040.0299.01.04.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2002 թվականի N 299
քաղ. Երևան
ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) այն ապրանքների ցանկը, որոնց արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ` համաձայն N 2 հավելվածի.
գ) այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների ցանկը, որոնց արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 28.06.07 N 753-Ն)
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.
բ) հարկ վճարողները 2002 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված հաշվետվությունները ներկայացնում են մինչև 2002 թվականի ապրիլի 20-ը ներառյալ.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 30.12.10 N 1761-Ն)
(2-րդ կետը փոփ. 28.06.07 N 753-Ն, լրաց. 27.08.09 N 979-Ն, փոփ. 20.05.10 N 595-Ն, 30.12.10 N 1761-Ն, 06.02.14 N 121-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան սույն որոշմամբ հաստատված ցանկերում նշված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների կողմից նշված ապրանքների արտադրության ու շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:
(1-ին կետը փոփ., լրաց. 28.06.07 N 753-Ն)
2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ հաստատված ցանկերում նշված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների վրա:
(2-րդ կետը փոփ., լրաց. 28.06.07 N 753-Ն)
3. Սույն կարգի իմաստով օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանք արտադրող և ներմուծող-իրացնող են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) հարկ վճարողները, որոնք արտադրում կամ ներմուծում-իրացնում են սույն որոշմամբ հաստատված ցանկերում ընդգրկված ապրանքները:
(3-րդ կետը լրաց., փոփ. 28.06.07 N 753-Ն)
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված ցանկերում ընդգրկված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին (հաշվետվության ձևը կցվում է):
(4-րդ կետը փոփ. 28.06.07 N 753-Ն)
5. Հարկ վճարողները սույն կարգին կից ձևով հաշվետվություն ներկայացնելիս յուրաքանչյուր սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով նախատեսված արտադրատեսակի (օգտակար հանածոյի) և ապրանքատեսակի համար լրացնում են առանձին տող:
(5-րդ կետը փոփ. 06.02.14 N 121-Ն)
6. Հարկ վճարողները հաշվետվությունները ներկայացնելուց հետո` օրենքով սահմանված կարգով կարող են ներկայացնել ճշտված հաշվետվություններ:
(6-րդ կետը խմբ. 06.02.14 N 121-Ն)
7. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը կամ եռամսյակը:
Ձև
Ապրանքների, արտադրանքի (օգտակար հանածոյի) արտադրության ԵՎ շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ |
Փաստաթղթի հերթական համարը N _____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
Հաշվետվություն (20__թ.______________ ամիսը կամ ________եռամսյակը) [1] |
|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
[2] |
|
|
|
|
|
|
|
|
Կազմակերպության անվանումը |
[3] |
|
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
[4] |
|
Գտնվելու (բնակության) վայրը |
[5] |
|
Հեռախոսահամարը |
[6] |
|
[1] տողում նշվում է հաշվետու տարվա հաշվետու ժամանակաշրջանը (ամիսը կամ եռամսյակը)` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման NN 2 և 3 հավելվածների, ճշտման դեպքում աջ սյունակում կատարվում է «X» նշագրումը.
[2] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
[3] տողում նշվում է կազմակերպության լրիվ անվանումը.
[4] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը.
[5] և [6] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը.
Արտադրա-տեսակի կամ ապրան-քատե-սակի անվա-նումը |
Արտա-դրա-տեսակի ԱԴԳՏ-ի ծածկա-գիրը կամ |
Ապրան-քատեսա-կի ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Չափի միա- վորը |
Մնացորդը` հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին |
Արտա-դրված քանակը |
Ներմուծ-ված քանակը |
Իրաց- ված քանակը |
Կորուստ-ները |
Օգտա-գործված է սեփա- կան արտա-դրու-թյունում |
Մնացորդը` հաշվետու ժամանա-կաշրջանի վերջում |
Իրացման շրջանա-ռությունը (ներառ-յալ ան- ուղղակի հարկերը) |
Միավորի միջին գինը (ներառ-յալ ան- ուղղակի հարկերը) |
[7] |
[8] |
[9] |
[10] |
[11] |
[12] |
[13] |
[14] |
[15] |
[16] |
[17] |
[18] |
[19] |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման NN 2 և 3 հավելվածներով սահմանված արտադրատեսակների (այդ թվում` օգտակար հանածոների) արտադրության (այդ թվում` արդյունահանման) մասով հաշվետվությունը լրացվում է` ըստ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի (ԱԴԳՏ), իսկ ներմուծված ապրանքատեսակների մասով` ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ).
[7] սյունակում լրացվում են համապատասխանաբար արտադրված արտադրատեսակների (արդյունահանված օգտակար հանածոների) և ներմուծված ապրանքատեսակների անվանումները.
[8] սյունակում արտադրատեսակի (օգտակար հանածոյի) համար լրացվում է ԱԴԳՏ-ի ծածկագիրը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման NN 2 և 3 հավելվածների.
[9] սյունակում ապրանքատեսակի համար լրացվում է ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման NN 2 և 3 հավելվածների.
[10] սյունակում լրացվում են համապատասխան չափի միավորները` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման NN 2 և 3 հավելվածների.
[11] սյունակում լրացվում է արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբին` համապատասխան չափի միավորով.
[12] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում արտադրված (արդյունահանված) արտադրատեսակի (օգտակար հանածոյի) քանակը` համապատասխան չափի միավորով.
[13] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ներմուծված ապրանքատեսակի քանակը` համապատասխան չափի միավորով.
[14] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրատեսակի (օգտակար հանածոյի) քանակը` համապատասխան չափի միավորով կամ իրացված ապրանքատեսակի քանակը` համապատասխան չափի միավորով.
[15] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում տեղի ունեցած պատահական, բնական կամ այլ փաստացի կորուստների լրիվ քանակները` (անկախ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ կորուստների համար սահմանված չափերը գերազանցելու հանգամանքից) համապատասխան չափի միավորով.
[16] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում սեփական արտադրությունում օգտագործված (այդ թվում` նաև անհատույց տրամադրված) արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի քանակը` համապատասխան չափի միավորով.
[17] սյունակում լրացվում է արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջում` համապատասխան չափի միավորով.
[18] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի իրացման շրջանառությունը` դրամներով (ներառյալ անուղղակի հարկերը).
[19] սյունակում լրացվում է համապատասխան արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի միջին գինը` դրամներով (ներառյալ անուղղակի հարկերը): Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման NN 2 և 3 հավելվածներով սահմանված յուրաքանչյուր ծածկագրին դասվող մեկից ավելի ենթակարգերի կամ ենթադասերի արտադրատեսակների (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակների համար առանձին հաշվարկված միջին գները միջինացվում են NN 2 և 3 հավելվածներով սահմանված յուրաքանչյուր ծածկագրի համար:
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) _________________ _________________
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Գլխավոր հաշվապահ _________________ _________________
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հարկային մարմին առձեռն ներկայացվելու դեպքում հաշվարկը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
(ձևը լրաց. 28.06.07 N 753-Ն, խմբ. 06.02.14 N 121-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 28.06.07 N 753-Ն, փոփ., խմբ. 06.02.14 N 121-Ն)
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ԱԴԳՏ-ի ծածկագիրը |
Արտադրատեսակի անվանումը |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Ապրանքատեսակի անվանումը |
Չափի միավորը |
Ներկայացվող հաշվետվության պարբերականությունը (հաշվետու ժամանակաշրջանը) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
10.13.14 |
երշիկեղեն և համանման մսամթերք` մսից, ենթամթերքից կամ կենդանիների արյունից |
1601 |
երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերք |
կգ |
եռամսյակային |
10.12.10 |
միս` ընտանի թռչունների` թարմ կամ պաղեցրած |
0207 |
ընտանի թռչունների միս և ենթասննդամթերք` դասակարգված 0105 ապրանքային դիրքում |
կգ |
եռամսյակային |
10.12.20 |
միս` ընտանի թռչունների` սառեցրած |
10.12.40 |
ենթամթերք` ընտանի թռչունների, սննդային |
10.51.11 |
կաթ` հեղուկ, մշակված |
0401 |
կաթ և սերուցք, չխտացրած և շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած |
կգ |
եռամսյակային |
10.51.12 |
կաթ և կաթնասեր` 6%-ից ավելի յուղայնու-թյամբ, ոչ խտացրած, ոչ քաղցրացրած |
10.51.21 |
կաթ` չոր, յուղազերծված |
0402 |
խտացրած կաթ և սերուցք, կաթի փոշի, շաքար կամ քաղցրացնող այլ նյութեր ավելացրած |
կգ |
եռամսյակային |
10.51.22 |
կաթ` չոր, անարատ |
10.51.51 |
կաթ և կաթնասեր` խտացրած կամ խտացրած շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելումներով, ոչ պինդ ձևերով |
10.51.52 |
մածուն և խմորման ենթարկված կամ թթվեցված կաթի կամ կաթնասերի այլ տեսակներ |
0403 |
թան, կտրված կաթ և կաթնասեր, յոգուրտ, կեֆիր և այլ խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու կաթնասեր |
կգ |
եռամսյակային |
10.51.54 |
կաթնաշաքար և կաթնաշաքարային օշարակ |
10.51.55 |
շիճուկ |
0404 |
կաթնային շիճուկ |
կգ |
եռամսյակային |
10.51.30 |
կարագ և կաթնային մածիկներ |
0405 |
կարագ |
կգ |
եռամսյակային |
10.51.40 |
պանիր և կաթնաշոռ |
0406 |
պանիր, կաթնաշոռ |
կգ |
եռամսյակային |
10.52.10 |
պաղպաղակ և ուտելի սառույց |
2105 00 |
պաղպաղակ |
կգ |
եռամսյակային |
01.47.21 |
հավի ձու` կճեպով, թարմ |
0407 |
թռչնի ձու` կճեպով |
հատ |
եռամսյակային |
01.47.22 |
ձու` կճեպով, այլ ընտանի թռչունների, թարմ |
01.47.23 |
ձու` թխսամեքենաների համար |
10.83.11 |
սուրճ` առանց կոֆեինի կամ բոված |
0901 |
սուրճ, սուրճի թեփ, սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճի պարունակությամբ |
կգ |
եռամսյակային |
10.83.13 |
թեյ` կանաչ (խմորման չենթարկված), թեյ` սև (խմորման ենթարկված) և թեյ` մասնակի խմորման ենթարկված, 3 կիլոգրամից ոչ ավելի փաթեթվածքով |
0902 |
թեյ |
կգ |
եռամսյակային |
10.83.12 |
սուրճի փոխարինիչներ. սուրճի կամ դրա փոխարինիչների լուծամզուքներ, բնահյութեր (էսենցիա) և խտանյութեր. սուրճի ունդերի կեղև և կճեպ |
2101 |
սուրճի, թեյի և մատեի խտահյութ, լուծվող սուրճ |
կգ |
եռամսյակային |
10.83.14 |
թեյի լուծամզուքներ, բնահյութեր (էսենցիա) և խտանյութեր. թեյի կամ մատեի հիման վրա այլ մթերք |
01.11.11 |
ցորեն` կարծր |
1001 |
ցորեն և մեսլին |
կգ |
եռամսյակային |
01.11.12 |
ցորեն` բացի կարծր ցորենից |
10.61.21 |
ալյուր` ցորենի և աշորայի |
1101 00 |
ալյուր` ցորենի կամ ցորենաաշորային |
կգ |
եռամսյակային |
10.89.15 |
լուծամզուքներ և հյութեր` բուսական, պեպտինանյութեր, սոսինձներ և թանձրացուցիչներ` բուսական |
1302 |
բուսական հյութ և խտահյութ |
լ |
եռամսյակային |
10.73.11 |
մակարոնեղեն և համանման ալյուրե արտադրատեսակներ |
1902 |
մակարոնեղեն |
կգ |
եռամսյակային |
10.71.11 |
հացաբուլկեղեն` թարմ (ոչ երկարատև պահման) |
1905 |
հաց, խմորեղեն, հրուշակեղեն, թխվածք, վաֆլի և այլ հացաբուլկեղեն |
կգ |
եռամսյակային |
10.71.12 |
տորթեր, հրուշակներ (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղեն |
10.72.11 |
հացիկներ` խռթխռթան, պաքսիմատներ, չորահաց և համանման բոված հացամթերք |
10.72.12 |
թխվածքաբլիթ, մեղրաբլիթ և համանման արտադրատեսակներ. քաղցրաբլիթ. վաֆլի և վաֆլե թերթեր |
10.72.19 |
այլ հացաբուլկեղեն` չոր կամ երկարատև պահման |
10.39.17 |
այլ բանջարեղեն (բացի կարտոֆիլից)` պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի` բացի բանջարեղենի պատրաստի կերակրատեսակներից |
2002 |
լոլիկի մածուկ |
կգ |
եռամսյակային |
10.32.11 |
տոմատի հյութ |
2009 |
մրգահյութեր և բանջարեղենի հյութեր |
լ |
եռամսյակային |
10.32.12 |
նարինջի հյութ |
10.32.13 |
թուրինջի հյութ |
10.32.14 |
արքայանարինջի հյութ |
10.32.15 |
խաղողի հյութ |
10.32.16 |
խնձորի հյութ |
10.32.17 |
մրգահյութերի և բանջարահյութերի խառնուրդներ |
10.32.19 |
այլ մրգահյութեր և բանջարահյութեր |
11.07.11 |
հանքային ջրեր և չքաղցրացրած, չբուրավետացված գազավորված խմիչքներ |
2201 |
ջրեր, բնական կամ արհեստական հանքային ջուր և ըմպելիք (առանց շաքարի) |
լ |
եռամսյակային |
11.07.19 |
ոչ ալկոհոլային այլ խմիչքներ |
2202 |
հանքային ջուր և ըմպելիք (շաքարով) |
լ |
եռամսյակային |
11.05.10 |
գարեջուր` բացի գարեջրի արտադրության թափոններից |
2203 00 |
գարեջուր |
լ |
ամսական |
11.03.10 |
խմորման ենթարկված այլ խմիչքներ (խնձորագինի, տանձի գինի, մեղրագինի), ալկոհոլ պարունակող խմիչքների խառնուրդներ |
2206
(բացառությամբ 2206 00 390,
2206 00 590, 2206 00 890) |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)` բացառությամբ պտղային, հատապտղային գինիների և գինենյութի |
լ |
ամսական |
11.02.11 |
գինի` խաղողի, փրփրուն |
2204 |
խաղողի գինի, շամպայն |
լ |
ամսական |
11.02.12 |
գինի` խաղողի, բացի փրփրուն գինուց. խաղողի քաղցրահյութ |
11.04.10 |
վերմուտ և այլ բուրավետացված խաղողի գինիներ |
2205 |
վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ |
լ |
ամսական |
2206 00 390, 2206 00 590, 2206 00 890 |
պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ |
լ |
ամսական |
20.14.74 |
չբնափոխված էթիլային սպիրտ` 80 զանգ.%-ից ոչ պակաս սպիրտի պարունակությամբ |
2207 |
էթիլային սպիրտ` չբնափոխված, սպիրտի 80%-ից ոչ պակաս խտությամբ, էթիլային և այլ սպիրտներ, բնափոխված` ցանկացած խտությամբ |
լ |
ամսական |
20.14.75 |
էթիլային սպիրտ և այլ բնափոխված սպիրտներ` ցանկացած խտությամբ |
2208` բացառությամբ 2208 60, 2208 20 120 |
էթիլային սպիրտ` չբնափոխված, սպիրտի 80%-ից պակաս խտությամբ ըմպելիքներ, լիկյորներ և ալկոհոլային այլ խմիչքներ |
լ |
ամսական |
11.01.10 |
ալկոհոլային խմիչքներ` թորած |
2208 60 |
օղի |
լ |
ամսական |
2208 20 120 |
կոնյակ |
լ |
ամսական |
12.00.11 |
սիգարետներ, սիգարներ, ծխագլանակներ և համանման արտադրատեսակներ` ծխախոտից կամ դրա փոխարինիչներից |
2402 |
սիգարետ և սիգար |
հատ |
ամսական |
2403 |
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
կգ |
ամսական |
08.93.10 |
աղ և նատրիումի քլորիդ, մաքուր. ծովի ջուր |
2501 00 |
աղ, նատրիումի քլորիդ, ծովի ջուր |
կգ |
եռամսյակային |
10.84.30 |
աղ` սեղանի (կերակրի) |
10.41.21 |
սոյայի յուղ` չզտած |
1507 |
սոյայի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած, առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը |
լիտր |
եռամսյակային |
10.41.23 |
ձիթապտղի յուղ` չզտած |
1509 |
ձիթապտղի ձեթ |
լիտր |
եռամսյակային |
10.41.24 |
արևածաղկի յուղ` չզտած |
1512 |
արևածաղկի, բամբակի ձեթ |
լիտր |
եռամսյակային |
10.41.25 |
բամբակի յուղ` չզտած |
19.2 |
նավթամթերք |
2709 00 |
հում նավթ և նավթամթերք |
տոննա |
ամսական |
19.2 |
նավթամթերք |
2710` բացառությամբ 2710 20 |
նավթ և նավթամթերք (բենզին, մազութ, նավթ, դիզելային վառելիք, յուղ) |
տոննա |
ամսական |
2710 20 |
դիզելային վառելիք |
տոննա |
ամսական |
2711 12 |
հեղուկ գազ (պրոպան) |
կգ |
ամսական |
2711 13 |
բնական գազ (բութան) |
մ3 |
ամսական |
22.11.11 |
նոր ռետինե դողեր և դողածածկաններ` մարդատար ավտոմեքենաների համար |
4011 |
օդաճնշական ռետինե անվադողեր, նոր |
հատ |
եռամսյակային |
22.11.12 |
նոր ռետինե դողեր և դողածածկաններ` մոտոցիկլների կամ հեծանիվների համար |
22.11.13 |
նոր ռետինե դողեր և դողածածկաններ` ավտոբուսների, բեռնատար մեքենաների կամ ավիացիայում օգտագործելու համար |
22.11.14 |
նոր ռետինե դողեր և դողածածկաններ` գյուղատնտեսական մեքենաների համար. այլ նոր ռետինե օդաճնշական դողեր և դողածածկաններ |
27.20.11 |
առաջնային տարրեր և առաջնային տարրերի մարտկոցներ |
8506 |
սկզբնական տարրեր և սկզբնական մարտկոցներ |
հատ |
եռամսյակային |
27.20.12 |
առաջնային տարրերի և առաջնային տարրերի մարտկոցների մասեր |
23.11.11 |
թերթապակի` ձուլած, գլոցած, ձգած կամ փչած, բայց այլ եղանակով չմշակված |
7003 |
ապակի` ձուլած և գլանված, թերթերով կամ պրոֆիլավորած, կլանող |
մ2 |
եռամսյակային |
7004 |
ապակի՝ ձգված և փչված, թերթերով, գլանով, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով, բայց չմշակված որևէ այլ եղանակով |
17.12.12 |
թուղթ և ստվարաթուղթ` ձեռքի կաղապարման |
4802 |
թուղթ և ստվարաթուղթ` ոչ կավճապատ, թուղթ և ստվարաթուղթ` ձեռքով կաղապարված |
կգ |
եռամսյակային |
17.12.13 |
թուղթ և ստվարաթուղթ` օգտագործվող որպես հիմք լուսազգայուն, ջերմազգայուն, էլեկտրազգայուն թղթի համար. թուղթ-հիմք` պատճենաթղթի համար. թուղթ-հիմք` պատի պաստառների համար |
17.12.14 |
այլ թուղթ և ստվարաթուղթ` գծագրական նպատակների համար |
17.12.73 |
թուղթ և ստվարաթուղթ` կավճած ճենակավով կամ այլ ոչ օրգանական նյութերով` գրելու, տպագրական, գծանկարչական և այլ նպատակների համար |
4810 |
թուղթ և ստվարաթուղթ` կավճապատ |
կգ |
եռամսյակային |
17.12.74 |
ամրաթուղթ կավճած ճենակավով կամ այլ ոչ օրգանական նյութերով (բացի գրելու, տպագրական, գծանկարչական նպատակների համար օգտագործվող ամրաթղթից) |
17.12.75 |
ամրաստվարաթուղթ` կավճած ճենակավով կամ այլ ոչ օրգանական նյութերով (բացի գրելու, տպագրական, գծանկարչական նպատակների համար օգտագործվող ամրաստվարաթղթից) |
27.40.11 |
լամպեր` հերմետիկ, նեղ ուղղորդված լույսի |
8539 |
լամպեր` շիկացման էլ., կամ գազալիցքավորման, ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր, աղեղային լամպեր |
հատ |
եռամսյակային |
27.40.12 |
հալոգենային շիկացման լամպեր` վոլֆրամաթելով, բացի անդրամանուշակագույն և ենթակարմիր ճառագայթման լամպերից |
27.40.13 |
լամպեր` շիկացման, 200 Վտ-ից ոչ ավելի հզորությամբ, 100 Վ-ից ավելի լարման` չներառված ուրիշ խմբավորումներում |
27.40.14 |
այլ շիկացման լամպեր` չներառված ուրիշ խմբավորումներում |
27.40.15 |
լամպեր` պարպումային. լամպեր անդրամանուշակագույն և ենթակարմիր ճառագայթման. աղեղալամպեր | |
(հավելվածը փոփ., լրաց. 11.08.05 N 1338-Ն, փոփ. 28.06.07 N 753-Ն, խմբ. 06.02.14 N 121-Ն)
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշման
|
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ԱԴԳՏ-ի ծածկագիրը |
Արտադրատեսակի անվանումը |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Ապրանքատեսակի անվանումը |
Չափի միավորը |
Ներկայացվող հաշվետվության պարբերականությունը (հաշվետու ժամանակաշրջանը) |
08.11.11 |
մարմար և այլ կրաքարային գեղազարդային ու շինարարական քարեր |
2515 |
մարմար, տուֆ, կրաքար, տրավերտին |
մ3 |
եռամսյակային |
23.70.12 |
այլ գեղազարդ կամ շինարարական մշակված քար և դրանից շինվածքներ. այլ արհեստական ներկած հատիկներ և փոշի` բնական քարից. շինվածքներ` շեղջաքարացված թերթաքարից |
23.70.11 |
մարմար, տրավերտին, լսնակուճ (ալեբաստր) մշակված և դրանցից շինվածքներ (բացի չորսվակասալերից, եզրաքարերից, սալերից, սալիկներից, խորանարդներից և համանման շինվածքներից). արհեստական ներկած հատիկներ, փշրանք և փոշի` մարմարից, տրավերտինից, լսնակուճից |
08.11.12 |
գրանիտ, ավազաքար և այլ գեղազարդային ու շինարարական քարեր |
2516 |
գրանիտ, բազալտ, ծիրանաքար, ավազաքար |
մ3 |
եռամսյակային |
08.11.20 |
կրաքար և գիպս |
2520 |
գիպս, ալեբաստր |
մ3 |
եռամսյակային |
08.11.30 |
կավիճ և չկալցինացված դոլոմիտ |
2509 |
կավիճ |
մ3 |
եռամսյակային |
2518 |
դոլոմիտ |
մ3 |
եռամսյակային |
23.52.30 |
դոլոմիտ` կալցինացված կամ շեղջաքարացված |
մ3 |
եռամսյակային |
08.11.40 |
թերթաքարեր |
6803 |
թերթաքար` բնական մշակված |
մ3 |
եռամսյակային |
08.12.11 |
ավազ` բնական |
2505 |
բնական ավազ (բոլոր տեսակի) |
մ3 |
եռամսյակային |
08.12.12 |
ճալաքար, կոպիճ, քարի հատիկներ, փշրանք և փոշի |
08.12.13 |
խարամի և համանման արդյունաբերական թափոնների խառնուրդներ` ճալաքարի, կոպիճի, խճի հավելույթով կամ առանց հավելույթի, շինարարական նպատակներով օգտագործելու համար |
08.12.21 |
ճենակավ և այլ ճենակավային կավեր |
2507 |
սպիտակ ճենակավ (կաոլին) |
մ3 |
եռամսյակային |
08.12.22 |
այլ կավեր, անդալուզիտ, կիանիտ և սիլիմանիտ, մուլիտ, հրակավային կամ դինասային հողեր |
2508 |
կավ, բենտոնիտ, կիանիտ, անդալուզիտ |
մ3 |
եռամսյակային |
23.51.11 |
ցեմենտի կլինկեր (թրծած բովախառնուրդ) |
2523 |
պորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ և համանման հիդրավլիկ ցեմենտներ` չներկած կամ ներկած, պատրաստի կամ թրծած բովախառնուրդի ձևով |
տոննա |
եռամսյակային |
23.51.12 |
պորտլանդցեմենտ, արզնահողային, խարամային և համանման հիդրավլիկական ցեմենտ |
տոննա |
եռամսյակային |
23.52.10 |
կիր` չմարած, կիր` մարած և կիր` հիդրավլիկական |
2522 |
չհանգած և հանգած կիր |
մ3 |
եռամսյակային |
23.52.20 |
գիպս և գաջ |
2520 |
գիպս, ալեբաստր |
տոննա |
եռամսյակային |
08.99.22 |
տեխնիկական ալմաստներ անմշակ, սղոցած կամ կոպիտ մշակված. պեմզա. զմռնիտ, կորունդ, նռնաքար և բնական այլ հղկանյութեր |
2513 |
նաժդակ, չեչաքար, բնական նռնաքար և այլ հղկանյութ |
մ3 |
եռամսյակային |
07.10.10 |
երկաթի հանքաքարեր |
2601 |
երկաթի հանքաքարեր և խտահանքեր` ներառյալ թրծած երկաթաքարը |
տոննա |
եռամսյակային |
07.29.11 |
պղնձի հանքաքարեր և խտանյութեր |
2603 |
պղնձի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
07.29.12 |
նիկելի հանքաքարեր և խտանյութեր |
2604 |
նիկելի հանքաքարեր և խտահանքեր |
տոննա |
եռամսյակային |
07.29.13 |
ալյումինի հանքաքարեր և խտանյութեր |
2606 |
ալյումինի հանքաքարեր և խտահանքեր |
տոննա |
եռամսյակային |
07.29.14 |
թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր |
2616 |
թանկարժեք մետաղի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
07.29.15 |
կապարի, ցինկի, անագի հանքաքարեր և խտանյութեր |
2607 |
կապարի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
2608 |
ցինկի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
2609 |
անագի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
07.29.19 |
հանքաքարեր և խտանյութեր` այլ գունավոր մետաղների, չներառված ուրիշ խմբավորումներում |
2605 |
կոբալտի հանքաքար, խտանյութեր |
տոննա |
եռամսյակային |
2610 |
քրոմի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
2611 |
վոլֆրամի հանքաքարեր և խտահանքեր |
տոննա |
եռամսյակային |
2613 |
մոլիբդենի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
2614 |
տիտանի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
2615,2617 |
այլ հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
24.41.10 |
արծաթ` չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով |
7106 |
արծաթ` անմշակ կամ կիսամշակ, փոշի |
տոննա |
եռամսյակային |
24.41.20 |
ոսկի` չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով |
7108 |
ոսկի` անմշակ կամ կիսամշակ, փոշի |
տոննա |
եռամսյակային |
24.41.30 |
պլատին` չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով |
7110 |
պլատին` անմշակ կամ կիսամշակ, փոշի |
տոննա |
եռամսյակային |
24.41.40 |
ոչ թանկարժեք մետաղներ կամ ոսկեզօծ արծաթ` չմշակված կամ կիսամշակված |
7109 |
ոսկեջրած արծաթ |
տոննա |
եռամսյակային |
24.41.50 |
ոչ թանկարժեք արծաթազօծ մետաղներ` պլատինի պատվածքով ոսկի, արծաթ և ոչ թանկարժեք մետաղներ, չմշակված կամ կիսամշակված |
7107 |
մետաղներ` ոչ թանկարժեք, երեսապատված արծաթով, կիսամշակված |
տոննա |
եռամսյակային |
7111 |
ոչ թանկարժեք մետաղներ, արծաթ կամ ոսկի` պլատինով երեսապատված, կիսամշակված |
տոննա |
եռամսյակային |
24.42.11 |
ալյումին` չմշակված |
7601 |
ալյումին` չմշակված |
տոննա |
եռամսյակային |
24.42.12 |
ալյումինի օքսիդ` բացի արհեստական կորունդից |
2818 |
արհեստական կորունդ, ալյումինի օքսիդ և հիդրօքսիդ |
տոննա |
եռամսյակային |
24.43.11 |
կապար` չմշակված |
7801 |
կապար` չմշակված |
տոննա |
եռամսյակային |
24.43.12 |
ցինկ` չմշակված |
7901 |
ցինկ` չմշակված |
տոննա |
եռամսյակային |
24.43.13 |
անագ` չմշակված |
8001 |
անագ` չմշակված |
տոննա |
եռամսյակային |
24.44.11 |
պղնձի շտայն, պղինձ` ցեմենտայնացման |
7401 |
պղինձ` չմշակված, պղնձի շտայն, պղինձ` ցեմենտայնացնող |
տոննա |
եռամսյակային |
24.44.12 |
պղինձ` չզտված. պղնձե անոդներ էլեկտրոլիտային զտման համար |
7402 |
պղինձ` չզտված, պղնձե անոդ` էլ. զտման համար |
տոննա |
եռամսյակային |
24.44.13 |
պղինձ` զտած և պղնձի համահալվածքներ, չմշակված. լիգատուրներ` պղնձի հիմքով |
7403 |
պղինձ` զտված և չմշակված ձուլվածք (արույր, բրոնզ և այլն) |
տոննա |
եռամսյակային |
7405 |
լիգատուրներ` պղնձի հիմքի վրա |
տոննա |
եռամսյակային |
23.99.12 |
ասֆալտից կամ համանման նյութերից արտադրատեսակներ |
6807 |
ասֆալտից արտադրանք կամ համանման նյութերից (օրինակ, նավթային բիտումից կամ քարածխային կուպրից) |
տոննա |
եռամսյակային |
23.99.13 |
բիտումային խառնուրդներ` բնական և արհեստական քարի ու բիտումի, բնական ասֆալտի կամ որպես կապակցանյութ օգտագործվող այլ նյութերի հիման վրա |
տոննա |
եռամսյակային |
19.20.42 |
կոքս` նավթային, հանքաձյութ` նավթային (բիտում) և նավթամշակման այլ թափոններ |
2713 |
նավթավերամշակումից ստացված մնացուկ (կոքս, բիտում) |
տոննա |
եռամսյակային |
(հավելվածը լրաց. 28.06.07 N 753-Ն, խմբ. 06.02.14 N 121-Ն)
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշման |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(հավելվածն ուժը կորցրել է 30.12.10 N 1761-Ն)