Համարը 
թիվ 33-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հոդ.347.21
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
13.11.2013
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.11.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2016

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60313491

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 նոյեմբերի 2013 թ.

թիվ 33-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.12.13 թիվ 37-Ն)

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 14-ի ««Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 46-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 40-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի

2013 թվականի նոյեմբերի 13-ի

թիվ 33-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
20  թ.

 

  

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող փետրվարի 10-ը

Ներկայացնում է_______________________________________________________________

(անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը)

Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը)                              (փոստային դասիչ)

 

Մարզը ____________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

 

___________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը

I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

 I__I__I__I__I__I__I__I__I

 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

1. Լրացվել է հարցաթերթ 2. Հարցաթերթ չլրացնելու պատճառը.
 

Տողի
համարը

 

Այո

110

® 3.

Ոչ

120

® 2.

 

Տողի
համարը

 

Չի հայտնաբերվել

210

□  ® Հարցման ավարտ

Չի գործում (ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը)

220

□  ®Հարցման ավարտ

Լուծարվել է

230

□  ® Հարցման ավարտ

3. Աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրությունը

Ցուցանիշի անվանումը

Տողի
համա-
րը

Ընդա-մենը

որից` կանայք

Աշխատողների թվաքանակը դեկտեմբերի 31-ի դրությամբ

Ընդա-մենը, մարդ

նրանցից

տարիքային կենսաթոշա-կառու

մինչև 16 տարեկան դեռահաս

հաշ-ման-դամ

Ա

Բ

1

2

3

4

5

6

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համա-տեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների), մարդ

310

           

որից` աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ

310.1

   

x

x

x

x

Աշխատողների (310.1 տողի) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցները, հազ. դրամ

320

   

x

x

x

x

Աշխատողների (310.1 տողի) փաստացի աշխատած
մարդ- ժամերի տարեկան քանակը, հազար

330

   

x

x

x

x

4. Լրացուցիչ տեղեկություններ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ընդա-
մենը

Ա

Բ

7

Համատեղությամբ աշխատողների (առանց ներքին համատեղությամբ աշխատողների) միջին տարեկան թվաքանակը, մարդ

410

 

Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների միջին տարեկան թվաքանակը, մարդ

420

 

Համատեղությամբ աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ.դրամ

430

 

Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ

440

 

Գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ

450

 

Չվճարվող կամ մասնակի վճարվող հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողների թվաքանակը հետազոտվող ժամանակաշրջանում, մարդ

460

 

որից` չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողներ

460.1

 

Հարկադիր պարապուրդի մարդ-օրերի քանակը հետազոտվող ժամանակաշրջանում (010 տողի աշխատողների)

470

 

 

 5. Նոյեմբեր ամիսն ամբողջությամբ աշխատած աշխատողների թվաքանակի բաշխումն ըստ հաշվարկված աշխատավարձի չափի

Ցուցանիշի անվանումը

Տողի
հա-մարը

Ընդամենը

սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր

սահմանված նվազագույն աշխատավարձի չափ

սահմանված նվազագույն աշխատավարձից ավելի

Աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները,
հազ. դրամ

2 անգամ

2 - 3 անգամ

3 - 4 անգամ

4 - 6 անգամ

6- 10 անգամ

10 - 15 անգամ

15 - 20 անգամ

20 - 25 անգամ

25 - 30 անգամ

30 անգամ և ավելի

Ա

Բ

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների թվաքանակը, մարդ

510

                           

որից` ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողների և մասնակի վճարվող պարապուրդում գտնվողների թվաքանակը, մարդ

510.1

                           

6. Աշխատողների և աշխատատեղերի շարժը

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

մարդ

Ա

Բ

22

Աշխատողների թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների) հունվարի 1-ի դրությամբ

610

 

Ընդունվել են աշխատողներ հետազոտվող ժամանակաշրջանում

620

 

 որից` նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղերում

620.1

 

Ազատվել են աշխատողներ հաշվետու տարում (630.1 + 630.2+ 630.3)

630

 

 այդ թվում՝ գործատուի նախաձեռնությամբ, որից.

