Համարը 
N 142-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2005.04.20/10(187) Հոդ.121
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
29.03.2005
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005155


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 մարտի 2005 թ.

N 142-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 01.10.13 թիվ 230-Ն
)

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «լ» կետերը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը»՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 1-ի (կցվում է):

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված կարգի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 3. Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների,
օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը» հաստատելու մասին
թիվ 363-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է 2005 թվականի հունիսի 6-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. ապրիլի 1
Երևան


 Հավելված 1

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՎԱՐԿԱՐԺԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Սույն կարգի և վարկային տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակը արդյունավետ վերահսկողության և վերլուծության իրականացման համար արժանահավատ տեղեկատվության հավաքագրումն է:

(նախաբանը խմբ. 01.10.13 թիվ 230-Ն)


ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է վարկային տեղեկատվական համակարգի (այսուհետ` վարկային ռեգիստր) ստեղծման, վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ՝ վարկատու) մասնակցության կարգն ու պայմանները:

2. Վարկային ռեգիստրը սույն կարգով ստեղծված համակարգ է, որտեղ կուտակվում և պահպանվում է վարկառուների և նրանց տրամադրված վարկերի վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկատվությունը, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ Կենտրոնական բանկ)՝ վերահսկել վարկառու-վարկատու փոխհարաբերությունները, իրականացնել վերլուծություններ, ինչպես նաև օգտագործել այդ տեղեկատվությունը վարկանշում և Կենտրոնական բանկի այլ խնդիրներն իրականացնելու համար:

3. Սույն կարգի իմաստով՝ վարկ է համարվում վարկատուի նկատմամբ առաջացած այն պարտավորությունը, որն առաջացել է վարկի (այդ թվում՝ վարկային գծի), ֆինանսական վարձակալության (լիզինգի), ֆակտորինգի, երաշխավորության, ակրեդիտիվի պայմանագրերից, երաշխիքի կամ վարկային քարտի տրամադրումից, հաշվի վարկավորումից (օվերդրաֆտ), հետգնման պայմանով արժեթղթերի ձեռքբերումից, արժութային սվոփից, ինչպես նաև ցանկացած այլ գործարքից, որը դրամական պարտավորություն է առաջացնում վարկատուի նկատմամբ, որը, սակայն, կապված չէ պարտապանի կողմից վարկատուին ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու, աշխատանքներ կատարելու կամ վարկատուի կողմից պարտապանի թողարկած արժեթղթերը առանց հետգնման պայմանի ձեռք բերելու հետ:

4. Սույն կարգի իմաստով՝ ստացված և չմարված վարկ է համարվում այն վարկը, որի գծով վարկառուն չկատարված պարտավորություն ունի վարկատուի նկատմամբ:

5. Սույն կարգի իմաստով անարժանահավատ տվյալներ են համարվում Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունում արտացոլված և իրականությանը չհամապատասխանող տվյալները:

(գլուխը խմբ. 01.10.13 թիվ 230-Ն)

 

ԳԼՈՒԽ II. ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Վարկային ռեգիստրին տեղեկատվություն տրամադրվում է իրավաբանական անձանց (բացառությամբ՝ վարկատուների), ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ, որոնք վարկատուի հանդեպ ստանձնել են սույն կարգի 3-րդ կետում նշված պարտավորություններից որևէ մեկը:

5. Սույն կարգի իմաստով՝ վարկառու է համարվում այն անձը, որը վարկատուի հանդեպ ստանձնել է կամ կարող է ստանձնել սույն կարգի 3-րդ կետում նշված պարտավորություններից որևէ մեկը:

6. Վարկային ռեգիստրին տրամադրվում է վարկառուի կողմից տվյալ վարկատուի հանդեպ ստանձնած կամ արդեն իսկ կնքված պայմանագրով ստանձնելիք, սույն կարգի 3-րդ կետում նշված, երեք օրացուցային օրից ավելի ժամկետայնությամբ կամ մինչև երեք օրացուցային օր ժամկետայնությամբ, սակայն ժամանակին չմարված, 1.5 մլն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարը գերազանցող բոլոր տեսակի պարտավորությունների մասին տեղեկություններ, որոնք սահմանված են սույն կարգի թիվ 1 և թիվ 2 հավելվածներում: Մեկ վարկառուի՝ միևնույն վարկատուից ստացված կամ արդեն իսկ կնքված պայմանագրով ստացվելիք մի քանի վարկերի առկայության դեպքում վարկային ռեգիստրին տրամադրվում է տեղեկատվություն՝ դրանց ընդհանուր արժեքը 1.5 մլն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարը գերազանցելու դեպքում, առանձին-առանձին բոլոր վարկերի վերաբերյալ, ըստ սահմանված կարգի:

7. Վարկատուները պարտավոր են վարկային ռեգիստրին տրամադրել տեղեկատվություն բոլոր այն վարկերի վերաբերյալ, որոնք ունեն պայմանագրով նախատեսված ժամկետին չվճարված գումար կամ տոկոս և ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշներով դասակարգված են որպես հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի, անկախ վարկերի մեծություններից:

8. Վարկատուի կողմից վարկային ռեգիստրին տեղեկատվությունը տրամադրվում է վարկային պայմանագրի կնքման կամ վարկի օբյեկտիվ չափանիշներով դասակարգման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում (ներառյալ՝ դասակարգված վարկերի փոփոխությունը) վարկատուն պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները՝ դրանք կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային գծի, վարկային քարտի և օվերդրաֆտի դեպքում տվյալների փոփոխությունները ներկայացվում են յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը՝ նախորդ շաբաթվա կիրակի օրվա տվյալներով: Վարկային գծի, վարկային քարտի և օվերդրաֆտի վերջնական մարման դեպքում մարման վերաբերյալ տեղեկատվությունը վարկային ռեգիստրին տրամադրվում է մարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դասակարգված վարկային գծի, վարկային քարտի և օվերդրաֆտի փոփոխությունները վարկային ռեգիստրին տրամադրվում է դասակարգման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկի վերաբերյալ ժամկետանց օրերի քանակը լրացվում և թարմացվում է յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը (նույն օրվա դրությամբ) և վարկային ռեգիստր է ներկայացվում հաջորդ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի գծով ժամկետանց պարտավորությունների մարման դեպքում ժամկետանց օրերի քանակը զրոյացվում և վարկային ռեգիստր է ներկայացվում մարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային քարտի, վարկային գծի և օվերդրաֆտի դեպքում նշված տեղեկատվությունը վարկային ռեգիստրին տրամադրվում է մարման վերաբերյալ տեղեկատվության հետ միաժամանակ՝ սույն կարգով սահմանված ժամկետներում: Վարկի գծով ժամկետանց պարտավորությունների մասնակի մարման դեպքում ժամկետանց օրերի քանակը նվազեցվում և վարկային ռեգիստր է ներկայացվում մարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(8-րդ կետը լրաց. 24.05.11 թիվ 157-Ն)

9. Ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում վարկային ռեգիստրը տեղեկատվություն տրամադրող վարկատուին տեղեկացնում է անճշտության մասին` առանց «Նորք» տեղեկատվական կենտրոնից ստացված տվյալներ տրամադրելու: Վարկատուն պարտավոր է տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ճշգրտել կամ տեղեկատվության ճշտությունը հաստատել և նորից ներկայացնել վարկային ռեգիստր:

Սույն կարգի իմաստով ոչ ճիշտ տեղեկատվություն է համարվում վարկային ռեգիստր ներկայացվող տեղեկատվության սահմանված ֆորմատներին չհամապատասխանող կամ տվյալների հակասություն, անհամապատասխանություն պարունակող տեղեկատվությունը:

(9-րդ կետը լրաց. 24.05.11 թիվ 157-Ն)

10. Վարկատուները պարտավոր են ՍիԲիԷյնեթ ցանցում բացել համապատասխան անվանումներով փոստարկղեր և Կենտրոնական բանկին գրավոր հայտնել բացված փոստարկղի անվանումը: Անվանման փոփոխման դեպքում վարկատուն պարտավոր է փոփոխելուց 10 օր առաջ գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ նշելով նոր անվանումը:

11. Վարկատուները վարկային ռեգիստրին տեղեկատվություն են տրամադրում իրենց գրանցման և լիցենզավորման պահից:

(գլուխը լրաց. 24.05.11 թիվ 157-Ն, խմբ. 01.10.13 թիվ 230-Ն)

 

ԳԼՈՒԽ III. ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործողներն են Կենտրոնական բանկը, վարկատուները միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» համաձայն ակտիվների դասակարգման նպատակով և վարկառուները սույն կարգով սահմանված կարգով:

14. Վարկային ռեգիստրը վարկատուներին տրամադրում է պարբերական տեղեկատվություն՝ համաձայն Հավելված 4-ի՝ վարկատուի բոլոր վարկառուների մասին ամսվա վերջի դրությամբ, որը վարկատուներին է տրամադրվում մինչև հաջորդ ամսվա 6-րդ աշխատանքային օրը:

