բուսածածկույթի խախտումը պետք է լինի նվազագույնը:

8) ՕԳ-ի հենարանները պետք է տեղակայել ափերի ուժգին ողողվածքով գետի հունից անվտանգ հեռավորության վրա` հաշվի առնելով հունի կանխատեսվող տեղափոխումը և ողողվող մարգագետնի ջրասուզումը, ինչպես նաև այն տեղերից դուրս, որտեղ կարող են լինել անձրևային և այլ ջրերի հոսք, սառցահոսքեր և այլն: Անվտանգ տեղերում հենարանների տեղակայման հիմնավորված անհնարինության դեպքում անհրաժեշտ է իրագործել միջոցառումներ` հենարանները վնասվածքներից պաշտպանելու համար (հատուկ հիմքեր, ափերի, թեքությունների, լանջերի ամրացում, ջրահեռացման, շիթուղղիչ պատվարի, սառցահատների և այլ կառույցների սարքում):

Չի թույլատրվում հենարանների տեղակայում կանխատեսվող ցեխաքարային հեղեղների անցման գոտում:

9) Չի թույլատրվում ձգալարերով հենարանների կիրառում` մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի մշակվող հողերով անցնող տեղամասերում:

10) Մշակվող հողերով, բնակավայրերով, էլեկտրակայաններին և ենթակայաններին նեղվածք մոտեցումներով անցնող ուղեգծի տեղամասերում խորհուրդ է տրվում օգտագործել երկշղթա և բազմաշղթա ազատ կանգնող հենարաններ:

11) Փայտե հենարաններով ՕԳ-ն անտառներով, չոր ճահիճներով և այլ տեղերով անցնելիս, որտեղ հնարավոր են գետնամերձ հրդեհներ, պետք է նախատեսված լինի հետևյալ միջոցառումներից մեկը`

ա) հենարանի յուրաքանչյուր կանգնակի շուրջ 2 մ հեռավորությամբ, 0,4 մ խորությամբ և 0,6 մ լայնությամբ առվակի սարքում,

բ) խոտի և թփուտների ոչնչացում և դրանցից մաքրում յուրաքանչյուր հենարանի շուրջ` 2 մ շառավղով հարթակի վրա,

գ) երկաթբետոնե կցուրդների օգտագործում, ընդ որում, գետնից մինչև հենարանի կանգնակի ստորին ճակատ հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

Չի թույլատրվում 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի փայտե հենարանների տեղակայում այն վայրերում, որտեղ հնարավոր են գետնամերձ կամ տորֆային հրդեհներ:

12) Խոշոր թռչունների տարաբնակեցման շրջաններում մեկուսացումն աղտոտումից նախապահպանելու համար, ինչպես նաև թռչունների ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ են`

ա) չօգտագործել ցցաձողային մեկուսիչներով ՕԳ-ի հենարաններ,

բ) 35-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի հենարանների լայնակների վրա, այդ թվում` մեկուսիչների պահիչ շարանների ամրացման տեղերում, ինչպես նաև ճոպանականգնակների վրա թռչունների նստելը կամ բնակալումը բացառելու համար նախատեսել հակաթռչնային արգելափակոցների տեղակայում,

գ) երկաթբետոնե հենարանների սնամեջ կանգնակների վերին անցքերը փակել գլխակալներով:

13) Միջավայրի խիստ ագրեսիվ աստիճանի ներազդման շրջաններում, աղուտների, աղակալված ավազներով, ավազային անապատներով շրջաններում, ինչպես նաև այն վայրերում, որտեղ շահագործման գործընթացում հաստատվել է մեկուսիչների երկաթի, գծային ամրանի հաղորդալարերի և մետաղաճոպանների, հողակցիչների կոռոզիոն քայքայում, պետք է նախատեսել`

ա) արևադարձային կատարման մեկուսիչներ և գծային ամրան` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պաշտպանիչ միջոցառումներով,

բ) հակակոռոզիոն հաղորդալարեր (տե'ս նաև սույն ՏԿ-ի 39-րդ գլխի 6-րդ կետի պահանջները), մետաղաճոպաններ և հենարանների մետաղաճոպանային տարրեր (տե'ս նաև սույն ՏԿ-ի 37-րդ գլխի 2-րդ կետի պահանջները),

գ) հողակցող սարքվածքների տարրերի հատույթի մեծացում, ցինկապատ հողակցիչների կիրառում:

 

38. ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԸ

 

1) ՕԳ-ի և դրանց տարրերի հաշվարկի ժամանակ պետք է հաշվի առնվեն կլիմայական պայմանները` քամու ճնշումը, սառցակեղևի շերտի հաստությունը, օդի ջերմաստիճանը, շրջակա միջավայրի ագրեսիվ ազդեցության աստիճանը, ամպրոպային գործունեության ինտենսիվությունը, հաղորդալարերի և մետաղաճոպանների պարը, թրթռումը:

Հաշվարկային պայմանների որոշումը` ըստ քամու և սառցակեղևի, պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության տարածքի և կլիմայական շրջանավորման համապատասխան քարտեզների հիման վրա` անհրաժեշտության դեպքում դրանց հարաչափերը ճշգրտելով աճման կամ նվազման ուղղությամբ` ըստ մարզային քարտեզների և օդերևութաբանական կայանների կողմից բազմամյա դիտարկումների` քամու արագության, սառցակեղևի, եղյամային նստվածքների զանգվածի, չափերի և տեսակի:

Ըստ քամու ճնշման` կլիմայական շրջանավորման համար հիմք են ծառայում քամու առավելագույն արագությունների արժեքները` 10 մ բարձրության վրա արագությունների միջինացման 10 րոպեանոց միջակայքերով, 25 տարին 1 անգամ կրկնելիությամբ: Կլիմայական շրջանավորումը` ըստ սառցակեղևի, կատարվում է գլանային ձև ունեցող 0,9 գ/սմ3 խտությամբ սառցակեղևի նստվածքի պատի հաստության հիման վրա` հողի մակերևույթից 10 մ բարձրության վրա տեղադրված 10 մմ տրամագծով հաղորդալարի վրա, 25 տարին 1 անգամ կրկնելիությամբ:

Օդի ջերմաստիճանը որոշվում է օդերևութաբանական կայանների տվյալների հիման վրա` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՇՆ-ի դրույթները և սույն ՏԿ-ի ցուցումները:

Ամպրոպային գործունեության ինտենսիվությունը որոշվում է ըստ Հայաստանի Հանրապետության տարածքի շրջանավորման քարտեզների` տարվա ընթացքում ամպրոպային ժամերի թվով, ըստ տարածաշրջանային քարտեզների` անհրաժեշտության դեպքում ճշգրտելով օդերևութաբանական կայանների տվյալներն ամպրոպների միջին տարեկան տևողության մասին:

Շրջակա միջավայրի ագրեսիվ ներգործության աստիճանը որոշվում է` հաշվի առնելով ՇՆ-երի դրույթները և ազգային ստանդարտները, որոնք պարունակում են ՕԳ-ի տարրերի օգտագործմանը ներկայացվող պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի VIII բաժնի պահանջները և սույն գլխի ցուցումները:

Կլիմայական շրջանների որոշումը պետք է կատարվի ըստ հաղորդալարերի և մետաղաճոպանների պարի կրկնելիության և հաճախության, Հայաստանի Հանրապետության տարածքի շրջանավորման քարտեզի` ճշգրտելով այն ըստ շահագործման տվյալների:

Ըստ պարի կրկնելիության հաճախության և ինտենսիվության` Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է հաղորդալարերի չափավոր պարով (պարի կրկնելիության հաճախությունը` 5 տարին 1 և պակաս) և հաղորդալարերի հաճախակի և ինտենսիվ պարով (կրկնելիության հաճախությունը` ավելի քան 1 անգամ` 5 տարվա ընթացքում):

2) Կլիմայական պայմանները որոշելիս պետք է հաշվի առնել տեղանքի միկրոռելիեֆի (ոչ մեծ բլուրներ և գոգահովիտներ, բարձր հողաթմբեր, հեղեղատներ, փոսորակներ և այլն) առանձնահատկությունների ազդեցությունը սառցակեղևի առաջացման ինտենսիվության և քամու արագության վրա, իսկ լեռնային շրջաններում` տեղանքի միկրո- և մեզոռելիեֆի առանձնահատկությունները (կատարներ, լանջեր, սարահարթանման տեղամասեր, հովիտների հատակներ, լեռնամիջյան հովիտներ և այլն):

3) Քամիների ճնշումների և սառցակեղևի պատերի հաստությունների նորմատիվային առավելագույն արժեքները որոշվում են հողի մակերևույթից 10 մ բարձրության վրա` 25 տարին մեկ կրկնելիությամբ (նորմատիվային արժեքներ):

4) Քամու նորմատիվային ճնշումը , W0-որը համապատասխանում է քամու արագության (V0) միջինացման 10 րոպեանոց միջակայքին, հողի մակերևույթից 10 մ բարձրության վրա ընդունվում է` ըստ 6.1 աղյուսակի` ըստ քամու ճնշման շրջանների:

 

Աղյուսակ 6.1.

 

Քամու նորմատիվային ճնշումը W0 հողի մակերևույթից 10 մ բարձրության վրա

 

Շրջանն ըստ քամու

Քամու նորմատիվային ճնշումը W0, Պա (քամու արագությունը V0, մ/վ)

I
II
III
IV
V
VI
VII
Առանձնահատուկ

400 (25)
500 (29)
650 (32)
800 (36)
1000 (40)
1250 (45)
1500 (49)
1500-ից բարձր (49-ից բարձր)

 

Օդերևութաբանական տվյալների մշակման ժամանակ ստացված քամու նորմատիվային ճնշումը պետք է կլորացնել մինչև 6.1 աղյուսակում ներկայացված մոտակա ամենամեծ արժեքը:

 

Քամու ճնշումը` W-ն որոշվում է հետևյալ բանաձևով, Պա

 


W=

v2

1,6 :

(1)

 

1500 Պա-ից ավելի քամու ճնշումը պետք է կլորացվի մինչև 250 Պա-ին բազմապատիկ մոտակա ամենամեծ արժեքը:

110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի համար քամու նորմատիվային ճնշումը պետք է ընդունվի ոչ պակաս
500 Պա:

Դժվարամատչելի տեղանքում կառուցվող ՕԳ-ի համար պետք է քամու ճնշումն ընդունել համապատասխան շրջանի համար ընդունված արժեքից մեկ աստիճան բարձր կամ ըստ բազմամյա տվյալների մշակումից ստացված արժեքի:

5) ՕԳ-ի այն տեղամասերի համար, որոնք կառուցվում են քամու արագության կտրուկ մեծացմանը նպաստող պայմաններում (մեծ գետի բարձր ափ, շրջապատող տեղանքից կտրուկ տարբերվող բարձունք, լեռնաշղթաների կատարային գոտիներ, մեծ լճերի և ջրամբարների մերձափնյա գոտի` 3-ից մինչև 5 կմ սահմաններում միջսարային հովիտների), դիտարկումների տվյալների բացակայության դեպքում պետք է քամու ճնշումը մեծացնել 40 տոկոսով` տվյալ շրջանի համար ընդունվածի համեմատ: Ստացված արժեքները պետք է կլորացնել մինչև 6.1 աղյուսակում նշված մոտակա արժեքը:

6) Սառցակեղևի դեպքում քամու նորմատիվային ճնշումը Wս` 25 տարին մեկ կրկնելիությամբ որոշվում է (1) բանաձևով` ըստ քամու արագության (Vս) սառցակեղևի դեպքում:

Քամու արագությունը (Vս) ընդունվում է` ըստ քամու բեռնվածքների տարածաշրջանային շրջանավորման սառցակեղևի դեպքում, կամ որոշվում է ըստ դիտարկումների տվյալների` համաձայն կլիմայական բեռնվածքների հաշվարկման մեթոդական ցուցումների: Տարածաշրջանային քարտեզների և դիտարկումների տվյալների բացակայության դեպքում ընդունվում է Wս = 0.25W0,: Մինչև 20 կՎ լարման Օ-ի համար սառցակեղևի դեպքում քամու նորմատիվային ճնշումը պետք է ընդունվի ոչ պակաս 200 Պա, 330 կՎ-ից բարձր լարման Օ-ի համար` ոչ պակաս 160 Պա:

Քամու նորմատիվային ճնշումները (քամու արագությունները) սառցակեղևի դեպքում կլորացվում են մինչև հետևյալ ամենամոտ արժեքները` 80 (11), 120 (14), 160 (16), 200 (18), 240 (20), 280 (21), 320 (23), 360 (24) Պա (մ/վրկ):

360 Պա-ը գերազանցող արժեքները պետք է կլորացվեն մինչև 40 Պա-ին բազմապատիկ ամենամոտ արժեքը:

 

Աղյուսակ 6.2.

 

Kք գործակցի փոփոխությունն ըստ բարձրության` կախված տեղանքի տիպից

 

Հաղորդալարերի, մետաղաճոպանների բերված
ծանրության կենտրոնի և ՕԳ հենարանների
կառուցվածքների գոտիների միջին կետերի տեղի
բարձրությունը հողի մակերևույթից, մ

Kք գործակիցը տեղանքի տիպերի համար
(տեղանքի տիպը` ըստ սույն ՏԿ-ի 2-րդ գլխի
35-րդ կետի)
  

Ա

Բ

Գ

մինչև 15
20
40
60
80
100
150
200
250
300
350 և բարձր

1,00
1,25
1,50
1,70
1,85
2,00
2,25
2,45
2,65
2,75
2,75

0,65
0,85
1,10
1,30
1,45
1,60
1,90
2,10
2,30
2,50
2,75

0,40
0,55
0,80
1,00
1,15
1,25
1,55
1,80
2,00
2,20
2,35

 

7) Քամու ճնշումն ՕԳ-ի հաղորդալարերի վրա որոշվում է` ըստ բոլոր հաղորդալարերի բերված ծանրության կենտրոնի դիրքի բարձրության, մետաղաճոպանների վրա` ըստ մետաղաճոպանների ծանրության կենտրոնի դիրքի բարձրության, ՕԳ-ի կառուցվածքների վրա` ըստ հենարանի տեղակայման տեղում հողի մակերևույթի նիշից հաշվարկվող գոտիների միջին կետերի դիրքերի բարձրության: Յուրաքանչյուր գոտու բարձրությունը պետք է լինի 10 մ-ից ոչ ավելի:

ՕԳ-ի հաղորդալարերի, մետաղաճոպանների ծանրության կենտրոնների, ինչպես նաև հենարանների կառուցվածքի գոտիների միջին կետերի դիրքերի զանազան բարձրությունների համար քամու ճնշումը որոշվում է` որոշված արժեքը բազմապատկելով Kք գործակցով, որն ընդունվում է ըստ 6.2 աղյուսակի:

Քամու ճնշման ստացված արժեքները պետք է կլորացվեն մինչև ամբողջ թիվ:

Միջանկյալ բարձրությունների համար Kք գործակիցների արժեքները որոշվում են գծային միջարկմամբ:

Հաղորդալարերի կամ մետաղաճոպանների բերված ծանրության կենտրոնի hհաղ բարձրությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 


hհաղ=hմիջ-

2

f

3

, (2)

 

որտեղ`

 

hմիջ

հաղորդալարերը մեկուսիչներին ամրակապելու բարձրության միջին թվաբանական արժեքն է կամ մետաղաճոպանները հենարանն ամրակապելու բարձրության միջին թվաբանական արժեքն է` հաշվված հենարանների տեղադրման տեղում հողի նշագծից, մ,

f-ը

հաղորդալարի կամ մետաղաճոպանի կախվածքի սլաքն է հենամիջի մեջտեղում, ամենաբարձր ջերմաստիճանում, մ:

 

8) Հաղորդալարերի և մետաղաճոպանների մեխանիկական հաշվարկի ժամանակ քամու ուղղությունն ՕԳ-ի առանցքի նկատմամբ պետք է ընդունել 900 անկյան տակ: Հենարանները հաշվարկելիս քամու ուղղությունն ՕԳ-ի առանցքի նկատմամբ պետք է ընդունել 00, 450 և 900, ընդ որում, անկյունային հենարանների համար որպես ՕԳ-ի առանցք ընդունվում է գծի հարակից հատվածներով առաջացած պտույտի արտաքին անկյան կիսորդի ուղղությունը:

9) Սառցակեղևի պատի նորմատիվային bս.ն հաստությունը պետք է ընդունել ըստ 6.3 աղյուսակի` Հայաստանի Հանրապետության տարածքի` ըստ սառցակեղևի պատի հաստության շրջանավորման քարտեզների կամ ըստ մարզային շրջանավորման քարտեզների: Սառցակեղևի խտությունն ընդունվում է 0.9 գ/սմ3:

Օդերևութաբանական տվյալների մշակման ժամանակ ստացված սառցակեղևի պատի նորմատիվային հաստությունները պետք է կլորացնել մինչև 6.3 աղյուսակում ներկայացված մոտակա մեծ արժեքը:

 

Աղյուսակ 6.3.

 

Սառցակեղևի պատի bս. ն նորմատիվային հաստությունը հողի մակերևույթից 10 մ բարձրության համար

 

Շրջանն ըստ սառցակեղևի

Սառցակեղևի պատի bэ նորմատիվային հաստությունը, մմ

1

2

I

10

II
III
IV
V
VI
VII
Առանձնահատուկ

15
20
25
30
35
40
40-ից բարձր

 

Ըստ սառցակեղևի` առանձնահատուկ շրջաններում սառցակեղևի պատի հաստությունը պետք է ընդունել օդերևութաբանական տվյալների մշակումից ստացվածը` կլորացված մինչև 1 մմ:

330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի համար սառցակեղևի պատի նորմատիվային հաստությունը պետք է ընդունվի 15 մմ-ից ոչ պակաս:

Դժվարամատչելի տեղանքներում կառուցվող ՕԳ-ի համար պետք է սառցակեղևի պատի հաստությունը տվյալ շրջանի համար ընդունել մեկ շրջանով բարձր, քան տվյալ տարածաշրջանի համար` ըստ շրջանավորման տարածաշրջանային քարտեզի կամ օդերևութաբանական տվյալների մշակման հիման վրա ընդունվածի:

10) Սառցակեղևի դեպքում քամու նորմատիվային բեռնվածքը հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրա որոշվում է` ըստ սույն գլխի 14-րդ կետի` հաշվի առնելով սառցակեղևի պատի պայմանական bպ հաստությունը, որը սառցակեղևի ժամանակ ընդունվում է` ըստ քամու բեռնվածքների տարածաշրջանային շրջանավորման կամ հաշվարկվում է` համաձայն կլիմայական բեռնվածքների հաշվարկման մեթոդական ցուցումների: Տարածաշրջանային քարտեզների և դիտարկումների տվյալների բացակայության դեպքում bպ= bս.ն։

11) Սառցակեղևի պատի պայմանական և նորմատիվային հաստությունը (bս.ն, bպ) ՕԳ-ի հաղորդալարերի վրա որոշվում է բոլոր հաղորդալարերի բերված ծանրության կենտրոնի բարձրության վրա, մետաղաճոպանների վրա` մետաղաճոպանների ծանրության կենտրոնի դասավորության բարձրության վրա: Հաղորդալարերի և մետաղաճոպանների բերված ծանրության կենտրոնի բարձրությունը որոշվում է սույն գլխի 7-րդ կետին համապատասխան:

Հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրա սառցակեղևի պատի հաստությունը դրանց ծանրության կենտրոնը 25 մ-ից բարձր դասավորության դեպքում որոշվում է` դրա արժեքը բազմապատկելով ըստ 6.4 աղյուսակի որոշվող Ki և Kd գործակիցներով (տե'ս 6.4 աղյուսակի նշանակումները): Միջանկյալ բարձրությունների և տրամագծերի համար Ki և Kd գործակիցների արժեքները որոշվում են գծային միջարկման միջոցով: Սառցակեղևի պատի հաստության ստացված արժեքները կլորացվում են մինչև 1 մմ:

 

Աղյուսակ 6.4.

 

Սառցակեղևի պատի հաստության փոփոխումը հաշվի առնող Ki և Kd գործակիցները

 

Հաղորդալարերի, մետա-
ղաճոպանների բերված
ծանրության կենտրոն-
ների և հենարանների
կառուցվածքների գոտի-
ների միջին կետերի
բարձրությունը հողի
մակերևույթից, մ

Ki գործակիցը, որը
հաշվի է առնում
սառցակեղևի պատի
հաստության
փոփոխությունը` ըստ
հողի մակերևույթից
ունեցած բարձրության

Հաղորդալարի
(մետաղաճոպանի)
տրամագիծը, մմ

Kd գործակիցը, որը
հաշվի է առնում
սառցակեղևի պատի
հաստության
փոփոխությունը`
կախված հաղորդալարի
(մետաղաճոպանի)
տրամագծից

25
30
50
70
100

1.0
1.4
1.6
1.8
2.0

10
20
30
50
70

1.0
0.9
0.8
0.7
0.6

 

 

 

 

 

Հաղորդալարերի կամ մետաղաճոպանների բերված ծանրության կենտրոնը մինչև 25 մ բարձրության վրա դասավորության դեպքում հաղորդալարերի վրա սառցակեղևի պատի հաստության ուղղում` կախված մետաղաճոպանների բարձրությունից և տրամագծից, չի մտցվում:

12) Լեռնային շրջաններում լեռներով պաշտպանված ոլորապտույտ և նեղ լանջերով անցնող հովիտներում և կիրճերում կառուցվող ՕԳ-ի համար, անկախ տեղանքի` ծովի մակարդակից ունեցած բարձրությունից, սառցակեղևի պատի հաստության նորմատիվային bպ հաստությունը պետք է ընդունել 15 մմ-ից ոչ ավելի: Ընդ որում, Ki գործակիցը պետք չէ հաշվի առնել:

13) Օդի ջերմաստիճանը` միջին տարեկան, ամենացածր, որն ընդունվում է որպես բացարձակ նվազագույն, ամենաբարձրը, որն ընդունվում է որպես բացարձակ առավելագույն, որոշվում են` ըստ Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի ու ըստ դիտարկումների տվյալների` կլորացնելով մինչև հինգին բազմապատիկ արժեքները:

Օդի ջերմաստիճանը քամու նորմատիվային W0 ճնշման դեպքում պետք է ընդունել մինուս 5o-ին հավասար` բացառությամբ մինուս 5oC-ից ցածր միջին տարեկան ջերմաստիճանով շրջանների, որոնց համար այն պետք է ընդունել մինուս 10oC-ի հավասար:

Օդի ջերմաստիճանը սառցակեղևի դեպքում ծովի մակարդակից մինչև 1000 մ բարձրության նշագծերով տարածքների համար պետք է ընդունել մինուս 5oC-ին հավասար, ընդ որում, այն շրջանների համար, որոնց տարեկան միջին ջերմաստիճանը մինուս 5oC և ցածր է, օդի ջերմաստիճանը սառցակեղևի դեպքում պետք է ընդունել մինուս 10oC: 1000 մ-ից բարձր և մինչև 2000 մ բարձրության նշագծերով լեռնային շրջանների համար ջերմաստիճանը պետք է ընդունել մինուս 10oC, 2000 մ-ից բարձր` մինուս 15oC: Այն շրջաններում, որտեղ սառցակեղևի դեպքում դիտվում է մինուս 15oC -ից ցածր ջերմաստիճան, ջերմաստիճանը պետք է ընդունել` ըստ փաստացի տվյալների:

14) Քամու նորմատիվային բեռնվածքը հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա` Pքն, Ն, որն ազդում է հաղորդալարին (մետաղաճոպանին) ուղղահայաց, յուրաքանչյուր հաշվարկվող պայմանի համար որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Pքն = aքKiKdCCWFsin2 j,

(3)

որտեղ`

 

aք-ն քամու ճնշման անհավասարաչափությունն ՕԳ-ի հենամիջում հաշվի առնող գործակից, ընդունվում է հավասար`

 

Քամու

մինչև

240

280

300

320

360

400

500

580
և ավելի

ճնշումը, Պա

200

 

aք գործակիցը


1


0,94


0,88


0,85


0,83


0,80


0,76


0,71


0,70

 

 

 

 

 

aք -ի միջանկյալ արժեքները որոշվում են գծային միջարկմամբ:

 

Ki

քամու բեռնվածքի վրա հենամիջի երկարության ազդեցությունը հաշվի առնող գործակից` հավասար 1,2-ի` մինչև 50 մ երկարության հենամիջի դեպքում, 1,1-ի` 100 մ դեպքում, 1,02-ի` 150 մ դեպքում, 1,0-ի` 250 մ և ավելի դեպքում
(Ki միջանկյալ արժեքները որոշվում են միջարկմամբ),

Kd

 

քամու ճնշման փոփոխությունը` ըստ բարձրության հաշվի առնող գործակից` կախված տեղանքի տիպից, որոշվում է ըստ 6.2 աղյուսակի,

Cx

 

ճակատային դիմադրության գործակից` ընդունվում է հավասար 1,1-ի` սառցակեղևից ազատ, 20 մմ և ավելի տրամագծով հաղորդալարերի համար, 1,2-ի` սառցակեղևով պատված բոլոր հաղորդալարերի և մետաղաճոպանների համար, և սառցակեղևից ազատ` 20 մմ-ից փոքր տրամագծով բոլոր հաղորդալարերի և մետաղաճոպանների համար, 

W-ն

քամու նորմատիվային ճնշում, Պա` դիտարկվող ռեժիմում,

W = W0

որոշվում է ըստ 6.1 աղյուսակի` կախված քամու շրջանից,

W= WU

որոշվում է` ըստ սույն գլխի 6-րդ կետի,

F-ն

 

հաղորդալարի երկայնական տրամագծային հատույթի մակերեսն է, մ2 (սառցակեղևի դեպքում սառցակեղևի պատի by պայմանական հաստության հաշվառմամբ),

j-ն

քամու ուղղության և ՕԳ-ի առանցքի միջև եղած անկյունն է:

 

Հաղորդալարի (մետաղաճոպանի) երկայնական տրամագծային հատույթի F մակերեսը որոշվում է հետևյալ բանաձևով, մ2.

 

F = (d + 2KiKdbպ) 10-3,

(4)

 

 

որտեղ`

 

d-ն

հաղորդալարի տրամագիծն է, մմ,

KiKd

 

սառցակեղևի պատի հաստության փոփոխությունը, ըստ բարձրության և հաղորդալարի տրամագծից կախվածությունը հաշվի առնող, և ըստ 6.4 աղյուսակի որոշվող գործակիցներն են,

bպ

սառցակեղևի պատի պայմանական հաստությունն է, մմ, ընդունվում է սույն գլխի 11-րդ կետի համաձայն,

քամու հենամիջի երկարությունն է, մ:

 

15) Հաղորդալարի և մետաղաճոպանի 1 մ-ին ընկնող նորմատիվային գծային սառցակեղևային բեռնվածքը` Puն  որոշվում է հետևյալ բանաձևով, Ն/մ`

 

Puն = KiKdbu.ն (d+KiKdbu.ն) pg .10-3,

(5)

 

 

որտեղ`

 

KiKd

սառցակեղևի պատի հաստության փոփոխությունը, ըստ բարձրության, և հաղորդալարի տրամագծից կախվածությունը հաշվի առնող գործակիցներն են` ընդունվում են ըստ 6.4 աղյուսակի,

bս.ն

 

սառցակեղևի պատի հաստությունն է, մմ` ըստ սույն գլխի 9-րդ կետի,

d-ն

հաղորդալարի տրամագիծն է, մմ,

p-ն

սառույցի խտությունն է, ընդունվում է 0,9 գ/սմ3,

      g

ազատ անկման արագացումն է, ընդունվում է 9,8 մ/վ2

 

16) Քամու հաշվարկային բեռնվածքը p ք.հաղ` հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրա հաղորդալարերի և մետաղաճոպանների թույլատրելի լարումների մեթոդով մեխանիկական հաշվարկի ժամանակ որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Pք.հաղ= Pքնgոքgշgf,

(6)


 

որտեղ`

Pքն

քամու նորմատիվային բեռնվածքն է` ըստ սույն գլխի 14-րդ կետի,

      gոք-ը

 

հուսալիության գործակիցն է` ըստ պատասխանատվության, որն ընդունվում է հավասար 1-ի` մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի, 1.1-ի` 330-ից մինչև 750 կՎ լարման ՕԳ-ի և այն ՕԳ-երի համար, որոնք կառուցվում են երկշղթա և բազմաշղթա հենարանների վրա` անկախ լարումից, ինչպես նաև մինչև 220 կՎ առանձին, հատուկ պատասխանատու, միաշղթա
ՕԳ-ի համար հիմնավորման առկայության դեպքում,

gշ

տարածաշրջանային գործակիցն է, որն ընդունվում է 1-ից մինչև 1,3: Գործակցի արժեքն ընդունվում է շահագործման փորձի հիման վրա և նշվում ՕԳ-ի նախագծման առաջադրանքում,

gf

հուսալիության գործակիցն է` ըստ քամու բեռնվածքի. հավասար է 1,1-ի:

17) Հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքը հաղորդալարի (մետաղաճոպանի) 1 մ-ի վրա pս.հաղ, հաղորդալարերի և մետաղաճոպանների թույլատրելի լարումների մեթոդով մեխանիկական հաշվարկի ժամանակ որոշվում է հետևյալ բանաձևով, Ն/մ`

 

Pu.հաղ= Puնgոքgշgfgd,

(7)

 

 

որտեղ`

 

Puն

գծային սառցակեղևային նորմատիվային բեռնվածքն է, որն ընդունվում է սույն գլխի 15-րդ կետի (5) բանաձևով

gոք

 

հուսալիության գործակիցն է` ըստ պատասխանատվության, որն ընդունվում է հավասար
1,0-ի` մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար, 1,3-ի 330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի և այն ՕԳ-ի համար, որոնք կառուցվում են երկշղթա և բազմաշղթա հենարանների վրա` անկախ լարումից, ինչպես նաև հատուկ պատասխանատու, մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար հիմնավորման առկայության դեպքում,

gշ

տարածաշրջանային գործակիցն է, որն ընդունվում է 1-ից մինչև 1,5: Գործակցի արժեքն ընդունվում է շահագործման փորձի հիման վրա և նշվում ՕԳ-ի նախագծման առաջադրանքում,

gf

հուսալիության գործակիցն է` ըստ սառցակեղևային բեռնվածքի, որը հավասար է`
1,3-ի` ըստ սառցակեղևի I և II շրջանների,
1,6-ի` ըստ սառցակեղևի III և բարձր շրջանների,

gd

աշխատանքի պայմանների գործակիցն է, որը հավասար է 0,5-ի:

 

18) Հոսանատար մասերի մոտեցումները կառույցներին, տնկարկներին և հենարանների տարրերին հաշվարկելիս քամու բեռնվածքը հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրա որոշվում է` ըստ սույն գլխի 16-րդ կետի:

19) Հաղորդալարերից մինչև հող և մինչև փոխհատվող օբյեկտներ ընկած հեռավորությունները որոշելիս հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքը հաղորդալարերի վրա ընդունվում է` ըստ սույն գլխի 17-րդ կետի:

20) Հենարանի կառուցվածքի վրա քամու նորմատիվային բեռնվածքը որոշվում է որպես միջին և բաբախող բաղադրիչների գումար:

21) Հենարանի վրա քամու նորմատիվային բեռնվածքի միջին  Qնմիջ բաղադրիչը որոշվում է հետևյալ բանաձևով, Ն`

 

Qնմիջ= KքWCXA ,

(8)

 

 

որտեղ`

 

Kք

ընդունվում է` ըստ սույն գլխի 7-րդ կետի,

W-ն

 

ընդունվում է` ըստ սույն գլխի 14-րդ կետի,

CX

աերոդինամիկական գործակիցն է, որը որոշվում է կառուցվածքի տեսակից կախված` համաձայն շինարարական նորմերի,

A

կառուցվածքի, դրա մասի կամ հողմաշունչ կողմի տարրի եզրագծով սահմանափակված պրոյեկցիայի մակերեսն է քամու հոսքին ուղղահայաց հարթության վրա` հաշվարկված ըստ արտաքին եզրաչափի, մ2:

 

Սառցակեղևով ծածկված պողպատե գլանվածքից հենարանների կառուցվածքների համար A-ն որոշելիս հաշվի է առնվում կառուցվածքի սառցապատումը սառցակեղևի պատի bպ հաստությամբ հենարանների 50 մ-ից ավելի բարձրության դեպքում, ինչպես նաև` ըստ սառցակեղևի v և բարձր շրջանների համար` անկախ հենարանների բարձրությունից:

 

Երկաթբետոնե և փայտե հենարանների համար, ինչպես նաև խողովակներից տարրերով պողպատե հենարանների համար Qնմիջ բեռնվածքը որոշելիս կառուցվածքի սառցապատումը հաշվի չի առնվում:

22) Քամու նորմատիվային բեռնվածքի բաբախող բաղադրիչը` Qնբ, մինչև 50 մ բարձրության հենարանների համար ընդունվում է`

ա. ազատ կանգնած միականգնակ պողպատե հենարանների համար`

 

Qնբ=0,5Qնմիջ,

 

բ. ազատ կանգնած ճակատամուտքային պողպատե հենարանների համար`

 

Qնբ=0,6Qնմիջ,

 

գ. ազատ կանգնած ճակատամուտքային և միականգնակ կենտրոնախուսակված կանգնակներով երկաթբետոնե հենարանների համար`

 

Qնբ=0,5Qնմիջ,

 

դ. մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի ազատ կանգնած երկաթբետոնե հենարանների համար`

 

Qնբ=0,8Qնմիջ,

 

ե. հոդակապով հիմքերին միացված ձգալարերով պողպատե և երկաթբետոնե հենարանների համար`

 

Qնբ=0,6Qնմիջ:

 

Քամու բեռնվածքի բաբախող բաղադրիչի նորմատիվային արժեքը` 50 մ-ից ավելի բարձրությամբ ազատ կանգնող, վերը չթվարկված հենարանների համար, ինչպես նաև հենարանների այլ տեսակների համար` անկախ բարձրությունից, որոշվում է` բեռնվածքների և ներգործությունների համար շինարարական նորմերին համապատասխան:

Փայտե հենարանների հաշվարկներում քամու բեռնվածքի բաբախող բաղադրիչը հաշվի չի առնվում:

23) Մետաղե հենարանների կառուցվածքի վրա նորմատիվային սառցակեղևային Jն բեռնվածքը որոշվում է հետևյալ բանաձևով, Ն`

 

Jն = Kibս.նmupgAհեն,

(9)

 

 

որտեղ`

Kibս.ն, p, g

ընդունվում են` ըստ սույն գլխի 15-րդ կետի,

mu

 

գործակից է, որը հաշվի է առնում սառցակալված տարրի մակերեսի հարաբերությունը տարրի լրիվ մակերեսին, ընդունվում է հավասար 0,6` ըստ սառցակեղևի մինչև IV շրջանի, հենարանի 50 մ-ից ավելի բարձրության դեպքում, և ըստ սառցակեղևի V և բարձր շրջանի համար` անկախ հենարանների բարձրությունից,

Aհեն

տարրի ընդհանուր մակերեսն է, մ2:

Ըստ սառցակեղևի` մինչև IV շրջանի հենարանների 50 մ-ից փոքր բարձրության դեպքում հենարանների վրա սառցակեղևային նստվածքները հաշվի չեն առնվում:

Երկաթբետոնե և փայտե հենարանների համար, ինչպես նաև խողովակներից տարրերով պողպատե հենարանների համար սառցակեղևային նստվածքները հաշվի չեն առնվում:

Լայնակների վրա սառցակեղևային նստվածքները պետք է որոշել վերը տրված բանաձևով` տարրի ընդհանուր մակերեսի մակերեսը փոխարինելով լայնակի բարձակի հորիզոնական պրոյեկցիայի մակերեսով:

24) Քամու հաշվարկային բեռնվածքը հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրա` Pք.հեն, որն ընկալվում է հենարանների կողմից, որոշվում է հետևյալ բանաձևով, Ն`

 

Pք.հեն= Pքնgո.քgշgf,

(10)

 

 

որտեղ`

 

Pքն

քամու նորմատիվային բեռնվածքն է` սույն գլխի 14-րդ կետի (3) բանաձևով,

gո.ք, gշ

 

ընդունվում են` ըստ սույն գլխի 16-րդ կետի,

gf

հուսալիության գործակիցն է` ըստ քամու բեռնվածքի, սառցակեղևով պատված և սառցակեղևից ազատ հաղորդալարերի (մետաղաճոպանների) համար, հավասար է 1,3-ի` ըստ սահմանային վիճակների առաջին խումբը հաշվարկելիս, 1,1-ի` ըստ սահմանային վիճակների երկրորդ խումբը հաշվարկելիս:

 

25) Հենարանի կառուցվածքի վրա քամու հաշվարկային բեռնվածքը` Q , որոշվում է հետևյալ բանաձևով, Ն`

 

Q=(Qնմիջ+Qնբ)gո.քgշgf,

(11)

 

 

որտեղ`

 

Qնմիջ

քամու բեռնվածքի նորմատիվային միջին բաղադրիչն է. ընդունվում է սույն գլխի 21-րդ կետի (8) բանաձևով,

Qնբ

 

քամու բեռնվածքի բաբախող բաղադրիչն է. ընդունվում է` ըստ սույն գլխի 22-րդ կետի,

gո.ք, gշ

ընդունվում է` ըստ սույն գլխի 16-րդ կետի,

gf

հուսալիության գործակիցն է` ըստ քամու բեռնվածքի, որը սառցակեղևով պատված և սառցակեղևից ազատ հաղորդալարերի (մետաղաճոպանների) համար հավասար է 1,3-ի` ըստ սահմանային վիճակների առաջին խումբը հաշվարկելիս, 1,1-ի` ըստ սահմանային վիճակների երկրորդ խումբը հաշվարկելիս:

 

26) Քամու հաշվարկային բեռնվածքը (Ն) Pմկ, մեկուսիչների շարանի վրա որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Pմկ= gո.քgշKքCXFմկW0gf,

(12)

 

 

որտեղ`

 

gո.ք, gշ

ընդունվում են սույն գլխի 17-րդ կետի համաձայն,

Kք

 

ընդունվում է սույն գլխի 7-րդ կետի համաձայն,

CX

մեկուսիչների շղթայի ճակատային դիմադրության գործակիցն է, ընդունվում է հավասար 1,2-ին,

 lf

հուսալիության գործակիցն է` ըստ քամու բեռնվածքի` հավասար է 1,3-ի, 

W0

քամու նորմատիվային ճնշումն է (տե'ս սույն գլխի 4-րդ կետը),

Fմկ

մեկուսիչների շարանի շղթայի տրամագծային հատույթի մակերեսն է, մ2, որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Fմկ= 0,7DմկHմկnN 10-6  ,

 

 

 

 

որտեղ`

 

Dմկ

մեկուսիչների ափսեի տրամագիծն է, մմ,

Hմկ

 

մեկուսիչի շինարարական բարձրությունն է, մմ,

n-ը

մեկուսիչների թիվն է շղթայում,

N-ը

մեկուսիչների շղթաների թիվն է շարանի մեջ:

 

27) Հաղորդալարի (մետաղաճոպանի) 1 մ-ի վրա հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքը Ն/մ, Pս.հն, որը կրում է հենարանը, որոշվում է հետևյալ բանաձևով, Ն/մ`

 

Pս.հն= Pսնgn.ugշgfgd,

 

 

 

որտեղ`

 

Pսն

նորմատիվային գծային սառցակեղևային բեռնվածքն է, ընդունվում է սույն գլխի 15-րդ կետի (5) բանաձևով,

gn.u, gշ

 

ընդունվում են` ըստ սույն գլխի 17-րդ կետի,

gf

հուսալիության գործակիցն է` ըստ սառցակեղևային բեռնվածքի սահմանային վիճակների առաջին և երկրորդ խմբերի հաշվարկի դեպքում, ընդունվում է 1,3` ըստ սառցակեղևի` I և II շրջանների համար, 1,6` ըստ սառցակեղևի` III-ից բարձր շրջանների համար,

gd

աշխատանքի պայմանների գործակիցն է, հավասար է 1,0` ըստ սահմանային վիճակների` առաջին խումբը հաշվարկելիս, 0,5` ըստ սահմանային վիճակների` երկրորդ խումբը հաշվարկելիս:

 

28) Սառցակեղևային բեռնվածքը` հաղորդալարերից և մետաղաճոպաններից, որն ազդում է հենարանների վրա` դրանց ամրացման կետերում, որոշվում է` համապատասխան գծային սառցակեղևային բեռնվածքը (սույն գլխի 15-րդ, 17-րդ, 27-րդ կետերը) բազմապատկելով կշռային հենամեջի երկարությամբ:

29) Հենարանների կառուցվածքների վրա հաշվարկային սառցակեղևային J բեռնվածքը որոշվում է հետևյալ բանաձևով, Ն`

 

J= Jնgn.ugշgfgd,

(14)

 

 

որտեղ`

 

Jն

նորմատիվային սառցակեղևային բեռնվածքն է, որն ընդունվում է սույն գլխի 23-րդ կետի (9) բանաձևով,

gn.u, gշ

 

ընդունվում են` ըստ սույն գլխի 17-րդ կետի,

gf, gd

ընդունվում է` ըստ սույն գլխի 27-րդ կետի:

 

30) Ըստ սառցակեղևի` III և բարձր շրջաններում մեկուսիչների շարանների սառցակալումը հաշվի է առնվում` դրանց կշիռը 50 տոկոսով մեծացնելով: Ըստ սառցակեղևի` II և ցածր շրջաններում սառցակալումը հաշվի չի առնվում:

Սառցակեղևի ժամանակ քամու ճնշման ներգործությունը մեկուսիչների շարանի վրա հաշվի չի առնվում:

31) ՕԳ-ի հենարանների վրա հաշվարկային բեռնվածքը հաղորդալարերից, մետաղաճոպաններից, մեկուսիչների շարանից, հենարանների կառուցվածքներից, ըստ սահմանային վիճակների առաջին և երկրորդ խմբերի, որոշվում է որպես նորմատիվային բեռնվածքի և ըստ կշռային բեռնվածքի հուսալիության gf գործակցի արտադրյալ, որն ընդունվում է 1,05` հաղորդալարերի, մետաղաճոպանների և մեկուսիչների շարանների համար, իսկ հենարանների կառուցվածքների համար` բեռնվածքի և ներգործությունների համար շինարարական նորմերով:

32) Նորմատիվային բեռնվածքներն ՕԳ-ի հենարանների վրա` հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժերից, որոշվում են քամու և սառցակեղևային հաշվարկային բեռնվածքների դեպքում` ըստ սույն գլխի 16-րդ և 17-րդ կետերի:

Հաշվարկային հորիզոնական Tmax բեռնվածքը հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժից, որոնք պատված չեն կամ պատված են սառցակեղևով, հենարանների կառուցվածքները, հիմքերը և հիմնատակերը հաշվարկելիս` որոշվում է որպես նորմատիվային բեռնվածքի և ձգաուժից ըստ բեռնվածքի հուսալիության f գործակցի արտադրյալ, որը հավասար է`

ա) 1,3` ըստ սահմանային վիճակների` առաջին խումբը հաշվարկելիս,

բ) 1,0` ըստ սահմանային վիճակների` երկրորդ խումբը հաշվարկելիս:

33) ՕԳ-ի հաշվարկն ըստ աշխատանքի բնականոն ռեժիմի պետք է կատարել հետևյալ պայմանների զուգորդման համար`

ա) ամենաբարձր t+ ջերմաստիճան` քամին և սառցակեղևը բացակայում են,

բ) ամենացածր t- ջերմաստիճան` քամին և սառցակեղևը բացակայում են,

գ) տարեկան միջին ջերմաստիճան` tմ.տ, քամին և սառցակեղևը բացակայում են,

դ) հաղորդալարերը և մետաղաճոպանները պատված են սառցակեղևով` ըստ սույն գլխի 17-րդ կետի, ջերմաստիճանը սառցակեղևի ժամանակ` ըստ սույն գլխի 13-րդ կետի, քամին բացակայում է,

ե) քամին` ըստ սույն գլխի 16-րդ կետի, ջերմաստիճանը W0-ի ժամանակ` ըստ սույն գլխի 13-րդ կետի, սառցակեղևը բացակայում է,

զ) հաղորդալարերը և մետաղաճոպանները պատված են սառցակեղևով` ըստ սույն գլխի 17-րդ կետի, ջերմաստիճանը սառցակեղևի ժամանակ` ըստ սույն գլխի 13-րդ կետի,

է) հաշվարկային բեռնվածքը հաղորդալարերի ձգաուժից` ըստ սույն գլխի 32-րդ կետի:

34) ՕԳ-ի հաշվարկն ըստ աշխատանքի վթարային ռեժիմի անհրաժեշտ է կատարել հետևյալ պայմանների զուգորդման համար`

ա) միջին տարեկան ջերմաստիճան` tմ.տ+, քամին և սառցակեղևը բացակայում են,

բ) ամենացածր t- ջերմաստիճան` քամին և սառցակեղևը բացակայում են,

գ) հաղորդալարերը և մետաղաճոպանները պատված են սառցակեղևով` ըստ սույն գլխի 17-րդ կետի, ջերմաստիճանը սառցակեղևի ժամանակ` ըստ սույն գլխի 13-րդ կետի, քամին բացակայում է,

դ) հաշվարկային բեռնվածքը հաղորդալարերի ձգաուժից` ըստ սույն գլխի 32-րդ կետի:

35) Հոսանատար մասերի մոտեցումը ծառերի սաղարթամասերին, ՕԳ-ի հենարանների տարրերին և կառույցներին հաշվարկելիս` պետք է ընդունել կլիմայական պայմանների հետևյալ զուգորդումները`

ա) աշխատանքային լարման դեպքում` քամու հաշվարկային բեռնվածքն ըստ սույն գլխի 16-րդ կետի, ջերմաստիճանը W0-ի դեպքում` ըստ սույն գլխի 13-րդ կետի, սառցակեղևը բացակայում է,

բ) ամպրոպային և ներքին գերլարումների դեպքում` ջերմաստիճանը 150C, քամու ճնշումը` հավասար` 0.06W0, բայց 50 Պա-ից ոչ պակաս,

գ) հենարանի վրա անվտանգ բարձրանալն ապահովելու համար, գծի վրա լարման առկայության դեպքում 500 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի համար` ջերմաստիճանը` -150C, սառցակեղևը և քամին բացակայում են:

Մոտեցումների հաշվարկի դեպքում մեկուսիչների նեցուկային շարանի` ուղղաձիգից շեղման  անկյունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

tgg=(KgP+Pմ.ք+P0)/(Gհղ+0.5Gշ),

(15)

 

 

որտեղ`

 

P-ն

ՕԳ-ի առանցքին լայնակի (կամ ՕԳ-ի պտույտի անկյան կիսորդով) ուղղված հաշվարկային քամու բեռնվածքն է` Ն, հաղորդալարի ֆազի վրա,

Kg

 

«շարան-հաղորդալարի հենամեջում» համակարգի իներցիոնության գործակիցն է. քամու ճնշման տակ շեղումների դեպքում ընդունվում է հավասար`

 

 

Քամու ճնշում, Պա

մինչև 310

350

425

500

615

Kg գործակից

1,0

0,95

0,9

0,85

0,8

 

Միջանկյալ արժեքները որոշվում են գծային միջարկումով:

 

P0

միջանկյալ-անկյունային հենարանի նեցուկային շարանի վրա հաղորդալարերի ձգաուժից հորիղոնական բաղադրիչ (ընդունվում է դրական նշանով, եթե դրա ուղղությունը համընկնում է քամու ուղղության հետ, և բացասական նշանով, եթե այն ուղղված է դեպի չհողմահարվող կողմը),

Gհղ

 

հաղորդալարերի կշռից` Ն, մեկուսիչների շարանի կշռից` Ն,

Gշ

հաշվարկային բեռնվածք մեկուսիչների շարանի կշռից` Ն,

Pմ.ք

քամու հաշվարկային բեռնվածք մեկուսիչների շարանի վրա` Ն, ընդունվում է` ըստ սույն գլխի 26-րդ կետի:

 

36) Ըստ հավաքակցման պայմանների ՕԳ-ի հենարանների ստուգումն անհրաժեշտ է կատարել ըստ սահմանային վիճակների առաջին խմբի, հաշվարկային բեռնվածքների դեպքում` հետևյալ կլիմայական պայմաններում`

ջերմաստիճանը` մինուս 15oC ,

քամու ճնշումը հողի մակերևույթից 15 մ բարձրության վրա` 50 Պա,

սառցակեղևը բացակայում է:

 

39. ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԸ ԵՎ ԱՄՊՐՈՊԱՊԱՇՏՊԱՆ ՄԵՏԱՂԱՃՈՊԱՆՆԵՐԸ

 

1) Օդային գծերը կարող են իրականացվել ֆազի մեջ մեկ կամ մի քանի հաղորդալարերով. երկրորդ դեպքում ֆազը կոչվում է տրոհված:

Տրոհված ֆազի հաղորդալարերը կարող են մեկը մյուսից մեկուսացված լինել:

Հաղորդալարերի տրամագիծը, դրանց հատույթը և քանակը ֆազի մեջ, ինչպես նաև հեռավորությունը տրոհված ֆազի հաղորդալարերի միջև որոշվում են հաշվարկով:

2) Խարսխային հենարանների վրա հաղորդագծերի օղակների և հենամիջում տրոհված ֆազի հաղորդալարերի վրա պետք է տեղակայված լինեն հեռագործ պահանգներ: Հենամիջում երկու կամ երեք հաղորդալարերով տրոհված ֆազերի վրա տեղակայված պահանգների կամ պահանգների խմբերի միջև հեռավորությունները չպետք է գերազանցեն 60 մ-ը, իսկ ՕԳ-ն «Ա» տիպի (2-րդ գլխի 35-րդ կետ) տեղանքով անցնելիս` 40 մ: Հեռավորությունները պահանգների կամ պահանգների խմբերի միջև, որոնք տեղակայված են չորս և ավելի հաղորդալարերով տրոհված ֆազի հենամիջում, չպետք է գերազանցեն 40 մ-ը: ՕԳ-ն «Գ» տիպի տեղանքով անցնելիս` թույլատրվում է այդ հեռավորությունները մեծացնել մինչև 60 մ:

3) ՕԳ-ի համար պետք է օգտագործվեն բազմալար հաղորդալարեր և մետաղաճոպաններ: Հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատույթները տրված են 6.5 աղյուսակում:

Ավտոմոբիլային ճանապարհների, տրոլեյբուսների, տրամվայների գծերի, ոչ մշտական օգտագործման երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատման հենամիջում թույլատրվում է նույնպիսի հատույթով հաղորդալարերի օգտագործում, ինչպես առանց փոխհատման ՕԳ-ի վրա:

Այն շրջաններում, որտեղ պահանջվում է հակակոռոզիոն պաշտպանությամբ հաղորդալարերի օգտագործում, ընդունվում են հաղորդալարերի նույնպիսի նվազագույն թույլատրելի հատույթներ, ինչպիսին առանց հակակոռոզիոն պաշտպանությամբ մակնիշի հատույթն է:

 

Աղյուսակ 6.5.

 

Հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատույթները ըստ մեխանիկական ամրության պայմանների

 

ՕԳ-ի
բնութագիրը

Հաղորդալարի հատույթը, մմ2

ալյումինե և
չջերմամշակված
ալյումինային
համաձուլվածք

ջերմամշակված
ալյումինային
համաձուլվածք

պողպատ-
ալյումինե

պողպատե

ՕԳ` առանց փոխհատման (ըստ սառցակեղևի շրջաններում)

 

 

 

 

 մինչև II

70

50

35/6.2

35

 III ÷ IV-ում

95

50

50/8

35

V-ում և ավելի

-

-

70/11

35

ՕԳ-ի փոխհատումները նավարկելի
գետերի և ճարտարագիտական
կառույցների հետ (ըստ սառցակեղևի
շրջաններում)`

 

 

 

 

 մինչև II

70

50

50/8

35

 III ÷ IV-ում

95

70

50/8

50

V-ում և ավելի

-

-

70/11

50

Երկշղթա և բազմաշղթա
հենարանների վրա կառուցվող ՕԳ`

 

 

 

 

 մինչև 20 կՎ

-

-

70/11

-

35 կՎ-ից բարձր

-

-

120/19

-

 

4) Պողպատալյումինե հաղորդալարերի և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից հաղորդալարերի պողպատե միջուկների վերամագնիսացման վրա էլեկտրաէներգիայի կորուստներն իջեցնելու համար պետք է օգտագործել զույգ թվով ոլորվածք ունեցող ալյումինե հաղորդալարեր:

5) Որպես ամպրոպապաշտպան մետաղաճոպաններ պետք է օգտագործել պողպատե ճոպաններ` պատրաստված ցինկապատ լարերից, աշխատանքի առանձնահատուկ կոշտ (ՀԿ), ագրեսիվ պայմանների համար, և ըստ հյուսման եղանակի` ոլորքը չքանդվող (Չ), ոչ պակաս հետևյալ հատույթներով`

 

35 մմ2`

35 կՎ առանց փոխհատումների ՕԳ-ի վրա,

35 մմ2`

ընդհանուր օգտագործման և էլեկտրիֆիկացված երկաթուղիների հետ 35 կՎ լարման
ՕԳ-ի փոխհատումների հենամեջերում` ըստ սառցակեղևի I և II շրջաններում,

50 մմ2`

ըստ սառցակեղևի III-VII շրջաններում և ՕԳ-ի վրա, որը կառուցվում է երկշղթա և բազմաշղթա հենարանների վրա,

50 մմ2`

110-ից մինչև 150 կՎ լարման ՕԳ-ի վրա,

70 մմ2`

220 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա:

 

Պողպատալյումինե հաղորդալարերը կամ պողպատե միջուկով ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից հաղորդալարերը, որպես ամպրոպապաշտպան մետաղաճոպան, պետք է կիրառել`

ա) ճարտարագիտական կառույցներով անցնող առանձնահատուկ պատասխանատվության անցումներում (էլեկտրիֆիկացված երկաթուղիներ, հանրապետական կարգի ավտոմոբիլային ճանապարհներ, նավարկելի ջրային արգելքներ և այլն,

բ) ՕԳ-ի այն տեղամասերում, որոնք անցնում են մթնոլորտի բարձր աղտոտվածության շրջաններով (արդյունաբերական գոտիներ` տարուքների բարձր քիմիական ակտիվությամբ, ինտենսիվ հողագործության գոտիներ` աղակալված հողերով և ջրամբարներով և այլն), ինչպես նաև բնակեցված և դժվարամատչելի տեղանքով անցնող,

գ) հողին միաֆազ կարճ միակցման մեծ հոսանքով ՕԳ-ի վրա` ըստ ջերմային կայունության դիմակայունության պայմանի և ՕԳ-ի ազդեցությունը կապի գծերի վրա նվազեցման համար:

Ընդ որում, երկշղթա և բազմաշղթա հենարանների վրա կառուցվող ՕԳ-ի համար, անկախ լարումից, մետաղաճոպանի ալյումինային (կամ ալյումինային համաձուլվածքի) և պողպատային մասերի գումարային հատույթը պետք է լինի 120 մմ2-ից ոչ պակաս:

Ամպրոպապաշտպան մետաղաճոպանները որպես բարձր հաճախականային բազմաուղի կապի համակարգեր օգտագործելիս` անհրաժեշտության դեպքում կիրառվում են միակի կամ երկատված, իրարից մեկուսացված մետաղաճոպաններ կամ ներդրված կապի օպտիկական մալուխով մետաղաճոպաններ (տե'ս սույն ՏԿ-ի 45-րդ գլուխը): Երկատված մետաղաճոպանի բաղադրիչների միջև, հենամեջերում և խարսխային հենարանների օղակներում պետք է տեղակայված լինեն հեռագործ մեկուսիչ պահանգներ:

Հենամիջում` պահանգների միջև հեռավորությունները չպետք է գերազանցեն 40 մ-ը:

6) Պողպատալյումինե հաղորդալարերի համար ալյումինե հաղորդալարերի «Ա» և պողպատե հաղորդալարերի «Պ» լայնական հատույթի մակերեսով պետք է կիրառել հետևյալ տիրույթները`

ա) սառցակեղևի պատի 25 մմ և պակաս հաստությամբ շրջաններ.

Ա-ն` մինչև 185 մմ2, Ա/Պ հարաբերության 6,0-ից մինչև 6,25-ի դեպքում,

Ա-ն` մինչև 240 մմ2, Ա/Պ հարաբերության 7,71-ից մեծի դեպքում,

բ) սառցակեղևի պատի 25 մմ-ից ավելի հաստությամբ շրջաններ.

Ա-ն` մինչև 95 մմ2, Ա/Պ հարաբերության 6,0-ի դեպքում,

Ա-ն` 120-ից մինչև 400 մմ2, Ա/Պ հարաբերության 4,29-ից մինչև 4,39-ի դեպքում,

Ա-ն` մինչև 450 մմ2 և ավելի, Ա/Պ հարաբերության 7,71-ից մինչև 8,04-ի դեպքում,

գ) մեծ անցումների դեպքում` 700 մ-ից ավելի հենամեջերով, Ա/Պ հարաբերության 1.46-ից ավելի:

Այլ նյութերից հաղորդալարերի մակնիշի ընտրությունը պետք է հիմնավորել հաշվարկներով:

ՕԳ-ն կառուցելով այն շրջաններում, որտեղ շահագործման փորձից հաստատվել է հաղորդալարերի քայքայում (աղակալված լճեր, արդյունաբերական շրջաններ, աղակալված ավազուտներով շրջաններ և դրանց հարակից շրջաններ` օդի II և III տիպի մթնոլորտով), ինչպես նաև այն տեղերում, որտեղ հետախուզման տվյալների հիման վրա հնարավոր են այդպիսի կոռոզիաներ, պետք է օգտագործել հաղորդալարեր, որոնք, ազգային ստանդարտներին և տեխնիկական պայմաններին համապատասխան, նախատեսված են նշված պայմանների համար: Հարթավայրային տեղանքում շահագործման տվյալների բացակայության դեպքում մերձափնյա գոտու լայնությունը, որին վերաբերում է նշված պահանջը, պետք է ընտրել 5 կմ-ին հավասար, իսկ գոտիները` քիմիական ձեռնարկություններից` 1,5 կմ:

7) ՕԳ-ի կառուցվածքը, ֆազի հաղորդալարերի բաղադրիչների քանակը, հատույթի մակերևույթը և դրանց դասավորությունն ընտրելիս անհրաժեշտ է սահմանափակել էլեկտրական դաշտի լարվածությունը հաղորդալարերի մակերևույթի վրա` մինչև ըստ պսակավորման և ռադիոխանգարումների թույլատրելի մակարդակները:

Ըստ պսակավորման և ռադիոխանգարումների պայմանների` ծովի մակարդակից մինչև 1000 մ նիշերի դեպքում ՕԳ-ի վրա պետք է օգտագործել հաղորդալարեր` 6.6 աղյուսակում տրվածից ոչ պակաս տրամագծով: Աղյուսակում տրված` 220 կՎ լարման ՕԳ-ի համար հաղորդալարերի 21,6 մմ տրամագիծը վերաբերում է ֆազերի հորիզոնական դասավորությանը, իսկ մնացած դեպքերում թույլատրվում է ստուգել այն` ըստ ռադիոխանգարումների: 330 կՎ լարման ՕԳ-ի համար հաղորդալարի նվազագույն 15,2 մմ տրամագիծը (երեք հաղորդալար ֆազում) վերաբերում է միաշղթա հենարաններին:

8) Ըստ մեխանիկական հաշվարկի` ընտրված ամպրոպապաշտպան մետաղաճոպանի հատույթը պետք է ստուգված լինի ըստ ջերմային կայունության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին և սույն ՏԿ-ի 45-րդ գլխի 16-րդ, 18-րդ և 19-րդ կետերի պահանջներին համապատասխան:

 

Աղյուսակ 6.6.

 

ՕԳ հաղորդալարերի նվազագույն տրամագիծն ըստ պսակավորման և ռադիոխանգարումների պայմանների, մմ

 

 ՕԳ-ի լարումը, կՎ

Հաղորդալարերով ֆազը

միակի

երկու և ավելի

110

11,4 (ԱՊ 70/11)

-

150

15,2 (ԱՊ 120/19)

-

220

 21,6 (ԱՊ 240/32)*
24,0 (ԱՊ 300/39)

-

330

33,2 (ԱՍ 600/72)

2x21,6 (2x ԱՍ 240/32)
3x15,2 (3x ԱՍ 120/19)**
3x17,1 (3x ԱՍ 150/24)

400

33,2 (ԱՍՕ-600)

2x24,0 (2xԱՍՕ-300)

500

-

2x36,2 (2x ԱՍ 700/86)
3x24,0 (3x ԱՍ 300/39)
4x18,8 (4x ԱՍ 185/29)

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

9) Հաղորդալարերը և մետաղաճոպանները պետք է հաշվարկվեն ՕԳ-ի բնականոն, վթարային և հավաքակցման ռեժիմների հաշվարկային բեռնվածքների համար` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 33-ից մինչև 36-րդ կետերում նշված պայմանների զուգորդման համար:

Ընդ որում, լարումները հաղորդալարերում (մետաղաճոպաններում) չպետք է գերազանցեն 6.7 աղյուսակում ներկայացված թույլատրելի արժեքները:

6.7 աղյուսակում նշված լարումները պետք է վերագրել հենամեջի երկարության վրա հաղորդալարերի այն կետին, որտեղ լարումն ամենամեծն է: Թույլատրվում է նշված լարումներն ընդունել հաղորդալարերի ամենաստորին կետի համար` կախման կետերում լարումը 5 տոկոսից ոչ ավելի գերազանցելու պայմանի դեպքում:

 

Աղյուսակ 6.7.

 

1 կՎ-ից բարձր լարմամբ ՕԳ-ի հաղորդալարերում և մետաղաճոպաններում թույլատրելի մեխանիկական լարումները
 

Հաղորդալարը, մետաղաճոպանը

Թույլատրելի լարումը,
ձգման ժամանակ ամրության
սահմանի տոկոսը

Թույլատրելի լարումը, Ն/մմ2

ամենամեծ
բեռնվածքի և
ամենացածր
ջերմաստիճանի
դեպքում

տարեկան
միջին
ջերմաս-
տիճանի
դեպքում

ամենամե
բեռնվածքի և
ամենացածր
ջերմաստիճանի
դեպքում

տարեկան
միջին
ջերմաստիճա-
նի դեպքում

1

2

3

4

5

Ալյումինե, լայնական հատույթի
մակերևույթով, մմ2.

 

 

 

 

70-ից մինչև 95
120-ից մինչև 240
300-ից մինչև 750

35
40
45

30
30
30

56
64
72

48
41
51

Չջերմամշակված ալյումինե համա-
ձուլվածքից, լայնական հատույթի
մակերևույթով, մմ2.
50-ից մինչև 95
120-ից մինչև 185

40
45

30
30

83
94

62
62

Ջերմամշակված ալյումինե համա-
ձուլվածքից, լայնական հատույթի
մակերևույթով, մմ2.
50-ից մինչև 95
120-ից մինչև 185

40
45

30
30

114
128

85
85

Պողպատալյումինե հաղորդալարի
ալյումինային մասի լայնական
հատույթի մակերևույթով, մմ2.
400 և 500,
երբ Ա/Պ 20,27 և 18,87
400, 500 և 1000,
երբ Ա/Պ 17,91, 18,08 և 17,85
330, երբ Ա/Պ 11,51
150-800, երբ Ա/Պ 7,8-ից մինչև 8,04
35-95,
երբ Ա/Պ 5.99-ից մինչև 6,02
185 և ավելի,
երբ Ա/Պ 6.14-ից մինչև 6,28
120 և ավելի,
երբ Ա/Պ 4.29-ից մինչև 4,38
500, երբ Ա/Պ 2,43
185, 300 և 500, երբ Ա/Պ 1,46
70, երբ Ա/Պ 0,95
90, երբ Ա/Պ 0,65





45

45
45
45

40

45

45
45
45
45
40





30

30
30
30

30

30

30
30
30
30
30





104

96
117
126

120

135

153
205
254
272
308





69

64
78
84

90

90

102
137
169
204
231

Ջերմամշակված ալյումինե համաձուլվածքից, պողպատե միջուկով, ալյումինի համաձուլվածքի լայնա-
կան հատույթի մակերևույթով, մմ2.
500, երբ Ա/Պ 1,46
70, երբ Ա/Պ 1,71

45
45

30
30

292
279

195
186

Պողպատե հաղորդալար

50

35

310

216

Պողպատե մետաղաճոպան

50

35

ըստ ազգային
ստանդարտների

Պաշտպանված հաղորդալար

40

30

114

85

 

10) Հաղորդալարերի (մետաղաճոպանների) հավաքակցման ռեժիմի լարումների և կախվածքի սլաքների հաշվարկը պետք է կատարվի մնացորդային դեֆորմացիայի (արտաձգման) հաշվառմամբ:

Հաղորդալարերի (մետաղաճոպանների) մեխանիկական հաշվարկներում պետք է ընդունել 6.8 աղյուսակում ներկայացված ֆիզիկամեխանիկական բնութագրերը:

 

Աղյուսակ 6.8.

 

Հաղորդալարերի և մետաղաճոպանների ֆիզիկամեխանիկական բնութագրերը

Հաղորդալարը, մետաղաճոպանը

Առաձգականության մոդուլը, 104 Ն/մմ2

Գծային
երկարացման
ջերմաստիճանային
գործակիցը,
10-6 աստ-1

Ամրության սահմանը
ձգման ժամանակ sp
Ն/մմ2,հաղորդալարինը
և մետաղաճոպանինը`
ամբողջությամբ

1

2

3

4

Ալյումինե հաղորդալար

6,30

23,0

16

Պողպատալյումինե հաղորդալար` լայնական հատույթների
մակերևույթների Ա/Պ
հարաբերությամբ`

 

 

 

20,27

7,04

21,5

210

16,87-ից մինչև 17,82

7,04

21,2

220

11,51

7,45

21,0

240

8,04-ից մինչև 7,67

7,70

19,8

270

6,28-ից մինչև 5.99

8,25

19,2

290

4,36-ից մինչև 4,28

8,90

18,3

340

2,43

10,3

16,8

460

1,46

11,4

15,5

565

0,95

13,4

14,5

690

0,65

13,4

14,5

780

Ալյումինային չջերմամշակված
համաձուլվածքից հաղորդալար

6,3

23,0

208

Ալյումինային ջերմամշակված համաձուլվածքից հաղորդալար

6,3

23,0

285

Ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից հաղորդալար`
լայնական հատույթների
մակերևույթների Ա/Պ հարաբերությամբ`

 

 

 

1,71

11,65

15,83

620

1,46

12,0

15,5

650

Պողպատե ճոպաններ

18,5

12,0

1200

Պողպատե հաղորդալարեր

20,0

12,0

620

Պաշտպանված հաղորդալարեր

6,25

23,0

294

Աղյուսակ 6.9.

Թրթռումից պաշտպանություն պահանջող հենամեջերի երկարությունները միակի հաղորդալարերի և մետաղաճոպանների համար

Հաղորդալարը, մետաղաճոպանը

Հատույթի ալյումինային մասի մակերեսը, մմ2

Հենամեջեր` ավելի մեծ երկարությամբ, մ, ըստ տեղանքի տեսակի

Ա

Բ

Պողպատալյումինե,
ջերմամշակված ալյումինային
համաձուլվածքից` պողպատե
միջուկով և առանց դրա

35 - 95
120 - 240
300 և ավելի

80
100
120

95
120
145

Ալյումինե և չջերմամշակված ալյումինային համաձուլվածքից

50 - 95
120 - 240
300 և ավելի

60
100
120

95
120
145

Պողպատե

25 և ավելի

120

145

11) Թրթռումից պետք է պաշտպանել`

ա) միակի հաղորդալարերը և մետաղաճոպանները` 6.9 աղյուսակում ներկայացված արժեքները գերազանցող հենամեջերի երկարությունների դեպքում և 6.10 աղյուսակում տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում ներկայացված մեխանիկական լարումները գերազանցելու դեպքում,

բ) երկու բաղադրիչներից տրոհված հաղորդալարերը և մետաղաճոպանները` 150 մ-ը գերազանցող հենամեջերի դեպքում և մեխանիկական լարումների 6.11 աղյուսակում ներկայացված արժեքները գերազանցելու դեպքում,

գ) երեք և ավելի բաղադրիչներից տրոհված ֆազի հաղորդալարերը` 700 մ-ը գերազանցող հենամեջերի դեպքում,

ՕԳՊ-ի հաղորդալարերը` ուղեգիծը Ա տիպի տեղանքով անցնելիս, եթե լարումը հաղորդալարում տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում գերազանցում է 40 Ն/ մմ2:

6.9-ից մինչև 6.11 աղյուսակներում տեղանքի տեսակն ընդունվում է սույն ՏԿ-ի 2-րդ գլխի 31-րդ կետի համաձայն:

Հենամեջերի 6.9 աղյուսակում նշվածներից փոքր երկարությունների և «Գ» տիպի տեղանքի դեպքում թրթռումից պաշտպանություն չի պահանջվում:

Թրթռումից կարելի է պաշտպանել`

ա) ալյումինե և չջերմամշակված ալյումինային համաձուլվածքից` մինչև 95 մմ2 հատույթի մակերևույթով հաղորդալարերը,

բ) ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից և ալյումինային մասի մինչև 70 մմ2 հատույթի մակերևույթով պողպատալյումինե հաղորդալարերը,

գ) օղակային տեսակի թրթռումի մարիչներով (մեղմիչ օղակներ) կամ ամրանավորված սպիրալաձև ձողիկով, պահպանամետաղով, սպիրալային կապերով` մինչև 35 մմ2 կտրվածքով պողպատե մետաղաճոպանները,

դ) մեծ հատույթով հաղորդալարերը (մետաղաճոպանները)` թրթռումների Ստոկբրիջի տեսակի մարիչներով,

ՕԳՊ-ի հաղորդալարերը մեկուսիչներին դրանց միացման տեղերում պոլիմերային ծածկույթով սպիրալային տիպի թրթռումների մարիչների միջոցով:

Թրթռումների մարիչները պետք է տեղակայել հենամեջի երկու կողմերից:

Հատուկ պայմաններում (լեռնագրորեն չպաշտպանված ելքեր լեռնային կիրճերից, «Գ» տիպի տեղանքի առանձին հենամեջեր և այլն), թրթռումից պաշտպանությունը պետք է իրականացվի ըստ հատուկ նախագծի:

Մեծ անցումների պաշտպանությունը թրթռումից իրականացվում է սույն ՏԿ-ի 44-րդ գլխի 14-րդ կետի համաձայն:

 

Աղյուսակ 6.10.

 

Թրթռումից պաշտպանություն պահանջող միակի հաղորդալարերի և մետաղաճոպանների մեխանիկական լարումները (Ն/մմ2) տարեկան միջին tմիջ ջերմաստիճանի դեպքում

 

Հաղորդալարը, մետաղաճոպանը

Տեղանքի տեսակը

Ա

Բ

Պողպատալյումինե ԱՊ մակնիշների, երբ Ա/Պ-ն`

0,65-ից մինչև 0,95

1,46
4,29-ից մինչև 4,39
6,0-ից մինչև 8,05
11,5 և ավելի

70-ից
ավելի
60
45
40
35

85-ից
ավելի
70
55
45
40

Ալյումինե և չջերմամշակված ալյումինային համաձուլվածքից`
բոլոր մակնիշների

35

40

Ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից`
պողպատե միջուկով և առանց միջուկի, բոլոր մակնիշների
պողպատե

40
170

45
195

 

Աղյուսակ 6.11.
 

Թրթռումից պաշտպանություն պահանջող երկու բաղադրիչների տրոհված հաղորդալարերի և մետաղաճոպանների մեխանիկական լարումները (Ն/մմ2), տարեկան միջին tմիջ ջերմաստիճանի դեպքում

 

Հաղորդալարերը, մետաղաճոպանները

Տեղանքի տեսակը
  

Ա

Բ

1

2

3

Պողպատալյումինե ԱՊ մակնիշի, երբ Ա/Պ-ն`
0,65-ից մինչև 0,95
1,46

75-ից
ավելի
65-ից
ավելի

85-ից ավելի

70-ից ավելի

4,29-ից մինչև 4,39

6,0-ից մինչև 8,05

11,5 և ավելի

50-ից
ավելի
45-ից
ավելի
40-ից
ավելի

55-ից ավելի

50-ից ավելի

45-ից ավելի

Ալյումինե և բոլոր մակնիշների չջերմամշակված ալյումինային համաձուլվածքից

40-ից
ավելի

45-ից ավելի

Ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից`
պողպատե միջուկով և առանց միջուկի, բոլոր մակնիշների

45-ից
ավելի

50-ից ավելի

Պողպատե բոլոր մակնիշների

195-ից ավելի

215-ից ավելի

 

40. ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂԱՃՈՊԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋԵՎ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) ՕԳ-ի վրա կարող է կիրառվել հաղորդալարերի ցանկացած դասավորություն հենարանի վրա` հորիզոնական, ուղղաձիգ, խառը: 35 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա հաղորդալարերի մի քանի հարկաշարքով դասավորության դեպքում գերադասելի է հարևան հարկաշարքերի հաղորդալարերի` ըստ հորիզոնականի շեղումով սխեման, ըստ սառցակեղևի IV և բարձր շրջաններում պետք է կիրառել հաղորդալարերի հորիզոնական դասավորություն:

2) Հեռավորությունները հաղորդալարերի միջև, ինչպես նաև հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև պետք է ընտրվեն`

ա) ըստ հենամեջերում հաղորդալարերի (մետաղաճոպանների) աշխատանքի պայմանների` համաձայն սույն գլխի 3-9-րդ կետերի,

բ) ըստ թույլատրելի մեկուսացման հեռավորությունների` հաղորդալարերի միջև համաձայն սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 11-րդ կետի, հաղորդալարերի և հենարանի տարրերի միջև` ըստ սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 10-րդ կետի,

գ) ըստ ամպրոպային գերլարումներից պաշտպանության պայմանների` համաձայն սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 5-րդ և 6-րդ կետերի,

դ) ըստ պսակավորման պայմանների և ռադիոխանգարումների ու ձայնային աղմուկների թույլատրելի մակարդակների սույն ՏԿ-ի 39-րդ գլխի 7-րդ կետի և ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի III բաժնի, ազգային ստանդարտների, շինարարական նորմերի պահանջների:

Հեռավորությունները հաղորդալարերի միջև, ինչպես նաև հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև ընտրվում են ըստ եզրաչափային հենամեջին համապատասխանող կախվածքի սլաքների, ընդ որում, մետաղաճոպանների կախվածքի սլաքը պետք է լինի ոչ ավելի, քան հաղորդալարի կախվածքի սլաքը:

Առանձին հենամեջերում (ընդհանուր քանակի 10 տոկոսից ոչ ավելի), որոնք ստացվել են հենարանները դասավորելիս և գերազանցում են եզրաչափային հենամեջերը` 25 տոկոսից ոչ ավելի, եզրաչափային հենամեջի համար հաշվված հաղորդալարերի հեռավորությունների մեծացում չի պահանջվում:

Եզրաչափային հենամեջերն ավելի քան 25 տոկոսով գերազանցող հենամեջերի համար պետք է կատարել հաղորդալարերի և հաղորդալարերի ու մետաղաճոպանների միջև հեռավորությունների ստուգում` սույն գլխի 3-ից մինչև 5-րդ, 7-ից մինչև 10-րդ և 42-րդ գլխի 5-րդ և 6-րդ կետերի ցուցումների համաձայն, ընդ որում, թույլատրվում է հաշվի չառնել հավելվածի աղյուսակների պահանջները:

ՕԳ-ի տարբեր ֆազերում կախվածքի սլաքների, հաղորդալարերի կառուցվածքի և մեկուսիչների շարանի զանազանության դեպքում պետք է լրացուցիչ ստուգվեն հեռավորությունները հաղորդալարերի (մետաղաճոպանների) միջև հենամիջում: Ստուգումը կատարվում է ամենաանբարենպաստ ստատիկական շեղումների, քամու նորմատիվային W0 ճնշման դեպքում` ուղղված տվյալ ՕԳ-ի առանցքին ուղղահայաց: Ընդ որում, հեռավորությունները հաղորդալարերի, ինչպես նաև հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև, ամենամեծ աշխատանքային լարման պայմանների համար, պետք է լինեն սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 10-րդ և 11-րդ կետերում նշվածներից ոչ պակաս:

3) Մեկուսիչների պահող շարաններով ՕԳ-ում հաղորդալարերի հորիզոնական դասավորության դեպքում հենամիջում հաղորդալարերի միջև նվազագույն հեռավորությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

dհոր = dէլ+K1 f+l-d,

(15)

 

 

որտեղ`

 

dհոր

չշեղված հաղորդալարերի միջև հորիզոնական հեռավորությունն է (տրոհված հաղորդալարերի համար` տարբեր ֆազերի մերձավոր հաղորդալարերի միջև), մ,

dէլ

 

հեռավորությունն է` սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 11-րդ կետի համաձայն, ներքին գերլարումների պայմանների համար, մ,

K1

գործակից է, որի արժեքն ընդունվում է ըստ 6.12 աղյուսակի,

¦

կախվածքի ամենամեծ սլաքն է ամենաբարձր ջերմաստիճանի կամ առանց քամու սառցակեղևի դեպքում, որը համապատասխանում է իրական հենամեջին, մ, 

l 

մեկուսիչների պահող շարանի երկարությունն է, մ`
ա) խարսխային հենարաններով սահմանափակված հենամեջի համար l=0,
բ) համակցված մեկուսիչների շարանով հենամեջերի համար l-ն ընդունվում է ուղղաձիգ հարթության վրա դրա պրոյեկցիային հավասար,
գ) տարբեր կառուցվածքներով մեկուսիչների շարաններով հենամեջերի համար ընդունվում է միջանկյալ հենարաններում մեկուսիչների շարանների երկարության կիսագումարը,

d

ուղղում է` հաղորդալարերի միջև հեռավորության համար, մ, ընդունվում է 0,25` 35 կՎ լարման ՕԳ-ի համար, և 0,5` 110 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ի համար, խարսխային հենարաններով սահմանափակված հենամեջերում: Մնացած դեպքերում d=0:

 

Աղյուսակ 6.12.

 

K1 գործակցի արժեքները

 

Pք.հղ/P1 

0.5

1 2 3 5 7 10 և ավելի
K1 

0,65

0,70 0,73 0,75 0,77 0,775 0,78
               

 Pք.հղ

հաղորդալարի վրա քամու հաշվարկային բեռնվածքն է` համաձայն սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 17-րդ կետի, Ն,
                

 P1

հաշվարկային բեռնվածքն է հաղորդալարի կշռից` Ն:

 

6.12 աղյուսակում նշված Pք.հղP1-ի միջանկյալ արժեքների դեպքում K1-ը որոշվում է գծային միջարկմամբ:

4) Մեկուսիչների պահող շարաններով ՕԳ-ի վրա հաղորդալարերի ուղղաձիգ դասավորության դեպքում նվազագույն հեռավորությունը չշեղված հաղորդալարերի միջև` հենամեջի մեջտեղում, որոշվում է հետևյալ բանաձևով`

 

dուղ=

dէլ + Kշ f+l-d,

(16)

cosq

 

որտեղ`

 

dուղ

չշեղված հաղորդալարերի միջև հեռավորությունն է (տրոհված հաղորդալարերի համար` տարանուն ֆազերի մերձավոր հաղորդալարերի միջև)` ըստ ուղղաձիգի, մ,

dէլ , ¦, l, d

 

սույն գլխի 3-րդ կետին համապատասխան,

Kշ

գործակից է, որի արժեքն ընդունվում է` ըստ 6.13 աղյուսակի,

q-ն

հաղորդալարերի (մետաղաճոպանների) ամրակապման կետերը միացնող ուղղի շեղման անկյունն է հորիզոնականի նկատմամբ, մինչև 100 շեղման անկյունների դեպքում թույլատրվում է ընդունել cosq=1:

 

Աղյուսակ 6.13.

Kշ գործակցի արժեքը 

 

Կախվածքի
սլաքի արժեքը, մ
Kշ  գործակցի արժեքը Pս.հղ/P1 հարաբերության դեպքում
0,5 1 2 3 4 5 7 10 և ավելի
12-ից պակաս 0,4 0,7 0,9 1,1 1,2 1,25 1,3 1,4
12-ից մինչև 20 0,5 0,85 1,15 1,4 1,5 1,6 1,75 1,9
20-ից բարձր 0,55 0,95 1,4 1,75 2,0 2,1 2,3 2,4

 

Pս.հղ

հաշվարկային սառցակեղևային բեռնվածքն է հաղորդալարի վրա (Ն/մ), որոշվում է ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 18-րդ կետի,

P1

սույն գլխի 3-րդ կետին համապատասխան:

 

6.13 աղյուսակում նշված Pս.հղ-ի միջանկյալ արժեքների դեպքում Kշ-ը որոշվում է գծային միջարկմամբ:

5) Պահող մեկուսիչների շարանով ՕԳ-ի վրա հաղորդալարերի խառը դասավորության դեպքում (կան հաղորդալարերի շեղումներ միմյանց նկատմամբ, ինչպես ըստ հորիզոնականի, այնպես էլ ըստ ուղղաձիգի) նվազագույն dհոր շեղումն ըստ հորիզոնականի (հաղորդալարերի միջև` ըստ ուղղաձիգի նախատեսված հեռավորության) կամ նվազագույն dուղ հեռավորությունն ըստ ուղղաձիգի (ըստ հորիզոնականի նախատեսված շեղման դեպքում) որոշվում է հենամեջի մեջտեղում` կախված ՕԳ-ի հաղորդալարերի միջև dհոր և dուղ նվազագույն հեռավորություններից` հաշվարկված համաձայն սույն գլխի 3-րդ և 4-րդ կետերում փաստացի պայմանների, և ընդունվում է 6.14 աղյուսակին (dհոր< dուղ դեպքում) կամ 6.15 աղյուսակին (dհոր> dուղ դեպքում) համապատասխան:

 

Աղյուսակ 6.14.

 

Հարաբերակցությունները հաղորդալարերի հորիզոնական և ուղղաձիգ շեղումների միջև` dհոր < dուղ դեպքում

 

Հորիզոնական շեղումը

0

0,25 dուղ

0,5 dուղ

0,75 dուղ

dուղ

 Ուղղաձիգ հեռավորությունը

d

0,95 dհոր

0,85 dհոր

0,65 dհոր

0

 

Աղյուսակ 6.15.

 

Հարաբերակցությունները հաղորդալարերի հորիզոնական և ուղղաձիգ շեղումների միջև`

dհոր > dուղ դեպքում

 

Հորիզոնական շեղումը

0

0,25 dուղ

0,5 dուղ

0,75 dուղ

dուղ

 Ուղղաձիգ հեռավորությունը

dհոր

0,95 dհոր

0,85 dհոր

0,65 dհոր

0

 

Շեղումների և հեռավորությունների միջանկյալ արժեքները որոշվում են գծային միջարկմամբ:

Ըստ սույն գլխի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի որոշված հեռավորությունները թույլատրվում է կլորացնել մինչև 0.1 մ` մինչև 4 մ կախվածքի սլաքի համար, մինչև 0.25 մ` 4-ից մինչև 12 մ կախվածքի սլաքի համար, և մինչև 0.5 մ` 12 մ-ից ավելի կախվածքի սլաքի դեպքում:

6) Հաղորդալարերի միջև սույն գլխի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն ընտրված հեռավորությունները պետք է ստուգվեն նաև «պարի» պայմանի համար (տե'ս սույն ՏԿ-ի հավելվածի աղյուսակները): Երկու հեռավորություններից պետք է ընդունել ամենամեծը:

7) 35 կՎ-ից բարձր լարման կախովի մեկուսիչներով ՕԳ-ի վրա, հաղորդալարերի ոչ զուգահեռ դասավորության դեպքում դրանց միջև նվազագույն հեռավորությունը պետք է որոշել`

ա) հենամեջի մեջտեղում` սույն գլխի 3-6-րդ կետերին համապատասխան,

բ) հենարանի վրա`

հորիզոնական dհոր հեռավորությունները` սույն գլխի 3-րդ կետի համաձայն` հաղորդալարի կախվածքի f/16 սլաքի դեպքում, պահող մեկուսիչների շարանի l/16 երկարության և K1=1 դեպքում,

ուղղաձիգ dուղ հեռավորությունները` համաձայն սույն գլխի 4-րդ կետի, f = 0 կախվածքի սլաքի և K2=1 դեպքում:

Մետաղե և երկաթբետոնե հենարաններով ՕԳ-ի հաղորդալարերի հեռավորությունները պետք է նաև բավարարեն`

միաշղթա հենարանների վրա` սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 10-րդ և 11-րդ կետերի պահանջները,

երկշղթա հենարանների վրա` սույն գլխի 10-րդ կետի պահանջները,

փայտե հենարաններով ՕԳ-ի վրա` սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 8-րդ կետի պահանջները,

գ) հենարանից հենամեջի երկարության 0,25 մասին հավասար հեռավորության վրա հորիզոնական dհոր հեռավորությունները որոշվում են հենարանի վրա և հենամեջի մեջտեղում հեռավորությունների միջարկմամբ, իսկ ուղղաձիգ dուղ հեռավորություններն ընդունվում են հենամեջի մեջտեղում եղածին համարժեք:

Հենամիջում հաղորդալարերի փոխադարձ դասավորությունը փոխվելիս հաղորդալարերի միջև ամենափոքր հեռավորությունը որոշվում է dհոր կամ dուղ-ի ամենափոքր հեռավորությունների գծային միջարկմամբ` հաշվարկված փոխհատում ունեցող հենարանի հենամեջի առաջին կամ երկրորդ քառորդը սահմանափակող կետերում:

8) Սույն գլխի 5-րդից մինչև 7-րդ կետերի համաձայն հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև հեռավորությունները որոշվում են երկու անգամ` ըստ հաղորդալարի և մետաղաճոպանի հարաչափերի, և երկու հեռավորություններից ընտրվում է ամենամեծը: Ընդ որում, թույլատրվում է հեռավորությունները որոշել ըստ ՕԳ-ի ֆազային լարման:

Հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև հեռավորությունների ընտրությունն ըստ «պարի» կատարվում է ըստ հաղորդալարի կախվածքի սլաքների տարեկան միջին ջերմաստիճանի համար` ըստ հավելվածի:

ՕԳ-ի վրա երկու և ավելի մետաղաճոպանների առկայության դեպքում դրանց միջև հեռավորության ընտրությունը կատարվում է ըստ մետաղաճոպանների հարաչափերի:

9) Ցցաձողային և ձողավոր մեկուսիչներով 35 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի վրա հաղորդալարերի ցանկացած դասավորության դեպքում դրանց հեռավորությունը, ըստ հենամիջում դրանց մոտեցման պայմանների, պետք է լինի հետևյալ բանաձևով որոշվող արժեքներից ոչ պակաս (մ)`

 

d = dէլ + 0,6f,

(17)

 

 

 

որտեղ`

dէլ -ը` սույն գլխի 3-րդ կետին համապատասխան,

f -ը կախվածքի սլաքն է ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` իրական հենամիջում հաղորդալարը ձգելուց հետո, մ:

Երբ f > 2 մ, թույլատրվում է d հեռավորությունը որոշել համաձայն սույն գլխի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան` d = 0 դեպքում:

ՕԳՊ-ի հենարանի վրա և հենամիջում հաղորդալարերի միջև հեռավորությունը, անկախ հենարանի վրա հաղորդալարերի դասավորությունից և ըստ սառցակեղևի շրջանից, պետք է լինի 0,4 մ-ից ոչ պակաս:

10) Երկշղթա հենարանների վրա տարբեր շղթաների մերձավոր հաղորդալարերի միջև հեռավորությունը, ըստ հենամիջում հաղորդալարերի աշխատանքի պայմանների, պետք է բավարարի սույն գլխի 3-րդից մինչև 7-րդ և 11-րդ կետերի պահանջները, ընդ որում, նշված հեռավորությունները պետք է լինեն առնվազն`

ա) 2 մ` ցցաձողային մեկուսիչներով և 2,5 մ` կախովի մեկուսիչներով մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար,

բ) 2,5 մ` ցցաձողային մեկուսիչներով և 3 մ` կախովի մեկուսիչներով 35 կՎ լարման ՕԳ-ի համար,

գ) 4 մ` 110 կՎ լարման ՕԳ-ի համար,

դ) 5 մ` 150 կՎ լարման ՕԳ-ի համար,

ե) 6 մ` 220 կՎ լարման ՕԳ-ի համար,

զ) 7 մ` 330 կՎ լարման ՕԳ-ի համար,

է) 8 մ` 400 կՎ լարման ՕԳ-ի համար,

ը) 8,5 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

ՕԳՊ-ի երկշղթա հենարանների վրա տարբեր շղթաների մերձավոր հաղորդալարերի միջև հեռավորությունը պետք է լինի 0.6 մ-ից ոչ պակաս` ցցաձողային մեկուսիչներով և 1,5 մ` կախովի մեկուսիչներով ՕԳՊ-ի համար:

(10-րդ կետը խմբ., լրաց. 28.07.11 N 1138-Ն)

11) 1 կՎ-ից բարձր լարման տարբեր լարումների ՕԳ-ի հաղորդալարերը կարող են կախվել ընդհանուր հենարանների վրա:

Թույլատրվում է մինչև 10 կՎ լարման ՕԳ-ի և մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի կախումն ընդհանուր հենարանների վրա` հետևյալ պայմաններն ապահովելու դեպքում`

ա) մինչև 1 կՎ լարման ՕԳ-երը պետք է իրագործվեն` ըստ ամենաբարձր լարման ՕԳ-ի հաշվարկային պայմանների,

բ) մինչև 10 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերից բարձր, ընդ որում, տարբեր լարման ՕԳ-ի մերձավոր հաղորդալարերի միջև հեռավորությունը հենարանի վրա, ինչպես նաև հենամեջի մեջտեղում շրջապատող օդի 15oC ջերմաստիճանի և առանց քամու պետք է լինի առնվազն 2 մ,

գ) ամենաբարձր լարման հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային մեկուսիչների վրա պետք է լինի կրկնակի:

Մեկուսացված չեզոքով մինչև 35 կՎ լարման ցանցերում, որոնք ունեն ավելի բարձր լարման ՕԳ-ի հետ համատեղ կախման տեղամասեր, վերջիններիս էլեկտրամագնիսական և էլեկտրաստատիկ ազդեցությունը ցանցի բնականոն ռեժիմում չպետք է առաջացնի ֆազային լարման 15 տոկոսից մեծ չեզոքի շեղում:

Հողակցված չեզոքով ցանցերին, որոնք ենթարկված են ավելի բարձր լարման ՕԳ-ի ազդեցությանը, մակածված լարման վերաբերյալ հատուկ պահանջներ չեն ներկայացվում:

ՕԳՊ-ի հաղորդալարերը կարող են կախվել 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի հետ ընդհանուր հենարանների վրա, ինչպես նաև մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի և ՕԳՄ-ի հաղորդալարերի հետ:

Ընդհանուր հենարանի վրա և հենամիջում ՕԳՄ-ի և 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի մերձավոր հաղորդալարերի միջև հեռավորությունը, ըստ ուղղաձիգի, 150C ջերմաստիճանի և առանց քամու դեպքում պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս:

Ընդհանուր հենարանների վրա 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի և մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի կամ ՕԳՄ-ի հաղորդալարերի կախման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

մինչև 1 կՎ լարման ՕԳ-ն կամ ՕԳՄ-ն պետք է իրագործվեն` ըստ ՕԳՊ-ի հաշվարկային պայմանների,

6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն մինչև 1 կՎ լարման ՕԳ-ից կամ ՕԳՄ-ից բարձր,

ընդհանուր հենարանի վրա և հենամիջում 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի և մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի կամ ՕԳՄ-ի մերձավոր հաղորդալարերի միջև հեռավորությունն ըստ ուղղաձիգի` ջերմաստիճանի 150C, քամու բացակայության դեպքում պետք է լինի 0.4-ից ոչ պակաս` ՕԳՄ-ի համար, և 1.5 մ-ից ոչ պակաս` ՕԳ-ի համար,

6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային և կախովի մեկուսիչների վրա պետք է կատարվի ուժեղացված:

 

41. ՄԵԿՈՒՍԻՉՆԵՐԸ ԵՎ ԱՄՐԱՆՆԵՐԸ

 

1) 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ում պետք է կիրառվեն կախովի մեկուսիչներ: Թույլատրվում է ձողավոր և հենարանաձողավոր մեկուսիչների կիրառումը:

35 կՎ լարման ՕԳ-ի վրա պետք է կիրառվեն կախովի կամ ձողավոր մեկուսիչներ: Թույլատրվում է ցցաձողային մեկուսիչների կիրառումը:

20 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի վրա պետք է կիրառվեն`

ա) միջանկյալ հենարանների վրա` ցանկացած տեսակի մեկուսիչներ,

բ) խարսխային տիպի հենարանների վրա` կախովի մեկուսիչներ. թույլատրվում է ցցաձողային մեկուսիչների կիրառումը` ըստ սառցակեղևի I շրջաններում և չբնակեցված տեղանքում:

2) Մեկուսիչների տիպի և նյութի (ապակի, ճենապակի, պոլիմերային նյութեր) ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով կլիմայական (ջերմաստիճանի և խոնավության) և աղտոտման պայմանները:

330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա պետք է կիրառել ապակե մեկուսիչներ, 35-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի վրա` ապակե, պոլիմերային և ճենապակե. այդ դեպքում նախապատվությունը պետք է տրվի ապակե կամ պոլիմերային մեկուսիչներին:

ՕԳ-ի վրա, որոնք անցնում են շահագործման համար առանձնահատուկ բարդ պայմաններում (լեռներ, ճահիճներ և այլն), երկշղթա և բազմաշղթա ՕԳ-ի վրա, էլեկտրիֆիկացված երկաթուղու քարշային ենթակայանները սնող ՕԳ-ի վրա և մեծ անցումների վրա, անկախ լարումից, պետք է կիրառել ապակե կամ համապատասխան հիմնավորման դեպքում` պոլիմերային մեկուսիչներ:

3) Շարաններում մեկուսիչների թվի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի VIII բաժնի պահանջներին համապատասխան:

4) Մեկուսիչները և ամրաններն ընտրվում են բնականոն ու վթարային ռեժիմներում ՕԳ-ի բեռնվածքներին համապատասխան` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 33-րդ և 34-րդ կետերում նշված կլիմայական պայմանների դեպքում:

Մեկուսիչների պահող շարանների հորիզոնական բեռնվածքը վթարային ռեժիմներում որոշվում է սույն ՏԿ-ի 43-րդ գլխի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերի համաձայն:

Մեկուսիչներում և ամրաններում հաշվարկային ճիգերը չպետք է գերազանցեն քայքայող բեռնվածքների արժեքները (մեխանիկական կամ էլեկտրամեխանիկական` մեկուսիչների համար, և մեխանիկական` ամրանների համար)` սահմանված ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով, բաժանված ըստ նյութի` gն հուսալիության գործակցի վրա:

ՕԳ-երի վրա, որոնք անցնում են տարեկան միջին մինուս 100C և ցածր ջերմաստիճան ունեցող շրջաններով կամ մինուս 500C և ցածր նվազագույն ջերմաստիճան ունեցող շրջաններով, հաշվարկային բեռնվածքները մեկուսիչներում և ամրանի մեջ բազմապատկվում են աշխատանքի պայմանների gd =1,4  գործակցով, մնացած ՕԳ-ի համար` gd =1,0:

5) Հուսալիության gն գործակիցները, ըստ նյութի, մեկուսիչների և ամրանի, պետք է լինեն առնվազն`

ա) բնական ռեժիմում`

 

ամենամեծ բեռնվածքների դեպքում

2,5

միջին շահագործման բեռնվածքների դեպքում մեկուսիչների

համար պահող շարանների համար

5,0

ձգիչ շարանների համար

6,0

բ) վթարային ռեժիմում`

 

500 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի համար

2,0

      400 կՎ լարման ՕԳ-ի համար

2,0

330 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի համար

1,8

գ) բնականոն և վթարային ռեժիմներում`

    կեռերի և ցցաձողերի համար

1,1

 

(5-րդ կետը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

6) Որպես մեկուսիչների երկշղթա ու բազմաշղթա պահող և ձգիչ մեկուսիչների շղթաների միջև մեխանիկական կապով (տե'ս սույն գլխի 15-րդ կետը) շարանների աշխատանքի հաշվարկային վթարային ռեժիմ պետք է ընդունել մեկ շղթայի խզումը: Ընդ որում, հաշվարկային բեռնվածքները հաղորդալարերից և մետաղաճոպաններից ընդունվում են սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 33-րդ կետում նշված կլիմայական պայմանների համար` այն ռեժիմներում, որոնք տալիս են բեռնվածքների ամենամեծ արժեքներ, իսկ հաշվարկային ճիգերն աշխատանքի մեջ մնացող մեկուսիչների շղթաներում չպետք է գերազանցեն մեկուսիչների մեխանիկական (էլեկտրամեխանիկական) քայքայող բեռնվածքի 90 տոկոսը:

7) Մեկուսիչների պահող և ձգիչ շարանների կառուցվածքները պետք է ապահովեն շինարարական, տեղակայման և վերանորոգման աշխատանքների կատարման հնարավորությունը:

8) Հաղորդալարերի ամրակապումը կախովի մեկուսիչներին և մետաղաճոպանների ամրակապումը պետք է կատարել խուլ պահող կամ ձգիչ սեղմակների օգնությամբ:

Հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային մեկուսիչներին պետք է կատարել լարային կապերով կամ հատուկ սեղմակներով:

9) Ռադիոխանգարումները, որոնք առաջանում են մեկուսիչների շարանների և ամրանի կողմից ՕԳ-ի ամենամեծ աշխատանքային լարման դեպքում, չպետք է գերազանցեն ազգային ստանդարտներով նորմավորված արժեքները:

10) 750 կՎ լարման ՕԳ-ի մեկուսիչների պահող շարանները պետք է իրագործվեն երկշղթա` հենարանի վրա առանձին ամրակապմամբ:

11) 330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի միջանկյալ-անկյունային հենարանների պահող շարանները պետք է լինեն երկշղթա:

12) 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա դժվարամատչելի տեղանքի պայմաններում պետք է կիրառել մեկուսիչների երկշղթա պահող և ձգիչ շարաններ` հենարանին առանձին ամրակապմամբ:

13) Մեկուսիչների երկշղթա պահող շարաններում պետք է շղթաները դասավորել ՕԳ-ի առանցքի երկայնքով:

14) Երեք և ավելի հաղորդալարերի տրոհված ֆազերով ՕԳ-ի հաղորդալարերի օղակները մեկուսիչների ձգված շարանների ամրանի հետ փոխհարվածից վնասվելուց պաշտպանելու համար դրանց վրա պետք է տեղակայված լինեն օղակի հաղորդալարերը շարանի ամրանին մոտենալու տեղերում ապահովիչ կցորդիչներ:

15) Մեկուսիչների երկշղթա և եռաշղթա ձգված շարանները պետք է նախատեսել հենարանի վրա առանձին ամրակապմամբ: Թույլատրվում է երեքից ավելի շղթաներով ձգված շարանները հենարանին ամրացնել առնվազն երկու կետում:

Տրոհված ֆազերի մեկուսիչների ձգիչ շարանների կառուցվածքն ու հենարանին միացնելու դրանց հանգույցը պետք է ապահովեն տրոհված ֆազի մեջ մտնող յուրաքանչյուր հաղորդալարի տեղակայումն ու ապատեղակայումը:

16) 330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա հենարանին շղթաների առանձին ամրակապմամբ մեկուսիչների ձգված շարաններում տեղադրված հաղորդալարով պետք է ապահովված լինի մեխանիկական կապ` շարանի բոլոր շղթաների միջև:

17) 330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի մեկուսիչների ձգիչ շարաններում հենամեջի կողմից պետք է տեղակայված լինի էկրանային պաշտպանական ամրան:

18) ՕԳ-ի մեկ հենամիջում թույլատրվում է մեկ միակցումից ոչ ավելի` յուրաքանչյուր հաղորդալարի և մետաղաճոպանի համար:

Փողոցների (երթանցների), սույն ՏԿ-ի 50-ից մինչև 53-րդ գլուխներում, 54-րդ գլխի 1-ին կետում, 56-րդ գլխի 2-րդ կետում թվարկված ճարտարագիտական կառույցների, ջրային տարածությունների հետ ՕԳ-ի փոխհատման հենամիջում հաղորդալարի (մետաղաճոպանի) վրա մեկ միակցում թույլատրվում է`

ա) պողպատալյումինե հաղորդալարերի դեպքում` ալյումինի 240 մմ2 և ավելի հատույթի մակերեսով` անկախ պողպատի պարունակությունից,

բ) պողպատալյումինե Ա/Պ1.49 հարաբերությամբ հաղորդալարերի դեպքում` ալյումինի հատույթի ցանկացած մակերեսով,

գ) 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով պողպատե մետաղաճոպանների դեպքում,

դ) ֆազը երեք պողպատալյումինե տրոհված հաղորդալարերի դեպքում` ալյումինե հատույթի 150 մմ2 և ավելի մակերեսով:

Հաղորդալարերի (մետաղաճոպանների) միացում չի թույլատրվում ՕԳ-ի` միմյանց հետ փոխհատվելու հենամեջերում փոխհատվող (վերին) ՕԳ-ի վրա, ինչպես նաև դյուրավառ հեղուկների և գազերի տեղափոխման ստորգետնյա և վերգետնյա խողովակաշարերի հաղորդալարերի հետ ՕԳ-ի փոխհատման հենամիջում:

19) Միացվող և ձգվող սեղմակներում հաղորդալարերի և մետաղաճոպանների խզման ամրությունը պետք է կազմի հաղորդալարերի և ճոպանների ձգման դեպքում խզման ճիգի 90 տոկոսից ոչ պակաս:

 

42. ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈՂԱԿՑՈՒՄԸ

 

1) Մետաղե և երկաթբետոնե հենարաններով 110-ից մինչև 750 կՎ օդային գծերն ամբողջ երկարությամբ պետք է պաշտպանված լինեն շանթի ուղղակի հարվածներից` մետաղաճոպաններով:

110-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի կամ դրանց հատվածների կառուցում` առանց մետաղաճոպանների, թույլատրվում է`

ա) տարվա ընթացքում 20-ից պակաս ամպրոպային ժամերով շրջաններում և 1 կմ2-ի վրա տարվա ընթացքում հողին պարպման 1,5-ից փոքր խտությամբ լեռնային շրջաններում,

բ) վատ հաղորդիչ բնահողերով շրջաններով անցնող (p103 Օմ.մ) ՕԳ-ի հատվածներում,

գ) սառցակեղևի պատի 25 մմ-ից ավելի հաշվարկային հաստությամբ ուղեգծի հատվածներում,

դ) հենարանի հողակցված մասերի նկատմամբ հաղորդալարի ուժեղացված մեկուսացմամբ ՕԳ-ի համար` պայմանով, որ գծի ամպրոպային անջատումների հաշվարկային թիվը չի գերազանցում մետաղաճոպանային պաշտպանությամբ նույնպիսի լարման ՕԳ-ի ամպրոպային անջատումների հաշվարկային թիվը:

Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերի համար հաշվարկով որոշված գծի ամպրոպային անջատումների թիվը և, հաշվի առած նաև շահագործման փորձը, առանց մեկուսացման ուժեղացման 110-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-երի համար չպետք է գերազանցի տարեկան երեք անգամը, իսկ 400 և 500 կՎ լարման ՕԳ-երի համար` տարեկան մեկ անգամը:

Նավթի և գազի արդյունահանման ու տեղափոխման օբյեկտների էլեկտրամատակարարման համար նախատեսված 110-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-երը պետք է պաշտպանված լինեն շանթի ուղղակի հարվածներից` մետաղաճոպաններով` ամբողջ երկարությամբ (անկախ ամպրոպային գործունեության ինտենսիվությունից և հողի տեսակարար համարժեք դիմադրությունից):

(1-ին կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

2) Ենթակայաններին ՕԳ-ի մոտեցումների պաշտպանությանն առաջադրվող պահանջները սահմանվում են` ելնելով ենթակայանների տրանսֆորմատորների և այլ սարքավորումների մեկուսացման մակարդակից:

3) Մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար ամպրոպապաշտպան մետաղաճոպանների կիրառում չի պահանջվում:

6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի վրա պետք է տեղակայել հաղորդալարերի մեկուսացման պաշտպանության սարքվածքներ` ամպրոպային վրածածկումներից ապահովման համար:

Մինչև 40 ամպրոպային ժամերով շրջաններում փայտե հենարաններով 110 կՎ լարման ՕԳ-ն մետաղաճոպաններով պաշտպանել չի պահանջվում, իսկ 40-ից ավելի ամպրոպային ժամերով շրջաններում մետաղաճոպաններով դրանց պաշտպանությունը պարտադիր է:

Փայտե հենարաններով 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-երի վրա, ըստ ամպրոպապաշտպանության պայմանների, մետաղե լայնակների կիրառում չի թույլատրվում:

4) Միակի մետաղե և երկաթբետոնե հենարանների մեկուսիչների շարանները, ինչպես նաև այդպիսի հենարաններով տեղամասերի ծայրային հենարանների և փայտե հենարաններով ՕԳ-ի թուլացած մեկուսացմամբ այլ տեղերը պետք է պաշտպանված լինեն պաշտպանիչ ապարատներով` փականային պարպիչներ (ՓՊ), գերլարումների ոչ գծային սահմանափակիչներ, խողովակավոր պարպիչներ (ԽՊ) և կայծային միջակայքեր (ԿՄԿ):

5) Ամպրոպային գերլարումներից ՕԳ-ի պաշտպանությունը մետաղաճոպաններով իրագործելիս` պետք է ղեկավարվել հետևյալով`

ա) միականգնակ մետաղե և երկաթբետոնե` մեկ մետաղաճոպանով հենարանները պետք է ունենան 300-ից ոչ ավելի պաշտպանության անկյուն, իսկ երկու մետաղաճոպաններով հենարանները` 200-ից ոչ ավելի,

բ) հաղորդալարերի հորիզոնական դասավորությամբ և երկու մետաղաճոպաններով մետաղե հենարանների վրա արտաքին հաղորդալարերի նկատմամբ պաշտպանության անկյունը 110-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի համար պետք է լինի 200-ից ոչ ավելի, 400 և 500 կՎ լարման ՕԳ-ի համար` 250-ից ոչ ավելի, 750 կՎ լարման ՕԳ-ի համար` 220-ից ոչ ավելի: Ըստ սառցակեղևի IV և բարձր շրջաններում ու հաղորդալարերի հաճախակի և ինտենսիվ «պարով» շրջաններում 110-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի համար թույլատրվում է մինչև 300 պաշտպանության անկյուն,

գ) ճակատամուտքային տիպի երկաթբետոնե և փայտե հենարանների վրա թույլատրվում է եզրային հաղորդալարերի նկատմամբ պաշտպանության անկյուն` 300-ից ոչ ավելի,

դ) ՕԳ-ն երկու մետաղաճոպաններով պաշտպանելիս` դրանց միջև հեռավորությունը հենարանի վրա պետք է լինի մետաղաճոպաններից մինչև հաղորդալարեր` ըստ ուղղաձիգի հեռավորության` հնգապատիկից ոչ ավելի, իսկ հենարանի վրա մետաղաճոպանների կախման 30 մ-ից ավելի բարձրության դեպքում մետաղաճոպանների միջև հեռավորությունը պետք է լինի մետաղաճոպանից մինչև հաղորդալար` ըստ ուղղաձիգի հեռավորության` հնգապատիկից ոչ ավելի` բազմապատկած 5,5√հ գործակցով, որտեղ h-ը հենարանի վրա մետաղաճոպանի կախման բարձրությունն է:

(5-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

6) ՕԳ-ի մետաղաճոպանի և հաղորդալարի միջև ուղղաձիգ հեռավորությունները հենամեջի մեջտեղում, առանց հաշվի առնելու դրանց շեղումը քամուց, ըստ ամպրոպային գերլարումներից պաշտպանության պայմանների` պետք է լինեն 6.16 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս և ոչ պակաս հենարանի վրա մետաղաճոպանի և հաղորդալարի միջև` ըստ ուղղաձիգի հեռավորության:

Հենամեջերի երկարությունների միջանկյալ արժեքների դեպքում հեռավորությունները որոշվում են միջարկմամբ:

7) Մետաղաճոպանների ամրակապումը 220 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի բոլոր հենարանների վրա պետք է կատարվի մեկուսիչների օգնությամբ` շունտված 40 մմ-ից ոչ պակաս չափսի կայծային միջակայքով (ԿՄԿ):

Մինչև 10 կմ երկարությամբ յուրաքանչյուր խարսխային հատվածում մետաղաճոպանները պետք է հողակցված լինեն մեկ կետում` խարսխային հենարանի վրա սարքավորելով հատուկ միջակապեր: Խարսխային հենամեջերի մեծ երկարության դեպքում կետերի թիվը հենամիջում ընտրվում է այնպես, որ ՕԳ-ի վրա կարճ միակցման դեպքում մետաղաճոպանում մակածված երկայնական էլեկտրաշարժ ուժի առավելագույն արժեքի դեպքում չառաջանա ՕԳ-ի կայծային միջակայքերի ծակում:

 

Աղյուսակ 6.16.

 

Մետաղաճոպանի և հաղորդալարերի միջև նվազագույն հեռավորությունները հենամեջի մեջտեղում

 

Հենամեջի
երկարությունը, մ
Նվազագույն
հեռավորությունը
մետաղաճոպանի և
հաղորդալարի միջև`
ըստ ուղղաձիգի, մ
Հենամեջի
երկարությունը, մ
Նվազագույն
հեռավորությունը
մետաղաճոպանի և
հաղորդալարի միջև`
ըստ ուղղաձիգի, մ
100
150
200
300
400
500
600
2,0
3,2
4,0
5,5
7,0
8,5
10,0
700
800
900
1000
1200
1500
-
11,5
13,0
14,5
16,0
18,0
21,0
-

 

220-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի` ենթակայանների մատույցների 1-ից մինչև 3 կմ երկարության վրա, 400 և 500 կՎ-ի դեպքում` 3-ից մինչև 5 կմ երկարության վրա, եթե մետաղաճոպանները չեն օգտագործվում ունակային առման, սառցակեղևի հալեցման կամ կապի համար, պետք է դրանց հողակցել յուրաքանչյուր հենարանի վրա (տե'ս սույն ՏԿ-ի նաև 45-րդ գլխի 15-րդ կետը):

150 կՎ-ից լարման ՕԳ-ում, եթե մետաղաճոպանի վրա սառցակեղևի հալեցում կամ բարձր հաճախականային կապուղիների կազմակերպում նախատեսված չէ, մետաղաճոպանի մեկուսացված ամրակապում պետք է կատարել միայն մետաղե և երկաթբետոնե խարսխային հենարանների վրա:

Մետաղաճոպանի չմեկուսացված ամրակապմամբ և հողի հետ կարճ միակցման 15 ԿԱ-ից մեծ հոսանքով ՕԳ-ի հատվածներում, ինչպես նաև ենթակայանների մատույցներում մետաղաճոպանի հողակցումը պետք է կատարվի սեղմակը շունտող միջակապի տեղադրմամբ:

Մետաղաճոպանները բարձր հաճախականային կապուղու սարքման համար օգտագործելիս` դրանք հենարանից մեկուսացվում են բարձր հաճախականային կապի ամբողջ երկարությամբ և հողակցվում ենթակայաններում և ուժեղացուցիչ կետերում` բարձր հաճախականային արգելափակոցների միջոցով:

Մետաղաճոպանային պահող ամրակապի մեջ մեկուսիչների թիվը որոշվում է բարձր հաճախականային կապուղիների պահանջվող հուսալիությունն ապահովելու պայմանով, բայց պետք է լինի երկուսից ոչ պակաս: Ձգիչ մետաղաճոպանային ամրակապի մեջ մեկուսիչների թիվը պետք է ընդունել պահող մետաղաճոպանային ամրակապի մեկուսիչների թվի համեմատությամբ կրկնակի:

Մեկուսիչները, որոնցից կախված է մետաղաճոպանը, պետք է շունտված լինեն կայծային միջակայքով: ԿՄԿ-ի չափն ընտրվում է հնարավոր նվազագույնը` ըստ հետևյալ պայմանների`

ա) ԿՄԿ-ի պարպման լարումն առնվազն 20 տոկոսով պետք է ցածր լինի մեկուսացնող մետաղաճոպանային ամրակապի պարպման լարումից,

բ) ԿՄԿ-ն չպետք է վրածածկվի մյուս հենարանների վրա հողի հետ միաֆազ կարճ միակցման դեպքում,

գ) ամպրոպային պարպումներից ԿՄԿ-ի վրածածկումների դեպքում պետք է տեղի ունենա արդյունաբերական հաճախականության ուղեկցող հոսանքի ինքնամարում:

500 կՎ լարման ՕԳ-ի վրա արդյունաբերական հաճախականության ուղեկցող հոսանքի աղեղի ինքնամարման և էլեկտրաէներգիայի կորստի իջեցման պայմանների լավացման համար պահանջվում է մետաղաճոպանների փոխխաչում:

Եթե ՕԳ-ի մետաղաճոպանների վրա նախատեսված է սառցակեղևի հալեցում, ապա մետաղաճոպանների մեկուսացված ամրակապումն իրագործվում է հալեցման ամբողջ հատվածի համար: Հալեցման տեղամասի մեկ կետում մետաղաճոպանները հողակցվում են հատուկ միջակապերի օգնությամբ: Մետաղաճոպանային մեկուսիչները շունտվում են ԿՄԿ-ով, որոնք պետք է լինեն նվազագույն, հալեցման լարումը պահող և ունենան մետաղաճոպանային շարանի պարպման լարումից փոքր պարպման լարում: ԿՄԿ-ի չափը պետք է ապահովի արդյունաբերական հաճախականության ուղեկցող հոսանքի աղեղի ինքնամարումը` կարճ միակցման կամ ամպրոպային պարպումների դեպքում դրա վրածածկման ժամանակ:

(7-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

8) Ճակատամուտքային տիպի փայտե հենարաններով ՕԳ-ի վրա ֆազերի միջև հեռավորությունը փայտով պետք է լինի առնվազն 3 մ` 35 կՎ լարման ՕԳ-ի համար, 4 մ` 110 կՎ լարման ՕԳ-ի համար, 4,8 մ` 150 կՎ լարման ՕԳ-ի համար, 5 մ` 220 կՎ լարման ՕԳ-ի համար:

Առանձին դեպքերում 110-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար հիմնավորումների առկայության դեպքում (կարճ միակցման ոչ մեծ հոսանքներ, ամպրոպային թույլ գործունեության շրջաններ և այլն) թույլատրվում է նշված հեռավորությունների նվազեցում` մինչև այն արժեքները, որոնք պահանջվում են մեկ աստիճանով ցածր լարմամբ ՕԳ-ի համար:

Միականգնակ փայտե հենարանների վրա թույլատրվում է հետևյալ հեռավորությունները փայտով. 0,75 մ` 3-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, 3,5 մ` 35 կՎ լարման ՕԳ-ի համար, հեռավորությունները հենամիջում սույն ՏԿ-ի 40-րդ գլխի 9-րդ կետի համաձայն պահպանելու պայմանով:

9) ՕԳ-ի մալուխային ներդիրները մալուխի երկու ծայրերում պետք է պաշտպանված լինեն ամպրոպային գերլարումներից` պաշտպանական ապարատներով: Պաշտպանական ապարատների հողակցող սեղմակը, մալուխի մետաղական թաղանթները և մալուխային կցորդչի իրանը պետք է միմյանց միացված լինեն ամենակարճ ճանապարհով: Պաշտպանական ապարատի հողակցող սեղմակը պետք է հողակցիչի հետ միացված լինի առանձին հաղորդչով:

Ամպրոպային գերլարումներից պաշտպանություն չի պահանջվում`

ա) մետաղաճոպաններով պաշտպանված 35-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի մեջ 1,5 կմ և ավելի երկարությամբ մալուխային ներդիրների համար,

բ) մինչև 20 կՎ լարման ՕԳ-ում 2,5 կմ և ավելի երկարությամբ մալուխային ներդիրները` կատարված պլաստիկ զանգվածով մեկուսացմամբ և թաղանթով մալուխներով, և այլ կառուցվածքների 1,5 կմ և ավելի երկարությամբ մալուխներով:

10) Ծովի մակարդակից մինչև 1000 մ բարձրության վրա անցնող ՕԳ-ի համար մեկուսչային հեռավորություններն օդով, լարման տակ գտնվող հաղորդալարերից և ամրանից մինչև հենարանների հողակցված մասերը պետք է լինեն 6.17 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս: Թույլատրվում է ըստ ամպրոպային գերլարումների մեկուսացման հեռավորությունների նվազեցում 6.17 աղյուսակում նշվածներից` պայմանով, որ ՕԳ-ի ամպրոպադիմակայունության մակարդակը նվազի 20 տոկոսից ոչ ավելի: Նվազագույն մեկուսչային հեռավորությունները, ըստ ներքին գերլարումների, ներկայացված են հաշվարկային պատիկության հետևյալ արժեքների համար` 4,5` 6-ից մինչև 10 կՎ լարման ՕԳ-ի համար` 3,5` 20-ից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար, 3` 110-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար, 2,7` 330 կՎ լարման ՕԳ-ի համար, 2.5` 400 և 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

Ներքին գերլարումների ավելի ցածր հաշվարկային պատիկության դեպքում թույլատրելի մեկուսչային հեռավորություններն վերահաշվարկվում են ըստ դրանց` համամասնորեն:

Հողակցող էջք չունեցող փայտե հենարանի և հոսանատար մասերի միջև մեկուսչային հեռավորություններն օդով թույլատրվում է փոքրացնել 10 տոկոսով` բացառությամբ այն հեռավորությունների, որոնք ընտրվում են ըստ հենարանի վրա բարձրանալու անվտանգության պայմանի:

ՕԳ-ն լեռնային շրջաններով անցնելու դեպքում նվազագույն մեկուսչային հեռավորությունները, ըստ աշխատանքային լարման և ըստ ներքին գերլարումների, պետք է մեծացված լինեն 6.17 աղյուսակում ներկայացվածի համեմատությամբ 1 տոկոսով` ծովի մակարդակից 1000 մ-ից բարձր յուրաքանչյուր 100 մ-ի համար:

(10-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

Աղյուսակ 6.17.

 

Հենարանի հոսանատար մասերից մինչև հողակցված մասերը նվազագույն մեկուսչային հեռավորությունները` օդով (լուսանցիկ)

Հաշվարկային պայմանը

Նվազագույն մեկուսչային հեռավորություն, սմ
ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 10

20

35

110

150

220

330

400

500

Ամպրոպային գերլարումները մեկուսիչների համար`
ցցաձողային
կախովի

20
20

30
35

40
40

-100

-130

-180

-260

-292

-320

Ներքին գերլարումները

10

15

30

80

110

160

215

255

300

Հենարանի վրա անվտանգ վերելքի ապահովումն առանց ՕԳ-ի անջատման

-

-

150

150

200

250

350

395

450

Աշխատանքային լարումը

-

7

10

25

35

55

80

100

115

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

11) Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերի միջև հենարանի վրա միմյանց հետ դրանց փոխհատման տեղում վերադասավորման, ճյուղավորման, մեկ դասավորությունից հաղորդալարի այլ դասավորության անցման դեպքերում պետք է լինեն 6.18 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 6.18.

 

Հենարանի վրա նվազագույն հեռավորությունը ֆազերի միջև

Հաշվարկային պայմանը

Նվազագույն մեկուսացման հեռավորությունը, սմ,
ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 10

20

35

110

150

220

330

400

500

Ամպրոպային գերլարումները

20

45

50

135

175

250

310

347

400

Ներքին գերլարումները

22

33

44

100

140

200

280

338

420

Ամենամեծ աշխատանքային լարումը

10

15

20

45

60

95

140

165

200

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

12) Ամպրոպային գերլարումներից ՕԳ-ի պաշտպանության նկատմամբ լրացուցիչ պահանջները միմյանց հետ դրանց փոխհատման և զանազան կառույցների հետ փոխհատման դեպքում նշված են սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 10-րդ, 50-րդ գլխի 7-րդ, 53-րդ գլխի 4-րդ կետերում:

13) Երկշղթա 110 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ի վրա, որոնք պաշտպանված են մետաղաճոպանով, երկշղթա ամպրոպային վրածածկումների քանակի իջեցման համար թույլատրվում է շղթաներից մեկի մեկուսացման ուժեղացում` 20-30 տոկոսով` մյուս շղթայի մեկուսացման համեմատությամբ:

14) ՕԳ-ի վրա պետք է հողակցվեն`

ա) ամպրոպապաշտպան մետաղաճոպան կամ շանթապաշտպան այլ սարքվածքներ ունեցող հենարանները,

բ) 3-ից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի երկաթբետոնե և մետաղե հենարանները,

գ) հենարանները, որոնց վրա տեղակայված են ուժային կամ չափիչ տրանսֆորմատորները, զատիչները, ապահովիչները և այլ ապարատներ,

դ) 110-ից մինչև 500 կՎ լարման առանց մետաղաճոպանների և շանթապաշտպան այլ սարքվածքների ՕԳ-ի մետաղե և երկաթբետոնե հենարանները, եթե դա անհրաժեշտ է ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի աշխատանքն ապահովելու համար:

ՕԳ-ի փայտե հենարանները և մետաղե լայնակներով, առանց մետաղաճոպանների և շանթապաշտպանության այլ սարքվածքների, փայտե հենարանները չեն հողակցվում:

Հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները, որոնք նշված են սույն կետի «ա» ենթակետում, մինչև 50 մ դրանց բարձրության դեպքում պետք է լինեն 6.19 աղյուսակում ներկայացվածներից ոչ ավելի, իսկ հենարանների 50 մ-ից ավելի բարձրության դեպքում` 6.19 աղյուսակում ներկայացվածների համեմատությամբ 2 անգամ ցածր: Երկշղթա և բազմաշղթա ՕԳ-ի հենարանների վրա, անկախ գծի լարումից և հենարանների բարձրությունից, հողակցող սարքվածքների դիմադրությունը 6.19 աղյուսակում ներկայացվածների համեմատությամբ պետք է փոքրացնել 2 անգամ:

Թույլատրվում է հենարանների մի մասի հողակցման դիմադրության գերազանցում նորմավորվող արժեքների համեմատությամբ, եթե կան հողակցման դիմադրության իջեցված արժեքներով հենարաններ, իսկ ամպրոպային անջատումների սպասելի թիվը չի գերազանցում ՕԳ-ի բոլոր հենարանների համար 6.19 աղյուսակի պահանջները կատարելիս ստացվող արժեքները:

ՕԳ-ի հենարանների համար, որոնք դասավորված են ծովի մակարդակից ավելի քան 700 մ բարձրության վրա, 6.19 աղյուսակում նշված հողակցման դիմադրությունների արժեքները կարող են մեծացվել 2 անգամ: Սույն կետի «բ» ենթակետում նշված հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները 3-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, որոնք անցնում են բնակեցված տեղանքով, ինչպես նաև 35 կՎ լարման բոլոր ՕԳ-երի համար պետք է լինեն 6.19 աղյուսակում ներկայացվածներից ոչ ավելի. 3-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, որոնք անցնում են չբնակեցված տեղանքով, մինչև p=100 Օմ.մ տեսակարար դիմադրությամբ բնահողերում` 30 Օմ-ից ոչ ավելի, իսկ p =100 Օմ.մ ունեցող բնահողերում` 0,3 Օմ-ից ոչ ավելի:

 

Աղյուսակ 6.19.

 

ՕԳ-ի հենարանների հողակցող սարքվածքների ամենամեծ թույլատրվող դիմադրությունը

 

Բնահողի տեսակարար համարժեք
դիմադրությունը, r, Օմ.մ

Հողակցող սարքվածքի ամենամեծ դիմադրությունը, Օմ

մինչև 100

10

100-ից ավելի, մինչև 500

15

500-ից ավելի, մինչև 1000

20

1000-ից ավելի, մինչև 5000

30

5000-ից ավելի

610-3p

 

 

110 կՎ-ից բարձր, սույն կետի «գ» ենթակետում նշված ՕԳ-ի հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները պետք է լինեն 6.19 աղյուսակում ներկայացվածներից ոչ ավելի, իսկ 3-ից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար` չպետք է գերազանցեն 30 Օմ-ը:

Սույն կետի «դ» ենթակետում նշված հենարանների հողակցման դիմադրությունները որոշվում են ՕԳ-ն նախագծելիս:

Մետաղաճոպաններով պաշտպանված ՕԳ-ի համար ըստ շանթապաշտպանության պայմանների իրագործված հողակցող սարքվածքների դիմադրությունները պետք է ապահովված լինեն անջատված մետաղաճոպանի դեպքում, իսկ ըստ մնացած պայմանների` չանջատված մետաղաճոպանի դեպքում:

ՕԳ-ի հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները պետք է ապահովվեն և չափվեն արդյունաբերական հաճախականության հոսանքների դեպքում ամռանը` դրանց ամենամեծ արժեքների ժամանակահատվածում: Թույլատրվում է չափումներ կատարել այլ ժամանակահատվածներում` արդյունքները ճշգրտելով սեզոնային գործակիցների կիրառման եղանակով, սակայն չպետք է չափումներ կատարել այլ ժամանակահատվածում, երբ հողակցող սարքվածքների դիմադրության արժեքի վրա էական ազդեցություն է թողնում բնահողի սառցակալումը:

Երկաթբետոնե հենարանը հողակցող սարքվածքին միացնելու տեղը պետք է մատչելի լինի չափումներ կատարելու համար:

15) 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի հենարանների երկաթբետոնե հիմքերը կարող են օգտագործվել որպես բնական հողակցիչներ (բացառություն են սույն գլխի 16-րդ և 51-րդ գլխի 5-րդ կետերը) հիմքի խարսխային հեղույսների և ամրանի միջև մետաղական կապի իրականացման դեպքում, և երկաթբետոնե` պոլիմերային նյութերով ջրամեկուսացման բացակայության դեպքում:

Երկաթբետոնե հենարանների և հիմքերի ծածկումը հանքաձյութով չի ազդում դրանց օգտագործման վրա` որպես բնական հողակցիչների:

16) 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ն կավային, մերձկավային, մերձավազային և նման P 1000 Օմ.մ տեսակարար դիմադրությամբ բնահողերով անցնելիս պետք է երկաթբետոնե հիմքերի, հենարանների և խորթուկների ամրանն օգտագործել որպես բնական հողակցիչներ` առանց արհեստական հողակցիչների լրացուցիչ տեղադրման կամ դրանց զուգորդման: Ավելի մեծ տեսակարար դիմադրությամբ բնահողերում երկաթբետոնե հենարանների բնական հաղորդականությունը պիտի հաշվի չառնել, իսկ հողակցող սարքվածքի պահանջվող դիմադրությունը պետք է ապահովվի միայն արհեստական հողակցիչների կիրառմամբ:

35 կՎ լարման ՕԳ-ի հենարանների հողակցող սարքվածքների պահանջվող դիմադրությունները պետք է ապահովվեն արհեստական հողակցիչների կիրառմամբ, իսկ հիմքերի, հենարանների ստորգետնյա մասերի և խորթուկների բնական հաղորդականությունը հաշվարկներում չպետք է հաշվի առնել:

17) Երկաթբետոնե հենարանները, որպես հողակցող հաղորդիչներ, հողակցելու համար պետք է օգտագործել կանգնակների լարված և չլարված երկայնական ամրանի այն տարրերը, որոնց մետաղե տարրերը միացված են միմյանց և կարող են միացվել հողակցիչին:

Կանգնակից դուրս կամ դրա մեջ որպես հողակցող հաղորդիչ, անհրաժեշտության դեպքում, կարող է անցկացվել հատուկ հաղորդիչ: Հողակցման համար օգտագործվող ամրանի տարրերը պետք է բավարարեն ջերմային դիմակայունությունը` կարճ միակցման հոսանքները հոսելիս: Կարճ միակցման ժամանակահատվածում ձողերը պետք է տաքանան ոչ ավելի, քան 600C-ով:

Երկաթբետոնե հենարանների ձգալարերը պետք է օգտագործվեն որպես լրացուցիչ հողակցող հաղորդիչներ` լրացնող ամրանին:

Մետաղաճոպանները, որոնք հողակցվում են սույն գլխի 7-րդ կետի համաձայն, և մեկուսիչների շարանը երկաթբետոնե հենարանների լայնակին ամրակապող մասերը պետք է մետաղական կապով միացվեն հողակցող էջքին կամ հողակցված ամրանին:

18) ՕԳ-ի հենարանի վրա յուրաքանչյուր հողակցող էջքի հատույթը պետք է լինի 35 մմ2-ից ոչ պակաս, իսկ միալար էջքերի համար տրամագիծը պետք է լինի 11 մմ-ից ոչ պակաս (հատույթը` 78,5 մմ2): Էջքերի քանակը պետք է լինի երկուսից ոչ պակաս:

Օդի տարեկան միջին 60 տոկոս և ավելի հարաբերական խոնավություն ունեցող շրջանների համար, ինչպես նաև միջավայրի ներազդման միջին և բարձր ագրեսիվ աստիճանների դեպքում հողակցող էջքերը բնահողի մեջ` դրանց մուտքի տեղում պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից` շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

Հաղորդիչների քայքայման վտանգի առկայության դեպքում պետք է մեծացնել դրանց հատույթը կամ կիրառել ցինկապատ հողակցիչներ:

19) ՕԳ-ի հենարանների հողակցիչները պետք է գտնվեն առնվազն 0,5 մ խորության վրա, իսկ հերկված հողի մեջ` 1 մ: Հենարանները ժայռային բնահողերում տեղակայելիս` թույլատրվում է ճառագայթային հողակցիչների անցկացում ուղղակիորեն քանդովի շերտի տակ` ժայռային ապարներից վերև, շերտի 0,1 մ-ից ոչ պակաս հաստության դեպքում: Այդ շերտի ավելի փոքր հաստության կամ դրա բացակայության դեպքում պետք է անցկացնել հողակցիչներ` ժայռի մակերևույթով` դրանք ծածկելով ցեմենտային շաղախով:

 

43. ՀԵՆԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՀԻՄՔԵՐ

 

1) ՕԳ-ի հենարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի` խարսխային հենարաններ, որոնք ամբողջությամբ իրենց վրա են ընդունում հենարանին հարակից հենամեջերի հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժը, և միջանկյալ, որոնք չեն ընդունում հաղորդալարերի ձգաուժը կամ ընդունում են մասնակի: Խարսխային հենարանների բազայի վրա կարող են սարքվել ծայրային և վերադասավորման հենարանները: Միջանկյալ և խարսխային հենարանները կարող են լինել ուղիղ և անկյունային:

Դրանց վրա տեղակայված շղթաների թվից կախված` հենարանները լինում են միաշղթա, երկշղթա և բազմաշղթա:

Հենարանները կարող են սարքվել ազատ կանգնած և ձգալարերով:

Միջանկյալ հենարանները կարող են լինել ճկուն և կոշտ կառուցվածքի, իսկ խարսխային հենարանները պետք է լինեն կոշտ: Մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար թույլատրվում է ճկուն կառուցվածքի խարսխային հենարանների կիրառում:

Կոշտ կառուցվածքի հենարանների խմբին են պատկանում այն հենարանները, որոնց կատարի շեղումը (առանց հիմքերի պտույտի հաշվառման) հաշվարկային բեռնվածքների ըստ սահմանային վիճակների երկրորդ խմբի ներազդման` չի գերազանցում հենարանի բարձրության 1/100-ը: Հենարանի կատարի` հենարանի բարձրության 1/100-ից ավելի շեղման դեպքում հենարանները դասվում են ճկուն կառուցվածքի հենարանների խմբին:

Խարսխային տեսակի հենարանները կարող են լինել բնականոն և թեթևացված կառուցվածքի (տե'ս սույն գլխի 11-րդ կետը):

2) Խարսխային հենարանները պետք է կիրառել այն տեղերում, որոնք որոշվում են ՕԳ-ի վրա աշխատանքի պայմաններով` դրա կառուցման և շահագործման ընթացքում, ինչպես նաև հենարանի կառուցվածքի աշխատանքի պայմաններով: Բնականոն կառուցվածքի խարսխային հենարանների կիրառմանը ներկայացվող պահանջները սահմանվում են սույն գլխով:

35 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի խարսխային հենարանների հեռավորությունը պետք է լինի 10 կմ-ից ոչ ավելի, իսկ դժվարամատչելի տեղանքով և առանձնահատուկ բարդ տեղանքով անցնող ՕԳ-ում` 5 կմ-ից ոչ ավելի:

Ցցաձողային մեկուսիչների վրա ամրացված հաղորդալարերով 20 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ում խարսխային հենարանների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 1,5 կմ` ըստ սառցակեղևի I-III շրջանների, և 1,0 կմ` ըստ սառցակեղևի IV և ավելի շրջանների:

Կախովի մեկուսիչներով 20 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ում խարսխային հենարանների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 3 կմ-ը:

3) Սահմանային վիճակները, ըստ որոնց կատարվում է ՕԳ-ի հենարանների, հիմքերի և հիմնատակերի հաշվարկը, ստորաբաժանվում են երկու խմբի:

Առաջին խումբը ներառում է այն սահմանային վիճակները, որոնք հանգեցնում են տարրերը կրելու ունակության կորստի կամ շահագործման մեջ դրանց լրիվ անպիտանիության, այսինքն` դրանց ցանկացած բնույթի քայքայման: Այդ խմբին են պատկանում ամենամեծ արտաքին բեռնվածքների և ամենացածր ջերմաստիճանային վիճակները, այսինքն` այն պայմաններում, որոնք կարող են հանգեցնել հենարանների վրա ամենամեծ ծռող և ոլորող պահերի, հենարանների և հիմքերի վրա ամենամեծ սեղմող կամ ձգող ճիգերի:

Երկրորդ խումբն ընդգրկում է այն սահմանային վիճակները, որոնց դեպքում ծագում են տարրերի անթույլատրելի ձևախախտումներ, տեղաշարժեր կամ շեղումներ, որոնք խախտում են բնականոն շահագործումը. այդ խմբին են պատկանում վիճակները` հենարանների ամենամեծ ճկվածքների դեպքում:

Ըստ սահմանային վիճակների` հաշվարկի մեթոդը նպատակ ունի թույլ չտալու որոշակի հավանականությամբ առաջին և երկրորդ խմբերի սահմանային վիճակների առաջացումը շահագործման ընթացքում, ինչպես նաև առաջին խմբի սահմանային վիճակների առաջացումը` ՕԳ-ի կառուցման աշխատանքներ կատարելիս:

4) ՕԳ-ի շինարարական կառուցվածքների վրա ներազդող բեռնվածքները, կախված գործողության տևողությունից, ստորաբաժանվում են հաստատուն և ժամանակավոր (երկարատև, կարճատև, հատուկ) տեսակների:

Հաստատուն բեռնվածքների թվին են պատկանում մետաղաճոպանների, շինարարական կառուցվածքների, մեկուսիչների շարանի, գծային ամրանի սեփական կշիռը, տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում հաղորդալարերի և մետաղաճոպանների պրկումը, քամու և սառցակեղևի բացակայության դեպքում կառուցվածքների նախնական լարման ներգործությունը, ինչպես նաև ջրի ճնշումից բեռնվածքները գետերի հուներում:

Երկարատև բեռնվածքների թվին են պատկանում այն բեռնվածքները, որոնք առաջանում են հիմքերի անհավասարաչափ ձևախախտման ներազդմամբ, որոնք չեն ուղեկցվում բնահողի կառուցվածքի փոփոխությամբ, ինչպես նաև բետոնի նստեցմամբ և սողքի ներազդմամբ:

Կարճատև բեռնվածքների թվին են պատկանում քամու ճնշումը սառցակեղևից ազատ և սառցակեղևով պատված հաղորդալարերի, մետաղաճոպանների և հենարանների վրա, հաղորդալարերի, մետաղաճոպանների հենարանների վրա սառցակեղևի ծածկույթի կշիռը, հաղորդալարերի և մետաղաճոպանների ավելի մեծ ձգաուժի, քան տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում դրանց արժեքները, գետերի հուներում հենարանների և հիմքերի վրա ջրի ճնշումից և սառցի ճնշումից բեռնվածքները, կառուցվածքների պատրաստման և տեղափոխման, ինչպես նաև շինարարական կառուցվածքների, հաղորդալարերի մետաղաճոպանների տեղակայման ժամանակ ծագող բեռնվածքները:

Հատուկ բեռնվածքների թվին են պատկանում բեռնվածքները, որոնք ծագում են հաղորդալարերի և մետաղաճոպանների խզման դեպքում, ինչպես նաև սեյսմիկ ներազդումների ժամանակ:

5) ՕԳ-ի հենարանները, հիմքերը և հիմնատակերը պետք է հաշվարկված լինեն` ըստ սահմանային վիճակների առաջին և երկրորդ խմբերի բնականոն ռեժիմների զուգորդման, և ՕԳ-ի վթարային ու տեղակայման` ըստ սահմանային վիճակների առաջին խմբի ռեժիմների զուգորդման դեպքերի համար:

Հենարանների, հիմնատակերի և հիմնատակերի հիմքերի հաշվարկն ըստ ամրության և կայունության պետք է կատարվի սահմանային վիճակների առաջին խմբի բեռնվածքի համար:

Հենարանների, հիմնատակերի և դրանց տարրերի հաշվարկն ըստ դիմակայունության և ձևախախտումների կատարվում է սահմանային վիճակների երկրորդ խմբի բեռնվածքների համար:

Հենարանները, հիմնատակերը և հիմքերը պետք է հաշվարկվեն արտաքին միջավայրի բեռնվածքների և ներգործությունների համար որոշակի դեպքերում (ջրի ողողիչ գործողության ներգործությունը, ալիքների, սառույցի կիտման ճնշումները, բնահողի ճնշում և այլն), որոնք ընդունվում են շինարարական նորմերին համապատասխան կամ այլ նորմատիվային փաստաթղթերով:

Լրացուցիչ հաշվի է առնվում հետևյալը`

ա) տեղակայման ռեժիմներում կառուցվածքի առանձին տարրերի ժամանակավոր ուժեղացման հնարավորությունը,

բ) երկաթբետոնե հենարանների և հիմքերի հաշվարկը, ըստ ճաքերի բացման, բնականոն ռեժիմներում կատարվում է սահմանային վիճակների երկրորդ խմբի բեռնվածքների համար, ընդ որում, կարճատև բեռնվածքներն իջեցվում են 10 տոկոսով, ագրեսիվ միջավայրի պայմաններում հենարանների և հիմնատակերի օգտագործման դեպքում կարճատև բեռնվածքների իջեցում չի կատարվում,

գ) հենարանի կատարի շեղումը երկրորդ խմբի սահմանային բեռնվածքների դեպքում չպետք է հանգեցնի սույն ՏԿ-ով սահմանված մեկուսչային հեռավորությունների խախտմանը` հոսանատար մասերից (հաղորդալարերից) մինչև հենարանի հողակցված տարրերը և մինչև հողի մակերևույթ ու փոխհատվող ճարտարագիտական կառուցվածքները,

դ) ճկուն կառուցվածքի հենարանների հաշվարկը կատարվում է ըստ ձևախախտ սխեմայի (հաշվի առնելով լրացուցիչ ճիգերը, որոնք ծագում են կշռային բեռնվածքներից` հենարանի ձևախախտման ժամանակ սահմանային վիճակների առաջին և երկրորդ խմբերի համար),

ե) 6 բալից բարձր սեյսմիկ շրջաններում տեղակայված հենարանների հաշվարկն ըստ սեյսմիկ բեռնվածքների ներազդման պետք է կատարվի սեյսմիկ շրջաններում շինարարության համար շինարարական նորմերին համապատասխան, ընդ որում, հաշվարկային բեռնվածքները սառցակեղևի կշռից, բնականոն ռեժիմներում հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժից բազմապատկվում են զուգորդումների y =0,8 գործակցով:

6) Հենարանները պետք է հաշվարկվեն բնականոն ռեժիմներում, սահմանային վիճակների առաջին և երկրորդ խմբերի համար` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 33-րդ կետի «դ», «ե», «զ» ենթակետերում և նույն գլխի 35-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում նշված պայմանների զուգորդմամբ:

Խարսխային տեսակի հենարանները և միջանկյալ անկյունային հենարանները պետք է հաշվարկվեն սույն ՏԿ-ի նաև 38-րդ գլխի 33-րդ կետի «բ» ենթակետի պայմանների համար, եթե հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժերն այդ ռեժիմում ավելի մեծ են, քան ամենամեծ բեռնվածքների ռեժիմում:

Խարսխային հենարանները պետք է հաշվարկված լինեն հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժերի տարբերության համար, որը ծագում է հենարանի երկու կողմերում տրված հենամեջերի արժեքների անհավասարության հետևանքով: Ընդ որում, ձգաուժերի տարբերության հաշվարկի համար պայմանները որոշվում են հենարանի կառուցվածքը նախագծելիս:

Ծայրային հենարանները պետք է հաշվարկվեն նաև բոլոր հաղորդալարերի և մետաղաճոպանների միակողմանի ձգաուժերի համար:

Երկշղթա հենարանները բոլոր ռեժիմներում պետք է հաշվարկված լինեն նաև այն պայմանների համար, երբ տեղակայված է միայն մեկ շղթան:

7) ՕԳ-ի միջանկյալ հենարանները` մեկուսիչների նեցուկային շարաններով և խուլ սեղմակներով, պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմում` ըստ սահմանային վիճակների առաջին խմբի` հաշվարկային պայմանական հորիզոնական Tվթ ստատիկ բեռնվածքի համար (տե'ս սույն գլխի 8-րդ կետը):

Հաշվարկը կատարվում է հետևյալ պայմանների դեպքում`

ա) խզված են հենամեջի մեկ ֆազի հաղորդալարը կամ հաղորդալարերը (հենարանի վրա հաղորդալարերի ցանկացած թվի դեպքում), մետաղաճոպանները խզված չեն,

բ) խզված է հենամեջի մեկ մետաղաճոպանը (տրոհված մետաղաճոպանի համար դրա բոլոր բաղադրիչները), հաղորդալարերը խզված չեն:

Պայմանական բեռնվածքները գործադրվում են այն ֆազի կամ մետաղաճոպանի ամրացման տեղերում, որոնց խզման դեպքում ճիգերը հաշվարկվող տարրերում ստացվում են ամենամեծը: Ընդ որում, հաշվարկի համար ընդունվում են սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-րդ կետի «ա» ենթակետում նշված պայմանների զուգորդումները:

8) Հաշվարկային պայմանական հորիզոնական ստատիկ Tվթ բեռնվածքը հաղորդալարերից հենարանների վրա ընդունվում է հավասար`

ա) չտրոհված ֆազերով ՕԳ-ի համար.

ազատ կանգնած մետաղե հենարանների, ցանկացած նյութից, ձգալարերի վրա հենարանների, A(Ա)-ձև և այլ տեսակների կոշտ հենարանների համար` ալյումինե մասի մինչև 185 մմ2 մակերեսով հատույթի հաղորդալարերով` 0,5 Tmax,

ալյումինե մասի 205 մմ2 և ավելի մակերեսով հատույթի հաղորդալարերով` 0,4 Tmax,

երկաթբետոնե ազատ կանգնած հենարանների համար` ալյումինե մասի հատույթի մինչև 185 մմ2 մակերեսով հաղորդալարերով` 0,3 Tmax, ալյումինե մասի հատույթի 205 մմ2 և ավելի մակերեսով հատույթի հաղորդալարերով` 0,25 Tmax,

փայտե ազատ կանգնած հենարանի համար` ալյումինե մասի հատույթի մինչև 185 մմ2 մակերեսով հաղորդալարերի համար` 0,25 Tmax, ալյումինե մասի 205 մմ2 և ավելի մակերեսով հատույթի համար` 0,2 Tmax, որտեղ Tmax-ը ամենամեծ հաշվարկային բեռնվածքն է հաղորդալարերի ձգաուժից (տե'ս սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 32-րդ կետը),

այլ տեսակի հենարանների համար (նոր նյութերից հենարաններ, մետաղե ճկուն հենարաններ և այլն), հաշվարկվող հենարանների ճկունությունից կախված` վերը նշված սահմաններում.

բ) մինչև 330 կՎ լարման տրոհված ֆազերով ՕԳ-ի վրա չտրոհված ֆազերի համար սույն գլխի 1-ին կետում նշված արժեքները լրացուցիչ գործակիցներով բազմապատկելով. 0,8` երկու հաղորդալարերի տրոհման դեպքում, 0,7` երեք հաղորդալարի և 0,6` չորս հաղորդալարի.

գ) երեք և ավելիի տրոհված ֆազերով 400 և 500 կՎ լարման ՕԳ-ի համար` 0,15 Tmax, բայց ոչ պակաս 18 կՆ:

Հաշվարկներում թույլատրվում է հաշվի առնել չխզված հաղորդալարերի և մետաղաճոպանների պահող ազդեցությունը տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում` առանց սառցակեղևի և քամու: Ընդ որում, հաշվարկային պայմանական բեռնվածքները պետք է որոշել` ինչպես սույն կետի «ա» ենթակետում, իսկ պահող հաղորդալարերում և մետաղաճոպաններում ծագող մեխանիկական լարումները չպետք է գերազանցեն դրանց խզման ճիգի 70 տոկոսը:

Երկայնական բեռնվածքի փոխանցումը միջանկյալ հենարանին սահմանափակող միջոցների կիրառման դեպքում (բազմահոլովակ կախոցներ, ինչպես նաև այլ միջոցներ) հաշվարկը պետք է կատարել այն բեռնվածքների համար, որոնք ծագում են այդ միջոցների օգտագործման ժամանակ` ոչ ավելի խուլ սեղմակներում հաղորդալարերի կախման դեպքում ընդունվող պայմանական բեռնվածքներից:

(8-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

9) Հաշվարկային պայմանական հորիզոնական ստատիկ Tվթ բեռնվածքը միջանկյալ հենարանների վրայի մետաղաճոպաններից ընդունվում է հավասար`

ա) միակի մետաղաճոպանին` 0,5 Tmax,

բ) տրոհված մետաղաճոպանին (երկու բաղադրիչներից) 0,4 Tmax, բայց ոչ պակաս 20 կՆ, որտեղ Tmax-ը ամենամեծ հաշվարկային բեռնվածքն է մետաղաճոպանների ձգաուժից (տե'ս սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 32-րդ կետը):

10) Ցցաձողային մեկուսիչներով միջանկյալ հենարանները պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմում մեկ հաղորդալարի խզման համար, որը հենարանի տարրերում տալիս է ամենամեծ ճիգերը` հաշվի առնելով հենարանների ճկունությունը և չխզված հաղորդալարերի պահող ազդեցությունը: Հաշվարկային պայմանական հորիզոնական ստատիկ Tվթ բեռնվածքը կանգնակների և կցուրդների վրա ընդունվում է 0,3 Tmax-ին հավասար, բայց ոչ պակաս 3 կՆ, որտեղ Tmax-ը նույնն է, ինչ և սույն գլխի 7-րդ կետը:

11) Խարսխային տիպի հենարանները պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմում` սահմանային բեռնվածքների երկրորդ խմբի այն հաղորդալարերի և մետաղաճոպանների խզման համար, որոնց խզման դեպքում դիտարկվող տարրերում ճիգերն ստացվում են առավելագույն:

Հաշվարկը կատարվում է հետևյալ պայմանների համար`

ա) ալյումինե և պողպատե բոլոր հատույթների հաղորդալարերով, ալյումինե համաձուլվածքի բոլոր հատույթների հաղորդալարերով, պողպատալյումինե հաղորդալարով և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից` պողպատե միջուկով հաղորդալարերով` դրանց ալյումինե մասի հատույթի մինչև 150 մմ2 մակերեսով հաղորդալարերով, որոնք`

խզված են մեկ հենամեջի երկու ֆազերի հաղորդալարերը հենարանի վրայի շղթաների ցանկացած թվի դեպքում. մետաղաճոպանները չեն խզված (խարսխային բնականոն հենարաններ),

խզված են մեկ հենամեջի մեկ ֆազի հաղորդալարերը հենարանի վրայի շղթաների ցանկացած թվի դեպքում. մետաղաճոպանները խզված չեն (խարսխային թեթևացրած և ծայրային հենարաններ).

բ) պողպատալյումինե հաղորդալարերով և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից պողպատե միջուկով հաղորդալարերով` դրանց ալյումինային մասի հատույթի 185 մմ2 և ավելի մակերեսով, ինչպես նաև որպես հաղորդալարեր օգտագործվող ՏԿ (TK) տեսակի բոլոր հատույթների պողպատե ճոպաններով ՕԳ-ի հենարանների համար. խզված են մեկ հենամեջի մեկ ֆազի հաղորդալարերը` հենարանի վրա շղթաների ցանկացած թվի դեպքում, մետաղաճոպանները խզված չեն (խարսխային բնականոն և ծայրային հենարաններ).

գ) ՕԳ-ի հենարանների համար, անկախ կախվող հաղորդալարերի մակնիշից և հատույթից, խզված է մեկ հենամեջի մեկ մետաղաճոպանը (տրոհված մետաղաճոպանի դեպքում` բոլոր բաղադրիչները), հաղորդալարերը խզված չեն: Կլիմայական պայմանների զուգորդումներն ընդունվում են սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի համաձայն:

12) Խարսխային տեսակի հենարանները պետք է ստուգվեն տեղակայման ռեժիմում` ըստ սահմանային վիճակների երկրորդ խմբի հետևյալ պայմանների համար`

ա) մեկ հենամիջում տեղակայված են բոլոր հաղորդալարերը և մետաղաճոպանները, մյուս հենամիջում հաղորդալարեր և մետաղաճոպաններ չեն տեղակայված: Տեղակայված հաղորդալարերում և մետաղաճոպաններում ձգաուժն ընդունվում է հավասար 0,6 Tmax, որտեղ Tmax-ը հաղորդալարերի և մետաղաճոպանների առավելագույն հաշվարկային հորիզոնական ճիգն է (տե'ս սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 32-րդ կետը): Ընդ որում, կլիմայական պայմանների զուգորդումներն ընդունվում են ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 36-րդ կետի:

Այս ռեժիմում մետաղե հենարանները և դրանց ամրացումները պետք է ունենան նորմերով պահանջվող ամրություն` առանց ժամանակավոր ձգալարերի տեղակայման.

