Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրին կից` ստորագրված 1991 թվականի դեկտեմբերի 1-ին` Մինսկում, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (ՌՍԴԽՀ), Ուկրաինայի կողմից
Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (ՌՍԴԽՀ), Տաջիկստանի Հանրապետությունը, Թուրքմենստանը, Ուզբեկստանի Հանրապետությունը և Ուկրաինան իրավահավասարության հիմքերով և որպես Բարձր պայմանավորվող կողմեր` ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցություն:
Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից այն վավերացնելու պահից:
Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի հիման վրա և դրա վավերացման ժամանակ կատարված վերապահումները հաշվի առնելով` կմշակվեն Համագործակցության շրջանակներում համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթեր:
Սույն Արձանագրությունը հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի բաղկացուցիչ մասը:
Կատարված է Ալմա Աթա քաղաքում, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, մեկ բնօրինակով, ադրբեջաներեն, հայերեն, բելառուսերեն, ղազախերեն, ղրղզերեն, մոլդովերեն, ռուսերեն, տաջիկերեն, թուրքմեներեն, ուզբեկերեն և ուկրաիներեն: Բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Արձանագրության հավաստված պատճենները կուղարկի Բարձր պայմանավորվող կողմերին:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 18-ից: