Համարը 
N 224-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.02.15/4(448) Հոդ.32
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվը 
17.12.2012
Ստորագրող մարմինը 
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՏԱՌՍԵՐՄՆԱՅԻՆ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10613033

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2012 թ. 
ք. Երևան

N 224-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՏԱՌՍԵՐՄՆԱՅԻՆ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել անտառսերմնային և տնկարանային տնտեսության վարման կանոնները` համաձայն հավելվածի:

 

Նախարար

Ս. Կարապետյան

 

 

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 17-ի

N 224-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԱՆՏԱՌՍԵՐՄՆԱՅԻՆ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անտառսերմնային և տնկարանային տնտեսության վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին, իրավական այլ ակտերին և սույն կանոններին համապատասխան:

2. Անտառսերմնային և տնկարանային տնտեսության վարման համար հիմնադրվում է անտառսերմնային բազա և տնկարան:

 

II. ԱՆՏԱՌՍԵՐՄՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

3. Անտառսերմնային տնտեսություն վարողը (այսուհետ՝ տնտեսություն վարող) արժեքավոր ժառանգական հատկություններով օժտված սերմերի անհրաժեշտ պաշարով ապահովման նպատակով կազմակերպում է անտառսերմնային բազա:

4. Անտառսերմնային բազայում ներառվում են` դրական ծառերը, դրական տնկարկները, հատուկ հիմնադրված անտառսերմնային տնկադաշտերը:

5. Դրական ծառերը մեկ կամ մի շարք տնտեսապես արժեքավոր հատկանիշներով (բարձրություն, բնի տրամագիծ և այլն) նշանակալիորեն գերազանցում են նույն պայմաններում աճող նույն տեսակի և տարիքի ծառերին: Դրական ծառերն ընտրում են տնտեսություն վարողի մասնագետները, որից հետո` լրացնում են դրական ծառի ընտրության անհատական քարտը (N 1 ձև) և ստորագրում:

6. Դրական տնկարկները մեկ կամ մի շարք տնտեսապես արժեքավոր հատկանիշներով (բարձրություն, բնի տրամագիծ և այլն) նշանակալիորեն գերազանցում են նույն պայմաններում աճող շրջակայքում գտնվող տնկարկներից: Դրական տնկարկներն ընտրում են տնտեսություն վարողի մասնագետները, որից հետո` լրացնում են դրական տնկարկների անձնագիրը (N 2 ձև) և ստորագրում:

7. Անտառսերմնային տնկադաշտերն էլիտային սերմերից ստացված տնկանյութով հիմնադրված անտառմշակույթներ (տնկադաշտեր) են: Անտառսերմնային տնկադաշտերը հիմնվում են տնտեսություն վարողի կողմից: Հիմնումից հետո տնտեսություն վարողի մասնագետի կողմից լրացվում և ստորագրվում են N 3 և N 4 ձևերը:

8. Հիմնված անտառսերմնային տնկադաշտերը սերմնատու դառնալուց հետո տնտեսություն վարողի մասնագետի կողմից լրացվում և ստորագրվում է տվյալ անտառսերմնային տնկադաշտի անձնագիրը (N 5 ձև):

9. Սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաներում: Կաղնու, ընկուզենու, ձիակասկի, շագանակենու, հաճարենու, ծիրանենու, արջատխլենու պիտանելիությունը հաստատվում է տնտեսություն վարողի կողմից` համաձայն սույն կանոնների 12-րդ բաժնի դրույթների:

10. Տարբեր ծագման և տարբեր որակի սերմերի միմյանց խառնումն արգելվում է:

 

III. ՖԵՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐ

 

11. Կոների, պտուղների, սերմերի սպասվող բերքը պարզելու և սերմերի մթերման աշխատանքները ժամանակին կազմակերպելու համար տնտեսություն վարողն ամեն տարի անցկացնում է ‎ֆենոլոգիական դիտումներ (համաձայն սույն կանոնների 15-րդ կետի):

12. Տնտեսություն վարողը հսկողություն է իրականացնում հիմնական, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև այլ անտառկազմող ծառաթփատեսակների պտղաբերության նկատմամբ:

13. Ֆենոլոգիական դիտումները և պտղաբերության հաշվարկը իրականացվում է առնվազն 0.25 հա մակերեսով` մշտական, առնվազն չորս հատ փորձահրապարակներում (այն հաշվարկով, որ մեկ փորձահրապարակի վրա ուսումնասիրվող ծառատեսակի քանակը չպետք է պակաս լինի 100–ից) և արդյունքները լրացվում է N 6 ձևի քարտում:

14. Ֆենոլոգիական դիտումների ժամանակ հաստատվում է պտղաբերման փուլերի մասսայական շրջանը և ի հայտ է բերվում բերքի անկում կամ կորուստ առաջացնող պատճառները:

15. Ֆենոլոգիական դիտումների ժամանակ պտղաբերման փուլերը, ինչպես նաև ծառերի և թփերի սերմերի սպասվող բերքի հաշվարկները գրանցվում է N 7 ձևի ամփոփագրում` համաձայն N 1, N 2 և N 3 աղյուսակների:

 

N 1 աղյուսակ

 

Պտղաբերման փուլերը

 

Պտղաբերման փուլերը

Պտղաբերման փուլերի նկարագրությունը

Առաջին փուլ

Ծաղկում

ծառաթփատեսակների ծաղկակիր ճյուղերը թեթև թափահարելիս ծաղկաբույլերից կամ միկրոսպորո‎ֆիլլերից ծաղկափոշին դուրս է թռչում, իսկ այն ծառաթփատեսակները, որոնք ունեն զարգացած ծաղկապատ ծաղիկներ բացվել են.

Երկրորդ փուլ

Սերմնարանների և պտուղների առաջացում

ծառաթփատեսակների ծաղկակիր ճյուղերի վրա ծաղիկների և ծաղկաբույլերի տեղերում առաջանում են պտուղներ, իսկ ասեղնատերևավորների մոտ նկատվում է կոների աճ և դրանց կանաչ գունավորում: Սոճիների մոտ այդ փուլը առաջ է գալիս ծաղկումից մի տարի հետո.

Երրորդ փուլ

Պտուղների և կոների հասունացում

պտուղները և կոները հասնում են որոշակի չափերի և ձեռք են բերում իրենց հասուն վիճակին բնորոշ գունավորում:

 

N 2 աղյուսակ

 

Սանդղակ

 

Ծառաթփային տնկարկների ծաղկման և պտղաբերման աչքաչափային գնահատում

 

Ծաղկման և պտղաբերման

բալը

Բալի բնութագիրը

 

 

0

 

 

1

 

 

2

 

 

3

 

 

 

4

 

 

5

 

 

 

 

 

1

 

 

2

 

 

3

Տնկարկների համար

 

Ծաղկման և բերքի բացակայություն

 

Շատ թույլ արտահայտված ծաղկում կամ շատ սակավ բերք` երբ ծառատեսակների վրա ծաղիկները, պտուղները կամ կոները շատ քիչ քանակությամբ են

 

Թույլ արտահայտված ծաղկում կամ սակավ բերք` երբ ծառատեսակները համաչափ են ծաղկում կամ պտղակալում

 

Միջին ծաղկում կամ միջին բերք` երբ ծառատեսակները մեծ քանակությամբ ծաղկել կամ պտղակալել են

 

Լավ ծաղկում կամ լավ բերք` երբ ծառատեսակները լիովին ծաղկել կամ պտղակալել են

 

Շատ լավ ծաղկում կամ շատ լավ բերք` երբ ծառատեսակների վրա առկա է գերազանց ծաղկում կամ պտղակալում

 

Թփերի համար

 

Թույլ արտահայտված ծաղկում կամ սակավ պտղակալում` երբ թփատեսակների վրա ծաղիկները կամ պտուղները շատ հազվադեպ են հանդիպում

 

Միջին արտահայտված ծաղկում կամ պտղակալում` երբ թփատեսակների վրա ծաղիկները կամ պտուղները բավարար քանակությամբ են

 

Լավ ծաղկում կամ պտղակալում` երբ թփատեսակների մեծամասնությունը կամ բոլորը լիովին ծաղկել և պտղակալել են

 

N 3 աղյուսակ

 

Սանդղակ

բարձրահասակ ծառի բերքատվության աչքաչափական գնահատման

 

Բերքատվության

աստիճանը

Ծառի վրա տեղաբաշխված պտուղների կամ կոների բնույթը

բալերով

բալի բացատրությունը

0

 

 

1

 

 

 

 

 

2

 

 

3

 

 

4

 

 

 

 

 

 

5

Բացակայում է

 

 

Շատ քիչ

 

 

 

 

Քիչ

 

 

Միջին

 

 

 

Մեծ

 

 

 

 

 

Շատ մեծ

Ծառի վրա պտուղներ կամ կոներ չկան, դրանց հնարավոր չէ հայտնաբերել նաև հեռադիտակի օգնությամբ

 

Առանձին ճյուղերի վրա սաղարթի վերին և միջին մասերում, մեծամասնությամբ հարավային կողմնադրությունում առկա են եզակի պտուղներ և կոներ

 

Սաղարթի հատկապես հարավային կողմնադրության վերին և միջին մասերի սակավաթիվ ճյուղերի վրա, պտուղների և կոների աննշան քանակություն

 

Սաղարթի հատկապես հարավային կողմնադրության վերին և միջին մասերի բավականին մեծ քանակությամբ ճյուղերի վրա հավասարաչափ կամ խմբերով աճում են միջին քանակությամբ պտուղներ և կոներ

 

Ասեղնատերևավոր ծառատեսակների սաղարթի հատկապես հարավային կողմնադրության վերին և միջին մասերի ճյուղերի մեծամասնության վրա մեծ քանակությամբ կոներ, տերևավոր տեսակների մոտ պտուղները տարածված են ամբողջ սաղարթով

 

Բոլոր ճյուղերի վրա սաղարթի վերին և միջին մասերում շատ մեծ քանակությամբ կոներ, տերևավոր ծառատեսակների ամբողջ սաղարթի վրա մեծ քանակությամբ պտուղներ:

 

IV. ՍԵՐՄԵՐԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Սերմերի մթերման ծավալները տնտեսություն վարողի համար սահմանվում է հիմք ընդունելով անտառկառավարման պլանները և սերմերի կանխատեսվող բերքի քանակը:

17. Սերմնահավաքից առաջ տնտեսություն վարողն իրականացնում է.

1) աշխատակիցների ծանոթացում սերմերի, պտուղների, կոների մթերման, առաջնային վերամշակման աշխատանքների, անհրաժեշտ հմտությունների, ինչպես նաև աշխատանքների կատարման անվտանգության տեխնիկայի կանոնների հետ,

2) կոների, պտուղների և սերմերի ընդունման կետերի, իսկ անհրաժեշտության դեպքում` ժամանակավոր պահեստների և օժանդակ տարածքների առանձնացում,

3) պահեստների, տարաների և օգտագործվող սարքավորումների ախտահանում,

4) սերմերի մասսայական հասունացումից առաջ կոների, պտուղների, սերմերի որակի և վարակվածության աստիճանի գնահատում` փորձանմուշների ստուգիչ հավաքի միջոցով:

18. Ծառերի և թփերի սերմերի, պտուղների և կոների մթերման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ անտառագիտական պահանջները.

1) սերմերի մթերումն իրականացնել ըստ դրանց հասունացման ժամկետների,

2) սերմեր չեն հավաքվում վարակիչ հիվանդությունների օջախներում, ընտրովի սանիտարական հատման նշանակված ծառուտներում և այն տնկարկներում, որոնցում բերքի նախնական ուսումնասիրության և որակի գնահատման ժամանակ սերմերը մթերման համար պիտանի չեն համարվել:

19. Կոների, պտուղների և սերմերի մթերման ժամանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգության տեխնիկայի հետևյալ պահանջները.

1) կոների, պտուղների և սերմերի հավաքն իրականացվում են հատատեղերից 50 մ հեռավորության վրա գտնվող համապատասխան տարածքներից,

2) կանգուն ծառերից կոների, պտուղների, սերմերի հավաքումն անձրևային եղանակին, քամու, կայծակի, շատ խիտ ամպամածության և սառցակալման ժամանակ չի թույլատրվում,

3) ծառի սաղարթ բարձրանալ չի թույլատրվում այն բանվորներին, ովքեր չունեն մասնագիտական պատրաստվածություն և առանց անվտանգության գոտիների են.

4) աշխատանքից առաջ իրականացվում է անվտանգության գոտիների, աստիճանների և սաղարթ բարձրանալու համար անհրաժեշտ այլ սարքավորումների սարքինության ստուգում:

 

V. ՍԵՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

20. Ծառերի և թփերի սերմերը պահպանվում են պահեստ-սերմնարաններում, իսկ դրանց բացակայության դեպքում` չոր, հարմարեցված շինությունում (այսուհետ՝ պահեստ): Չոր, հարմարեցված շինությունը կարող է լինել որևիցե կառույցի մեջ մեկուսացված տարածք:

21. Պահեստ-սերմնարանն ունի օդափոխիչ, օդի հարաբերական խոնավությունը և ջերմությունը գրանցելու համար սարքեր: Օդի հարաբերական խոնավությունը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Սերմերի մեծամասնության համար ծլունակություն ապահովող ջերմաստիճան է հանդիսանում 0-ից մինչև +5–ը: Ցածր ջերմաստիճանում պահպանվող սերմերի համար պահեստներում օգտվում են սառնարաններից:

22. Պահեստում տեղադրվում են դարակաշարեր, տարաներ և գործիքներ, որոնք անհրաժեշտ են միջին նմուշները և սերմերը կշռելու համար (կշեռք, դույլ, ձագար, բրեզենտ և այլն):

23. Պահեստը, ինչպես նաև տարան և գործիքները պահվում են մաքուր և ախտահանված վիճակում: Պահեստում բացի սերմերի պահպանման համար անհրաժեշտ գործիքներից, այլ իրեր չեն պահպանվում:

24. Սերմերը պահպանվում են փակ և բաց եղանակներով: Սերմերի պահպանության ժամանակ անհրաժեշտ է ապահովել սերմերի յուրաքանչյուր տեսակի համար սահմանված հարաբերական խոնավությունը:

25. Կոների, պտուղների, սերմերի յուրաքանչյուր տարայի կամ փաթեթավորման ներսում և դրսում փակցվում է պիտակ, որի վրա նշվում են ծառաթփատեսակի անվանումը, քաշը, մթերումն իրականացրած տնտեսության անվանումը, մթերման վայրը (քառակուսի, տեղամաս), ժամկետը և կնքվում տնտեսության կնիքով (N 8 ձև):

26. Սերմերը բարձելուց, տեղափոխելուց և բեռնաթափելուց չպետք է ենթարկվեն մեխանիկական վնասվածքների և չպետք է թրջվեն: Կոպիտ կամ փափուկ տարայում փաթեթավորված սերմի քաշը չպետք է գերազանցի 50 կգ:

27. Տնտեսություն վարողի անձնական կարիքների կամ տնտեսությունից դուրս հանելու համար մթերված սերմերի հաշվառումն իրականացվում է տնտեսության` անտառային սերմերի հաշվառման գրքում (N 9 ձև):

28. Պահպանվող կամ իրացվող սերմերը պետք է ապահովված լինեն դրանց կարգը հավաստող փաստաթղթով:

 

VI. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

29. Անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա անտառսերմնային բազայում և տնկարանում իրականացվում է վնասատուների և հիվանդությունների տարածումը կանխարգելող պայքարի միջոցառումներ:

 

VII. ՏՆԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

30. Տնկարանի հիմնադրման համար տնտեսություն վարողը, հիմք ընդունելով անտառկառավարման պլանները, լիազորված մարմնին է ներկայացնում տնկարանի հիմնադրման նախագիծ, որը ներառում է.

1) անտառտնտեսություն վարող կազմակերպության անվանումը,

2) տնկարանի հիմնադրման նպատակը,

3) տնկարանի գտնվելու վայրը (անտառպետություն, քառակուսի, տեղամաս),

4) տնկանյութի ընդհանուր պահանջարկն ըստ տեսականու,

5) սերմերի պահանջվող քանակն ըստ տեսականու և կարգի.

6) տնկարանի մակերեսը (հա), ուրվագիծը.

