Համարը 
N 42-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.09.01/21(500).1 Հոդ.252.7
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
03.07.2014
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.05.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՕԴԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԶՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.017-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014380

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հուլիսի 2014 թ. 

ք. Երևան

N 42-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՕԴԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԶՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.017-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար սարքավորումներին ու նյութերին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.017-14 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Նախարար՝

Ա. Մուրադյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հուլիսի 3-ի

N 42-Ն հրամանի

 

«ՕԴԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԶՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՈԻ ՆՅՈԻԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

N 2.1.7.017-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Օդի մաքրման և զտման համար սարքավորումներին ու նյութերին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներով (այսուհետ սանիտարական կանոններ) սահմանվում են ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջները և նորմատիվային հիգիենիկ ցուցանիշները (աղյուսակ 2), որոնցով ապահովվում է օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար սարքավորումների ու նյութերի բնակչության առողջության համար անվտանգ օգտագործումը:

2. Սույն սանիտարական կանոններն ընդունվում է քաղաքացիների կյանքի և առողջության, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքի, պետական կամ մունիցիպալ գույքի պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության և սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման նպատակներով։

3. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար սարքավորումների ու նյութերի սանիտարահիգիենիկ գնահատումն իրականացվում է արտադրատեսակների անվտանգությունը հաստատելու նպատակով։

4. Սույն սանիտարական կանոններում նշված օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար սարքավորումների ու նյութերի ցանկը տրված է աղյուսակ 1-ում` Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկ (այսուհետ` ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրեր); Սույն սանիտարական կանոններում ներառվում են այն արտադրատեսակները, որոնք նախատեսված են արտադրության մեջ և կենցաղում օգտագործման համար, այդ թվում՝

1) Օդափոխիչներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8414 ծածկագրեր)

2) Օդային կամ վակուումային պոմպեր (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8414 ծածկագրեր)

3) Օդային և գազային կոմպրեսորներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8414 ծածկագրեր)

4) Սարքավորումներ և սարքվածքներ՝ օդի մաքրման ու զտման համար, օդամաքրիչներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8421 39200, 8414 ծածկագրեր)

5) Օդաքաշ պահարաններ՝ օդափոխիչներով կամ առանց օդափոխիչների, քամիչով կամ առանց քամիչի, վերաշրջանառության կայանքներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8414 ծածկագրեր)

6) Լուսակատալիտիկ օդամաքրիչներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8421 39200 ծածկագրեր)

7) Փոշեորսման և փոշենստեցման կայանքներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8421 39200 ծածկագրեր)

8) Օդի վերականգնման կայանքներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8421 39200 ծածկագրեր)

9) Օդաջերմային պատվարներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8415 ծածկագրեր)

10) Էլեկտրաջերմաօդափոխիչներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8414 ծածկագրեր)

11) Օդաջեռուցիչներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8415 ծածկագրեր)

12) Ջերմագեներատորներ, այդ թվում՝ շոգեգազաօդային (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8414 ծածկագրեր)

13) Օդի ջերմային վերաօգտագործիչ կայանքներ, ջերմային պոմպեր (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8414 ծածկագրեր)

14) Օդորակիչներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8415 ծածկագրեր)

15) Օդի խոնավացուցիչներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8415 ծածկագրեր)

16) Էլեկտրական տաքացուցիչներ, այդ թվում՝ ենթակարմիր (ՄՄ ԱՏԳ ԱԱ 9018 20 000 0 ծածկագրեր)

17) Գազային ճառագայթային ջեռուցման համակարգեր, այդ թվում՝ ջեռուցման համակարգեր՝ գազային ենթակարմիր ճառագայթներով (ՄՄ ԱՏԳ ԱԱ 9018 20 000 0 ծածկագրեր)

18) Միկրոկլիմայի և մեղմ ջերմության սարքեր (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8415 ծածկագրեր)

19) Օդաիոնավորիչներ, ջրաօդաիոնավորիչներ և օդի իոնազերծիչներ, սարքվածքներ՝ թթվածնով և արոմատիկ նյութերով օդի հարստացման համար, այդ թվում՝ էլեկտրական, ուլտրաձայնային (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8415 ծածկագրեր)

20) Էլեկտրաստատիկ ֆիլտրներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8421 39200 ծածկագրեր)

21) Ֆիլտրող նյութեր (ՄՄ ԱՏԳ ԱԱ 5407, 5408, 5602, 5603, 5903 ծածկագրեր)

22) Նյութեր օդի նախապատրաստման, մաքրման և զտման սարքավորումների արտադրության համար, այդ թվում՝ ձայնակլանիչ և ձայնամեկուսիչ նյութեր (ՄՄ ԱՏԳ ԱԱ 2524, 2530, 3917, 3920, 6806, 6808 00 000 0 ծածկագրեր)

23) Օդատարներ, օդափոխության համակարգերի մասեր ջերմապլաստներից, առաստաղի օդի փոշեցիրներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 3917 ծածկագրեր)

24) Լամինար պահարաններ և տուփեր (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8421 39200 ծածկագրեր մանրէասպան ուլտրամանուշակագույն սարքեր, որոնք ներկառուցվում են ներհոս օդափոխության համակարգերում (ՄՄ ԱՏԳ ԱԱ 9018 20 000 0 ծածկագրեր);

5. Սույն սանիտարական կանոններում օգտագործվում են հետևյալ տերմինները և սահմանումները.

1) արտադրող՝ անհատ ձեռնարկատեր, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը արտադրատեսակը շրջանառության մեջ բաց թողնելիս իր անունից պատասխանատվություն է կրում այդ արտադրատեսակի նախագծման, արտադրման, փաթեթավորման և (կամ) պիտակավորման, համակարգի հավաքման կամ արտադրատեսակի ձևափոխման համար՝ անկախ այն բանից, թե տվյալ գործունեությունն իրականացնում է հենց այդ անձը, թե նրա անունից գործող երրորդ անձ։

2) Այն անձինք, որոնք որոշակի հաճախորդի համար իրականացնում են արտադրատեսակի հավաքման կամ ձևափոխման աշխատանքներ, չեն համարվում արտադրողներ՝ պայմանով, որ այդպիսի արտադրատեսակներն արդեն մտցվել են շրջանառության մեջ։

3) օդափոխիչ՝ օդի մատուցման համար նախատեսված սարքվածք (սենքերի օդափոխման համար),

4) օդափոխության համակարգ՝ սենքերում մարդու համար բարենպաստ, կարգավորված օդափոխանակություն. այդպիսի օդափոխանակությունն ապահովող տեխնիկական միջոցների ամբողջություն,

5) օդի նախապատրաստում՝ օդի մշակում՝ դրան տեխնիկական և սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող հատկություններ հաղորդելու համար.

6) օդի մաքրում փոշուց, վնասակար գազային խառնուրդներից և հոտերից, տաքացում կամ հովացում, չորացում կամ խոնավացում, թթվածնի, օդային իոնների, արոմատիկ նյութերի ավելացում։ Կիրառվում է օդային ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերում,

7) օդի ֆիլտր՝ օդափոխության և օդորակման համակարգերով սենք մատուցվող օդի փոշեմաքրման սարքվածք,

8) օդաիոնավորիչ՝ օդի օդաիոնային կազմը կարգավորող սարք,

9) Ջրաօդաիոնավորիչ (կամ աերոֆիտոգեներատոր ջրաօդային իոններ) օդաիոններ, որոնք առաջացել են հեղուկ դիսպերսային ֆազով աերոզոլներից) արհեստականորեն ստեղծման համար նախատեսված սարքվածք

10) Հալոգեներատոր՝ չոր աղի աերոզոլների արհեստական ստեղծման համար նախատեսված սարքվածք։

11) իոնազերծիչ՝ կրիչը էլեկտրական լիցքից արհեստականորեն լիցքաթափելու միջոցով օդային իոնների խտությունը նվազեցնելու համար նախատեսված սարքվածք։

12) Օգտագործման ցուցում (շահագործման ձեռնարկ), շահագործման վերաբերյալ փաստաթղթեր՝ փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկություններ արտադրանքի շահագործման (կիրառման) եղանակների և անվտանգության միջոցների վերաբերյալ,

13) օդորակիչ՝ օդորակման համակարգերում օդի մշակման և տեղափոխման ապարատ,

14) Օդորակում՝ փակ սենքերում և փոխադրամիջոցներում օդային միջավայրի այնպիսի վիճակի ստեղծում և պահպանում, որն առավել բարենպաստ է մարդկանց ինքնազգացողության, տեխնոլոգիական գործընթացների ընթացքի և սարքավորումների աշխատանքի համար։

15) Օդորակման համակարգերը պարունակում են տեխնիկական միջոցներ՝ օդի հովացման (տաքացման), մաքրման, խոնավացման (չորացման), աղմկախլացման և օդի տեղափոխման համար,

16) Լամինար պահարաններ և տուփեր՝ աերոզոլների կամ այլ վնասակար ազդակների գոյացմամբ ուղեկցվող՝ տեխնոլոգիական գործողությունների ֆիզիկական մեկուսացումն ապահովելու համար օգտագործվող սարքավորումներ, որոնք արգելքի դեր են կատարում՝ խոչընդոտելով դրանց արտազատումը սենքի օդային միջավայր՝ լաբորատոր մեթոդիկաները կատարելիս։ Օգտագործվում են դեղագործության մեջ, միկրոէլեկտրոնիկայում, նանոնյութերի հետ աշխատելիս և այլ ոլորտներում,

17) ցածրավոլտ սարքավորումներ՝ ցանկացած էլեկտրական սարքավորում, որը նախատեսված է մինչև 1000 վոլտ անվանական լարման դեպքում՝ փոփոխական հոսանքի և մինչև 1500 վոլտ անվանական լարման դեպքում՝ հաստատուն հոսանքի կիրառման համար և օգտագործման դեպքում բնութագրվում է վնասի հասցման բարձր ռիսկայնությամբ,

18) սարքավորումներ՝ ինքնուրույն օգտագործվող կամ մեքենայի վրա տեղադրվող տեխնիկական սարքվածք, որն անհրաժեշտ է դրա հիմնական և (կամ) լրացուցիչ գործառույթները կատարելու, ինչպես նաև մի քանի մեքենա մեկ համալիրի մեջ միավորելու համար.

19) նախատեսված նշանակումը՝ արտադրատեսակի կիրառումը ըստ արտադրողի կողմից ներկայացված տեղեկությունների, որոնք նշված են մակնշվածքի վրա, օգտագործման ցուցման մեջ և (կամ) գովազդային նյութում։

20) օդի վերաշրջանառություն՝ սենքի օդի խառնելը արտաքին օդի հետ և այդ խառնուրդի մատուցումը տվյալ կամ այլ սենքերի։ Վերաշրջանառություն չի համարվում օդի խառնումը մեկ սենքի սահմաններում, այդ թվում՝ երբ դա ուղեկցվում է տաքացումով (հովացումով) ջեռուցման ագրեգատներով կամ օդափոխիչ հովհարներով։

21) Գազային ճառագայթային ջեռուցման համակարգ՝ սարքավորում, որում էներգակրի (բնական կամ հեղուկացված գազ) այրման էներգիայի անցման հետևանքով այդ էներգիան անմիջապես վերածվում է ենթակարմիր ջերմային ճառագայթման,

22) կից փաստաթղթեր՝ արտադրանքի կից ներկայացվող փաստաթղթերը (տեխնիկական անձնագիր, նկարագրություն, շահագործման ձեռնարկ կամ օգտագործման ցուցում, պիտակ, փորձարկման արձանագրություններ, հավաստագրեր, փորձաքննական եզրակացություն և այլն), որոնք պարունակում են այդ արտադրանքի տեխնիկական բնութագրերը, օգտագործման ժամանակ անվտանգության պահանջները և այլն,

23) արտաքին միջավայր արտածվող մշակված օդի ջերմային վերաօգտագործում՝ մի որևէ ջերմատեխնիկական կայանքից ջերմային էներգիայի մի մասի վերադարձ կրկնակի օգտագործման համար, որի ժամանակ այրման գազանման արգասիքները վերաօգտագործիչ սարքում տաքացնում են այդ կայանք ներս մտնող օդը,

24) ջերմային պոմպ՝ տաքացված օդի ճնշումով տեղափոխման համար նախատեսված սարքվածք,

25) ջերմագեներատոր՝ ջերմության աղբյուր, որում ջերմակրի տաքացման համար օգտագործվում է վառելիքի այրման ընթացքում անջատվող ջերմությունը,

26) ջերմափոխանակիչ՝ առավել բարձր ջերմաստիճանով միջավայրից (տաքացնող մարմին՝ ջերմակիր) առավել ցածր ջերմաստիճանով միջավայրին (տաքացվող մարմին) ջերմության փոխանցման համար նախատեսված սարքվածք,

27) ջերմակիր՝ շարժվող միջավայր (գազ, գոլորշի, հեղուկ), որն օգտագործվում է ջերմությունը փոխանցելու համար,

28) օգտագործողի որակավորմանը ներկայացվող պահանջներ՝ այն գիտելիքները, կարողությունները, հմտությունները և փորձը, որոնցով, արտադրատեսակի անվտանգ օգտագործման նպատակներով, պետք է օժտված լինի օգտագործողը,

29) մանրէասպան ուլտրամանուշակագույն կայանք՝ մանրէասպան լամպերով սարքավորված ներհոս-օդաքաշ օդափոխության համակարգ,

30) ֆիլտր՝ սարքվածք, սարք, կառույց, որում քամիչ միջնորմի օգնությամբ տեղի է ունենում կարծր և գազանման ֆազեր պարունակող անհամասեռ համակարգերի բաժանում,

31) լուսակատալիտիկ օդամաքրիչ՝ սարքվածք, որի գործողության սկզբունքը հիմնված է ուլտրամանուշակագույն ճառագայթման՝ կատալիզորդի միջոցով բարդ միացությունները պարզ անվնաս նյութերի տրոհելու հատկության վրա։

32) Սարքվածքը ներառում է ծակոտկեն կրիչ՝ պատված ТiՕ2 տիպի կիսահաղորդչային միացությամբ, որը ճառագայթահարվում է ուլտրամանուշակագույն ճառագայթումով և որի միջով ներփչում է օդ։

33) Օդի հոսքից օդամաքրիչ ներթափանցող քիմիական նյութերը և միացությունները, այդ թվում՝ օրգանական մոլեկուլները, արտանետված գազերը, միկրոօրգանիզմները, վարակները մակակլանվում են ծակոտկեն ապակու (լուսակատալիտիկ ֆիլտր) վրա հագցված լուսակատալիզորդի մակերևույթին և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո մինչև ածխաթթու գազի վերածվելը, օքսիդացվում են։

34) Կարող են օգտագործվել այլ տեխնոլոգիաներ ևս, օրինակ՝ Ֆլաշ Ստիմր կոչվող համակարգի միջոցով առաջացած արագ էլեկտրոնների օգտագործման վրա հիմնված տեխնոլոգիաներ,

35) էլեկտրական օդաիոնավորիչ՝ օդաիոնավորիչ, որի գործողության սկզբունքը հիմնված է ուժեղ էլեկտրական դաշտում էլեկտրոդներից էլեկտրական լիցքի արտահոսքի վրա (ներառյալ «Չիժևսկու ջահերը»),

36) էլեկտրաստատիկ ֆիլտր՝ օդի ֆիլտր, որի գործողության սկզբունքը հիմնված է աերոզոլին էլեկտրական լիցքի հաղորդման, այդ էլեկտրական լիցքն օգտագործելու միջոցով աերոզոլի նստեցման ու հավաքման վրա։

 

ԳԼՈՒԽ II. ՕԴԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԶՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումներն ու նյութերը պետք է (դրանում վնասակար նյութերի կոնցենտրացիայի մակարդակով և միկրոկլիմայի հարաչափերով) ապահովեն սենք մատուցվող օդի համապատասխանությունը սանիտարական օրենսդրության պահանջներին և չպետք է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր լինեն։

6. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումներն ու նյութերը շահագործման ժամանակ սպասարկող անձնակազմի աշխատավայրերում և կենցաղում օգտագործելիս չպետք է ստեղծեն վնասակար գործոնների (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական) այնպիսի մակարդակներ, որոնք գերազանցում են սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխանող սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

7. Սարքավորումները պետք է համալրվեն բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ դրանց անվտանգ շահագործման, կարգավորման, տեխնիկական սպասարկման համար։

8. Սարքավորումները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ դրանց արտադրության և շահագործման ժամանակ օգտագործվող հումքը, նյութերը և իրերը սպառնալիք չստեղծեն քաղաքացիների կյանքի և առողջության, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքի, պետական կամ մունիցիպալ գույքի, կենդանիների և բույսերի կյանքի կամ առողջության համար։ Բնակելի և հասարակական շենքերի սենքերի օդային միջավայրն աղտոտող՝ առավել հիգիենիկ կարևորություն ունեցող նյութերի ցանկը և սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները բերվում են աղյուսակ 3-ում:

9. Գազերի, հեղուկների, քիմիական արտադրանքի օգտագործման ժամանակ պետք է բացառվի դրանց օգտագործման հետ կապված վտանգը։

10. Սարքավորումների անվտանգ օգտագործման համար պետք է նախատեսվի լրացուցիչ լուսավորություն։

11. Սարքավորումների կառավարման համակարգերը բոլոր նախատեսվող աշխատանքային ռեժիմներում և շահագործման պայմաններով նախատեսված բոլոր արտաքին ազդեցությունների առկայության պարագաներում՝ ներառյալ նախազգուշական ազդանշանների համակարգը և վտանգավոր իրավիճակների հանգեցնող սարքավորումների աշխատանքի խափանումների մասին նախազգուշական այլ միջոցներ, ինչպես նաև աշխատանքների վթարային դադարի, ուղեկապման և այլ միջոցներ, պետք է ապահովեն դրանց շահագործման անվտանգությունը։

12. Աշխատանքային գոտի և (կամ) շրջակա միջավայր վնասակար գործոնների (քիմիական, ֆիզիկական, կենսաբանական և ճառագայթային) արտանետման հետ կապված վտանգներից պաշտպանվելու համար, սարքավորումները պետք է զինված լինեն համապատասխան պաշտպանական հարմարանքներով (օդափոխվող ծածկույթներ, ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ պատյաններ, հակաթրթռական մեղմիչներ, մարիչ սարքվածքներ, ներկառուցված պաշտպանիչ էկրաններ, կատալիտիկ և գազի ոչ լրիվ այրման արգասիքների լրավառման համար միջոցներ՝ գազով ջեռուցման համակարգերի համար, թայմերներ, հեռակառավարման միջոցներ և այլն)։

13. Շահագործման ժամանակ սարքավորումների արտանետած գազերը, հեղուկը, փոշին, գոլորշին և մյուս թափոնները, չպետք է վտանգի աղբյուր լինեն։ Այդպիսի վտանգի առկայության դեպքում սարքավորումը զինվում է այդ նյութերը հավաքելու և (կամ) հեռացնելու համար նախատեսված սարքվածքներով, որոնք տեղադրվում են արտանետման աղբյուրին հնարավորինս մոտ, ինչպես նաև արտանետումների նկատմամբ չընդհատվող ավտոմատ հսկողության իրականացման համար նախատեսված սարքվածքներով։

14. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումների խտությունը, տեղակայման բարձրությունը, ինչպես նաև դրանց աշխատանքի ինտենսիվությունը պետք է որոշվեն՝ ելնելով որոշակի միկրոկլիմայական պայմաններից և ընթացող տեխնոլոգիական գործընթացներից։

15. Սարքավորումները պետք է զինված լինեն արդյունավետ հողանցման համակարգերով։

16. Սարքավորումների շահագործումն իրականացվում է որոշակի արտադրատեսակների համար կազմված նորմատիվ փաստաթղթերի և սանիտարական օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի համաձայն, որոնք պարունակում են համապատասխան բնութագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները։

17. Արտադրական ձեռնարկություններում օդափոխման և օդորակման համակարգերի տեղադրումը պետք է իրականացվի ըստ վերահսկողության համապատասխան մարմինների հետ համաձայնեցված տեխնիկական փաստաթղթերի։

 

ԳԼՈՒԽ III. ՕԴԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԶՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

18. Սանիտարահիգիենիկ փորձարկումներ՝

1) արտադրանքի շահագործման ընթացքում օդային միջավայր արտանետվող վնասակար քիմիական նյութերի որակաքանակական հետազոտություններ,

2) արտադրատեսակների բաղադրության մեջ մտնող նյութերի հիգիենիկ գնահատում (հոտաչափության, սանիտարաքիմիական հետազոտություններ)։

Փորձարկման ֆիզիկական մեթոդներ՝

3) առաջացող ֆիզիկական գործոնների (աղմուկի, ընդհանուր թրթռման (վիբրացիա), օդային ուլտրաձայնի. ուլտրամանուշակագույն, ենթակարմիր ճառագայթման; արդյունաբերական հաճախականության, էլեկտրաստատիկ դաշտի, էլեկտրամագնիսական դաշտերի և ճառագայթումների, օդաիոնային կազմի, միկրոկլիմայի ստեղծվող հարաչափերի, օգտագործողի հպման համար հասանելի մակերևույթների ջերմաստիճանների էլեկտրական, մագնիսական դաշտերի) մակարդակների չափում,

4) արտադրատեսակների բաղադրության մեջ մտնող նյութերի մակերևույթներին էլեկտրաստատիկ դաշտի լարվածության գնահատումը,

5) ռադիացիոն անվտանգության գնահատումը (բնական ձայնակլանիչ և ձայնամեկուսիչ նյութերի օգտագործմամբ արտադրատեսակների համար)

Թունաբանական փորձարկումներ՝

6) օդի նախապատրաստման, մաքրման և զտման համակարգերում օգտագործվող քիմիական արտադրանքի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նյութերի թունաբանական գնահատում:

19. Փորձարկման բակտերիոլոգիական մեթոդներ՝

1) օդում բակտերիաների կոնցենտրացիայի ցուցանիշի, և դրանցից օդի մաքրման արդյունավետության գնահատում

 

ԳԼՈՒԽ IV. ՕԴԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԶՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՄԱԿՆՇՎԱԾՔԻՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

20. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումները պետք է ունենան պիտակներ (մակնշվածք, մետաղապիտակներ), որոնց միջոցով օգտագործողը կտեղեկանա արտադրողի, արտադրանքի կիրառման ոլորտի և շահագործման ժամանակ անվտանգության միջոցների մասին։

21. Արտադրողը պետք է շարադրի օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումների և նյութերի մասին տեղեկությունները արտադրատեսակի մակնշվածքում և փաստաթղթերում։

22. Արտադրողի անվանումից և հասցեից և (կամ) ապրանքային նշանից բացի՝ տեղեկությունները պետք է հղում պարունակեն այն նորմատիվային փաստաթղթին, որի պահանջներին համապատասխանում է արտադրատեսակը, արտադրողի տեխնիկական փաստաթղթերին համապատասխան ներկայացվող տեղեկություններ, համապատասխանության ազգային նշանը [շրջանառվող արտադրատեսակի համապատասխանության նշանը տեխնիկական կանոնակարգերին], արտադրման ամսաթիվը, շուկայում արտադրատեսակների տեղաբաշխման պաշտպանիչ և շահագործական հատկությունների, իրավական ասպեկտների հետ կապված ցուցանիշներ, ինչպես նաև ցանկացած այլ տվյալներ, որոնք ենթադրյալ օգտագործողի համար ապահովում են արտադրատեսակների համապատասխան ընտրության և օգտագործման հնարավորություն և կարող են կապված լինել նրա առողջության ու անվտանգության հետ։