15. Այն դեպքերում, երբ վարկային ռեգիստրից ստացված տեղեկատվությունը պարունակում է անհամապատասխանություններ տեղեկատվությունը ստացած վարկատուի տվյալների հետ, վարկատուն տեղեկացնում է Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը՝ անհամապատասխանությունները ճշգրտելու և ճշգրտված տեղեկատվությունը տրամադրելու նպատակով:

16. Տեղեկատվության փոխանակումը կատարվում է տեղեկատվությունը տիրապետելու իրավունք ունեցող Կենտրոնական բանկի և վարկատուի աշխատակիցների կողմից:

17. Վարկային ռեգիստրից տեղեկատվություն տրամադրվում է միայն իրավաբանական անձ (բացառությամբ՝ վարկատուների) և ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր) հանդիսացող վարկառուների վերաբերյալ, որոնք ստանձնել են կամ կարող են ստանձնել վարկատուի հանդեպ սույն կարգի 3-րդ կետում նշված պարտավորություններից որևէ մեկը:

18. Վարկառուն իրավասու է վարկային ռեգիստրից ստանալ իր մասին վարկային ռեգիստրում գտնվող տեղեկատվությունը անվճար:

19. Վարկային ռեգիստրը վարկառուներին տեղեկատվություն է տրամադրում միայն տարին մեկ անգամ սույն կարգի Հավելված 3-ով սահմանված ձևով և վարկառուի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որն առկա է վարկային ռեգիստրում: Վարկային ռեգիստրից տեղեկատվության ստացման համար վարկառուն պարտավոր է առձեռն ներկայացնել գրավոր դիմում (Հավելված 6): Վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում դիմումը ստորագրվում և կնքվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից: Կցվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը): Վարկային ռեգիստրի կողմից սույն կետով նախատեսված դիմումը բավարարվում է դիմումը ստանալու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում:

20. Դիմողը տեղեկատվությունը ստանում է առձեռն: Տեղեկատվությունը ստանալու համար վարկառուն (կամ նրա լիազորված անձը) պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լիազորված անձ լինելու դեպքում՝ նաև լիազորագիր: Այն դեպքերում, երբ ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դիմումը ներկայացրած անձն իրավունք չունի պահանջել տվյալ տեղեկատվությունը, դիմումը մերժվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու Կենտրոնական բանկի ստորաբաժանման կողմից՝ պատասխան գրությամբ: Փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողը կարող է լրացնել կամ փոփոխել փաստաթղթերը և կրկին դիմել վարկային ռեգիստրին:

(գլուխը խմբ. 27.11.07 N 383-Ն, 01.10.13 թիվ 230-Ն)  

 

ԳԼՈՒԽ IV. ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Վարկատուները պարտավոր են վարկային ռեգիստր ներկայացնել ամբողջական և արժանահավատ տեղեկատվություն:

22. Տրամադրված տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության համար օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում տեղեկատվությունը տրամադրող վարկատուն:

23. Վարկային ռեգիստրից վարկառուի կարծիքով ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում վարկառուն կարող է գրավոր տեղեկացնել վարկային ռեգիստրին՝ մատնանշելով կասկած հարուցող տվյալները և պահանջել ճշգրտված տեղեկատվությունը: Վարկային ռեգիստրը, տվյալների արժանահավատությունը ստուգելուց և հարկ եղած դեպքում ճշգրտումներ իրականացնելուց հետո պատասխանում է վարկառուին՝ տրամադրելով ճշգրտված տեղեկատվությունը սույն կարգով սահմանված ժամկետներում:

24. Այն դեպքերում, երբ վարկառուին վարկ տրամադրած վարկատուն գտնվում է լուծարման փուլում, այդ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր մուտքագրված տվյալների թարմացումը կարող է կատարվել վարկառուի կողմից վարկային ռեգիստր ներկայացված տեղեկանքների հիման վրա: Վարկառուն տեղեկանքները ստանում է լուծարվող բանկի լուծարային կառավարչից:

25. Կենտրոնական բանկը պատասխանատվություն է կրում այն դեպքում, երբ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը չի համապատասխանում վարկատուի կողմից վարկային ռեգիստրին տրամադրած տեղեկատվությանը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(գլուխը խմբ., լրաց.  27.11.07 N 383-Ն, լրաց. 05.05.09 թիվ 116-Ն, խմբ. 01.10.13 թիվ 230-Ն)


ԳԼՈՒԽ V. ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(գլուխը հանվել է 01.10.13 թիվ 230-Ն)  

ԳԼՈՒԽ VI. ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(գլուխը հանվել է 01.10.13 թիվ 230-Ն)  


ԳԼՈՒԽ VII. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(գլուխը հանվել է 01.10.13 թիվ 230-Ն)  

 

Հավելված 1

 

Վարկային ռեգիստր ներկայացվող հիմնական տեղեկատվություն

 

StartDate

dd/mm/yyyy

EոdDate

dd/mm/yyyy

CreatedDateTime

dd/mm/yyyy հհ:mm:ss

 

Վար-կա-

ռուի ներքին իդեն-տիֆի-կաց-ման հա-մարը

Վար-կա-ռուի իրա-վա-կան կարգա-վի-ճակը

Վար-կառուի անունը/

անվա-նումը

Վար-կա-ռուի ազգա-նունը

Վար-կա-ռուի հայրա-նունը

Վար-կառուի (կազմա-կեր-պություն կամ անհատ ձեռնար-կատեր) ՀՎՀՀ

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ ան-հատ ձեռ-նար-կա-տեր) անձ-նագրի հա-մարը

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կատեր) անձ-նագրի տրման ամսա-թիվը

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կատեր) անձ-նագիրը ում կողմից է տրվել

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կատեր) ծննդյան ամսա-թիվը

Վար-կա-ռուի (ֆիզի-կա-կան անձ կամ ան-հատ ձեռ-նար-կա-տեր) անձի սեռը

Մար-զի կոդը

Վար-կառուի գտնվելու կամ բնա-կության վայրը

Վար-կառու կազմա-կեր-պության սեփակա-նության ձևը

Վար-կառուի ռեզիդեն-տությունը

Վարկա-տուի հետ կապվա-ծությունը

                               
                               
                               
                               
                               
                               

 

Վար-կառուի (կազմա-կեր-պության կամ անհատ ձեռնար-կատեր) գործու-նեության ոլորտը

Վար-կառուի (կազմա-կեր-պության կամ անհատ ձեռնար-կատեր) պետա-կան ռեգիս-տրում գրանց-ման կամ հաշվառ-ման համարը

Վար-կառուի (կազմա-կեր-պության կամ անհատ ձեռնար-կատեր) պետա-կան ռեգիս-տրում գրանց-ման կամ հաշվառ-ման ամսա-թիվը

Վար-կառու կազմա-կեր-պության գործա-դիր մարմնի ղեկա-վարը (անուն, ազգա-նուն)

Վար-կառու կազմա-կեր-պության գործադիր մարմնի ղեկա-վարի անձը հաս-տատող փաստա-թղթի համարը

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնա-րկատեր) անձը հաս-տատող հին փաստա-թղթի համարը

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կատեր) հան-րային ծառա-յություն-ների համա-րանիշը (սոցիա-լական քարտի համարը)

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կատեր) սոցիա-լական քարտ չունե-նալու/

հան-րային ծառա-յության համա-րանիշ չստա-նալու մասին տեղե-կանքի համարը

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ ան-հատ ձեռնար-կատեր) նույնա-կանաց-ման քարտի հա-մարը

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կատեր) նույնա-կանաց-ման քարտի տրման ամսա-թիվը

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կատեր) նույնա-կանաց-ման քարտը- ում կողմից է տրվել

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կատեր) անձը հաս-տատող այլ փաստա-թղթի համարը

Վար-կառուի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կատեր) ընտա-նիքի անդամ-ների քա-նակը

Վար-կառու ֆիզի-կական անձի զբաղ-վա-ծության կարգա-վիճակը

Այլ նշում-ներ վար-կա-ռուի վերա-բերյալ

                             
                             
                             
                             
                             
                             

Վարկառուի ներքին իդենտիֆիկացման համարը

Փոխկապակցված վարկառուի ներքին իդենտիֆիկացման համարը

Այլ նշումներ փոխկապակցված վարկառուի վերաբերյալ

     
     
     
     
     
     
     
     
     

Վար-կառու կազ-մակեր-պության ներքին իդեն-տիֆի-կաց-ման համարը

Մաս-նակցի ներքին իդեն-տիֆի-կաց-ման համարը

Մաս-նակցի իրա-վական կար-գավի-ճակը

Մաս-նակցի անունը/

անվա-նումը

Մաս-նակցի ազգա-նունը

Մաս-նակցի հայրա-նունը

Մաս-նակցի (կազ-մակեր-պություն կամ անհատ ձեռնար-կատեր) ՀՎՀՀ

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) անձ-նագրի հա-մարը

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) անձ-նագրի տրման ամսա-թիվը

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) անձ-նագիրը ում կողմից է տրվել

