Համարը 
N 36
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Քաղվածք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.09.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.09.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

13 սեպտեմբերի 2013 թվականի N 36

 

4. ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 13-ի նիստի N 36

արձանագրային որոշման

 

2013-2017 թ վ ա կ ա ն ն ե ր ի   ծ ր ա գ ի ր

 

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ԵՎ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողը

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Ուսումնասիրել և վերանայել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանը և խնամքի համայնքային ծառայությունների տրամադրմանն առնչվող իրավական ակտերը` դրանք համապատասխանեցնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապա- հության նախա- րարություն,

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

հասարակական կազմակերպություն- ներ (համաձայնությամբ)

2013-2015թթ.

Հոգեկան առողջության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխա-

նեցված է «Հաշմանդամութ-

յուն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին

Ֆինանսավորում

չի պահանջվում։

2.

Մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման մեթոդաբանություն` ըստ նրանց ախտորոշումների, ախտաբանական վիճակների և հիվանդության ծանրության աստիճանի` նախատեսելով նաև տեղեկատվության էլեկտրոնային եղանակով պահպանման և վարման մեխանիզմներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հասարակական կազմակերպություններ

(համաձայնությամբ)

2013-2014թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված մեթոդաբանության առկայություն

Դոնոր կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)

3.

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման մեթոդաբանության հիման վրա իրականացնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամվողների անհատական կարիքների գնահատում` համապատասխան ծառայություններ տրամադրելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տեղական և միջազգային հասարակական կազմակերպություն-

ներ (համաձայնությամբ)

2013-2014թթ.

Տուն-ինտերնատի խնամվողների գնահատված կարիքները

Դոնոր կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)

4.

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման մեթոդաբանության հիման վրա մշակել այլընտրանքային ծառայությունների տրամադրման չափորոշիչներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հասարակական և միջազգային կազմա- կերպություններ (համաձայնությամբ)

2014թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչների առկայություն

Դոնոր կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)

5.

Մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համայնքային ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապա-

հության նախարարություն,

համայնքեր (համաձայնությամբ),

հասարակական կազմակերպություն-

ներ (համաձայնությամբ)

2014թ.

Փորձնական ծրագրի առկայություն

Ֆինանսավորում

չի պահանջվում։

6.

Փորձնական ծրագրի իրականացման շրջանակում հանրապետության երկու համայնքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծել շուրջօրյա խնամքի տուն, որպես այլընտրանք Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մարզպետարաններ, համայնքներ (համաձայնությամբ),

հասարակական կազմակերպություն- ներ (համաձայնությամբ)

2014-2015թթ.

Երկու համայնքում առավելագույնը 30 անձի բնակության համար շուրջօրյա խնամքի տների առկայություն

ՀՀ պետական բյուջե, համայնքային բյուջե` ֆինանսական միջոցների առկայության դեպքում, դոնոր կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)

յուրաքանչյուր կողմի ֆինանսա-վորման չափը կսահմանվի պայմանագրով

ՀՀ պետական բյուջեից ծախսերի հատկացման հնարավորու-

թյան հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

7.

Ստեղծել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար համայնքային ցերեկային կենտրոններ, կամ զարգացնել գործող ցերեկային կենտրոնների կարողությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան, համայնքներ (համաձայնությամբ)

հասարակական կազմակերպություն- ներ

(համաձայնությամբ)

2015-2017թթ.

Երեք համայնքում առավելագույնը 30-50 այցելուի համար հոգեկան առողջության ցերեկային կենտրոնների առկայություն

Համայքնային բյուջե` ֆինանսական միջոցների առկայության դեպքում,

դոնոր կազմակեր-պություններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեի միջոցներից կենտրոնների համաֆինանսա-վորում` աշխատա-վարձի փոխհա- տուցման ձևով:

ՀՀ պետական բյուջեից ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

8.

 Ստեղծել ցերեկային կենտրոններ մտավոր և հոգեկան զարգացման խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն,

մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան,

(համաձայնությամբ),

համայնքներ (համաձայնությամբ),

հասարակական կազմակերպություն- ներ

(համաձայնությամբ)

2014-2017թթ.

Առնվազն 2 համայքում ցերեկային կենտրոնի առկայություն` 30- 50 անձի համար

ՀՀ պետական բյուջե, համայնքային բյուջե` ֆինանսական միջոցների առկայության դեպքում, դոնոր կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից ծախսերի հատկացման հնարավորու-

թյան հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

9.

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար կազմակերպել սատարող բնակարաններ և տներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ),

համայնքներ (համաձայնությամբ), հասարակական կազմակերպություն-

ներ (համաձայնությամբ)

2014-2017թթ.

10 սատարող բնակարան կամ տուն` 3-10 անձի բնակության և ինքնուրույն կյանքին հարմարվելու համար

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

10.

Ստեղծել խնամքի շուրջօրյա և ցերեկային կենտրոններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցների համար, աջակցել մասնավոր հատվածում կամ Հ/Կ-ների կողմից ստեղծված նման կենտրոնների կարողությունների զարգացմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ),

համայնքներ (համաձայնությամբ),

հասարակական կազմակերպություն-

ներ

(համաձայնությամբ)

2015-2016թթ.

Մեկ շուրջօյա /10-20/ և մեկ ցերեկային կենտրոնի /20-30/ առկայություն

Համայնքային բյուջե` ֆինանսական միջոցների առկայության դեպքում, դոնոր կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ)

11.

Ուսումնասիրել և գնահատել հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի շուրջօրյա և ցերեկային կենտրոնների գործունեությունը և գնահատման արդյունքում ներկայացնել առաջարկություններ նրանց պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մարզպետարաններ,

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), համայնքներ (համաձայնությամբ),

հասարակական կազմակերպություն- ներ

(համաձայնությամբ)

2014-2017թթ.

Հասարակական կազմակերպությունների իրականացրած ծրագրերի գնահատման արդյունքում ներկայացված են համապատասխան առաջարկություններ

ՀՀ պետական բյուջե

համայնքային բյուջե` ֆինանսական միջոցների առկայության դեպքում,

ՀՀ պետական բյուջեից ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

12.

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարիքները գնահատելու նպատակով համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների /դեպք վարողների/ համար կազմակերպել սեմինարներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հասարակական կազմակերպություն-

ներ (համաձայնությամբ)

2014-2017թթ.

Տրամադրված արդյունավետ ծառայություններ

Դոնոր կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)

13

Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների /դեպք վարողների/ կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների քարտեզագրման և նրանց համապատասխան կազմակերպություններ ուղղորդելու նպատակով ընդլայնել համագործակցությունը նշված կենտրոնների և ծառայություններ տրամադրող կազմակերպությունների միջև

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ),

մարզպետարաններ,

համայնքներ (համաձայնությամբ),

հասարակական կազմակերպություն-

ներ (համաձայնությամբ)

2014-2017թթ.

Համագործակցութ-

յուն ծառայություններ տրամադրող կառույցների միջև և

տրամադրված արդյունավետ ծառայություններ

Ֆինանսավորում

չի պահանջվում։

14.

Աջակցել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց` իրենց ձեռքի աշխատանքներից հասցեական նվիրատվություններ կատարելու միջոցով բարեգործական ակցիաներ կազմակերպելու գործում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ),

մարզպետարաններ, համայնքներ (համաձայնությամբ),

հասարակական կազմակերպություն-

ներ (համաձայնությամբ)

2014-2017թթ.

Կազմակերպված

բարեգործական ակցիաների շնորհիվ բարձրացել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնագնահատականը և ինքնաիրացման հնարավորությունը

Ֆինանսավորում

չի պահանջվում։

15.

Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակում աջակցել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտանիքների անդամներին` ստանալու անվճար սոցիալ-հոգեբանական, իրավաբանական և խորհրդատվական օգնություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հասարակական կազմակերպություն-

ներ

(համաձայնությամբ)

2014-2017թթ.

Ցուցաբերված է սոցիալական աջակցություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտանիքներին

Ֆինանսավորում

չի պահանջվում։

16.

Հոգեկան առողջության խնդիրների լուծման ոլորտում համագործակցության ապահովում բոլոր մակարդակներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն,

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ),

մարզպետարաններ,

համայնքներ (համաձայնությամբ),

հասարակական կազմակերպություն-

ներ (համաձայնությամբ)

2014-2017թթ

Իրականացված համատեղ քննարկումներ, սեմինարներ, փոխանակված տեղեկատվություն` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համայնքային ծառայությունների ներդրման գործընթացում

Ֆինանսավորում

չի պահանջվում։

17.

Կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հոգեկան առողջության ծառայություններ տրամադրող կազմակերպությունների մասնագետների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա րություն

ՀՀ առողջապահութ-

յան նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

հասարակական կազմակերպություն-

ներ (համաձայնությամբ)

2014-2017թթ.

Հոգեկան առողջության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացում` վերապատրաստ

ման միջոցով

Դոնոր կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)

18.

Բարձրացնել բնակչության իրազեկվածությունը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն,

ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություն- ներ (համաձայնությամբ)

2013-2017թթ.

Հասարակության իրազեկվածության բարձրացում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնախնդիրների և իրավունքների վերաբերյալ, տեղեկատվական թերթիկների, բուկլետների տպագրություն

ՀՀ պետական բյուջե,

դոնոր կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)

19.

 Կազմակերպել հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ գիտաժողովներ, սեմինարներ, քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն,

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), մարզպետարաններ, համայնքներ (համաձայնությամբ),

տեղական և միջազգային հասարակական կազմակերպություն-

ներ

/համաձայնությամբ/

2013-2017թթ.

Ոլորտի միջազգային փորձի փոխանակում և ուսումնասիրություն,

վերապատրաստված

մասնագետների առկայություն

Դոնոր կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)

20.

Բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծման շրջանակներում` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման ծրագրի մոնիթորինգի, վերլուծության և գնահատման համակարգի ստեղծում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2014-2015թթ.

Մոնիթորիգի, վերլուծության և գնահատման համակարգի առկայություն

Դոնոր կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)