7) իրականացվելիք աշխատանքների ցանկը:

31. Տնկարանի տեղն ընտրվում է հաշվի առնելով նրա միկրոկլիման, հողամասի դիրքը, հողի որակը և ոռոգման ջրի առկայությունը:

32. Տնկարանը հիմնվում է այնպիսի վայրերում, որտեղ ձմռանն ու գարնանը սառը օդը երկար չի մնում և պաշտպանված է ուժեղ քամիներից:

33. Եթե առանձնացված հողամասը տվյալ վայրի գերիշխող քամիներից և ցուրտ հոսանքներից բնական պաշտպանական միջոցներով (բարձրություն, անտառներ) ապահովված չէ, այդ դեպքում տնկարանի հիմնադրման հետ մեկտեղ` գերիշխող քամիների դեմ ստեղծում են արհեստական պաշտպանություն:

34. Արհեստական պաշտպանության նպատակով հողամասի շուրջը տնկում են 4-5 շարքից բաղկացած պաշտպանական անտառաշերտ, շարքը-շարքից 1,5-2 մ, իսկ շարքում` ըստ բույսի տեսակի 0,5-1 մ հեռավորության վրա:

35. Որպեսզի սերմնաբույսերը և տնկիները ստվերի տակ չընկնեն, քամապաշտպան անտառաշերտերը տեղադրվում են տնկարանի ցանքի և ձևավորման բաժիններից 10-15 մ հեռավորության վրա:

36. Տնկարանի ընդհանուր մակերեսը ներառում է նաև օժանդակ մասի մակերեսը, որը կազմում է տնկարանի օգտագործելի մակերեսի 20-25 տոկոսային կետը: Օժանդակ մասի մակերեսը ներառում է ճանապարհային և ոռոգման համակարգը, պաշտպանիչ տնկարկները և այլ տարածքներ, որոնք չեն ընդգրկվում ցանքաշրջանառության մեջ:

37. Տնկարանի համար նախատեսված տարածքը կարող է ունենալ մինչև 2-3օ հավասարաչափ թեքություն: Լանջի ուղղվածությունը անտառային և անտառ-տափաստանային գոտիներում լինում է արևմտյան և հարավարևմտյան, իսկ տափաստանային գոտիներում` արևմտյան, հյուսիսարևմտյան, հյուսիսային և հյուսիսարևելյան:

38. Տնկարանն ունի ցանքի և անհրաժեշտության դեպքում նաև դպրոց-հողամասի բաժիններ:

39. Տնկարանի աշխատանքները սկսելուց առաջ կազմված նախագծի հիման վրա, տնկարանի տարածքը բաժանվում է բաժինների` ըստ առանձին ծառատեսակների:

40. Տնկարանի բաժինները սահմանագծվում են համապատասխան ճանապարհներով: Ճանապարհների լայնությունը կախված է տնկարանի հողի մշակման եղանակից (ձեռքով կամ մեքենայացված):

41. Բաժինների սահմանազատման տեղում տնկում են ցուցիչներ, որոնք ցույց են տալիս բաժնի անվանումը կամ համարը:

42. Տնկարանը պարտադիր ցանկապատվում է:

 

VIII. ՍԵՐՄԵՐԻ ՑԱՆՔԸ

 

43. Ցանքը հիմնականում կատարվում է գարնանը և աշնանը երկու եղանակով` շարքերով կամ ժապավենաձև մարգերով:

44. Մարգերում ցանքը կատարվում է ձեռքով կամ սերմնացան մեքենայով:

45. Սերմերի ցանքի խորությունը բավարար է, երբ սերմերը ծածկող հողի հաստությունը հավասար է տվյալ սերմի հաստությանը: Սերմերի ցանքի նորման և խորությունը ներկայացված է N 4 աղյուսակում:

46. Արջատխլենի, շագանակենի սովորական և սոսի արևելյան ծառատեսակների պահպանությունը, պաշտպանությունը, օգտագործումը և վերարտադրությունն իրականացվում է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

N 4 աղյուսակ

 

Բաց գրունտում առաջին կարգի սերմերի ցանքի չափաբաժինը և խորությունը

 

N

Ծառաթփատեսակները

Սերմերի ցանքի նորման անտառաճման շրջանում (կգ/հա)

Սերմի ցանքի խորությունը անտառաճման շրջանում (սմ)

անտառային և անտառա-տափաստանային

տափաս-տանային

անտառային և անտառա-տափաստանային

տափաս-տանային

ոռոգվող

չոռոգվող

ոռոգվող

ոռոգվող

չոռոգվող

ոռոգվող

1

Սոճի ղրիմյան Pinus pallasiana L.

90

120

-

0,5-1,5

1,0-2,0

-

2

Սոճի սովորական Pinus silvestris L.

60

70

70

0,5-1,5

1,0-2,0

1,0-2,0

3

Թույա արևմտյան Tհսja occidentalis L.

80

100

100

0,5-1,5

1,0-2,0

1,0-2,0

4

Թույա արևելյան

80

100

100

0.5-1.5

1,0-2,0

1.0-2.0

5

Այծուռենի Salix caprea L.

40

50

50

0,3-0,5

0,5-1,0

0,5-1,0

6

Արոսենի սովորական Sorbus aucuparia L.

50

60

-

0,5-1,0

1,0-1,5

-

7

Արջատխլենի Corylus colurna L.

1200

-

-

4,0-6,0

-

-

8

Բալենի մահալեբյան Cerasus mahaleb( L.) Mill.

200

250

250

2,0-3,0

3,0-4,0

3,0-4,0

9

Բարդի սև, սպիտակ Populus nigra, alba L.

14

18

18

0,5

0,5

0,5

10

Գլեդիչիա սովորական Gleditschia triacanthos L.

220

290

290

2,0-3,0

3,0-4,0

3,0-4,0

11

Դրախտածառ Cotinus coggygria Scop.

-

-

60

-

-

1,5-2,0

12

Ընկուզենի սև Juglas nigra L.

4000

5000

5000

6,0-8,0

8,0-10,0

8,0-10,0

13

Ընկուզենի հունական Juglas regia L.

3000

4000

4000

6,0-8,0

8,0-10,0

8,0-10,0

14

 Թեղի էլիպսատերև Ulmus ellptica C.Koch

120

180

180

0,5-1,5

1,5-2,5

1,5-2,5

15

Թեղի փետրաճյուղավոր Ulmus pinnato-ramosa Dieck

120

-

180

0,5-1,5

1,5-2,5

1,5-2,5

16

Թխկի կեղծսոսիատերև Acerpseudoplatanus L.

230

290

290

3,0-4,0

4,0-5,0

4,0-5,0

17

Թխկի սրատերև Acer platanoides L.

290

340

340

3,0-4,0

4,0-5,0

4,0-5,0

18

Թխկի դաշտային Acer campestre L.

200

240

240

3,0-4,0

4,0-5,0

4,0-5,0

19

Թխկի թաթարական Acer tstaricum L.

150

210

210

3,0-4,0

4,0-5,0

4,0-5,0

20

Թխկի բարձրլեռնային Acer trautvetteri Medv.

240

280

-

3,0-4,0

4,0-5,0

-

21

Լաստենի սպիտակ Alnus incana ( L.) Moench

30

40

-

0,2-0,5

0,5-1,0

-

22

Լորենի խոշորատերև Tilia platyphyllos scop.

220

290

290

2,0-3,0

3,0-4,0

3,0-4,0

23

Լորենի կովկասյան Tilia caucasica Rupr.

210

240

-

2,0-3,0

3,0-4,0

-

24

Լորենի մանրատերև Tilia cordata Mill.

170

200

-

1,5-2,0

2,0-3,0

-

25

Խնձորենի արևելյան Malus orientalis Uglitzkich

50

60

60

2,0-3,0

3,0-4,0

3,0-4,0

26

Ծիրանենի սովորական Armeniaca vulgaris Lam.

1140

1250

1250

3,0-4,0

4,0-7,0

4,0-7,0

27

Կաղամախի Populus tremula L.

20

-

30

0,5

-

0,5

28

Կաղնի վրացական Quercus iberica Stev. In Bieb.

3000

3500

3500

4,0-6,0

6,0-8,0

6,0-8,0

29

Կաղնի խոշորառէջ Quercus macranthera

3300

3800

-

4,0-6,0

6,0-8,0

-

30

Կաղնի կարմիր Quercus rubra L.

3000

3500

3500

0

6,0-8,0

6,0-8,0

31

Կաղնի ամառային Quercus robur L.

3000

3500

3500

4,0-6,0

6,0-8,0

6,0-8,0

32

Կեչի ելունդավոր (Betula pendula Roth)

3

3

-

0,2

0,2

-

33

Կեռասենի Cerasus avium ( L.) Moench.

150

200

-

2,0-3,0

3,0-4,0

-

34

Հաճարենի արևելյան Fagus orientalis Lipsk.

400

-

-

3,0-4,0

-

-

35

Հացենի սրապտուղ Fraxinus oxycarpa Willd.

210

230

230

3,0-4,0

4,0-5,0

4,0-5,0

36

Հացենի սովորական Fraxinus excelsior L.

230

250

250

3,0-4,0

4,0-5,0

4,0-5,0

37

Ձիակասկ սովորական Aeskulus hippocastanum L.

4500

5000

-

5,0-6,0

6,0-8,0

-

38

Նշենի սովորական Amygdalus communis L.

-

-

600

-

-

5,0-6,0

39

Շագանակենի սովորական Castanea sativa Mill

4000

4500

-

5,0-6,0

6,0-8,0

-

40

Շլորենի Prunus divaricata Leb.

400

480

480

3,0-4,0

5,0-6,0

5,0-6,0

41

Չիչխան դժնիկանման Hippophae rhamnoides L.

80

100

100

1,0-2,0

2,0-3,0

2,0-3,0

42

Ռոբինիա կեղծակացիա Robinia pseudoacacia L.

90

120

120

2,0-3,0

3,0-4,0

3,0-4,0

43

Սոսի արևելյան Platanus orientalis L.

70

-

90

0,5-1,0

-

0,5-1,0

44

Սոֆորա ճապոնական Sofora japonica Medw.

-

-

500

-

-

1,0-2,0

45

Տանձենի սովորական Pyrus communis L.

50

60

60

2,0-3,0

3,0-4,0

3,0-4,0

46

Փշատենի նեղատերև Elaeagnus angustifolia L.

340

400

400

3,0-4,0

4,0-5,0

4,0-5,0

47

Փռշնի մերկ Celtis glabrata Stev.

40

50

50

1,0-2,0

2,0-3,0

2,0-3,0

48

Փռշնի կովկասյան Celtis caucasica Willd.

40

50

50

1,0-2,0

2,0-3,0

2,0-3,0

49

Ասպիրակ սպիտակ Spiraea alba

14

 

18

0,1-0,2

2,0-3,0

0,1-0,2

50

Բռնչի սովորական Viburnum opulus L.

240

300

300

1,0-2,0

2,0-3,0

2,0-3,0

51

Գերիմաստի Viburnum lantana L.

240

300

300

1,0-2,0

2,0-3,0

2,0-3,0

52

Իլենի ելունդավոր Euonymus verrucosa Scop.

140

170

170

1.0-2.0

2,0-3,0

2.0-3.0

53

Իլենի եվրոպական Euonymus europaea L.

140

170

170

1,0-2,0

   

54

Իլենի լայնատերև Euonymus latifolia Mill.

150

180

180

1.0-2.0

2,0-3,0

2.0-3.0

55

Ծորենի սովորական Berberis vulgaris L.

20

30

30

0,5-1,0

1,0-2,0

2,0-3,0

56

Կարագանա ծառանման Caragana arborescens Bam.

100

120

120

1,0-2,0

2,0-3,0

2,0-3,0

57

Կիպրոս սովորական Ligustrum vulgare L.

90

120

120

1.0-2.0

2,0-3,0

2.0-3.0

58

Կտտկենի կարմիր Sambucus racemosa L.

50

60

-

0,5-1,0

1,0-2,0

-

59

Կտտկենի սև Sambucus nigra L.

50

60

-

0.5-1.0

1,0-2,0

-

60

 Հոնի Cornus mas L.

250

300

-

3,0-4,0

4,0-5,0

-

61

Չմենի սովորական Cotoneaster integerrima Medic.

120

160

160

2,0-3,0

3,0-4,0

3,0-4,0

62

Սզնի արևելյան Crataegus orientalis Pall.

120

150

-

2,0-3,0

3,0-4,0

-

63

Սզնի խոշորափուշ Crataegus macrocantha Lodd.

120

150

-

2.0-3.0

3,0-4,0

-

64

Սզնի փշավոր Crataegus oxyacantha f. splendenus C.K.Schneid

120

150

-

2,0-3,0

3,0-4,0

-

65

Սերկևիլ ճապոնական

50

60

60

1,0-2,0

3,0-4,0

120

66

Տխլենի սովորական Corylus avellana L.

1140

1290

-

3,0-4,0

5,0-6,0

-

67

Ցախակեռաս սովորական Lonicera xylosteum L.

60

70

70

0.5-1.0

1,0-2,0

1.0-2.0

68

Ցախակեռաս թաթարական Lonicera tatarica L.

60

70

70

0.5-1.0

1,0-2,0

1.0-2.0

 

47. Երկրորդ կարգի ասեղնատերևավոր ծառատեսակների համար սերմերի ցանքի չափաքանակն ավելանում է 30 տոկոսային կետով, երրորդ կարգի համար` 100 տոկոսային կետով: Երկրորդ կարգի տերևավոր ծառատեսակների համար (բացի կեչին), ցանքի նորման ավելանում է 20 տոկոսային կետով, երրորդ կարգի համար` 60 տոկոսային կետերով, կեչու համար` համապատասխանաբար 50 և 100 տոկոսային կետերով:

 

IX. ՑԱՆՔԻ ԽՆԱՄՔԸ

 

48. Սերմերի ծլման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվում է ցանքի պնդացում, ջրում, հողի մակերեսի փխրեցում, մոլախոտերի քաղհան:

49. Սերմերը հողին լավ հպվելու, խոնավությունը ներծծելու և հեշտությամբ ծլելու համար սերմերի ցանքից հետո հողը թույլ պնդացվում է:

50. Մարգերը ջրում են անձրևացման եղանակով այնպես, որ թույլ չտրվի սերմերի ողողում:

51. Ցանքից հետո մինչև ծիլերի երևալը, հողի կեղևակալումից խուսափելու նպատակով, շարքամիջյան տարածություններում կատարվում է հողի փխրեցում:

52. Ամբողջ ցանքի տարածությունը, ներառյալ նաև ցանքի շարքերը, փխրեցումը կատարվում է ավելի պակաս խորությամբ, քան թաղված սերմերի խորությունն է:

53. Փխրեցումը նպատակահարմար է կատարել անձրևից կամ ոռոգումից հետո:

54. Հողի վերին շերտը մոլախոտերից զերծ պահելու, ինչպես նաև խոնավության և սննդարար նյութերի կորուստը հողից դադարեցնելու նպատակով կատարվում է փխրեցում:

 

X. ՍԵՐՄՆԱԲՈՒՅՍԵՐԻ ԽՆԱՄՔԸ

 

55. Սերմնաբույսերի աճման ընթացքում իրականացվում են` քաղհան, փխրեցում, ոռոգում, սնուցում, պայքար վնասատուների ու հիվանդությունների դեմ և ըստ անհրաժեշտության սերմնաբույսերի ստվերակալում:

56. Հողից ջրի և սննդանյութերի ավելորդ կորստի, ինչպես նաև հիվանդությունների ու վնասատուների տարածումը կանխարգելելու նպատակով մարգերում, ինչպես նաև շարքերի մեջ կատարվում է քաղհան: Քաղհանից հետո մոլախոտերը դաշտից հեռացվում են:

57. Փխրեցումը կատարվում է քաղհանի հետ կամ առանձին: Փխրեցումը կատարվում է 5 սմ-ից ոչ պակաս խորությամբ, այնպես, որ բույսերի արմատները չվնասվեն:

58. Սերմնաբույսերը ոռոգվում են ըստ պահանջի:

59. Փարթամ բույսեր ստանալու համար բույսերին տրվում է սնուցում: Սնուցումը տրվում է առաջին ծիլերը երևալուց 1,5-2 շաբաթ հետո և կրկնվում է 2-3 շաբաթ անց:

60. Տնկարանում սերմնաբույսերի տարբեր հիվանդությունների և վնասատուների դեմ ժամանակին իրականացվում են պայքարի միջոցառումներ:

61. Սերմնաբուսակների ելքի չափաքանակները ներկայացված են N 5 աղյուսակում:

 

N 5 աղյուսակ

Բաց գրունտում սերմնաբուսակների ելքի չափաքանակները

N

Ծառաթփատեսակները

Ելքի չափաքանակն ըստ անտառաճման շրջանների,

հազ. հատ/հա

անտառային և անտառատափաստանային

տափաստանային

ոռոգվող

չոռոգվող

ոռոգվող

1

Սոճի ղրիմյան Pinus palasiana L.

800

700

-

2

Սոճի սովորական Pinus silvestris L.

900

800

800

3

Թույա արևմտյան Thuja occidentalis L.

300

250

250

4

Թույա արևելյան

300

250

250

5

Այծուռենի Salix caprea L.

700

500

500

6

Արոսենի սովորական Sorbus aucuparia L.

250

200

-

7

Արջատխլենի Corylus colurna L.

250

-

-

8

Բալենի մահալեբյան Cerasus mahaleb( L.) Mill.

400

300

300

9

Բարդի սև, սպիտակ Populus nigra, alba L.

400

300

300

10

Գլեդիչիա սովորական Gleditschia triacanthos L.

350

300

300

11

Դրախտածառ Cotinus coggygria Scop.

-

-

350

12

Ընկուզենի սև Juglas nigra L.

300

250

250

13

Ընկուզենի հունական Juglas regia L.

250

200

200

14

 Թեղի էլիպսատերև Ulmus ellptica C.Koch

400

300

300

15

Թեղի փետրաճյուղավոր Ulmus pinnato-ramosa Dieck

400

300

300

16

Թխկի կեղծսոսիատերև Acerpseudoplatanus L.

350

300

300

17

Թխկի սրատերև Acer platanoides L.

350

300

300

18

Թխկի դաշտային Acer campestre L.

350

300

300

19

Թխկի թաթարական Acer tstaricum L.

400

300

300

20

Թխկի բարձրլեռնային Acer trautvetteri Medv.

280

240

-

21

Լաստենի սպիտակ Alnus incana ( L.) Moench

350

300

-

22

Լորենի խոշորատերև Tilia platyphyllos scop.

250

200

200

23

Լորենի կովկասյան Tilia caucasica Rupr.

250

200

-

24

Լորենի մանրատերև Tilia cordata Mill.

250

200

-

25

Խնձորենի արևելյան Malus orientalis Uglitzkich

300

250

250

26

Ծիրանենի սովորական Armeniaca vulgaris Lam.

300

250

300

27

Կաղամախի Populs tremula L.

450

-

300

28

Կաղնի վրացական Quercus iberica Stev. In Bieb.

350

300

300

29

Կաղնի խոշորառէջ Quercus macranthera

350

300

-

30

Կաղնի կարմիր Quercus rubra L.

300

140

250

31

Կաղնի ամառային Quercus robur L.

350

300

300

32

Կեչի ելունդավոր (Betula pendula Roth)

400

300

-

33

Կեռասենի Cerasus avium ( L.) Moench.

140

160

-

34

Հաճարենի արևելյան Fagus orientalis Lipsk.

300

-

-

35

Հացենի սրապտուղ Fraxinus oxycarpa Willd.

400

350

350

36

Հացենի սովորական Fraxinus excelsior L.

400

350

300

37

Ձիակասկ Aeskulus hippocastanum L.

300

250

-

38

Նշենի սովորական Amygdalus communis L.

-

-

300

39

Շագանակենի սովորական Castanea sativa Mill

300

250

-

40

Շլորենի Prunus divaricata Leb.

300

250

250

41

Չիչխան դժնիկանման Hippophae rhamnoides L.

350

300

350

42

Ռոբինիա կեղծակացիա Robinia pseudօacacia L.

350

300

300

43

Սոսի արևելյան Platanus orientalis L.

350

-

300

44

Սոֆորա ճապոնական Sofora japonica Medw.

-

-

250

45

Տանձենի սովորական Pyrus communis L.

350

250

250

46

Փշատենի նեղատերև Elaeagnus angustifolia L.

300

250

300

47

Փռշնի մերկ Celtis glabrata Stev.

300

250

250

48

Փռշնի կովկասյան Celtis caucasica Willd.

300

250

250

49

Ասպիրակ սպիտակ Spiraea alba

400

-

400

50

Բռնչի սովորական Viburnum opulus L.

350

300

300

51

Գերիմաստի Viburnum lantana L.

400

350

300

52

Իլենի ելունդավոր Euonymus verrucosa Scop.

350

300

300

53

Իլենի եվրոպական Euonymus europaea L.

350

300

300

54

Իլենի լայնատերև Euonymuu latifolia Mill.

350

300

300

55

Ծորենի սովորական Berberis vulgaris L.

350

300

300

56

Կարագանա ծառանման Caragana arborescens Bam.

400

350

350

57

Կիպրոս սովորական Ligustrum vulgare L.

400

350

350

58

Կտտկենի կարմիր Sambucus racemosa L.

400

350

350

59

Կտտկենի սև Sambucus nigra L.

400

350

350

60

 Հոնի Cornus mas L.

300

250

-

61

Չմենի սովորական Cotoneaster integerrima Medic.

400

350

300

62

Սզնի արևելյան Crataegus orientalis Pall.

400

350

-

63

Սզնի խոշորափուշ Crataegus macrocantha Lodd.

400

350

-

64

Սզնի փշավոր Crataegus oxyacantha f. splendenus C.K.Schneid

300

250

-

65

Սերկևիլ ճապոնական

250

200

200

66

Տխլենի սովորական Corylus avellana L.

250

200

-

67

Ցախակեռաս սովորական Lonicera xylosteum L.

400

350

300

68

Ցախակեռաս թաթարական Lonicera tatarica L.

400

350

300

 

62. Անատառկազմող հիմնական ծառատեսակների տնկիների դպրոց-հողամաս տեղափոխման ժամկետները ներկայացված են N 6 աղյուսակում:

 

N 6 աղյուսակ

 

Անտառկազմող հիմնական ծառատեսակների տնկիների դպրոց-հողամաս տեղափոխման ժամկետները

 

Տեսակի անվանումը

Դպրոց-հողամաս տեղափոխելու ժամանակահատվածը ըստ տարիքի

1 տարեկան

2 տարեկան

3 տարեկան

4 տարեկան

Հացենատերև թխկի

+

     

Թեղի

+

     

Մասրենի

+

     

Սպիտակ ակացիա

+

     

Նշենի

+

     

Դեղին ակացիա

+

     

Ծիրանենի

+

     

Խնձորենի

+

     

Տանձենի

+

     

Սալորենի

+

     

Պայթակենի

+

     

Վիրգինյան գիհի

+

     

Սոճի

 

+

   

Կենսածառ

 

+

   

Ընկուզենի

 

+

   

Տխլենի

 

+

   

Շագանակենի

 

+

   

Ձիակասկ

 

+

   

Կաղնու բոլոր տեսակները

 

+

   

Դաշտային թխկի

 

+

   

Կիպրոս

 

+

   

Եղրևանի

 

+

   

Կատալպա

 

+

   

Դեղին ակացիա

 

+

   

Հոնի

 

+

   

Փռշնի

 

+

   

Կծոխուրի (Ծորենի) տեսակները

 

+

   

Սովորական հացենի

   

+

 

Լայնատերև թխկի

   

+

 

Լեռնային թխկի

   

+

 

Իլենի

   

+

 

Կեչի

   

+

 

Լորենի և այլն

     

+

 

63. Սերմնաբույսերը և արմատակալած կտրոնները հողից հանվում են աշնանը, դրանց աճի դադարումից հետո, տերևաթափից սկսած մինչև առաջին ցրտերի սկսվելը կամ գարնանը` մինչև բողբոջների բացվելը:

64. Սերմնաբույսերը հողից հանում են համատարած կամ շարքընդմեջ: Վերջինը կիրառվում է այն դեպքում, երբ ցանկանում են սերմնաբույսերը մեկ տարի ևս թողնել մարգերում:

 

XI. ՍԵՐՄՆԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

65. Յուրաքանչյուր տարի հունիսի 1-ից մինչև 30-ը տնտեսություն վարողն իրականացնում է տնկարանների տեխնիկական ընդունման աշխատանքներ:

66. Տվյալ տարվա աշնանը և հաջորդ տարվա գարնանը հիմնադրված տնկարանների վերաբերյալ տեխնիկական ընդունման աշխատանքներով ստացված տեղեկությունները տնտեսություն վարողի կողմից յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 15-ը ներկայացվում է հիմնադրին, համաձայն տնկարանների տեխնիկական ընդունման N 10 ձևի:

67. Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 20-ը տնտեսություն վարողն իրականացնում է տնկարանների գույքագրում:

68. Նախորդ տարիներին հիմնադրված (2-ից 4 տարվա) տնկարանի վերաբերյալ գույքագրման աշխատանքներով ստացված տեղեկությունները տնտեսություն վարողի կողմից յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 15-ը ներկայացվում է հիմնադրին, համաձայն տնկարանների գույքագրման N 11 ձևի:

69. Տնտեսություն վարողը օգտագործման է տրամադրում մեխանիկական վնասվածքներ չունեցող, վնասատուներից ու հիվանդություններից զերծ, առողջ բույսեր:

 

XII. ՄԹԵՐՎԱԾ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ԿԱՐԳԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

70. Անտառտնտեսությունները կարող են ինքնուրույն ստուգել ներքոհիշյալ ծառատեսակների սերմերը` կաղնի, ընկուզենի, ձիակասկ, շագանակենի, հաճարենի, ծիրանենի, արջատխլենի:

71. Մթերված սերմերի վերոհիշյալ տեսակների ընդհանուր զանգվածի 5 տարբեր տեղերից վերցվում են նմուշներ: Յուրաքանչյուր ծառատեսակից վերցվող սերմի մեկ նմուշի քանակությունը (հատ) ներկայացված է N 7 աղյուսակում:

72. Յուրաքանչյուր ծառատեսակի ստուգման ենթակա սերմերի 5 նմուշը խառնում են և յուրաքանչյուր սերմ կտրում կամ կոտրում են միջուկը տեսնելու համար:

73. Բարորակ սերմերի քանակը որոշելու համար ստուգվող սերմերի զանգվածից առանձնացնում և հաշվում են վնասված, փտած, դատարկ, ցանքի համար ոչ պիտանի սերմերի քանակը (հատ) և տվյալները տեղադրում բանաձևի մեջ:

Ոսքսքսք  որտեղ`

Ոսք – որակյալ սերմերի քանակն է,

Սսք – ստուգվող սերմերի քանակն է,

Պսք – ոչ պիտանի սերմերի քանակն է:

74. Սերմերի որակի տոկոսը (Ո%) որոշելու համար անհրաժեշտ է որոշել որակյալ սերմերի (Ոսք) տոկոսային հարաբերակցությունը ստուգվող ընդհանուր քանակի մեջ հետևյալ բանաձևով`

 Ոսք 

 Ո% = ----- x 100 %

 Սսք

75. Ստուգվող սերմերի կարգը որոշվում է ըստ որակյալության տոկոսի, համաձայն N 8 աղյուսակի: Սերմերի ստուգման արդյունքները լրացվում են N 9 աղյուսակում և ներկայացվում հիմնադրին:

 

N 7 աղյուսակ

 

Ստուգման ենթակա սերմերի քանակը` ըստ ծառատեսակների

 

Ծառատեսակի անվանումը

Յուրաքանչյուր ծառատեսակի սերմի 1 նմուշի քանակը (հատ)

5 նմուշի ընդհանուր քանակը (հատ)

Կաղնի

100

500

Ձիակասկ

60

300

Շագանակենի

50

250

Ընկուզենի

50

250

Հաճարենի

100

500

Ծիրանենի

50

250

Արջատխլենի

50

250

 

76. Ընկուզենու և հաճարենու սերմերը կոտրելուց կամ կտրելուց 2 օր առաջ անհրաժեշտ է թրջել:

 

N 8 աղյուսակ

 

Ստուգվող սերմերի կարգի որոշումը` ըստ որակյալության տոկոսի

 

Ծառատեսակի անվանումը

Որակյալությունը
(%)

Կարգը

Որակյալությունը
(%)

Կարգը

Որակյալությունը
(%)

Կարգը

Ցանքի համար ոչ պիտանի սերմերի որակյալությունը (%)

Կաղնի

85 և բարձր

I

70-84

II

55-69

III

54 և ցածր

Ձիակասկ

95 և բարձր

I

75-94

II

60-74

III

59 և ցածր

Շագանակենի

90 և բարձր

I

70-89

II

50-69

III

49 և ցածր

Ընկուզենի

85 և բարձր

I

75-84

II

60-74

III

59 և ցածր

Հաճարենի

90 և բարձր

I

80-89

II

65-79

III

64 և ցածր

Ծիրանենի

95 և բարձր

I

90-94

II

80-89

III

79 և ցածր

Արջատխլենի

85 և բարձր

I

70-84

II

55-69

III

54 և ցածր

 

N 9 աղյուսակ

 

Մթերված անտառային սերմերի կարգերը

 

Ծառատեսակի անվանումը

Մթերման ժամկետը

Մթերված սերմերի ընդհանուր քանակը (կգ)

Ստուգման ժամկետը

5 նմուշի ընդհանուր քանակը
(հատ )

Ցանքի համար ոչ պիտանի սերմերի քանակը
(հատ )

Որակյալությունը
(%)

Կարգը

               
               

 

Ում կողմից է ներկայացվում ________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռ.)

Ներկայացման ժամկետը __________________________________________________________

(ամիս, ամսաթիվ, տարեթիվ) 

Պատասխանատու անձ _________________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն) 

Ղեկավար _____________________________ «_____» «___________» 20___թ.

(անուն, ազգանուն)

Կ.Տ.

 

Ձև N 1

 

ԴՐԱԿԱՆ ԾԱՌԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏ N _________

(ըստ անտառտնտեսության)

 

1. Մարզը ___________________________________________________________

2. Տեսակը ________________________________________________________________

3. Անտառտնտեսություն (անտառօգտագործող) _________________________________

4. Անտառպետություն ______________________________________________________

5. Քառակուսի N ____________________________________________________________

6. Տեղամաս N ____________________________________________________________

 

Քառակուսում և տեղամասում դրական ծառերի տեղադրման սխեման կցվում է:

 

ՏԵՂԱՄԱՍԻ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ՈՐՏԵՂ ԳՏՆՎԵԼ Է ԴՐԱԿԱՆ ԾԱՌԸ

 

7. Տեսակային կազմը ____________________________

8. Բոնիտետային դասը ________________

9. Անտառի տիպը (անտառաճման պայմաններ) _________________________________

10. Միջին տարիքը __________

11. Միջին լրիվությունը ___________

12. Միջին բարձրությունը ըստ գլխավոր ծառատեսակի __________ մ

13. Միջին տրամագիծը ըստ գլխավոր ծառատեսակի ____________ սմ

14. Լանջի թեքությունը ________________________________________

15. Բարձրությունը ծովի մակերևույթից ___________ մ

16. Սանիտարական և անտառպաթոլոգիական վիճակը __________________

 

ԸՆՏՐՎԱԾ ԾԱՌԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

17. Ծառի տարիքը _______ տարեկան

18. Տրամագիծը 1.3 մ բարձրության վրա ____________ սմ

19. Միջին տրամագծի գերազանցում % ______________

20. Բարձրություն _____________ մ

21. Միջին բարձրության գերազանցում % __________

22. Ըստ նպատակային նշանակության ընտրված ծառը բնորոշող ցուցանիշներ (խեժի արտադրություն, սերմնատվության առատություն, սերմերի որակ, փայտանյութի նյութակազմվածք և այլն)

___________________________________________________________________________

 

Քարտը լրացրեց

_________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)

 

Ամսաթիվ «____» «________________»  20___ թ.

 

Ձև N 2

 

ԴՐԱԿԱՆ ՏՆԿԱՐԿԻ ԱՆՁՆԱԳԻՐ N ______

 

Մարզը _______________________________________

Անտառտնտեսություն (անտառօգտագործող) _______________________________

Ծառատեսակի անվանումը _________________________________________________

Տեղամասի մակերեսը, հա _________________

Ստացվող սերմերի կարգը _____________________________

I. Տեղամասի գտնվելու վայրը

Անտառպետություն _________________________________________________________

Քառակուսի ________________________

Տեղամաս ________________________________

 

Քառակուսում մշտական անտառսերմնային տեղամասի դիրքը (սխեման կցվում է):

 

II. Հատվածի նկարագրությունը

Մակերևութապատկերը, տեղադրվածությունը և լանջի թեքությունը, ԾՄԲ, մ ________

____________________________________________________________________________

 

Հողատեսակը

______________________________________________________________

(անտառային, ավազային, լեռնային դարչնագույն, սևահող, հողերի արատեսակներ)

 

Անտառաճման պայմանների տիպը ___________________________________________

Տնկարկի կազմը ____________________________________________________________

Գլխավոր ծառատեսակի բոնիտետային դասը _________________________________

Գլխավոր ծառատեսակի գերիշխող ձևը (ֆենոլոգիական, կազմաբանական)

_________________________________________________________________________________

Սանիտարական և անտառախտաբանական վիճակը ____________________________

____________________________________________________________________________

 

III. Շրջապատող տնկարկների համառոտ բնութագիրը (գլխավոր ծառատեսակը, անտառի տիպը, տարիքը, միջին բարձրությունը, միջին տրամագիծը, բոնիտետային դասը)

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

IV. Դրական տնկարկի գնահատման բնութագիրը

 

Ուսումնա-
սիրության ամսաթիվը

Կազմը

Ծագումը (բնական կամ մշակույթներ)

Տարիքը, դասը/
տարեկան

Միջին

Բոնիտե-
տային դասը

Սերմնային ծառերի դիրքը և նրանց միջև միջին հեռավո-
րությունը (մ)

Սերմնային ծառերի սաղարթի միջին լայնությունը

Գլխավոր ծառա-
տեսակների քանակը 1 հա-ի վրա

Մինչև կենդանի սաղարթ միջին հեռավո-
րությունը

Սերմնային ծառերի վիճակը և որակը

Բարձ-
րություն (մ)

Տրա-
մագիծ (սմ)

                       

 

V. Դրական տնկարկի խնամք

 

Տարին

Ամսաթիվը

Անվանումը և միջոցառման համառոտ բնութագիրը (նոսրացում, պարարտացում` նշելով պարարտանյութի տեսակը, չափաքանակները և եղանակները, պայքար վնասատուների և սնկային հիվանդությունների դեմ, ոչ արմատային լրացուցիչ պարարտացում և այլն)

Գրանցումը կատարել է (պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը)

       
       
       
       

 

Անձնագիրը լրացրեց

_________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)

 

Ամսաթիվ «____» «________________» 20___թ.

 

Ձև N 3

 

Տնկադաշտում սերմնային ծառերի կպչողականությունը և պահպանվածությունը

 

Գույքագրման

ամսաթիվը

Տնկիների նախնական քանակը (սերմնաբուսակների, տնկատեղերի,

պատվաստների),

հատ 1 հա-ի հաշվով

Կպած պատվաստների, պահպանված տնկիների (սերմնաբուսակների), տնկատեղերի քանակը հատ 1 հա-ի հաշվով

Կպչողա-
կանությունը, %

Պահպանվածությունը սխեմայով նախատեսված քանակի համեմատ %

         
         
         
         
         
         

 

Տնկադաշտում սերմնային ծառերի կպչողականության և պահպանվածության վերաբերյալ տվյալները լրացրեց _________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)

 

Ամսաթիվ «____» «________________»  20___ թ.

 

Ձև N 4

 

Տնկադաշտում իրականացված խնամքի միջոցառումները

 

Տարին

Ամսաթիվը

Անվանումը և միջոցառման համառոտ բնութագիրը (լրացում, նոսրացում, հողի խնամք, պարարտացում` չափաքանակները և եղանակները, սերմնային ծառերի սաղարթի խնամք, պայքար վնասատուների և սնկային հիվանդությունների դեմ, ոչ արմատային լրացուցիչ պարարտացում և այլն)

Գրանցումը կատարել է (պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը)

       
       
       
       
       

 

Տնկադաշտի խնամքի միջոցառումների վերաբերյալ տվյալները լրացրեց_________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)

 

Ամսաթիվ «____» «________________»  20___թ.

 

Ձև N 5

 

ԱՆՏԱՌՍԵՐՄՆԱՅԻՆ ՏՆԿԱԴԱՇՏԻ ԱՆՁՆԱԳԻՐ N ______

 

Հիմնադրման տարին ____________ Տնկադաշտի համարը _________________

Տնկադաշտի հատվածի տարածքը, հա _______________________________________

Ստացվող սերմերի կարգը (սորտային, բարելավված) __________________________

 

I. Տնկադաշտի գտնվելու վայրը

 

Անտառպետություն _________________________________________________________

Քառակուսի ________________________ Տեղամաս ______________________________

Քառակուսում տնկադաշտի դիրքը (սխեման կցվում է):

 

II. Տնկադաշտի տարածքի նկարագրությունը

 

Տարածքի կատեգորիան _____________________________________________________

Մակերևութապատկերը, տեղադրվածությունը և լանջի թեքությունը _______________

____________________________________________________________________________

Անտառաճման պայմանների տիպը ___________________________________________

Հողատեսակը ______________________________________________________________

Խոտածածկը և ճմապատման աստիճանը ______________________________________

Հեռավորությունը մինչև մոտակա միատեսակ ծառերի տնկարկը (մ) _______________

Հեռավորությունը մինչև միատեսակ ծառերի մինուսային տնկարկը (մ) _____________

Շրջապատող տնկարկների համառոտ բնութագիր _____________________________

____________________________________________________________________________

 

III. Տնկադաշտի հիմնադրման ձևը.

Տնկում պատվաստված տնկիներով, պատվաստակալ մշակույթների պատվաստում (նշել տարիքը և ֆենոլոգիական տեսակը); տնկում սերմնաբուսակներով աճեցված դրական ծառերի սերմերից (նշել բույսի տարիքը), ցանելով (կաղնի, հաճարենի) -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

IV. Տարածքի նախապատրաստման ագրոտեխնիկան և հողի մշակումը

______________________________________________________________

_______________________________________________________________

Տնկման (ցանքսի) սխեման. շարքերի միջև հեռավորությունը (տարածքների կենտրոնների միջև), տարածքների չափսերը, տնկատեղերի քանակը 1հա-ի վրա, բույսերի քանակը (փոսիկներ) տնկատեղերում և այլն _______________________________________________

 

Պատվաստաճյուղերի, դրական ծառերի սերմերի ծագումը և մթերման ժամանակը

_________________________________________________________________________

 

Պատվաստման ժամանակը և ձևը __________________________________________

Կլոնների քանակը (ընտանիքների) տնկադաշտի հատվածում ___________________

Կլոնների (ընտանիքների) դասավորվածության սխեման կցվում է անձնագրին:

 

Տվյալներ

 

տնկադաշտից ստացված սերմերի մթերման և օգտագործման վերաբերյալ

 

Մթերման ժամանակը

Սերմնատվության բալը

Մթերվել են սերմեր, կոներ, կգ

Ստացվել են սերմեր, կգ/%

Սերմերի որակը. ծլունակության դասը/%

Սերմերի պահեստավորում

Սերմերի օգտագործման տվյալներ

Գրանցումը կատարել է (պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը)

Տեղը և եղանակը

Ամսաթիվը

սկիզբ

վերջ

                   
                   
                   
                   
                   

 

Անտառսերմնային տնկադաշտում ներկայացված դրական ծառերի նկարագրությունը

 

Մարզը _______________________________________

Անտառտնտեսություն (անտառօգտագործող) ___________________________________

Ծառատեսակի անվանումը ___________________________________________________

 

N __________

 

Դրական ծառի համարը ըստ գրանցամատյանի

Ծառի գտնվելու վայրը (մարզ, ա/տ, ա/պ)

Ատեստացիայի ընթացքում ծառի տարիքը, տարեկան

Ծառի տեսակը

Գնահատման ցուցանիշներ

Ծանոթություն (պլյուսային ծառերի սելեկցիայի հատկանիշները)

Տրամա-գիծ (սմ)

Բարձ-րություն (մ)

             
             
             
             
             

 

 

Գրառման ամսաթիվը ___________________

Գրառումը կատարեց _______________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)

 

Ձև N 6

 

 Քարտ

 

‎ֆենոլոգիական դիտումներ և պտղաբերության հաշվարկ անցկացվող փորձահրապարակի

 

-----------------------------------------------------փորձահրապարակ N ------------------------------------

Փորձահրապարակի նկարագիրը

1. Տեղանքը

Անտառտնտեսվարող կազմակերպությունը___________________________________

Անտառպետությունը _____________________ քառակուսի ___________

Փորձահրապարակի չափերը _____հա, հաշվարկային հրապարակի չափերը ___ հա:

2. Տնկարկի բնութագիրը

Անտառի տիպը ________________, ծագումը_________________________________________

Կազմը _________________________, տարիքային դասը________________________________

Բոնիտետը__________________________, լրիվությունը _________________________________

3. Դիտարկվող տեսակի բնութագիրը

Տարիքը ____________ , միջին տրամագիծը ____________ սմ,

Միջին բարձրությունը _____ մ, գերակշռող շարահարկը ___________________:

 

Փորձահրապարակը հատկացվել է «___» «_______________» 20____թ.

