Համարը 
թիվ 25-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.11.15/31(475).1 Հոդ.310.11
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
04.10.2013
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.10.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60313427

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 հոկտեմբերի 2013 թ.

թիվ 25-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև 41-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև 41-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 25-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ
ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20    թ.

 ՁԵՎ 41-կապ(տարեկան)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 20-ը

 

Ներկայացնում է___________________________________________________________________

(անվանումը և կազմակերպա-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

Գտնվելու(բնակության) վայրը _____________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը)                              (փոստային դասիչ)

 

Մարզը ____________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

 

___________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական գրանցման համարը

I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

 I__I__I__I__I__I__I__I__I

 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

1. Հեռախոսային կապուղիներ

 Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Ցուցանիշի
մեծությունը

Ա

Բ

1

Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապուղիների երկարությունը, հազար կապուղի/կմ

110

 

 այդ թվում' միջազգային (մայրուղային) կապ, ընդամենը

110.1

 

դրանից` օդային գծերով

110.1.1

 

մալուխային գծերով

110.1.2

 

որից` թելքաօպտիկական մալուխներով

110.1.2.1

 

ռադիոռելեային գծերով

110.1.3

 

արբանյակային գծերով

110.1.4

 

ազգային (մայրուղային) կապ, ընդամենը

110.2

 

դրանից` օդային գծերով

110.2.1

 

մալուխային գծերով

110.2.2

 

որից` թելքաօպտիկական մալուխներով

110.2.2.1

 

ռադիոռելեային գծերով

110.2.3

 

գյուղական (մայրուղային) կապ, ընդամենը

110.3

 

դրանից` օդային գծերով

110.3.1

 

մալուխային գծերով

110.3.2

 

որից` թելքաօպտիկական մալուխներով

110.3.2.1

 

ռադիոռելեային գծերով

110.3.3

 

Կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգով, հազար կապուղի/կմ

120

 

դրանից` թելքաօպտիկական մալուխներով

120.1

 

Միջազգային և ազգային կապուղիների երկարությունը, հազ. կմ

130

 

այդ թվում` միջազգային կապուղիներ

130.1

 

դրանցից` մայրուղային մալուխներով

130.1.1

 

որից` թելքաօպտիկական մալուխներով

130.1.1.1

 

ռադիոռելեային գծերով

130.1.2

 

արբանյակային գծերով

130.1.3

 

    ազգային կապուղիներ

130.2

 

դրանցից` մայրուղային մալուխներով

130.2.1

 

որից` թելքաօպտիկական մալուխներով

130.2.1.1

 

ռադիոռելեային գծերով

130.2.2

 

    գյուղական կապուղիներ

130.3

 

դրանցից` մայրուղային մալուխներով

130.3.1

 

որից` թելքաօպտիկական մալուխներով

130.3.1.1

 

ռադիոռելեային գծերով

130.3.2

 

Վերջնամասային բոլոր հեռախոսային կապուղիների քանակը, որոնք առաջացել են վերջնամասային խտացման սարքավորումներով, հատ, ընդամենը

140

 

140 տողից` 

վարձակալված հեռախոսային կապուղիներ

140.1

 

վերջնամասային միջազգային կապուղիներ

140.2

 

կապի ծառայողական նպատակներով օգտագործվող կապուղիներ

140.3

 

հաղորդման թվային համակարգով առաջացած կապուղիներ

140.4

 

Միջքաղաքային ելքային հեռախոսային կապուղիների քանակը

150

 

Միջազգային ելքային հեռախոսային կապուղիների քանակը

160

 

2. Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Ունակությունը (կապուղի)

մոնտաժված

գործածության
մեջ դրված

Ա

Բ

1

2

Ազգային

210

   

Գյուղական

220

   

3. Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Ունակությունը (կապուղի)

մոնտաժված

գործածության մեջ դրված

Ա

Բ

1

2

Միջազգային կոմուտատորներ, ընդամենը

310

   

Ավտոմատ միջազգային հեռախոսային կապի սարքավորումներ

320

   