բ) հենամեջերից մեկում հենարանի վրա հաղորդալարերի ցանկացած թվի դեպքում հաջորդաբար և ցանկացած կարգով տեղակայվում են մեկ շղթայի հաղորդալարերը, իսկ մետաղաճոպանները տեղակայված չեն.

գ) հենամեջերից մեկում մետաղաճոպանների ցանկացած թվի դեպքում հաջորդաբար և ցանկացած կարգով տեղակայվում են մետաղաճոպանները, իսկ հաղորդալարերը տեղակայված չեն:

Ըստ սույն կետի «բ» և «գ» ենթակետերի` ստուգումների ժամանակ թույլատրվում է նախատեսել հենարանների առանձին տարրերի ժամանակավոր ուժեղացում և ժամանակավոր ձգալարերի տեղակայում:

13) ՕԳ-ի հենարանները պետք է ստուգվեն հաշվարկային բեռնվածքների համար, որոնք համապատասխանում են նախագծով ընդունված տեղակայման եղանակին` հաշվի առնելով բաղադրիչները քարշային մետաղաճոպանի ճիգերից, տեղակայվող հաղորդալարերի (մետաղաճոպանների), մեկուսիչների, տեղակայման հարմարանքների և տեղակայող անձի ու դրա գործիքների կշիռը:

Յուրաքանչյուր հաղորդալարի ամրակապման հանգույցը (բլթանցք, դիաֆրագմա և այլն) տրոհված ֆազի հաղորդալարերի առանձին ամրակապման ժամանակ պետք է հաշվարկվի` հաշվի առնելով կախոցի խզված շղթայի հաղորդալարերից ֆազի մնացած հաղորդալարերի բեռնվածքի վերաբաշխումը:

Հենարանի տարրերը պետք է պահեն գործիքների և հավաքակցողի կշիռներից ուղղաձիգ բեռնվածքը (որի հաշվարկային արժեքը հավասար է 1,3 կՆ)` զուգորդված բնականոն ռեժիմում, տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում սառցակեղևից ազատ հաղորդալարերի և մետաղաճոպանների բեռնվածքների, ինչպես նաև վթարային և տեղակայման ռեժիմների բեռնվածքների հետ:

Հենարանի վրա հաշվարկային բեռնվածքները հավաքակցման ռեժիմներում, որը կազմված է տեղակայվող հաղորդալարերի (մետաղաճոպանների) կշռից` հաշվարկված սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 36-րդ կետով սահմանված կլիմայական պայմաններում և մեկուսիչների շարանի կշռից, հարթավայրային տեղանքի պայմաններում պետք է ընդունել`

ա) միջանկյալ հենարանների վրա` առանց սառցակեղևի հաղորդալարերի (մետաղաճոպանների) և մեկուսիչների շարանի կրկնակի կշիռը` ելնելով տեղակայվող հաղորդալարերի (մետաղաճոպանների) և շարանի` մեկ ճախարակով բարձրացնելու հնարավորությունից,

բ) խարսխային հենարանների և միջանկյալ հենարանների վրա, երբ տեղակայման տեղամասը սահմանափակվում է վերջիններով` հաշվի առնելով ձգիչ մետաղաճոպանի ճիգը, որը որոշվում է` ելնելով ձգիչ մեխանիզմը հենարանից 2,5 հ հեռավորության վրա դասավորելու պայմանից, որտեղ h-ն հենարանի վրա միջին ֆազի հաղորդալարի կախվածքի բարձրությունն է:

Ձգիչ մեխանիզմը կտրտված տեղանքի պայմաններում տեղակայելու դեպքում պետք է լրացուցիչ հաշվի առնել ճիգերը ձգիչ մետաղաճոպանի թեքությունից` հաշվի առնելով հաղորդալարի կախվածքի և ձգիչ մեխանիզմի կետի բարձրության նիշերի տարբերությունը:

Տեղակայող աշխատողի և տեղակայման հարմարանքների կշռի հաշվարկային ուղղաձիգ բեռնվածքը, որը կիրառվում է կախովի մեկուսիչների շարանի ամրակապման տեղում` 400 և 500 ԿՎ ՕԳ-ի հենարանների համար` 3,25 կՆ, մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի խարսխային տիպի հենարանների համար` 2,6 կՆ, կախովի մեկուսիչներով մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի միջանկյալ հենարանների համար` 1,95 կՆ, ցցաձողային մեկուսիչներով հենարանների համար` 1,3 կՆ:

(13-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

14) Հենարանների կառուցվածքները պետք է ապահովեն անջատված ՕԳ-ի վրա, իսկ 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա` նաև լարման առկայության դեպքում`

ա) դրանց տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների կատարումը,

բ) անձնակազմի հարմար և անվտանգ բարձրացումը հենարանի վրա` հողի մակարդակից մինչև հենարանի գագաթը և տեղափոխությունը հենարանի տարրերով (կանգնակներով, լայնակներով, ճոպանականգնակներով, դիմկալներով և այլն):

Հենարանի և դրա տարրերի վրա պետք է նախատեսված լինի հատուկ սարքվածքների և հարմարանքների ամրակապման հնարավորություն` շահագործման և նորոգման աշխատանքներ կատարելու համար:

15) Անձնակազմին հենարանի վրա բարձրացնելու համար պետք է նախատեսված լինեն հետևյալ միջոցները`

ա) մինչև գագաթը 20 մ և պակաս բարձրությամբ մետաղե հենարանների յուրաքանչյուր կանգնակի վրա, ցանցը կանգնակի (փողի) գոտիներին ամրացնելու կետերի միջև 0,6 մ-ից ավելի հեռավորությունների դեպքում, կամ ցանցը հորիզոնականի նկատմամբ 300-ից ավելի թեքվելիս, իսկ 20 մ-ից ավելի և 50 մ-ից պակաս բարձրությամբ հենարանների համար, անկախ ցանցի ամրացման կետերի միջև առկա հեռավորությունից և դրա թեքման անկյունից, պետք է տեղակայվեն հատուկ աստիճաններ (ստեպ-հեղույսներ) մեկ գոտու վրա կամ առանց ցանկապատման սանդուղք, որոնք հասնում են մինչև վերին լայնակի նիշը:

Այդ հենարանների մետաղաճոպանի կանգնակի կառուցվածքը պետք է ապահովի հարմարավետ բարձրացում կամ ունենա հատուկ աստիճաններ (ստեպ-հեղույսներ).

բ) մինչև հենարանի գագաթը 50 մ-ից ավելի բարձրությամբ մետաղե հենարանների յուրաքանչյուր կանգնակի վրա պետք է տեղակայվեն մինչև հենարանը հասնող ցանկապատված սանդուղքներ: Ընդ որում, ըստ ուղղաձիգի, յուրաքանչյուր 15 մ-ի վրա պետք է տեղակայվեն ցանկապատված հարթակներ (ելարան-կամրջակներ): Ցանկապատված ելարան-կամրջակները պետք է տեղակայվեն նաև այդ հենարանների լայնակների վրա: Շպրենգելային լայնակներով հենարանների վրա պետք է ապահովված լինի ձգիչից բռնվելու հնարավորություն լայնակի վրայով տեղափոխվելիս.

գ) ցանկացած բարձրությամբ երկաթբետոնե հենարանների վրա պետք է ապահովված լինի ստորին լայնակի վրա բարձրանալու հնարավորություն` փոխագուցավոր վերնակից, գույքային սանդուղքներով կամ հատուկ գույքային վերելակային սարքվածքների օգնությամբ: 35-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի երկաթբետոնե կենտրոնախուսակային կանգնակի վրայով ստորին լայնակից վեր բարձրանալու համար պետք է նախատեսված լինեն մնայուն սողանցքեր (առանց ցանկապատման սանդուղքներ և այլն):

35 կՎ-ից ցածր լարման երկաթբետոնե թրթռուն կանգնակով ՕԳ-ի վրա, որի վրա տեղակայված են ուժային կամ չափիչ տրանսֆորմատորներ, զատիչներ, ապահովիչներ կամ այլ ապարատներ, բարձրանալու համար պետք է նախատեսված լինեն գույքային սանդուղքներ կամ հատուկ գույքային վերելակային սարքվածքների ամրակապման հնարավորություն: Երկաթբետոնե թրթռուն կանգնակների վրա, որոնց վրա վերը նշված սարքավորանքը չի տեղակայվում, այդ պահանջը չի տարածվում:

35-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի երկաթբետոնե հենարանների ճոպանի կանգնակների և կանգնակների մետաղե ուղղաձիգ մասերի վրա հարմար բարձրացումը պետք է ապահովեն դրանց կառուցվածքները կամ հատուկ սանդուղքները (ստեպ-հեղույսները).

դ) երկաթբետոնե հենարանները, որոնք թույլ չեն տալիս գույքային սանդուղքներով բարձրացում (ձգալարերով կամ ներքին կապերով հենարաններ, որոնք ամրացված են կանգնակի վրա` ստորին լայնակից ցածր և այլն), պետք է մատակարարվեն մշտական սանդուղքներով` առանց ցանկապատման, որոնք հասնում են մինչև ստորին լայնակը:

Ստորին լայնակից վերև պետք է իրագործվեն սույն գլխի 15-րդ կետի «գ» ենթակետի առաջին պարբերության մեջ նշված սարքվածքները:

 

44. ՄԵԾ ԱՆՑՈՒՄՆԵՐԸ

 

1) Մեծ անցման տեղամասը պետք է սահմանափակված լինի ծայրային հենարաններով (բետոնե խարիսխների տեսքով ծայրային սարքվածքներով և այլն), որոնք մեծ անցումն առանձնացնում են որպես ՕԳ-ի ինքնուրույն մաս, որի ամրությունը և կայունությունը կախված չեն ՕԳ-ի հարակից հատվածների ազդեցությունից:

2) Հենարանի հաղորդալարերի ամրակապման տեսակից կախված` ծայրային (Ծ) հենարանների (սարքվածքների) միջև տեղակայվող հենարանները կարող են լինել`

ա) միջանկյալ (Մ)` բոլոր հաղորդալարերը մեկուսիչների պահող շարանների միջոցով հենարանի վրա ամրակապելով,

բ) խարսխային (Խ)` բոլոր հաղորդալարերը մեկուսիչների ձգիչ շարանների միջոցով հենարանի վրա ամրակապելով,

գ) համակցված (ՄԽ)` հենարանի վրա հաղորդալարերի խառը միացմամբ, մեկուսիչների ինչպես պահող, այնպես էլ ձգիչ շարանների օգնությամբ:

3) Անցումային հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջերը, պետք է լինեն խարսխածայրային: Թույլատրվում է թեթևացված տեսակի միջանկյալ հենարանների և խարսխային հենարանների կիրառում` պողպատալյումինե կամ ջերմամշակված ալյումինե համաձուլվածքից, պողպատե միջուկով հաղորդալարերով անցումների համար` երկու տեսակների համար էլ ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթով կամ որպես հաղորդալարեր ՏԿ (TK) տեսակի պողպատե ճոպաններով, 50 մմ2 և ավելի հատույթով: Ընդ որում, ծայրային հենարանների միջև միջանկյալ հենարանների թիվը պետք է համապատասխանի սույն գլխի 4-րդ կետի պահանջներին:

4) Որոշակի պայմաններից կախված` կարող են կիրառվել անցումների հետևյալ սխեմաները`

ա) մեկ հենամեջով` ծայրային հենարաններով (Ծ-Ծ),

բ) երկու հենամեջով` Ծ-Մ-Ծ, Ծ-ՄԽ-Ծ հենարաններով,

գ) երեք հենամեջով` Ծ-Մ-Մ-Ծ, Ծ-ՄԽ-ՄԽ-Ծ հենարաններով,

դ) չորս հենամեջով` Ծ-Մ-Մ-Մ-Ծ, Ծ-ՄԽ-ՄԽ-ՄԽ-Ծ հենարաններով (միայն սառցակեղևի պատի նորմատիվային 15 մմ և պակաս հաստության համար և անցումային հենամեջերի 1100 մ-ից ոչ ավելի երկարությունների համար),

ե) բազմահենամեջ` Ծ-Խ-......Խ-Ծ հենարաններով,

զ) Մ կամ ՄԽ հենարանների կիրառման դեպքում անցումը հենարաններով պետք է բաժանվի մասերի` յուրաքանչյուր հատվածում Մ կամ ՄԽ հենարանների երկուսից ոչ ավելի թվով, այսինքն` Ծ-Մ-Մ-Խ-Խ-Մ-Մ-Ծ, Ծ-ՄԽ-ՄԽ-Խ—Խ-ՄԽ-ՄԽ-Ծ (կամ երեքից ոչ ավելի` ըստ սույն կետի «դ» ենթակետի):

5) Հողմային ճնշումը ջրային տարածքների վրայով մեծ անցումների հաղորդալարերի և ճոպանների վրա որոշվում է սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 7-րդ կետի համաձայն` հաշվի առնելով հետևյալ լրացուցիչ պայմանները`

ա) մեկ հենամեջից կազմված անցման համար հաղորդալարերի կամ մետաղաճոպանների ծանրության տրված կենտրոնի բարձրությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

հբ=

հմ1մ2

_

2

f,

(19)

2

3

 

որտեղ`

 

հմ1, հմ2

մետաղաճոպանների ամրակապման բարձրությունն է կամ հաղորդալարերն անցման հենարանների մեկուսիչներին ամրակապելու բարձրությունն է, որը հաշվարկվում է գետի նվազագույն մակարդակից, նեղուցի, ջրանցքի, ջրամբարի բնականոն հորիզոնից, իսկ կիրճերը, հեղեղատները և այլ արգելքներ հատելիս` հենարանների տեղակայման տեղերում հողի նիշից, մ,
 

f-ը

 

հաղորդալարի կամ մետաղաճոպանի կախվածքի սլաքն է հենամեջի մեջտեղում ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում, մ.

 

բ) մի քանի հենամեջերից կազմված անցումների համար քամու ճնշումը հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա որոշվում է հհաղ  բարձրության համար, որը համապատասխանում է հաղորդալարերի կամ մետաղաճոպանների միջին հավասարակշռված բարձրությունը բոլոր հենամեջերում և հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

 

հհաղ=

հհաղ1հաղ2 +...հաղո ,

(20)

1+ 2+...+n

 

որտեղ`

 

1, 2, ..., n

անցման մեջ մտնող հենամեջերի երկարություններն են, մ, 

հհաղ1 , հհաղ2, ..., հհաղո

 

հաղորդալարերի և մետաղաճոպանների ծանրության բերված կենտ-րոնների բարձրություններն են` գետի նվազագույն մակարդակից, ջրանցքի, ջրամբարի բնականոն հորիզոնից` հենամեջերից յուրա-քանչյուրում, իսկ կիրճերի, հեղեղատների և այլ արգելքների փոխ-հատումների համար` հաշված հենարանների տեղակայման տեղում հողի նիշերի միջին թվաբանական արժեքից, մ:

 

Ընդ որում, եթե փոխհատման տարածությունն ունի բարձր չհեղեղվող ափ, որի վրա դասավորված են ինչպես անցումային, այնպես էլ դրանց հարակից հենարաններ, ապա անցումայինին հարակից հենամիջում ծանրության տրված կենտրոնների բարձրությունները հաշվարկվում են այդ հենամիջում` հողի նիշից:

Քամու նորմատիվային ճնշումը մեծ անցումների հաղորդալարերի, մետաղաճոպանների և հենարանների կառուցվածքների վրա, որոնք կառուցվում են լայնական քամիներից պաշտպանված տեղերում, չի թույլատրվում փոքրացնել:

6) Անցումները կարող են իրագործվել միաշղթա և երկշղթա:

Երկշղթա անցումները պետք է իրագործել բնակեցված վայրերում, արդյունաբերական կառուցապատման շրջաններում, ինչպես նաև հեռանկարում չբնակեցված և դժվարամատչելի տեղանքում` հեռանկարում երկրորդ անցման պահանջարկի դեպքում:

7) 330 կՎ և ցածր լարման ՕԳ-ի համար, միաշղթա անցումներում առավելապես պետք է կիրառել ֆազերի եռանկյունաձև դասավորություն, թույլատրվում է ֆազերի հորիզոնական դասավորություն: 400 և 500 կՎ լարման ՕԳ-ի համար պետք է կիրառել ֆազերի հորիզոնական դասավորություն:

(7-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

8) Մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի երկշղթա անցումների վրա պետք է կիրառել հաղորդալարերի դասավորություն երեք հարկաբաժիններում, թույլատրվում է նաև հաղորդալարերի դասավորությունը երկու հարկաբաժիններում:

9) Հեռավորությունները հաղորդալարերի միջև, ինչպես նաև հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև` հենամիջում աշխատանքային պայմաններից ելնելով, պետք է ընտրվեն սույն ՏԿ-ի 40-րդ գլխի 3-րդից մինչև 7-րդ կետերին համապատասխան` հաշվի առնելով լրացուցիչ պահանջները`

ա) 6.13 աղյուսակում Kթ գործակցի արժեքը պետք է մեծացնել 0,2-ով` բեռնվածքների Pս.հղ/P1 հարաբերության 2-ից մինչև 6,99 միջակայքում, 0,4-ով` բեռնվածքների Pս.հղ/P1 հարաբերության 7 և ավելի արժեքի դեպքում.

բ) միաշղթա և բազմաշղթա ՕԳ-ի ամենամոտ ֆազերի հեռավորությունները պետք է բավարարեն նաև սույն գլխի 10-րդ և 11-րդ կետերի պահանջները:

10) Հենամիջում հաղորդալարերի բնականոն աշխատանքն ըստ «պարի» յուրաքանչյուր շրջանում ապահովելու համար, դրանց տարբեր հարկաբաժիններում դասավորելիս, 150 մ-ից ավելի բարձրությամբ միջանկյալ անցումային հենարանների հարևան հարկաբաժինների հեռավորությունը և շեղումն ըստ հորիզոնականի պետք է լինեն`

 

 հեռավորությունը, մ,
ոչ պակաս

7,5

8

9

11

12

14

շեղումն ըստ հորիզոնականի, մ, ոչ պակաս

2

2

2,5

3,5

4

5

ՕԳ-ի լարմամբ, կՎ

35-ից մինչև 110

150

220

330

400

500

(10-րդ կետը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

11) Երկշղթա հենարանների վրա հեռավորությունը տարբեր շղթաների ֆազերի առանցքների միջև պետք է լինի ստորև նշվածներից ոչ պակաս`

 

հեռավորությունը ֆազերի առանցքների միջև, մ

8

9

10

12

13

15

ՕԳ-ի լարմամբ, կՎ

35-ից մինչև 110

150

220

330

400

500

(11-րդ կետը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

12) Հիմնական գծի հենամեջը 1,5-ից ոչ ավելի անգամ գերազանցող հենամեջերով անցումներում պետք է ստուգել նույն մակնիշի, ինչ որ հիմնական գծի մակնիշն է, հաղորդալարերի կիրառման նպատակահարմարությունը: Մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի անցումներում պետք է ստուգել որպես հաղորդալար պողպատե մետաղաճոպանների կիրառման նպատակահարմարությունը, եթե հաղորդալարերի էլեկտրական հաշվարկը դա թույլ է տալիս:

13) Որպես ամպրոպապաշտպան մետաղաճոպաններ պետք է կիրառել պողպատե ճոպաններ և պողպատալյումինե հաղորդալարեր` ըստ սույն ՏԿ-ի 39-րդ գլխի 5-րդ կետի:

Բարձր հաճախականային կապուղիների կազմակերպման համար ամպրոպապաշտպան մետաղաճոպաններն օգտագործելու դեպքում պետք է որպես մետաղաճոպաններ կիրառել ջերմամշակված ալյումինային համաձուլվածք, պողպատե միջուկով և պողպատալյումինե հաղորդալարեր, ինչպես նաև ներդրված օպտիկական մալուխներով մետաղաճոպաններ:

14) Միակի և տրոհված հաղորդալարերը և մետաղաճոպանները թրթռումից պետք է պաշտպանված լինեն` մինչև 500 մ երկարությամբ անցումային հենամեջի յուրաքանչյուր կողմում տեղակայելով թրթռման մեկ մարիչ` յուրաքանչյուր հաղորդալարի և մետաղաճոպանի վրա, իսկ 500 մ-ից մինչև 1500 մ երկարության դեպքում` առնվազն երկու, տարբեր տեսակի թրթռման մարիչ` յուրաքանչյուր հաղորդալարի և մետաղաճոպանի վրա:

1500 մ և ավելի երկարությամբ հենամեջերում հաղորդալարերի և մետաղաճոպանների պաշտպանությունը, ինչպես նաև, երկարությունից անկախ, 38 մմ-ից ավելի տրամագծով, ինչպես նաև տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում 180 կՆ-ից մեծ ձգաուժով հաղորդալարերի համար թրթռումից պաշտպանությունը պետք է կատարվի հատուկ նախագծով:

15) ՕԳ-ի անցումներում առավելապես պետք է օգտագործվեն ապակե մեկուսիչներ:

16) Մեկուսիչների թիվն անցումային հենարանների մեկուսիչների շարաններում որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի VIII բաժնին համապատասխան:

17) Մեկուսիչների պահող և ձգիչ շարանները պետք է նախատեսել առնվազն երկու շղթայով` հենարանի վրա առանձին ամրակապմամբ: Բազմաշղթա ձգիչ շարանները հենարանին պետք է ամրակապվեն առնվազն երկու կետում:

18) Տրոհված ֆազերի մեկուսիչների շարանի կառուցվածքը և դրանց ամրակապումը հենարանին հնարավորինս պետք է ապահովեն տրոհված ֆազերի մեջ մտնող հաղորդալարերից յուրաքանչյուրի առանձին տեղակայում և ապատեղակայում:

19) Անցումային հենարանների վրա հաղորդալարերը և մետաղաճոպանները մեկուսիչների շարաններին ամրակապելու համար պետք է կիրառել խուլ պահող սեղմակներ կամ հատուկ կառուցվածքի պահող սարքվածքներ (հոլովակավոր կախոցներ):

20) Ամպրոպային գերլարումներից 110-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի անցումների պաշտպանությունն իրականացնելիս պետք է ղեկավարվել հետևյալով`

ա) բոլոր անցումները շանթի ուղիղ հարվածներից պետք է պաշտպանել մետաղաճոպաններով.

բ) մետաղաճոպանների թիվը պետք է լինի երկուսից ոչ պակաս` եզրային հաղորդալարերի նկատմամբ 200-ից ոչ ավելի պաշտպանության անկյունով:

Բարձրացված պաշտպանական մակարդակով ենթակայաններին և բաշխիչ սարքվածքներին մոտեցող գծերի պաշտպանվող երկարության սահմանից դուրս անցումը տեղակայելիս` թույլատրվում է, ըստ սառցակեղևի III և բարձր շրջաններում ու հաղորդալարերի հաճախակի և ինտենսիվ «պարի» դեպքում, պաշտպանության անկյունը մինչև 300.

գ) անհրաժեշտ է պաշտպանական ապարատների (տե'ս սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 4-րդ կետ) տեղակայում 1000 մ-ից մեծ երկարությամբ հենամեջերով կամ 100 մ-ից բարձր հենարաններով անցումներում.

դ) մետաղաճոպանի հորիզոնական շեղումը եզրային ֆազի կենտրոնից պետք է լինի առնվազն`

1,5 մ` 110 կՎ լարման ՕԳ-ի համար,

2 մ` 150 կՎ լարման ՕԳ-ի համար,

2,5 մ` 220 կՎ լարման ՕԳ-ի համար,

3,5 մ` 330 կՎ լարման ՕԳ-ի համար,

4 մ՝ 400 կՎ լարման ՕԳ-ի համար,

4 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար.

ե) մետաղաճոպանների միջև հեռավորության ընտրությունը կատարվում է համաձայն սույն ՏԿ-ի 41-րդ գլխի 8-րդ կետի և 42-րդ գլխի 5-րդ կետի «դ» ենթակետի:

(20-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

21) Մետաղաճոպանների ամրակապումն անցման բոլոր հենարանների վրա պետք է կատարված լինի առնվազն 120 կՆ քայքայող մեխանիկական բեռնվածքով մեկուսիչների օգնությամբ:

Շահագործման միջվերանորոգման ժամկետների մեծացման նպատակով մեկուսացնող մետաղաճոպանային ամրակապի մեջ պետք է լինի առնվազն երկու մեկուսիչ: Դրանց թիվը որոշվում է` հաշվի առնելով տեղանքի մատչելիությունը և հենարանների բարձրությունը:

Մետաղաճոպանները բարձր հաճախականային կապուղու կամ սառցակեղևի հալեցման համար օգտագործման դեպքում մեկուսիչների թիվը, որը որոշվել է ըստ կապուղիների հուսալիության ապահովման կամ սառցակեղևի հալեցման պայմանների, պետք է ավելացվի երկուսով: Մեկուսիչները, որոնց վրա կախված է մետաղաճոպանը, պետք է շունտված լինեն կայծային միջակայքով, որի չափսն ընտրվում է սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 7-րդ կետին համապատասխան` առանց հաշվի առնելու լրացուցիչ մեկուսիչների տեղակայումը:

22) 35 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի անցումների պաշտպանության համար ամպրոպապաշտպան մետաղաճոպանների ամրակապում չի պահանջվում: Անցումային հենարանների վրա պետք է տեղակայվեն պաշտպանական ապարատներ: Հենարանի բարձրության պատճառով մեկուսիչների թիվը մեծանալիս` ԿՄԿ-ի էլեկտրական ամրությունը պետք է կոորդինացված լինի շարանների էլեկտրական ամրության հետ:

23) Տարբեր հարկաբաժիններում ֆազերի դասավորությամբ, 50 մ-ից ավելի բարձրությամբ անցումային հենարանների լայնակներով շահագործող անձնակազմի անվտանգ տեղափոխությունն ապահովելու համար ամենափոքր թույլատրելի մեկուսացման հեռավորությունն օդով, հոսանատար մասերից մինչև հենարանների հողակցված մասերը պետք է լինի առնվազն`

3,3 մ` մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի համար,

3,8 մ` 150 կՎ լարման ՕԳ-ի համար,

4,3 մ` 220 կՎ լարման ՕԳ-ի համար,

5,3 մ` 330 կՎ լարման ՕԳ-ի համար,

5,9 մ՝ 400 կՎ լարման ՕԳ-ի համար,

6,3 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

(23-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

24) Հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունը պետք է ընտրվի 6.19 աղյուսակին և սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 14-րդ կետին համապատասխան:

Պաշտպանական ապարատներով հենարանների հողակցող սարքվածքի դիմադրությունը պետք է լինի 10 Օմ-ից ոչ ավելի` հողի տեսակարար դիմադրությունը 1000 Օմ.մ-ից ոչ բարձր լինելու դեպքում, և 15 Օմ-ից ոչ ավելի` ավելի բարձր տեսակարար դիմադրության դեպքում:

25) Ջրային տարածությունների վրայով անցումները նախագծելիս` անհրաժեշտ է կատարել հետևյալ հաշվարկները` ըստ գետի ողողահունի ջրաբանության`

ա) ջրաբանական հաշվարկ, որը սահմանում է ջրի հաշվարկային մակարդակը, սառցահոսի մակարդակը, ջրի ելքի բաշխումը հունի ու ողողահունի միջև և ջրի հոսանքի արագության բաշխումը հուների միջև ու ողողահուներում,

բ) հունային հաշվարկ, որը սահմանում է անցման անցքի և խորության չափը` անցման հենարանների ողողումից հետո,

գ) ջրաբաշխական հաշվարկ, որը սահմանում է ջրի մակարդակն անցման շիթագոյացնող պատվարների և լիրաթմբերի դիմաց ալիքների բարձրությունը ողողահուների մեջ,

դ) բեռնվածքների հաշվարկը հիմքերի վրա, որոնք գտնվում են գետի հունի կամ ողողահունի մեջ` հաշվի առնելով սառույցի ճնշումը և նավերի կողահարումը:

Գետի հունի և ողողահունի մեջ գտնվող հենարանների հիմքերի բարձրությունը պետք է 0,5 մ-ով գերազանցի սառցահոսի մակարդակը:

Ծանծաղ և խոր հիմնադրման անցումների հենարանների հիմքերի խորացումը բնահողի հեղեղման հնարավորության դեպքում պետք է լինի 2,5 մ-ից ոչ պակաս (հաշվելով հեղեղումից հետո բնահողի նիշերից): Ցցահենարանները բնահողի մեջ մտցնելու խորությունը ցցահենարանային հիմքերի դեպքում պետք է լինի հեղեղման մակարդակից 4 մ-ից ոչ պակաս:

26) Միջանկյալ և կոմբինացված հենարանները (Մ և ՄԽ)` հաղորդալարերի պահող շարանների միջոցով ամրակապմամբ, պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմում, ըստ սահմանային ռեժիմների առաջին խմբի, հետևյալ պայմանների համար`

ա) խզված են մեկ հենամեջի մեկ ֆազի միակ կամ բոլոր հաղորդալարերը, մետաղաճոպանները խզված չեն (միաշղթա հենարաններ),

բ) խզված են մեկ հենամեջի երկու ֆազերի հաղորդալարերը, մետաղաճոպանները խզված չեն (երկշղթա հենարաններ, ինչպես նաև պողպատալյումինե հաղորդալարերով և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից, պողպատե միջուկով հաղորդալարերով, երկու տեսակի հաղորդալարերի համար ալյումինե մասի մինչև 150 մմ2 հատույթով),

գ) խզված է մեկ հենամեջի մեկ մետաղաճոպանը (մետաղաճոպանի տրոհման դեպքում` բոլոր բաղադրիչները), հաղորդալարերը` անկախ տեսակից և հատույթներից, խզված չեն:

Հենարանների հաշվարկում հաշվարկային հորիզոնական ստատիկ բեռնվածքը հաղորդալարերից ընդունվում է հավասար.

չտրոհված ֆազի և խուլ սեղմակի մեջ դրա ամրակապման դեպքում` արտաճզմման ձգաուժին, որը ծագում է ֆազի խզման դեպքում: Ընդ որում, ընդունվում են պայմանների զուգորդումներ` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-րդ կետի «գ» ենթակետի համաձայն:

Չտրոհված ֆազերի և այն խուլ սեղմակներում ամրակապելու դեպքում չտրոհված ֆազերի համար արժեքները բազմապատկվում են լրացուցիչ գործակիցներով. 0,8` երկու հաղորդալարի տրոհելիս, 0,7` երեք հաղորդալարի տրոհելիս, 0,6` չորս հաղորդալարի և 0,5` հինգ և ավելի,

չտրոհված և տրոհված ֆազերի դեպքում` հատուկ կառուցվածքի նեցուկային սարքվածքի մեջ դրանց ամրակապման ժամանակ 25 կՆ` պայմանական բեռնվածքի և ֆազի մեջ մեկ հաղորդալարի դեպքում, 40 կՆ` ֆազի մեջ երկու հաղորդալարի դեպքում, 60 կՆ` ֆազի մեջ երեք և ավելի հաղորդալարերի դեպքում:

Խուլ սեղմակներում ամրակապված մետաղաճոպանից հաշվարկային բեռնվածքն ընդունվում է հավասար մետաղաճոպանի ամենամեծ հաշվարկային հորիզոնական ձգաուժին` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-րդ կետի «գ» ենթակետի նշված պայմանները զուգորդելիս:

Ընդ որում, երկու բաղադրիչների տրոհված մետաղաճոպանների համար, պետք է ձգաուժը բազմապատկել 0,8-ով:

Հատուկ նեցուկային սարքվածքում ամրակապված մետաղաճոպանից հաշվարկային բեռնվածքն ընդունվում է 40 կՆ: Բեռնվածքները կիրառվում են այն ֆազերի կամ մետաղաճոպանների ամրակապման տեղերում, որոնց խզման դեպքում ճիգերը հաշվարկվող տարրերում ունեն ամենամեծ արժեքները:

27) Խարսխային տեսակի հենարանները պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմում, ըստ սահմանային վիճակների առաջին խմբի այն ֆազերի կամ այն մետաղաճոպանի խզման համար, որոնց խզման դեպքում ճիգերը դիտարկվող տարրերում ստացվում են ամենամեծը: Հաշվարկը կատարվում է հետևյալ պայմանների համար`

ա) խզված է մեկ հենամեջի մեկ ֆազի հաղորդալարը կամ հաղորդալարերը (միաշղթա հենարաններ` պողպատալյումինե հաղորդալարերով և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից հաղորդալարեր` պողպատե միջուկով, երկու տեսակի համար էլ ալյումինային մասի 185 մմ2 և ավելի հատույթով, ինչպես նաև ՏԿ (TK) տեսակի բոլոր պողպատե ճոպաններով` որպես հաղորդալարեր),

բ) խզված են մեկ հենամեջի երկու ֆազի հաղորդալարերը, մետաղաճոպանները չեն խզված (երկշղթա հենարաններ, ինչպես նաև պողպատալյումինե հաղորդալարերով և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից հաղորդալարեր` պողպատե միջուկով, երկու տեսակի համար էլ ալյումինային մասի մինչև 150 մմ2 հատույթով,

գ) խզված է մեկ հենամեջի մեկ մետաղաճոպանը (մետաղաճոպանի տրոհման դեպքում` դրա բոլոր բաղադրիչները), հաղորդալարերը` անկախ մակնիշից և հատույթից, չեն խզված:

Հաշվարկային բեռնվածքները հաղորդալարերից և մետաղաճոպաններից ընդունվում են հավասար հաղորդալարի կամ մետաղաճոպանի ամենամեծ հաշվարկային հորիզոնական ձգաուժերին` զուգորդելով պայմանները սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի համաձայն:

Հենարանի տարրերում ճիգերը որոշելիս` հաշվի են առնվում պայմանական բեռնվածքները կամ չհավասարակշռված ձգաուժերը, որոնք ծագում են այն հաղորդալարերի և մետաղաճոպանների խզումների դեպքում, երբ այդ ուժերն ունեն ամենամեծ արժեքները:

28) Մեծ անցման հենարանները պետք է ունենան ցերեկային մակնշում և ազդանշանային լուսավորություն` սույն ՏԿ-ի 59-րդ գլխի 2-րդ կետին համապատասխան:

 

45. ՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ-ՕՊՏԻԿԱԿԱՆ ԿԱՊԻ ԳԾԵՐԻ ԿԱԽՈՒՄՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ՎՐԱ

 

1) Մանրաթելային օպտիկական կապի գիծ էլեկտրահաղորդման օդային գծերի վրա (ՄՕԿԳ-ՕԳ) կոչվում է կապի այն գիծը, որով տեղեկատվությունը հաղորդելու համար ծառայում է ՕԳ-ի տարրերում տեղավորված օպտիկական մալուխը (ՕՄ):

2) Սույն գլխի 3-րդից մինչև 23-րդ կետերի պահանջները տարածվում են ՕԳ-ի վրա հետևյալ տեսակի օպտիկական մալուխների տեղադրման վրա`

ա) ՕՄԱՄ-օպտիկական մալուխ` ներկառուցված ամպրոպապաշտպան մետաղաճոպանում,

բ) ՕՄՖՀ-օպտիկական մալուխ` ներկառուցված ֆազային հաղորդալարում,

գ) ՕՄԻՄ-օպտիկական մալուխ` ինքնակրող ոչ մետաղական,

դ) ՕՄՈՖ-օպտիկական մալուխ` ինքնակրող ոչ մետաղական, ամպրոպապաշտպան մետաղաճոպանին կամ ֆազային հաղորդալարին ամրակցվող:

3) ՄՕԿԳ-ՕԳ-ի բոլոր տարրերը պետք է համապատասխանեն ՕԳ-ի աշխատանքի պայմաններին:

4) Կապի կոնկրետ գծի կառուցման համար թույլատրվում է տարբեր լարման մի քանի ՕԳ-ի օգտագործում, որոնց ուղղությունը համընկնում է դրա ուղեգծի հետ:

5) Էներգաօբյեկտների կապի ռեգեներացիոն կետերի, հանգույցների ՕՄ-ի ներանցիչների կառուցման ժամանակ առանձին ինքնուրույն հենարանների վրա ներանցիչների կառուցվածքային կատարումը և բնութագրերին ներկայացվող պահանջները որոշվում են նախագծում:

6) ՄՕԿԳ-ՕԳ-ի տարրերը, ներառյալ էներգաօբյեկտների մուտքային ռեգեներացիոն կետերը, կապի հանգույցները, պետք է նախագծվեն նույն կլիմայական պայմանների համար, ինչ որ ՕԳ-ն, որի վրա տեղադրվում է այդ ՄՕԿԳ-ն, և պետք է համապատասխանեն սույն ՏԿ-ի 38-րդ գլխի պահանջներին:

7) ՕԳ-ի տարրերի վրա տեղադրվող օպտիկական մալուխները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

ա) մեխանիկական ամրություն,

բ) ջերմային կայունություն,

գ) ամպրոպային գերլարումների ներազդման կայունություն,

դ) օպտիկական մանրաթելերի վրա թույլատրելին չգերազանցող բեռնվածքների ապահովում,

ե) էլեկտրական դաշտի ներազդման նկատմամբ կայունություն:

8) ՕՄԱՄ-ի, ՕՄՖՀ-ի, ՕՄԻՄ-ի մեխանիկական հաշվարկը պետք է կատարվի հաշվարկային բեռնվածքների համար` ըստ թույլատրելի լարումների մեթոդի, հաշվի առնելով մալուխների արտաձգումը և օպտիկական մանրաթելի վրա թույլատրելի բեռնվածքները:

9) Ամպրոպապաշտպան մետաղաճոպանի կամ ֆազային հաղորդալարի մեխանիկական հաշվարկը, որոնց վրա զետեղվում է ՕՄՈՖ-ը, պետք է կատարվի` հաշվի առնելով ՕՄ-ից լրացուցիչ կշռային և քամու բեռնվածքները սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 33-րդից մինչև 36-րդ կետերում նշված բոլոր ռեժիմներում:

10) Բոլոր տեսակի ՕՄ-ի մեխանիկական հաշվարկը պետք է կատարել ելակետային պայմանների համար` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 33-րդից մինչև 37-րդ կետերի:

ՕՄ-ի մեխանիկական հաշվարկի համար անհրաժեշտ ֆիզիկամեխանիկական հարաչափերի արժեքները և արտաձգման մասին տվյալները պետք է ընդունվեն ըստ ՕՄ-ի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի կամ ըստ մալուխի արտադրողի տվյալների:

11) Օպտիկական մալուխները պետք է պաշտպանված լինեն թրթռումից` դրանց կախման պայմաններին և ՕՄ-ի արտադրողի պահանջներին համապատասխան:

12) ՕԳ-ի վրա ՕՄԱՄ-ի և ՕՄՖՀ-ի կախման դեպքում դրանց դասավորությունը պետք է բավարարի սույն ՏԿ-ի 40-րդ գլխի և 42-րդ գլխի 6-րդ կետի պահանջները:

13) Անկախ ՕԳ-ի լարումից` ՕՄԱՄ-ը պետք է հողակցված լինի յուրաքանչյուր հենարանի վրա: Հենարանների հողակցման սարքվածքների դիմադրությունը, որոնց վրա կախված է ՕՄԱՄ-ը, պետք է համապատասխանի 6.19 աղյուսակին: Թույլատրվում է այդ դիմադրությունների մեծացում` ՕՄ-ի ջերմային կայունությունն ապահովելու դեպքում: Ամպրոպապաշտպան մետաղաճոպանների սառցակեղևի հալեցման առկայության դեպքում թույլատրվում է ՕՄԱՄ-ի մեկուսացված ամրակապում` պայմանով, որ օպտիկական մալուխների կայունությունը, ըստ ջերմաստիճանային ռեժիմի, բավարարում է սառցակեղևի հալեցման ռեժիմում աշխատանքի պայմանները և այդ հատվածում հոսանքների հոսքի ռեժիմը (տե'ս նաև սույն գլխի 15-րդ, 16-րդ և 18-րդ կետերը):

14) Մետաղաճոպանի հողակցման անհրաժեշտությունը (կամ մեկուսացված կախման հնարավորությունը), որի վրա կախված է ՕՄՈՖ-ը, հիմնավորվում է նախագծում:

15) ՕՄԱՄ, ՕՄՖՀ, ՕՄՈՖ օպտիկական մալուխները պետք է ստուգված լինեն ըստ ջերմաստիճանային հետևյալ ռեժիմում աշխատունակության` կարճ միակցման առավելագույն լրիվ հոսանքի հոսքը, պահուստային պաշտպանությունների գործարկման ժամանակը, հեռավոր պահուստավորման գործարկման ժամանակը, ԱՀՊՍ-ին ԱԿՄ-ի գործելու և անջատիչների անջատման լրիվ ժամանակը հաշվի առնելով:

16) ՕՄՖՀ և ՕՄՈՖ օպտիկական մալուխները (ֆազային հաղորդալարերի վրա դրանք կախելիս) պետք է ստուգել ըստ աշխատունակության` հաղորդալարի այն ջերմաստիճանների դեպքում, որոնք ծագում են գծի ամենամեծ աշխատանքային հոսանքով դրա տաքացումից:

17) ՕՄԻՄ-ը կախելու կետում էլեկտրական դաշտի լարվածությունը պետք է հաշվարկվի` հաշվի առնելով մալուխի իրական զետեղումը, ՕԳ-ի ֆազերի վերադասավորումը, երկշղթա ՕԳ-ի դեպքում մեկ շղթայի անջատման հավանականությունը, ինչպես նաև սեղմակի (պրոտեկտոր) կառուցվածքը:

18) ՕՄՈՖ-ի տեսակի օպտիկական մալուխը պետք է ստուգել`

ա) ըստ կայունության` հաղորդալարերի էլեկտրական դաշտի ներազդման դեպքում (ֆազային հաղորդալարերի վրա այն կախելիս),

բ) ըստ կայունության` մետաղաճոպանում մակածված էլեկտրական լարման ներազդման և մետաղաճոպանին շանթի ուղղակի հարվածի դեպքում (ամպրոպապաշտպան մետաղաճոպանի վրա այն կախելիս):

19) Կարճ միակցման հոսանքները, որոնց համար կատարվում է ՕՄ-ի (ՕՄԱՄ, ՕՄՖՀ, ՕՄՈՖ) ջերմային դիմակայունության ստուգում, պետք է որոշվեն էներգահամակարգի զարգացման հեռանկարի հաշվառմամբ:

20) Հենարանի վրա ՕՄԻՄ-ի ամրակապման տեղը, հաշվի առնելով դրա արտաձգումը շահագործման ընթացքում, որոշվում է` ելնելով հետևյալ պայմաններից`

ա) թաղանթի կայունությունն էլեկտրական դաշտի ներազդումից,

բ) մինչև հողի մակերևույթը 5 մ-ից ոչ պակաս նվազագույն հեռավորության ապահովումը` անկախ ՕԳ-ի լարումից և տեղանքի տեսակից,

գ) ՕՄԻՄ-ից մինչև ֆազային հաղորդալարեր հեռավորության ապահովումը ոչ պակաս 0,6 մ-ից` մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար, 1 մ` 110 կՎ լարման ՕԳ-ի համար, 1,5 մ` 150 կՎ լարման ՕԳ-ի համար, 2 մ` 220 կՎ լարման ՕԳ-ի համար, 2,5 մ` 330 կՎ լարման ՕԳ-ի համար, 3 մ՝ 400 կՎ լարման համար, 3,5 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար` սառցակեղևի և քամու բացակայության դեպքում:

Հաշվի առնելով նշված պայմանները` ՕՄԻՄ կարող է զետեղվել ինչպես ֆազային հաղորդալարերից վերև, այնպես էլ` ֆազերի միջև և ֆազային հաղորդալարերից ներքև:

(20-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

21) ՕՄՈՖ-ը ֆազային հաղորդալարերին ամրակապելու դեպքում պետք է ապահովված լինեն ամրակցված կամ փաթաթված ՕՄ-ով հաղորդալարերից ունեցած հետևյալ նվազագույն հեռավորությունները`

ա) մինչև հենարանի կառուցվածքը քամու ներգործությունից շեղման դեպքում` 6.17 աղյուսակին համապատասխան,

բ) մինչև հող և ճարտարագիտական կառույցներ և բնական արգելքներ` 6.20 - 6.25, 6.30, 6.31, 6.34-6.40 աղյուսակներին համապատասխան:

22) ՕԳ-ի վրա ցանկացած տիպի ՕՄ կախելու դեպքում պետք է կատարվի հենարանների և հողում դրանց ամրացումների ստուգում` հաշվի առնելով այդ դեպքում ծագող լրացուցիչ բեռնվածքները:

23) ՕՄ-ի շինարարական երկարությունների միակցումը կատարվում է հատուկ միակցման կցորդիչներում:

ՕԳ-ի հենարանների վրա միացման կցորդիչների տեղավորման բարձրությունը հենարանի հիմքից պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

ՕԳ-ի հենարաններին, որոնց վրա զետեղվում են ՕՄ միացուցիչ կցորդիչներ, տարվա ցանկացած ժամանակ պետք է ապահովված լինի եռակցման և չափիչ սարքավորմամբ փոխադրամիջոցների մոտենալու ճանապարհ:

ՕԳ-ի հենարանների վրա ՕՄ կցորդիչների զետեղման դեպքում, ի լրումն սույն ՏԿ-ի 36-րդ գլխի 5-րդ կետի, պետք է մակնշվեն հետևյալ մշտական նշանագրերը`

ա) ՄՕԿԳ պայմանական նշանը,

բ) միացման կցորդչի համարը:

 

46. ՉԲՆԱԿԵՑՎԱԾ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ՏԵՂԱՆՔՈՎ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԱՆՑՈՒՄԸ

 

1) Չբնակեցված և դժվարամատչելի տեղանքում ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում ՕԳ-ի հաղորդալարերի հեռավորությունները հողի մակերևույթից պետք է ընդունվեն 6.20 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

Նվազագույն հեռավորությունները որոշվում են հաղորդալարերի կախվածքի ամենամեծ սլաքի դեպքում` առանց հաշվի առնելու դրա տաքացումն էլեկտրական հոսանքով`

ա) օդի առավելագույն ջերմաստիճանի դեպքում` 500 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի համար,

բ) հաշվարկային սառցակեղևային բեռնվածքի դեպքում` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 20-րդ կետի, և սառցակեղևի ժամանակ` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 13-րդ կետով սահմանված ջերմաստիճանի դեպքում:

 

Աղյուսակ 6.20.

 

Չբնակեցված և դժվարամատչելի տեղանքում ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հողի մակերևույթ նվազագույն հեռավորությունը

Տեղանքի բնութագիրը

Նվազագույն հեռավորությունը, մ, ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 20

35-110

150

220

330

400

500

Չբնակեցված տեղանք, տափաստանների
շրջաններ` հողագործության
համար ոչ պիտանի հողերով

6

6

6,5

7

7,5

8

8

Դժվարամատչելի տեղանք

5

5

5,5

6

6,5

7

7

Անմատչելի սարալանջեր, ժայռեր,
քարակույտեր և այլն

3

3

3,5

4

4,5

5

5

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

2) Լարումների բոլոր դասերի ՕԳ-ի համար անձրևացնող կայանքներով ոռոգվող հողերով անցումներ պետք է կիրառվեն բացառիկ դեպքերում` պայմանով, որ ՕԳ-ի անցումն այդ հողերով իրականացվում է հողաբարելավման համակարգերի կառույցների շինարարական նորմերի պահանջների կատարմամբ:

3) ՕԳ-ն անասուն քշելու ճանապարհների հետ հատման տեղերում ըստ ուղղաձիգի նվազագույն հեռավորությունը հաղորդալարերից մինչև հողի մակերևույթը պետք է լինի ոչ պակաս, քան ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման դեպքում (տե'ս սույն ՏԿ-ի 51-րդ գլխի 3-րդ կետը):

4) Հողաբարելավման ջրանցքների հետ ՕԳ-ի փոխհատման տեղերում նվազագույն հեռավորությունն ըստ ուղղաձիգի, օդի ամենաբարձր ջերմաստիճանի, առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքից, մինչև հողափոր մեքենաների ամբարձիչ և հանովի մասերը, որոնք դասավորված են ջրանցքների պատվարի կամ առափի վրա, աշխատանքային դիրքում կամ մինչև հողածծիչի եզրաչափը, բարձր ջրերի ամենամեծ մակարդակի դեպքում պետք է լինի առնվազն`

2 մ` մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար,

4 մ` 35-ից մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի համար,

5 մ` 150-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար,

6 մ` 330 կՎ լարման ՕԳ-ի համար,

7 մ՝ 400 կՎ լարման ՕԳ-ի համար,

9 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

Հենարանները պետք է դասավորվեն հողաբարելավման ջրանցքների համար տրամադրվող հողերի մշտական օգտագործման գոտուց դուրս:

ՕԳ-ն հողաբարելավման ջրանցքին զուգահեռ ընթանալու դեպքում ՕԳ-ի եզրային հաղորդալարերը դրա չշեղված դիրքում պետք է դասավորվեն հողաբարելավման ջրանցքների համար տրամադրվող հողերի մշտական օգտագործման գոտուց դուրս:

(4-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

5) Խաղողի, գայլուկի և այլ նման գյուղատնտեսական մշակաբույսերի կախման ցանկաշարային մետաղալարը, որը 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի հետ հատվում է 70oC-ից պակաս անկյան տակ, պետք է հողակցված լինի դրա երկարության 50-ից մինչև 70 մ-ի վրա` ՕԳ-ի պաշտպանական գոտու սահմաններում:

Հողակցման դիմադրությունը չի նորմավորվում:

 

47. ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՏՆԿԱՐԿՆԵՐՈՎ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ

 

1) Տնկարկներով, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներով օդային գծի անցկացումը պետք է համապատասխանի սույն գլխի և բնապահպանական օրենսդրության պահանջներին:

2) Տնկարկներով ՕԳ-ի անցման համար պետք է հատվեն անտառուղիներ:

Անտառուղիների լայնության նվազեցման համար, տնկարկները տնօրինողի պահանջի դեպքում, մինչև 20 կՎ լարման նոր ՕԳ-ի կառուցման համար պետք է կիրառվեն ՕԳՊ-ի հաղորդալարեր:

Տնկարկներում անտառուղիների լայնությունը պետք է ընտրվի` տնկարկների բարձրությունից կախված` հաշվի առնելով դրանց հեռանկարային աճը 25 տարվա ընթացքում` ՕԳ-ն շահագործման մտցնելու պահից, և անտառների խումբը: Որպես տնկարկների բարձրություն է գնահատվում գերակա ծառատեսակի միջին բարձրությունը` մեծացված 10 տոկոսով`

ա) տեսակների մինչև 4 մ հեռանկարային բարձրությամբ տնկարկներում անտառուղիների լայնությունն ընդունվում է ՕԳ-ի հավասար եզրային հաղորդալարերի միջև հեռավորությանը գումարած 3 մ` եզրային հաղորդալարերից յուրաքանչյուր կողմի վրա: ՕԳ-ի մրգատու այգիների տարածքով անցնելու դեպքում անտառուղիների հատումը պարտադիր չէ,

բ) ՕԳ-ն I խմբի անտառների տնկարկներով, զբոսայգիներով և մրգատու այգիներով անցնելու դեպքում անտառուղիների լայնությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

A = D + 2(B + a + K),

(21)

 

 

որտեղ`

 

A - ն

անտառուղիների լայնությունն է,

D - ն

 

ֆազերի ամենահեռու հաղորդալարերի միջև հեռավորությունն է` ըստ հորիզոնականի, մ,

B - ն

ամենափոքր թույլատրելի հեռավորությունն է ՕԳ-ի եզրային հաղորդալարերի և ծառերի կատարների միջև, մ (այդ հեռավորությունները պետք է լինեն 6.21 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս),

a - ն

հաղորդալարի և պահող շարանի կախվածքի սլաքի հորիզոնական պրոյեկցիան է, մ, դրանց ամենամեծ շեղման դեպքում` համաձայն սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 35-րդ կետի «ա» ենթակետի, հաշվի առնելով տեղանքի տեսակը` համաձայն սույն ՏԿ-ի 2-րդ գլխի 35-րդ կետի,

K - ն

սաղարթամասի հորիզոնական պրոյեկցիայի շառավիղն է` հաշվի առնելով հեռանկարային աճը ՕԳ-ը շահագործման մեջ մտցնելու պահից` 25 տարվա ընթացքում, մ:

       
  Աղյուսակ 6.21.

 

ՕԳ-երի հաղորդալարերի և ծառերի կատարների միջև նվազագույն հեռավորություններն ըստ հորիզոնականի

 

ՕԳ-ի լարումը, կՎ

մինչև 20

35-ից մինչև 110

150-ից մինչև 220

330-ից մինչև 500

Ամենափոքր հեռավորությունը, մ

3

4

5

6

Հիմնական անտառաստեղծ ծառերի կատարների պրոյեկցիաների շառավիղներն ընդունվում են հավասար, մ`

 

սոճի, փիճի

7,0

եղևնի, բրգաձև սոճի

5,0

կաղնի, հաճարենի

9,0

լորենի

4,5

կեչի

4,5

կաղամախի

5,0

 

Ծառերի այլ տեսակների համար կատարների պրոյեկցիաների շառավիղները որոշվում են նախագծման ընթացքում` որոշակի պրոյեկտման (առաջաձգության) դեպքում` ըստ տնկարկները տնօրինողի տվյալների,

գ) անտառաշերտի լայնությունը II և III խմբերի անտառներում ընդունվում է ըստ (21) և A = D + 2H բանաձևի (որտեղ H-ը տնկարկների բարձրությունն է, մ, հաշվի առնելով հեռանկարային աճը) և ընդունվում է հաշվարկված արժեքներից մեծին հավասար,

դ) ՕԳՊ-ի համար անտառուղիների լայնությունը տնկարկներում պետք է ընդունվի ոչ պակաս, քան եզրային հաղորդալարերի միջև հեռավորությունը` գումարած 1,25 մ յուրաքանչյուր կողմի վրա` անկախ տնկարկների բարձրությունից: ՕԳՊ-ի 4 մ-ից ավելի բարձրությամբ մրգատու ծառերի տարածքով անցնելու դեպքում եզրային հաղորդալարերից մինչև ծառերը հեռավորությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս,

ե) առանձին ծառեր կամ ծառերի խմբերը, որոնք աճում են անտառուղուց դուրս և սպառնում են ՕԳ-ի հաղորդալարերի կամ հենարանի վրա` անկմամբ, պետք է հատվեն:

3) Ռելիեֆի իջեցումներում, սարալանջերում և հեղեղատներում անտառուղին հատվում է` հաշվի առնելով տնկարկների հեռանկարային բարձրությունը, ընդ որում, եթե կատարների վերևից մինչև ՕԳ-ի հաղորդալարերը հեռավորությունը 9 մ-ից ավելի է, անտառուղին հատվում է միայն ՕԳ-ի տակ` եզրային հաղորդալարերի միջև հեռավորությանը գումարած 2 մ լայնությամբ` յուրաքանչյուր կողմում:

Տեղակայումն ավարտելուց հետո անտառուղիների լանջերի խախտման տեղերում պետք է տնկվեն թփուտային տեսակներ:

4) Կածանն ամբողջ լայնությամբ, ՕԳ-ի ուղեգծով պետք է մաքրվի հատված ծառերից և թփերից, ինչպես նաև պետք է արմատախիլ արվեն կոճղերը կամ դրանք կտրվեն` մինչև հողի մակերևույթը, և հողը պետք է վերափխրեցնել:

 

48. ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԱՆՑՈՒՄԸ ԲՆԱԿԵՑՎԱԾ ՏԵՂԱՆՔՈՎ

 

1) ՕԳ-ի անցումը բնակեցված տեղանքով պետք է կատարել շինարարական նորմերին համապատասխան (110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ն պետք է տեղադրել բնակեցման ենթակա տարածքների սահմաններից դուրս): Փողոցների (երթանցների) հետ փոխհատման անկյունը չի նորմավորվում: Փողոցի երկայնքով ՕԳ-ն անցնելու դեպքում թույլատրվում է հաղորդալարերի դասավորում երթևեկելի մասի վերևում:

Եռահարկ և ավելի բարձրահարկ բնակելի տներով կառուցապատված տարածքներում, ինչպես նաև նեղվածք պայմաններով անցնող ՕԳ-երի կառուցման համար պետք է կիրառվեն միայն պաշտպանված հաղորդալարեր (ՕԳՊ):

Քաղաքային և գյուղական փողոցների սահմաններում տեղակայված ՕԳ-ի հենարանների վրա տրանսպորտային միջոցների վրաերթերը կանխելու համար պետք է դրանք ցանկապատել` շինարարական նորմերին համապատասխան:

2) Հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային մեկուսիչների վրա պետք է լինի կրկնակի: Կախովի և պոլիմերային մեկուսիչների կիրառման դեպքում հաղորդալարերի ամրակապումը միջանկյալ հենարանների վրա պետք է կատարվի խուլ սեղմակներով:

ՕԳՊ-ի հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային մեկուսիչների վրա պետք է կատարվի ուժեղացված` պոլիմերային պատվածքով խխունջային զսպանակավոր կապերի կիրառմամբ. պահող մեկուսիչների շարան կիրառելիս` հաղորդալարերի ամրակապումը պետք է կատարել խուլ պահող սեղմակների օգնությամբ:

3) Բնակեցված տեղանքում ՕԳ-ի հաղորդալարերի նվազագույն հեռավորությունները հողի մակերևույթից, ՕԳ-ի բնականոն աշխատանքի ռեժիմում, պետք է ընդունվեն 6.22 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

Նվազագույն հեռավորությունները որոշվում են կախվածքի ամենամեծ սլաքի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարերի տաքանալն էլեկտրական հոսանքով`

ա) 220 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի համար` օդի ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում,

բ) 330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի համար` սույն ՏԿ-ի 35-րդ գլխի 10-րդ կետով սահմանված օդի ջերմաստիճանի, էլեկտրամագնիսական դաշտի էլեկտրական և մագնիսական բաղադրիչների ինտենսիվության թույլատրելի արժեքների դեպքում,

գ) ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 20-րդ կետի` հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքի և սույն ՏԿ-ի 37-րդ գլխի 14-րդ կետով սահմանված` սառցակեղևի ժամանակ օդի ջերմաստիճանի դեպքում:

4) Փողոցների, երթանցների և այլնի հետ ՕԳ-ի փոխհատման տեղերում, 185 մմ2-ից փոքր հատույթով հաղորդալարերից մինչև հողի մակերևույթը հեռավորություններն ուղղաձիգով պետք է ստուգվեն նաև հարևան հենամիջում հաղորդալարի խզման դեպքի համար` տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում, հաշվի չառնելով հաղորդալարերի տաքացումն էլեկտրական հոսանքով: Այդ հեռավորությունները պետք է լինեն 6.22 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

ՕԳ-ն քաղաքային տարածքի սահմաններում հատուկ առանձնացված միջանցքներով անցնելիս, ինչպես նաև ալյումինե մասի 185 մմ2 և ավելի հատույթի մակերևույթով հաղորդալարերով ՕԳ-ի համար ուղղաձիգ հեռավորությունների ստուգում` ըստ հարևան հենամիջում հաղորդալարերի խզման պայմանի, չի պահանջվում:

5) ՕԳ-ի հենարանի հիմքից մինչև փողոցի (երթանցի) երթևեկելի առուն կամ եզրաքարը հեռավորությունը հորիզոնականով պետք է լինի առնվազն 2,0 մ: Հեռավորությունը մինչև մայթերը և հետիոտնային ճանապարհները չի նորմավորվում:

 

Աղյուսակ 6.22.

 

Բնակեցված տեղանքում ՕԳ-ի հաղորդալարերի նվազագույն հեռավորությունն ուղղաձիգով մինչև հողի մակերևույթը, արտադրական շենքերը և կառույցները

ՕԳ-ի աշխատանքի պայմանները

Նվազագույն հեռավորությունը, մ,
ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

ՕԳՊ

մինչև 35

110

150

220

330

400

500

Բնականոն ռեժիմ`
ա) մինչև հողի մակերևույթը
բ) մինչև արտադրական շենքերը և
կառույցները

6

3

7

3

7

4

7.5

4

8

5

11

7.5

13

8

15.5

8

Հարևան հենամիջում հաղորդալարերի
խզում` մինչև հողի մակերևույթը

5,0

5,5

5,5

5,5

5,5

6

7

-

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

6) Չի թույլատրվում ՕԳ-ի անցումը շենքերի և կառույցների վրայով:

Թույլատրվում է ՕԳ-ի անցումն արտադրական շենքերի և կառույցների վրայով, որոնք հրդեհային անվտանգության շինարարական նորմերին համապատասխան հանդիսանում են I և II կարգերի հրակայունությամբ արտադրական շենքեր ու կառույցներ և ունեն չայրվող նյութերից տանիք (330-ից մինչև 750 կՎ լարման ՕԳ-ի համար` միայն էլեկտրակայանների և ենթակայանների արտադրական շենքերի վրայով): Ընդ որում, ուղղաձիգ հեռավորությունն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև նշված շենքերն ու կառույցները, կախվածքի ամենամեծ սլաքի դեպքում, պետք է լինի 6.22 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

Մետաղե տանիքները, որոնց վրայով անցնում են ՕԳ-երը, պետք է հողակցված լինեն: Հողակցման դիմադրությունը պետք է լինի 6.19 աղյուսակում նշվածներից ոչ ավելի:

330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի համար պետք է ապահովված լինի անձնակազմի պաշտպանությունն էլեկտրական դաշտի ազդեցությունից, որը գտնվում է էլեկտրակայանների և ենթակայանների արտադրական շենքերում, իսկ մետաղե տանիքի հողակցումը պետք է կատարվի առնվազն երկու կետում:

7) 220 կՎ լարման ՕԳ-ի եզրային հաղորդալարերից հեռավորություններն ըստ հորիզոնականի, դրանց առավելագույն շեղման դեպքում, մինչև արտադրական, պահեստային, վարչակենցաղային և հանրային շենքերի ու կառույցների մերձավոր մասերը պետք է լինեն առնվազն 2 մ` մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, 4 մ` 35-ից մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի համար, 5 մ` 150 կՎ լարման ՕԳ-ի համար, և 6 մ` 220 կՎ լարման ՕԳ-ի համար:

330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի եզրային հաղորդալարերից հեռավորություններն ըստ հորիզոնականի պետք է լինեն առնվազն`

ա) մինչև էլեկտրակայանների և ենթակայանների ոչ արտադրական և արտադրական շենքերի ու կառույցների մերձավոր մասերը, հաղորդալարերի ամենամեծ շեղման դեպքում` 8 մ` 330 կՎ լարման ՕԳ-ի համար, 9 մ` 400 կՎ լարման ՕԳ-ի համար, 10 մ` 500-ից մինչև 750 կՎ լարման ՕԳ-ի համար,

բ) մինչև արտադրական, պահեստային, վարչակենցաղային և հասարակական շենքերի ու կառույցների (բացի էլեկտրակայաններից և ենթակայաններից) հաղորդալարերի չշեղված դիրքում` 20 մ` 330 կՎ լարման ՕԳ-ի համար, 25 մ` 400 կՎ լարման ՕԳ-ի համար, 30 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար, 40 մ` 750 կՎ լարման ՕԳ -ի համար:

Չի թույլատրվում ՕԳ-ի անցումը մարզադաշտերի, ուսումնական և մանկական հաստատությունների տարածքներով:

(7-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

8) Փողոցի երկայնքով անցնող, զբոսայգիներում և պտղատու այգիներում գտնվող ՕԳ-ի շեղված հաղորդալարերի հեռավորությունը ծառերից, ինչպես նաև ճանապարհային նշանների կախման ճոպաններից` պետք է լինի 6.21 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

Հեռավորությունները նոր կառուցվող ՕԳ-ի եզրային հաղորդալարերից դրանց չշեղված դիրքում, մինչև բնակելի և հասարակական շենքերի հողամասերի սահմանները, մանկական խաղահրապարակները, հանգստի և մարզահրապարակները, տնտեսական հարթակները կամ բնակելի և հասարակական շենքերի մոտակա` դուրս ցցված մասերը, ՕԳ-ի անցման կողմից հողամասերի բացակայության դեպքում, ինչպես նաև անհատական տների տնամերձ հողամասերի և կոլեկտիվ այգեգործական հողամասերի սահմանը պետք է լինեն համապատասխան լարման ՕԳ-ի պաշտպանական գոտիների համար հեռավորություններից ոչ պակաս:

Թույլատրվում է մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար ընդունել հեռավորություն` ըստ հորիզոնականի, ՕԳ-ի համար եզրային հաղորդալարերից դրանց ամենամեծ շեղման դեպքում, մինչև անհատական տների և տնամերձ հողամասերի սահմանները` առնվազն 2 մ:

9) Եթե սույն գլխի 7-րդ և 8-րդ կետերում նշված ՕԳ-ից մինչև ընդունիչ ռադիոապարատուրա կամ հեռուստատեսային ապարատուրա ունեցող շենքեր և շինություններ հեռավորությունների դեպքում ռադիոխանգարումները գերազանցում են ազգային ստանդարտներով սահմանված նորմաները, և ազգային ստանդարտների պահանջների պահպանմամբ հնարավոր չէ հասնել հատուկ միջոցառումներով (դուրս տրված ալեհավաքներով, ՕԳ-ի կառուցվածքի փոփոխությամբ և այլն) կամ այդ միջոցառումները նպատակահարմար չեն, ապա հեռավորությունները ՕԳ-ի եզրային հաղորդալարերից, դրանց չշեղված դիրքում, մինչև այդ շենքերի և կառույցների ամենամոտ մասերը պետք է ընդունվեն առնվազն 10 մ` մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար, 50 մ` 110-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար, և 100 մ` 330 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ի համար:

Ռադիոխանգարումների հաշվարկը պետք է կատարվի` հաշվի առնելով սույն ՏԿ-ի 39-րդ գլխի 7-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի III բաժնի պահանջները:

10) ՕԳ-ի հենարանների հողակցիչներից մինչև հողում անցկացված ուժային մալուխներ հեռավորությունները պետք է ընդունվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգին և սույն ՏԿ-ի II և IV բաժիններին համապատասխան:

 

49. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՄԻՄՅԱՆՑ

 

1) 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ (ՕԳՊ)-երի` իրար հետ և մինչև 1 կՎ լարման ՕԳ (ՕԳՄ)-ի հետ փոխհատման անկյունը չի նորմավորվում:

2) Փոխհատման տեղը պետք է ընտրվի հնարավորինաս վերևի (փոխհատող) ՕԳ (ՕԳՊ)-ի հենարանի մոտ: Հեռավորությունը ստորին (փոխհատվող) ՕԳ-ի հաղորդալարերից մինչև վերին (փոխհատող) ՕԳ-ի հենարանները հորիզոնականով և վերին (փոխհատող) ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ստորին (փոխհատվող) ՕԳ-ի հենարանները պետք է լինի առնվազն 6.23 աղյուսակում ներկայացվածներին հավասար, ինչպես նաև` ոչ պակաս 1,5 մ-ից` ՕԳՊ-ի համար, և 0.5 մ` ՕԳՄ-ի համար:

Թույլատրվում է ՕԳ-ի և ՕԳՊ-ի փոխհատում միմյանց հետ և մինչև 1 կՎ լարման ՕԳ (ՕԳՄ)-ի հետ` ընդհանուր հենարանի վրա:

3) 500 կՎ լարման ՕԳ-ն հատող այլ 500 կՎ լարման ՕԳ-ի փոխհատման հենամեջը սահմանափակող հենարանները պետք է լինեն խարսխային տեսակի:

500 կՎ լարման ՕԳ-ի փոխհատումը 330 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի հետ, ինչպես նաև 330 կՎ-ից ցածր լարման ՕԳ-երի միմյանց փոխհատումը թույլատրվում է իրագործել ինչպես միջանկյալ, այնպես էլ խարսխային հենարաններով սահմանափակված հենամեջերում:

Փոխհատող ՕԳ-ի միականգնակ փայտե հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջը, պետք է լինեն երկաթբետոնե կցուրդներով: Թույլատրվում է առանց կցուրդների փայտե հենարանների կիրառումը և, որպես բացառություն, բարձրացված փայտե հենարաններ` փայտե կցուրդներով:

 

Աղյուսակ 6.23.

 

Փոխհատվող ՕԳ-երի հաղորդալարերի և հենարանների միջև նվազագույն հեռավորությունները

ՕԳ-ի լարումը, կՎ

Նվազագույն հեռավորությունը հաղորդալարերից մինչև հենարանի մոտակա մասը, մ

հաղորդալարերի առավելագույն
շեղման դեպքում

հաղորդալարերի չշեղված դիրքի դեպքում

Մինչև 330

3

6

400

3,5

8

500

4

10

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

4) 6-ից մինչև 20 կՎ լարման և մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի (ՕԳՄ-ի) հետ 500 կՎ լարման ՕԳ-ի փոխհատման դեպքում փոխհատման հենամեջը սահմանափակող փոխհատվող ՕԳ-երի հենարանները պետք է խարսխային տեսակի, փոխհատման հենամիջում փոխհատվող ՕԳ-երի հաղորդալարերը պետք է լինեն`

ա) 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար` պողպատալյումինե` ալյումինային մասի հատույթի 70 մմ2 մակերեսով,

բ) 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի (ՕԳՊ-ի) համար` պողպատալյումինե` ալյումինային մասի հատույթի 70 մմ2 մակերեսով կամ ջերմապնդացված ալյումինային համաձուլվածքից, հատույթի 70 մմ2 մակերեսով,

գ) ԻՄՀ-ի քուղ` առանց կրող զրոյական հաղորդալարի, ֆազային ջիղի հատույթի 25 մմ2 մակերեսով կամ ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից կրող հաղորդալարով` հատույթի առնվազն 50 մմ2 մակերեսով:

Փոխհատման հենամեջերում հաղորդալարերը հենարանների վրա պետք է ամրակապվեն`

կախովի ապակե մեկուսիչների օգնությամբ` 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ (ՕԳՊ)-ի համար,

կրկնակի ամրակապմամբ ցցաձողային մեկուսիչների օգնությամբ` մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի համար,

պրկիչ խարսխային սեղմակների օգնությամբ` ՕԳՄ-ի համար:

5) Նեցուկային մեկուսիչների շարանով փոխհատվող ՕԳ-ի միջանկյալ հենարանների վրա հաղորդալարերը պետք է կախված լինեն խուլ սեղմակների մեջ, իսկ ցցաձողային մեկուսիչներով հենարանների վրա պետք է կիրառվի հաղորդալարերի կրկնակի ամրակապում:

Գոյություն ունեցող` մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի միջանկյալ հենարանների վրա, որոնք սահմանափակում են դրանց տակով նոր կառուցվող` մինչև 300 կՎ լարման ՕԳ-երի հետ փոխհատման հենամեջը, ինչպես նաև հաղորդալարերի ալյումինե մասի հատույթի 300 մմ2 և ավելի մակերեսով գոյություն ունեցող` մինչև 500 կՎ լարման ՕԳ-երի վրա թույլատրվում է թողնել սահմանափակ ամրությամբ ամրակցման սեղմակներ և արտանկնող սեղմակներ` այդ ՕԳ-երի տակով այլ ՕԳ-ի կառուցման դեպքում:

6) Ավելի բարձր լարման ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորված լինեն ավելի ցածր լարման փոխհատվող ՕԳ-ի հաղորդալարերից բարձր: Որպես բացառություն, թույլատրվում է 35 կՎ-ից բարձր լարման ալյումինե մասի 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով հաղորդալարերով ՕԳ-ի անցում ավելի բարձր լարման ՕԳ-ի հաղորդալարերի վրայով, բայց 220 կՎ-ից ոչ բարձր: Ընդ որում, ավելի ցածր լարման ՕԳ-ի անցումն ավելի բարձր լարման երկշղթա ՕԳ-ի վրայով` չի թույլատրվում: Քաղաքներում և քաղաքատիպ ավաններում թույլատրվում է մեկուսացված հաղորդալարերով մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի կամ ՕԳՄ-ի մինչև 20 կՎ լարման օդային գծի հաղորդալարերի վրայով:

7) 35-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի փոխհատումը նույն լարումների երկշղթա ՕԳ-ի հետ, որոնք ծառայում են պահուստային սնում չունեցող սպառողների էլեկտրասնման համար, կամ երկշղթա ՕԳ-ի հետ, որոնց շղթաները փոխադարձ պահուստավորող են, պետք է իրագործվի փոխհատվող ՕԳ-ի տարբեր հենամեջերում` առանձնացված խարսխային հենամեջերով:

Նեղված ուղեգծի հատվածներում, ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով հաղորդալարերով ՕԳ-ի փոխհատումը երկշղթա ՕԳ-ի հետ թույլատրվում է իրագործել փոխհատող ՕԳ-ի մեկ հենամիջում, որը սահմանափակված է միջանկյալ հենարաններով: Ընդ որում, փոխհատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա պետք է կիրառվեն մեկուսիչների երկշղթա նեցուկային շարաններ` հենարանը շղթաների առանձին ամրակապմամբ:

8) Փոխհատվող ՕԳ-ի մոտակա հաղորդալարերի (կամ հաղորդալարերի և մետաղաճոպանների) միջև նվազագույն հեռավորությունները պետք է ընդունվեն 6.24 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս, օդի 150C ջերմաստիճանի դեպքում, առանց քամու:

Հենամեջերի միջանկյալ երկարությունների համար համապատասխան հեռավորությունները որոշվում են գծային միջարկման միջոցով:

Փոխհատող և փոխհատվող 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի մոտակա հաղորդալարերի հեռավորությունը` դրանցից գոնե մեկը պաշտպանված հաղորդալարերով իրագործված լինելու պայմանով, 150C ջերմաստիճանի դեպքում, առանց քամու, պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս:

Փոխհատող ՕԳՊ-ի և փոխհատվող ՕԳՄ-ի մոտակա հաղորդալարերի հեռավորությունն ուղղաձիգով, 150C ջերմաստիճանի դեպքում, առանց քամու, պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

 

Աղյուսակ 6.24.

 

Փոխհատվող մետաղե և երկաթբետոնե հենարաններով, ինչպես նաև ամպրոպապաշտպան սարքվածքներով փայտե հենարաններով օդային գծերի հաղորդալարերի կամ հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև նվազագույն հեռավորությունը

 

Փոխհատող ՕԳ-ի հենամեջի
երկարությունը, մ
Նվազագույն հեռավորությունը, մ, փոխհատման տեղից մինչև ՕԳ-ի
մոտակա հենարանը հեռավորության դեպքում, մ
30 50 70 100 120 150
1 2 3 4 5 6 7
500-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի` միմյանց և ավելի ցածր լարման ՕԳ-ի հետ փոխհատման դեպքում
Մինչև 200
300
5.0 5.0 5.0 5.5 - -
5.0 5.0 5.5 6.0 6.5 7.0
450 5.0 5.5 6.0 7.0 7.5 8.0
220-ից մինչև 150 կՎ լարման ՕԳ-ի միմյանց և ավելի ցածր լարման ՕԳ-ի հետ փոխհատման դեպքում
Մինչև 200
300
450
4,0 4,0 4,0 4,0 - -
4,0 4,0 4,0 4,5 5,0 5,5
4,0 4,0 5,0 6,0 6,5 7,0
110-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի` միմյանց և ավելի ցածր լարման ՕԳ-ի հետ փոխհատման դեպքում
Մինչև 200
300
3,0 3,0 3,0 4,0 - -
3 3 4 4,5 5  
10 կՎ լարման ՕԳ-ի` միմյանց և ավելի ցածր լարման ՕԳ-ի հետ փոխհատման դեպքում
Մինչև 100
150
2 2 - - - -
2 2,5 2,5 - - -

 

Թույլատրվում է մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի հենարանների պահպանումը փոխհատվող մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի տակ, եթե այդ հաղորդալարերից մինչև փոխհատվող ՕԳ-ի հենարանի գագաթը եղած հեռավորությունն ուղղաձիգով 4 մ-ով ավելի է, քան 6.25 աղյուսակում ներկայացված մեծությունները:

9) Հեռավորությունները 35 կՎ և բարձր փոխհատվող օդային գծերի մոտակա հաղորդալարերի միջև (կամ հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև) ենթակա են լրացուցիչ ստուգման` ըստ փոխհատման հենամիջում հաղորդալարերի (մետաղաճոպանների) շեղման պայմանի` տվյալ ՕԳ-ի հաղորդալարի առանցքին ուղղահայաց քամու ճնշման դեպքում` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 19-րդ կետի, և մյուս հաղորդալարի (մետաղաճոպանի) չշեղված դիրքում: Ընդ որում, հեռավորությունը հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև կամ հաղորդալարերի միջև պետք է լինի 6.17 աղյուսակում կամ 6.18 աղյուսակում նշվածներից ոչ պակաս` առավելագույն աշխատանքային լարման դեպքում, չշեղված հաղորդալարերի համար օդի ջերմաստիճանն ընդունվում է ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի:

10) Մետաղաճոպաններով չպաշտպանված փայտե հենարաններով, փոխհատման հենամեջերը սահմանափակող հենարաններով ՕԳ-ի վրա պետք է տեղակայվեն պաշտպանական ապարատներ` երկու փոխհատվող գծերի վրա: Հեռավորությունները փոխհատվող ՕԳ-ի հաղորդալարերի միջև պետք է լինեն 6.24 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

35 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի հենարանների վրա, 500 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի հետ դրանց փոխհատման դեպքում թույլատրվում է կիրառել ԿՄԿ: Ընդ որում, 35 կՎ լարման ՕԳ-ի համար պետք է նախատեսված լինի ավտոմատ կրկնակի միացում (ԱԿՄ): Կայծային միջակայքերը փայտե լայնակներով միականգնակ և A(Ա)-ձև հենարանների վրա իրագործվում են որպես մեկ հողակցիչ էջք և վերջանում կալանդներով` ստորին մեկուսչի ամրակապման կետից 75 սմ (փայտի վրայով) հեռավորության վրա: П(Պ)-ձև և АП(ԱՊ)-ձև հենարանների վրա հողակցիչ էջքերն անցկացվում են հենարանների երկու կանգնակներով` մինչև լայնակը:

Եթե փոխհատման կետից մինչև փոխհատվող օդային գծերի մոտակա հենարանները եղած հեռավորությունը կազմում է 40 մ-ից ավելի, թույլատրվում է պաշտպանական ապարատներ չտեղակայել, իսկ հաղորդալարերի ամրակապման մասերի հողակցում չի պահանջվում 35 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա:

Փոխհատման հենարանների վրա պաշտպանական ապարատների տեղակայում չի պահանջվում`

մետաղե և երկաթբետոնե հենարաններով ՕԳ-ի համար,

փայտե հենարաններով ՕԳ-ի համար` փոխհատվող ՕԳ-ի հաղորդալարերի միջև ոչ պակաս հետևյալ հեռավորությունների դեպքում`

7 մ` 330-ից մինչև 500 կՎ լարման դեպքում,

6 մ` 150-ից մինչև 220 կՎ լարման դեպքում,

5 մ` 35-ից մինչև 110 կՎ լարման դեպքում,

4 մ` մինչև 20 կՎ լարման դեպքում:

Պաշտպանական ապարատներով փայտե հենարանների հողակցիչ սարքվածքների դիմադրությունները պետք է ընդունվեն 6.19 աղյուսակին համապատասխան:

11) Միևնույն լարման ՕԳ-երի զուգահեռ ընթացքի կամ մոտեցման, կամ այլ լարումների ՕԳ-երին մոտեցման դեպքում հեռավորություններն ըստ հորիզոնականի պետք է լինեն 6.25 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս և ընդունվեն ըստ ավելի բարձր լարման ՕԳ-ի: Նշված հեռավորությունները ենթակա են լրացուցիչ ստուգման`

ա) չեզոքի շեղումը ֆազային լարման 15 տոկոսը չգերազանցելն ստուգելու համար` մեկուսացված չեզոքով մինչև 35 կՎ լարման ցանցում` ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում, ավելի բարձր լարման ՕԳ-ի էլեկտրամագնիսական և էլեկտրաստատիկ ազդեցության հաշվին,

բ) բացառելու համար ռեզոնանսային գերլարումների զարգացման հնարավորությունները փոխհատուցման սարքվածքներով սարքավորված (շունտող ռեակտոր, համաժամանակյա կամ տիրիստորային ստատիկ փոխհատուցիչ)` անջատված 500 կՎ լարման ՕԳ-ում:

 

Աղյուսակ 6.25.

 

ՕԳ-երի միջև նվազագույն հորիզոնական հեռավորությունը

 

ՕԳ-ի հատվածները և
հեռավորությունները

Ամենափոքր հեռավորությունը, մ
ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 20

35

110

150

220

330

400

500

ՕԳՊ

Ոչ նեղվածք ուղեգծի հատվածներում ՕԳ-ի առանցքների միջև

ամենաբարձր հենարանի բարձրությունը (500 կՎ լարման ՕԳ-ի համար` 50 մ-ից ոչ պակաս)

3,0

Նեղվածք ուղեգծի հատվածներ,
մոտեցումներ ենթակայաններին.
եզրային հաղորդալարերի միջև, չշեղված դիրքում

2,5

4,0

5,0

6,0

7,0

10,0

12.0

15,0

2,0

մեկ ՕԳ-ի շեղված հաղորդալարե-
րից մինչև մյուս ՕԳ-ի հենարան-
ների ամենամոտ մասերը

2,0

4,0

4,0

5,0

6,0

8,0

9.0

10,0

2,0

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

 

50. ԿԱՊԻ, ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄԸ

 

1) Մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի փոխհատումը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ պետք է կատարվի հետևյալ տարբերակներից որևէ մեկով`

ա) ՕԳ-ի հաղորդալարերի և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխի միջոցով,

բ) ՕԳ-ի հաղորդալարերի և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի օդային մալուխի միջոցով,

գ) ՕԳ-ի ստորգետնյա մալուխային ներդիրի և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի միջոցով,

դ) ՕԳ-ի հաղորդալարերի և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի միջոցով:

2) Մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի փոխհատումը ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի հետ` կարող է կիրառվել հետևյալ դեպքերում`

ա) եթե հնարավոր չէ անցկացնել ո'չ ԿԳ-ի ու ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխ և ո'չ էլ ՕԳ-ի մալուխ,

բ) եթե ԿԳ-ում մալուխային ներդիրի կիրառումը կառաջացնի լրացուցիչ ուժեղացման կետի տեղադրման կամ նախկինում տեղադրվածի տեղափոխման անհրաժեշտություն,

գ) եթե ՀՀԳ-ում մալուխային ներդիրի կիրառման դեպքում գծի մեջ մալուխային ներդիրի ընդհանուր երկարությունը գերազանցում է թույլատրելի արժեքները,

դ) եթե ՕԳ-ի վրա կիրառվել են կախովի մեկուսիչներ: Այդ դեպքում չմեկուսացված հաղորդալարերով ԿԳ-ի և ՀՀԳ-ի փոխհատման հատվածում ՕԳ-երն իրականացվում են բարձր մեխանիկական ամրությամբ հաղորդալարերով և հենարաններով (տե'ս սույն գլխի 9-րդ կետը):

3) 110-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի փոխհատումը ԿԳ և ՀՀԳ-ի հետ պետք է իրագործվի հետևյալ տարբերակներից որևէ մեկով`

ա) ՕԳ-ի հաղորդալարերով և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխով,

բ) ՕԳ-ի հաղորդալարերով և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարով:

4) 110-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի օդային հաղորդալարերի փոխհատման դեպքում չի թույլատրվում կիրառել մալուխային ներդիրներ`

ա) եթե դրա կիրառումը կհանգեցնի ԿԳ-ի վրա լրացուցիչ ուժեղացուցիչ կետի տեղադրման անհրաժեշտության, իսկ հրաժարվելը չի հանգեցնի ԿԳ-ի վրա թույլատրելի նորմերից բարձր ՕԳ-ի խանգարող ազդեցության մեծացման,

բ) եթե դրա կիրառումը ՀՀԳ-ում կհանգեցնի գծում մալուխային ներդիրների գումարային թույլատրելի երկարության գերազանցման, իսկ այդ մալուխային ներդիրից հրաժարվելը չի հանգեցնի ՀՀԳ-ի վրա թույլատրելի արժեքներից բարձր ՕԳ-ի խանգարող ազդեցության մեծացման:

5) ԿԳ-ի և ՀՀԳ-ի` մինչև 750 կՎ լարման ՕԳ-ի հետ փոխհատման հենամիջում, երբ ՕԳ-ի վրա նախատեսվում են բարձր հաճախականության կապի և հեռուստամեխանիկայի անցուղիներ, որոնց սարքավորումներն աշխատում են ԿԳ-ի և ՀՀԳ-ի ապարատուրայի հետ համընկնող հաճախականությունների սպեկտրում և մեկ անցուղու համար ունեն հզորություն.

ա) 10 Վտ-ից ավելի` ԿԳ-ն և ՀՀԳ-ն պետք է իրագործվեն ստորգետնյա մալուխային ներդիրներով: Մալուխային ներդիրի երկարությունը որոշվում է ըստ խանգարող ազդեցության հաշվարկի, ընդ որում, հորիզոնական հեռավորությունը ԿԳ-ին և ՀՀԳ-ի մալուխային հենարանից մինչև ՕԳ-ի եզրային հաղորդալարի պրոյեկցիան հորիզոնական հարթության վրա` պետք է լինի առնվազն 100 մ,

բ) 5 Վտ-ից մինչև 10 Վտ` ԿԳ-ի ՀՀԳ-ի մեջ մալուխային ներդիրի կիրառման կամ պաշտպանության այլ միջոցների կիրառման անհրաժեշտությունը որոշվում է ըստ խանգարող ազդեցության հաշվարկի: Ընդ որում, մալուխային ներդիրի կիրառման դեպքում հեռավորությունը 500 կՎ լարման ՕԳ-ի չշեղված հաղորդալարերից մինչև ԿԳ-ի ու ՀՀԳ-ի մալուխային հենարանների գագաթները պետք է լինեն առնվազն 20 մ,

գ) 5 Վտ-ից պակաս կամ, եթե ՕԳ-ի բարձր հաճախականային սարքավորումն աշխատում է հաճախականությունների չհամընկնող սպեկտրում, կամ ԿԳ-ը և ՀՀԳ-ը խտացված չեն ԲՀ-ի ապարատներով, ապա մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի հետ փոխհատման դեպքում մալուխային ներդիրի կիրառում, ըստ խանգարող ազդեցության պայմանների, չի պահանջվում: Եթե ԿԳ-ի կամ ՀՀԳ-ի մեջ մալուխային ներդիրը սարքավորվում է ոչ ըստ ՕԳ-ի բարձր հաճախականային անցուղիներից խանգարող ազդեցության պայմանների, ապա հեռավորությունը, ըստ հորիզոնականի, ԿԳ-ի և ՀՀԳ-ի մալուխային հենարանի հիմքից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի եզրային չշեղված հաղորդալարի` հորիզոնական հարթության վրա պրոյեկցիան պետք է լինի 15 մ-ից ոչ պակաս:

500 կՎ լարման ՕԳ-ի համար լուսանցիկ հեռավորությունն ՕԳ-ի եզրային չշեղված հաղորդալարերից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի մալուխային հենարանների գագաթը պետք է լինի առնվազն 20 մ:

6) Քաղաքային հեռախոսային կապի օդային գծերի հետ ՕԳ-ի հաղորդալարերի փոխհատումները չեն թույլատրվում: Այդ գծերն ՕԳ-ի հաղորդալարերի հետ փոխհատման հենամիջում պետք է իրագործվեն միայն ստորգետնյա մալուխներով:

7) ՕԳ-ը կապի ստորգետնյա մալուխների և ՀԼՀ-ի հետ (կամ ստորգետնյա մալուխային ներդիրի հետ) հատվելիս պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի փոխհատման անկյունը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ չի նորմավորվում,

բ) հեռավորությունը ԿԳ-ի և ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի մոտակա հողակցիչը կամ դրա ստորգետնյա մետաղե և երկաթբետոնե մասը` պետք է լինի առնվազն`

բնակեցված տեղանքում` 3 մ,

չբնակեցված տեղանքում` 6.26 աղյուսակում ներկայացված հեռավորություններին հավասար:

Հեռավորությունը ԿԳ-ի և ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխներից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի չհողակցված փայտե հենարանի ստորգետնյա մասը` առնվազն պետք է լինի`

բնակեցված տեղանքում` 2 մ, նեղացված պայմաններում նշված հեռավորությունը կարող է փոքրացնել մինչև 1 մ` պոլիէթիլենի խողովակի միջոցով մալուխն անցկացնելու պայմանի դեպքում, հենարանից առնվազն 3 մ երկարության վրա,

չբնակեցված տեղանքում` 5 մ, հողի համարժեք տեսակարար դիմադրության մինչև 100 Օմ.մ լինելու դեպքում, 10 մ` հողի համարժեք տեսակարար դիմադրության 100-ից մինչև 500 Օմ.մ դեպքում, 15 մ` հողի համարժեք տեսակարար դիմադրության 500-ից մինչև 1000 Օմ.մ դեպքում, 25 մ` հողի համարժեք տեսակարար դիմադրության 1000 Օմ.մ-ից մեծ լինելու դեպքում:

 

Աղյուսակ 6.26.

 

Նվազագույն հեռավորությունները ԿԳ (ՀՀԳ)-ի ստորգետնյա մալուխներից մինչև ՕԳ-ի հենարանի մոտակա հողակցիչը և ստորգետնյա մասը

 

Հողի համարժեքի տեսակարար
դիմադրությունը, Օմ.մ
Նվազագույն հեռավորությունը, մ, ՕԳ-ի լարման դեպքում, կՎ
մինչև 35 110-500
Մինչև 100 10 10
100-ից ավելի մինչև 500 15 25
500-ից ավելի մինչև 1000 20 35
1000-ից ավելի 30 50

 

գ) հեռավորությունը ԿԳ-ի և ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխներից մինչև 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի հենարանի մոտակա հողակցիչը և դրա ստորգետնյա մասը պետք է լինի 6.26 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս,

դ) ստորգետնյա մալուխը (ստորգետնյա ներդիրը) պողպատե խողովակներում անցկացնելու դեպքում կամ դրան շվելերով, անկյունակով ծածկելիս, կամ հողի թափանցման համար երկու կողմից փակ պոլիէթիլենային խողովակի մեջ անցկացնելիս, ՕԳ-ի հաղորդալարերի միջև հեռավորությունը` գումարած 10 մ` յուրաքանչյուր կողմից, մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի համար, թույլատրվում է 6.26 աղյուսակում նշված հեռավորությունները 500 կՎ լարման ՕԳ-ի համար փոքրացնել մինչև 10 մ:

Մալուխի մետաղական ծածկույթներն այս դեպքում պետք է միացնել խողովակի կամ այլ մետաղական պաշտպանական տարրերի հետ: Այս պահանջը չի վերաբերում օպտիկական մալուխներին և արտաքին մեկուսացնող ճկափողով մալուխներին, այդ թվում` մետաղե թաղանթով: Մալուխային ներդիրի մետաղե ծածկույթները պետք է հողակցված լինեն ծայրերում: Մալուխի և ՕԳ-ի հենարանների միջև 6.26 աղյուսակում նշված հեռավորությունների փոքրացման դեպքում, բացի նշված միջոցառումներից, անհրաժեշտ է կայծակի ուղիղ հարվածից լրացուցիչ պաշտպանության սարքվածք` հենարանները մետաղաճոպաններով կոնտուրավորելու միջոցով, մալուխները շանթի հարվածից պաշտպանելու պահանջներին համապատասխան:

 

Աղյուսակ 6.26.

 

Նվազագույն հեռավորությունները ԿԳ (ՀՀԳ-ի) ստորգետնյա մալուխներից մինչև ՕԳ-ի հենարանի մոտակա հողակցիչը և ստորգետնյա մասը

 

Հողի համարժեքի տեսակարար
դիմադրությունը, Օմ.մ
Նվազագույն հեռավորությունը, մ, ՕԳ-ի լարման դեպքում, կՎ
մինչև 35 110-500
Մինչև 100 10 10
100-ից ավելի մինչև 500 15 25
500-ից ավելի մինչև 1000 20 35
1000-ից ավելի 30 50

 

ե) շվելերի, անկյունակի կամ պողպատե խողովակների կիրառման փոխարեն թույլատրվում է նոր ՕԳ կառուցելիս օգտագործել 70 մմ2 հատույթով պողպատե երկու մետաղաճոպան, որոնք անցկացվում են սիմետրիկ, մալուխից 0,5 մ-ից ոչ ավելի հեռավորությամբ և 0,4 մ խորությամբ: Մետաղաճոպանները երկու կողմից պետք է երկարացվեն ուղեգծի նկատմամբ 450 անկյան տակ, ՕԳ-ի հենարանի կողմը և հողակցվեն 30 Օմ.մ-ից ոչ ավելի դիմադրությամբ: Մետաղաճոպանների արտուղման L երկարության և հողակցիչի R դիմադրության միջև հարաբերակցությունները պետք է համապատասխանեն 6.27 աղյուսակում ներկայացված Ki և Kd արժեքներին: Մալուխի պաշտպանությունը կայծակի հարվածներից` ՕԳ-ի հենարանների եզրագծման միջոցով կամ պաշտպանական մետաղաճոպանի անցկացմամբ, այս դեպքում ևս պարտադիր է:

 

Աղյուսակ 6.27.

 

Հողակցիչների դիմադրությունները ԿԳ-ի և ՀՀԳ-ի մալուխներն ՕԳ-ի հետ փոխհատման հատվածում

 

Հողի տեսակարար դիմադրությունը, Օմxմ

Մինչև 100

101-500

500-ից ավելի

Արտուղման երկարությունը, Լ, մ

20

30

50

Հողակցիչի դիմադրությունը, Օմ

30

30

20

 

զ) ՕԳ-ը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ փոխհատման հենամիջում ՕԳ-ի հաղորդալարերի ամրակապումը փոխհատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա պետք է իրագործվի խուլ սեղմակների օգնությամբ, որոնք թույլ չեն տալիս հաղորդալարերի անկում հողի վրա` հարևան հենամեջերում դրանց խզման դեպքում:

8) Մինչև 35 կՎ լարման ՕԳ-ում ստորգետնյա մալուխային ներդիրը ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի հետ փոխհատման դեպքում պետք է ապահովեն հետևյալ պահանջների կատարումը`

ա) ՕԳ-ի ստորգետնյա մալուխային ներդիրի` ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ փոխհատման անկյունը չի նորմավորվում,

բ) հեռավորությունն ստորգետնյա մալուխային ներդիրից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի չհողակցված հենարանը պետք է լինի առնվազն 2 մ, իսկ մինչև ԿԳ (ՀՀԳ)-ի չհողանցված հենարանը և դրա հողակցիչը` առնվազն 10 մ,

գ) հեռավորությունը հորիզոնականով ՕԳ-ի մալուխային հենարանից` խտացված կամ չխտացված հաճախականությունների համընկնող և չհամընկնող սպեկտրում, կախված բարձր հաճախականային սարքավորման հզորությունից, մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի պրոյեկցիան` պետք է ընտրվի սույն գլխի 3-րդ կետում շարադրված պահանջներին համապատասխան,

դ) ստորգետնյա մալուխային ներդիրներն ՕԳ-ում պետք է իրականացվեն սույն ՏԿ-ի IV բաժնում և 42-րդ գլխի 9-րդ կետում սահմանված պահանջներին համապատասխան:

9) ՕԳ-ի հաղորդալարերը ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի հետ փոխհատվելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները`

ա) ՕԳ-ի հաղորդալարերի փոխհատման անկյունը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի հետ պետք է լինի 900-ին հնարավորինս մոտ: Նեղվածք պայմաններում անկյունը չի նորմավորվում,

բ) փոխհատման տեղը պետք է ընտրել ՕԳ-ի հենարանին հնարավորինս մոտ: Այս դեպքում հեռավորությունը հորիզոնականով ՕԳ-ի մոտակա մասից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերը պետք է լինի առնվազն 7 մ, իսկ ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարաններից մինչև հորիզոնական հարթության վրա ՕԳ-ի մոտակա չշեղված հաղորդալարի պրոյեկցիան պետք է լինի առնվազն 15 մ: Հեռավորությունը ԿԳ-ի և ՀԼՀ-ի հենարանների գագաթներից մինչև ՕԳ-ի չշեղված հաղորդալարերը պետք է լինի առնվազն 15 մ` մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի համար, 20 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար,

գ) չի թույլատրվում ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարանների տեղադրում փոխհատվող ՕԳ-ի հաղորդալարերի տակ,

դ) ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ փոխհատման հենամեջը սահմանափակող ՕԳ-ի հենարանները պետք է լինեն խարսխային տեսակի, թեթևացված կառուցվածքի, ցանկացած նյութից, ինչպես` ազատ կանգնող, այնպես էլ` ձգալարերով: Փայտե հենարանները պետք է ուժեղացված լինեն լրացուցիչ կցուրդներով կամ դիմկալներով,

ե) փոխհատումը կարելի է իրագործել միջանկյալ հենարանների վրա` ՕԳ-ի վրա ալյումինային մասի առնվազն 120 մմ2 հատույթի մակերեսով հաղորդալարեր կիրառելու պայմանի դեպքում,

զ) ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերից վեր և պետք է լինեն բազմալար` 6.5 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս հատույթներով,

է) ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերը հենամիջում միացումներ չպետք է ունենան,

ը) ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ ՕԳ-ի փոխհատման հենամիջում ՕԳ-ի միջանկյալ հենարանների վրա հաղորդալարերի ամրակապումը պետք է իրագործվի միայն մեկուսիչների նեցուկային շարանների օգնությամբ` խուլ սեղմակներով,

թ) ՕԳ-ի հետ փոխհատման հենամեջը սահմանափակող ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարանների տեղակայման տեղը փոխել թույլատրվում է` պայմանով, որ ԿԳ-ի և ՀՀԳ-ի վրա խաչման տարրի միջին երկարության շեղումը չի գերազանցում 6.28 աղյուսակում նշված արժեքները:

 

Աղյուսակ 6.28.

 

ՕԳ-ի հետ փոխհատման հենամեջը սահմանափակող ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարանների տեղակայման տեղի թույլատրելի փոփոխությունը

 

Խաչավորման տարրի
երկարությունը, մ
35 40 50 60 70 80 100 125 170
Թույլատրելի շեղումը, մ ±6 ±6,5 ±7 ±8 ±8,5 ±9 ±10 ±11 ±13

 

ժ) ՕԳ-ի հետ փոխհատման տեղում ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենամեջերի երկարությունները չպետք է գերազանցեն 6.29 աղյուսակում նշված արժեքները:

 

Աղյուսակ 6.29.

 

ՕԳ-ի հետ փոխհատման տեղում ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենամեջերի առավելագույն թույլատրելի երկարությունները

 

ԿԳ-ի և ՀՀԳ-ի վրա
կիրառվող հաղորդալարի
մակնիշը
Հաղորդա-
լարի տրա-
մագիծը, մմ
Ըստ գծի տեսակի` ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենամեջի առավելագույն
թույլատրելի երկարությունը, մ
սովորական բնականոն ուժեղացված հատուկ
ուժեղաց-
ված
1 2 3 4 5 6

Պողպատալյումինե
        ԱՊ 25/4,2
        ԱՊ 16/2,7
        ԱՊ 10/1,8

6,9
5,9
4,5
150
85
85
85
65
50
65
40
40
50
35
35
Երկմետաղական
(պողպատապղնձային)
4,0
3,0
2,0
1,6
1,2
180
180
150
100
85
125
100
85
65
35
100
85
65
40
-
85
65
40
40
-
Երկմետաղական
(պողպատալյումինե)
5,1
4,3
180
180
125
100
90
85
85
85
Պողպատե 5,0
4,0
3,0
2,5
2,0
1,5
150
150
125
100
100
100
130
85
65
40
40
40
70
50
40
30
30
-
45
40
-
-

-

 

ժա) ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման կամ դրան հարակից հենամեջը և գտնվում են ավտոմոբիլային ճանապարհի ճամփեզրին, պետք է պաշտպանված լինեն տրանսպորտային միջոցների վրաերթերից,

ժբ) ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարանները, որոնք սահմանափակում են ՕԳ-ի հետ փոխհատման հենամեջը, պետք է ունենան կրկնակի ամրակապում, լայնակային պրոֆիլի դեպքում` միայն վերին լայնակի վրա, կեռաձև պրոֆիլի դեպքում` վերին երկու շղթաներում,

ժգ) ուղղաձիգով հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի փոխհատման հաղորդալարերը, ՕԳ-ի բնականոն ռեժիմում և ՕԳ-ի հարակից հենամեջերում հաղորդալարերի խզման դեպքում, պետք է լինեն 6.30 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

Հեռավորություններն ուղղաձիգով որոշվում են բնականոն ռեժիմում, հաղորդալարերի առավելագույն կախվածքի սլաքի դեպքում (հաշվի չառնելով դրանց տաքացումն էլեկտրական հոսանքով): Վթարային ռեժիմում հեռավորություններն ստուգվում են ալյումինային մասի 185 մմ2-ից փոքր հատույթի մակերեսով հաղորդալարերով ՕԳ-ի համար, տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում, առանց սառցակեղևի և քամու: Ալյումինային մասի 185 մմ2 և ավելի հատույթի մակերեսով հաղորդալարերով ՕԳ-ի համար, ըստ վթարային ռեժիմի, ստուգում չի պահանջվում:

35 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ի հետ ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի փոխհատման դեպքում, ԿԳ (ՀՀԳ-ի) հենամեջը սահմանափակող հենարանների վրա ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի ամրակապման կետերի բարձրությունների տարբերության դեպքում (օրինակ, սարալանջերի վրա) ըստ 6.30 աղյուսակի որոշվող ուղղաձիգ հեռավորությունները ենթակա են լրացուցիչ ստուգման` ըստ ՕԳ-ի հաղորդալարերի շեղման պայմանի` սույն ՏԿ-ի 37-րդ գլխի 19-րդ կետի համաձայն որոշվող քամու ճնշման դեպքում, որն ուղղված է ՕԳ-ի առանցքին զուգահեռ, և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի հաղորդալարերի չշեղված դիրքում:

 

Աղյուսակ 6.30.

 

Նվազագույն հեռավորություններն ուղղաձիգով ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերը

ՕԳ-ի հաշվարկային ռեժիմը

Նվազագույն հեռավորությունը, մ ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 10

20-110

150

220

330

400

500

Բնականոն ռեժիմ`
ա) ՕԳ փայտե հենարանների վրա` ամպրոպապաշտպան սարքվածքների առկայության դեպքում, ինչպես նաև մետաղե և երկաթբետոնե հենարանների վրա

2,0

3,0

4,0

4,0

5,0

5,0

5,0

բ) ՕԳ փայտե հենարանների վրա` ամպրոպապաշտպան սարքվածքների բացակայության դեպքում

4,0

5,0

6,0

6,0

-

-

-

Հաղորդալարերի խզում հարակից հենամեջերում

1,0

1,0

1,5

2,0

2,5

3,0

3.5

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

Հեռավորությունները հաղորդալարերի միջև պետք է ընդունել առավել անբարենպաստ դեպքի համար:

ՕԳ-ի վրա սառցակեղևի հալեցման կիրառման դեպքում պետք է ստուգել մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի եզրաչափերը` սառցակեղևի հալեցման ռեժիմում: Այդ եզրաչափերն ստուգվում են սառցակեղևի հալեցման ռեժիմում հաղորդալարի ջերմաստիճանի դեպքում և պետք է լինեն ոչ պակաս, քան հարևան հենամիջում ՕԳ-ի հաղորդալարերի խզման դեպքում,

ժե) առանց ամպրոպապաշտպան մետաղաճոպանների ՕԳ-ի փայտե հենարանների վրա, որոնք սահմանափակում են ԿԳ-ի հետ փոխհատման հենամեջը, պետք է տեղակայվեն պաշտպանական սարքեր` փոխհատվող գծերի հաղորդալարերի միջև 6.30 աղյուսակի «բ» ենթակետում նշված հեռավորությունների դեպքում: Պաշտպանական սարքերը պետք է տեղակայվեն սույն ՏԿ-ի 48-րդ գլխի 10-րդ կետի պահանջներին համապատասխան: ԿՄԿ-ի տեղակայման դեպքում ՕԳ-ի վրա պետք է նախատեսված լինի ավտոմատ կրկնակի միացում,

ժզ) ԿԳ-ի և ՀՀԳ-ի փայտե հենարանների վրա, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջը, պետք է տեղակայվեն շանթարգելներ` ԿԳ-ի և ՀՀԳ-ի նորմատիվային փաստաթղթերում ներկայացվող պահանջներին համապատասխան:

10) Ընդհանուր հենարանների վրա ՕԳ-ի և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի հաղորդալարերի համատեղ կախում չի թույլատրվում: Այս պահանջը չի տարածվում հատուկ օպտիկական մալուխների վրա, որոնք կախվում են ՕԳ-ի կառուցվածքների վրա: Այդ մալուխները պետք է համապատասխանեն սույն գլխի պահանջներին և էլեկտրահաղորդման օդային գծերի վրա կապի մանրաթելաօպտիկական գծերի նախագծման, շինարարական և շահագործման կանոններին:

11) ՕԳ-ը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ մոտենալու դեպքում` հեռավորությունը դրանց միջև և ազդեցությունից պաշտպանության միջոցառումները որոշվում են` հաղորդալարային կապի, երկաթուղային ազդանշանման և հեռուստամեխանիկայի սարքվածքներն էլեկտրահաղորդման գծերի վտանգավոր ու խանգարող ազդեցություններից պաշտպանելու կանոններին համապատասխան:

12) ՕԳ-ը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ մոտենալու դեպքում` հեռավորությունները ՕԳ-ի եզրային չշեղված հաղորդալարերից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարաններ, պետք է լինեն ՕԳ-ի ամենաբարձր հենարանի բարձրությունից ոչ պակաս, իսկ նեղվածք ուղեգծի հատվածում ՕԳ-ի եզրային հաղորդալարերից` քամուց դրանց առավելագույն շեղման դեպքում, հեռավորությունները պետք է լինեն 6.31 աղյուսակում նշվածներից ոչ պակաս: Ընդ որում, հեռավորությունն ՕԳ-ի մոտակա չշեղված հաղորդալարերից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարանների գագաթները պետք է լինեն առնվազն 15 մ` մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի համար, 17 մ` 400 կՎ լարման ՕԳ-ի համար, 20 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

(12-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

 

Աղյուսակ 6.31.

 

ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարաններից ՕԳ-ի հաղորդալարերի նվազագույն հեռավորությունները քամու կողմից դրանց առավելագույն շեղման դեպքում՝ նեղվածք ուղեգծի հատվածում

ՕԳ-ի լարումը, կՎ

Մինչև 20

35-110

150

220

330

400

500

Նվազագույն հեռավորությունը, մ

2

4

5

6

8

9

10

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

ՕԳ-ի վերադասավորման քայլն ըստ ԿԳ-ի և ՀՀԳ-ի վրա ազդելու պայմանների` չի նորմավորվում:

ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարանները պետք է ամրացվեն լրացուցիչ դիմահարներով կամ տեղակայվեն կրկնակիացած` այն դեպքում, եթե դրանց անկման դեպքում հնարավոր է հպում ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի ու ՕԳ-ի հաղորդալարերի միջև:

13) Ցցաձողային մեկուսիչներով օդային գծի` ԿԳ-ի և ՀՀԳ-ի օդային գծերին մոտեցման դեպքում` այն հատվածներում, որտեղ ՕԳ-ն ունի շրջադարձային անկյուններ, հեռավորությունները դրանց միջև պետք է լինեն այնպիսին, որպեսզի ՕԳ-ի անկյունային հենարանի պոկված հաղորդալարը չկարողանա հայտնվել ԿԳ-ի և ՀՀԳ-ի մոտակա հաղորդալարերից պակաս հեռավորության վրա, քան 6.31 աղյուսակում ներկայացվածները: Այս պահանջի կատարման անհնարինության դեպքում ՕԳ-ի հաղորդալարերը, որոնք անցնում են շրջադարձի ներքին կողմից, պետք է ունենան կրկնակի ամրացում:

14) ԿԳ-ի և ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխներին ՕԳ-ի մոտենալու դեպքում` դրանց միջև նվազագույն հեռավորությանը և պաշտպանության միջոցառումները որոշվում են` համաձայն հաղորդալարային կապի, երկաթուղային ազդանշանման և հեռուստամեխանիկայի սարքվածքների` էլեկտրահաղորդման գծերի վտանգավոր և խանգարող ազդեցություններից պաշտպանության կանոններին ու մետաղե տարրերով օպտիկական մալուխներն էլեկտրահաղորդման գծերի, փոփոխական հոսանքի էլեկտրաֆիկացված երկաթուղիների և էներգաենթակայանների վտանգավոր ազդեցությունից պաշտպանելու մասին հանձնարարականներով:

Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հենարանի հողակցիչից և ստորգետնյա մասից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխը պետք է լինեն 6.26 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

15) Հաղորդիչ ռադիոկենտրոնների ալեհավաք կառույցներից ՕԳ-ի նվազագույն հեռավորությունները պետք է ընդունվեն ըստ 6.32 աղյուսակի:

 

Աղյուսակ 6.32.

 

Հաղորդիչ ռադիոկենտրոնների ալեհավաք կառույցներից ՕԳ-ի նվազագույն հեռավորությունները

 

Ալեհավաք կառույցները ՕԳ-ի լարման դեպքում, կՎ
հեռավորությունը, մ,  

մինչև 110

150-500

1 2 3
Միջինալիք և երկարալիք հաղորդիչ ալեհավաքներ 100 100
Կարճալիք հաղորդիչ ալեհավաքներ` ամենամեծ
ճառագայթման ուղղությամբ
200 300
Կարճալիք հաղորդիչ ալեհավաքներ` մնացած
ուղղություններով
50 50
Կարճալիք հաղորդիչ թույլ ուղղված և չուղղված
ալեհավաքներ
150 200

 

16) ՕԳ-ը մոտենալու նվազագույն հեռավորությունները ռադիոռելեական գծի ուղեգծանիշի հատվածքին և ռադիոռելեական կայաններին` ալեհավաքի ուղղվածության գոտուց դուրս` պետք է ընդունվեն ըստ 6.33 աղյուսակի: ՕԳ-ի ռադիոռելեական գծի ուղեգծանիշի հետ փոխհատվելու հնարավորությունը սահմանվում է ՕԳ-ը նախագծելիս:

 

Աղյուսակ 6.33.