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) ծննդյան ամսա-թիվը

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) սեռը

Մարզի կոդը

Մաս-նակցի գտնվելու կամ բնա-կության վայրը

Մաս-նակից կազ-մակեր-պության սեփա-կա-նության ձևը

                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             

 

Մաս-նակցի ռեզիդեն-տությունը

Մաս-նակցի (կազ-մակեր-պություն կամ անհատ ձեռնար-կատեր) գործու-նեության ոլորտը

Մաս-նակցի (կազմա-կեր-պություն կամ անհատ ձեռնար-կատեր) պետա-կան ռեգիս-տրում գրանց-ման կամ հաշվառ-ման համարը

Մաս-նակցի (կազ-մակեր-պություն կամ անհատ ձեռ-նարկա-տեր) պետա-կան ռեգիս-տրում գրանց-ման կամ հաշվառ-ման ամսա-թիվը

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) անձը հաս-տատող հին փաստա-թղթի համարը

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) հան-րային ծառա-յություն-ների համա-րանիշը (սոցիա-լական քարտի համարը)

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կատեր) սոցիա-լական քարտ չունե-նալու/

հան-րային ծառա-յության համա-րանիշ չստա-նալու մասին տեղե-կանքի համարը

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) նույնա-կանաց-ման քարտի համարը

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) նույնա-կանաց-ման քարտի տրման ամսա-թիվը

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռնար-կա-տեր) նույնա-կանաց-ման քարտը ում կողմից է տրվել

Մաս-նակցի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) անձը հաս-տատող այլ փաստա-թղթի համարը

Մաս-նակից կազ-մակեր-պության գործա-դիր մարմնի ղեկա-վարը (անուն, ազգա-նուն)

Մաս-նակից կազ-մակեր-պության գոր-ծադիր մարմնի ղեկա-վարի անձը հաս-տատող փաս-տաթղթի համարը

Այլ նշում-ներ մաս-նակցի վերա-բերյալ

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

Վարկի ներքին իդեն-տիֆի-կաց-ման հա-մարը

Վար-կային ռեգիս-տրի կոդը

Վար-կառուի ներքին իդեն-տիֆի-կաց-ման հա-մարը

Տար-բերակի հեր-թական հա-մարը

Վար-կա-տուի կոդը

Մաս-նաճյու-ղի կոդը

Վար-կային պայ-մանա-գրի հա-մարը

Վար-կային պայ-մանա-գրի ամսա-թիվը

Վարկի տրա-մադր-ման ամսա-թիվը (փաս-տացի)

Վարկի վերջ-նական մար-ման ամսա-թիվը (ըստ պայմա-նագրի)

Վարկի փաս-տացի (մաս-նակի) մար-ման ամսա-թիվը

Վարկի փոփո-խության ամսա-թիվը

Վար-կի կար-գա-վի-ճակը

Վար-կի տե-սակը

Տրա-մադր-ման աղբ-յուրը

Վար-կային ռիսկի դասը

Վար-կի օգտա-գործ-ման ոլոր-տը

Վարկի օգտա-գործ-ման մարզը

Վարկի պայ-ման-ների վերա-նայում-ների թիվը

                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     

Մաս-հան-ման գու-մարը

Ժամ-կե-տանց օրերի քա-նակը

Վերա-նայ-ված օրերի քա-նակ

Վարկի վերա-բերյալ այլ նշում-ներ

Վարկի գծով հաշ-վարկ-ված տույ-ժերի և տու-գանք-ների առկա-յությունը

Վարկի վերջին դասա-կարգ-ման ամսա-թիվը

Վարկը ժամ-կե-տանց դառ-նալու ամսա-թիվը

Ար-ժույթի կոդը

Պայմա-նագրով նախա-տեսված վարկի գումարը (սահմա-նաչափը)

Պայ--մա-նագրով նախա-տեսված վարկի փոփոխ-ված գումար (սահ-մանա-չափ)

Վարկի տարե-կան տո-կոսա-դրույքը

Փաս-տացի տրա-մադր-ված գու-մարը

Փաս-տացի մար-ված գու-մարը

Փաս-տացի մայր գու-մարի մնա-ցորդը

Ժամ-կե-տանց մայր գու-մարի մնա-ցորդը

Ժամ-կե-տանց տո-կոսը

Տո-կոսա-դրույքի տե-սակը

Վարկի տոկոսի սու-բսիդա-վորում

                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   

Վարկի ներքին իդենտիֆիկացման համարը

Վարկային ռեգիստրի կոդը

Վարկի ապահովվածության տեսակը

Գրավի գնահատված արժեքը (ըստ գրավի պայմանագրի)

Գրավի առարկան

Գրավի վերաբերյալ այլ նշումներ

Գրավի արժույթի կոդը

             
             
             
             
             
             
             
             
             

Վարկի ներքին իդեն-տիֆի-կաց-ման հա-մարը

Վար-կային ռե-գիս-տրի կոդը

Երաշ-խա-վորի ներքին իդեն-տիֆի-կաց-ման հա-մարը

Երաշ-խավորի իրա-վական կար-գավի-ճակը

Երաշ-խա-վորի անունը/

անվա-նումը

Երաշ-խա-վորի ազգա-նունը

Երաշ-խա-վորի հայրա-նունը

Երաշ-խավորի (կազ-մակեր-պություն կամ անհատ ձեռ-նարկա-

տեր) ՀՎՀՀ

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նար-կատեր) անձ-նագրի հա-մարը

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) անձ-նագրի տրման ամսա-թիվը

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) անձ-նագիրը ում կողմից է տրվել

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) ծննդյան ամսա-թիվը

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) սեռը

Մարզի կոդը

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

 

Երաշ-խա-վորի գտն-վելու կամ բնա-կության վայրը

Երաշ-խավո-րության գումարը

Երաշ-խավոր կազ-մակեր-պության սեփա-կա-նության ձևը

Երաշ-

խա-

վորի ռեզի-

դեն-տությունը

Երաշ-խավորի (կազ-մակեր-պություն կամ անհատ ձեռնար-կատեր) գործու-նեության ոլորտը

Երաշ-խավորի (կազ-մակեր-պություն կամ անհատ ձեռ-նարկա-տեր) պետա-կան ռեգիս-տրում գրանց-ման կամ հաշվառ-ման համարը

Երաշ-խավորի (կազ-մակեր-պություն կամ անհատ ձեռ-նարկա-տեր) պե-տական ռեգիս-տրում գրանց-ման կամ հաշ-վառման ամսա-թիվը

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) անձը հաս-տատող հին փաստա-թղթի համարը

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) հան-րային ծառա-յություն-ների համա-րանիշը (սոցիա-լական քարտի համարը)

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) սոցիա-լական քարտ չունե-նալու/

հան-րային ծառա-յության համա-րանիշ չստա-նալու մասին տեղե-կանքի համարը

Երաշ-խավորի (ֆիզի-կա-կան անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) նույնա-կանաց-ման քարտի համարը

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) նույնա-կանաց-ման քարտի տրման ամսա-թիվը

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) նույնա-կանաց-ման քարտը ում կողմից է տրվել

Երաշ-խավորի (ֆիզի-կական անձ կամ անհատ ձեռ-նարկա-տեր) անձը հաս-տատող այլ փաստա-թղթի համարը

Երաշ-խավոր կազ-մակեր-պության գործադիր մարմնի ղեկա-վարը (անուն, ազգա-նուն)

Երաշ-խավոր կազ-մակեր-պության գործա-դիր մարմնի ղեկա-վարի անձը հաս-տատող փաստա-թղթի համարը

Այլ նշում-ներ երաշ-խավորի վերա-բերյալ

                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝

ՀԱՎԵԼՎԱԾ 1-Ի ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. StartDate-ը և EndDate-ը (EndDate-ը նաև ցույց է տալիս այն օրվա ամսաթիվը, որի դրությամբ վիճակը ներկայացնում են ֆայլում ներառված տվյալները) այն ժամանակահատվածի սկիզբն ու վերջն են, որի ընթացքում տեղի է ունեցել տվյալների փոփոխություն, CreatedDateTime-ը ցույց է տալիս այն ամսաթիվը և ժամանակը, երբ գեներացվել է ֆայլը:

2. Վարկառուի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է վարկատուի համակարգում վարկառուին տրված եզակի իդենտիֆիկացման համարը:

3. Վարկառուի իրավական կարգավիճակը - լրացվում է վարկառուի իրավական կարգավիճակը` իրավաբանական անձ, ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

4. Վարկառուի անունը/անվանումը - լրացվում է վարկառուի`

1) իրավաբանական անձ լինելու դեպքում՝ վարկառուի լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը: Վարկառուի կազմակերպաիրավական տեսակը լրացվում է կրճատ («Գամմա Սերվիս» ՍՊԸ և այլն).

2) ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` վարկառուի անունը:

5. Վարկառուի ազգանունը - լրացվում է միայն ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը:

6. Վարկառուի հայրանունը - լրացվում է միայն ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը:

7. Վարկառուի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) ՀՎՀՀ - լրացվում է վարկառուի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

8. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի համարը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի սերիան և համարը:

9. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի տրման ամսաթիվը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի տրման ամսաթիվը:

10. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագիրը ում կողմից է տրվել- լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագիրը տվող մարմնի կոդը:

11. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ծննդյան ամսաթիվը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ծննդյան ամսաթիվը:

12. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սեռը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սեռը` արական կամ իգական:

13. Մարզի կոդը - լրացվում է այն մարզի կոդը, որտեղ գտնվում, կամ բնակվում է վարկառուն:

14. Վարկառուի գտնվելու կամ բնակության վայրը - լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը (երկիրը, մարզը, բնակավայրը, փողոցը, շենքի և բնակարանի համարը):

15. Վարկառու կազմակերպության սեփականության ձևը - կախված իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 տոկոսից ավելի կամ մնացածի նկատմամբ գերակշռող մասնակցություն ունենալուց` լրացվում է տվյալ սեփականության ձևը, համապատասխանաբար՝ պետական, մասնավոր և օտարերկրյա: Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում լրացվում է՝ այլ:

16. Վարկառուի ռեզիդենտությունը - վարկառուի ռեզիդենտ լինելու դեպքում լրացվում է՝ ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ լինելու դեպքում՝ ոչ ռեզիդենտ: Ռեզիդենտությունը որոշվում է համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշների:

17. Վարկատուի հետ կապվածությունը - վարկատուի հետ կապվածության առկայության դեպքում լրացվում է՝ «կապված է», հակառակ դեպքում՝ «կապված չէ»: Կապվածությունը որոշվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածում սահմանված չափանիշների:

18. Վարկառուի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) գործունեության ոլորտը - լրացվում է վարկառուի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) գործունեության ոլորտը.

1) A. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն, այդ թվում`

ա. (01.1/3) բուսաբուծություն

բ. (01.4) անասնապահություն

գ. (02) անտառային տնտեսություն և փայտամթերումներ

դ. (03) ձկնորսություն և ձկնաբուծություն

2) B. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

ա. (07) մետաղական հանքաքարի արդյունահանում

բ. (08.1-12) շինանյութի արդյունահանում

3) C. Մշակող արդյունաբերություն

ա. (10) սննդի արդյունաբերություն

բ. (10.1) մսի մշակում և պահածոյացում

գ. (10.3 ) մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում

դ. (10.5) կաթնամթերքի արտադրություն

ե. (10.7) հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն

զ. (11) խմիչքների արդյունաբերություն

է. (12) ծխախոտի արդյունաբերություն

ը. (13+14) մանածագործական արտադրատեսակների և հագուստի արտադրություն

թ. (15) կաշվե արտադրատեսակների արտադրություն

ժ. (16+17) փայտանյութի, թղթի, փայտե և թղթե արտադրատեսակների արտադրություն (բացի կահույքից)

ժա. (18) պոլիգրաֆիական գործունեություն

ժբ. (20) քիմիական նյութերի արտադրություն

ժգ. (21) դեղագործական արտադրատեսակների արտադրություն

ժդ. (22) ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն

ժե. (23) ոչ մետաղական արտադրատեսակների արտադրություն

ժզ. (24) հիմնային մետաղների արտադրություն

ժէ. (25) մետաղե պատրաստի արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորումներից

ժը. (26+27) համակարգիչների, էլեկտրոնային, օպտիկական և էլեկտրական սարքավորումների արտադրություն

ժթ. (31) կահույքի արտադրություն

ի. (33) մեքենաների և սարքավորումների նորոգում և տեղակայում

4) D. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

ա. (35.1) էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, փոխանցում և բաշխում

5) E. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

6) F. Շինարարություն

ա. (41.2) բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն

բ. (42.1) ճանապարհների և երկաթուղիների շինարարություն

7) G. Առևտուր

ա. (45) ավտոմեքենաների, մոտոցիկլերի և դրանց պահեստամասերի առևտուր և նորոգում

բ. (46) մեծածախ առևտուր

գ. (47) մանրածախ առևտուր

8) H. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն

ա. (49.32) տաքսու ծառայություններ

բ. (49.4) ավտոճանապարհային բեռնափոխադրումներ և փոխադրման ծառայություններ

գ. (51) օդային տրանսպորտի գործունեություն

դ. (52.1) պահեստավորում և պահպանում

9) I. Կեցության և հանրային սննդի կազմակերպում

ա. (55.1) հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

բ. (56) հանրային սննդի կազմակերպում

10) J. Տեղեկատվություն և կապ

ա. (58) հրատարակչական գործ

բ. (60) հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում

գ. (61) հեռահաղորդակցություն

դ. (62) համակարգչային ծրագրավորում և հարակից գործունեություն

11) K. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն

ա. (65) ապահովագրական ընկերություններ

բ. (66) ներդրումային ընկերություններ

գ. (67) այլ ֆինանսական կազմակերպություններ

12) L. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն

ա. (68.1) սեփականություն հանդիսացող անշարժ գույքի առք և վաճառք

13) M. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն

ա. (69) իրավաբանական և հաշվապահական գործունեություն

բ. (71) ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն

գ. (72) գիտական հետազոտություններ և մշակումներ

դ. (73.1) գովազդային գործունեություն

14) P. Կրթություն

ա. (85.4) բարձրագույն կրթություն

բ. (85.5) այլ կրթական հաստատություններ

15) Q. Առողջապահություն

16) R. Մշակույթ, զվարճություն, հանգիստ

17) T. Տնտեսության այլ ճյուղեր

ա. (32.1) ոսկերչական արտադրատեսակների և զարդերի արտադրություն

բ. (79) զբոսաշրջություն

19. Վարկառուի (կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր) պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման համարը - լրացվում է վարկառու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման համարը:

20. Վարկառուի (կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր) պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման ամսաթիվը - լրացվում է վարկառու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման ամսաթիվը:

21. Վարկառու կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անուն, ազգանուն) - լրացվում է վարկառու կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը:

22. Վարկառու կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի համարը - լրացվում է վարկառու կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի համարը:

23. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող հին փաստաթղթի համարը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող հին փաստաթղթի համարը:

24. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը):

25. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սոցիալական քարտ չունենալու/հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սոցիալական քարտ չունենալու/հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) չունենալու դեպքում:

26. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի համարը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի համարը:

27. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի տրման ամսաթիվը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի տրման ամսաթիվը:

28. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտը ում կողմից է տրվել - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտը տվող մարմնի կոդը:

29. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող այլ փաստաթղթի համարը - լրացվում է վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող այլ փաստաթղթի համարը:

30. Վարկառուի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ընտանիքի անդամների քանակը -լրացվում է ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր վարկառուի ընտանիքի անդամների քանակը:

31. Վարկառու ֆիզիկական անձի զբաղվածության կարգավիճակը - լրացվում է՝

1) աշխատում է որպես վարձու աշխատող` հիմնական աշխատատեղի առկայությամբ,

2) աշխատում է սեփական բիզնեսում` գործունեության հիմնական տեսակի առկայությամբ,

3) չի աշխատում` աշխատունակ տարիքի է (աշխատունակության տարիք է համարվում անձի տասնվեցից մինչև վաթսուներեք տարեկան հասակը),

4) չի աշխատում` անաշխատունակ է,

5) այլ դեպքեր:

32. Այլ նշումներ վարկառուի վերաբերյալ - լրացվում է վարկառուի վերաբերյալ այլ էական տեղեկատվություն:

33. Վարկառուի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է փոխկապակցված անձ ունեցող վարկառուին տրված եզակի իդենտիֆիկացման համարը: Կապվածությունը որոշվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածում սահմանված չափանիշների:

34. Փոխկապակցված վարկառուի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է փոխկապակցված վարկառուին տրված եզակի իդենտիֆիկացման համարը:

35. Այլ նշումներ փոխկապակցված վարկառուի վերաբերյալ - լրացվում է փոխկապակցված վարկառուի վերաբերյալ այլ էական տեղեկատվություն:

36. Վարկառու կազմակերպության ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է այն վարկառու կազմակերպության եզակի իդենտիֆիկացման համարը, որի սեփականատերն է հանդիսանում մասնակիցը (սեփականատերը):

37. Մասնակցի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է մասնակցի (սեփականատիրոջ) եզակի իդենտիֆիկացման համարը: Լրացվում են վարկառուի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 20 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող կամ 3-5 ամենամեծ մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տվյալները:

38. Մասնակցի իրավական կարգավիճակը - լրացվում է մասնակցի իրավական կարգավիճակը` իրավաբանական անձ, ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

39. Մասնակցի անունը/անվանումը - լրացվում է`

1) իրավաբանական անձ լինելու դեպքում՝ մասնակցի լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը: Մասնակցի կազմակերպաիրավական տեսակը լրացվում է կրճատ, օրինակ՝ ԲԲԸ.

2) ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ մասնակցի անունը:

40. Մասնակցի ազգանունը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ազգանունը:

41. Մասնակցի հայրանունը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հայրանունը:

42. Մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) ՀՎՀՀ - լրացվում է մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

43. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի համարը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի սերիան և համարը:

44. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի տրման ամսաթիվը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի տրման ամսաթիվը:

45. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագիրն ում կողմից է տրվել - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագիրը տվող մարմնի կոդը:

46. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ծննդյան ամսաթիվը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ծննդյան ամսաթիվը:

47. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սեռը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սեռը` արական կամ իգական:

48. Մարզի կոդը - լրացվում է այն մարզի կոդը, որտեղ գտնվում, կամ բնակվում է մասնակիցը:

49. Մասնակցի գտնվելու կամ բնակության վայրը - լրացվում է մասնակից իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը (երկիրը, մարզը, բնակավայրը, փողոցը, շենքի և բնակարանի համարը):

50. Մասնակից կազմակերպության սեփականության ձևը - կախված մասնակից իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 տոկոսից ավելի կամ մնացածի նկատմամբ գերակշռող մասնակցություն ունենալուց` լրացվում է տվյալ սեփականության ձևը, համապատասխանաբար՝ պետական, մասնավոր և օտարերկրյա: Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում լրացվում է՝ այլ:

51. Մասնակցի ռեզիդենտությունը - մասնակցի ռեզիդենտ լինելու դեպքում լրացվում է՝ ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ լինելու դեպքում՝ ոչ ռեզիդենտ:

52. Մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) գործունեության ոլորտը - լրացվում է մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) գործունեության ոլորտը:

53. Մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման համարը - լրացվում է մասնակից կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման համարը:

54. Մասնակցի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման ամսաթիվը - լրացվում է մասնակից կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման ամսաթիվը:

55. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող հին փաստաթղթի համարը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող հին փաստաթղթի համարը:

56. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը):

57. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սոցիալական քարտ չունենալու/ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սոցիալական քարտ չունենալու/հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) չունենալու դեպքում:

58. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի համարը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի համարը:

59. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի տրման ամսաթիվը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի տրման ամսաթիվը:

60. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտը ում կողմից է տրվել - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտը տվող մարմնի կոդը:

61. Մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող այլ փաստաթղթի համարը - լրացվում է մասնակցի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող այլ փաստաթղթի համարը:

62. Մասնակից կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անուն, ազգանուն) - լրացվում է մասնակից կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը։

63. Մասնակից կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի համարը - լրացվում է մասնակից կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի համարը:

64. Այլ նշումներ մասնակցի վերաբերյալ - լրացվում է մասնակցի վերաբերյալ այլ էական տեղեկատվություն:

65. Վարկի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է տվյալ վարկի եզակի իդենտիֆիկացման համարը (վարկային պայմանագրի համարը, վարկային ռեգիստրի համարը, հաշվի համարը և այլն), որը չի կարող կրկնվել տվյալ վարկատուի (ներառյալ մասնաճյուղերը) մոտ տարբեր վարկերի համար: Ընդ որում, 2014 թվականի հունվարի 1-ից տրամադրվող վարկերի համար վարկի ներքին իդենտիֆիկացման համարը պետք է համընկնի վարկային ռեգիստրի կոդի հետ:

66. Վարկային ռեգիստրի կոդը - պարունակում է վարկատուի կոդը, վարկի մուտքագրման ամսաթիվը, վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում: Առաջին անգամ մուտքագրելուց կոդը շնորհվում է համակարգի կողմից, իսկ դրանից հետո յուրաքանչյուր փոփոխության դեպքում հաշվետվությունը ներկայացնելիս՝ լրացվում է արդեն ձևավորված կոդը:

67. Տարբերակի հերթական համարը - լրացվում է վարկի տարբերակի հերթական համարը ընթացիկ ամսաթվի սահմաններում:

68. Վարկատուի կոդը - լրացվում է վարկատուի կոդը:

69. Մասնաճյուղի կոդը - լրացվում է վարկատուի տարածքային ստորաբաժանման կոդը:

70. Վարկային պայմանագրի համարը - լրացվում է վարկի պայմանագրի համարը՝ ըստ վարկատուի կողմից ընդունված համարակալման:

71. Վարկային պայմանագրի ամսաթիվը - լրացվում է վարկի պայմանագրի կնքման ամսաթիվը:

72. Վարկի տրամադրման ամսաթիվը (փաստացի) - լրացվում է վարկի փաստացի տրամադրման ամսաթիվը (չափաբաժիններով տրամադրման դեպքում՝ վերջին չափաբաժինը տրամադրելու ամսաթիվը):

73. Վարկի վերջնական մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի) - լրացվում է վարկի մարման ամսաթիվն ըստ պայմանագրի: Մարման ժամկետի վերանայման դեպքում լրացվում է վերանայված ամսաթիվը: Վարկային քարտի, վարկային գծի կամ այլ դեպքերում, երբ մարման ամսաթիվ սահմանված չէ, ապա այս դաշտը չի լրացվում:

74. Վարկի փաստացի (մասնակի) մարման ամսաթիվը - լրացվում է փաստացի կատարված վերջին մարման ամսաթիվը: Այլ դեպքերում, երբ վարկառուի պարտավորությունը դադարում է վարկատուի նկատմամբ առանց փաստացի մարում իրականացնելու, լրացվում է պարտավորության դադարման ամսաթիվը:

75. Վարկի փոփոխության ամսաթիվը - լրացվում է վարկում փոփոխություն կատարելու ամսաթիվը:

76. Վարկի կարգավիճակը - եթե վարկը մարված է, կամ վարկառուի պարտավորությունը դադարած է վարկատուի նկատմամբ, լրացվում է՝ մարված, հակառակ դեպքում վարկը համարվում է գործող: «Վարկի կարգավիճակը» դաշտում լրացվում է «զիջված», եթե վարկատուի կողմից վարկառուի նկատմամբ պահանջի իրավունքը զիջվել է այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձին:

77. Վարկի տեսակը- լրացվում է վարկի տեսակը՝ վարկ, վարկային գիծ, լիզինգ, ֆակտորինգ, երաշխիք, օվերդրաֆտ, վարկային քարտ, ակրեդիտիվ, ռեպո, սվոփ կամ սույն կարգով սահմանված այլ պարտավորություն:

78. Տրամադրման աղբյուրը - միջազգային ծրագրերի միջոցների հաշվին տրամադրված լինելու դեպքում լրացվում է՝ միջազգային ծրագրով է, հակառակ դեպքում լրացվում է՝ միջազգային ծրագրով չէ:

79. Վարկային ռիսկի դասը - Վարկի վարկային ռիսկի դասը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»: Վարկը արտահաշվեկշռից դուրս գրելու դեպքում լրացվում է «չհաշվառվող»: Նշված կարգով չդասակարգվող վարկերի համար լրացվում է «չդասակարգվող»: Այն դեպքում, երբ տվյալ վարկի վերաբերյալ առկա է դատարանի վճիռ, ըստ որի՝ չի ճանաչվել վարկատուի նկատմամբ վարկառուի պարտավորությունը, լրացվում է «վիճահարույց»:

80. Վարկի օգտագործման ոլորտը - Վարկի օգտագործման ոլորտը որոշվում է ըստ վարկի գերակշռող մասի` տնտեսության որոշակի ճյուղում օգտագործելու հանգամանքի: Լրացվում է տնտեսության այն ճյուղը, որտեղ օգտագործվել է վարկի գերակշռող մասը:

Սույն կարգի իմաստով տնտեսության ճյուղերն են.

1) A. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն, այդ թվում`

ա. (01.1/3) բուսաբուծություն

բ. (01.4) անասնապահություն

գ. (02) անտառային տնտեսություն և փայտամթերումներ

դ. (03) ձկնորսություն և ձկնաբուծություն

2) B. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

ա. (07) մետաղական հանքաքարի արդյունահանում

բ. (08.1-12) շինանյութի արդյունահանում

3) C. Մշակող արդյունաբերություն

ա. (10) սննդի արդյունաբերություն

բ. (10.1) մսի մշակում և պահածոյացում

գ. (10.3 ) մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում

դ. (10.5) կաթնամթերքի արտադրություն

ե. (10.7) հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն

զ. (11) խմիչքների արդյունաբերություն

է. (12) ծխախոտի արդյունաբերություն

ը. (13+14) մանածագործական արտադրատեսակների և հագուստի արտադրություն

թ. (15) կաշվե արտադրատեսակների արտադրություն

ժ. (16+17) փայտանյութի, թղթի, փայտե և թղթե արտադրատեսակների արտադրություն (բացի կահույքից)

ժա. (18) պոլիգրաֆիական գործունեություն

ժբ. (20) քիմիական նյութերի արտադրություն

ժգ. (21) դեղագործական արտադրատեսակների արտադրություն

ժդ. (22) ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն

ժե. (23) ոչ մետաղական արտադրատեսակների արտադրություն

ժզ. (24) հիմնային մետաղների արտադրություն

ժէ. (25) մետաղե պատրաստի արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորումներից

ժը. (26+27) համակարգիչների, էլեկտրոնային, օպտիկական և էլեկտրական սարքավորումների արտադրություն

ժթ. (31) կահույքի արտադրություն

ի. (33) մեքենաների և սարքավորումների նորոգում և տեղակայում

4) D. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

ա. (35.1) էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, փոխանցում և բաշխում

5) E. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

6) F. Շինարարություն

ա. (41.2) բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն

բ. (42.1) ճանապարհների և երկաթուղիների շինարարություն

7) G. Առևտուր

ա. (45) ավտոմեքենաների, մոտոցիկլերի և դրանց պահեստամասերի առևտուր և նորոգում

բ. (46) մեծածախ առևտուր

գ. (47) մանրածախ առևտուր

8) H. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն

ա. (49.32) տաքսու ծառայություններ

բ. (49.4) ավտոճանապարհային բեռնափոխադրումներ և փոխադրման ծառայություններ

գ. (51) օդային տրանսպորտի գործունեություն

դ. (52.1) պահեստավորում և պահպանում

9) I. Կեցության և հանրային սննդի կազմակերպում

ա. (55.1) հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

բ. (56) հանրային սննդի կազմակերպում

10) J. Տեղեկատվություն և կապ

ա. (58) հրատարակչական գործ

բ. (60) հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում

գ. (61) հեռահաղորդակցություն

դ. (62) համակարգչային ծրագրավորում և հարակից գործունեություն

11) K. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն

ա. (65) ապահովագրական ընկերություններ

բ. (66) ներդրումային ընկերություններ

գ. (67) այլ ֆինանսական կազմակերպություններ

12) L. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն

ա. (68.1) սեփականություն հանդիսացող անշարժ գույքի առք և վաճառք

13) M. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն

ա. (69) իրավաբանական և հաշվապահական գործունեություն

բ. (71) ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն

գ. (72) գիտական հետազոտություններ և մշակումներ

դ. (73.1) գովազդային գործունեություն

14) P. Կրթություն

ա. (85.4) բարձրագույն կրթություն

բ. (85.5) այլ կրթական հաստատություններ

15) Q. Առողջապահություն

16) R. Մշակույթ, զվարճություն, հանգիստ

17) T. Տնտեսության այլ ճյուղեր

ա. (32.1) ոսկերչական արտադրատեսակների և զարդերի արտադրություն

բ. (79) զբոսաշրջություն

18) Հիպոթեքային վարկեր

ա. (101) անշարժ գույքի ձեռքբերման հիպոթեքային վարկեր

բ. (102) անշարժ գույքի վերանորոգման հիպոթեքային վարկեր

գ. (101.0) անշարժ գույքի շինարարության հիպոթեքային վարկեր

19) Սպառողական վարկեր

ա. (103) քարտային վարկեր (վարկային քարտեր, օվերդրաֆտներ, վարկային գծեր)

բ. (104) ավտովարկեր (ավտոմեքենաների ձեռքբերման վարկեր)

գ. (105) կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկեր

դ. (106) ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր

ե. (107) ավտոմեքենաների գրավադրմամբ վարկեր

զ. (108) անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր

է. (109) այլ սպառողական վարկեր:

81. Վարկի օգտագործման մարզը - վարկի օգտագործման վայր է այն մարզը, որտեղ օգտագործվում է վարկի գերակշիռ մասը: Լրացվում է մարզի անունը: Օտարերկրյա պետությունում օգտագործված լինելու դեպքում լրացվում է՝ արտերկիր: Վարկային քարտի դեպքում լրացվում է քարտի տրամադրման վայրը:

82. Վարկի պայմանների վերանայումների թիվը - համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»՝ վերանայված լինելու դեպքում լրացվում է վերանայումների քանակն արտահայտող թիվը (քանի անգամ է վերանայվել), հակառակ դեպքում լրացվում է՝ 0:

83. Մասհանման գումարը - լրացվում է վարկի գծով հատուկ պահուստին մասհանված գումարը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»:

84. Ժամկետանց օրերի քանակը - լրացվում է վարկի, դրա գծով տոկոսագումարների, մասնակի մարումների ժամկետանց օրերի քանակը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»: Այն դեպքերում, երբ «Վարկային ռիսկի դասը» դաշտում լրացված է «չհաշվառվող», «վիճահարույց» կամ «չդասակարգվող», ժամկետանց օրերի քանակը լրացվում է «0»: Եթե վարկը բավարարում է «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 2.11 և /կամ 3.13 կետերի պայմաններին, ժամկետանց օրերի քանակ դաշտը լրացվում է «0»:

85. Վերանայված օրերի քանակ - լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 2.9 կետի համաձայն վերանայված օրերի քանակը: Այն դեպքում, երբ վերանայված վարկը բավարարում է վերոնշյալ կարգի 2.10.2 կետին, վերանայված օրերի քանակ դաշտը լրացվում է «0»:

86. Վարկի վերաբերյալ այլ նշումներ - լրացվում է վարկի մարման աղբյուրը կամ պարտավորության դադարման պատճառը (գրավի իրացման հաշվին, զիջման կամ ներման հետևանքով և այլն) և այլ էական օժանդակ տեղեկատվություն վարկի վերաբերյալ: «Վարկի վերաբերյալ այլ նշումներ» դաշտում լրացվում են նաև այդ իրավաբանական կամ ֆիզիկական անձի տվյալները (իրավաբանական անձ լինելու դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը և լրիվ անվանումը, իսկ ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ անձնագրի համարը, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը), եթե վարկատուի կողմից վարկառուի նկատմամբ պահանջի իրավունքը զիջվել է այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձին:

87. Վարկի գծով հաշվարկված տույժերի և տուգանքների առկայությունը - լրացվում է վարկի գծով հաշվարկված տույժերի և տուգանքների առկայությունը:

88. Վարկի վերջին դասակարգման ամսաթիվը - լրացվում է ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» դասի փոփոխության ամսաթիվը:

89. Վարկը ժամկետանց դառնալու ամսաթիվը - լրացվում է այն ամսաթիվը, որ օրվանից ժամկետանց են դարձել մայր գումարը կամ տոկոսները: Եթե մայր գումարը և տոկոսները ժամկետանց են դարձել տարբեր ամսաթվերին, ապա նշվում է դրանցից առաջինը: Ժամկետանց պարտավորություն չունենալու դեպքում դաշտը չի լրացվում:

90. Արժույթի կոդը - լրացվում է այն արժույթի կոդը, որով տրամադրվել է վարկը:

91. Պայմանագրով նախատեսված վարկի գումարը (սահմանաչափը) - լրացվում է պայմանագրով նախատեսված վարկի հիմնական գումարն այն արժույթով, որով տրամադրվում է վարկը:

92. Պայմանագրով նախատեսված վարկի փոփոխված գումար (սահմանաչափ) - լրացվում է միայն վարկային քարտի, վարկային գծի և օվերդրաֆտի համար, եթե պայմանագրով նախատեսված է վարկի գումարի սահմանաչափի նվազում: Դաշտում լրացվում է վարկային քարտի, վարկային գծի և օվերդրաֆտի նոր (փոփոխված) սահմանաչափը:

93. Վարկի տարեկան տոկոսադրույքը - լրացվում է պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը (բարդ տոկոսի դեպքում հաշվարկվում է տարեկան գումարը տոկոսի գծով և հարաբերվում ընդհանուր գումարին՝ ստանալով միջին տոկոսադրույքը):

94. Փաստացի տրամադրված գումարը - լրացվում է փաստացի տրամադրված վարկի ամբողջ գումարը՝ համապատասխան արժույթով (կուտակային):

95. Փաստացի մարված գումարը - լրացվում է տվյալ ամսաթվի դրությամբ վարկի մարված ամբողջ գումարը (կուտակային):

96. Փաստացի մայր գումարի մնացորդը - լրացվում է վարկի մայր գումարի փաստացի մնացորդը:

97. Ժամկետանց մայր գումարի մնացորդը - լրացվում է վարկի պայմանագրով նախատեսված ժամկետին չմարված գումարը:

98. Ժամկետանց տոկոսը - լրացվում է վարկային պայմանագրով նախատեսված ժամկետին չմարված տոկոսը:

99. Տոկոսադրույքի տեսակը - լրացվում է վարկի տոկոսադրույքի տեսակը` լողացող կամ ֆիքսած:

100. Վարկի տոկոսի սուբսիդավորում - լրացվում է սուբսիդավորված է/ սուբսիդավորված չէ:

101. Վարկի ապահովվածության տեսակը - լրացվում է`

1) ապահովված է՝ գրավով

2) ապահովված է՝ վարկառուի ֆինանսական հոսքերով (հաշվարկային հաշվի և դրամարկղային միջոցների շրջանառությամբ)

3) ապահովված է՝ այլ

4) ապահովված է երաշխիք/երաշխավորությամբ

5) ապահովված չէ (բլանկային):

102. Գրավի գնահատված արժեքը (ըստ գրավի պայմանագրի) - լրացվում է ըստ գրավի պայմանագրի գրավի գնահատված ամբողջ արժեքը Հայաստանի Հանրապետության դրամով (արտարժույթով գնահատված լինելու դեպքում վերահաշվարկվում է պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով), եթե գրավը գնահատված չէ, լրացվում է՝ 0:

103. Գրավի առարկան - լրացվում է գրավի առարկայի տեսակը.

1) Բանկային ոսկի

2) Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ

3) Ոսկյա զարդեր և իրեր

4) Այլ թանկարժեք մետաղներ

5) Այլ թանկարժեք մետաղներից զարդեր և իրեր

6) Թանկարժեք քարեր

7) Հաշվարկային հաշիվ(ներ)

8) Ժամկետային ավանդներ

9) Այլ դրամական միջոցներ

10) Դեբիտորական պարտքեր

11) Բաժնետոմսեր

12) Պետական արժեթղթեր

13) Այլ արժեթղթեր

14) Հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ

15) Պատրաստի արտադրանք պահեստում/վաճառակետերում

16) Ապրանքներ պահեստում/վաճառակետերում

17) Կենցաղային ապրանքներ (էլեկտրատեխնիկա, կազմ. տեխնիկա, կահույք և այլն)

18) Այլ շրջանառու միջոցներ

19) Ավտոմեքենա

20) Մեքենաներ, սարքավորումներ, հոսքագծեր

21) Գյուղտեխնիկա՝ կոմբայններ, տրակտորներ և այլն

22) Շինարարական տեխնիկա՝ կռունկներ և այլն

23) Այլ շարժական գույք

24) Հող, հողատարածքներ

25) Բնակարան

26) Բնակելի առանձնատուն

27) Ոչ բնակելի տարածք

28) Այլ անշարժ գույք

29) Այլ հիմնական միջոցներ

30) Իրավունքի գրավ

31) Աշխատավարձ

32) Այլ գրավ։

104. Գրավի վերաբերյալ այլ նշումներ - լրացվում են գրավի մանրամասն նկարագիրը, պետական մարմնում գրանցված լինելու դեպքում՝ սեփականության վկայականի համարը (անշարժ գույքի դեպքում) և գրավի վկայականի համարը, ինչպես նաև այլ էական տեղեկություններ գրավի վերաբերյալ: Գրավի վկայականի տվյալները վարկային ռեգիստրին են տրամադրվում այն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

105. Գրավի արժույթի կոդը - լրացվում է այն արժույթի կոդը, որով ներկայացված է գրավի արժեքը:

106. Վարկի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է երաշխավորված վարկի եզակի իդենտիֆիկացման համարը:

107. Երաշխավորի ներքին իդենտիֆիկացման համարը - լրացվում է երաշխավորի եզակի իդենտիֆիկացման համարը:

108. Երաշխավորի իրավական կարգավիճակը - լրացվում է երաշխավորող անձի կարգավիճակը՝ իրավաբանական անձ, ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր: Եթե երաշխավորը Հայաստանի Հանրապետության պետական և/կամ գերատեսչական մարմին է, ապա երաշխավորության և երաշխավորողի վերաբերյալ ոչ մի տվյալ չի լրացվում:

109. Երաշխավորի անունը/անվանումը - լրացվում է`

1) իրավաբանական անձ լինելու դեպքում՝ երաշխավորի լրիվ անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը: Երաշխավորի կազմակերպական-իրավական տեսակը լրացվում է կրճատ, օրինակ՝ ԲԲԸ.

2) ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ երաշխավորի անունը:

110. Երաշխավորի ազգանունը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ազգանունը:

111. Երաշխավորի հայրանունը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հայրանունը:

112. Երաշխավորի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) ՀՎՀՀ - լրացվում է երաշխավորի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

113. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի համարը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի սերիան և համարը:

114. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի տրման ամսաթիվը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագրի տրման ամսաթիվը:

115. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագիրը ում կողմից է տրվել - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձնագիրը տվող մարմնի կոդը:

116. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ծննդյան ամսաթիվը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) ծննդյան ամսաթիվը:

117. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սեռը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սեռը` արական կամ իգական:

118. Մարզի կոդը - լրացվում է այն մարզի կոդը, որտեղ գտնվում կամ բնակվում է երաշխավորը:

119. Երաշխավորի գտնվելու կամ բնակության վայրը - լրացվում է երաշխավոր իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը (երկիրը, մարզը, բնակավայրը, փողոցը, շենքի և բնակարանի համարը):

120. Երաշխավորության գումարը - լրացվում է երաշխավորության գումարը Հայաստանի Հանրապետության դրամով: Եթե երաշխավորությունը տրամադրված է արտարժույթով, վերահաշվարկը կատարվում է երաշխավորության պայմանագրի կնքման օրվա՝ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

121. Երաշխավոր կազմակերպության սեփականության ձևը - կախված երաշխավոր իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 տոկոսից ավելի կամ մնացածի նկատմամբ գերակշռող մասնակցություն ունենալուց՝ լրացվում է տվյալ սեփականության ձևը, համապատասխանաբար՝ պետական, մասնավոր և օտարերկրյա: Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում լրացվում է՝ այլ:

122. Երաշխավորի ռեզիդենտությունը - երաշխավորի ռեզիդենտ լինելու դեպքում լրացվում է՝ ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ լինելու դեպքում՝ ոչ ռեզիդենտ:

123. Երաշխավորի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) գործունեության ոլորտը - լրացվում է երաշխավորի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) գործունեության ոլորտը:

124. Երաշխավորի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման համարը - լրացվում է երաշխավոր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման համարը:

125. Երաշխավորի (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման ամսաթիվը - լրացվում է երաշխավոր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման կամ հաշվառման ամսաթիվը:

126. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող հին փաստաթղթի համարը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող հին փաստաթղթի համարը:

127. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը):

128. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սոցիալական քարտ չունենալու/ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) սոցիալական քարտ չունենալու/հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) չունենալու դեպքում:

129. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի համարը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի համարը:

130. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի տրման ամսաթիվը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտի տրման ամսաթիվը:

131. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտը ում կողմից է տրվել - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) նույնականացման քարտը տվող մարմնի կոդը:

132. Երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող այլ փաստաթղթի համարը - լրացվում է երաշխավորի (ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անձը հաստատող այլ փաստաթղթի համարը:

133. Երաշխավոր կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անուն, ազգանուն) - լրացվում է երաշխավոր կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը:

134. Երաշխավոր կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի համարը - լրացվում է երաշխավոր կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի համարը:

135. Այլ նշումներ երաշխավորի վերաբերյալ- լրացվում է երաշխավորի վերաբերյալ այլ էական տեղեկատվություն:

(հավելվածը լրաց. 05.05.09 թիվ 116-Ն, խմբ. 24.05.11 թիվ 157-Ն, 01.10.13 թիվ 230-Ն)

Հավելված 2

(հավելվածը հանվել է 01.10.13 թիվ 230-Ն)  

Հավելված 3

 

Վարկային ռեգիստրի կողմից վարկառուներին տրամադրվող տեղեկատվություն

 

 

1

2

1

Վարկառուի անվանումը/անունը, ազգանունը

 

2

ՀՎՀՀ կամ անձը հաստատող փաստաթղթի համարը

 

3

Ֆիզիկական անձի հին անձնագրի տվյալները

 

4

Ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտի համարը)

 

5

Վարկառուի ռեզիդենտությունը

 

6

Վարկ տրամադրած վարկատուների քանակը

 

7

Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքը / ամսաթիվը

 

8

Նախորդ 3 ամսվա ընթացքում հաճախորդի վերաբերյալ կատարված հարցումների քանակը

 

Գոր-ծող

Հերթա-կան հա-մար

Բանկի անվա-նում

Վարկի տեսակը

Տարեկան տոկո-սա-դրույքը

Արժույթի կոդը

Պայ-մանա-գրային գումարը

Փաս-տացի տրա-մադրված գումարը

Մար-ված հիմնա-կան գու-մարը

Հիմնա-կան գումարի մնա-ցորդը

Ժամ-կետանց գումարը

Ժամկե-տանց տոկոսը

Ապահով-վածության տեսակը

Գրավի առար-կան

Գրավի գումարը

Վարկի տրա-մա-դրման ամսա-թիվը

Վարկի մար-ման ամսա-թիվը

(ըստ պայմա-նագրի)

Վարկի փաս-տացի մար-ման ամսա-թիվը

Առա-վելա-գույն ժամկե-տանց

օրերի քանակը

Վերա-նայում-ների քանակը

Վարկը տրա-մադրած վարկա-տուի կարգա-վիճակը

Վերջին փոփո-խության ամսա-թիվը

Տույժերի ու տուգանք-ների առկա-յությունը

Վերջին դասա-կարգ-ման ամսա-թիվը

   

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

1

                                           

 2

                                           

                                           
   

x

x

x

x

         

x

 

x

x

x

x

x

x

x

x

x

x

         

Մար-ված

   

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

1

                                           

2

                                            

                                           
   

x

x

x

x

         

x

 

x

x

x

x

x

x

x

x

x

x

                                               

Տրամադրված երաշխավորություններ

գործող

Հերթական համար

Երաշխավորության գումարը

Վարկի տրամադրման ամսաթիվը

Վարկի մարման ամսաթիվը

(ըստ պայմանագրի)

 

1

2

3

1

     

2

     

     
   

x

x

 

Վարկառուի հետ փոխկապակցված անձանց պարտավորությունները բանկային համակարգի նկատմամբ

1

Վարկերի քանակը

2

այդ թվում՝ ժամկետանց

3

Ընդհանուր գումարը

4

այդ թվում՝ ժամկետանց

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝

ՀԱՎԵԼՎԱԾ 3-Ի ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ելքային տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:

2. Այն կետերը, որոնք ներառված են մուտքային հաշվետվության ձևերում, լրացվում են ըստ մուտքային տվյալների լրացման կարգի:

3. Հավելված 3-ի 6-րդ տողում լրացվում է տվյալ վարկառուին վարկ տրամադրած և այդ վարկառուի կողմից որևէ վարկի դիմաց երաշխավորություն ստացած վարկատուների քանակը:

4. Հավելված 3-ի 7-րդ տողում լրացվում է հաշվետվության ձևավորման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը:

5. Հավելված 3-ի 10-րդ սյունակում լրացվում է վարկի ապահովվածության տեսակը:

6. Հավելված 3-ի 16-րդ սյունակում լրացվում է վերանայումների քանակը:

7. Հավելված 3-ի 17-րդ սյունակում լրացվում է վարկը տրամադրած վարկատուի կարգավիճակը՝ «լուծարված է», «գտնվում է լուծարման փուլում» կամ «գործող»:

8. Հավելված 3-ի 18-րդ սյունակում լրացվում է տվյալ վարկի գծով տվյալների վերջին փոփոխության ամսաթիվը:

9. Հավելված 3-ի 19-րդ սյունակում լրացվում է վարկի գծով հաշվարկված տույժերի և տուգանքների առկայությունը:

10. Հավելված 3-ի 20-րդ սյունակում լրացվում է վարկի վերջին դասակարգման ամսաթիվը:

11. Հավելված 3-ի «Տրամադրված երաշխավորություններ» աղյուսակը լրացվում է այն դեպքում, երբ վարկառուն որևէ վարկատուի տրամադրած երաշխավորություն ունի: Յուրաքանչյուր երաշխավորություն լրացվում է առանձին՝ մեկ տողով:

12. Հավելված 3-ի 2-րդ սյունակում լրացվում է այն վարկի տրամադրման ամսաթիվը, որի դիմաց տրվել է երաշխավորությունը:

13. Հավելված 3-ի 3-րդ սյունակում լրացվում է այն վարկի մարման ամսաթիվն ըստ պայմանագրի, որի դիմաց տրվել է երաշխավորությունը:

14. Հավելված 3-ի «Վարկառուի հետ փոխկապակցված անձանց պարտավորությունները բանկային համակարգի նկատմամբ» աղյուսակը լրացվում է ըստ վարկային ռեգիստրի տվյալների բազայում առկա փոխկապակցված անձանց կողմից ստացված և չմարված վարկերի վերաբերյալ հավելված 1-ի տվյալների:

15. Հավելված 3-ի 1-ին տողում լրացվում է փոխկապակցված անձանց կողմից ստացված և չմարված վարկերի քանակը:

16. Հավելված 3-ի 2-րդ տողում լրացվում է 1-ին տողում լրացված վարկերից ժամկետանց վարկերի քանակը:

17. Հավելված 3-ի 3-րդ տողում լրացվում է 1-ին տողում լրացված վարկերի գումարը:

18. Հավելված 3-ի 4-րդ տողում լրացվում է 2-րդ տողում լրացված վարկերի ժամկետանց գումարը:

(հավելվածը խմբ. 01.10.13 թիվ 230-Ն)

Հավելված 3.1

(հավելվածն ուժը կորցրել է 27.11.07 N 383-Ն)

Հավելված 4

Վարկային ռեգիստրի կողմից վարկատուներին տրամադրվող պարբերական տեղեկատվություն

Ամսաթիվ ---------------------/--------------------/

Վարկատուի կոդը ------------------------------/

 

Հաճախորդ

Վարկեր, որտեղ հաճախորդը վարկառու է

Վարկեր, որտեղ հաճախորդը երաշխավորող է

 

ՀՎՀՀ կամ անձը հաստատող փաստաթղթի համարը

Ֆիզի-կական անձի հին անձնագրի համարը

Ֆիզիկական անձի հանրային ծառայություն-ների համարանիշը (սոցիալական քարտի համար)

Անուն (անվա-նում)

Ազգանուն

Վար-կերի քանակ

Պայմա-նագրի գումար

Մարված գումար

Փաս-տացի մնա-ցորդ

Ժամկե-տանց գումար

Ժամկե-տանց տոկոս

Առավե-լագույն ժամկե-տանց օրերի քանակ

Երաշ-խավո-րություն-ների գումար

Վար-կերի քանակ

Պայմա-նագրի գումար

Մար-ված գու-մար

Փաս-տացի մնա-ցորդ

Ժամկե-տանց գումար

Ժամկե-տանց տոկոս

Առավե-լագույն ժամկե-տանց օրերի քանակ

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 12

13

14

15

16

17

18

19

20

1

                                       

2

                                       

3

                                       

4..

                                       

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ՀԱՎԵԼՎԱԾ 4-Ի ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

       Լրացվում է տվյալ վարկատուի բոլոր վարկառուների վերաբերյալ, որոնք չմարված պարտավորություններ ունեն տվյալ վարկատուին, և որոնց մասին վարկային ռեգիստրում առկա է տեղեկատվություն: Հավելվածը լրացվում է ըստ մուտքային հավելվածների տվյալների:

(հավելվածը փոփ. 27.11.07 N 383-Ն, խմբ. 01.10.13 թիվ 230-Ն)

Հավելված 5

(հավելվածը հանվել է 01.10.13 թիվ 230-Ն)

Հավելված 5.1

(հավելվածը հանվել է 01.10.13 թիվ 230-Ն)

Հավելված 6

Վարկային ռեգիստրից հաճախորդի մասին տեղեկատվություն ստանալու դիմում

(հաճախորդի կողմից)

 

1

Ամսաթիվը

 

2

Հայտի հերթական համարը

 

3

Պահանջվող տեղեկատվության տեսակը

 

4

ՀՎՀՀ կամ անձը հաստատող փաստաթղթի համարը

 

5

Ֆիզիկական անձի հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

 

6

Ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական համարը)

 

7

Հաճախորդի կարգավիճակը (ֆիզիկական անձ/իրավաբանական անձ)

 

8

Հաճախորդի անունը (իրավաբանական անձանց անվանումը)

 

9

Հաճախորդի ազգանունը

 

10

Հաճախորդի հայրանունը

 

11

Բնակության վայրը (իրավաբանական անձանց համար՝ գտնվելու վայրը)

 
 

 

 

 

Հաճախորդի (իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) ստորագրությունը

 

(հավելվածը խմբ. 01.10.13 թիվ 230-Ն)

 Հավելված 7

(հավելվածը հանվել է 01.10.13 թիվ 230-Ն)

Հավելված 8

(հավելվածը հանվել է 01.10.13 թիվ 230-Ն)

 

(կարգը խմբ., լրաց., փոփ.  27.11.07 N 383-Ն, լրաց. 05.05.09 թիվ 116-Ն, լրաց., խմբ. 24.05.11 թիվ 157-Ն, խմբ., փոփ. 01.10.13 թիվ 230-Ն)