դրանցից՝ քվազիէլեկտրոնային և էլեկտրոնային համակարգով

320.1

   

 4. Միջքաղաքային հեռախոսային կապի խոսակցության կետերի քանակը, հատ (410) _________

Ղեկավար

_______________________    _____________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

 _______________________    _______________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

     

 « _ _ »___ ___20___թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 25-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ

ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» ՁԵՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Հեռախոսային կապուղիներ (բաժին 1), Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը (բաժին 2), Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը (բաժին 3):

6. Հաշվետվության 1-ին բաժնի 110-120.1 տողերում արտացոլվում է միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը (հազ. կապուղի/կմ), որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով (սարքերով), լրացվում է միայն այն կազմակերպությունների կողմից, որոնց հաշվեկշռում առկա են այդ սարքավորումները:

Հեռախոսային կապուղիների երկարությունը որոշվում է բոլոր տեղամասերի հաղորդման գծերի կտրվածքով՝ դրանց երկարության և տոնային հաճախականության կապուղիների (հաղորդման համակարգերի տարբեր սարքերի կիրառմամբ), ինչպես նաև հեռախոսային կապուղիների (որոնք առաջացել են լարերի ֆիզիկական զույգերով) քանակի արտադրյալների հանրագումարով: Միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարության մեջ չի ներառվում կապի սիմետրիկ և կոակսալ մալուխային ու ռադիոռելեային գծերի ռեզերվի գծային, ինչպես նաև խմբակային տրակտերի պահեստային գծերի երկարությունը:

7. Հաշվետվության 110.1, 110.2, 110.3 տողերում առանձնացվում են հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են մայրուղային կապի ցանցերում՝ հաշվի առնելով հեռախոսային կապուղիները, որոնք վարձակալության են տրվել այլ կազմակերպություններին:

Կապուղիների երկարությունը և քանակը լրացվում են հեռախոսային ցանցի սխեմաների և այլ փաստաթղթերի հիման վրա:

8. Հաշվետվության 110.1.1, 110.2.1 և 110.3.1 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը օդային գծերով) հաշվի է առնվում միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը կապի օդային գծերի մալուխային ներդիրների վրա:

9. Հաշվետվության 110.1.2, 110.2.2 և 110.3.2 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը մալուխային գծերով) հաշվի է առնվում միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային այն կապուղիների երկարությունը, որոնք կապի միացման մալուխային գծերով կապվում են ռադիոռելեային և տիեզերային կապի կայաններին, այլ կազմակերպությունների կողմից սպասարկվող և չսպասարկվող կապի կետերին:

10. Հաշվետվության 110.1.2.1, 110.2.2.1 և 110.3.2.1 տողերում հաշվի է առնվում օպտիկական մանրաթելային մալուխներով հեռախոսային կապուղիների երկարությունը:

11. Հաշվետվության 110.1.3, 110.2.3 և 110.3.3 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը ռադիոռելեային գծերով) արտացոլվում է կապի մալուխային գծերի ռադիոռելեային ներդիրների վրայի և կապի ռադիոռելեային միացման գծերով միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը:

12. Հաշվետվության 110.1.4 տողում (հեռախոսային կապուղիների երկարությունը կապի արբանյակային գծերով) արտացոլվում է մայրուղային միջազգային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են կապի արբանյակային գծերով: Վերջինիս երկարությունը հաշվարկվում է երկու երկրային արբանյակային կայանների միջև ընկած հեռավորությամբ՝ ուղիղ գծով («թռչնի թռիչքով») 1:2 500 000 մասշտաբի քարտեզի վրա:

13. Հաշվետվության 120 տողում արտացոլում է միջազգային (տող 110.1.2, 110.1.3, 110.1.4), ազգային (տող 110.2.2, 110.2.3) և գյուղական (տող 110.3.2, 110.3.3) հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգով: 120.1 տողը համապատասխանում է 110.1.2.1, 110.2.2.1 և 110.3.2.1 տողերի հանրագումարին:

14. Հաշվետվության 130-130.3.2 տողերում արտացոլվում են միջազգային, ազգային և գյուղական վերջնամասային հեռախոսային կապուղիների երկարությունները հազ. կմ-ով, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով:

15. Հաշվետվության 140 տողում արտացոլվում են վերջնամասային բոլոր հեռախոսային կապուղիների քանակը, որոնք հաղորդման տարբեր համակարգերի վերջնամասային սարքավորումներով առաջացել են կապի օդային, մալուխային, ռադիոռելեային և արբանյակային գծերի վրա: Այս տողերում լրացվում են բոլոր վերջնամասային կապուղիների քանակը, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով, անկախ այն բանից, թե դրանք հասցված են կոմուտատոր, ավտոմատ կամ կիսաավտոմատ կապի տեղամաս, տրված են վարձակալության, փոխանցվում են տոնային հեռագրատանը կամ օգտագործվում են ցածր հաճախականության տարանցման (փոխանցման) համար:

16. Հաշվետվության 140.1 տողում արտացոլվում է 140 տողում ներառված այն հեռախոսային կապուղիների քանակը, որոնք տրված են վարձակալության:

17. Հաշվետվության 140.2 տողում արտացոլվում է 140 տողի այն կապուղիների քանակը, որոնք օգտագործվում են միջազգային կապը հաստատելու համար:

18. Հաշվետվության 140.3 տողում արտացոլվում է այն կապուղիների քանակը, որոնք ներառված են 140 տողում և օգտագործվում են միայն ծառայողական նպատակներով:

19. Հաշվետվության 140.4 տողում արտացոլվում է 140 տողի այն կապուղիների քանակը, որոնք գործում են հաղորդման թվային համակարգերով:

20. Հաշվետվության 150 տողում՝ միջքաղաքային կապուղիների քանակը, որոնք ունեն ելքային ավտոմատ սարքեր:

21. Հաշվետվության 160 տողում՝ միջազգային կապուղիների քանակը, որոնք ունեն ելքային ավտոմատ սարքեր:

22. Հաշվետվության 2-րդ բաժնի 210 տողում արտացոլվում են ազգային տարանցիկ (տրանզիտ) կոմուտատորների մոնտաժված (սյունակ 1) և գործածության մեջ դրված ունակությունները (սյունակ 2): Ունակությունների մեջ մտնում են մագիստրալ և ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կայանների զոնային կոմպլեկտները (միջքաղաքային տարանցիկ կապի հանգույց):

23. Հաշվետվության 220 տողում արտացոլվում են գյուղական կոմուտատորների մոնտաժված (սյունակ 1) և գործածության մեջ դրված ունակությունները (սյունակ 2):

24. Հաշվետվության 3-րդ բաժնի 310 տողում արտացոլված մոնտաժված և գործածության մեջ դրված կոմուտատորների ունակությունները պետք է համապատասխանեն կապի ձեռքի կոմպլեկտների թվաքանակին:

25. Հաշվետվության 320 տողում արտացոլված՝ մոնտաժված և գործածության մեջ դրված, ունակությունները պետք է համապատասխանեն ազգային ցանցի կապուղիների և էլեկտրոնային համակարգի ավտոմատ միջազգային հեռախոսային կայանների կապուղիների հանրագումարին:

26. Հաշվետվության 410 տողում՝ միջքաղաքային հեռախոսային կապի խոսակցության կետերի քանակը, լրացվում է այն միջքաղաքային հեռախոսային կապի կետերի քանակը, որոնցում կատարվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերների ընդունում հաճախորդից, անկախ այն բանից՝ կայանները ապահովված են հեռախոսախցիկներով, թե ոչ, ինչպես նաև այն ավտոմատ խոսակցական կետերը, որտեղ կիրառվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ: Հաշվետու տարվա ընթացքում ժամանակավոր բացվող հեռախոսային խոսակցության կետերը հաշվետվության մեջ չեն ներառվում: