1) ՀՀ առողջապահության նախարարություն
ա. իրականացվում են շրջակա միջավայրի հետազոտություններ, որոշվում է ախտահարվածության աստիճանը
բ. ելնելով հիվանդության բնույթից իրականացվում են շրջակա միջավայրի շարունակական դիտարկումներ
գ. կազմակերպվում է վարակի տարածման սահմանափակմանն ուղղված ուժերի ու ռեսուրսների պարբերաբար վերադասավորում,
դ. մասնագետների կողմից իրականացվում են կասկածելի հիվանդների հայտնաբերում և մեկուսացում
ե. մասնագետների կողմից իրականացվում է հիվանդների դասակարգում` ըստ նախնական ախտորոշման
զ. անհարժեշտության դեպքում մշակվում է դեպքի աշխատանքային ստանդարտ բնորոշում
է. մարդկանց շրջանում հայտնաբերված հիվանդների նկատմամբ իրականացվում են իրավիճակին բնորոշ համապատասխան միջոցառումներ
ը. իրականացվում է հիվանդների տեղափոխում` մասնագիտացված ԲՕՍԻԿ-ներ
թ. անհրաժեշտության դեպքում, տեղում ցուցաբերվում է համապատասխան բժշկական առաջին օգնություն
ժ. անհրաժեշտության դեպքում բնակչության շրջանում կազմակերպվում է քիմկանխարգելում
ժա. մարդկանց շրջանում կրկնակի վարակման վտանգը նվազեցնելու նպատակով, պատվաստանյութի առկայության պայմաններում, կազմակերպվում են կանխարգելիչ պատվաստումներ
ժբ. կազմակերպվում են գույքի, փոխադրամիջոցների, բնակարանների, ախտահարված տարածքի միջատազերծման, կրծողազերծման, ախտահանման, վարակազերծման աշխատանքներ
ժգ. մարդկանց շրջանում կազմակերպվում է վարակի նկատմամբ ակտիվ և պասիվ հսկողություն
ժդ. անհրաժեշտության դեպքում ներկայացվում է առաջարկություն փորձագետ-մասնագետների, այդ թվում` միջազգային, հրավիրման վերաբերյալ
ժե. կազմակերպվում է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն
ժզ. Կոնկրետ տարածքում մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդության «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող» դեպքի (գնահատված) արդյունքում սահմանված կարգով հայտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպություն:
2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ա. իրականացվում են շրջակա միջավայրի հետազոտություններ, որոշվում է ախտահարվածության աստիճանը
բ. ելնելով հիվանդության բնույթից իրականացվում են շրջակա միջավայրի շարունակական նմուշառումներ
գ. կազմակերպվում է վարակի տարածման սահմանափակմանն ուղղված ուժերի ու ռեսուրսների պարբերաբար վերադասավորում
դ. գնահատվում է տուժածներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունները, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացվում վտանգավոր գոտուց բնակչության տարահանման վերաբերյալ և աջակցում տարահանման գործընթացի իրականացմանը
ե. շահագրգիռ կառույցների համագործակցությամբ իրականացվում է արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերի գնահատում
զ. իրականացվում է ներգրավված (շահագրգիռ) մարմիններին ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրում
է. կազմակերպվում է արձագանքող ուժերի, միջոցների և բնակչության վարակազերծման և սանիտարական մշակման աշխատանքները:
3) ՀՀ բնապահպանության նախարարություն
ա. իրականացվում են շրջակա միջավայրի հետազոտություններ, որոշվում է ախտահարվածության աստիճանը
բ. ելնելով հիվանդության բնույթից իրականացվում են շրջակա միջավայրի շարունակական դիտարկումներ
գ. կազմակերպվում է վարակի տարածման սահմանափակմանն ուղղված ուժերի ու ռեսուրսների պարբերաբար վերադասավորում:
4) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ա. իրականացվում են շրջակա միջավայրում անասնաբուժական հետազոտություններ, որոշվում է ախտահարվածության աստիճանը,
բ. ելնելով հիվանդության բնույթից՝ իրականացվում են շրջակա միջավայրում անասնահամաճարակային իրավիճակի շարունակական դիտարկումներ,
գ. կազմակերպվում է վարակի տարածման սահմանափակմանն ուղղված ուժերի ու ռեսուրսների պարբերաբար վերադասավորում,
դ. կազմակերպվում են միջոցառումներ վարակված կենդանիների ոչնչացման և տարածքի ախտահանման ուղղությամբ,
ե. անհրաժեշտության դեպքում ներկայացվում է առաջարկ կենդանիների կարանտին սահմանելու վերաբերյալ,
զ. անհրաժեշտության դեպքում տրվում է մասնագիտական առաջարկ՝ կենդանիներին հարկադիր սպանդի ենթարկելու համար,
է. ներկայացվում են մասնագիտական առաջարկություններ՝ անկած և ոչնչացված կենդանիների թաղման կամ օգտահանման աշխատանքների կազմակերպման համար,
ը. վարակի վերացումից և կարանտինը հանելուց հետո, կազմակերպվում է հետվարակային մոնիթորինգ և մասնագիտական վերլուծություն,
թ. կենդանիների շրջանում կազմակերպվում է անասնահամաճարակային իրավիճակի ակտիվ և պասիվ հսկողություն,
ժ. անհրաժեշտության դեպքում ներկայացվում է առաջարկ փորձագետ-մասնագետների, այդ թվում` միջազգային փորձագետների, ներգրավման ուղղությամբ,
ժա. իրականացվում են միջոցառումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ N 1730-Ն և 2002 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ N 1516-Ն որոշումների դրույթներին համապատասխան
ժբ. կոնկրետ տարածքում մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդության «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող» դեպքի արձանագրման մասին սահմանված կարգով հայտնվում է Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպություն: |