Համարը 
N 809-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.07.29/38(704) Հոդ.896
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.07.2009
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.07.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2009 թվականի N 809-Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

2. Սահմանել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները` համաձայն հավելվածի:

3. Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնին`

1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջների կատարման գործընթացի համակարգումը և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում դրա մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

2) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը հաստատել կոնտակտային տվյալները, իսկ դրանց փոփոխությունների առկայության դեպքում` տեղեկատվություն տրամադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով համակարգող մարմնի ու շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին ներկայացնել պաշտոնական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի մասին` համաձայն Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 21

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 16-ի N 809-Ն որոշման

 

Լ Ի Ա Զ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ

 

Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) հարցերով ազգային համակարգող մարմնի`

1) հիմնական լիազորություններն են`

ա. Հայաստանի Հանրապետության կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերին կանոնների կատարման ընթացքի մասին տեղեկատվության հաղորդումը (ծանուցում, տեղեկատվության փոխանակում, խորհրդակցություն, այլ հաղորդումներ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցմամբ տեղեկատվության ճշտումը, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն տրվող տեղեկատվության հաղորդման համակարգումը, առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի բնորոշումը,

բ. հանրապետության քիմիական, ճառագայթային և կենսաբանական ազդակներին առնչվող լիազոր մարմիններին Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերի, այդ թվում` համընդհանուր լաբորատոր ցանցի մասին տեղեկատվության տրամադրումը և ստացումը,

գ. հանրապետության քիմիական, ճառագայթային և կենսաբանական ազդակներին առնչվող շահագրգիռ մարմինների հետ կանոնավոր փոխհամագործակցությունը` բնակչության առողջության պահպանման նպատակով երևույթների (դեպքերի), ռիսկերի, այդ թվում` համընդհանուր լաբորատոր ցանցի առնչությամբ վերլուծություն և գնահատում իրականացնելու համար ստացված տեղեկատվության ամփոփումը.

(1-ին կետը լրաց. 09.01.14 N 5-Ն)

2) լրացուցիչ լիազորություններն են`

ա. առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ բնակչության առողջության պահպանման նպատակով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների, երևույթների (դեպքերի) և ռիսկերի գնահատումը,

բ. հանրապետությունում սահմանային անցակետերի հետ կապված հարցերով շահագրգիռ մարմինների հետ փոխհամագործակցության մեխանիզմների հաստատումը` ներառյալ տեղեկատվության հաղորդումն ու ստացումը` կապված օդանավակայանների նշանակման, օդանավակայանների վկայագրման, ցամաքային տրանսպորտային անցակետերի նշանակման և այլ հարցերի հետ,

գ. բնակչության առողջության պահպանման նպատակով արտակարգ իրավիճակներ հանդիսացող երևույթների (դեպքերի) վերլուծության համակարգումը,

դ. բնակչության առողջության պահպանման համար ռիսկի գնահատման գործընթացի համակարգումը,

ե. արտակարգ իրավիճակների ժամանակ պատասխան միջոցառումների կազմակերպման և իրականացման պատասխանատու հանդիսացող շահագրգիռ մարմինների հետ համագործակցությունը,

զ. հանրապետությունում տարբեր շահագրգիռ մարմիններին և բնակչությանը խորհրդատվության տրամադրումը, այդ թվում` նաև հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելման նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների իրականացման վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրումը,

է. սանիտարահամաճարակային հսկողության և արձագանքման պատասխան միջոցառումների առկա ներուժի համընդհանուր լաբորատոր ցանցի և լաբորատոր համակարգի գնահատման գործընթացի ապահովումը, կարիքների առաջնակի և պարբերաբար որոշումը,

ը. բնակչության առողջության պահպանման բնագավառում արտակարգ իրավիճակների, այդ թվում` համաճարակների կանխարգելման կամ դրանց արձագանքման գործնական միջոցառումների ծրագրերին աջակցություն տրամադրելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի հետ համագործակցությունը,

թ. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Միջազգային առողջապահական կանոնների ներդրման և գործադրման գործընթացում գնահատման, պլանավորման և կարողությունների ձևավորման առաջընթացի մասին հաշվետվությունների պարբերաբար տրամադրումը,

ժ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ շարունակական տեղեկատվության մշակումը և Հայաստանի Հանրապետության բնակչության իրազեկումը,

ժա. հարևան երկրների, Անկախ պետությունների համագործակցության անդամ և Համաշխարհային առողջապահության կազմակերպության անդամ երկրների հետ տեղեկատվության փոխանակումը,

ժբ. տեղեկատվական խորհրդակցությունների, սեմինար-խորհրդակցությունների կազմակերպումն ու անցկացումը,

ժգ. կանոնների կատարման նպատակով կենսաբանական, քիմիական և ճառագայթային հսկողության համընդհանուր լաբորատոր ցանցի հարցերով գործունեության ստանդարտ ընթացակարգերի մշակման և գործադրման աշխատանքների համակարգումը համընդհանուր լաբորատոր ցանցի հարցով գործունեության ստանդարտ ընթացակարգերի մշակման և գործադրման աշխատանքների համակարգման դեպքում համաձայնեցնելով լաբորատոր փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ,

ժդ. բնակչության առողջության համար ներուժային ռիսկերի, երևույթների (դեպքերի) պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդած տեղեկատվության համաձայն սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման աշխատանքների համակարգումը,

ժե. բնակչության առողջության պահպանման բնագավառում արտակարգ իրավիճակների հակազդեցության գործողությունների պլանի մշակման և գործադրման աշխատանքների համակարգումը,

ժզ. կանոնների ներդրման գործողությունների ծրագրային միջոցառումների իրականացման ընթացքի համակարգումը և քննարկվող հարցերը Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը,

ժէ. տարածաշրջանային բազմակողմ (երկկողմ) համագործակցության նպատակով հանդիպումներին մասնակցության ապահովումը:

(2-րդ կետը լրաց. 09.01.14 N 5-Ն)

(հավելվածը լրաց. 09.01.14 N 5-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան