Համարը 
N 12
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Քաղվածք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.03.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

27 մարտի 2014 թվականի N 12

 

11. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 461-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝

1. Հավանություն տալ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2014 թվականի մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝

1) ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» Պետական Կորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» փակ բաժնետիրական ընկերության միջև «Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորության հիմնավորման» մասին պայմանագրի ստորագրումը՝ միջկառավարական համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում.

2) ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում իրականացնել այդ աշխատանքների կատարման մասնագիտական ռիսկերի գնահատման աուդիտ.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված աուդիտի դրական եզրակացությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» Պետական Կորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» փակ բաժնետիրական ընկերության միջև «Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման նախապատրաստման» մասին պայմանագրի ստորագրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014թ.

մարտի 27-ի նիստի N 12

արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