630.1

 

աշխատողների թվաքանակի կրճատման հետ կապված

630.1.1

 

աշխատողի նախաձեռնությամբ (սեփական կամքով)

630.2

 

այլ պատճառներով

630.3

 

Աշխատողների թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների) դեկտեմբերի 31-ի դրությամբ (610 + 620 - 630)

640

 

Պահանջվող աշխատողների թվաքանակը դեկտեմբերի 31-ի դրությամբ

650

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

   


«__» ______20__թ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 Աշխատանքի վիճակագրության բաժին 58-78-29, e-mail: info@armstat.am

 

 

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2013 թվականի նոյեմբերի 13-ի

թիվ 33-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ»

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ (ՏԱՐԵԿԱՆ) ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ (ՏԱՐԵԿԱՆ) (այսուհետ` հարցաթերթ) լրացման կարգը:

2. Հետազոտության հարցաթերթը լրացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները` հարցազրուցավարի օգնությամբ, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ, որի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրիչ չափանիշներով:

5. Հետազոտվող յուրաքանչյուր կազմակերպության համար հասցեամասը և բաժին 1-2-ը լրացվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալությունների տարածքային բաժինների աշխատակիցների կողմից, իսկ բաժին 3-6-ը` հետազոտվող կազմակերպության հաշվապահի կողմից:

 

III. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Աշխատողների թվաքանակում ներառվում են աշխատանքային պայմանագրի հիման վրա հիմնական, սեզոնային, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով) աշխատանք կատարող վարձու աշխատողները:

7. Տող 310-ը որոշվում է՝ հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների թվաքանակների (ամսվա վերջի դրությամբ) հանրագումարը 12 -ի բաժանելով:

8. Տող 310.1-ը հաշվարկելու համար աշխատողների թվաքանակից (տող 310) անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ խմբերը.

1) հղիության և ծննդաբերության, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողներ,

2) առանց աշխատանքից կտրվելու ուսումնական հաստատություններում քննություններ, ստուգարքներ, լաբորատոր, դիպլոմային աշխատանքներ կատարելու, հանձնելու համար առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվող սովորող (նաև` հեռակա ուսուցմամբ) աշխատողներ,

3) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողներ,

4) ժամկետային պարտադիր զինծառայության զորակոչված աշխատողներ:

9. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը կատարվում է նույն կարգով, ինչպես աշխատողների թվաքանակինը (տե’ս սույն որոշման 7-րդ կետը):

10. Տող 320-ի մեջ ներառվում են` 1) վարձատրությունն աշխատած ժամանակահատվածի համար, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց պարգևատրումները, հավելավճարները, լրավճարները, հատուցման վճարները, 2) վարձատրությունը չաշխատած ժամանակահատվածի համար, 3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարները, 4) սննդի, բնակարանի, վառելիքի համար տրվող և այլ հարակից վճարները` հաշվարկած դրամական կամ բնաիրային արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրից և փաստացի վճարման ժամկետից):

11. Հարցաթերթը լրացնելիս ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում վճարման համար հաշվարկած գումարները՝ համախառն տեսքով, այսինքն` օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց եկամտահարկը և այլ պարտադիր վճարումները հանելու` համաձայն վճարման փաստաթղթերի, որոնցով վարձու աշխատողների համար իրականացվել է աշխատավարձի հաշվարկ:

12. Բնաիրային (ապրանքների, ծառայությունների տեսքով) ձևով վճարումները հաշվարկվում են.

1) սեփական արտադրության ապրանքներ արտադրելու դեպքում` տվյալ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` վարձատրությանը նախորդող ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` ապրանքների ինքնարժեքը,

2) ոչ սեփական արտադրության ապրանքներ արտադրելու դեպքում` այդ ապրանքների ձեռք բերման գները:

13. Տող 330-ը հաշվետու տարվա ամիսների մարդ-ժամերի հանրագումարն է: Ամսվա ընթացքում փաստացի աշխատած մարդ-ժամերը (ՄԺ) հաշվարկվում են. Թ x ՓՕ x ՓԺ, որտեղ Թ-ն աշխատողների թվաքանակն է հաշվետու ամսում, ՓՕ-ն` փաստացի աշխատած օրերի քանակը հաշվետու ամսում, ՓԺ -ն` փաստացի աշխատած ժամերի քանակն օրվա ընթացքում:

 

IV. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

14. Տող 410-ը հաշվարկվում է աշխատած ժամերի համամասնությամբ (օրինակ, եթե աշխատողն աշխատել է օրական 4 ժամ, ապա յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար հաշվառվում է 0,5 մարդ): Միջին տարեկան թվաքանակի հաշվարկը տե’ս սույն որոշման 8-րդ կետը:

15. Տող 420-ի հաշվարկը տե’ս սույն որոշման 8-րդ կետը:

16. Տող 430- ի հաշվարկը տե’ս սույն որոշման 10-12 կետերը:

17. Տող 440- Կապալային կամ այլ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող ֆիզիկական անձանց վարձատրության չափը որոշվում է, ելնելով այդ աշխատանքների (ծառայությունների) նախահաշիվներից` համաձայն կնքված պայմանագրերի և վճարման փաստաթղթերի:

18. Տող 450-ի հաշվարկը տե’ս սույն որոշման 9-րդ կետը:

19. Տող 470-ը հաշվարկվում է` տող 460-ի աշխատողների թվաքանակը բազմապատկած հաշվետու տարում հարկադիր պարապուրդի օրերի թվով:

 

V. ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄԻՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՐԿԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ

 

20. Տող 510 սյուն 8-20-ում լրացվող աշխատողների թվաքանակում չեն ներառվում աշխատողների հետևյալ խմբերը.

1) նոյեմբերի 1-ից հետո աշխատանքի ընդունվածները և աշխատանքից ազատվածները,

2) ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողները, հղիության, հետծննդյան արձակուրդում գտնվողները, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված նպատակային արձակուրդում գտնվողները,

3) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները,

4) արտադրական առաջադրանք չկատարող տնաշխատները,

5) չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողները, գործալքումներ թույլ տվածները և այլ պատճառներով աշխատանքի չներկայացածները,

6) այլ կազմակերպություններից համատեղությամբ աշխատողները, կապալային կամ այլ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողները:

21. Տող 510 սյուն 8-20-ը լրացնել` ելնելով հետազոտվող ժամանակաշրջանում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

22. Տող 510 սյուն 21-ում լրացվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների մեջ չեն ներառվում միանվագ տրված պարգևատրումները, աշխատողներին տրված հուշանվերների արժեքը և միանգամյա բնույթ ունեցող այլ պարգևատրումները և խրախուսանքները:

 

VI. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԸ

 

23. Տող 620-ը հետազոտվող ժամանակաշրջանում աշխատանքի ընդունվածների թվաքանակն է:

24. Տող 620.1-ը աշխատողների այն թվաքանակն է, ովքեր հետազոտվող ժամանակաշրջանում ընդունվել կամ կարող են ընդունվել աշխատանքի՝ նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղում (արտադրության ընդլայնման և վերակազմավորման, հերթափոխային աշխատանքների ավելացման և այլն):

25. Տող 630-ը հետազոտվող ժամանակաշրջանում աշխատանքից ազատվածների թվաքանակն է (աշխատանքային պայմանագրի լուծում գործատուի կամ աշխատողի նախաձեռնությամբ, երկկողմանի համաձայնություն, զինվորական ծառայություն, այլ աշխատանքի փոխադրում, աշխատողի մահ և այլն):

26. Տող 650-ը գործատուի կողմից պահանջվող աշխատողների թվաքանակն է:

27. Կցվում է պետական վիճակագրական հետազոտության հարցաթերթի օրինակելի ձևը: