Համարը 
թիվ 29-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հոդ.347.17
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
28.10.2013
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.10.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.01.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ՏԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60313474

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 հոկտեմբերի 2013 թ.

թիվ 29-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ՏԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հունվարի 27-ի ««Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հունվարի 25-ի թիվ 02-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշումը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 28-ի

թիվ 29-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 ՁԵՎ 1-ՏԳ

 (տարեկան)

20 թ.

հունվար-դեկտեմբեր

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը` ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

Ներկայացնում է

 

(անվանումը և կազմակերպա-իրավական ձևը)

Գտնվելու վայրը

       

(գործունեության իրականացման հասցեն) (փոստային դասիչ)

Մարզը

     

Լրացվում է
ՀՀ ԱՎԾ
կողմից

Համայնքը /Վարչական շրջանը

       

Փաստացի գործունեության հիմնական տեսակը

               

Պետական գրանցման համարը

                     

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

               

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Հեռախոսահամար(ներ)

 

Էլեկտրոնային փոստ

@

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշ

Տողի
համարը

Հաշվետու
 տարի

որից` ըստ հիմնական գործունեության տեսակի

Ա

Բ

1

2

1. Սեփական արտադրության արտադրանք (առանց պատվիրատուի հումքի արժեքի)

Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

01

   

Արտադրանք և ծառայություններ` փոխանակված բարտերով

02

   

Բնաիրային ձևով վճարված արտադրանքի և ծառայությունների արժեքը, ներառյալ` բնաիրային ձևով տրված աշխատավարձը (փոխհատուցումը)

03

   

Անհատույց փոխանցում

04

   

Արտադրանք` օգտագործված կազմակերպության ներսում

05

   

Պատրաստի արտադրանքի պաշարների փոփոխություն

06

   

Անավարտ արտադրության պաշարների փոփոխություն

07

   

Սեփական արտադրանքի թողարկում
(տող01+տող02+տող03+տող04+տող05+տող06+տող07)

08

   

2. Ոչ սեփական արտադրության ապրանքների իրացում

Վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

09

   

 09-րդ տողից` վերավաճառված ապրանքների ձեռքբերման արժեքը

09.1

   

Հումքի, նյութերի, համալրող շինվածքների, վառելիքի և այլ պաշարների վաճառքից հասույթ, առանց ԱԱՀ և ակցիզային հարկի (արտադրանքի արտադրության համար ձեռք բերված և առանց վերամշակելու վաճառված)

10

 

X

 10–րդ տողից` վաճառված պաշարների մնացորդային արժեքը

10.1

 

X

 Այլ եկամուտներ

11

 

X

 որից` հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ

12

 

X

 12-րդ տողից` հիմնական միջոցների մնացորդային արժեքը

12.1

 

X

 ֆինանսական ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ

13

 

X

 13-րդ տողից` ֆինանսական ակտիվների մնացորդային արժեքը

13.1

 

X

3. Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների արտադրության և իրացման ծախսեր (առանց պատվիրատուի հումքի արժեքի)

Հումք, նյութեր, գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ (առանց վերավաճառքի համար գնված ապրանքների արժեքի)

14

   

 որից` բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարներ

14.1

   

Բնական գազ

15

   

Նավթամթերք (բենզին, դիզելային վառելիք և այլն)

16

   

Վառելիքի այլ տեսակներ

17

   

Էներգիա

18

   

Ջուր

19

   

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներ 
(ներառյալ` խթանող և փոխհատուցող վճարները, եկամտային հարկը)

20

   

 որից` ուսանողական արձակուրդների վճարներ

20.1

   

Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ

21

   

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ

22

   

Վարձակալական վճարներ

23

   

 որից` շենքերի և շինությունների համար

23.1

   

 հողի համար

23.2

   

 մեքենաների և սարքավորումների համար

23.3

   

Ապահովագրական վճարներ

24

   

 որից` գույքի ապահովագրություն

24.1

   

Ներկայացուցչական ծախսեր

25

   

