Համարը 
N 1
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.04.02/9(422)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվը 
06.03.2012
Ստորագրող մարմինը 
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվը 
06.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ 23.06.2011Թ. ՀՕ-243 ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

6 մարտի 2012 թ.

N 1

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 23.06.2011Թ. ՀՕ-243 ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 23.06.2011թ. ՀՕ-243 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված այն մարմինների համար, որոնք օրենքով սահմանված կարգով հաստատում և ներդնում են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով մշակում, հաստատում և հրապարակում են իրենց հսկողության ոլորտի ստուգաթերթերը: Նշված պահանջներին չբավարարող ստուգում իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինները ստուգումն իրականացնում են Օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ցածր ռիսկայնության սուբյեկտների համար սահմանված հաճախականությամբ` բացառությամբ 3-րդ կետով սահմանված դեպքերի:

Հիմք ընդունելով վերոգրյալը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը` պաշտոնապես պարզաբանում եմ.

Մինչև ՀՀ կառավարության կողմից համապատասխան ոլորտի ստուգաթերթերի հաստատումը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 23.06.2011 թվականի ՀՕ-243 ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացնելիս, ստուգում անցկացնելու մասին հանձնարարագրում ստուգաթերթի հարցերի շրջանակի փոխարեն նշվում են ստուգման հարցերը, իսկ ստուգման ակտում Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված տվյալները չեն նշվում:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

 Տ. Դավթյան