Համարը 
թիվ 226-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2009.10.01/27(345) Հոդ.308
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
28.07.2009
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.08.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/09-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009321

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 հուլիսի 2009 թ.

թիվ 226-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/09-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. օգոստոսի 4

ք. Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 226-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/09

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները:

2. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հաշվետու թողարկող հանդիսացող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներդրումային ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի, ապահովագրական ընկերությունների, օտարերկրյա ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի վրա, ինչպես նաև հաշվետու թողարկող հանդիսացող այն առևտրային կազմակերպությունների վրա, որոնց շնորհվել է «Բ -» և դրանից բարձր վարկանիշ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային կազմակերպությունների վարկանշման կարգը» հաստատելու մասին թիվ 1/253-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային կազմակերպությունների վարկանշման կարգի»:

3. Անձը հաշվետու թողարկող համարվելու պահից երեք ամսվա ընթացքում իր ներքին իրավական ակտերով սահմանում է իր ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ընտրության նկատմամբ սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշները մանրամասնող և դրանց գործնական կիրառումն ապահովող ընթացակարգերը, չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, աուդիտի ընդգրկման բնագավառները և սույն կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող անհրաժեշտ այլ դրույթներ, և ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական բանկ: Հաշվետու թողարկողները կարող են սահմանել սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշներին չհակասող այլ չափանիշներ:

4. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները սույն կանոնակարգի իմաստով ունեն հետևյալ նշանակությունը.

1) «աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր»` աուդիտորական կազմակերպության աուդիտորական եզրակացությունը ստորագրող աշխատակից,

2) «աուդիտորական խումբ»` աուդիտորական կազմակերպության աշխատակիցների խումբ, որոնք անմիջականորեն ընդգրկված են հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման մեջ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

5. Հաշվետու թողարկողն ընտրում է այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.

1) առնվազն 3 տարվա աուդիտորական գործունեության փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177&regionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ),

2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,

3) աուդիտորական կազմակերպությունը հաշվետու թողարկողի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու հաշվետու թողարկողի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

(5-րդ կետը խմբ. 25.06.13 թիվ 166-Ն)

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված չափանիշների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է այն աուդիտորական կազմակերպությանը, որի աուդիտորական խմբում ներգրավված որակավորված աշխատակիցների տեսակարար կշիռն ավելի մեծ է (Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ և այլն, կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված որակավորում):

7. Միևնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել նույն հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է տվյալ հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:

(հավելվածը խմբ. 01.03.11 թիվ 42-Ն, 25.06.13 թիվ 166-Ն)

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 226-Ն որոշմամբ հաստատված

«Հաշվետու թողարկողների

ֆինանսատնտեսական

գործունեության աուդիտն

իրականացնող անձանց ներկայացվող

չափանիշները» կանոնակարգ 4/09-ի

 

 

Կանոնակարգի 7-րդ կետի 1-ին, 2-րդ եվ 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշների կիրառման մեթոդաբանություն

 

1. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշների գործնական կիրառումն ապահովվում է հայտ ներկայացրած յուրաքանչյուր աուդիտորական կազմակերպությանը Աղյուսակ 1-ում նշված յուրաքանչյուր չափանիշի համար համապատասխան միավորներ տալով, այնուհետև գումարվում են հայտ ներկայացրած յուրաքանչյուր աուդիտորական կազմակերպության հավաքած միավորները:

2. Սույն հավելվածի իմաստով կարծիք է համարվում աուդիտորական կազմակերպության մասնագիտական գործունեության վերաբերյալ գործարար միջավայրում հեղինակություն ունեցող անձանց կողմից տրված երաշխավորագիրը, ընդ որում, աուդիտորական կազմակերպության մասին բացասական կարծիքի առկայության դեպքում այն համարվում է սույն կանոնակարգի չափանիշներին չբավարարող:

 

Աղյուսակ 1

 

1) Աուդիտորական կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում (տեղական) ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը)

Չկա բացասական կարծիք՝ 3 միավոր:

Կան դիտողություններ՝ 2 միավոր:

Կարծիք չկա՝ 1 միավոր:

2) Աուդիտորական կազմակերպության միջազգային ճանաչումը (հեղինակությունը)

Միջազգային ճանաչում ունեցող (միջազգային վարկանշավորմամբ ընդունված

լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների շարքից)՝ 3 միավոր:

Միջազգային գործունեություն ծավալող (չի մտնում միջազգային ռեյտինգավորմամբ

լավագույն 10-ի մեջ)՝ 2 միավոր:

Աշխատում է միայն ՀՀ-ում՝ 1 միավոր:

3) Տվյալ աուդիտորական կազմակերպության աշխատանքային փորձը

10 տարուց ավելի՝ 3 միավոր:

5-10 տարի՝ 2 միավոր:

3-5 տարի՝ 1 միավոր:

4) Աուդիտորական խմբի անդամների և ղեկավարի միջազգային հաշվապահական որակավորումը

Միջազգային հաշվապահական որակավորում ունեն աուդիտորական խմբի բոլոր

անդամները և ղեկավարը` 3 միավոր:

Միջազգային հաշվապահական որակավորում ունեն աուդիտորական խմբի

անդամներից մի քանիսը և ղեկավարը` 2 միավոր:

Միջազգային հաշվապահական որակավորում ունի միայն աուդիտորական խմբի

ղեկավարը` 1 միավոր:

Ընդամենը` _______ միավոր: