ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2012 թվականի N 271-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղի կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ու «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի՝ «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 9,16 հեկտար հողամասի օտարման վերաբերյալ առաջարկությանը` հետևյալ պայմանով, որ հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ընկած հատվածում 2,9 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 2,3 կմ ուղետարների (ըստ սխեմայի)` համաձայն N 1 հավելվածի, կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։
(1-ին կետը փոփ. 19.09.13 N 1025-Ա)
2. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարակից գտնվող 9,16 հեկտար հողամասի գնման գինը, ըստ էության, փոխանակել կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2,9 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 2,3 կմ ուղետարների կառուցման հետ` ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, նախագծի փորձաքննության ծառայությունների և կապիտալ շինարարության աշխատանքների արժեքների վճարումը: Ծրագրի իրականացման շրջանակում կազմակերպության հետ կնքվում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 9,16 հեկտար հողամասի առուվաճառքի և գրավի և ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագրերը՝ համաձայն N 2 հավելվածով նախատեսված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով: Կապիտալ շինարարության օբյեկտի նախագծանախահաշվային, նախագծի փորձաքննության և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում է կազմակերպությունը, որին պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված` 9,16 հեկտար հողամասի գինը կազմակերպության կողմից համայնքային բյուջե մուտքագրվելուց անմիջապես հետո` համաձայն N 2 հավելվածով նախատեսված հիմնական պայմանների:
(2-րդ կետը փոփ. 19.09.13 N 1025-Ա)
3. (կետն ուժը կորցրել է 19.09.13 N 1025-Ա)
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. մարտի 15 Երևան | 
 | 
Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԻՋԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 271-Ա որոշման | 
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գործարք 1. Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող հատվածում 9,16 հեկտար հողամասի առուվաճառք և գրավ
| Վաճառողը | Երևանի համայնք | 
| Գնորդը | «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` կազմակերպություն) | 
| Առարկան | հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագրի կնքում | 
| Պայմանագրի գինը | I ո I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասի շուկայական արժեքին | 
| Պայմանագրի կնքման և գնի վճարման ժամկետը | Հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով՝  | 
| Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը | Հողատարածքի առուվաճառքի պայմանագրի գնի վճարումից հետո 30 օրվա ընթացքում | 
| Պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ծախսերը | կազմակերպության հաշվին | 
| Հատուկ պայման | Երևանի համայնքը պարտավորվում է հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագրի կնքումից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնել կառուցման նախագիծը և տրամադրել շինթույլտվությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարման, ջրմուղ-կոյուղու, գազամատակարարման տեխնիկական պայմանները | 
| Բյուջետային պլանավորումը | 2013 թվականին Երևանի համայնքի բյուջեում կապիտալի գործառույթներից մուտքեր | 
| Կողմերի պատասխանատվությունը | Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար | 
Գործարք 2. Ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագիր
| Պատվիրատուն | Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ | 
| Գլխավոր կապալառուն | կազմակերպություն | 
| Առարկան | Մայրուղու կառուցման շինարարական աշխատանքներ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, նախագծի փորձաքննություն, հեղինակային հսկողություն, որակի տեխնիկական հսկողություն | 
| Պայմանագրի ավարտման ժամկետը | 2014 թվականի մայիսի 31-ը | 
| Գինը | Հաստատուն I ո1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների կազմակերպության կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող գնի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող գնի հանրագումարի, որը հավասար է հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագրի գնին` I ո I-ին: Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված՝ այդ գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի գինն ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների հանրագումարին: | 
| Գնի վճարման ժամկետը | Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով՝ | 
| Օբյեկտի սեփականության իրավունքը | Երևանի համայնքի սեփականություն | 
| Իրականացման փուլը | շինարարություն` կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա | 
| Թույլտվություններ | 1. պատվիրատուի համար` 2. գլխավոր կապալառուի համար` | 
| Բյուջետային պլանավորումը | 2013 թվականին Երևանի համայնքի բյուջեում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում | 
| Կողմերի պատասխանատվությունը | Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար | 
(հավելվածը խմբ. 19.09.13 N 1025-Ա, փոփ. 10.04.14 N 374-Ա)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                