Գործուղման ծախսեր

26

   

 որից` օրապահիկի ծախսեր

26.1

   

Ինքնարժեքի մեջ մտնող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ (չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ)

27

   

Սոցիալական նպաստներ կազմակերպության միջոցների հաշվին

28

   

Բարեգործական նպատակների համար ծախսեր

29

   

Այլ կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների վճարներ

30

   

որից` բեռների փոխադրման

30.1

   

շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման

30.2

   

մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման

30.3

   

տեղեկատվական և կապի ծառայության

30.4

   

արտագերատեսչական պահակային ծառայության

30.5

   

աուդիտորական

30.6

   

փոստի և հեռահաղորդակցության

30.7

   

դատական, իրավաբանական, այլ

խորհրդատվական, տեղեկատվական

և կառավարման

30.8

   

գովազդի

30.9

   

ուղևորատար տրանսպորտի

30.10

   

երաշխիքների, ակրեդիտիվների և այլ բանկային

ծառայությունների

30.11

   

կենցաղային և արտադրական թափոնների հեռացում

30.12

   

կրթության

30.13

   

գիտական հետազոտությունների և մշակումների

30.14

   

մշակույթի

30.15

   

առողջապահության

30.16

   

վարկերի տոկոսների

30.17

   

փոխառությունների տոկոսների

30.18

   

արտադրական բնույթի այլ ծառայությունների

30.19

   

Ինքնարժեքի մեջ մտնող այլ ծախսեր, որոնք չեն հաշվառված վերը նշված ծախսերում (օրինակ` երաշխիքային նորոգման, սպասարկման, աշխատողների կազմակերպված հավաքագրման և այլ ծախսերը)

31

   

Ընդամենը (տող 14+տող 15+տող16+տող17+տող
18+տող19+ տող20+ տող21+տող22+ տող23+ տող24+տող25+ տող26+տող27+տող28+ տող29+ տող30+ տող31)

32

   

 Այլ ծախսեր

33

   

Պատվիրատուի հումքի արժեքը

34

   

Կողմնակի կազմակերպությունների կողմից և տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ ծախսեր

35

   

 որից` վերանորոգման

35.1

   

Հողերի բարելավման (ռեկուլտիվացիայի) գծով մասհանում

36

   

Գիտական հետազոտությունների և մշակումների, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսեր (ներառյալ` կրթաթոշակները)

37

   

 որից` գիտական հետազոտություններ և մշակումներ

37.1

   

Սոցիալական զարգացման ծախսեր

38

   

 որից` սոցիալ - մշակութային օբյեկտների շինարարության ծախսեր

38.1

   

 օբյեկտների պահպանման ծախսեր

38.2

   

 որից` կրթություն

38.2.1

   

առողջապահություն, սոցիալական

ծառայությունների մատուցում

38.2.2

   

մշակույթ, զվարճություններ և հանգիստ

38.2.3

   

4. Աշխատողների թվաքանակը

     

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին թվաքանակը (մարդ)

39

   

5. Սուբսիդիաներ և հարկեր` կապված ընթացիկ գործունեության հետ

Սուբսիդիաներ բյուջեից (տող40.1+տող40.2+տող40.3+տող40.4), այդ թվում`

40

   

 սուբսիդիաներ, կապված աշխատանքային և

բնական պաշարների 

օգտագործման հետ, հումք և այլն

40.1

   

 գների տարբերության փոխհատուցում

40.2

   

 պետական դոտացիա

40.3

   

 այլ սուբսիդիաներ (բացի կապիտալ ներդրումների

սուբսիդիաներից)

40.4

   

Հարկեր (բյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի գումարը) 
 (տող41.1+ տող41.2+ տող41.3+ տող41.4+ տող41.5+տող 41.6), այդ թվում`

41

   

 ավելացված արժեքի հարկ

41.1

   

 ակցիզային հարկ

41.2

   

 մաքսատուրք

41.3

   

 հաստատագրված վճար

41.4

   

 շրջանառության հարկ

41.5

   

 այլ հարկեր

41.6

   

6. Պաշարներ

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշ

Տողի
համարը

Տարվա սկզբի դրությամբ

Տարվա վերջի
դրությամբ

Ա

Բ

1

2

Պաշարներ, ընդամենը (տող43+տող44+տող45+տող46+տող47+տող48+տող49)

42

   

 այդ թվում`

     

 Նյութեր (տող43.1+տող43.2+տող43.3+տող43.4+տող43.5)

43

   

 այդ թվում` հումք և նյութեր

43.1

   

 վառելիք

43.2

   

 շինանյութեր

43.3

   

 գյուղատնտեսական նշանակության նյութեր

(կեր և սերմեր)

43.4

   

 այլ նյութեր

43.5

   

 Աճեցվող և բտվող կենդանիներ

44

   

 Արագամաշ առարկաներ

45

   

 Անավարտ արտադրություն

46

   

 Պատրաստի արտադրանք

47

   

 Ապրանքներ

48

   

 Այլ պաշարներ

49

   

7. Ցուցանիշներ ըստ գործունեության ոչ հիմնական տեսակների Հազար դրամ (ամբողջ թվերով)

Գործունեության տեսակներն ըստ ՏԳՏՀԴ-ի բաժինների

Տողի
համարը

Թողարկված արտադրանքի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալը (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտադրության և իրացման ծախսերը

Ա

Բ

1

2

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

50.1

   

 Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

50.2

   

 Մշակող արդյունաբերություն

50.3

   

 Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

50.4

   

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

50.5

   

 Շինարարություն

50.6

   

 Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների, մոտոցիկլների նորոգում

50.7

   

 Փոխադրումներ և պահեստային տնտեսություն

50.8

   

 Կացության և հանրային սննդի կազմակերպում

50.9

   

 Տեղեկատվություն և կապ

50.10

   

 Ֆինանսական և ապահովագրական գործունեություն

50.11

   

 Անշարժ գույքի հետ կապված գործունեություն

50.12

   

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն

50.13

   

 Վարչարարական և օժանդակ գործունեություն

50.14

   

 Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն

50.15

   

 Կրթություն

50.16

   

 Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում

50.17

   

 Մշակույթ, զվարճություններ և հանգիստ

50.18

   

 Սպասարկման այլ ծառայություններ

50.19

   

 Մեկնաբանություններ`

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Ղեկավար

________________
(ազգանուն, անուն)

___________________
(ստորագրություն)

     
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(ազգանուն, անուն)

___________________
(ստորագրություն, պաշտոն)

   


«__» ______200__թ.
(լրացման ամսաթիվը)

 

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 28-ի

թիվ 29-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ՏԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» (Ձև 1-ՏԳ) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

2. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:

3. Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

4. Կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվետվություններ տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ:

5. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ, ընդ որում, առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է առաջնորդվել ընդհանուր հասույթի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

6. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հաշվետվությունը կազմված է 7 բաժիններից`

1) «Սեփական արտադրության արտադրանք (առանց պատվիրատուի հումքի արժեքի)»,

2) «Ոչ սեփական արտադրության ապրանքների իրացում»,

3) «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների արտադրության և իրացման ծախսեր (առանց պատվիրատուի հումքի արժեքի)»,

4) «Աշխատողների թվաքանակը»,

5) «Սուբսիդիաներ և հարկեր՝ կապված ընթացիկ գործունեության հետ»,

6) «Պաշարներ»,

7) «Ցուցանիշներ՝ ըստ գործունեության ոչ հիմնական տեսակների»:

9. Հաշվետվության բոլոր բաժինները պետք է ներառեն ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները, իսկ I, II, III, IV և V բաժինների ցուցանիշների համար 2-րդ սյունում լրացվում են տվյալներ` ըստ փաստացի գործունեության հիմնական տեսակի:

 

III. «Սեփական արտադրության արտադրանք

(առանց պատվիրատուի հումքի արժեքի)»