 

Ֆենոլոգիական դիտումները կատարեց_________________________________________________ 
                                                                                               (անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)

Ամսաթիվ «___» «_______________» 20____թ.

 

Ձև N 7

 

Ամփոփագիր

 

 ծառերից և թփերից սերմի կանխատեսվող բերքի հաշվարկման

անցկացնող _________________________________________________________________

անտառային տնտեսություն վարող կազմակերպությունը

 

Ուսումնասիրվող տեսակը և պտղաբերման փուլը

Անտառսերմնային բազայի տեսակը (դրական ծառերը, դրական տնկարկները, հատուկ հիմնադրված անտառսերմնային տնկադաշտերը)

Անտառսերմնային

բազայի պտղաբերող

տարածքը տվյալ տարում, հա

Բերքի գնահատումը
բալերով

Բերքատու
անտառսերմնային
բազայի
տնտեսապես
հնարավոր
հավաքը

Պատճառները, որոնց հետևանքով տեղի է ունեցել բերքի անկում կամ վնասում

1

2

3

4

5

6

           

 

Ամփոփագիրը լրացրեց

_________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)

 

Ամսաթիվ «____» «________________» 20___թ.

 

3, 4, 5 սանդղակում` անտառսերմնային օբյեկտների ամեն մի կատեգորիայի (դրական ծառերը, դրական տնկարկները, հատուկ հիմնադրված անտառսերմնային տնկադաշտերը) ընդհանրացված տվյալներ ըստ անտառտնտեսվարող կազմակերպությունների.

 

3-րդ սանդղակ – տվյալ բազայի բերքատու անտառսերմնային օբյեկտների (դրական ծառերը, դրական տնկարկները, հատուկ հիմնադրված անտառսերմնային տնկադաշտերը) տարածքների գումարն է.

 

4-րդ սանդղակ – ամեն մի դիտարկվող պտղաբերման փուլի համար միջին գնահատականն է բալերով.

 

5-րդ սանդղակ – տնտեսապես հնարավոր սերմերի հավաքն է բոլոր պտղաբերող օբյեկտներում, որոնք մտնում են տվյալ կատեգորիայում (դրական ծառերը, դրական տնկարկները, հատուկ հիմնադրված անտառսերմնային տնկադաշտերը):

 

Ձև N 8

 

ՊԻՏԱԿ

Տեսակի անվանումը _____________________________________________________

Քաշը (կգ) ___________________

Մթերումն իրականացնող տնտեսության անվանումը ____________________________________

Մթերման վայրը ______________________________________________________________________

(անտառպետություն, քառակուսի, տեղամաս)

Մթերման ժամկետը «____» «_______________» 20 ____ թ.

Պահպանման ժամկետը մինչև _________________ ամիս:

 

Կ.Տ.

 

Ձև N 9

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ

 

«________________________________________» տնտեսություն վարող

(անվանումը)

 

Մթերված սերմի ծառաթփա-
տեսակի անվանումը

Անտառսերմնային բազա

Մթերված սերմի մասին տեղեկություններ

Դրական ծառի ընտրության անհատական քարտի N-ը

Դրական տնկարկի անձնագրի N-ը

Անտառ-
սերմնային տնկադաշտի անձնագրի N-ը

Մթերման ժամկետը

Տնտեսությունում ցանքի վայրը

Մթերված սերմի կշիռը (կգ)

Տնտե-
սության ներսում ցանված սերմի կշիռը (կգ)

Տնտե-
սությունից դուրս հանված սերմի կշիռը (կգ)

Տնտե-
սությունից դուրս հանման ժամկետը

Պահես-
տում առկա սերմերի կշիռը (կգ)

Անտառ-
պետություն

Քառա-
կուսի

Տեղա-
մաս

                         

 

Գիրքը լրացրեց __________________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրությունը)

Գիրքը լրացվել է «____» «____________________» 20____թ.

 

Ձև N 10

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆԿԱՐԱՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Ցանքի բաժին

 

«________________________________________» տնտեսություն վարող

(անվանումը)

20 ------ թ. գարուն

N

Անտառ-
տնտեսության անվանումը

Քառակուսի N

Տեղամաս N

Ցանքի տարածքը հա (0,001 հա ճշտությամբ)

Ցանված ծառաթփա-
տեսակների անվանումը

Ցանքսի ժամկետը (ամսաթիվ, ամիս, տարի)

Ցանքի ձևը (մարգերով, շարքերով, ժապա-
վենաձև) սխեմա

Ցանքա-
տարածքի երկա-
րությունը (գծմ)

Սերմերի ցանքի չափա-
քանակը մեկ գծային մետրի հաշվով (գրամ)

Ցանված սերմերի քանակը (կգ)

Ցանքի խորությունը (սմ)

Սերմերի ծագումը

Սերմերի կարգը

Սերմերի ստրատի-
ֆիկացիա (կատարված է, կատարված չէ)

Կենսունակ սերմնա-
բուսակների միջին քանակը 1 գծմ (հատ)

Ցանքի վիճակը տեխնի-
կական ընդունման ժամանակ (լավ, բավարար, անբավարար)

                                 
                                 
                                 
                                 
                                 

Ընդամենը

                             

 

«___» «________________» 20___ թ. Կ.Տ.

Հանձնաժողովի անդամներ

______________________________

______________________________

______________________________

______________________________

______________________________

______________________________

_____________________________

 

Ձև N 11

 

«________________________________________» տնտեսություն վարող

(անվանումը)

 

20  թ. գարնանը, աշնանը /ընդգծել/ տնկարանների ցանքսի բաժնում և դպրոց-հողամասերում առկա տնկանյութը

Անտառ-
պետության անվանումը

Քառա-
կուսի

Տեղա-
մաս

Ծառա-
տեսակը

 

Տնկարանի ցանքսի բաժին

Դպրոց-հողամաս

Դուրսգրման ենթակա ցանքսատա-
րածքներըը

Կենսունակ սերմնա-
բուսակների, տնկիների միջին քանակը /1գծմ-ում/

1 հա-ի հաշվով ստանդարտ տնկանյութի ելքը

Հիմնադրման ժամկետը

Մեկ տարեկան սերմնաբուսակներ

Հիմնադրման ժամկետը

Երկու և ավելի բարձր տարիքի սերմնաբուսակներ

Հիմնադրման ժամկետը

 

ընդա-
մենը

այդ թվում տնկման համար պիտանի

ընդա-
մենը

այդ թվում տնկման համար պիտանի

ընդա-
մենը

այդ թվում տնկման համար պիտանի

հա

հազ. հատ

հա

հազ. հատ

հա

հազ. հատ

հա

հազ. հատ

հա

հազ. հատ

հա

հազ. հատ

հա

հատ

հազ. հատ

                                           
                                           
                                           
                                           
                                           
                                           
                                           
                                           
                                           
                                           

 

Ա/տ մասնաճյուղի տնօրեն`

____________________
     
 

Հանձնաժողովի անդամներ`

____________________
    ____________________
    ____________________
    ____________________
 

Կ.Տ.

____________________
    ____________________

____ ___________ 20  թ.

  ____________________