23. Մակնշվածքը նշվում է անմիջապես արտադրատեսակի վրա։

24. Արտադրատեսակի փաթեթի վրա նշված մակնշվածքը պետք է պարունակի՝ արտադրող երկրի անվանումը. արտադրատեսակի անվանումը, իրավաբանական հասցեն, արտադրողի առևտրային նշանը, արտադրատեսակի անվանումը, այն նորմատիվային փաստաթուղթը, որի պահանջներին համապատասխանում է արտադրատեսակը, չափսը (առկայության դեպքում), արտադրատեսակի խնամքի եղանակները, արտադրության տարեթիվը, պիտանիության ժամկետը կամ պիտանիության ժամկետի մարման ամսաթիվը, համապատասխանության ազգային նշանը, արտադրողի փաստաթղթերին համապատասխան ներկայացվող այլ տեղեկություններ։

25. Մակնշման մեջ նշվում են բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք ապահովում են արտադրանքի անվտանգ շահագործումը՝ արտադրանքի հիմնական տեխնիկական բնութագրերը, նախազգուշական գրությունները, անհրաժեշտության դեպքում՝ վտանգի նշանները, անհատական պաշտպանության միջոցների օգտագործման նկատմամբ պահանջները, արտադրանքից անվտանգ հեռավորությունները կամ շահագործման թույլատրելի տևողությունը և այլն։

26. Մակնշումը պետք է լինի տեսանելի, ընթեռնելի, չջնջվող և պետք է նշված լինի կա՛մ արտադրատեսակի վրա, կամ դրա՛ օգտագործման ցուցման մեջ։

27. Հնարավորության դեպքում մակնշումը պետք է նշվի առևտրային փաթեթի վրա։

28. Մակնշում չի նշվում, եթե արտադրատեսակը շատ փոքր չափսերի է, կամ ունի հատուկ հատկանիշներ, որոնք թույլ չեն տալիս մակնշվածք նշել։

29. Տեղեկությունները պետք է նշվեն ռելիեֆային եղանակով (դրոշմում, փորագրում, ձուլում, դրոշմահատում)

30. Թույլատրվում է տեղեկությունները նշել պատկերագրի ձևով, ինչպես նաև դժվարությամբ հեռացվող ներկով՝ անմիջապես արտադրատեսակի վրա։

31. Տեղեկությունները պետք է լինեն դյուրընթեռնելի և չջնջվեն արտադրանքի պահպանման, փոխադրման, իրացման և ըստ նշանակության օգտագործման ժամանակ։

32. Արգելվում է նշագրել այնպիսի նշաններ կամ կատարել այնպիսի մակագրություններ, որոնք կարող են մոլորեցնել երրորդ կողմերին՝ շուկայում այդ արտադրանքի համապատասխանության ազգային նշանով կատարված մակնշվածքի նշանակության կամ գրաֆիկական պատկերման առնչությամբ։

33. Արտադրատեսակի, դրա փաթեթի կամ օգտագործման ցուցման վրա կարելի է կատարել ցանկացած այլ մակնշում՝ պայմանով, որ այն բացասաբար չի ազդի մակնշվածքի տեսանելիության և ընթեռնելիության վրա։

34. Մակնշումը պետք է շարադրված լինի հայերենով և ռուսերենով։

35. Արտադրատեսակների փաթեթները պետք է մակնշվեն պատկերագրերով (նշաններով և (կամ) տեքստով), որոնցով սահմանվում են արտադրատեսակների պահպանման և (կամ) փոխադրման համար արտադրողի կողմից սահմանված պայմանները՝ նորմատիվային (շահագործման) փաստաթղթերին համապատասխան։

36. Սարքավորումների շահագործման ընթացքում անվտանգության ապահովման նկատմամբ պահանջները, որոնք նշված են հատուկ ցուցանակների վրա, ինչպես նաև նախազգուշական նշանները և մակագրությունները տեղադրվում են արտադրատեսակների տեսանելի մասերում։

37. Արտադրողը պետք է այնպես տրամադրի տեղեկությունները, որ հնարավոր լինի ընդունել համապատասխան նախազգուշական միջոցներ և ապահովել բոլոր վտանգավոր գործոնների նկատմամբ համապատասխան հսկողություն՝ պաշտպանական միջոցառումների ամբողջ համալիրի օգտագործմամբ։

38. Առողջության համար պոտենցիալ մեծ վտանգ ներկայացնող սարքավորումներ (ուլտրամանուշակագույն սարքեր, և այլն) օգտագործողը պետք է տեղեկացվի առկա ռիսկի մասին։

39. Արտադրատեսակների վտանգավորությունը նշվում է համապատասխան ձևով։

1) Ուլտրամանուշակագույն ճառագայթման կայանքները, որոնք նախատեսված են առանց մարդկային միջամտության շահագործման համար, մակնշվում են համապատասխան նախազգուշական մակագրությամբ։

2) Շահագործման փաստաթղթերի «Անվտանգության վերաբերյալ պահանջներ» բաժինները ընդգրկում են արտադրանքի անվտանգ շահագործման ապահովմանը ներկայացվող հիմնական պահանջներ, ինչպես նաև արտադրանքի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջներ ըստ սանիտարական օրենսդրության հիմնական փաստաթղթերի՝ կատարելով հղումներ այդ փաստաթղթերին։ Պետք է նշվի, որ արտադրանքը անվտանգ է այն արտադրելիս և կիրառելիս, որը պետք է հաստատվի սանիտարահամաճարակաբանական փորձաքննության արդյունքներով։

 

Աղյուսակ 1

 

Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար սարքավորումների ու նյութերի ցանկը՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով։

 

 

Ապրանքի դասակարգումը՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի

Ապրանքի կրճատ անվանումը

1.

2524

Ասբեստ

2.

2530

Այլ տեղում չնշված կամ չներառված հանքային նյութեր

 

39-րդ խումբ

Պլաստմասսա և պլաստմասսայից պատրաստված արտադրանք

3.

3917

Պլաստմասսայից պատրաստված խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր (օրինակ՝ միացումներ, արմունկներ, կցաշուրթեր)

4.

3919

Պլաստմասսայից պատրաստված սալիկներ, թերթեր, ժապավեն, շերտ և այլ հարթ ձևեր՝ ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով,

5.

3920

Պլաստմասսայից պատրաստված սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ, և այլն՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նմանատիպ ձևով ներքին սենքերի համար նախատեսված այլ նյութերի հետ չմիացված,

 

54-րդ խումբ

Քիմիական թելեր, քիմիական մանածագործական նյութերից պատրաստված հարթ և նմանատիպ թելեր

6.

5407

Սինթետիկ համալիր թելերից գործվածքներ՝ ներառյալ այն գործվածքները, որոնք պատրաստվում են 5404 ապրանքային դիրքում դասակարգվող նյութերից

7.

5408

Արհեստական համալիր թելերից գործվածքներ ՝ ներառյալ այն գործվածքները, որոնք պատրաստվում են 5405 ապրանքային դիրքում դասակարգվող նյութերից

 

56-րդ խումբ

Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ, հաստ պարաններ և դրանցից պատրաստված արտադրանք

8.

5601 21 900 0

Այլ

9.

5602

Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, ծածկույթով կամ առանց ծածկույթի, երկտակված կամ չերկտակված

10.

5603

Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, ծածկույթով կամ առանց ծածկույթի, երկտակված կամ չերկտակված

 

59-րդ խումբ

Մանածագործական նյութեր՝ ներծծված, ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական նշանակության մանածագործական արտադրանք

11.

5903

Մանածագործական նյութեր` ներծծված, ծածկույթով կամ պլաստմասսաներով երկտակված՝ բացառությամբ 5902 ապրանքային դիրքում դասակարգվող նյութերի

 

68-րդ խումբ

Արտադրանք քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նմանատիպ նյութերից

12.

6806

Խարամաբամբակ, սիլիկատային հանքաբամբակ և նմանատիպ հանքաբամբակներ, շերտավորված վերմիկուլիտ, փքված կավեր, փրփրած մետաղախարամ և նմանատիպ փքված հանքային արտադրանք, ջերմամեկուսիչ,

ձայնամեկուսիչ կամ ձայնակլանիչ հանքանյութերի խառնուրդներ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ՝ բացառությամբ 6811 կամ 6812 ապրանքային դիրքերում դասակարգված կամ 69-րդ խմբում ընդգրկված արտադրատեսակների։

13.

6808 00 000 0

Պանելներ, սալեր, սալիկներ, բլոկներ և բուսական թելերից, ծղոտից կամ տաշեղներից, մանրատաշեղից, մասնիկներից, փայտաթեփից կամ փայտանյութի այլ թափոններից պատրաստված նմանատիպ արտադրատեսակներ՝ ցեմենտով, գիպսով կամ այլ հանքային կապակցող նյութերով ագլոմերացված։

 

84-րդ խումբ

Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական սարքվածքներ, դրանց մասերը

14.

8414

Պոմպեր՝ օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների

15.

8415

Կայանքներ ` նախատեսված օդորակման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը չափելու համար՝ ներառյալ օդորակիչները, որոնցում խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել

16.

8421 19 700 9

Այլ

17.

8421 39 200

Օդի զտման և մաքրման համար նախատեսված այլ սարքավորումներ և սարքվածքներ

 

90-րդ խումբ

Գործիքներ և ապարատներ` օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական, դրանց մասերը և պարագաները

18.

9018 20 000 0

Ուլտրամանուշակագույն կամ ենթակարմիր ճառագայթման օգտագործման վրա հիմնված ապարատուրա

 

Աղյուսակ 2

 

Հսկողության ենթակա արտադրանքին (ապրանքներին) և դրա անվտանգության ցուցանիշներին ներկայացվող հիմնական պահանջները

 

Թիվ

հ/հ

Արտադրանքի (ապրանքի) անվանումը

Սանիտարահամաճարակաբանական պահանջները

Ծանոթագրություններ

ցուցանիշ

թույլատրելի մակարդակներ

 

I. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումներն ու նյութերը

1.

Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումները

1) Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումների միջոցով սենք մատուցվող օդի նկատմամբ ներկայացվող հիգիենիկ պահանջները

   
   

2) Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումների միջոցով աշխատանքային գոտու սենք մատուցվող օդում վնասակար նյութերի կոնցենտրացիաները

չպետք է գերազանցեն աշխատանքային գոտու օդում ՍԹԿ (սահմանային թույլատրելի կոնցենտրացիա) կամ ՆԿԱՄ (ներգործության կողմնորոշիչ անվտանգ մակարդակ) նորմատիվներով սահմանված վնասակար նյութերի կոնցենտրացիայի 30%-ը։

Վնասակար նյութերի ՍԹԿ-ի և ՆԿԱՄ-ի ցանկը աշխատանքային գոտու օդում

   

3) Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումների միջոցով բնակելի ու հասարակական շենքերի սենքեր մատուցվող օդում վնասակար նյութերի կոնցենտրացիաները

չպետք է գերազանցեն դրանց միջին օրական ՍԹԿ-ն, իսկ միջին օրական ՍԹԿ-ի բացակայության դեպքում՝ մթնոլորտային օդում տվյալ նյութերի միանվագ առավելագույն ՍԹԿ-ն կամ ՆԿԱՄ-ը։

Բնակելի և հասարակական շենքերի սենքերի օդային միջավայրը աղտոտող առավել հիգիենիկ կարևորություն ունեցող նյութերի ցանկը

II.

 

Աղմուկ

   
   

1) Օգտագործման համար նախատեսված օդի նախապատրաստման, մաքրման և զտման ինժեներատեխնիկական համակարգերի առաջացրած աղմուկը (հաշվի առնելով ձայնամեկուսիչ և ձայնակլանիչ բոլոր անհրաժեշտ միջոցների օգտագործումը), ձայնի մակարդակները՝

   
   

ա. աշխատատեղերում

պետք է աշխատատեղերի համար նախատեսված աղմուկի ՍԹՄ-ից (սահմանային թույլատրելի մակարդակ) առնվազն 5 դԲ-ով քիչ լինեն, սակայն չպետք է գերազանցեն 75 դԲԱ-ն

II գլխի 7-րդ բաժնի 7.1-րդ հավելվածի 1.1 աղյուսակին համապատասխան

   

բ. բնակելի և հասարակական շենքերի սենքերում

պետք է բնակելի և հասարակական շենքերի սենքերում աղմուկի թույլատրելի մակարդակների արժեքներից առնվազն 5 դԲ-ով քիչ լինեն (կախված սենքի նշանակությունից)

II գլխի 7-րդ բաժնի 7.1-րդ հավելվածի 1.3 աղյուսակին համապատասխան

   

2) Կենցաղում օգտագործման (շուրջօրյա) համար նախատեսված օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար արտադրատեսակների առաջացրած աղմուկը՝

ա.ձայնի մակարդակներ և ձայնի համարժեք մակարդակներ

բ.ձայնի առավելագույն մակարդակները

 

 

 

30 դԲԱ-ից ոչ ավելի

 

 

 

40 դԲԱ-ից ոչ ավելի

պետք է համապատասխանեն ժողովրդական սպառման ապրանքների տվյալ խմբի նկատմամբ ներկայացվող պահանջներին՝ հաշվի առնելով շահագործման տևողությունը (II գլխի 7-րդ բաժնի 7.1 հավելվածի 1.4 աղյուսակին համապատասխան)

III.

 

Թրթռումը

   
   

1. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման ինժեներատեխնիկական համակարգերի առաջացրած

թրթռումը (հաշվի առնելով թրթռամեկուսացման և թրթռակլանման բոլոր անհրաժեշտ միջոցների օգտագործումը)

   
   

1) աշխատատեղերում, որոնց համար դրանք նախատեսված են, համարժեք ճշգրտված արժեքներ (կամ դրանց լոգարիթմական մակարդակները)

   
   

2) ձեռնարկությունների արտադրական սենքերի մշտական աշխատատեղերում

ա. թրթռաարագացում

բ. թրթռաարագություններ

0,1 մ/սմ2-ից (100 դԲ) ոչ ավելի

0,2 х10-2 մ/սմ-ից (92 դԲ) ոչ ավելի

 
   

3) պահեստների, ճաշարանների, կենցաղային, հերթապահ և այն արտադրական սենքերի աշխատավայրերում, որտեղ չկան թրթռում առաջացնող մեքենաներ

ա. թրթռաարագացում

բ. թրթռաարագություններ

0,04 մ/սմ2-ից (92 դԲ) ոչ ավելի

0,079 х10-2 մ/սմ-ից (84 դԲ) ոչ ավելի

 
   

4) գործարանների վարչական սենքերի, կոնստրուկտորային բյուրոների, լաբորատորիաների, ուսումնական հաստատությունների, հաշվողական կենտրոնների, բուժկետերի, գրասենյակային սենքերի, աշխատասենյակների և մտավոր աշխատանքով զբաղվող աշխատակիցների համար նախատեսված այլ սենքերի աշխատատեղերում

ա.թրթռաարագացում

բ.թրթռաարագություններ

0,014 մ/սմ2-ից (83 դԲ) ոչ ավելի

0,28 х10-3 մ/սմ-ից (75 դԲ) ոչ ավելի

 
   

5) բնակելի տարածքներում, հիվանդասենյակներում և առողջարաններում, որոնց համար

դրանք նախատեսված են, համարժեք ճշգրտված արժեքները (կամ դրանց լոգարիթմական մակարդակները)

ա. թրթռաարագացում

բ. թրթռաարագություններ

4,0х10-3 մ/սմ2-ից (72 դԲ) ոչ ավելի

1,1х10-4 մ/սմ-ից (67 դԲ) ոչ ավելի

 
   

6) վարչակառավարչական և հասարակական շենքերի սենքերում, որոնց համար դրանք նախատեսված են, համարժեք ճշգրտված արժեքները (կամ դրանց լոգարիթմական մակարդակները).

ա. թրթռաարագացում

բ. թրթռաարագություններ

10 х10-3 մ/սմ2-ից (80 դԲ) ոչ ավելի

0,28 х10-3 մ/սմ-ից (75 դԲ) ոչ ավելի

 
   

7) Թրթռումը, որն ստեղծվում է օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար արտադրատեսակներով, որոնք նախատեսված են կենցաղում օգտագործման (շուրջօրյա) համար, ճշգրտված մակարդակը.

ա. թրթռաարագացում

բ. թրթռաարագություններ

70 դԲ-ից ոչ ավելի

62 դԲ-ից ոչ ավելի

 

IV.

 

Ինֆրաձայն

   
   

1. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման ինժեներատեխնիկական համակարգերի առաջացրած ինֆրաձայնը (հաշվի առնելով ձայնամեկուսացման և ձայնակլանման բոլոր անհրաժեշտ միջոցների օգտագործումը),

1) մեկ երրորդ օկտավային շերտերի միջին երկրաչափական հաճախականություններում ձայնային ճնշման մակարդակը. տարբեր աստիճանի ծանրության

աշխատանքների արտադրական պայմաններում՝

ա. 2Հց

բ. 4 Հց

գ. 8 Հց

դ. 16 Հց

ձայնային ճնշման ընդհանուր մակարդակը

100 դԲ-ից ոչ ավելի

95 դԲ-ից ոչ ավելի

90 դԲ-ից ոչ ավելի

85 դԲ-ից ոչ ավելի

100 դԲ գծային մակարդակից ոչ ավելի

 
   

2) Տարբեր աստիճանի մտավոր և հուզական լարվածություն պահանջող աշխատանքների ժամանակ արտադրական պայմաններում՝

ա. 2Հց

բ. 4Հց

գ. 8Հց

դ. 16Հց

ձայնային ճնշման ընդհանուր մակարդակը

95 դԲ-ից ոչ ավելի

90 դԲ-ից ոչ ավելի

85 դԲ-ից ոչ ավելի

80 դԲ-ից ոչ ավելի

95 դԲ գծային մակարդակից ոչ ավելի

 
   

3) բնակելի կառուցապատման տարածքում

ա. 2 Հց

բ. 4 Հց

գ. 8 Հց

դ. 16 Հց

ձայնային ճնշման ընդհանուր մակարդակը

90 դԲ-ից ոչ ավելի

85 դԲ-ից ոչ ավելի

80 դԲ-ից ոչ ավելի

75 դԲ-ից ոչ ավելի

90 դԲ գծային մակարդակից ոչ ավելի

 
   

4) բնակելի և հասարակական շենքերում

ա. 2 Հց

բ. 4 Հց

գ. 8 Հց

դ. 16 Հց

ձայնային ճնշման ընդհանուր մակարդակը

75 դԲ-ից ոչ ավելի

70 դԲ-ից ոչ ավելի

65 դԲ-ից ոչ ավելի

60 դԲ-ից ոչ ավելի

75 դԲ գծային մակարդակից ոչ ավելի

 
   

2. Կենցաղում օգտագործման համար նախատեսված օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար արտադրատեսակների

առաջացրած ինֆրաձայնը՝

մեկ երրորդ օկտավային շերտերի միջին երկրաչափական հաճախականություններում ձայնային ճնշման մակարդակը՝

   
   

ա. 2 Հց

բ. 4 Հց

գ. 8 Հց

դ. 16 Հց

ձայնային ճնշման ընդհանուր մակարդակը

75 դԲ-ից ոչ ավելի

70 դԲ-ից ոչ ավելի

65 դԲ-ից ոչ ավելի

60 դԲ-ից ոչ ավելի

75 դԲ գծային մակարդակից ոչ ավելի

 

V.

 

Ուլտրաձայն

   
   

1. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման այն ինժեներատեխնիկական համակարգերի առաջացրած ուլտրաձայնը (հաշվի առնելով ձայնամեկուսացման և ձայնակլանման բոլոր անհրաժեշտ միջոցների օգտագործումը), որոնք նախատեսված են արտադրական պայմաններում օգտագործման համար, ձայնային ճնշման մակարդակները մեկ երրորդ օկտավային շերտերի միջին երկրաչափական հաճախականություններում, կՀց՝

ա. 12.5

բ. 16.0

գ. 20.0

դ. 25.0

ե. 31.5-100.0.

80 դԲ-ից ոչ ավելի

90 դԲ-ից ոչ ավելի

100 դԲ-ից ոչ ավելի

105 դԲ-ից ոչ ավելի

110 դԲ-ից ոչ ավելի

 
   

2. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման այն ինժեներատեխնիկական համակարգերի առաջացրած ուլտրաձայնը, որոնք նախատեսված

են կենցաղում օգտագործման համար (օրինակ՝ ուլտրաձայնային փոշիացման գործառույթով համակարգերը). ձայնային ճնշման մակարդակները մեկ երրորդ օկտավային շերտերի միջին երկրաչափական հաճախականություններում, կՀց`

ա. 12.5

բ. 16.0

գ. 20.0

դ. 25.0

ե. 31.5-100.0.

70 դԲ-ից ոչ ավելի

80 դԲ-ից ոչ ավելի

90 դԲ-ից ոչ ավելի

95 դԲ-ից ոչ ավելի

100 դԲ-ից ոչ ավելի

 

VI.

 

Էլեկտրամագնիսական դաշտեր

   
   

1. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման այն ինժեներատեխնիկական համակարգերի առաջացրած էլեկտրամագնիսական դաշտերը, որոնք նախատեսված են արտադրական պայմաններում օգտագործման համար՝

   
   

1) Էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը

20 կՎ/մ-ից ոչ ավելի

Արտադրական հսկողության պայմաններում

   

2) 50Հց հաճախականությամբ էլեկտրական դաշտի լարվածությունը

5 կՎ/մ-ից ոչ ավելի

-«-

   

3) 50Հց հաճախականությամբ մագնիսական դաշտի լարվածությունը (ինդուկցիա)

8 Ա/մ-ից (10 միկրո Տլ) ոչ ավելի

-«-

   

4) Էլեկտրական դաշտի լարվածությունը հաճախականությունների ընդգրկույթում, ՄՀց՝

ա .>0.01-0.03

բ. >0.03-3.0

գ. >3.0-30

դ. >30-50

ե. >50-300

0.5 կՎ/մ-ից ոչ ավելի

0.5 կՎ/մ-ից ոչ ավելի

0.3 կՎ/մ-ից ոչ ավելի

0.08 կՎ/մ-ից ոչ ավելի

0.08 կՎ/մ-ից ոչ ավելի

-«-

   

5) Մագնիսական դաշտի լարվածությունը հաճախականությունների ընդգրկույթում, ՄՀց՝

ա. >0.01-0.03

բ. >0.03-3.0

գ. >30-50

50 Ա/մ-ից ոչ ավելի

50 Ա/մ-ից ոչ ավելի

3 Ա/մ-ից ոչ ավելի

 
   

2. Կենցաղում օգտագործման համար նախատեսված օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար արտադրատեսակների առաջացրած էլեկտրամագնիսական դաշտերը՝

   
   

1) Էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը

15 կՎ/մ-ից ոչ ավելի

 
   

2) 50Հց հաճախականությամբ էլեկտրական դաշտի լարվածությունը

0.5 կՎ/մ-ից ոչ ավելի

 
   

3) 50Հց հաճախականությամբ մագնիսական դաշտի լարվածությունը (ինդուկցիա)

ա. բնակելի սենքերում, մանկական, նախադպրոցական, դպրոցական, հանրակրթական և բժշկական հաստատություններում օգտագործման համար նախատեսված սարքավորումների համար

4 Ա/մ-ից (5 միկրո Տլ) ոչ ավելի

 
   

բ. բնակելի շենքերի ոչ բնակելի սենքերում, հասարակական, վարչական և արտադրական շենքերում, շինարարության համար հատկացված տարածքում

8 Ա/մ-ից (10 միկրո Տլ) ոչ ավելի

 
   

3. Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված սարքավորումների ցուցասարքերի առաջացրած

էլեկտրամագնիսական դաշտերը՝

1) Էլեկտրական դաշտի լարվածությունը

- հաճախականությունների ընդգրկույթում

ա. 5Հց-2կՀց

բ. 2կՀց-400կՀց

2) մագնիսական հոսքի խտությունը հաճախականությունների ընդգրկույթում

ա. 5Հց-2կՀց

բ. 2կՀց-400կՀց

25 Վ/մ-ից ոչ ավելի

2.5 Վ/մ-ից ոչ ավելի

250նՏլ-ից ոչ ավելի

25նՏլ-ից ոչ ավելի

 
   

4. Ուլտրաձայնի, ուլտրամանուշակագույն և ենթակարմիր ճառագայթման, ինչպես նաև օդաիոնավորիչների աղբյուր հանդիսացող արտադրատեսակների առաջացրած ռադիոհաճախականության ընդգրկույթի էլեկտրամագնիսական դաշտերը)

1) Էլեկտրական դաշտի լարվածությունը հաճախականությունների ընդգրկույթում, ՄՀց՝

ա. >0.03-0.3

բ. >0.3-3.0

գ. >3.0-30

դ. >30-300

2) Էներգիայի հոսքի խտությունը 0.3-300 ԳՀց ընդգրկույթում

25 Վ/մ-ից ոչ ավելի

15 Վ/մ-ից ոչ ավելի

10 Վ/մ-ից ոչ ավելի

3 Վ/մ-ից ոչ ավելի

10 մկՎտ/մ2-ից ոչ ավելի

 
   

5. Ուլտրամանուշակագույն ճառագայթում, ներհոս օդափոխության համակարգերում ներդրվող, մանրէասպան

ուլտրամանուշակագույն սարքերի համար

Ուլտրամանուշակագույն ճառագայթման կայանքների սահմաններից դուրս թափանցման բացակայություն

(ուլտրամանուշակագույն Ա, Բ, Ց ճառագայթների բացակայություն)

 

VII.

 

Ենթակարմիր ճառագայթում

   
   

1. Արտադրական պայմաններում առաստաղի (պատի) օդի տաքացման աղբյուրների առաջացրած ենթակարմիր ճառագայթում (Iiа-Iiб կատեգորիայի աշխատանքներ կատարելիս), ենթակարմիր ճառագայթման ինտենսիվությունը

1) կանգնած մարդու գլխի մակարդակով՝ կախված սենքի օդի ջերմաստիճանից, оС՝

ա. 11

բ.12

գ.13

դ.14

ե.15

զ.16

2) մարդու իրանի մակարդակով՝ կախված սենքի օդի ջերմաստիճանից, оС՝

ա.11

բ.12

գ.13

դ.14

ե.15

զ.16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

60 Վտ/մ2-ից ոչ ավելի

60 Վտ/մ2-ից ոչ ավելի

60 Վտ/մ2-ից ոչ ավելի

45 Վտ/մ2-ից ոչ ավելի

30 Վտ/մ2-ից ոչ ավելի

25 Վտ/մ2-ից ոչ ավելի

 

 

 

 

 

150 Վտ/մ2-ից ոչ ավելի

125 Վտ/մ2-ից ոչ ավելի

100 Վտ/մ2-ից ոչ ավելի

75 Վտ/մ2-ից ոչ ավելի

50 Վտ/մ2-ից ոչ ավելի

25 Վտ/մ2-ից ոչ ավելի

Նշված թույլատրելի մակարդակները գերազանցելիս պահանջվում է ավելացնել կախոցի (հեռավորության) բարձրությունը ճառագայթման աղբյուրից մինչև մարդու երկարաժամկետ գտնվելու վայրը, այնպիսի հաշվարկով, որ առաջացող ենթակարմիր ճառագայթման մակարդակները համապատասխանեն թույլատրելի մեծություններին։

Արտադրական մակարդակներում սարքավորման կիրառումը հնարավոր է գլխի պաշտպանության աշխատող միջոցների օգտագործմամբ և ազդեցության ժամանակը կարգավորելով ըստ աղյուսակի։

   

2. կենցաղում օգտագործման համար նախատեսված առաստաղի (պատի) օդի տաքացման աղբյուրների առաջացրած ենթակարմիր ճառագայթումը, ենթակարմիր ճառագայթման ինտենսիվությունը

ա. կանգնած մարդու գլխի մակարդակով

բ. մարդու իրանի մակարդակով

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

60 Վտ/մ2-ից ոչ ավելի

 

150 Վտ/մ2-ից ոչ ավելի

Թույլատրելի արժեքների սահմաններում, ենթակարմիր ճառագայթման ինտենսիվությունը կարգավորվում է օգտագործողի ջերմազգացողությամբ։

   

3. Կիրառման համար նախատեսված ինժեներատեխնիկական համակարգերի և օդի նախապատրաստման սարքավորումների առաջացրած միկրոկլիմայի հարաչափերը, (օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը, օդի շարժման արագությունը և ջերմային ճառագայթումը),

պետք է կարգավորվեն միկրոկլիմայի հարաչափերի թույլատրելի արժեքների սահմաններում, որոնք սահմանվում են.

ըստ հետևյալի՝

 
   

1) արտադրական սենքերի աշխատատեղերում, հասարակական շենքերի սենքերում

այն աշխատատեղերի համար, որոնց համար դրանք նախատեսված են (տարվա եղանակից, իրականացվող աշխատանքների կատեգորիայից, էներգասպառումների մակարդակից, ջերմային ճառագայթման աղբյուրների առկայությունից և ինտենսիվությունից կախված)

 
   

2) բնակելի տարածքներում

բնակելի բնակարանների տարբեր նշանակության սենքերի համար

 
   

4. Իոնների պարունակությունը օդում, 1սմ3 օդում իոնների քանակությունը՝

1) բացասական բևեռայնության, ռո-

2) դրական բևեռայնության, ρ+

3) միաբևեռայնության գործակից, У

6х102-5х104-ի սահմաններում

4х102-5х104-ի սահմաններում

0,4<У<1,0

 
   

5. Օգտագործողի հպման համար հասանելի մակերևույթների ջերմաստիճանը

430С-ից ոչ ավելի (մակերևույթի ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում, պահանջվում են հպման տևողությունը սահմանափակելու անհրաժեշտության մասին նախազգուշական նշում)

 

2.

Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար նախատեսված նյութերը

1) Սանիտարահիգիենիկ ցուցանիշներ

Հոտաչափություն (արտադրատեսակների նմուշների նյութերի հոտը)

2 բալից ոչ ավելի

 
   

2) Վնասակար նյութերի միգրացիան օդային միջավայր

ՍԹԿ մ.օ. մգ/մ3

 
   

3) Բնական մանրաթելեր.

- ֆորմալդեհիդ

0.003 մգ/մ3-ից ոչ ավելի*

 
   

4) Արհեստական մանրաթելեր (վիսկոզա, ացետատներ).

ա. ծծմբաածխածին,

բ. ացետալդեհիդ

0.005 մգ/մ3-ից ոչ ավելի

0.01 մգ/մ3-ից ոչ ավելի

 
   

5) Քիմիական մանրաթելեր Պոլիէթերային (ՊԷ, լավսան).

ա. էթիլենգլիկոլ

բ. դիմեթիլտերեֆտալատ

1.0 մգ/մ3-ից ոչ ավելի

0.01 մգ/մ3-ից ոչ ավելի

 
   

6) Քիմիական մանրաթելեր Պոլիամիդային (ՊԱ, կապրոն, նեյլոն).

ա. կապրոլակտամ

բ. հեքսամեթիլենդիամին

0.06 մգ/մ3-ից ոչ ավելի

0.001 մգ/մ3-ից ոչ ավելի

 
   

7) Քիմիական մանրաթելեր Պոլիակրիլոնիտրիլային (ՊԱՆ, նիտրոն).

ա. ակրիլոնիտրիլ

բ. վինիլացետատ

0.03 մգ/մ3-ից ոչ ավելի

0.15 մգ/մ3-ից ոչ ավելի

 
   

8) Քիմիական մանրաթելեր Պոլիվինիլքլորիդային (ՊՎՔ, քլորին).

ա. բենզոլ

բ. տոլուոլ

գ. դիօկտիլֆտալատ

0.1 մգ/մ3-ից ոչ ավելի

0.6 մգ/մ3-ից ոչ ավելի

0.02 մգ/մ3-ից ոչ ավելի

 
   

9) Քիմիական մանրաթելեր Պոլիվինիլսպիրտային (ՊՎՍ, վինոլ).

-. վինիլացետատ

0.15 մգ/մ3-ից ոչ ավելի

 
   

10) Քիմիական մանրաթելեր Պոլիոլեֆինային (պոլիպրոպիլենային, պոլիէթիլենային).

ա. ֆորմալդեհիդ

բ. ացետալդեհիդ

0.003 մգ/մ3-ից ոչ ավելի*

0.01 մգ/մ3-ից ոչ ավելի

 
   

11) Քիմիական մանրաթելեր Պոլիուրետային (սպանդեկս).

ա. էթիլենգլիկոլ

բ. ացետալդեհիդ

1.0 մգ/մ3-ից ոչ ավելի

0.01 մգ/մ3-ից ոչ ավելի

 
   

12) Պոլիեթերներ.

Պոլիէթիլենօքսիդ

ա. ֆորմալդեհիդ

բ. ացետալդեհիդ

13) Պոլիեթերներ.

Պոլիպրոպիլենօքսիդ

ա. մեթիլացետատ

բ. ացետոն

գ. ֆորմալդեհիդ

դ. ացետալդեհիդ

14) Պոլիեթերներ.

Պոլիտետրամեթիլենօքսիդ

ա. պրոպիլային սպիրտ

բ. ացետալդեհիդ

գ. ֆորմալդեհիդ

15) Պոլիեթերներ.

Պոլիֆենիլենօքսիդ

ա. ֆենոլ

բ. ֆորմալդեհիդ

16) Պոլիեթերներ.

Պոլիկարբոնատ

ա. ֆենոլ

բ. դիֆենիլոլպրոպան

գ. քլորբենզոլ

17) Պոլիեթերներ

Պոլիսուլֆոն

ա.դիֆենիլոլպրոպան

բ. ֆենոլ

գ. բենզոլ

0.003 մգ/մ3-ից ոչ ավելի*

0.01 մգ/մ3-ից ոչ ավելի

0.07 մգ/մ3-ից ոչ ավելի

0.35 մգ/մ3-ից ոչ ավելի

0.003 մգ/մ3-ից ոչ ավելի*

0.01 մգ/մ3-ից ոչ ավելի

0.3 մգ/մ3-ից ոչ ավելի

0.01 մգ/մ3-ից ոչ ավելի

0.003 մգ/մ3-ից ոչ ավելի*

0.003 մգ/մ3-ից ոչ ավելի

0.003 մգ/մ3-ից ոչ ավելի*

0.003 մգ/մ3-ից ոչ ավելի

0.04 մգ/մ3-ից ոչ ավելի

0.1 մգ/մ3-ից ոչ ավելի

0.04 մգ/մ3-ից ոչ ավելի

0.003 մգ/մ3-ից ոչ ավելի

0.1 մգ/մ3-ից ոչ ավելի

 

* - Նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը

   

18) Էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը (բնական, արհեստական և սինթետիկ թելերից գործված և չգործված կտորեղենի համար)

15 կՎ/մ-ից ոչ ավելի

 
   

19) Ռադիացիոն ցուցանիշները (բնական ձայնակլանիչ և ձայնամեկուսիչ նյութերի օգտագործմամբ արտադրատեսակների համար)

Բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ Aէֆ ակտիվությունը

Ըստ նորմատիվ փաստաթղթի

 

3.

այդ թվում՝ բուժկանխարգելիչ հիմնարկներում օգտագործման համար նախատեսված հատուկ օդորակիչների համար քարթրիջներ

նյութերի և քիմիական արտադրանքի թունաբանական գնահատում

1) Սուր թունավորություն՝ ինհալացիայի ժամանակ

Ինտոքսիկացիայի կլինիկական նշանների բացակայությունը՝ արտադրանքի փոշիացման դեպքում, էքսպոզիցիայից հետո կենդանիների վիճակի գործառական ցուցանիշների փոփոխությունների բացակայությունը,

Ազդեցության նշանների առկայության դեպքում թույլատրվում է միայն արտադրանքի հերմետիկ տեղակայումը։

   

2) մաշկի վրա գրգռող ազդեցությունը (մեկանգամյա, կրկնվող)

0 բալ

Գրգռվածության նշանների բացակայությունը

Ազդեցության նշանների առկայության դեպքում թույլատրվում է միայն արտադրանքի հերմետիկ տեղակայումը։

   

3) Արտադրանքի գրգռող ազդեցությունը լորձաթաղանթի և վերին շնչառական ուղիների վրա՝ ինհալացիայի ժամանակ

0 բալ

Գրգռվածության նշանների բացակայությունը

-«-

   

4) Մաշկի միջոցով ռեզորբտիվ ազդեցությունը (մեկանգամյա, կրկնվող)

Բացակայությունը

-«-

   

5) Զգայունացնող ազդեցությունը

0 բալ

Զգայունացնող ազդեցության նշանների բացակայությունը

-«-

 

Աղյուսակ 3

 

Բնակելի և հասարակական շենքերի սենքերի օդային միջավայրն աղտոտող՝ առավել հիգիենիկ կարևորություն ունեցող նյութերի ցանկը

 

Թիվ

հ/հ

Նյութի անվանումը

Բանաձև

Մ.օ.վնասակար նյութերի ՍԹԿ-ների մեծությունը (միջին օրական կամ միանվագ առավելագույն*), մգ/մ3

Վտանգավորության դաս

1

Ազոտի (II) օքսիդ

NО2

0.06

2

2

Ամիակ

NH3

0.04

4

3

Ացետալդեհիդ

С2Н4О

0.01*

3

4

Բենզոլ

С6Н6

0.1

2

5

Բութիլացետատ

C6Hl2О2

0.1*

4

6

Դիմետիլամին

C2H7N

0.0025

2

7

1.2-դիքլորէթան

С2Н4Cl2

1.0

2

8

Քսիլոլ

С8Н10

0.2*

3

9

Օզոն

О2

0.03

1

10

Սնդիկ

Hg

0.0003

1

11

Կապար և դրա ոչ օրգանական միացությունները (կապարի վերահաշվարկով)

Рb

0.0003

1

12

Ծծմբաջրածին

H2S

0.008*

2

13

Ստիրոլ

С8Н8

0.002

2

14

Տոլուոլ

C7H8

0.6*

3

15

Ածխածնի օքսիդ

CO

3.0

4

16

Ֆենոլ

С6Н6O

0.003

2

17

Ֆորմալդեհիդ

СН2O

0.003

2

18

Դիմեթիլֆտալատ

С10Н10O4

0.007

2

19

Էթիլացետատ

С4Н8O2

0.1*

4

20

Էթիլբենզոլ

С8Н10

0.02*

3