 

10. «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)» տողում (01) ցույց է տրվում կազմակերպության կողմից իրացված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից ստացվող հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի): Ընդ որում, արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահը որոշվում է գործունեության (գործարքի, փաստի) կատարման պահով` անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից (հաշվեգրման մեթոդով):

11. «Արտադրանք և ծառայություններ` փոխանակված բարտերով» տողում (02) ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխանակությամբ իրացված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, որոնց գնահատման համար հիմք են ընդունվում տվյալ ժամանակահատվածում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` նախորդ ժամանակահատվածում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` իրացված արտադրանքի փաստացի կամ նորմատիվային (պլանային) արտադրական ինքնարժեքը։

12. «Բնաիրային ձևով վճարված արտադրանքի և ծառայությունների արժեքը, ներառյալ բնաիրային ձևով տրված աշխատավարձը (փոխհատուցումը)» տողում (03) ցույց են տրվում գործատուի կողմից աշխատողներին աշխատանքի վարձատրության դիմաց տրվող արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ներառյալ տվյալ կազմակերպության արտադրած արտադրանքի, մթերքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև վարկերի մարման և վարկերի տոկոսների դիմաց տրամադրված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալները, ընդ որում` հաշվարկման համար հիմք է ընդունվում 11-րդ կետում նշվածը:

13. «Անհատույց փոխանցում» տողում (04) ցույց են տրվում բարեգործական նպատակներով (օգնություն, նվիրատվություն) կազմակերպություներին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրված արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում՝ անհատույց օգնության տրամադրման դեպքում հաշվարկման համար հիմք է ընդունվում 11-րդ կետում նշվածը:

14. «Արտադրանք օգտագործված կազմակերպության ներսում» տողում (05) ցույց են տրվում մասնաճյուղերին, ներկայացուցչություններին, բաժանմունքներին և կազմակերպության առանձնացված հաշվեկշիռներ ունեցող այլ ստորաբաժանումներին միջանկյալ օգտագործման համար հատկացված արտադրանքի վերաբերյալ տվյալները:

15. «Պատրաստի արտադրանքի պաշարների փոփոխություն» և «Անավարտ արտադրության պաշարների փոփոխություն» տողերում (06 և 07) ցույց է տրվում պատրաստի արտադրանքի և անավարտ արտադրության պաշարների փոփոխությունը (տարվա վերջի մնացորդներից հանած տարվա սկզբի մնացորդները): Նշված պաշարների փոփոխությունները պետք է գնահատվեն նրանց պահեստավորման պահին գոյություն ունեցող իրացման միջին գներով:

16. «Սեփական արտադրանքի թողարկում» տողը (08) հավասար է տող 01-ից մինչև 07 տողերի գումարին:

 

IV. «Ոչ սեփական արտադրության ապրանքների իրացում»

 

17. «Վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)» տողում (09) ցույց է տրվում վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթը` առևտրի շրջանառությունը, իսկ «վերավաճառված ապրանքների ձեռքբերման արժեքը» տողում (09.1) ցույց է տրվում վերավաճառված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը: 09 և 09.1 տողերի 2-րդ սյունը լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը ապրանքների իրացումն է (վաճառքը): Եթե առևտուրը տվյալ կազմակերպության գործունեության հիմնական տեսակը չէ, ապա այս գործունեությունը 7-րդ բաժնում` «Ցուցանիշներ՝ ըստ գործունեության ոչ հիմնական տեսակների» դասակարգվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր» բաժնում (տող 50.7), բացառությամբ ա) անշարժ գույքի, բ) Էլեկտրականության, գազի և գոլորշու առք ու վաճառքի գործունեության, որոնք դասակարգվում են, համապատասխանաբար, 50.12 և 50.4 տողերում։

18. «Հումքի, նյութերի, համալրող շինվածքների, վառելիքի և այլ պաշարների վաճառքից հասույթ, առանց ԱԱՀ և ակցիզային հարկի (արտադրանքի արտադրության համար ձեռք բերված և առանց վերամշակելու վաճառված)» տողում (10) ցույց է տրվում նախկինում արտադրության համար ձեռք բերված, սակայն հետագայում առանց վերամշակման վաճառված ոչ սեփական արտադրության ապրանքների (հումքի, նյութերի, համալրող շինվածքների, վառելիքի և այլ պաշարների) վաճառքից ստացված հասույթը, իսկ 10.1 տողում ցույց են տրվում դրանց մնացորդային արժեքները: Այս գործունեությունը 7-րդ բաժնում` «Ցուցանիշներ՝ ըստ գործունեության ոչ հիմնական տեսակների» դասակարգվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր» բաժնում (տող 50.7)։

19. «Այլ եկամուտներ» տողում (11) ցույց են տրվում կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների վարձակալությունից ստացվող եկամուտները, բաժնետոմսերի և բաժնեմասերի իրացումից, տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների տեսքով, անվավեր ճանաչված գործարքներից, վարձակալությունից ստացվող եկամուտները և այլն:

20. «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ» (12) և «ֆինանսական ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» (13) տողերում ցույց են տրվում դրանց վաճառքից (օտարումից) ստացված եկամուտները, իսկ դրանց համապատասխան մնացորդային արժեքները ցույց են տրվում (12.1) և (13.1) տողերում:

 

V. «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐ
(առանց պատվիրատուի հումքի արժեքի)»

 

21. «Հումք և նյութեր, գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ (առանց վերավաճառքի համար գնված ապրանքների արժեքի)», «Բնական գազ», «Նավթամթերք (բենզին, դիզելային վառելիք և այլն)», «Վառելիքի այլ տեսակներ», «Էներգիա» և «Ջուր» տողերում (14, 15, 16, 17, 18, 19) ցույց են տրվում արտադրական գործունեության ընթացքում օգտագործված հումքի, նյութերի, բնական պաշարների, ընդերքի, կիսապատրաստուկների, համալրող շինվածքների, վառելիքի, էներգիայի և ջրի վերաբերյալ տվյալները սկզբնական արժեքով, որը ձևավորվում է նրանց փաստացի ձեռքբերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և եթե այդ փաստաթղթերում նշված չէ դրանց արժեքը, ապա այն գնահատվում է կազմակերպությունում առկա համանման նյութերի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով) և մինչև պահեստ տեղափոխման, փոխադրման հետ կապված բոլոր ծախսերից` բացառությամբ 24 տողի գումարների: «Բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարներ» տողում (14.1) ցույց են տրվում այն գումարները, որոնք վճարվել են բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց:

22. «Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ՝ խթանող և փոխհատուցող վճարները, եկամտային հարկը)» տողում (20) ցույց է տրվում ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական հմտության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները): Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները: Այս տողը ներառում է նաև տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարը:

23. «Ուսանողական արձակուրդների վճար» (20.1) տողում ցույց է տրվում 20 տողից միայն ուսանողական արձակուրդների համար վճարվող գումարը:

24. «Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (21) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների ամորտիզացիայի (մաշվածության) գծով ծախսերը, որի մեծությունը որոշվում է` ելնելով դրանց լրիվ վերականգնման համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն մասհանումների նորմաներից:

25. «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (22) ցույց են տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների մաշվածության գծով ծախսերը, որը պետք է պարբերաբար բաշխվի նրա լավագույն գնահատականի վրա որոշված օգտակար ծառայության ընթացքում: Ոչ նյութական ակտիվի օգտակար ծառայության ժամկետի որոշման անհնարինության դեպքում նրա մաշվածության նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի, քան կազմակերպության գործունեության ժամկետն է:

26. «Վարձակալական վճարներ» տողում (23) ցույց են տրվում կազմակերպության կողմից վարձակալված հողի, հիմնական միջոցների դիմաց վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսերը, որից առանձնացվում են «Շենքերի և շինությունների համար» (23.1) «Հողի համար» (23.2) և «Մեքենաների և սարքավորումների համար» (23.3)` վարձակալության վճարները:

27. «Ապահովագրական վճարներեր» տողում (24) ցույց են տրվում որպես ապահովադիր հանդես եկող կազմակերպության ապահովագրության նպատակով մուծված ապահովագրավճարների գումարները, որից` գույքի ապահովագրություն» տողում (24.1) ցույց են տրվում գույքի ապահովագրության նպատակով մուծված ապահովագրավճարների գումարները (բացառությամբ` նյութական ռեսուրսների սկզբնական արժեքի ձևավորմանը մասնակցող դրանց տեղափոխման հետ կապված ապահովագրավճարները):

28. «Ներկայացուցչական ծախսեր» տողում (25) ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխշահավետ համագործակցություն հաստատելու և պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին (ներառյալ օտարերկրյա) և անհատ ձեռնարկատերերին պաշտոնական ընդունելության և սպասարկման ծախսերը:

29. «Գործուղման ծախսեր» տողում (26) ցույց են տրվում կազմակերպության աշխատողներին (կազմակերպությունում աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձանց) աշխատանքի մշտական վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները, որից`«Օրապահիկի ծախսեր» տողում (26.1) ցույց են տրվում գործուղման ծախսերից օրապահիկի համար հատկացված վճարները:

30. «Ինքնարժեքի մեջ մտնող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ (չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ)» տողում (27) ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինքնարժեքի մեջ մտնող (չփոխհատուցվող) հարկերը (բացառությամբ` ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի) և այլ պարտադիր վճարները (բյուջե վճարվող բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարներ, հողի հարկ, գույքահարկ և այլ հարկեր և բյուջե վճարվող այլ պարտադիր վճարներ):

31. «Սոցիալական նպաստներ կազմակերպության միջոցների հաշվին» տողում (28) տեղափոխման հետ կապված աշխատանքից ազատվող աշխատողներին (կազմակերպության լուծարման աշխատողների թվաքանակի, հաստիքների կրճատման, ինչպես նաև արտադրությունում դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքից ազատման դեպքում) տրվող ելքի նպաստները:

32. «Բարեգործական նպատակների համար ծախսեր» տողում (29) ցույց են տրվում բարեգործական նպատակներով հասարակական, կրոնական և բացառապես բարեգործական նպատակներով հիմնված և գործող այլ կազմակերպություններին տրամադրված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում՝ կատարված ծախսերը արտացոլվում են ինքնարժեքի չափով:

33. «Այլ կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների վճարներ» տողում (30) ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների համար ընդամենը ծախսերը, որից տող 30.1-30.19-ում ցույց են տրվում առանձին թվարկված աշխատանքների և ծառայությունների վճարները:

34. «Ինքնարժեքի մեջ մտնող այլ ծախսեր, որոնք չեն հաշվառված վերը նշված ծախսերում (օրինակ` երաշխիքային նորոգման, սպասարկման, աշխատողների կազմակերպված հավաքագրման և այլ ծախսերը)» տողում (31) ցույց են տրվում ինքնարժեքի մեջ մտնող այն ծախսերը, որոնք չեն հաշվառվել արտադրության և իրացման հետ կապված ծախսերի վերը նշված տողերում:

35. «Ընդամենը» տողում (32) ցույց է տրվում տող 14-ից մինչև 31 տողերի հանրագումարը:

36. «Այլ ծախսեր» տողում (33) ցույց են տրվում ինքնարժեքի մեջ չմտնող ծախսերը:

37. «Պատվիրատուի հումքի արժեքը» տողում (34) ցույց է տրվում պատվիրատուի հումքի արժեքը, որի համար չի վճարվել:

38. «Ընդամենը ծախսերից կողմնակի կազմակերպությունների կողմից և տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ ծախսեր» տողում (35) ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից, ինչպես նաև տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ ծախսերի գումարը, որից առանձնացվում է վերանորոգման ծախսերը (35.1)։

39. «Հողերի բարելավման (ռեկուլտիվացիայի) գծով մասհանում» տողում (36) ցույց են տրվում այդ նպատակով իրականացված ծախսերը:

40. «Գիտական հետազոտությունների և մշակումների, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսեր (ներառյալ կրթաթոշակները)» տողում (37) ցույց են տրվում կազմակերպության կողմից գիտական հետազոտությունների և մշակումների, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ծախսերը` ներառյալ կրթաթոշակների հետ կապված ծախսերը: Գիտական հետազոտությունները և մշակումները ներառում են երեք տեսակի գիտական հետազոտություններ` 1) հիմնարար հետազոտություններ` փորձարարական կամ տեսական աշխատանքներ, որոնք ի սկզբանե ուղղված են երևույթների և դիտման ենթակա ակներև փաստերի հիմքում ընկած հիմնարար օրենքների վերաբերյալ նոր գիտելիքների ձեռքբերմանը, ոչ դրանց անմիջական կիրառման կամ օգտագործման նպատակով, 2) կիրառական հետազոտություններ` ինքնօրինակ հետազոտություններ, որոնք ի սկզբանե ուղղված են նոր գիտելիքների ձեռքբերմանը, անմիջական գործնական նպատակի իրագործման կամ խնդիրների լուծման համար, 3) փորձարարական մշակումներ` հետազոտությունների արդյունքում կամ գործնական փորձից ստացված գիտելիքների հիման վրա համակարգված աշխատանքներ, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրատեսակների, սարքավորանքի ստեղծմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների, համակարգերի, ծառայությունների ներդրմանը կամ արդեն մշակված ու ներդրված նմուշների կատարելագործմանը: Այստեղ չեն ներառվում շուկայի իրավիճակի հետազոտությունները: Գիտական հետազոտությունների և մշակումների, կադրերի պատրաստման ծախսեր են համարվում առկա արտադրական գործընթացներին և ընթացակարգերին, աշխատանքի կազմակերպման եղանակներին կամ մեթոդներին տիրապետելու համապատասխան որակավորում ապահովելու նպատակով հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության համար կազմակերպության կողմից կատարած ծախսերը (դասընթացի արժեքը): Կադրերի վերապատրաստման ծախսեր են համարվում արտադրական նոր գործընթացների և ընթացակարգերի յուրացման, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ եղանակների և մեթոդների ներդրման նպատակով որակավորման հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության համար կազմակերպության կողմից կատարած ծախսերը (դասընթացի արժեքը):

41. «Սոցիալական զարգացման ծախսեր» տողում (38) ցույց են տրվում սոցիալ-մշակութային օբյեկտների, շինարարության (38.1) և դրանց պահպանման (38.2) վրա կատարված ծախսերը, որից առանձնացնել կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ծառայությունների մատուցումը, կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցումը:

 

 VI. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ

 

42. «Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին թվաքանակը» տողում (39) ցույց է տրվում աշխատողների միջին թվաքանակը, որը հաշվարկվում է ամսվա համար յուրաքանչուր օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը, ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի վրա բաժանելով: Աշխատողների թվաքանակը միջին հաշվով տարվա համար որոշելու նպատակով` աշխատած բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակի գումարը բաժանվում է 12-ի:

 

VII. ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ ԿԱՊՎԱԾ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

44. «Սուբսիդիաներ բյուջեից» տողում (40) ցույց է տրվում կազմակերպությանը սուբսիդիաների տեսքով անհատույց տրամադրված պետական աջակցության ծավալը (տող 40.1-40.4), որից` ցույց են տրվում կազմակերպությունում հատուկ անձնակազմի (հաշմանդամների) աշխատուժի ընդգրկման և հումքի որոշակի տեսակների օգտագործման համար տրամադրված սուբսիդիանները, օգտագործված նյութերի գների տարբերության փոխհատուցման, վնասների ծածկման, թափոնները և երկրորդային նյութական արժեքները կազմակերպության կողմից լրացուցիչ վերամշակման ժամանակ շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման համար տրամադրված սուբսիդիաները և այլն:

45. «Հարկեր» տողում (41) ցույց է տրվում 41.1-41.5 տողերի հանրագումարը, որից առանձնացվում են կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հաշվարկված ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի, հաստատագրված վճարի և այլ հարկերի գումարները:

 

VIII. ՊԱՇԱՐՆԵՐ

 

46. «Պաշարներ, ընդամենը» տողում (42) ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող (այդ թվում` ճանապարհին և վերամշակման մեջ գտնվող) ապրանքների, նյութերի և օժանդակ միջոցների, արագամաշ առարկաների, անավարտ արտադրության, պատրաստի արտադրանքի և այլ պաշարների մնացորդների հանրագումարը: Պաշարները պետք է չափվեն ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով:

47. «Նյութեր» տողում (43) ցույց է տրվում հումքի և նյութերի (43.1), վառելիքի (43.2), շինանյութերի (43.3), գյուղատնտեսական նշանակության նյութերի (43.4) և այլ նյութերի (43.5) մնացորդների հանրագումարը:

48. «Աճեցվող և բտվող կենդանիներ» տողում (44) ցույց է տրվում աճեցվող և բտվող մատղաշ կենդանիների, թռչունների, գազանների, ճագարների, մեղվաընտանիքների, ինչպես նաև իրացման համար հիմնական հոտից խոտանված հասուն կենդանիների մնացորդների հանրագումարը:

49. «Արագամաշ առարկաներ» տողում (45) ցույց է տրվում կազմակերպության արագամաշ առարկաների և ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցների մնացորդների հանրագումարը: Արագամաշ առարկաներին վերաբերում են այն ակտիվները, որոնց ծառայության ժամկետը չի գերազանցում մեկ տարի` անկախ դրանց արժեքից:

50. «Անավարտ արտադրություն» տողում (46) ցույց է տրվում կազմակերպության հիմնական գործունեության արդյունքում անավարտ արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև անավարտ օժանդակ արտադրության մնացորդների հանրագումարը:

51. «Պատրաստի արտադրանք» տողում (47) ցույց է տրվում կազմակերպության պատրաստի արտադրանքի և սեփական արտադրության կիսապատրաստուկների մնացորդների հանրագումարը:

52. «Ապրանքներ» տողում (48) ցույց են տրվում կազմակերպության կողմից վաճառքի համար ձեռք բերված (ստացված) ապրանքների մնացորդների հանրագումարը: Ձեռք բերված (ստացված) ապրանքներն արտացոլվում են սկզբնական արժեքով:

53. «Այլ պաշարներ» տողում (49) ցույց է տրվում կազմակերպության փոքրարժեք և արագամաշ առարկաների մնացորդային արժեքը, այլ անավարտ արտադրության մնացորդների հանրագումարը, գալիք ժամանակաշրջանի ծախսերի մնացորդը, ապրանքների առևտրային հավելագների մնացորդը, շրջանառության ծախսերի մնացորդը և առաքված այն արտադրանքի, ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների փաստացի կամ նորմատիվային (պլանային) ինքնարժեքը, որոնց տնօրինման, օգտագործման իրավունքի և պատահական կորստի ռիսկը գնորդին (պատվիրատուին) չի փոխանցվել:

 

IX. ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

54. Յոթերորդ բաժնի 50.1-50.19 տողերի 1-ին սյունակում ցույց է տրվում կազմակերպության ոչ հիմնական գործունեության արդյունք հանդիսացող արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թողարկման ծավալների (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի) վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ 2-րդ սյունակում` արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտադրության և իրացման վրա կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը, որում արտացոլվում են ինչպես արտադրական բնույթի, այնպես էլ իրացման (կոմերցիոն) բնույթի ծախսերը` ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի» (ՏԳՏՀԴ) - բաժինների: