Համարը |
N 365-Ն |
Տեսակը |
Պաշտոնական Ինկորպորացիա |
Տիպը |
Որոշում |
Կարգավիճակը |
Գործում է |
Սկզբնաղբյուրը |
ՀՀԳՏ 2007.12.28/34.1 Հոդ.460.2 |
Ընդունման վայրը |
Երևան |
Ընդունող մարմինը |
Կենտրոնական բանկի խորհուրդ |
Ընդունման ամսաթիվը |
16.11.2007 |
Ստորագրող մարմինը |
Կենտրոնական բանկի նախագահ |
Ստորագրման ամսաթիվը |
27.11.2007 |
Վավերացնող մարմինը |
|
Վավերացման ամսաթիվը |
|
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
07.01.2008 |
Ուժը կորցնելու ամսաթիվը |
|
|
|
|
Փոփոխողներ և ինկորպորացիաներ
|
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/08-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
|
|
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 նոյեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 365-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/08-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. նոյեմբերի 27
Երևան |
|
|
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2007թ.
նոյեմբերի 16-ի թիվ 365-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 3/08
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (այսուհետ` ՔԱՌԱՄԵԼՍ գնահատական) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը:
1.1. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Կանոնակարգ 3/04 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04,
2) Կանոնակարգ 3/02 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» Կանոնակարգ 3/02,
3) Կանոնակարգ 3/09 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09,
4) (ենթակետն ուժը կորցրել է 24.05.11 թիվ 155-Ն)
5) (ենթակետն ուժը կորցրել է 24.05.11 թիվ 155-Ն)
6) Ընդհանուր նորմատիվային կապիտալ - Կանոնակարգ 3/02-ով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափ (Ն1.1 նորմատիվ),
7) Հաշվետու եռամսյակ - եռամսյակ, որի համար հաշվարկվում են ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները:
(1.1-ին կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն, լրաց., փոփ. 24.05.11 թիվ 155-Ն)
1.2. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերում կիրառվող նշանակությունը, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:
(1.2-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն)
2. ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը հաշվարկվում է որպես ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքության (Ք), ակտիվների որակի (Ա), վերաապահովագրության (Ռ), ակտուարական հաշվարկների և տեխնիկական պահուստների (Ա (ԱՊ)), կառավարման (Մ), եկամտաբերության (Ե), իրացվելիության (Լ), շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունության` (Ս) (այսուհետ՝ ՔԱՌԱՄԵԼՍ-ի տարրեր)` սույն կանոնակարգի համաձայն հաշվարկված գնահատականների միջին թվաբանական:
(2-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 317-Ն, 24.05.11 թիվ 155-Ն)
3. ՔԱՌԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկված և Հավելված 2-ի ճշգրտված բաղադրիչ հարաբերակցությունների գնահատականների միջին թվաբանականը հանդիսանում է տվյալ տարրի գնահատականը:
4. ՔԱՌԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի (բացառությամբ «Մ» տարրի) գնահատման համար հաշվարկվում են բաղադրիչ հարաբերակցություններ ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից Կանոնակարգ 3/04-ի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա: Այդ հարաբերակցությունների հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի: Յուրաքանչյուր հարաբերակցության հաշվարկի ընթացքում կիրառված ցուցանիշները ճշգրտվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, հաշվի առնելով սահմանված համապատասխան ճշգրտող գործոնները և դրանց ամենահավանական քանակական ազդեցությունը հաշվարկվող բաղադրիչ հարաբերակցությունների վրա: ՔԱՌԱՄԵԼՍ-ի բոլոր հարաբերակցությունների հաշվարկը կիրառելի է կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:
(4-րդ կետը փոփ., խմբ. 04.11.09 թիվ 317-Ն)
5. ՔԱՌԱՄԵԼՍ-ի «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի:
6. Ճշգրտված ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարաբերակցությունների, ինչպես նաև Մ տարրի գնահատումն իրականացվում է 1-5 բալային համակարգով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է, իսկ վատագույնը` 1-ը:
7. Եթե ապահովագրական ընկերության ընդհանուր նորմատիվային կապիտալի հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությունը փոքր է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն ընդհանուր կապիտալի չափից, ապա «Ք» տարրի գնահատականը հավասար է 1-ի:
(7-րդ կետը փոփ. 24.05.11 թիվ 155-Ն)
7.1. Եթե ապահովագրական ընկերությունը հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով խախտում է արտարժույթի տնօրինման նորմատիվը (Ն6.1, Ն6.2), ապա «Ս» տարրը գնահատվում է 1:
(7.1-ին կետը լրաց. 22.01.13 թիվ 18-Ն)
8. Եթե ապահովագրական ընկերության ընդհանուր նորմատիվային կապիտալը բացասական մեծություն է, ապա այն բաղադրիչ հարաբերակցությունները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալի մեծությունը, գնահատվում են 1:
9. Եթե ապահովագրական ընկերության ընթացիկ ժամանակաշրջանի հարկումից հետո զուտ շահույթը բացասական մեծություն է, ապա «Ե» տարրը գնահատվում է 1:
(9-րդ կետը փոփ. 22.01.13 թիվ 18-Ն)
10. Եթե ապահովագրական ընկերությունը եռամսյակի ընթացքում խախտում է Կենտրոնական բանկի սահմանած իրացվելիության նորմատիվը` Ն 2, ապա Լ տարրի գնահատականը յուրաքանչյուր խախտման համար իջնում է 0,5-ով:
11. Ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները հաշվարկվում են առնվազն եռամսյակը մեկ` հեռակա վերահսկողության արդյունքում: ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը կարող է հաշվարկվել (ճշգրտվել) նաև ապահովագրական ընկերություններում ստուգումների արդյունքներով:
12. Ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼԱ գնահատականները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից:
13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ եռամսյակային գնահատականները հաստատելուց հետո եռօրյա ժամկետում դրանք տրամադրում է ապահովագրական ընկերություններին, ընդ որում, յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը` իր անհատական ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը:
(13-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն)
14. Այն հարաբերակցություններում, որտեղ հաշվարկվում է վերջին երեք տարվա գործունեության միջին տարեկան ցուցանիշ, երկուսից երեք տարի գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար հաշվարկվում է երկու տարվա գործունեության միջին տարեկան ցուցանիշը, մեկից երկու տարի գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար` մեկ տարվա գործունեության ցուցանիշը, մեկ տարուց պակաս գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար՝ գործունեության ողջ ժամանակահատվածի ցուցանիշը, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:
(14-րդ կետը փոփ., լրաց. 04.11.09 թիվ 317-Ն, փոփ. 24.05.11 թիվ 155-Ն)
Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական
ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի
(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի
Ք – կապիտալի համարժեքություն
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից կապիտալի բավարարության աստիճանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան հիմնական տնտեսական նորմատիվները բավարարելու և ապահովագրական ընկերության ռիսկայնությանը համապատասխանելու առումով: Ք տարրի գնահատման համար հաշվարկվում են Ք1-Ք5 բաղադրիչ հարաբերակցություններ:
Հարաբերակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ք 1 |
(Ընդհանուր նորմատիվային կապիտալ/(վճարունակության պահանջվող մեծություն + ռիսկով կշռված ակտիվներ))*100 |
140% ≤ Ք1 =5 120% ≤ Ք1 < 140% =4 100% ≤ Ք1 < 120% =3 80% ≤ Ք1 < 100% =2 Ք1 < 80% =1 |
Հարաբերակցությունը հանդիսանում է Ն1.2 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա: |
Ք2 |
((Ընդհանուր նորմատիվային կապիտալ + հնարավոր կորուստների պահուստ – չաշխատող ակտիվներ)/ Ընդհանուր կապիտալի նվազագույն չափ)*100 |
250% ≤ Ք2 =5 150% ≤ Ք2 < 250% =4 125% ≤ Ք2 < 150% =3 100% ≤ Ք2 < 125% =2 Ք2 < 100% =1 |
Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի գերազանցման չափը` չաշխատող ակտիվները դիտարկելով հավանական կորուստ: Ք2 հարաբերակցության հաշվարկում ընդհանուր նորմատիվային կապիտալը վերցվում է հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Հնարավոր կորուստների պահուստը ներառում է հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի ակտիվների (բացառությամբ` ինվեստիցիոն արժեթղթերի), ինչպես նաև ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային ինվեստիցիոն արժեթղթերի գծով Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստը` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Չաշխատող ակտիվները ներառում են համաձայն Կանոնակարգ 3/09-ի հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված ակտիվները (բացառությամբ ինվեստիցիոն արժեթղթերի) և ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված ինվեստիցիոն արժեթղթերը` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ընդ որում, հարաբերակցության հաշվարկում հսկվող ակտիվները ներառվում են 20, ռիսկային արժեթղթերը` 25, ոչ ստանդարտ ակտիվները` 50, միջին ռիսկային արժեթղթերը` 70, կասկածելի ակտիվները և բարձր ռիսկային արժեթղթերը` 100 տոկոս կշիռներով: Ընդ որում, չաշխատող ակտիվների հաշվարկում չեն ընդգրկվում դրանց գծով կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստները: Որպես ընդհանուր կապիտալի նվազագույն չափ վերցվում է հաշվետու եռամսյակի վերջին օրվա համար տվյալ ապահովագրական ընկերության համար Կանոնակարգ 3/02-ով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, թիվ 19 հաշվետվությունների տվյալների հիման վրա: |
Ք 3 |
((Ապահովագրական գումար (մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող պայմանագր(եր)ով ստանձնած պարտավորության չափ) - Ապահովագրական գումարում վերաապահովագրողի բաժինը)/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100 |
10% < Ք3 ≤ 15% =2 15% < Ք3 =1 |
Հարաբերակցությունը Ն3 տնտեսական նորմատիվն է` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 3/02-ի: Հարաբերակցությունը հաշվարկվում է մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող ապահովագրության պայմանագր(եր)ով նախատեսված ապահովագրական գումարների հանրագումարներից (նվազեցված Կանոնակարգ 3/02-ով նախատեսված վերաապահովագրողի մասնաբաժնով) (այսուհետ` Զուտ ապահովագրական գումար) առավելագույն մեծության գծով: Եթե Ք3 ≤ 10%, ապա հարաբերակցությունը Ք տարրի հաշվարկին չի մասնակցում: Եթե 10%<Ք3≤15%, ապա հարաբերակցությունը հաշվարկվում է նաև հաջորդ 4 ամենամեծ Զուտ ապահովագրական գումարների գծով: Եթե նշված 4 Զուտ ապահովագրական գումարների գծով հաշվարկված հարաբերակցությունները ևս գտնվում են (10%, 15%] միջակայքում, ապա հարաբերակցությունը գնահատվում է 1: Ք3 հարաբերակցության հաշվարկում ընդհանուր նորմատիվային կապիտալը մասնակցում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությամբ: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա: |
Ք4 |
(Մեկ փոխառուի պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100 |
20% < Ք4 ≤ 25% =2 25% < Ք4 =1 |
Հարաբերակցությունը Ն5 նորմատիվն է` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 3/02-ի: Հարաբերակցությունը հաշվարկվում է ամենամեծ փոխառուի գծով: Եթե Ք4≤ 20%, ապա այն Ք տարրի հաշվարկին չի մասնակցում: Եթե 20%<Ք4≤25%, ապա հարաբերակցությունը հաշվարկվում է նաև հաջորդ 4 ամենամեծ փոխառուների գծով: Եթե նշված 4 փոխառուների գծով հաշվարկված հարաբերակցությունները ևս գտնվում են (20%, 25%] միջակայքում, ապա հարաբերակցությունը գնահատվում է 1: Ք4 հարաբերակցության հաշվարկում ընդհանուր նորմատիվային կապիտալը մասնակցում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությամբ: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա: |
Ք5 |
((Վերաապահովագրողներից ստացվելիք հատուցումներ + վերաապահովագրողներից ստացվելիք պարգևավճարներ և այլ գումարներ)/ Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100 |
50% < Ք5 ≤ 70% =2 Ք5 > 70% =1 |
Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության կախվածության աստիճանը վերաապահովագրողներից: Այս հարաբերակցության բարձր ցուցանիշը վկայում է ընկերության ֆինանսական կայունության անընդհատության վտանգվածության մասին: Հարաբերակցության համարիչի ցուցանիշները հարաբերակցության հաշվարկում մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով: Հարաբերակցության համարիչի ցուցանիշները չեն նվազեցվում դրանց գծով Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստի գումարի չափով: Ք5 հարաբերակցությունը չի մասնակցում Ք տարրի հաշվարկին, եթե Ք5≤ 50%: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, 3 հաշվետվությունների տվյալների հիման վրա: |
Ա – Ակտիվների որակ
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության ակտիվների որակը` դրանց եկամտաբերության, դիվերսիֆիկացիայի և այլ տեսանկյուններից: Ա տարրի գնահատման համար հաշվարկվում են Ա1-Ա6 բաղադրիչ հարաբերակցություններ:
Հարաբերակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ա1 |
Ֆինանսական ներդրումներ/ Ընդհանուր ակտիվներ |
Ա1 ≥ 40% =5 20 % ≤ Ա1 < 40% =4 10 % ≤ Ա1 < 20% =3 8 % ≤ Ա1 < 10% =2 Ա1<8% =1 |
Հարաբերակցությունը գնահատում է ֆինանսական ներդրումների տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում: Ֆինանսական ներդրումների մեջ են մտնում բանկերում ավանդները, տրամադրված փոխառությունները, ռեպո համաձայնագրերը, արժեթղթերը, ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչները, ոչ ընթացիկ ներդրումները այլ անձանց կանոնադրական կապիտալում, այլ ներդրումներ: Հարաբերակցության հաշվարկում ցուցանիշները մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: |
Ա2 |
((Հիմնական միջոցներ + Ոչ նյութական ակտիվներ + Ապագա ժամանակաշրջանի ծախսեր + Ստացվելիք գումարներ)/Ընդհանուր ակտիվներ)*100 |
Ա2< 10 % =5 10 % ≤ Ա2< 20% =4 20 % ≤ Ա2< 30% =3 30% ≤ Ա2< 40% =2 40% ≤ Ա2 =1 |
Հարաբերակցությունը գնահատում է ոչ (քիչ) եկամտաբեր և ոչ (քիչ) իրացվելի ակտիվներում ներդրումների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում: Հարաբերակցության ցուցանիշները վերցվում են հաշվեկշռային մեծությամբ` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ստացվելիք գումարները ընդգրկում են ուղղակի ապահովագրության, համաապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք գումարները, ինչպես նաև դեբիտորական պարտքերը, կանխավճարները և այլ ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվները (բացառությամբ կանխիկ դրամական միջոցների և դրանց համարժեքների, բանկային և այլ հաշիվների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի, ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչների, իրական արժեքով վերաչափվող ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, նրանցում պարունակվող ածանցյալ գործիքների, ներդրումների, տրամադրված փոխառությունների և կնքված ռեպո համաձայնագրերի, արժեթղթերի, ածանցյալ գործիքների, հետաձգված հարկային ակտիվների, դեպոնացված գումարների այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների, դրանցից ստացվելիք շահաբաժինների, նրանց նկատմամբ այլ պահանջների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների): Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության տվյալների հիման վրա: |
Ա3 |
(Ստացվելիք ապահովագրավճարներ (վերաապահովագրավճար-ներ) + ստացվելիք հատուցումներ)/ (Համախառն ապահովագրավճարներ + Վերաապահովագրողի բաժինն ապահովագրական հատուցումներում + Հատուցումների գծով եկամուտներ համաապահովագրող-ներից))*100 |
Ա3 ≤ 15% =5 15% < Ա3 = 25% =4 25%< Ա3 = 30 % =3 30% < Ա3 = 40 % =2 Ա3 > 40% =1 |
Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքան է բուն ապահովագրական գործունեությանը վերաբերող ստացվելիք միջոցների կշիռը բուն ապահովագրական գործունեության գծով եկամուտ ճանաչված միջոցներում: Հարաբերակցության համարիչում ներառվում են ստացվելիք ապահովագրավճարները, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ստացվելիք վերաապահովագրավճարները, հատուցումների գծով վերաապահովագրողներից ստացվելիք գումարները, հատուցումների գծով համաապահովագրողներից ստացվելիք գումարները` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Հարաբերակցության հայտարարում ներառվում են ապահովագրության, համաապահովագրության պայմանագրերի գծով եկամուտ ճանաչված ապահովագրավճարները, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով վերաապահովագրավճարները, վերաապահովագրողների բաժինն ապահովագրական հատուցումներում, հատուցումների գծով եկամուտները համաապահովագրողներից` հաշվետու և դրան նախորդող 3 եռամսյակների կտրվածքով: Հարաբերակցության համարիչի մեծությունը հաշվարկվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, իսկ հայտարարի մեծությունը` թիվ 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա: Եթե հարաբերակցության համարիչը և հայտարարը 0 են, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Ա տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարաբերակցության համարիչն է 0, ապա Ա3 հարաբերակցությունը գնահատվում է 5: |
Ա4 |
(Չաշխատող ակտիվներ/ Ընդհանուր ակտիվներ)*100 |
Ա4 ≤ 2 % =5 2% < Ա4 ≤ 4% =4 4% < Ա4 ≤ 6% =3 6% < Ա4 ≤ 8% =2 Ա4 > 8% =1 |
Հարաբերակցությունը գնահատում է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում: Հարաբերակցության համարիչում վերցվում է Կանոնակարգ 3/09-ի համաձայն չաշխատող համարվող ակտիվների մեծությունը` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ընդ որում, չաշխատող ակտիվները հարաբերակցության հաշվարկում մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով և չաշխատող ակտիվների մեջ չեն ընդգրկվում Կանոնակարգ 3/09-ի համաձայն անհուսալի դասակարգված ակտիվները: Հարաբերակցության հայտարարում ներառվում են Կանոնակարգ 3/09-ով սահմանված ակտիվները՝ համախառն հաշվեկշռային արժեքով: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ Կանոնակարգ 3/04-ի թիվ 19 հաշվետվությունների տվյալների հիման վրա: |
Ա5 |
(Հնարավոր կորուստների պահուստ/Չաշխատող ակտիվներ)*100 |
20% < Ա5 ≤ 50% = 2 Ա5 > 50% = 1 |
Հնարավոր կորուստների պահուստը ներառում է չաշխատող ակտիվների գծով Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստը: Հարաբերակցության ցուցանիշները վերցվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Հարաբերակցության հայտարարում վերցվում է Կանոնակարգ 3/09-ի համաձայն չաշխատող համարվող ակտիվների մեծությունը: Ընդ որում, չաշխատող ակտիվները հարաբերակցության հաշվարկում մտնում են համախառն հաշվեկշռային արժեքով և չաշխատող ակտիվների մեջ չեն ընդգրկվում Կանոնակարգ 3/09-ի համաձայն անհուսալի դասակարգված ակտիվները: Ա5 հարաբերակցությունը չի մասնակցում Ա տարրի գնահատմանը, եթե «Ա4» հարաբերակցության գնահատականը հավասար է 5-ի և/կամ Ա5≤20%: Հարաբերակցության մեջ ներառված ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 19 հաշվետվության տվյալների հիման վրա: |
Ա6 |
Ֆինանսական ակտիվների կենտրոնացման աստիճանը ըստ ֆինանսական գործիքների |
Ա6< 0.2 =5 0.2 ≤ Ա6 < 0.4 =4 0.4 ≤ Ա6 < 0.5 =3 0.5 ≤ Ա6 < 0.7 =2 0.7 ≤ Ա6 =1 |
Ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության` օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը: Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկվում է ՀՀգ=∑Si2 բանաձևով, որտեղ Si-ն i–րդ ֆինանսական ակտիվի մասնաբաժինն է ընդամենը ֆինանսական ակտիվներում: Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկելիս ֆինանսական ակտիվների խմբավորումը կատարվում է հետևյալ ձևով. 1) ավանդներ ռեզիդենտ բանկերում, այլ ներդրումներ ռեզիդենտ բանկերում, ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր, 2) ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում, այլ ներդրումներ ոչ ռեզիդենտ բանկերում, ոչ ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր, 3) ռեզիդենտներին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր (բացառությամբ` ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառությունների և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի), 4) ոչ ռեզիդենտներին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր (բացառությամբ` ոչ ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառությունների և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի), 5) ՀՀ պետական և ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր, 6) ՀՀ ոչ պետական արժեթղթեր, 7) այլ երկրների պետական և ոչ պետական արժեթղթեր, միջազգային ֆինանսական կազմակերպությունների արժեթղթեր, 8) ոչ ընթացիկ ներդրումներ այլ ռեզիդենտ անձանց կանոնադրական կապիտալում` առանց դրանց գծով ստացվելիք շահաբաժինների, 9) ոչ ընթացիկ ներդրումներ այլ ոչ ռեզիդենտ անձանց կանոնադրական կապիտալում` առանց դրանց գծով ստացվելիք շահաբաժինների, 10) այլ ներդրումներ ռեզիդենտների մոտ, 11) այլ ներդրումներ ոչ ռեզիդենտների մոտ: Այս ինդեքսը հաշվարկելիս ֆինանսական ակտիվները հաշվառվում են հաշվեկշռային արժեքով: Ինդեքսի հաշվարկում ցուցանիշները մասնակցում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: |
Ռ – Վերաապահովագրություն
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության վերաապահովագրության ծավալները, դրանից բխող ռիսկերը` վերաապահովագրության ծավալների, վերաապահովագրողների հուսալիության, վերաապահովագրողների դիվերսիֆիկացիայի տեսանկյուններից: Ռ տարրի գնահատման համար հաշվարկվում են Ռ1-Ռ6 բաղադրիչ հարաբերակցություններ:
Հարաբերակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ռ1 |
(Վերաապահովագրողի բաժինը ապահովագրական գումարներում/Ընդհանուր ապահովագրական գումարներ)*100 |
Ռ1>70% =5 50% < Ռ1 ≤ 70% =4 30% < Ռ1 ≤ 50% =3 10% < Ռ1 ≤ 30% =2 Ռ1 ≤ 10% =1 |
Որքան քիչ ռիսկեր է վերաապահովագրում ապահովագրական ընկերությունը, այնքան ավելի մեծ է ընկերության ռիսկայնության մակարդակը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 10 հաշվետվությունների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: |
Ռ2 |
(Հուսալի վերաապահովագրողներին փոխանցած վերաապահովագրական գումարներ/Ընդհանուր վերաապահովագրական գումարներ)*100 |
50% < Ռ2 ≤ 60% =2 Ռ2 ≤ 50% =1 |
Ռ2 հարաբերակցությունը մասնակցում է Ռ տարրի հաշվարկին, եթե Ռ1>30% և/կամ Ռ2 ≤ 60%: Սույն հարաբերակցության հաշվարկման ժամանակ հուսալի են համարվում Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20% և 50% ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 10 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: |
Ռ3 |
Վերաապահովագրողների կենտրոնացման աստիճանն ըստ ապահովագրական գումարների |
Ռ3 ≤ 0.2 =5 0.2 < Ռ3 ≤ 0.3 =4 0.3 < Ռ3 ≤ 0.4 =3 0.4 < Ռ3 ≤ 0.5 =2 Ռ3 > 0.5 =1 |
Հարաբերակցությունը հաշվարկվում է, եթե Ռ1>30%: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 10 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ` օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը: Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկվում է ՀՀգ=∑Si2 բանաձևով, որտեղ Si-ն տվյալ վերաապահովագրողի ստանձնած ռիսկերն են վերաապահովագրության ընդհանուր գումարում: |
Ռ4 |
(Վերաապահովագրողի բաժինը հատուցումներում/ Ընդհանուր ապահովագրական հատուցում)/ (Վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարներ/ Համախառն ապահովագրավճարներ) |
Ռ4 >1.3 =5 1.0 < Ռ4 ≤ 1.3 =4 0.7 < Ռ4 ≤ 1.0 =3 0.5< Ռ4 ≤ 0.7 =2 Ռ4 ≤ 0.5 =1 |
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների կտրվածքով` միջին տարեկան հաշվարկով: Հարաբերակցությունը չի մասնակցում Ռ տարրի գնահատմանը, երբ Ռ1=0%: Հարաբերակցությունը չի հաշվարկվում մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունների հիման վրա: |
Ռ5 |
(Վերաապահովագրողի բաժինը հատուցումներում/ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարներ)*100 |
45% < Ռ5 =5 35% < Ռ5 ≤ 45% =4 25% < Ռ5 ≤ 35% =3 15% < Ռ5 ≤ 25% =2 Ռ5 ≤ 15% =1 |
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների կտրվածքով` միջին տարեկան հաշվարկով: Հարաբերակցությունը չի հաշվարկվում մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար: Հարաբերակցությունը չի մասնակցում Ռ տարրի գնահատմանը, երբ Ռ1=0%: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունների հիման վրա: |
Ռ6 |
(Զուտ վերաապահովագրավճարներ / վերաապահովագրական գումարներ) / (Զուտ ապահովագրավճարներ /Ապահովագրական գումարներ)*100 |
Ռ6 ≤ 40%=5 40% < Ռ6 ≤ 70%=4 70% < Ռ6 ≤ 100%=3 100% < Ռ6 ≤ 120%=2 Ռ6 >120%=1 |
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են եռամսյակային կտրվածով: Զուտ ապահովագրավճարները ներառում են հաշվեգրված ապահովագրավճարները` նվազեցված զեղչերի և առաջնային պարգևավճարների գումարի չափով և ավելացված հավելավճարների մեծության չափով: Զուտ վերաապահովագրավճարները ներառում են հաշվեգրված համախառն վերաապահովագրավճարները` նվազեցված վերաապահովագրողից ստացվող պարգևավճարների և ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարի չափով: Հարաբերակցությունը չի մասնակցում Ռ տարրի գնահատմանը, երբ Ռ1=0% և/կամ հարաբերակցության հայտարարը և/կամ համարիչը 0 են: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 2, թիվ 4 հաշվետվությունների հիման վրա: |
Ա (ԱՊ) – Ակտուարական հաշվարկներ և տեխնիկական պահուստներ
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են. ա) ապահովագրական ընկերության ձևավորած տեխնիկական պահուստների համարժեքությունը` ստանձնած պարտավորությունների կատարման համար, ցույց տալով ընկերության` ապահովագրական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները մարելու հնարավորությունը, ինչպես նաև` բ) թե որքանով են պարտավորություններին համարժեք գնահատված ապահովագրավճարները (սակագները), արտացոլելով երկարաժամկետ հատվածում պահուստների համարժեքության հնարավորությունը և սակագնային քաղաքականության ռիսկը: ԱՊ տարրի գնահատման համար հաշվարկվում են ԱՊ1-ԱՊ3 բաղադրիչ հարաբերակցությունները:
Հարաբերակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
ԱՊ1.1 |
(Տեխնիկական պահուստներ/Ապահո-վագրավճարներ)*100 |
ԱՊ1.1 > 80% =5 60% < ԱՊ1.1 ≤ 80% =4 50% < ԱՊ1.1 ≤ 60% =3 30% < ԱՊ1.1 ≤ 50% =2 ԱՊ1.1 ≤ 30% =1 |
Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար: Հարաբերակցության հաշվարկում տեխնիկական պահուստները վերցվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ապահովագրավճարները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան համախառն ապահովագրավճարներն են: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա: Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով: |
ԱՊ1.2 |
(Զուտ տեխնիկական պահուստներ/զուտ ապահովագրավճար-ներ)*100 |
ԱՊ1.2 > 80% =5 60% < ԱՊ1.2 ≤ 80% =4 50% < ԱՊ1.2 ≤ 60% =3 30% < ԱՊ1.2 ≤ 50% =2 ԱՊ1.2 ≤ 30% =1 |
Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար: Զուտ տեխնիկական պահուստները հանդիսանում են Կանոնակարգ 3/03-ով հաշվարկված տեխնիկական պահուստները` նվազեցված այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Զուտ ապահովագրավճարները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան ապահովագրավճարներն են` նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա: Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով: |
ԱՊ2.1 |
(Տեխնիկական պահուստներ/ Ապահովագրական հատուցումներ) *100 |
ԱՊ2.1 > 200% =5 150%<ԱՊ2.1 ≤ 200%=4 100%<ԱՊ2.1 ≤ 150%=3 80%<ԱՊ2.1 ≤ 100%=2 80% ≥ ԱՊ2.1 =1 |
Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար: Հարաբերակցության հաշվարկում տեխնիկական պահուստները վերցվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ապահովագրական հատուցումները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան համախառն ապահովագրական հատուցումներն են: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա: Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով: |
ԱՊ2.2 |
(Զուտ տեխնիկական պահուստներ/Զուտ ապահովագրական հատուցումներ)*100 |
ԱՊ2.2 > 200% =5 150%<ԱՊ2.2 ≤ 200%=4 100%<ԱՊ2.2 ≤ 150%=3 80%<ԱՊ2.2 ≤ 100%=2 80% ≥ ԱՊ2.2 =1 |
Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար: Զուտ տեխնիկական պահուստները հանդիսանում են Կանոնակարգ 3/03-ով հաշվարկված տեխնիկական պահուստները` նվազեցված այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Զուտ ապահովագրական հատուցումները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների ընթացքում հաշվեգրված միջին տարեկան հատուցումներն են` նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5, հաշվետվությունների հիման վրա: Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով: |
ԱՊ3 |
(Համախառն հատուցումներ/ Համախառն ապահովագրա-վճարներ)*100 |
50%< ԱՊ3 ≤ 70% =5
40% < ԱՊ3 ≤ 50% և 70% < ԱՊ3 ≤ 80% =4
30% < ԱՊ3 ≤ 40% և 80% < ԱՊ3 ≤ 90% =3
20% < ԱՊ3 ≤ 30% և 90%< ԱՊ3 ≤ 100% =2
100% < ԱՊ3 և ԱՊ3 ≤ 20% =1 |
Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված ապահովագրավճարների չափը և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: Հարաբերակցության չափազանց բարձր կամ ցածր մեծությունը կարող է վկայել ապահովագրական սակագների ոչ ճշգրիտ հաշվարկման ռիսկի մասին: Հարաբերակցությունը չի մասնակցում Ա տարրի հաշվարկին, եթե և համարիչը, և հայտարարը 0 են կամ միայն հայտարարն է 0: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունների հիման վրա` հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան հաշվարկով: Կյանքի ապահովագրական ընկերությունների կուտակային գործունեության համար այս հարաբերակցությունը չի հաշվարկվում: |
Ե – Եկամտաբերություն
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից ներգրավված և սեփական միջոցները արդյունավետ կառավարելու ունակությունը` եկամուտ ապահովելու և ներքին ներուժի հաշվին ապահովագրական ընկերության ակտիվների աճն ապահովելու առումով: Գնահատվում է ապահովագրական ընկերության ինչպես եկամուտ ստեղծելու, այնպես էլ ծախսերը կառավարելու կարողությունը:
Ե տարրի գնահատման համար հաշվարկվում են Ե1-Ե5 բաղադրիչ հարաբերակցությունները:
Հարաբերակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ե1 |
(Շահույթ(վնաս)/ Ընդ-հանուր կապիտալ)*100 |
Ե1 > 20% =5 10% < Ե1 ≤ 20% =4 5% < Ե1 ≤ 10% =3 0% < Ե1 ≤ 5% =2 Ե1 ≤ 0% =1 |
Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության շահութաբերությունն ըստ կապիտալի: Հարաբերակցության համարիչում շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված շահույթի (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) տարեկանացված մեծություն: Տարեկանացման ժամանակ տարվա սկզբից կուտակված շահույթը (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) բազմապատկվում է 12/n գործակցով, որտեղ n-ը տարվա սկզբից մինչև հաշվետու եռամսյակի վերջին օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված ամիսներով: Հաշվետու եռամսյակն ընդգրկող տարվա ընթացքում ստեղծված ապահովագրական ընկերությունների համար n-ը տվյալ ընկերության գործունեության իրականացման ամիսների քանակն է: Ընդ որում, եթե ապահովագրական ընկերությունը գործունեություն է իրականացրել ոչ ամբողջական ամիս, ապա ցուցանիշի հաշվարկում այն ընդունվում է 1: Հարաբերակցության հայտարարում վերցվում է ընդհանուր հաշվեկշռային կապիտալը, որը միջինացվում է տարեսկզբից` օրական կտրվածքով: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, թիվ 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա: |
Ե2 |
(Շահույթ (վնաս)/ Ընդհանուր ակտիվներ)*100 |
Ե2 ≥ 10% =5 6% ≤ Ե2 < 10% =4 2% ≤ Ե2 < 6% =3 0% ≤ Ե2 < 2% =2 Ե2 < 0% =1 |
Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության շահութաբերությունն ըստ ակտիվների: Հարաբերակցության համարիչում շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված շահույթի (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) տարեկանացված մեծություն: Տարեկանացման ժամանակ տարվա սկզբից կուտակված շահույթը (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) բազմապատկվում է 12/n գործակցով, որտեղ n-ը տարվա սկզբից մինչև հաշվետու եռամսյակի վերջին օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված ամիսներով: Հաշվետու եռամսյակն ընդգրկող տարվա ընթացքում ստեղծված ապահովագրական ընկերությունների համար n-ը տվյալ ընկերության գործունեության իրականացման ամիսների քանակն է: Ընդ որում, եթե ապահովագրական ընկերությունը գործունեություն է իրականացրել ոչ ամբողջական ամիս, ապա ցուցանիշի հաշվարկում այն ընդունվում է 1: Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից` ամսական կտրվածքով: Ընդ որում, տվյալ տարվա ընթացքում ստեղծված ընկերությունների համար միջինը հաշվարկվում է գործունեություն իրականացրած ամիսների կտրվածքով: Հարաբերակցության հաշվարկում ընդհանուր ակտիվները մտնում են հաշվեկշռային արժեքով: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա: |
Ե3 |
((Հաշվեգրված զուտ ապահովագրական հատուցումներ + Կարգավորման զուտ ծախսեր + Զուտ ՆՉՊՊ-ի և Զուտ ՏՉՊՊ-ի փոփոխու-թյուն) / Զուտ վաս-տակած ապահովա-գրավճարներ)*100 |
Ե3 ≤ 15% =5 15% < Ե3 ≤ < 25% =4 25% < Ե3 ≤ 30% =3 30% < Ե3 ≤ 35% =2 35% < Ե3 =1 |
Հարաբերակցությունը վնասաբերության ցուցանիշն է: Որքան ավելի ցածր է ընկերության վնասաբերության ցուցանիշը, այնքան ավելի բարձր է ընկերության շահութաբերության մակարդակը: Հարաբերակցությունը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ հաշվետու եռամսյակը հանդիսանում է տարվա վերջին եռամսյակ: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են տարեկան կտրվածքով: Զուտ կարգավորման ծախսերը հանդիսանում են ապահովագրական հատուցումների գծով ընկերության ծախսերը (վնասի չափը և պատճառները որոշելու համար կատարված ծախսեր, վնասի կարգավորման հետ կապված այլ ծախսեր)` նվազեցված այդ ծախսերի մեջ վերաապահովագրողների մասնակցության չափով: Զուտ ՆՉՊՊ-ն և Զուտ ՏՉՊՊ-ն հաշվարկվում են որպես Կանոնակարգ 3/03-ով հաշվարկված ՆՉՊՊ-ի և ՏՉՊՊ-ի մեծությունների և այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի տարբերություն: Զուտ վաստակած ապահովագրավճարները հաշվարկվում են որպես հաշվեգրած ապահովագրավճարի (նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով և նվազեցված դադարեցված պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարների չափով) և չվաստակած ապահովագրավճարների պահուստի մեծության (նվազեցված այդ պահուստում վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) փոփոխության տարբերություն: Կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների կուտակային գործունեության համար այս հարաբերակցությունը չի հաշվարկվում: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 4, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա: |
Ե4 |
(Գործառնական ծախսեր/հաշվեգրված ապահովագրավճար-ներ)*100 |
Ե4 ≤ 15% =5 15% < Ե4 ≤ 25% =4 25% < Ե4 ≤ 35% =3 35% < Ե4 ≤ 50% =2 50% < Ե4 =1 |
Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության բուն ապահովագրական գործունեության (անդերռայթինգի) գործառնական արդյունավետությունը: Որքան ավելի ցածր է այս հարաբերակցության մակարդակը, այնքան ավելի բարձր է ընկերության շահութաբերության մակարդակը: Հարաբերակցության հաշվարկում օգտագործվում են տարեսկզբից կուտակված մեծությունները: Գործառնական ծախսերում ընդգրկվում են ընկերության ոչ տոկոսային ծախսերը (կառավարչական և հասարակական կապերի գծով ծախսեր, ուսուցման ծախսեր և այլն) և ապահովագրության գծով այլ ծախսերը, բացառությամբ դադարեցված ապահովագրության պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարների: Հաշվեգրված ապահովագրավճարները ներառում են հաշվեգրված համախառն ապահովագրավճարները` նվազեցված դադարեցված ապահովագրության պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարների չափով: Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Ե տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարաբերակցության հայտարարն է 0, ապա Ե4 հարաբերակցությունը գնահատվում է 1: Կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների կուտակային գործունեության համար այս հարաբերակցությունը չի հաշվարկվում: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվության տվյալների հիման վրա: |
Ե5 |
(Ֆինանսական ներդրումների գծով եկամուտներ (ծախսեր)/ Ֆինանսական ներդրումներ)*100 |
15% ≤ Ե5 =5 10% ≤ Ե5 < 15% =4 5% ≤ Ե5 < 10% =3 0% ≤ Ե5 < 5% =2 0% > Ե5 =1 |
Հարաբերակցությունը գնահատում է ֆինանսական ներդրումների եկամտաբերությունը: Ֆինանսական ներդրումները ներառում են ավանդները բանկերում, տրամադրված փոխառությունները, ռեպո համաձայնագրերը, արժեթղթերը, ոչ ընթացիկ ներդրումները այլ անձանց կանոնադրական կապիտալում, այլ ներդրումները՝ անվանական արժեքով: Ֆինանսական ներդրումների հաշվարկը կատարվում է տարեսկզբից` միջին ամսական հաշվարկով: Ֆինանսական ներդրումների գծով եկամուտները տարեկանացվում են: Տարեկանացման ժամանակ գործակիցը բազմապատկվում է 12/n ցուցանիշով, որտեղ n-ը 1 տարուց ավելի գործունեություն ծավալած ընկերությունների համար տարվա սկզբից ամիսների քանակն է, իսկ մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ընկերությունների համար` գործունեության իրականացման ամիսների քանակն է: Ընդ որում, եթե ընկերությունը գործել է ոչ ամբողջական ամիս, ապա սույն հարաբերակցության հաշվարկում այն համարվում է 1: Եթե հարաբերակցության հայտարարը 0 է, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Ե տարրի գնահատմանը: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 և թիվ 7 հաշվետվությունների տվյալների հիման վրա: |
Լ - Իրացվելիություն
Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են ապահովագրական ընկերության` առանց կորուստների և ժամանակին ապահովադիրների պահանջները բավարարելու, պատշաճ ձևով իրացվելիության հնարավոր տատանումները կառավարելու ունակությունը: Լ տարրի գնահատման համար հաշվարկվում են Լ1-Լ2 բաղադրիչ հարաբերակցություններ:
Հարաբե- րակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Լ1 |
((Ցպահանջ ակտիվներ + մինչև մեկ տարի մարման ժամկետայնություն ունեցող ակտիվներ + մեկ տարուց ավելի մարման ժամկետայնություն ունեցող ՀՀ պետական և ՀՀ ԿԲ-ի կողմից թողարկված արժեթղթեր)/ (Ժամկետանց պարտավորու-թյուններ + ցպահանջ պարտավորություններ + մինչև մեկ տարի մարման ժամկետով պարտավորություններ))*100 |
150% < Լ1 =5 120% < Լ1 ≤ 150% =4 100% < Լ1 ≤ 120% =3 90% < Լ1 ≤ 100% =2 Լ1 ≤ 90% =1 |
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 7 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբե-րակցությունը չի մասնակցում Լ տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարա-բերակցության հայտարարն է 0, ապա Լ1 հարաբերակցությունը գնահատվում է 5, իսկ, եթե միայն համարիչն է 0` ապա 1: |
Լ2 |
(Բարձր իրացվելի ակտիվներ / (Ժամկետանց պարտավորու-թյուններ + Ցպահանջ պարտավորություններ + մինչև 30օր մարման ժամկետով պարտավորություններ))*100 |
Լ2 ≥ 150% =5 150% > Լ2 ≥ 120% =4 120% > Լ2 ≥ 100% =3 100% > Լ2 ≥ 80% =2 Լ2 < 80% =1 |
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, թիվ 7 հաշվետվությունների տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Լ տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարաբերակցության հայտարարն է 0, ապա Լ2 հարաբերակցությունը գնահատվում է 5, իսկ, եթե միայն համարիչն է 0` ապա 1: |
Ս-Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության զգայունությունը շուկայական ռիսկերի նկատմամբ: Ս տարրի գնահատման համար հաշվարկվում են Ս1 և Ս2 բաղադրիչ հարաբերակցությունները:
Հարաբե-րակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ս1 |
(Արտարժութային համախառն դիրք/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100 |
Ս1 ≤ 4% = 5 4% < Ս1 ≤ 6% = 4 6% < Ս1 ≤ 8% = 3 8% < Ս1 ≤ 10% =2 |
Հարաբերակցությունը հանդիսանում է Ն6.1 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն: Ս1 հարաբերակցությունը հաշվարկվում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա: |
Ս2 |
(Առանձին արտարժույթի բաց դիրք/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100 |
Ս2 ≤ 2% = 5 2% < Ս2 ≤ 3% = 4 3% < Ս2 ≤ 5% = 3 5% < Ս2 ≤ 7% = 2 |
Հարաբերակցությունը հանդիսանում է Ն6.2 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն: Ս2 հարաբերակցությունը հաշվարկվում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա: |
(հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 317-Ն, 24.05.11 թիվ 155-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.01.13 թիվ 18-Ն)
Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական
ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի
(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի
Ք -Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ
Ք տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ք1-Ք5 բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ ներառելով այն սպասվելիք կամ տեղի ունեցած իրադարձությունների բացահայտումը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել այդ ցուցանիշների վրա: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Կապիտալի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, ընդ որում, ճշգրտող գնահատականը կարող է նվազել կապիտալի մակարդակի բացասական փոփոխության միտումների դեպքում, մասնավորապես, երբ կապիտալի համարժեքության նվազումը պայմանավորված է կապիտալի նվազմամբ, |
2. Ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
3. Փոխկապակցված ապահովագրության օբյեկտները ծածկող ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական ընկերության ստանձնած պարտավորությունների մեծությունը, փոփոխման միտումները, ապահովագրության օբյեկտները փոխկապակցված համարելու չափանիշների խստացման հնարավոր հետևանքները, |
4. Ոչ համարժեք տեխնիկական պահուստների ձևավորումը և դրա ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
5. Ապահովագրավճարների, ապահովագրական հատուցումների աճի կամ նվազման ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
6. Ակտիվների կենտրոնացվածությունը (օրինակ` ըստ տնտեսության ճյուղերի, ըստ պարտապանների և այլն), ակտիվների ռիսկայնությունը (օրինակ` ըստ ներդրումների տեսակների, ըստ պարտապանների վարկարժանության և այլն), փոփոխման միտումները, դրանց հետ կապված հնարավոր կորուստների ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
7. Խոշոր ապահովադիրների և (կամ) ապահովագրական ընկերության հետ կապված անձանց ռիսկերի միտումները, դրանց ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
8. Վերաապահովագրողներից ստացվելիք հատուցումների և այլ գումարների փոփոխման միտումները, վերաապահովագրողներից ստացվելիք գումարների վճարումը հավաստող գործիքների առկայությունը (ակրեդետիվ, սառեցված միջոցներ և այլն), դրանց հետ կապված ռիսկերը և հնարավոր ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
9. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
10. Վարկային, գործառնական, իրացվելիության, շուկայական, տոկոսադրույքի և այլ ռիսկերի հետ կապված ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
11. Ապահովագրական ընկերության՝ որևէ խմբի (միության) անդամ լինելու դեպքում, այդ խմբի ռիսկերի հետ կապված ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
12. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության վճարունակության և մյուս նորմատիվների ու ցուցանիշների հաշվարկի հետ: |
Ա-Ակտիվների որակը ճշգրտող գործոններ
«Ա» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ա1-Ա6 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության ակտիվների իրական ծավալների և դրանց որակի փոփոխության կանխատեսումները: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Ապահովագրական ընկերության ընդհանուր ակտիվներում հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և ստացվելիք գումարների տեսակարար կշիռների փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա, |
2. Ապահովագրական ընկերության ընդհանուր ակտիվներում ֆինանսական ներդրումների տեսակարար կշռի փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա, |
3. Ակտիվների ապահովվածության աստիճանի և այդ ապահովվածության որակի փոփոխությունները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա, |
4. Ակտիվների դասակարգման և հաշվառման հուսալիությունը, ակտիվների դասերի սպասվող փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա, |
5. Տնտեսության այն ճյուղերի կամ ոլորտների վիճակը, որտեղ կատարվել են ներդրումները և կենտրոնացվել են ակտիվները, դրա փոփոխությունների և այլ իրադարձությունների հավանական հետևանքը ապահովագրական ընկերության ակտիվների որակի վրա, |
6. Ակտիվների կենտրոնացման աստիճանը, փոփոխությունները և միտումները, դրանց հետ կապված ռիսկերը և հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա, |
7. Տնտեսության ընդհանուր զարգացման միտումները, իրադարձությունները, որոնք կարող են էական ազդեցություն թողնել ապահովագրական ընկերության ակտիվների որակի վրա, |
8. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման ուղղությունների և սահմանաչափերի, ինչպես նաև ակտիվների նկատմամբ սահմանված այլ պահանջների փոփոխությունների հետ, |
9. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
10. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա: |
Ռ-Վերաապահովագրությունը ճշգրտող գործոններ
«Ռ» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ռ1-Ռ6 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության վերաապահովագրության ռիսկայնության և արդյունավետության փոփոխությունների կանխատեսումները: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես՝ վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Վերաապահովագրողի ռիսկայնության մակարդակը, վերաապահովագրողի վարկանիշի հնարավոր փոփոխությունները և դրա հետևանքով ապահովագրողի հնարավոր կորուստները, |
2. Վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարների տեսակարար կշիռը ընդհանուր ապահովագրավճարներում, փոփոխման միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
3. Ապահովագրական հատուցումներում վերաապահովագրողի բաժնի տեսակարար կշիռը ընդհանուր ապահովագրական հատուցումներում, փոփոխման միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
4. Վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարների տեսակարար կշիռն ընդհանուր ապահովագրավճարների մեջ, փոփոխման միտումները և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
4.1 Զուտ վերաապահովագրավճարների և վերաապահովագրական գումարների հարաբերակցության, ինչպես նաև զուտ ապահովագրավճարների և ապահովագրական գումարների հարաբերակցության փոփոխման միտումները և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
5. Սեփական պահման պարտավորությունների ծավալը, փոփոխման միտումները և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
6. Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված վերաապահովագրության պահանջների, վերաապահովագրողների մասով ապահովագրական ընկերության վարկային ռիսկի գնահատման չափանիշների հետ, հնարավոր ազդեցությունները վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
7. Ապահովագրական ընկերության կախվածության աստիճանը և բնույթը վերաապահովագրողներից, ապահովագրական ընկերության կողմից իր պարտավորությունները կատարելու հնարավորությունը՝ վերաապահովագրողի ֆինանսական վիճակի հնարավոր վատթարացման դեպքում, |
8. Վերաապահովագրության ձևերը, տեսակներն ու առանձնահատկությունները, դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
9. Ապահովագրության առանձին դասերի և դրանց գծով իրականացրած վերաապահովագրության առանձնահատկությունները և դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
10. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
11. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
Ա (ԱՊ) – Ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները ճշգրտող գործոններ
«Ա» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող ԱՊ1-ԱՊ3 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստների և ապահովագրական սակագների համարժեքությունը ստանձնած պարտավորություններին, դրանց կայունության և միտումների գնահատականը: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Ապահովագրական հատուցումների, ապահովագրավճարների փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա, |
2. Տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա, |
3. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված տեխնիկական պահուստների ձևավորման կարգի հետ, դրա հետևանքով ապահովագրական ընկերության ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների հնարավոր փոփոխությունները, |
4. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության՝ ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
5. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա: |
Ե- Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ
«Ե» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ե1-Ե5 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների կայունության և միտումների գնահատականը: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Եկամուտների մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանց կայունությունը և բնույթը, |
2. Ընդհանուր ակտիվներում եկամտաբեր ակտիվների տեսակարար կշռի փոփոխությունները և միտումները, դրանց ազդեցությունը ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
3. Եկամուտների կենտրոնացվածությունը (օրինակ՝ ըստ տնտեսության ճյուղերի, ըստ ստացման աղբյուրների և այլն), փոփոխման միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
4. Ծախսերի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, |
5. Ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
6. Տարեկանացման արդյունքում ստացվող ցուցանիշների գնահատականները կարող են ճշգրտվել՝ հաշվի առնելով ապահովագրական ընկերության գործարար ծրագրով նախատեսված ցուցանիշները, օրինակ՝ եթե շահույթի ցածր մակարդակը պայմանավորված է սեզոնային տատանումներով (կամ նոր ծառայությունների ներդրմամբ) և կանխատեսված է գործարար ծրագրով, ապա այն կարող է չդիտարկվել որպես բացասական երևույթ, |
7. Ապահովագրության առանձին դասերի առանձնահատկությունները և դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
8. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
9. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
10. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված տեխնիկական պահուստների հաշվարկի և այլնի հետ, դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
Լ- Իրացվելիությունը ճշգրտող գործոններ
«Լ» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Լ1-Լ2 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտելիս հաշվի են առնվում ապահովագրական ընկերության՝ ժամանակին և առանց էական ծախսերի պարտավորությունների բավարարման և ակտիվների ֆինանսավորման իրական հնարավորությունների, դրանց միտումների և սպասվող փոփոխությունների վերլուծության արդյունքները: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծության սպասվող փոփոխությունները և միտումները: Ճշգրտումները կարող են խստացվել ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծության բացասական միտումների դեպքում, եթե ապահովագրական ընկերության իրացվելիության նորմատիվը սահմանայինին մոտ է, |
2. Ապահովագրական ընկերության պարտավորությունների մեծության փոփոխությունները և միտումները, ընդհանուր պարտավորություններում ժամկետանց, ցպահանջ և մինչև 30 օր մարման ժամկետով պարտավորությունների, տեխնիկական պահուստների տեսակարար կշիռների և բարձր իրացվելի ակտիվների ծավալների միտումների համադրելիությունը, |
3. Բարձր իրացվելի ակտիվների իրական մակարդակը, քանի որ որոշ դեպքերում ապահովագրական ընկերությունը իրականում կարող է հնարավորություն չունենալ տիրապետել իր բարձր իրացվելի համարվող միջոցներին: Այս դեպքում վերահսկողը պետք է համապատասխան ճշգրտումներ իրականացնի իրացվելիությունը բնութագրող համապատասխան ցուցանիշների հաշվարկի մեջ՝ չներառելով տվյալ ակտիվների մեծությունը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկի մեջ, |
4. Տեղաբաշխված միջոցների կենտրոնացվածության աստիճանը ըստ գործիքի տեսակի և փոխառուների: Այս առումով անհրաժեշտ է վերլուծել հնարավոր անբարենպաստ իրադարձության ազդեցությունը ապահովագրական ընկերության իրացվելիության իրական մակարդակի վրա, |
5. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության իրացվելիության հաշվարկի հետ, դրանց հետևանքով ապահովագրական ընկերության իրացվելիության մակարդակի սպասվող փոփոխությունները, |
6. Ապահովագրական ընկերության՝ լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու հնարավորությունը՝ ապահովագրական ընկերության իրացվելիության հնարավոր վատթարացման դեպքում, |
7. Ապահովագրված օբյեկտների փոխկապակցվածությունը, մեկ ապահովագրական պատահարի արդյունքում մեծ ծավալի ապահովագրական հատուցումների վճարման հավանականությունը, միաժամանակ մեծ թվով ապահովագրական պատահարների տեղի ունենալու արդյունքում մեծ ծավալի ապահովագրական հատուցումների վճարման հավանականություն և դրանց հնարավոր ազդեցությունը ապահովագրական ընկերության իրացվելիությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
8. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության իրացվելիությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
9. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության իրացվելիությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
Ս- Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ
«Ս» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ս1 և Ս2 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ հաշվի առնելով վերահսկողի կարծիքը ապահովագրական ընկերության շուկայական ռիսկերին ենթակա լինելու աստիճանի վերաբերյալ՝ կապված ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկությունների և իրականացվող գործարքների բնույթի հետ: Այս բաժնի վերլուծությունը ընդհանուր առմամբ հիմնված է նախորդ բաժիններում բացահայտված տեղեկությունների վրա: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Արտարժութային ակտիվների կամ պարտավորությունների սպասվող փոփոխություններն ու միտումները, դրանց ազդեցությունը ապահովագրական ընկերության արտարժութային դիրքի վրա: Այստեղ պետք է ներառել նաև այն ակտիվները և/կամ պարտավորությունները, որոնք ապահովագրական ընկերությունը համարել է արտարժությաին ռիսկ չպարունակող, բայց վերահսկողի հիմնավորված կարծիքով դրանք պարունակում են արտարժութային ռիսկ, |
2. (կետն ուժը կորցրել է 22.01.13 թիվ 18-Ն) |
3. Ռիսկերի զսպման նպատակով օգտագործվող գործիքների արդյունավետությունը և հուսալիությունը, |
4. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության՝ շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը բնութագրող ցուցանիշի վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
5. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության՝ շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը բնութագրող ցուցանիշի վրա: |
6. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված կապիտալի, արտարժութային դիրքի և այլնի հետ, դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
(հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 317-Ն, փոփ., խմբ., լրաց. 24.05.11 թիվ 155-Ն, փոփ. 22.01.13 թիվ 18-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական
ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի
(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի
Մ-Կառավարում
1. Կառավարման գնահատականն արտացոլում է ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, ապահովագրական ընկերության կառավարման մարմինների ունակությունը կառավարել ապահովագրական ընկերության ռիսկերը, ապահովել ապահովագրական ընկերության գործունեության անընդհատությունը:
2. «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է սույն հավելվածում սահմանվող հարցերին տրվող բալերի հանրագումարի միջոցով: Ընդ որում, յուրաքանչյուր հարցին տրվում է «0», «1», «2», կամ «3» բալ: Ամենաբարձր գնահատականը «3»-ն է, իսկ ամենացածրը՝ «0»-ն:
3. Բալային համակարգով գնահատելու ժամանակ վերահսկողը պետք է հաշվի առնի նաև այս կամ այն հարցի կարևորությունը: Օրինակ, եթե ապահովագրական ընկերությունն ամբողջությամբ բավարարում է որևէ հարցադրման պահանջներին, սակայն այն մեծ կարևորություն չի ներկայացնում կոնկրետ ապահովագրական ընկերության «Մ» տարրի գնահատականի որոշման համար, ապա վերահսկողը հարցին կարող է տալ 3-ից պակաս բալ, դրանով իսկ ցույց տալով հարցի հարաբերականորեն պակաս կարևորությունը:
4. Կախված բալերի հանրագումարի մեծությունից՝ «Մ» տարրին տրվում են ներքոհիշյալ գնահատականները.
ա) Մ-ին տրվում է «5» գնահատական, միայն այն դեպքում, եթե ներքոհիշյալ հարցերին տրվել են միայն «2» կամ «3» գնահատականներ: Ընդ որում, Մ-ին տրվում է «5» գնահատական, եթե բալերի հանրագումարը մեծ կամ հավասար է 81-ի:
բ) Մ-ին տրվում է «4» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 72-ից 80 միավոր:
գ) Մ-ին տրվում է «3» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 54-ից 71 միավոր:
դ) Մ-ին տրվում է «2» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 36-ից 53 միավոր:
ե) Մ-ին տրվում է «1» գնահատական, եթե բալերի հանրագումարը փոքր է 36-ից:
N |
Հարցադրումը |
Բալեր՝ (0-ից 3 բալ) |
1. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության կառուցվածքը համապատասխանում է ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործառնությունների առանձնահատկություններին: |
|
2. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերությունում առկա է կառավարման տարբեր մարմինների (մասնավորապես՝ ապահովագրական ընկերության խորհուրդ, գործադիր տնօրեն և այլ) միջև իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում: |
|
3. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները պատշաճ կերպով իրականացնում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրենց իրավասությունները: |
|
4. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության խորհուրդը ստանում է բավարար տեղեկատվություն ապահովագրական ընկերության գործադիր մարմնի գործունեությունը վերահսկելու, ինչպես նաև խելամիտ և արդյունավետ որոշումներ ընդունելու համար: |
|
5. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության խորհուրդը հետևում է արտաքին աուդիտորների, ներքին աուդիտի կամ Կենտրոնական բանկի վերահսկողների կողմից ստացված դիտողությունների և առաջարկությունների իրականացմանը: |
|
6. |
Որքանո՞վ է ապահովագրական ընկերության կառավարման տեղեկատվական համակարգը ապահովում ապահովագրական ընկերության գործադիր ղեկավարությանն այն տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է ապահովագրական ընկերության արդյունավետ կառավարման և ապահովագրական ընկերության աշխատակիցների գործողությունները հսկելու համար: |
|
7. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության գործադիր մարմինը կարողանում է բավարար հավասարակշռվածություն ապահովել ապահովագրական ընկերության ֆինանսական կայունության և ֆինանսական գործունեության արդյունքների միջև (այսինքն՝ արդյո՞ք ապահովագրական ընկերությունը չի վտանգում իր ֆինանսական վիճակը կամ համբավը՝ չափից ավելի ռիսկային գործառնություններ իրականացնելով): Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»։ |
|
8. |
Գնահատել ապահովագրական ընկերության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը: |
|
9. |
Գնահատել որքանո՞վ են ապահովագրական ընկերության գործունեության առանձին ոլորտներին վերաբերող ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ են համարժեք ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է ապահովագրական ընկերությունը գործում վերոնշյալ ակտերի և (կամ) գրավոր քաղաքականությունների համաձայն: |
|
10. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության ղեկավարներն իրականացնում են ներքին ակտերի և/կամ քաղաքականությունների պահանջների պահպանման ուղղությամբ պատշաճ վերահսկողություն և որքանո՞վ է այն արդյունավետ: |
|
11. |
Գնահատել ապահովագրական ընկերության սակագնային քաղաքականությունը, որքանո՞վ են հիմնավորված ապահովագրական ընկերության կողմից կիրառվող սակագները: |
|
12. |
Գնահատել ապահովագրական ընկերության՝ Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը և արդյունքները: |
|
13. |
Գնահատել ապահովագրական ընկերության համագործակցությունը վերաապահովագրողների հետ՝ վերաապահովագրողների հուսալիության, դիվերսիֆիկացիայի, վերաապահովագրության պայմանագրերի պայմանների, վերաապահովագրողների հետ հարաբերությունների արդյունավետության և այլ տեսանկյուններից: |
|
14. |
Գնահատել ապահովագրական ընկերության հարաբերությունները և համագործակցության մակարդակը ապահովագրական շուկայի մասնակիցների (ապահովագրական բրոքերներ, ապահովագրական գործակալներ, ակտուարական, աուդիտորական կազմակերպություններ, վնասը գնահատող կազմակերպություններ և այլն) հետ: Որքանո՞վ է այդ համագործակցությունը ազդեցություն ունենում ապահովագրական ընկերության գործունեության արդյունավետության վրա: |
|
15. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերությունում առկա են ղեկավարների մասնագիտական որակի բարձրացման և ղեկավարների նոր «սերնդի» պատրաստման ծրագրեր: Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»։ |
|
16. |
Գնահատել ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, որքանո՞վ է այն բավարարում ներքին հսկողության համակարգին Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին: |
|
17. |
Գնահատել ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության արդյունավետությունը, արդյո՞ք ներքին աուդիտի ղեկավարն ու անդամներն ունեն անհրաժեշտ որակական և մասնագիտական հմտություններ իրենց պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար, արդյո՞ք ներքին աուդիտը հնարավորություն ունի անկախ և անկողմնակալ դատողություններ կատարել իր կողմից կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքների վերաբերյալ: |
|
18. |
Գնահատել ապահովագրական ընկերության աշխատակիցների, հատկապես միջին և բարձր օղակի ղեկավարների մասնագիտական պատրաստվածությունը (կրթություն, մասնագիտական փորձ, դասընթացներ): |
|
19. |
Գնահատել ապահովագրական ընկերության ղեկավար պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարների քանակը, ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու տևողությունը, ժամանակավոր պաշտոնակատար լինելու պատճառները, ապահովագրական ընկերությունում ղեկավարների փոփոխման հաճախականությունը: |
|
20. |
Որքանո՞վ է ապակենտրոնացված ապահովագրական ընկերությունում որոշումների ընդունման գործընթացը՝ ապահովագրական ընկերության աշխատակիցների և տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ֆունկցիաներին համապատասխան: |
|
21. |
Որքանո՞վ են ապահովագրական ընկերության աշխատակիցների որակը և քանակը համապատասխանում ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործառնությունների ծավալին և բարդությանը: |
|
22. |
Գնահատել ապահովագրական ընկերության գործարար ծրագիրը, դրա իրատեսականությունը, մասնավորապես, արդյո՞ք գործարար ծրագրերով ծրագրավորված և ապահովագրական ընկերության փաստացի ցուցանիշները ընդհանուր առմամբ համադրելի են: |
|
23. |
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում և առանց սխալների: Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»։ |
|
24. |
Գնահատել հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական ընկերության կողմից թույլ տրված օրենքների և այլ իրավական ակտերի խախտումները: Եթե հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական ընկերությունը կատարել է ոչ ավելի, քան 2 խախտում, ապա տրվում է «3» գնահատական, 3-5 խախտում՝ «2», 6-10 խախտում՝ «1», 10-ից ավելի խախտումների դեպքում՝ «0» գնահատական |
|
25. |
Գնահատել ապահովագրական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերի և ապահովագրական ընկերության միջին աշխատավարձի մակարդակի միջև առկա տարբերությունը: Գնահատել «0», եթե աշխատավարձերի մակարդակների միջև առկա տարբերությունը չափազանց մեծ է: |
|
26. |
Գնահատել ապահովագրական ընկերության կողմից իրականացվող մարկետինգային քաղաքականության արդյունավետությունը՝ ապահովագրական ընկերության դիրքը շուկայում ուժեղացնելու առումով: |
|
27. |
Արդյո՞ք առկա են ապահովագրական ընկերության գործադիր ղեկավարների կողմից ապահովագրական ընկերության միջոցների օգտագործման և (կամ) ապահովագրական հատուցումների ստացման փաստեր: |
|
28. |
Գնահատել զուտ ապահովագրավճարների աճի տեմպը և համախառն ապահովագրավճարների աճի տեմպը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ (ընդունելի միջակայքը -30%-ից մինչև +30%) և դրա հետ կապված ընկերության հնարավոր ռիսկերի կառավարումը: Այս ցուցանիշի կտրուկ տատանումը կարող է նշանակել վերաապահովագրության քաղաքականության փոփոխություն (զուտ ապահովագրավճարների մասով), կամ ապահովագրության ծավալների զգալի աճ/նվազում: Ցանկացած դեպքում բիզնեսի ռիսկը մեծանում է: Գործունեության զգալի աճի դեպքում որպես կանոն ընկերությունում թուլանում է հսկողության մակարդակը, հատուցումների ծավալը աճում է, ապահովագրավճարները թերագնահատվում են (ապահովագրական վկայագրերը վաճառվում են ավելի ցածր սակագներով): Գործունեության ծավալների կտրուկ անկումը կարող է վկայել ապահովագրական ծառայությունների ցածր որակի, իրացման ոլորտում խնդիրների մասին: |
|
29. |
Գնահատել «ընդհանուր ակտիվներ/ աշխատակիցների թիվ» հարաբերակցությունը և դրա փոփոխման միտումները, որը կարող է ցույց տալ ապահովագրական ընկերությունում ակտիվների կառավարման արդյունավետությունը: |
|
30. |
Գնահատել «համախառն ապահովագրավճարներ/ աշխատակիցների թիվ» հարաբերակցությունը և դրա փոփոխման միտումները, որը կարող է ցույց տալ ապահովագրական ընկերության հիմնական գործունեության իրականացման արդյունավետությունը: |
|
31. |
Այս կետով պետք է սահմանվեն ապահովագրական ընկերության կառավարմանն առնչվող այն խնդիրները (կամ խնդիրը), որոնք չեն բացահայտվում սույն աղյուսակով, սակայն կարող են հաշվի առնվել մենեջմենթը գնահատելիս: Խնդիրը պետք է մանրամասն նկարագրվի: |
|
Ընդամենը՝ բալեր |
|
«Մ» տարրի գնահատականը |
|
(հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 317-Ն) | | |