Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 հոկտեմբերի 2012 թվականի N 43
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 7
Երևան |
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թ.
հոկտեմբերի 25-ի նիստի N 43
արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (այսուհետ` համակարգ) տեղեկատվության և ենթակառուցվածքների ամբողջություն է, որն ապահովում է հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ բժշկական տեղեկատվության հավաքագրումը, արխիվացումը և օգտագործումը առողջապահության ոլորտի մասնագետների կողմից էլեկտրոնային միջավայրում:
2. Համակարգի ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում առողջապահության բնագավառում անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը, որն ապահովելու է հանրապետության յուրաքանչյուր բնակչի վերաբերյալ լիարժեք բժշկական տեղեկատվություն` միասնական և ամբողջական ձևաչափով:
3. Համակարգի միջոցով հավաքագրված էլեկտրոնային տեղեկատվությունը կարող է կիրառվել տարբեր նպատակներով, մասնավորապես` անձի վերաբերյալ բժշկական մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու և համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման համար, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցումներ կատարելիս, ուսումնասիրությունների, վերլուծությունների նպատակով և այլն:
II. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
4. Բժշկական օգնություն և սպասարկում ստացող անձանց վերաբերյալ բժշկական ցանկացած տեղեկատվություն մուտքագրվում է միասնական տեղեկատվական շտեմարան՝ բժշկական հաստատության համապատասխան մասնագետի կողմից, ինչը բացառում է թղթային տեղեկատվության պահպանումը և հետագա արխիվացումը:
5. Համակարգի գործունեությունը կազմակերպվում է հետևյալ սկզբունքների հիման վրա.
1) համակարգում ներառվող տեղեկատվությունը անձնավորված է, ընդ որում անձի նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային նույնականացման քարտերի միջոցով,
2) տվյալների շտեմարանը միասնական է համակարգի բոլոր մասնակիցների համար, այսինքն` յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է համակարգ ընդամենը մեկ անգամ,
3) տեղեկատվությունը ցանկացած պահի հասանելի է համակարգի բոլոր իրավասու մասնակիցներին,
4) տեղեկատվությունը գաղտնի է և պաշտպանված:
6. Համակարգի առանցքային նշանակություն ունեցող բաղադրիչը հանդիսանում է քաղաքացիների անհատական բժշկական պատմությունը, որը համակարգում պահվելու է անհատական էլեկտրոնային բժշկական հաշվետվության տեսքով:
7. Համակարգի մասնակից կարող է դառնալ Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած բժշկական հաստատություն, ինչպես նաև բժշկական ապահովագրության ծառայություն մատուցող ապահովագրական ընկերությունները: Համակարգին մասնակցությունը պարտադիր է, եթե բժշկական հաստատությունը բնակչությանը մատուցում է բժշկական օգնություն և սպասարկում պետական պատվերի շրջանակում: Համակարգի մասնակիցների ֆինանսավորումը պետական պատվերի շրջանակում կատարվելու է միայն միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում բժշկական հաստատության կողմից մուտքագրված տեղեկատվության հիման վրա:
8. Համակարգի բոլոր մասնակիցները պետք է ապահովված լինեն տեղեկատվական միասնական համակարգին միացված և տեխնիկական բավարար հատկանիշներ ունեցող համակարգիչներով, որոնց ձեռքբերումը և տեղադրումը իրականացվելու է մասնակիցների կողմից:
9. Համակարգի տեղեկատվությունը պահվում է կենտրոնացված տվյալների շտեմարանում, որից հնարավորություն ունեն օգտվել համակարգի բոլոր մասնակիցները` իրենց իրավասությունների շրջանակում:
10. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը կինտեգրվի օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնի հետ համատեղ։
11. Մուտքը համակարգ կիրականացվի հավաստագրման կենտրոնի և նույնականացման քարտերի միջոցով։ Նույնականացման քարտերի օգտագործման նպատակով համապատասխան հաստատությունները պետք է հագեցած լինեն քարտային տերմինալներով։ Նույնականացումը հնարավոր է ապահովել նաև բջջային հեռախոսների միջոցով։
III. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
12. Համակարգի ներդրման առաջնահերթ քայլերից է Էլեկտրոնային բժշկական շտեմարանի (այսուհետ` ԷԲՇ) ստեղծումն ու գործարկումը:
13. ԷԲՇ-ն հիվանդի բուժման ընթացքի վերաբերյալ բժշկական լիարժեք տեղեկատվության գրանցման և պահպանման էլեկտրոնային համակարգ է:
14. ԷԲՇ-ում թվային տեսքով պահվում են անձի առողջական վիճակի, հիվանդության պատմության, բժշկական հետազոտությունների արդյունքների, դեղերի նշանակումների և դրանց ազդեցության, հոսպիտալացման/ դուրսգրման մասին տեղեկություններ, որոնք գրանցվում են բժշկական հաստատությունում հիվանդի բուժման ընթացքում:
15. ԷԲՇ-ի հիմնական ֆունկցիաները և դրանց նկարագրությունը հետևյալն են.