 

Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ից մինչև ընդունող ռադիոկենտրոնների, ռադիոռելեական կարճալիք և գերկարճալիք կայանների, ռադիոֆիկացման առանձնացված ընդունիչ կետերի և տեղական ռադիոհանգույցների սահմանները

Ռադիոսարքվածքը

ՕԳ-ի լարման դեպքում, կՎ
հեռավորությունը, մ

մինչև 35

110-ից
մինչև
220

330-ից
մինչև
500

Մայրուղային, մարզային, շրջանային, կապի ռադիոկենտրոններ և ռադիոռելեական կայաններ` ալեհավաքի ուղղվածության դիագրամում

500

1000

2000

Ռադիոտեղորոշիչ կայաններ, մերձավոր նավագնացության ռադիոտեխնիկական համակարգեր

1000

1000

1000

Ավտոմատ գերկարճալիք ռադիոուղղորոշիչներ

800

800

800

Կարճալիք ռադիոուղղորոշիչներ

700

700

700

Հաղորդալարային հաղորդման կայաններ

200

300

400

Ռադիոռելեական կայաններ` դրանց ալեհավաքների ուղղվածության գոտուց դուրս, և ռադիոռելեական գծերի ուղեգծանիշներ

100

200

250

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

17) Հեռավորությունները ՕԳ-ից մինչև ընդունող ռադիոկենտրոնների, ռադիոռելեական կարճալիք և գերկարճալիք կայանների, ռադիոֆիկացման առանձնացված ընդունիչ կետերի և տեղական ռադիոհանգույցների սահմանները` պետք է ընդունվեն ըստ 6.33 աղյուսակի:

Այն դեպքում, երբ նախագծվող ՕԳ-ի ուղեգիծն անցնում է բացառիկ կարևոր ընդունիչ ռադիոսարքվածքների տեղադրման շրջաններով, թույլատրելի մոտեցումը սահմանվում է անհատական կարգով` ՕԳ-ի նախագծման ընթացքում:

Եթե 6.33 աղյուսակում նշված հեռավորությունների պահպանումը դժվար է, ապա առանձին դեպքերում թույլատրվում է դրանք փոքրացնել (պայմանով, որ ՕԳ-ի վրա իրականացվեն խանգարումների համապատասխան նվազեցումն ապահովող միջոցառումներ): Յուրաքանչյուր դեպքում ՕԳ-ի նախագծման ընթացքում պետք է կազմվի ռադիոխանգարումների նորմերի պահպանման միջոցառումների նախագիծ:

ՕԳ-ի հեռավորությունները մինչև հեռուստակենտրոններ և ռադիոտներ` պետք է լինեն առնվազն` 400 մ` մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, 700 մ` 35-ից մինչև 150 կՎ լարման ՕԳ-ի համար, 1000 մ` 220-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

 

51. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՀԵՏ

 

1) ՕԳ-ի փոխհատումը երկաթուղիների հետ առավելապես պետք է իրականացնել օդային անցումներով: Բացառիկ ինտենսիվ երթևեկությամբ երկաթուղիների վրա և տեխնիկապես հիմնավորված որոշ դեպքերում (օրինակ, լրաթմբերն անցնելուց, երկաթուղային կայարաններում կամ այն վայրերում, որտեղ օդային անցումներ կառուցելը տեխնիկապես դժվար է) ՕԳ-ի անցումները պետք է իրագործել մալուխով: Երկաթուղու ինտենսիվության ցուցանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից հաստատված իրավական ակտերով:

Երկաթուղային կայարանների բկանցքամասերում և հպումային ցանցի խարսխային հատվածների կցորդման տեղերում չի թույլատրվում ՕԳ-ի փոխհատում երկաթուղիների հետ:

ՕԳ-ի փոխհատման անկյունն էլեկտրիֆիկացված և էլեկտրիֆիկացման ենթակա երկաթուղիների հետ` պետք է լինի 90-ին մոտ, բայց 650-ից ոչ պակաս:

Երկաթուղու նկատմամբ օդային ԿԳ-ի ոչ զուգահեռ անցման դեպքում` օդային ԿԳ-ի փոխհատման անկյունն ՕԳ-ի հետ` պետք է որոշվի վտանգավոր և խանգարող ազդեցությունների հաշվարկով:

2) Երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատման և մոտեցման դեպքում` հեռավորություններն ՕԳ-ի հենարանի հիմքից մինչև երկաթուղիների կառույցների եզրաչափերը` չէլեկտրիֆիկացված երկաթուղիների համար, կամ էլեկտրիֆիկացված և էլեկտրիֆիկացման ենթակա երկաթուղիների հպումային ցանցի հենարանների առանցքը` պետք է լինեն հենարանի բարձրությունը գումարած 3 մ չափից ոչ պակաս: Նեղվածքային ուղեգծի հատվածներում այդ հեռավորությունները թույլատրվում են առնվազն` 3 մ` մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, 6 մ` 35-ից մինչև 150 կՎ լարման ՕԳ-ի համար, 8 մ` 220-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի համար, 9 մ` 400 կՎ լարման, 10 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

Հպումային ցանցի հետ ՕԳ-ի փոխհատումների պաշտպանությունը պաշտպանական ապարատներով իրագործվում է սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 10-րդ կետում նշված պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը լրաց. 28.07.11 N 1138-Ն)

3) Երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատման և մոտեցման դեպքում հեռավորությունները հաղորդալարերից մինչև երկաթուղու զանազան տարրերը պետք է լինեն 6.34 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

Ուղղաձիգով նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև երկաթուղիների զանազան տարրերը, ինչպես նաև մինչև էլեկտրիֆիկացված երկաթուղիների ամենաբարձր հաղորդալարերը կամ կրող մետաղաճոպանը` որոշվում է ՕԳ-ի բնականոն ռեժիմում` կախվածքի առավելագույն սլաքի դեպքում (հաղորդալարի ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` հաշվի առնելով հաղորդալարի լրացուցիչ տաքացումն էլեկտրական հոսանքով կամ ըստ 6.34 աղյուսակի հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքի):

 

Աղյուսակ 6.34.

 

Երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատման և մոտեցման դեպքում նվազագույն հեռավորությունները

Փոխհատում կամ մոտեցում

Նվազագույն հեռավորությունը, մ
ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 20

35-110

150

220

330

400

500

Փոխհատման դեպքում

Չէլեկտրիֆիկացված երկաթուղիների համար

ըստ ուղղաձիգի հաղորդալարից մինչև ռելսի գլխիկը,
ՕԳ-ի բնականոն ռեժիմում`
մշտական օգտագործման լայն և նեղ
ուղեգծով երկաթուղիների
լայն ուղեգծի ոչ մշտական օգտագործման
երկաթուղիների
նեղ ուղեգծի ոչ ընդհանուր օգտագործման
երկաթուղիների






7,5

7,5

6,5






7,5

7,5

6,5






8

8

7


 



8,5

8,5

7,5






9

9

8






9,2

9,2

8,1






9,5

9,5

8,5

ըստ ուղղաձիգի հաղորդալարից մինչև ռելսի գլխիկը`
հարակից հենամիջում հաղորդալարի խզման դեպքում`

             

լայն ուղեգծով երկաթուղիների
նեղ ուղեգծով երկաթուղիների

6
4,5

6
4,5

6,5
5

6,5
5

7
5,5

7
5,5

-
-

Էլեկտրիֆիկացված կամ էլեկտրիֆիկացման ենթակա երկաթուղիների համար

ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ամենաբարձր հաղորդալարը կամ կրող մետաղաճոպանը

 

բնականոն ռեժիմում ուղղաձիգով,
հարակից հենամիջում հաղորդալարի խզման դեպքում

ինչպես ՕԳ-ի միմյանց հետ փոխհատման
դեպքում` 6.24 աղյուսակին համապատասխան
(տե´ս սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 10-րդ կետը)

1

1

2

2

2,5

3,1

3,5

Մոտեցման կամ զուգահեռ ընթացքի դեպքում

Չէլեկտրիֆիկացված երկաթուղիների համար
ՕԳ-ի շեղված հաղորդալարից մինչև կառույցներին մոտեցման եզրաչափը` ըստ հորիզոնականի, նեղվածք ուղեգծով հատվածներում

1,5

2,5

2,5

2,5

3,5

4,1

4,5

Էլեկտրիֆիկացված կամ էլեկտրիֆիկացման
ենթակա երկաթուղիների համար

ՕԳ-ի եզրային հաղորդալարից մինչև հպումային ցանցի հենարանի դաշտային կողմից կախված եզրային հաղորդալարը` ըստ հորիզոնականի

ինչպես ՕԳ-ի` միմյանց մոտեցման դեպքում` 6.25
աղյուսակին համապատասխան

Նույնը, բայց հպումային ցանցի հենարանների դաշտային կողմից հաղորդալարերի բացակայության
դեպքում

ինչպես կառույցներին` ՕԳ-ի մոտեցման դեպքում
սույն ՏԿ-ի 48-րդ գլխի 7-րդ կետին
համապատասխան

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

ՕԳ-ի էլեկտրական բեռնվածքի մասին տվյալների բացակայության դեպքում հաղորդալարերի ջերմաստիճանն ընդունվում է 700C:

Վթարային ռեժիմում հեռավորություններն ստուգվում են, եթե փոխհատվում է ալյումինային մասի 185 մմ2-ից պակաս հատույթով հաղորդալարերով ՕԳ-ն, տարեկան միջին ջերմաստիճանի, առանց սառցակեղևի և քամու առկայության պայմանների` հաշվի չառնելով հաղորդալարերի տաքացումն էլեկտրական հոսանքով:

Հաղորդալարերի ալյումինային մասի 185 մմ2 և ավելի հատույթի մակերեսի դեպքում` վթարային ռեժիմում ստուգում չի պահանջվում: Թույլատրվում է փոխհատող ՕԳ-ի տեղադրում հպումային ցանցի հենարաններից վեր` ՕԳ-ի հաղորդալարերից ուղղաձիգով մինչև հպումային ցանցի հենարանների գագաթը ոչ պակաս հեռավորությունների դեպքում`

ա) 7 մ` մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի համար,

բ) 8 մ` 150-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար,

գ) 9 մ` 330-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

Բացառիկ դեպքերում, նեղվածքային ուղեգծի հատվածներում, թույլատրվում է ՕԳ-ի և հպումային ցանցի հաղորդալարերը կախել ընդհանուր հենարանների վրա:

ՕԳ-ը երկաթուղիների հետ փոխհատվելու և մոտենալու դեպքում, երբ դրանց երկայնքով անցնում են կապի և ազդանշանման գծեր, անհրաժեշտ է, բացի 6.34 աղյուսակից, ղեկավարվել նաև կապի կառույցների հետ ՕԳ-ի փոխհատմանը և մոտեցմանը ներկայացվող պահանջներով:

4) Էլեկտրիֆիկացված կամ էլեկտրիֆիկացման ենթակա ընդհանուր օգտագործման երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատման դեպքում` ՕԳ-ի այն հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջը, պետք է լինեն խարսխային` բնականոն կառուցվածքի: Գնացքների բացառիկ ինտենսիվ և ինտենսիվ երթևեկությամբ հատվածներում այդ հենարանները պետք է լինեն մետաղյա:

Խարսխային հենարաններով սահմանափակված փոխհատման այդ հենամիջում թույլատրվում է միջանկյալ հենարանի տեղադրում ուղիների միջև, որոնք նախատեսված չեն մարդատար գնացքների կանոնավոր անցման համար, ինչպես նաև` միջանկյալ հենարանների տեղադրում ամեն տեսակի երկաթուղային ճանապարհների պաստառի եզրերով: Նշված հենարանները պետք է լինեն մետաղե կամ երկաթբետոնե: Հաղորդալարերի ամրակապումն այդ հենարանների վրա պետք է իրագործվի մեկուսիչների նեցուկային երկշղթա շարաններով` խուլ սեղմակներով:

Ցանկացած նյութից ձգալարերով հենարանների և փայտե միականգնակ հենարանների կիրառում չի թույլատրվում: Փայտե միջանկյալ հենարանները պետք է լինեն П(Պ)-ձև, (X(ԻՔՍ) կամ Z(ԶԵԹ)-ձև կապերով) կամ A(Ա)-ձևի:

Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների փոխհատման դեպքում թույլատրվում է թեթևացված կառուցվածքի խարսխային հենարանների և միջանկյալ հենարանների կիրառում: Միջանկյալ հենարանների վրա հաղորդալարերի ամրակապումը պետք է իրականացվի մեկուսիչների նեցուկային երկշղթա շարաններով` խուլ սեղմակներով: Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների փոխհատման վրա տեղադրված բոլոր տեսակի հենարանները կարող են լինել ազատ կանգնած կամ ձգալարերով:

5) Կախովի մեկուսիչներով և ֆազի մեջ չտրոհված հաղորդալարով ՕԳ-ի վրա մեկուսիչների ձգիչ շարանները պետք է լինեն երկշղթա` հենարանին յուրաքանչյուր շղթայի առանձին ամրակապմամբ: Մեկուսիչների ձգիչ շարանների ամրակապումը ֆազի տրոհված հաղորդալարերի համար պետք է իրագործվի սույն ՏԿ-ի 40-րդ գլխի 16-րդ կետին համապատասխան: Երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատումների հենամեջերում ցցաձողային մեկուսիչների կիրառում չի թույլատրվում:

Երկաթբետոնե հենարանների և երկաթբետոնե կցուրդիչների ամրանի օգտագործումը, որպես հողակցիչներ, չի թույլատրվում:

6) Անտառապաշտպան անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներ ունեցող երկաթուղու հետ ՕԳ-ի փոխհատման դեպքում պետք է ղեկավարվել սույն ՏԿ-ի 47-րդ գլխի 2-րդ կետի պահանջներով:

7) ՕԳ-ից մինչև 20 մ և պակաս հենամեջով երկաթուղային կամուրջների նվազագույն հեռավորությունները պետք է ընտրել այնպիսին, ինչպիսին` մինչև համապատասխան երկաթուղիներ` ըստ 6.34 աղյուսակի, իսկ 20 մ-ից ավելի հենամեջի դեպքում` սահմանվում են ՕԳ-ի նախագծման ժամանակ:

 

52. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են հանրային օգտագործման և կազմակերպությունների մատուցային ավտոմոբիլային ճանապարհներին ՕԳ-ի մոտեցումների և փոխհատումների վրա:

ՕԳ-ի փոխհատումը և մոտեցումն ընդհանուր օգտագործման հանրապետական ճանապարհներին` պետք է համապատասխանեն ընդհանուր օգտագործման հանրապետական ճանապարհների մերձճանապարհային գոտիների որոշման և օգտագործման կանոնների պահանջներին:

Ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատման անկյունը չի նորմավորվում:

2) IԱ և IԲ կարգերի ավտոմոբիլային ճանապարհների հետ ՕԳ-ի փոխհատման դեպքում, հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջը, պետք է լինեն բնականոն կառուցվածքի խարսխային տեսակի:

Կախովի մեկուսիչներով և ֆազի մեջ ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթի չտրոհված հաղորդալարով ՕԳ-ի վրա մեկուսիչների ձգիչ շարանները հաղորդալարի համար պետք է լինեն երկշղթա` հենարանին յուրաքանչյուր շղթայի առանձին ամրացմամբ:

Տրոհված ֆազի համար երկուսից մինչև հինգ շղթաներից կազմված մեկուսիչների ձգիչ բազմաշղթա շարանները պետք է նախատեսել` յուրաքանչյուր շղթայի` հենարանին առանձին ամրացմամբ:

Թույլատրվում է IԱ և IԲ կարգերի ճանապարհների հետ փոխհատման հենամիջում, որը սահմանափակված է խարսխային հենարաններով, միջանկյալ հենարանների տեղակայում` ջրթող ջրանցքի սահմաններից դուրս, ճանապարհային պաստառի հիմքի մոտ` հաշվի առնելով սույն գլխի 5-րդ կետի պահանջները: Հաղորդալարերի ամրակապումն այդ հենարանների վրա պետք է իրագործվի մեկուսիչների պահող երկշղթա խուլ սեղմակներով շարանների միջոցով:

Մեկուսիչների պահող շարաններով միջանկյալ հենարանների վրա հաղորդալարերը պետք է կախված լինեն խուլ սեղմակներում: Ցցաձողային մեկուսիչներով հենարանների վրա պետք է կիրառվի հաղորդալարերի կրկնակի ամրակապում` ՕԳ-ի վրա և ուժեղացված ամրակապում` ՕԳՊ-ի վրա:

Բոլոր տեսակի նոր ավտոճանապարհների կառուցման և դրանց գործող 500 կՎ լարման ՕԳ-ի տակով անցնելու դեպքում` ՕԳ-ի վերասարքավորում չի պահանջվում, եթե պահպանվում է 6.35 աղյուսակին համապատասխանող նվազագույն հեռավորությունը:

3) ՕԳ-ը ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատման և մոտեցման դեպքում հեռավորությունները պետք է լինեն 6.35 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

Հողաթմբերով անցնող ավտոճանապարհների կորագիծ հատվածներին մոտենալու բոլոր դեպքերում նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հողային պաստառի եզրը պետք է լինեն 6.35 աղյուսակում նշված ուղղաձիգ հեռավորություններից ոչ պակաս:

Նվազագույն հեռավորություններն ուղղաձիգով ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում հաղորդալարերից մինչև ճանապարհների երթևեկելի մասը պետք է ընտրվեն`

ա) 500 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի համար` օդի ամենաբարձր ջերմաստիճանի համար` առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով` ըստ սույն ՏԿ-ի 35-րդ գլխի 10-րդ կետում նշված օդի ջերմաստիճանի,

բ) հաշվարկային սառցակեղևային բեռնվածքի դեպքում` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 18-րդ կետի, և սառցակեղևի ժամանակ օդի ջերմաստիճանի համար` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի:

4) ՕԳ-ի ալյումինային մասի 185 մմ2-ից փոքր հատույթի մակերեսով հաղորդալարերից ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատման տեղերում ուղղաձիգով հեռավորությունները պետք է ստուգվեն հարակից հենամիջում հաղորդալարի խզման համար օդի տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով: Այդ հեռավորությունները պետք է լինեն 6.35 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

5) Ավտոմոբիլային ճանապարհների հետ ՕԳ-ի փոխհատման տեղում ՕԳ-ի երկու կողմից ճանապարհների վրա պետք է տեղադրվեն ճանապարհային նշաններ:

330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ն ավտոմոբիլային ճանապարհի հետ փոխհատման տեղերում ՕԳ-ի երկու կողմից ճանապարհների վրա պետք է տեղադրվեն այդ գծերի պահպանման գոտում տրանսպորտի կանգառն արգելող ճանապարհային նշաններ:

Չի թույլատրվում ճանապարհային նշաններ կախելը ճոպան-առձգիչների վրա` ՕԳ-ի պահպանման գոտու սահմաններում:

6) Ավտոմոբիլային ճանապարհների երկայնքով դասավորված կանաչ տնկարկներին մոտենալու կամ փոխհատվելու դեպքում պետք է ղեկավարվել սույն ՏԿ-ի 47-րդ գլխի 2-րդ կետով:

7) Երթևեկելի մասի եզրից 4 մ-ից պակաս հեռավորության վրա տեղակայված ՕԳ-ի հենարանների վրա պետք է կիրառվեն I խմբի ճանապարհային ցանկապատեր` տրանսպորտային միջոցների վրաերթերը կանխելու համար: Ցանկապատերի խումբը սահմանվում է ավտոմոբիլային ճանապարհների շինարարական նորմերով:

 

Աղյուսակ 6.35.

 

Ավտոմոբիլային ճանապարհների հետ ՕԳ-ի փոխհատման և մոտեցման դեպքում նվազագույն հեռավորությունները

Տրամախաչում, մոտեցում կամ զուգահեռ ընթացք

Նվազագույն հեռավորությունները, մ
ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 20

35-110

150

220

330

400

500

Ուղղաձիգ հեռավորությունը

 

ա) հաղորդալարից մինչև բոլոր կարգի ճանապարհների երթևեկելի մասի ծածկույթը

7

7

7,5

8

8,5

9

9,5

բ) հաղորդալարից մինչև բոլոր կարգի ճանապարհների երթևեկելի մասի ծածկույթը կից հենամիջում հաղորդալարի խզման դեպքում

5,5

5,5

5,5

5,5

6

6

-

Հորիզոնական հեռավորությունը

 

1. Բոլոր կարգի ճանապարհները փոխհատելիս`

 

ա) հենարանի հիմքից կամ ցանկացած մասից մինչև ճանապարհի հողային պաստառի եզրը

հենարանի բարձրությունը

բ) նեղվածք պայմաններում հենարանի հիմքից կամ ցանկացած մասից մինչև ճանապարհների պաստառը կամ առվի արտաքին եզրը

5

5

5

5

10

10

10

2. Միջհամայնքային ճանապարհները փոխհատվելիս`

 

ա) հենարանի հիմքից կամ ցանկացած կետից մինչև ճանապարհի հողային պաստառի եզրը

հենարանի բարձրությունը

բ) նեղվածք պայմաններում հենարանի հիմքից կամ ցանկացած մասից մինչևհողային պաստառը, արտաքին եզրը, փորվածքը կամ ջրահեռացման եզրային առուն

1,5

2,5

2,5

2,5

5

5

5

3. Բոլոր կարգի ճանապարհներին զուգահեռ անցման դեպքում`

 

ա) հենարանի հիմքից կամ ցանկացած կետից մինչև ճանապարհի հողային պաստառի եզրը

հենարանի բարձրությունը` գումարած 5 մ

բ) եզրային չշեղված հաղորդալարից մինչև հողային պաստառի եզրը

10

15

15

15

20

24

30

գ) եզրային չշեղված հաղորդալարից մինչև հողային պաստառի եզրը` նեղվածք պայմաններում

2

4

5

6

8

9

10

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

8) Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ից մինչև ավտոմոբիլային ճանապարհների 20 մ և պակաս հենամեջով կամուրջները պետք է ընտրվեն այնպես, ինչպես համապատասխան ավտոմոբիլային ճանապարհների համար` ըստ 6.35 աղյուսակի, իսկ 20 մ-ից ավելի հենամեջի դեպքում` սահմանվում են ՕԳ-ը նախագծելիս: 330 կՎ-ից և 500 կՎ լարման գծերի հեռավորությունը բոլոր կարգի ճանապարհներին զուգահեռ անցման դեպքերի համար (6.35 աղյուսակ, «բ» տող) հեռավորությունները (20 մ և 30 մ) սահմանված են` հաշվի առնելով էլեկտրական դաշտի լարվածության սահմանային թույլատրելի մակարդակները:

(8-րդ կետը փոփ. 28.07.11 N 1138-Ն)

 

53. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ, ՄՈՏԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԶՈՒԳԱՀԵՌ ԸՆԹԱՑՔԸ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԻ ԵՎ ՏՐԱՄՎԱՅԻ ԳԾԵՐԻՆ

 

1) ՕԳ-ի փոխհատման անկյունը տրոլեյբուսի և տրամվայի գծերի հետ պետք է ընդունել 900-ին մոտ, բայց 600-ից ոչ պակաս:

2) Տրոլեյբուսի և տրամվայի գծերի հետ փոխհատվելիս` ՕԳ-ի հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման անկյունը, պետք է լինեն խարսխային` բնականոն կառուցվածքի:

Ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով հաղորդալարերով կամ ՏԿ տեսակի 50 մմ2 և ավելի հատույթով պողպատե ճոպաններով ՕԳ-ի համար թույլատրվում են միջանկյալ հենարաններ` հաղորդալարերի` խուլ սեղմակներում կախոցով կամ ցցաձողային մեկուսիչների վրա կրկնակի ամրակապմամբ:

Կախովի մեկուսիչներով և ֆազի մեջ չտրոհված ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով հաղորդալարով ՕԳ-ի համար խարսխային հենարաններ կիրառելու դեպքում մեկուսիչների ձգիչ շարանները հաղորդալարի համար պետք է լինեն երկշղթա` յուրաքանչյուր շղթայի` հենարանին առանձին ամրակապմամբ:

Տրոլեյբուսի և տրամվայի նոր գծերի կառուցման և գործող 500 կՎ լարման ՕԳ-ի տակով դրանց անցնելու դեպքում ՕԳ-ի վերասարքավորում չի պահանջվում, եթե պահպանվում են նվազագույն հեռավորությունները` ըստ 6.36 աղյուսակի:

Ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով հաղորդալարերով ՕԳՊ-ի համար թույլատրվում է միջանկյալ հենարանների կիրառում` պաշտպանված հաղորդալարերի ուժեղացված ամրակապով:

3) Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից, տրոլեյբուսի և տրամվայի գծերի հետ փոխհատվելիս, մոտենալիս կամ զուգահեռ ընթացքի դեպքում, ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում, պետք է ընդունվեն 6.36 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս`

ա) օդի ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարերի տաքացումն էլեկտրական հոսանքով,

բ) հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքի դեպքում` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 18-րդ կետի, սառցակեղևի դեպքում օդի ջերմաստիճանում` համաձայն սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի:

Հեռավորություններն ըստ ուղղաձիգի ալյումինային մասի 185 մմ2-ից փոքր հատույթի մակերեսով հաղորդալարերից տրոլեյբուսի կամ տրամվայի գծի հաղորդալարերի կամ կրող ճոպանների հետ հատման տեղերում պետք է ստուգվեն վթարային ռեժիմում, ՕԳ-ի հաղորդալարի` հարակից հենամիջում խզման դեպքում, օդի տարեկան միջին ջերմաստիճանում` հաշվի չառնելով հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով: Այս դեպքում հեռավորությունները պետք է լինեն 6.36 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս: 

110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ը տրոլեյբուսի և տրամվայի գծերին մոտեցման հեռավորությունը դրանց հաղորդալարերի միջև և ազդեցությունից պաշտպանվելու միջոցառումները պետք է որոշվեն տրամվայի և տրոլեյբուսի շինարարական նորմերին համապատասխան:

4) Հպումային ցանցի հետ ՕԳ-ի փոխհատումների պաշտպանությունն իրագործվում է պաշտպանական ապարատներով` սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 10-րդ կետում նշված պահանջներին համապատասխան:

Թույլատրվում է փոխհատվող ՕԳ-ի հաղորդալարերի տեղադրում հպումային ցանցի հենարաններից վեր` ուղղաձիգով ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հպումային ցանցի հենարանների կատարը` հետևյալ հեռավորություններից ոչ պակաս լինելու դեպքում. 7 մ` մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի համար, 8 մ` 150-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար, 9 մ` 330 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ի համար:

 

Աղյուսակ 6.36.

 

Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից տրոլեյբուսի և տրամվայի գծերի հետ փոխհատման, մոտեցման կամ զուգահեռ ընթացքի դեպքում

Փոխհատում, մոտեցում կամ զուգահեռ ընթացք

Նվազագույն հեռավորությունը, մ
ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 20

35-110

150-220

330

400

500

Ուղղաձիգ հեռավորություններն ՕԳ
հաղորդալարերից`
ա) տրոլեյբուսի գծի հետ փոխհատման դեպքում
ՕԳ-ի բնականոն ռեժիմում`
մինչև երթևեկելի մասի ամենաբարձր նիշը
մինչև հպումային ցանցի հաղորդալարերը կամ կրող մետաղաճոպանները
բ) տրամվայի գծի հետ փոխհատման դեպքում ՕԳ-ի բնականոն ռեժիմում`
մինչև ռելսի գլխիկը
մինչև հպումային ցանցի հաղորդալարերը կամ կրող մետաղաճոպանները
գ) հարակից հենամիջում ՕԳ-ի հաղորդալարի
խզվածքի դեպքում` մինչև տրոլեյբուսի կամ
տրամվայի գծի հաղորդալարերը կամ կրող
մետաղաճոպանները




11

3

9,5

3

1




11

3

9,5

3

1




12

4

10,5

4

2




13

5

11,5

5

2,5




13

5

11,5

5

2,5




13

5

11,5

5

-

Հեռավորությունները հորիզոնականով` մոտեցման կամ զուգահեռ ընթացքի դեպքում`
ա) ՕԳ-ի եզրային չշեղված հաղորդալարերից մինչև տրոլեյբուսի և տրամվայի հպումային ցանցերի հենարանները
բ) ՕԳ-ի եզրային հաղորդալարերից` դրանց
ամենամեծ շեղման դեպքում մինչև տրոլեյբուսի և տրամվայի հպումային ցանցերի հենարանները, նեղվածք ուղեգծի
հատվածներում
գ) ՕԳ-ի եզրային չշեղված հաղորդալարերից մինչև տրամվայների և տրոլեյբուսների կայանման կետերը

հենարանի բարձրությունից ոչ պակաս



 

3

10





4

20





6

25





8

30





9

30





10

30

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

 

54. ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ

 

1) Ջրային տարածությունների հետ (գետեր, ջրանցքներ, լճեր, ջրամբարներ և այլն) ՕԳ-ի փոխհատման անկյունը չի նորմավորվում:

Հարկավոր է հնարավորինս խուսափել ՕԳ-ի փոխհատումից` նավերի երկարատև կանգառի տեղերում (գետանավակայաններ, նավահանգիստներ և կանգի այլ տեղեր):

Չի թույլատրվում ՕԳ-ի անցումը ջրարգելակների վերևով:

2) Գետերի, ջրանցքների, լճերի և ջրամբարների նավարկելի հատվածների հետ փոխհատվելիս, անկախ հենամեջի երկարությունից, ինչպես նաև ոչ նավարկելի ջրային տարածությունների 700 մ-ից ավելի փոխհատման հենամեջով (մեծ անցումներ) տեղամասերի հետ փոխհատվելիս` ՕԳ-ի հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջը, պետք է լինեն խարսխային ծայրային:

Պողպատալյումինե հաղորդալարերով, պողպատե միջուկով ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից, երկու տիպի համար էլ ալյումինային մասի հատույթի 120 մմ2 և ավելի մակերեսով կամ ՏԿ տեսակի հատույթի 50 մմ2 և ավելի մակերեսով պողպատե ճոպաններով ՕԳ-ի համար թույլատրվում է միջանկյալ հենարանների և թեթևացված կառուցվածքի խարսխային հենարանների կիրառում, ընդ որում, ծայրային հենարանների միջև հենարանների թիվը պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի 44-րդ գլխի 4-րդ կետի պահանջներին:

Փոխհատման հենամիջում միջանկյալ հենարաններ կիրառելու դեպքում հաղորդալարերը և մետաղաճոպանները պետք է ամրացվեն դրանց` խուլ կամ հատուկ սեղմակներով (օրինակ բազմահոլովակ կախոցով):

Նավարկելի ջրային տարածությունների հետ ՕԳ-ը փոխհատվելիս, որոնք իրագործված են միջանկյալ հենարանների վրա, հաղորդալարերի ամրացմամբ` խուլ սեղմակներում, հեռավորություններն ուղղաձիգով, ՕԳ-ի` ալյումինային մասի 185 մմ2-ից պակաս հատույթի մակերեսով հաղորդալարից մինչև նավեր` պետք է ստուգվեն հարևան հենամիջում հաղորդալարի խզման դեպքի համար, օդի տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում, առանց քամու և սառցակեղևի, առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով: Ալյումինային մասի 185 մմ2 և ավելի հատույթի մակերեսի դեպքում վթարային ռեժիմում ստուգում չի պահանջվում:

3) Բնականոն և վթարային ռեժիմներում հեռավորությունն ՕԳ-ի հաղորդալարերի կախվածքի ստորին կետից մինչև գետերի, ջրանցքների, լճերի, ջրամբարների բարձր (վարարման) ջրերի մակարդակը որոշվում է որպես նավերի առավելագույն եզրաչափի և ՕԳ-ի հաղորդալարերից մինչև նավերի եզրաչափ նվազագույն հեռավորության գումար` ըստ 6.37 աղյուսակի:

 

Աղյուսակ 6.37.

 

ՕԳ-ի ջրային տարածությունների հետ փոխհատվելու դեպքում նվազագույն հեռավորությունները

Հեռավորությունը

Նվազագույն հեռավորությունը, մ ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 110

150

220

330

400

500

Գետերի, ջրանցքների, լճերի և ջրամբարների նավարկելի հատվածների համար հաղորդալարերից ըստ ուղղաձիգի`
մինչև նավերի կամ լաստառաքման առավելագույն եզրաչափն ՕԳ-ի բնական ռեժիմում
մինչև նավերի կամ լաստառաքման առավելագույն եզրաչափն ՕԳ-ի բնական ռեժիմում, բայց հարևան հենամիջում հաղորդալարի խզման դեպքում
մինչև նավերի սպասարկման վերին աշխատանքային հարթակները (նավախցիկի տանիք և այլն) գետանավակայաններում, նավահանգիստներում և կանգի
այլ տեղերում
մինչև սառույցի մակարդակը

 




2

0,5

-

6,0



 


2,5

1,0

-

6,5






3,0

1,0

-

7,0






3,5

1,5

11,0

7,5






4

2

13

8,0






4,0

-

15,5

8,0

Գետերի, ջրանցքների, լճերի և ջրամբարների ոչ նավարկելի հատվածների համար հաղորդալարերից ըստ
ուղղաձիգի`
մինչև բարձր ջրերի մակարդակը
մինչև սառույցի մակարդակը





5,5
6,0





6,0
6,5





6,5
7,0





7,0
7,5





7,0
8,0





7,5
8,0

(Աղյուսակը խմբ. 28.07.11 N 1138-Ն)

Հաղորդալարի կախվածքի սլաքն այս դեպքում որոշվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարերի տաքացումն էլեկտրական հոսանքով:

Բարձր (վարարման) ջրերի մակարդակն ընդունվում է գերազանցման (ապահովվածության) 0,01 հավանականությամբ (100 տարին 1 անգամ պարբերականությամբ)` 500 կՎ լարման ՕԳ-ի համար, 0,02 հավանականությամբ (50 տարին 1 անգամ պարբերականությամբ)` 330 կՎ և ցածր լարման ՕԳ-ի համար:

Հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարի կախվածքի ստորին կետից մինչև սառույցի մակարդակը պետք է լինեն 6.37 աղյուսակում նշվածներից ոչ պակաս: Հաղորդալարի կախվածքի սլաքն այս դեպքում որոշվում է հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքի համար` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 18-րդ կետի, և սառցակեղևի ժամանակ օդի ջերմաստիճանում` համաձայն սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի:

330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ը նավերի, երկարատև կայանման տեղերի հետ (գետանավակայաններ, նավահանգիստներ և կանգի այլ տեղեր) փոխհատվելիս` պետք է ապահովված լինի նվազագույն հեռավորություն` մինչև նավերի սպասարկման վերին աշխատանքային հարթակները` համաձայն 6.37 աղյուսակի: Հաղորդալարի կախվածքի սլաքն այս դեպքում որոշվում է ըստ սույն ՏԿ-ի 35-րդ գլխի 10-րդ կետում նշված օդի ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով` էլեկտրամագնիսական դաշտի էլեկտրական և մագնիսական բաղադրիչների ինտենսիվության սահմանային թույլատրելի արժեքների դեպքում:

4) Հեռավորությունները բնականոն ռեժիմում ՕԳ-ի հաղորդալարի կախվածքի ստորին կետից մինչև բարձր (վարարման) ջրերի մակարդակը գետերի, ջրանցքների, լճերի և ջրամբարների ոչ նավարկելի հատվածներում պետք է լինեն 6.37 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս: Այս դեպքում հաղորդալարի կախվածքի սլաքը որոշվում է օդի 15oC ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով:

Հեռավորություններն ՕԳ-ի կախվածքի ստորին կետից մինչև սառույցի մակարդակը պետք է լինեն
6.37 աղյուսակում նշվածներից ոչ պակաս: Հաղորդալարի կախվածքի սլաքն այս դեպքում որոշվում է հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքի դեպքում` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 18-րդ կետի և սառցակեղևի ժամանակ օդի ջերմաստիճանի դեպքում` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի համաձայն:

5) Նավարկելի և լողարկելի գետերի, լճերի, ջրամբարների, ջրանցքների և ՕԳ-ի փոխհատման տեղերը պետք է ափերին նշված լինեն ազդանշանման նշաններով` ներքին ջրային ուղիներում նավարկության կանոններին համապատասխան:

«Պահպանի'ր վերջրյա եզրաչափը» նշանները տեղադրվում են յուրաքանչյուր ափին` 100 մ հեռավորության վրա` օդային անցման առանցքից վերև կամ ներքև (հոսանքի ուղղությամբ):

 

55. ԿԱՄՈՒՐՋՆԵՐՈՎ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ

 

1) Չի թույլատրվում 1 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ի անցկացումը բոլոր կամուրջների վրա:

Հիմնավորված դեպքում թույլատրվում է ՕԳ-ի անցումը չայրվող նյութերից կամուրջներով, ընդ որում, հենարանները կամ պահող սարքվածքները, որոնք սահմանափակում են հենամեջերն ափից կամուրջ և կամրջի բացովի մասով, պետք է լինեն խարսխային, բնականոն կառուցվածքի, մնացած այլ պահող սարքվածքները կամուրջների վրա կարող են լինել միջանկյալ տեսակի: Այդ սարքվածքների վրա հաղորդալարերը մեկուսիչների նեցուկային շարաններով պետք է կախված լինեն խուլ սեղմակներում: Ցցաձողային մեկուսիչների կիրառում չի թույլատրվում` բացի ՕԳՊ-ից, որտեղ թույլատրվում է դրանց կիրառումը` հաղորդալարերի պարուրային զսպանակավոր տրցակներով ամրացմամբ:

2) Ստորին երթանցով մետաղական երկաթուղային կամուրջների վրա, որոնք ամբողջ երկարությամբ հանդերձված են վերին կապերով, թույլատրվում է հաղորդալարերը տեղադրել անմիջապես կամրջի հենամեջային կառուցվածքից վերև` կապերից բարձր կամ դրա սահմաններից դուրս: Չի թույլատրվում հաղորդալարերը տեղադրել կառույցների մերձակայության եզրաչափի սահմաններում, ինչպես նաև էլեկտրիֆիկացված երկաթգծերի հպումային ցանցի տարրերով զբաղեցված լայնության սահմաններում: Հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև երկաթուղային գծերի բոլոր հաղորդալարերը, որոնք անցկացվում են կամրջի կառուցվածքով, ընդունվում են ըստ սույն ՏԿ-ի 51-րդ գլխի 3-րդ կետի` այնպես, ինչպես ուղեգծի նեղվածք հատվածների համար:

Քաղաքային և խճուղային կամուրջների վրա թույլատրվում է հաղորդալարերը տեղադրել ինչպես հենամեջային կառույցի սահմաններից դուրս, այնպես էլ հետիոտնային և երթևեկելի հատվածների լայնության սահմաններում:

Պաշտպանվող կամուրջների վրա թույլատրվում է ՕԳ-ի հաղորդալարերը տեղադրել հետիոտնային հատվածի նշանագծից ցածր:

3) Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև կամուրջների զանազան մասերը պետք է ընդունվեն` համաձայնեցնելով այն կազմակերպությունների հետ, որոնց իրավասության տակ է գտնվում տվյալ կամուրջը. ընդ որում, հաղորդալարերի կախվածքի առավելագույն սլաքի որոշումը կատարվում է կախվածքի սլաքների համեմատման միջոցով` օդի ամենաբարձր հաշվարկային ջերմաստիճանի և սառցակեղևի դեպքերում:

 

56. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՈՒՄՆ ԱՄԲԱՐՏԱԿՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՏՎԱՐՆԵՐՈՎ

 

1) Ամբարտակներով, պատվարներով և այլն ՕԳ-ի անցման դեպքում ցանկացած հեռավորությունները չշեղված և շեղված հաղորդալարերից մինչև ամբարտակների և պատվարների զանազան մասերն ՕԳ-ի բնականոն ռեժիմում պետք է լինե