«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312284
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 9 հուլիսի 2012 թ. | թիվ 13-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. նոյեմբերի 5-ի ««Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 46-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
| Նախագահ | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 13-Ն որոշման | 
ՁԵՎ ԱԲՇ
(ամսական)
|  | ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 
| ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ 20 թ. __________________ (ամիս) | 
| Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
| Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | |||||||||||
| Ներկայացնում է ___________________________________________________________________ (անվանումը և կազմակերպաիրավական տեսակը) Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը ________________________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը _________________________________________ I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ ________________________________________________________ I____I____I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) 
 
 Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: | |||||||||||
| Անվանումը | Տողի | Չափման | Գործարկվել են ընդամենը հաշվետու ամսում | դրանից  | |||
| Ա | Բ | Գ | 1 | 2 | |||
| Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը | 110 | քառ.մ ընդհանուր | 
 | 
 | |||
| Բնակելի շենքերի քանակը | 111 | միավոր | 
 | 
 | |||
| Բնակարանների քանակը | 112 | միավոր | 
 | 
 | |||
| Գործարկված բնակելի շենքերի արժեքը | 113 | հազ. դրամ | 
 | 
 | |||
| այդ թվում` անհատական բնակարանային շինարարության պետական աջակցություն (պետական վարկ) | 
 
 113.1 | վարկ ստացող ընտանիքների քանակը | 
 | 
 | |||
| Ղեկավար | ____________________________ | _______________________ | |
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | ____________________________ | _______________________ | |
| « _ _ »______ ____20___թ. | |||
| Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 13-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են քաղաքային ու գյուղական համայնքները և Երևանի վարչական շրջանները, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
5. Հաշվետվությունը կազմելու հիմք են հանդիսանում «Անհատական բնակարանային ֆոնդի բնակելի շենքի տեխնիկական անձնագրի» տվյալները, որը կազմվում է քաղաքային ու գյուղական համայնքներում և Երևանի վարչական շրջաններում կառուցված յուրաքանչյուր բնակելի շենքի համար` գործող կարգով ձևակերպված շինարարական շահագործման փաստագրման ակտի տվյալների հիման վրա:
6. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական բնակավայրերում կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերը, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունները և վերնաշենքերը:
7. 110-113 տողերում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները:
Հաշվարկի ենթակա չեն բնակության համար հարմարեցված ժամանակավոր շինությունները:
8. 110 տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում նաև կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:
9. 112 տողում լրացվում է կառուցված շենքերում բնակարանների քանակը:
10. 113 տողում լրացվում է բնակելի շենքերի շինարարության արժեքը:
11. 113.1 տողում առանձնացվում է անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով պետական վարկ ստացած ընտանիքների քանակը:
 
                