Հիմնական ֆունկցիաներ |
Նկարագրություն |
1. Բուժման տվյալների ԷԲՇ |
1) Հոսպիտալացման վերաբերյալ գրառումներ
2) Նախնական ամբուլատոր բուժման վերաբերյալ գրառումներ
3) Բժշկական հսկողության տակ գտնվելու վերաբերյալ գրառումներ
4) Առողջական խնդիրների նկարագրություն
5) Բուժման առաջընթացի վերաբերյալ գրառումներ
6) Վիրահատությունների/անզգայացման վերաբերյալ գրառումներ
7) Դուրսգրման վերաբերյալ ամփոփիչ տվյալներ
8) Խորհրդատվությունների վերաբերյալ գրառումներ
9) Հատուկ բուժման վերաբերյալ գրառումներ և այլն |
2. Բուժքույրական տվյալների ԷԲՇ |
1) Պատվերի կատարմանն առնչվող գրառումներ |
3. Բժշկական հետազոտությունների աջակցման գրառումներ |
1) Լաբորատոր հետազոտությունների արդյունքներ (տեքստային տեսքով), ընթերցման համար նախատեսված գրառումների կառավարում |
4. Այլ բժշկական ձևեր |
1) Տարատեսակ փաստաթղթերի, օրինակ` վիրահատության համաձայնության ձևաթերթերի կառավարում |
5. Փնտրման ֆունկցիա |
1) ԷԲՇ-ում տվյալների փնտրում, օրինակ` լաբորատոր արդյունքների վերծանում |
6. Փաստաթղթավորման ֆունկցիա |
1) Ձևանմուշների ստեղծում և փաստաթղթավորում |
16. Սկզբնական շրջանում 15-րդ կետով նախատեսված ֆունկցիաների ապահովման համար կստեղծվի ինտերնետ պորտալ, որը հնարավորություն է տալիս համակարգի մասնակիցներին մուտք գործել համակարգ և իրենց տրված իրավասությունների սահմաններում տեսնել համակարգում գրանցված տեղեկատվությունը (հիվանդություններ և բուժումներ, դեղաբանական տեղեկատվություն, անձնական բժշկական քարտ, բժշկական հաստատությունների տվյալներ, բժշկական գրականություն, վիճակագրություն և այլն), ինչպես նաև օգտվել առաջարկվող այլ ծառայություններից:
17. Ստորև բերվում է համակարգի բաղադրիչների և օգտվողների միջև փոխհարաբերությունների գրաֆիկական պատկերը.
18. Համակարգի կարևորագույն բաղադրիչներից է լինելու «Էլեկտրոնային դեղատոմսեր» ենթահամակարգը, որը միտված է փոխարինելու թղթե դեղատոմսերը:
19. Համակարգում դեղատոմսը բժշկի կողմից մուտքագրվելուց հետո հիվանդը կարող է այցելել յուրաքանչյուր դեղատուն, որտեղ դեղատան աշխատակիցը արտածում է էլեկտրոնային դեղատոմսը և տրամադրում դեղը:
20. Էլեկտրոնային դեղատոմսով նշանակված դեղի վաճառքի մասին տեղեկատվությունը արտացոլվելու է համակարգում:
21. Սկզբնական փուլում նաև ներդրվելու է «Բժշկական որոշումների կայացման աջակցություն» ենթահամակարգ, որը նախատեսված է ախտորոշման և բուժման գործընթացում մասնագետներին օժանդակելու համար՝ էլեկտրոնային տեղեկատուների, նախադեպային և ձևավորված փորձագիտական տվյալների հիման վրա։
IV. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՎՈՐՈՒՄԸ
22. Համակարգի ներդրման և արդյունավետ շահագործման մեկ այլ կարևոր նախապայմաններից է բժշկական տեղեկատվության ստանդարտավորումը, ինչը հնարավորություն կընձեռի բարելավել հասարակությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակը, հզորացնել կառավարումը բժշկական հաստատություններում և նվազեցնել առողջապահության համակարգի ծախսերը:
23. Ստանդարտավորումը պետք է իրականացվի տեղեկատվության ձեռքբերման փուլից սկսած` ընդգրկելով բժշկական տերմինները, բուժման մանրամասներն ու արդյունքները և հարակից այլ տեղեկատվությունը, որպեսզի ցանկացած բժշկական հաստատություն կարողանա հնարավորինս արդյունավետորեն օգտվել անհրաժեշտ տեղեկատվությունից:
24. Կիրառվող ստանդարտները մշակվելու են` հաշվի առնելով միջազգային համապատասխան փորձն ու ստանդարտավորման շրջանակները:
25. Որպես օրինակ, ԷԲՇ-ի տվյալների կենտրոնացված բազայի համար առաջարկվող ստանդարտները ներկայացված են ստորև աղյուսակում.
Դասակարգում |
Նկարագրություն |
Կազմություն |
Միջազգային հարակից ստանդարտ |
Տերմինաբանության ստանդարտ |
Բժշկական տերմինների և բուժման վերաբերյալ գրառումների ձևաչափերի ստանդարտ, որն օգտագործվում է բժշկական հաստատությունների միջև և արտաքին կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակման համար |
Բժշկական տերմիններ
Բժշկական պրակտիկայում կիրառվող տերմիններ
Ախտորոշմանն առնչվող տերմիններ
Բուժքույրական խնամքին վերաբերող տերմիններ |
UMLS, SNOMED, ICD-10 և այլն |
Ձևաչափերի ստանդարտ |
Փաստաթղթերի ձևաչափեր բուժման տեղեկատվության տրամադրման համար |
Բժշկական գրառումների ձևեր և այլն |
CDA (Կլինիկական փաստաթղթերի ճարտարագիտություն) 2-րդ թողարկում HL7 ստանդարտով |
Կոդերի ստանդարտ |
Կոդերի ստանդարտ էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի համար |
Կազմակերպություն, բուժանձնակազմ, բժշկական ծառայություն, նյութեր և այլն |
Միջազգային ստանդարտի բացակայություն |
Տեղեկատվության փոխանակման ստանդարտ |
Տեղեկատվության փոխանակման ստանդարտ որոշումների կայացմանն ու բժշկական տեղեկատվության տրամադրողների և ստացողների միջև հաղորդակցմանն աջակցելու համար |
Հաղորդագրությունների փոխանցման արձանագրություն, տեղեկատվության փոխանակման արձանագրություն և այլն |
HL7 (հաղորդագրությունների ստանդարտ), CDA (Կլինիկական փաստաթղթերի ճարտարագիտություն) |
V. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
26. Համակարգի ներդրման դեպքում ակնկալվող հիմնական արդյունքներն են.
1) բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ապահովում, քաղաքացիների ժամանակի և ծախսերի կրճատում, կրկնակի բուժումների, հետազոտությունների, նշանակումների, ինչպես նաև բժշկական սխալների քանակի նվազում,
2) ամբողջական, լիարժեք և արդիական տեղեկատվության հասանելիության շնորհիվ պետության առողջապահական ծախսերի կրճատում, առողջապահության ոլորտում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացում, առողջապահության ոլորտի թափանցիկության ապահովում, ճշգրիտ վիճակագրության ձևավորում, գործընթացների օպտիմալացում` անհրաժեշտ տեղեկատվությունը ճիշտ ժամանակին մասնագետների համար հասանելի դարձնելով,
3) բժշկական հաստատությունների (այդ թվում՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ընտանեկան բժշկի կենտրոններ, բուժակ մանկաբարձական կետեր, բժշկական ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ, ստոմատոլոգիական կենտրոններ) գործընթացների օպտիմալացում, ծախսերի նվազեցում, սխալների և ռիսկերի կրճատում և այլն,
4) թղթե դեղատոմսերի` էլեկտրոնային դեղատոմսերով փոխարինում, ինչը թույլ կտա վերահսկել նշանակումների ճշգրտությունը, նպատակահարմարությունը, նվազեցնել սխալ դեղատոմսերի նշանակման հետ կապված ռիսկերը, կրճատել ժամանակի ծախսը, բարձրացնել քաղաքացիների գոհունակությունը:
5) ապահովագրական ընկերությունների կողմից համակարգում առկա տեղեկատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման հնարավորության ընձեռում` ապահովագրական սակագնի առավել ճշգրիտ հաշվարկման և ընդհանուր վերահսկման համար:
|
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թ.
հոկտեմբերի 25-ի նիստի N 43
արձանագրային որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հ/Հ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նկարագրությունը |
Պատասխանատու |
Կատարման Ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրներ |
1. |
ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման իրականացումն ապահովող իրավական ակտերի ցանկի և ժամանակացույցի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն |
Համակարգի ներդրման և հետագա գործարկման համար անհրաժեշտ միջոցառումների սահմանում, համակարգի մասնակիցների հստակեցում, ինչը կապահովի ԷԲՇ-ի ներդրման մեկնարկը |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2012 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում |
2. |
ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով կազմակերպության ներգրավման համար տեխնիկական առաջադրանքի մշակում |
Համակարգի գործարկմանն առաջադրվող տեխնիկական մանրամասն պահանջների նկարագրություն` համակարգի նախագծման և ներդրման գործընթացում համապատասխան որակավորում ունեցող ընկերության ներգրավման նպատակով |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
2012 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
3. |
ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով արտաքին կազմակերպության ներգրավման համար մրցույթի հայտարարում և ստացված առաջարկների բացում |
Համաձայն մշակված տեխնիկական առաջադրանքի` համակարգի ներդրման նախագծի իրականացման նպատակով համապատասխան որակավորում ունեցող ընկերության ներգրավման մրցույթի անցկացում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ) |
2013 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
4. |
ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով կազմակերպության ներգրավման մրցութային առաջարկների գնահատում |
Համապատասխան որակավորում ունեցող ընկերության ներգրավման նպատակով մրցութային առաջարկների գնահատում` մրցույթի հաղթողին բացահայտելու համար |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)Միջազգային դոնոր կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2013 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
5. |
ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով ներգրավված կազմակերպության հետ պայմանագրի կնքում |
Կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերության հետ պայմանագրի կնքում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)Միջազգային դոնոր կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2013 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
ԷԲՇ-ի տեխնիկական հատկանիշների վերաբերյալ մանրակրկիտ նախագծի մշակում |
Հաշվի առնելով համակարգի գործարկմանն առաջադրվող պահանջները և դրանում բժշկական տեղեկատվության ներկայացման ստանդարտների ուսումնասիրության արդյունքները` ԷԲՇ-ի տեխնիկական նախագծի պատրաստում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով ներգրավված կազմակերպություն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամն) |
2013 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
7. |
ԷԲՇ-ի ներդրման տեխնիկական նախագծի հաստատում |
Համակարգի ներդրման վերջնական տեխնիկական նախագծի հաստատում շահագրգիռ մարմինների կողմից |
ՀՀ առողջապահության նախարարություն
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ)
Միջազգային դոնոր կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2013 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
ԷԲՇ-ի նախատիպի մշակում և հաստատում |
Առաջադրված տեխնիկական պահանջներին համապատասխանող համակարգի նախատիպի հաստատում շահագրգիռ մարմինների կողմից |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ) Միջազգային դոնոր կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2013 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
9. |
ԷԲՇ-ի նախատիպի գործարկման ընթացքում տեխնիկական խնդիրների վերացում և համակարգի վերջնական տեղակայում |
Համակարգի գործունեության վերլուծության և պոտենցիալ օգտվողների արձագանքների հիման վրա բացահայտված խնդիրների լուծում և համակարգի հանձնում լիարժեք շահագործման |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով ներգրավված կազմակերպություն
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ) |
2014 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
10. |
ԷԲՇ-ի վերջնական ընդունում |
Շահագրգիռ մարմինների կողմից համակարգի վերջնական ընդունում` առաջադրված բոլոր պահանջների կատարման հաստատմամբ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)Միջազգային դոնոր կազմակերպություններ(համաձայնությամն) |
2014 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
11. |
ԷԲՇ-ից օգտվողների վերապատրաստում |
Համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունների և դրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ ուսուցողական դասընթացների անցկացում պոտենցիալ օգտվողների շրջանում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Իրականացնող ընկերություն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ) |
2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
12. |
ԷԲՇ-ն սպասարկող ադմինիստրատորների և այլ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում |
Համակարգն արդյունավետորեն սպասարկելու և անխափան աշխատանքն ապահովելու ու առաջացող խնդիրներին համապատասխանաբար արձագանքելու վերաբերյալ ուսուցողական դասընթացների անցկացում համակարգի ադմինիստրատորների և այլ տեխնիկական անձնակազմի շրջանում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով ներգրավված կազմակերպություն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ) |
2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |