Համարը 
թիվ 20-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.11.15/31(475).1 Հոդ.310.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
04.10.2013
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.10.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2019

Ծանուցում
12.11.18 թիվ 66-Ն որոշման փոփոխությունն ուժի մեջ կմտնի 01.01.19 թվականին:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60313422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 հոկտեմբերի 2013 թ.

թիվ 20-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև թիվ 3-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 20-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

20  թ.

ՁԵՎ 3-ավտո
 (տարեկան)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 5-ը

Ներկայացնում է_______________________________________________________________

(անվանումը և կազմակերպա-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը)                              (փոստային դասիչ)

 

Մարզը ____________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

 

___________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական գրանցման (հաշվառման) համարը

I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

 I__I__I__I__I__I__I__I__I

 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

1. Կազմակերպության (սեփական և այլ իրավունքներով շահագործվող) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը

Տողի համարը

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը, ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (2, 3, 4 սյունակների գումարը)

այդ թվում՝

 Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն ըստ նրանց բեռնատարողության հաշվարկի, հազար ավտոմեքենա/տոննա-օր

Կարգագրում (նարյադում) գտնվելու ժամանակը, հազար ավտոմեքենա- ժամեր

Ավտոմեքենա-ների վազք, ընդամենը, հազար կմ

այդ թվում՝ բեռով

աշխա-
տանքում

պարա-
պուրդում
`
վերանո-
րոգման
և դրան սպասելու վիճակում

պարա-
պուրդում
` տեխնիկա-
պես
սարքին վիճակում

Ա

1

2

3

4

5

6

7

8

110

               

2. Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (սեփական և այլ իրավունքներով շահագործվող)

2.1. Ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)

 

Տողի համարը

Չափի միա-վորը

Ավտոբուս-ներ, ընդամենը (ներառյալ պատվի-րածները )

այդ թվում՝ երթուղային ավտոբուսներ (3, 5, 6, 7 սյունակների գումարը)

Դրանցից՝ ըստ երթուղիների տեսակների

ներքաղա-
քային

դրանցից՝ մարզային կենտրոնում, հանրապե-տության մայրաքաղա-քում

ներմար-զային

միջմար-զային

միջպե-տական

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

Ավտոբուսային երթուղիների քանակը (տարվա վերջին)

210

միա-
վոր

X

           

Ավտոբուսային երթուղիների երկարությունը (տարվա վերջին)

220

կմ

X

           

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը - ընդամենը (ամբողջական թվերով) (231, 232, 233 տողերի գումարը)

230

ավտո-
մեքենա
-օրեր

             

այդ թվում՝

աշխատանքի մեջ

231

- '' -

             

պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում

232

- '' -

             

պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում

233

- '' -

             

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը՝ հաշվարկված նրանց ուղևորատարողությամբ (ըստ նստատեղերի)

240

հազար ավտո-մեքենա-նստա- տեղ-օրեր

             

Կարգագրում ավտո-մեքենաների գտնվելու ժամանակը

250

հազար ավտո-մեքենա- ժամեր

             

Ավտոմեքենաների վազքը - ընդամենը

260

հազար կմ

             

դրանից՝
ուղևորներով


261


- '' -


X

           

Ուղևորատար շարժա-կազմի վազքը, վերածված ըստ տեղատարողության (ամբողջական թվերով)

270

հազար
տեղ-կմ

X

           

5-րդ սյունակի 210 տողից ավտոբուսային երթուղիների քանակը գյուղական վայրերում, տարվա վերջին, միավոր (280) ______________

5-րդ սյունակի 220 տողից ավտոբուսային երթուղիների երկարությունը գյուղական վայրերում, տարվա վերջին, կմ (290) _____________

 

 2. 2. Մարդատար տաքսիների օգտագործումը և աշխատանքը

Տողի համարը

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող մեքենաների քանակը ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (2 ,3, 4 սյունակների գումարը)

այդ թվում՝

Կարգագրության մեջ (նարյադում) գտնվելու ժամանակը, հազար ավտոմեքենա- ժամեր

Ավտոմեքենա-ների վազք, ընդամենը, հազար կմ

այդ թվում՝ վճարովի

աշխա-տանքում

պարա-պուրդում`
վերանո-րոգման և դրան սպասելու վիճակում

պարա-պուրդում` տեխնիկա-պես սարքին վիճակում

Ա

1

2

3

4

5

6

7

310

             

 Ներքաղաքային ավտոբուսային երթուղի ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (320) ______

 Ներքաղաքային և միջմարզային երթուղիներում ավտոբուսներով սպասարկվող գյուղական բնակավայրերի թիվը, տարվա վերջին (330) ______

 Ներքաղաքային մարդատար տաքսիներով սպասարկում ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (340) _____

 

3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը

 

Տողի
համարը

Առկայությունը
հաշվետու տարվա
սկզբին

Ընդունվել են ավտոմեքենաներ հաշվետու տարվա ընթացքում

Դուրս են գրվել ավտոմեքենաներ հաշվետու տարվա ընթացքում

Առկայությունը
հաշվետու տարվա վերջին

ընդամենը

այդ թվում` նորերը

ընդամենը

այդ թվում ՝ խոտանման հետ կապված

Ա

Բ

1

2

3

4

5

6

Բեռնատար ավտոմեքենաներ, ընդամենը

410

           

Բոլոր տեսակի ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ), ընդամենը

420

           

այդ թվում՝

երթուղային ավտոբուսներ

421

           

երթուղային միկրոավտոբուսներ

422

           

420 տողից՝

             

ԲՈԳԴԱՆ

423

           

ՌԵՆՈ

424

           

ԶՈՆԴԱ

425

           

ՊԱԶ

426

           

ՄԵՐՍԵԴԵՍ

427

           

ՀՈՆԴԱՅԻ

428

           

ՖՈՐԴ

429

           

ԳԱԶԵԼ

430

           

ՌԱՖ

431

           

ԱՅԼ ՄԱԿՆԻՇԻ

432

           

Թեթև մարդատար ավտոմեքենաներ, ընդամենը

440

           

 որից՝

թեթև մարդատար 
տաքսիներ

441

           

Պիկապներ

450

           

Հատուկ մեքենաներ, ներառյալ հատուկ թեթև մարդատար ավտոմեքենաներ

460

           

4. Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն

 

Տողի համարը

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների), մարդ

Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ,
ընդամենը, հազար դրամ

Ա

Բ

1

2

Հիմնական գործունեության անձնակազմը - ընդամենը

510

   

որից` վարորդներ`

 բեռնատար ավտոմեքենաների

511

   

ավտոբուսների (միկրոավտոբուսների)

512

   

թեթև մարդատար տաքսիների

513

   

Այլ գործունեության անձնակազմը

520

   

 Ղեկավար

______________   ______________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________   ______________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

 « _ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 20-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

3. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:

4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

5. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպության շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը (բաժին 1), Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (բաժին 2), Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրսգրումը (բաժին 3), Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն (բաժին 4):

Օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

8. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:

9. Միկրոավտոբուս՝ փոքր դասի՝ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:

10. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝ ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին:

11. Կանոնավոր երթուղի՝ ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:

12. Ներքաղաքային երթուղի՝ Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:

13. Ներմարզային երթուղի՝ միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:

14. Միջմարզային երթուղի ՝ երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:

15. Միջպետական երթուղի՝ պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:

16. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110, սյունակ 1, տող 230, տող 310, սյունակ 1):

17. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյունակ 2, տող 231, տող 310, սյունակ 2) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե՝ ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:

Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա «ավտոմեքենա-օր աշխատանքում» ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը հետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:

18. Ավտոմեքենաների պարապուրդում՝ վերանորոգման և դրան սպասելու վիճակում գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյունակ 3, տող 232, տող 310, սյունակ 3) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:

19. Ավտոմեքենա-օրերը պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում (տող 110, սյունակ 4, տող 233, տող 310, սյունակ 4) համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում՝ կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ:

Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է հավելված 3-ում:

20. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի (հազար ավտոմեքենա-տոննա-օրերով) (տող 110, սյունակ 5), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով: Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի օրինակը բերվում է հավելված 3-ում:

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում՝ երթուղային ավտոբուսներ) առկայությունը, ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում՝ երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:

21. Կարգագրում գտնվելու ժամանակը (տող 110, սյունակ 6, տող 250, տող 310, սյունակ 5) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:

22. Ավտոմեքենաների վազքը - ընդամենը (տող 110, սյունակ 7, տող 260, տող 310, սյունակ 6)՝ ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերի գումարը:

Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը:

Ուղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը՝ անկախ ուղևորների քանակից:

Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի):

Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը:

Ավտոմեքենաների վազքը - ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը:

Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով:

Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների և ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:

23. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

24. Բեռնատար ավտոմեքենաներ տողում (տող 410) լրացվում է բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսամոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:

25. Ավտոբուսներ - ընդամենը տողում (տող 420) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը` անկախ դրանց սարքինության վիճակից:

26. Երթուղային ավտոբուսներ (տող 421), երթուղային միկրոավտոբուսներ (տող 422) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:

27. Հիմնական գործունեությամբ զբաղված անձնակազմը ներառում է անմիջապես արտադրությունում կամ արտադրությանը սպասարկող գործունեությունում զբաղված աշխատողներին:

Տրանսպորտային կազմակերպություններում հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, բեռների և ուղևորների տեղափոխմամբ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղվածները, վերանորոգման արհեստանոցների աշխատողները (առանց նյութատեխնիկական մատակարարման), ճանապարհների շահագործմամբ, ճանապարհների, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմամբ զբաղվածները և այլն:

Ոչ հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող օժանդակ և օգնող տնտեսությունների աշխատողները, որոնց աշխատանքը կապված չէ բուն արտադրության (ծառայության սպասարկման) հետ, այլ ուղղված է տվյալ կազմակերպության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային-կոմունալ, մշակութային, կրթական, սանիտարական, բժշկական սպասարկմանը, ինչպես նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող գիտահետազոտական կազմակերպությունների, մատակարարման բաժինների, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպությունների աշխատողները: Աշխատանքի գծով վիճակագրական հաշվետվություններում ոչ հիմնական գործունեության անձնակազմը ցույց է տրվում հիմնական գործունեության անձնակազմից զատ և տնտեսական գործունեության համապատասխան ոլորտում:

28. Հաշվետվության 510 տողի առաջին սյունակում լրացվում է հիմնական գործունեության անձնակազմի աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների), որը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:

Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

Հաշվետվության տող 511, 512 և 513, առաջին սյունակում լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ուղևորատար ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների վարորդների թվաքանակները:

29. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ցուցանիշը ներառում է ինչպես հիմնական գործունեության անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարած աշխատանքների դիմաց հաշվարկած աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրներից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները (ամենամյա արձակուրդ, տոն օրեր և այլն) (տող 510-513, սյունակ 2):

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

Օրինակ 1. Հաշվարկ ավտոմեքենա-օրերի առկայության.

Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`

 2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,

1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը,

1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,

1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը,

1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի՝

 

Ավտոմեքենաների մակնիշները

Ավտոմեքենաների
ցուցակային թիվը հաշվետու տարվա ընթացքում

Ավտոմեքենա-
օրերի թիվը տնտեսութ-յունում

այդ թվում`

աշ-խա-
տան-
քում

վերանո-րոգման և դրան սպասելու վիճակում

պարապուրդում տեխնիկապես սարքին վիճակում

ԳԱԶ-53Ա

2

730

480

100

150

ՄԱԶ-500

1

90

54

-

36

ԶԻԼ-151

1

275

160

50

65

ԿՐԱԶ-257

1

184

110

25

49

Ընդամենը

5

1279

804

175

300

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը - ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշների հանրագումարին: Բերված օրինակում ՝

 

804 + 175 + 300 = 1279 ավտոմեքենա-օրեր:

 

Օրինակ 2. Հաշվարկ` ավտոմեքենաների առկայությունն ըստ դրանց բեռնատարողության.

Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը) հաշվետու տարում կազմում է.

 

Ավտոմեքենաների տեսակները

Բեռնատա-րողությունը տոննա

Տնտեսությունում գտնվող ավտոմեքենա-օրեր

Տնտեսությունում ավտոմեքենա
տոննա-օրեր

ԳԱԶ-53 Ա

2,5

730

1825

ՄԱԶ-500

7,5

90

675

ԿՐԱԶ-257

12,0

184

2208

ԶԻԼ-151

4,5

275

1237,5

Ընդամենը

-

-

5945,5