Համարը 
N 46-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.09.01/21(500).1 Հոդ.252.11
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
03.07.2014
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.009-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1206-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014375

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հուլիսի 2014 թ. 

ք. Երևան

N 46-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.009-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1206-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Անձնական հիգիենայի միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.2.7.009-14 սանիտարական կանոններ և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի N 1206-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Նախարար՝

Ա. Մուրադյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հուլիսի 3-ի

N 46-Ն հրամանի

 

«ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

N 2.1.7.009-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Անձնական հիգիենայի միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներով (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանվում են ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջները և նորմատիվային հիգիենիկ ցուցանիշները, որոնցով ապահովվում է անձնական հիգիենայի միջոցների բնակչության առողջության համար անվտանգ օգտագործումը՝ հիգիենիկ, գեղագիտական, պաշտպանական և կանխարգելման նպատակներով օգտագործման դեպքում:

2. Սույն սանիտարական կանոնները տարածվում են մաքսային միության տարածքում արտադրվող կամ երրորդ երկրից ներմուծվող անձնական հիգիենայի միջոցների բոլոր տեսակների և անվանումների վրա` համաձայն աղյուսակ 2-ի։

3. Սանիտարական կանոններում ներառված պահանջները չեն տարածվում բժշկական նշանակության վերմաշկային օգտագործման միջոցների և արտադրատեսակների վրա՝ բացառությամբ հիգիենիկ (բժշկական) բամբակի:

4. Սույն սանիտարական կանոններով կանոնակարգվում է անձնական հիգիենայի միջոցներին դասվող՝ հսկողության ենթակա ապրանքների խմբերին ներկայացվող պահանջները՝ Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համաձայն. 4803 00, 4818, 9619 00 (Աղյուսակ 1)։

5. Տերմիններ և սահմանումներ

1 ) ՄԹՔ՝ քիմիական նյութերի միգրացիայի թույլատրելի քանակություն, (մգ/լ)

2) ՆԻԱ՝ նորմատիվ իրավական ակտ,

3) Անձնական հիգիենայի միջոցների համար տիպային նմուշ՝ նմուշ, որն ընտրված է այն արտադրանքի խմբից, որը պատրաստված է մեկ արտադրողի կողմից՝ միասնական տեխնիկական պահանջներով, ունի միևնույն հումքային (բաղադրական) կազմը, կիրառման նույն ոլորտը և պայմաններն ու տարբերվում է փաթեթվածքի ծավալով (քանակությամբ), արտադրատեսակի ձևով և չափով (հաստությամբ), կիրառվող բուրավետիչի և (կամ) գունանյութի տեսակով։

 

ԳԼՈՒԽ II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Կազմակերպություն, ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն արտադրում և (կամ) իրացնում է անձնական հիգիենայի միջոցներ, օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց որակի և սպառողի առողջության համար անվտանգ լինելու համար ու երաշխավորում է անձնական հիգիենայի միջոցների համապատասխանությունը սույն սանիտարական կանոնների պահանջներին և անձնական հիգիենայի կոնկրետ տեսակին և անվանմանն առնչվող՝ գործող նորմատիվային փաստաթղթերին։

7. Ստանդարտները և անձնական հիգիենայի միջոցներին առնչվող նորմատիվային փաստաթղթերը մշակելիս պետք է հաշվի առնվեն սույն սանիտարահամաճարակաբանական պահանջների դրույթները։ Սանիտարահամաճարակաբանական պահանջների խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Անձնական հիգիենայի միջոցների հումքային նյութերին և պատրաստի արտադրանքի կոնկրետ տեսակին (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական կանոնակարգեր և այլն) առնչվող նորմատիվային փաստաթղթերը, դրանք արտադրելիս, պահպանելիս, փոխադրելիս ու իրացնելիս, պետք է պարունակեն սույն և այլ գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջները:

9.  Հումքը և նյութերը, որոնցից պատրաստվում են անձնական հիգիենայի միջոցները, պետք է լինեն առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից թույլատրված շարքից։

10. Ելակետային նյութերի և հումքի որակը (նախնական հսկողություն), արտադրանքի որակը՝ տեխնոլոգիական գործընթացի առանձին փուլերում (արտադրական հսկողություն) և պատրաստի արտադրանքի որակը, այդ թվում նաև դրա անվտանգության ցուցանիշներով, պետք է վերահսկվի արտադրող ձեռնարկության լաբորատորիաների կամ այլ հավատարմագրված լաբորատորիաների կողմից՝ համապատասխան ՝ նորմատիվ իրավական ակտով (այսուհետ` ՆԻԱ) նախատեսված ցուցանիշների ամբողջ ծավալով։

11. Անձնական հիգիենայի միջոցների փաթեթավորումն առավելապես պետք է լինի հերմետիկ (թույլատրվում են տեխնոլոգիական մակակտրվածքներ), պետք է պատրաստված լինի այնպիսի նյութերից, որոնք չեն ազդի որակական ու հիգիենիկ ցուցանիշների վրա և կապահովեն դրանցում տեղավորած արտադրանքի կայունությունը՝ սահմանված պիտանիության ժամկետում, և պետք է օգտագործման համար հարմարավետ լինի:

12. Անձնական հիգիենայի միջոցների պահպանման և փոխադրման ընթացքում պետք է պահպանվեն արտադրանքի տվյալ տեսակին առնչվող ՆԻԱ-ում նկարագրված պայմանները, որոնք ապահովում են արտադրանքի ելակետային որակի և հիգիենիկ անվտանգության ցուցանիշների պահպանությունը, դրանց պահպանումը շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից, փաթեթների ոչնչացնելուց և վնասելուց։

13. ՆԻԱ-ում պետք է սահմանվեն այն պայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր է խոտանի վերամշակումը՝ առանց վերջնական արտադրանքի որակին վնաս հասցնելու։ Այլ պայմաններում խոտանված արտադրանքը ենթակա է օգտահանման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

14. Անձնական հիգիենայի միջոցների փաթեթվածքի վրա պետք է լինի հստակ կատարված և դյուրընթեռնելի, չջնջվող մակնշում՝ հայերենով և ռուսերենով, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) արտադրատեսակի անվանումը,

2) առևտրային նշանի անվանումը (անհրաժեշտության դեպքում) և արտադրատեսակի անվանումը (կարող են նշվել լատինական այբուբենի տառերով),

3) ծագման երկրի անվանումը, արտադրող ընկերության կամ դրա արտադրանքի մատակարարի անվանումն ու հասցեն (կարող են նշվել լատինական այբուբենի տառերով),

4) նպատակը և օգտագործման եղանակը (թույլատրվում է չներկայացնել օգտագործման ցուցումներ, եթե տվյալ արտադրատեսակի կիրառումն ակնհայտ է և հանրահայտ),

5) օգտագործման սահմանափակումը և նախազգուշացումները (անհրաժեշտության դեպքում),

6) թողարկման ամսաթիվը և պիտանիության ժամկետը, կամ պիտանիության վերջնական ժամկետը, խմբաքանակի կամ սերիայի համարը,

7) տվյալ արտադրանքին (ԱՊՀ երկրներում պատրաստված) առնչվող ՆԻԱ-ի գրանշումը,

8) քանակը և (կամ) զանգվածը (տակդիրների համար` դրանց չափսը կամ երեխայի քաշը, համընդհանուր նշում՝ երեխայի քաշին տակդիրների չափսի համապատասխանության մասին),

9) պահպանման պայմանները (անհրաժեշտության դեպքում):

15. Արտադրատեսակի կամ փաթեթավորման վրա անհրաժեշտ տեղեկատվության տեղադրման անհնարինության դեպքում (արտադրանքի փոքր չափերը և ձևը) այն պետք է ներկայացվի պիտակների, ապրանքանիշների, թերթ-ներդիրների և այլնի վրա, որոնք ամրացվում են արտադրատեսակին կամ կից ներկայացվում են:

16. Սույն սանիտարական կանոնների 7-8-րդ կետերում նշված պահանջները տարածվում են երրորդ երկրից ներմուծվող անձնական հիգիենայի բոլոր միջոցների վրա։ Թույլատրվում է արտադրող երկրի լեզվով մակնշում կատարելը՝ յուրաքանչյուր առանձին փաթեթվածքին հայերեն և ռուսերենով ծանոթագրություն (պիտակ) կցելու պայմանով։

17. Անձնական հիգիենայի հայրենական արտադրության միջոցների սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ գնահատումն իրականացվում է արտադրությունն սկսելու փուլում, իսկ ներմուծվող արտադրատեսակներինը՝ կոնկրետ արտադրանքի ներմուծման փուլում։

18. Անձնական հիգիենայի միջոցների սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ գնահատումն իրականացվում է սույն սանիտարական կանոնների պահանջներին համապատասխան։

19. Կրկին մշակված և առաջին անգամ սերիական թողարկման համար նախատեսված 1-ին, 2-րդ խմբերի անձնական հիգիենայի միջոցների համար (աղյուսակ 2) պետք է անցկացվեն կլինիկական փորձարկումներ։

20. Սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ գնահատման, ընտրովի լաբորատոր հսկողության համար նմուշառումը կատարվում է միատեսակ արտադրանքից՝ փորձարկումների համար անհրաժեշտ քանակությամբ, սակայն

1) տակդիրների 2 փաթեթից,

2) կանանց հիգիենիկ միջադիրների և տամպոնների 3 փաթեթից,

3) անձնական հիգիենայի միջոցների այլ տեսակների և անվանումների 3 փաթեթից ոչ պակաս:

4) Անձնական հիգիենայի միջոցների համար տիպային նմուշները պետք է կազմեն արտադրանքի վերաբերյալ հետազոտություններ անցկացնելու համար ներկայացված ցանկի առնվազն 30%-ը և հետազոտվեն ամբողջ ծավալով. մնացած բոլոր նմուշների համար որոշվում է միայն սեմսիբիլիզացնող ազդեցությունը։

21. Լաբորատոր փորձարկումների համար արտադրանքի նմուշառումը ձևակերպվում է՝ նմուշառման ակտով` 2 կամ 3 օրինակից (կախված փորձարկման նպատակից), որոնցից մեկը թողնվում է արտադրողի (մատակարարի կամ առևտրի կետի) կամ դիմողի մոտ, երկրորդը՝ փորձարկող լաբորատորիայում, երրորդը՝ մաքսային մարմնում (մաքսային պահեստում նմուշառման դեպքում)։ Հնարավոր է առաջին օրինակի՝ կապույտ կնիքով և ստորագրությամբ հաստատված պատճենների օգտագործումը:

22. Լաբորատոր փորձարկումների արդյունքների մասին ձևակերպումը կատարվում է փորձարկումների մասին արձանագրության մեջ։

23. Արտադրանքի ամբողջ խմբաքանակը, որի նմուշները լաբորատոր փորձարկումների արդյունքներով խոտանված են համարվել, շրջանառությունից հանվում է և (կամ) կասեցվում է նման արտադրանքի թողարկումը մինչև պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող լիազոր մարմինների կողմից հանձնարարված միջոցառումների ձեռնարկումը, այն ենթակա չէ իրացման՝ նպատակային նշանակությամբ և պետք է ուղարկվի մատակարարին, վերամշակվի, օգտահանվի կամ ոչնչացվի` օրենքով սահմանված կարգով։

24. Արտադրանքի վերամշակումը, օգտահանումը կամ ոչնչացումն իրականացվում է դրա տնօրինողի կողմից կամ այն անձի կողմից, որին տնօրինողը, պայմանագրի համաձայն, փոխանցում է այդ աշխատանքներն իրականացնելու իրավունքը։

25. Օրենքով սահմանված կարգով առգրավված արտադրանքը մինչև դրա վերամշակումը, օգտահանումը կամ օրենքով սահմանված կարգով ոչնչացումը ենթակա է պահպանման առանձնացված շինությունում՝ հատուկ հաշվառմամբ, վերամշակման, օգտահանման կամ ոչնչացման համար նախատեսված քանակի, միջոցների և պայմանների վերաբերյալ հստակ նշումով. այդպիսի արտադրանքի պահպանության համար պատասխանատվությունը կրում է դրա տնօրինողը։

26. Արտադրանքի տնօրինողը արտադրանքի իրացումը կամ թողարկումն արգելելու մասին որոշում կայացրած մարմին է ներկայացնում դրա վերամշակման, օգտահանման կամ օրենքով սահմանված կարգով ոչնչացման մասին տեղեկություններ։

 

ԳԼՈՒԽ IV. ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

27. Արտադրվող և իրացվող անձնական հիգիենայի միջոցները, ըստ նշանակության օգտագործվելու դեպքում, չպետք է օրգանիզմի վրա ընդհանուր թունաբանական, գրգռիչ, ալերգիկ կամ այլ անբարենպաստ ազդեցություն թողնեն, արտազատեն վնասակար քիմիական նյութեր՝ հիգիենիկ նորմերը (միգրացիայի թույլատրելի քանակությունը) գերազանցող քանակությամբ, աղտոտված լինեն մանրէային ֆլորայով՝ աղյուսակ 4-ում բերված նորմերը գերազանցող քանակությամբ։

28. Զգայորոշական և սանիտարաքիմիական ցուցանիշներով (աղյուսակ 3) փորձարկումների համար անձնական հիգիենայի միջոցներից ջրային լուծամզուկները պատրաստվում են հետևյալ եղանակով.

1) օգտագործում են թորած ջուր՝ pH 5,4-6,6.

2) 1-ին և 2-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից լուծամզուկներ ստանում են նմուշի զանգվածի (գ) և թորած ջրի ծավալի (սմ3) 1:100 հարաբերակցությամբ, որը 400 C պայմաններում պահվում է 6 ժամ և ժամանակ առ ժամանակ թափահարվում է (4-6 անգամ).

3) 3-րդ և 4-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից լուծամզուկներ ստանում են նմուշի մակերեսի (սմ2) և թորած ջրի ծավալի (սմ3) 1:2 հարաբերակցությամբ, որը 400 C պայմաններում պահվում է 6 ժամ.

4) 5-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից լուծամզուկներ ստանում են նմուշի զանգվածի (գ) և թորած ջրի ծավալի (սմ3) 1:10 հարաբերակցությամբ, որը 400 C պայմաններում պահվում է 2 ժամ, իսկ հիգիենիկ (բժշկական) բամբակից և դրանից պատրաստված արտադրատեսակներից՝ համաձայն ԳՈՍՏ 5556-ի՝ «Բամբակ բժշկական հիդրոսկոպիկ: Տեխնիկական պայմաններ» (այսուհետ՝ ԳՈՍՏ 5556):

29. Աղյուսակ 3-ում նշված պայմանական նշանը ունի հետևյալ իմաստը՝ (*) միգրացիայի ենթարկվող վնասակար նյութերը որոշելու համար հնարավոր է այլ մեթոդների օգտագործում, որոնք չեն զիջում իրենց զգայունությամբ և որոնք հաստատված են սահմանված կարգով:

30. Անձնական հիգիենայի միջոցների մանրէային աղտոտվածությունը (ախտահարվածություն) կախված է դրանց տեսակից (խմբից), չպետք է գերազանցի թույլատրելի մակարդակները՝ համաձայն աղյուսակ 4-ի։

31. Փորձարկված արտադրանքը մաշկի վրա չպետք է ունենա տեղային գրգռիչ ազդեցություն, լորձաթաղանթների վրա իրիտատիվ ազդեցություն, սենսիբիլիզացնող ունակություն (համաձայն աղյուսակ 5-ի):

32. 1-ին խմբի անձնական հիգիենայի միջոցների մակերեսին էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը չպետք է գերազանցի թույլատրելի մակարդակը՝ համաձայն աղյուսակ 6-ի։

 

Աղյուսակ 1

 

Մաքսային սահմանի վրա և մաքսային միության մաքսային տարածքում սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկը

 

 

Ապրանքի

ծածկագիրը՝ ըստ ՄՄ

ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքի կրճատ անվանումը.

 

Խումբ 48

Թուղթ և ստվարաթուղթ, թղթե զանգվածից արտադրատեսակներ՝ թղթից կամ ստվարաթղթից

1.

4803 00

Զուգարանի թղթե անձեռոցիկներ կամ անձեռոցիկներ դեմքի համար, սրբիչներ կամ խանձարուրներ և տնտեսական, կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության թղթի այլ տեսակներ, թաղանթանյութի բամբակ և թաղանթանյութի մանրաթելից պաստառներ՝ խորշոմավորված կամ հարթ մակերևույթով, ծալքավոր կամ ոչ ծալքավոր, դրոշմատպված կամ առանց դրոշմատպման, ծակոտած կամ չծակոտած, ներկված կամ չներկված մակերեսով, տպվածքով կամ առանց տպվածքի, գլանափաթեթներով կամ թերթերով

2.

4818

Զուգարանի և համանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ թաղանթանյութի բամբակից պաստառ կամ թաղանթանյութի մանրաթելից պաստառ՝ տնտեսական, կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակությամբ, 36 սմ-ից ոչ ավելի լայնություն ունեցող գլանափաթեթներով կամ կտրտած ըստ չափսի կամ ձևի. թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ, սրբիչներ, սփռոցներ, անձեռոցիկներ, մանկական խանձարուրներ, վիրախծուծներ, սավաններ և տնտեսական, կենցաղային կամ բժշկական նշանակության այլ համանման արտադրատեսակներ, հագուստեղեն և դրա պատկանելիքները` թղթե զանգվածից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից

 

Խումբ 96. Պատրաստի տարբեր արտադրատեսակներ

3.

961900

Կանացի հիգիենիկ միջադիրներ և տամպոններ, մանկական խանձարուրներ և տակդիրներ ու բամբակից համանման սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ

 

Աղյուսակ 2

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐ (տեսակներն ըստ նշանակության)

 

Արտադրանքի

խմբերը (տեսակները)

Անվանումը

1

Մեծահասակների համար տակդիրներ, միանվագ օգտագործման տակդիրներ, մոմլաթներ (միանվագ օգտագործման) և այլն

2

Կանացի հիգիենիկ միջադիրներ, տամպոններ, լակտացիոն միջարկներ և այլն

3

Հիգիենիկ և կոսմետիկ անձեռոցիկներ՝ (տոգորված և չտոգորված) և այլն

4

Սպասքավորման թղթե անձեռոցիկներ, սրբիչներ (միանվագ օգտագործման), թաշկինակներ (միանվագ օգտագործման), զուգարանի թուղթ (միաշերտ ու բազմաշերտ) և այլն

5

Հիգիենիկ (բժշկական) բամբակ, բամբակյա կոսմետիկ գնդիկներ, տամպոններ, բարձիկներ, բամբակով ձողիկներ և այլն

 

Աղյուսակ 3

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԶԳԱՅՈՐՈՇԱԿԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Արտադրանքի խմբերը

(անվանումները)

Ցուցանիշների անվանումը

Բնութագիրը և նորմը

1

2

3

1. Խանձարուրներ,

միանվագ օգտագործման

տակդիրներ և այլն

(մեծահասակների համար)

1) Արտաքին տեսք

Ամբողջական, հերմետիկ փաթեթավորում, արտադրատեսակի արտաքին թերությունների բացակայություն (հավասարաչափ, միատարր մակերեսներ, կողմնակի բծերի, շղարշի, ներառումների, վնասման բացակայություն)

2) Լուծամզուկի

զգայորոշիչներ

 

ա. արտաքին տեսքը

Առանց պղտորման և նստվածքի թափանցիկ հեղուկ

բ. հոտ

1 բալից ոչ ավելի

3) Ջրածնային ցուցանիշ pH,

միավոր

pH-ի փոփոխություն՝ ± 1 միավորից ոչ ավելի

4) Լուծամզուկի օքսիդացում (օրգանական նյութերի ընդհանուր քանակը) մգ O2/դմ3

10,0-ից ոչ ավելի

5) Ֆորմալդեհիդ մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

2. Կանացի հիգիենիկ միջադիրներ, տամպոններ, լակտացիոն միջարկներ (ներդրուկ) և այլն

1) Արտաքին տեսք

Ամբողջական, հերմետիկ փաթեթավորում, արտադրատեսակի արտաքին թերությունների բացակայություն (հավասարաչափ, միատարր մակերեսներ, կողմնակի բծերի, ներխառնուկների, վնասվածքի բացակայություն)

2) Լուծամզուկի զգայորոշիչներ

 

ա. արտաքին տեսքը

Առանց պղտորման և նստվածքի թափանցիկ հեղուկ

բ. հոտ

1 բալից ոչ ավելի

3) Ջրածնային ցուցանիշ pH, միավոր

pH-ի փոփոխություն՝ ± 1 միավորից ոչ ավելի

4) Լուծամզուկի օքսիդացում (օրգանական նյութերի ընդհանուր քանակը)
մգ O2 /դմ3

10.0-ից ոչ ավելի

5) Ֆորմալդեհիդ մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

3. Հիգիենիկ և կոսմետիկ անձեռոցիկներ (տոգորված և ոչ տոգորված) և այլն

1) Արտաքին տեսք

Ամբողջական, հերմետիկ փաթեթավորում, արտադրատեսակի արտաքին թերությունների բացակայություն (հավասարաչափ, միատարր մակերեսներ, կողմնակի բծերի, վնասվածքի բացակայություն)

 

2) Լուծամզուկի զգայորոշիչներ

 

ա. Հոտ

Հաճելի, կիրառվող բուրավետիչին բնորոշ

բ. արտաքին տեսքը

Առանց պղտորման, նստվածքի և գունավորման թափանցիկ հեղուկ, թույլատրվում է աննշան լուսացրում

3) Ջրածնային ցուցանիշ pH,

4.5-8.5 միավոր

4) Ֆորմալդեհիդ մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

4. Սպասքավորման թղթե անձեռոցիկներ` խոհանոցային թղթե սրբիչներ (միանվագ օգտագործման), թաշկինակներ (միանվագ օգտագործման), զուգարանի թուղթ (միա և բազմաշերտ), և այլն

1) Արտաքին տեսք

Ամբողջական փաթեթավորում, արտադրատեսակի արտաքին թերությունների բացակայություն (միատարր մակերեսներ, կողմնակի բծերի, վնասվածքների բացակայություն), գլանափաթեթային արտադրատեսակների եզրերն ուղիղ կտրված

2) Լուծամզուկի զգայորոշիչներ

 

ա. արտաքին տեսքը

Առանց պղտորման, նստվածքի և գունավորման թափանցիկ հեղուկի

բ. Հոտ

1 բալից ոչ ավելի

3) Ջրածնային ցուցանիշ pH,

4.5-9.1. միավոր

4) Ֆորմալդեհիդ մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

5. Խոհանոցային թղթե սրբիչներ սպասքավորման անձեռոցիկներ`

1) Կապար մգ/դմ3

0.03-ից ոչ ավելի

2) Ցինկ մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

3) Քրոմ (գումարային) մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

Գունավորում ապահովող ներկիչների օգտագործման ժամանակ՝

 

1) կապույտ

ա. Կոբալտ մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

2) դեղին

ա. Քրոմ (գումարային) մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

բ. Կադմիում մգ/դմ3

0.001-ից ոչ ավելի

 3) կարմիր

ա. Պղինձ մգ/դմ3

1-ից ոչ ավելի

բ. Մանգան մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

4) կանաչ

ա. Պղինձ մգ/դմ3

1.0-ից ոչ ավելի

բ. Քրոմ (գումարային) մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

5) սև, վարդադարչնագույն

վարդագույն

ա. Մանգան մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

6) երկնագույն

ա. Կոբալտ մգ/դմ3

0.1-ից ոչ ավելի

բ. Պղինձ մգ/դմ3

1.0-ից ոչ ավելի

7) դարչնագույն

ա. Երկաթ մգ/դմ3

0.3-ից ոչ ավելի

6. Հիգիենիկ բամբակ, բամբակյա կոսմետիկ գնդիկներ, վիրախծուծներ, բարձիկներ, բամբակով ձողիկներ և այլն

1) Արտաքին տեսք

Միատարր, լավ գզված (սանրած) թելային զանգված, առանց կողմնակի ներխառնուկներիև խառնուրդների: Թույլատրվում է թելային հանգույցների եզակի կուտակումներ

2) Լուծամզուկի զգայորոշիչներ.

 

ա. արտաքին տեսքը

Առանց պղտորման, նստվածքի և գունավորման թափանցիկ հեղուկ

բ. հոտը

Չի թույլատրվում 2 բալից ոչ ավելի

3) Ջրային էքստրակտի ռեակցիան

Չեզոք

4) Վերականգնող նյութերի պարունակություն

Հետքեր

5) Ֆորմալդեհիդ, մգ/դմ

0.1-ից ոչ ավելի

6) Ստիրոլ մգ/դմ3 բամբակով ձողիկների համար

0.01-ից ոչ ավելի

 

Աղյուսակ 4

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

 (մանրէային աղտոտվածության թույլատրելի մակարդակները)

 

միայն հերմետիկ կամ ամբողջությամբ փաթեթավորված անձնական հիգիենայի միջոցների համար

 

Արտադրանքի խումբը

10 գրամում էնտերոբակտերիաներ (Enterobateriaceae)

10 գրամում ոսկեգույն ստաֆիլակոկ (Staphylococcusaureus)

10 գրամում պսևդոմոնաս աերոգինոզա (Pseսudomonas aeruginosa)

Մանրէների ընդհանուր քանակը (ՄԱՖԱՄ) ԳԱՄ/գ (ոչ ավելի)

Բորբոսասնկեր և խմորասնկեր ԳԱՄ/գ (ոչ ավելի)

1

Բացակայություն

Բացակայություն

Բացակայու-թյուն

1х102

Բացակայու-թյուն

2

-// -

-// -

-// -

-// -

-// -

3

-// -

-// -

-// -

1х103

1х102

4

-// -

-// -

-// -

-// -

-// -

5

-// -

-// -

-// -

-// -

-// -

 

Աղյուսակ 5

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Արտադրանքի

խումբը

Ցուցանիշի անվանումը

Նորմը և բնութագիրը

Նորմը

Ազդեցության թույլատրելի աստիճանը

1, 2

Մաշկի տեղային գրգռիչ ազդեցության ինդեքս (Icut), բալ

0

Գրգռիչ ազդեցության բացակայություն

Լորձաթաղանթի վրա իրիտատիվ ազդեցության ինդեքս (Iir), բալ

0

Իրիտատիվ ազդեցության բացակայություն

Սենսիբիլիզացնող ազդեցության ինդեքս (Is), բալ

0

Գերզգայնացնող ազդեցության բացակայություն

3, 4

Մաշկի տեղային գրգռիչ ազդեցության ինդեքս (Icut), բալ

0

Գրգռիչ ազդեցության բացակայություն

Աչքի լորձաթաղանթի վրա իրիտատիվ ազդեցության ինդեքսը (Iir), բալ

0

Իրիտատիվ ազդեցության բացակայություն

5

Մաշկի տեղային գրգռիչ ազդեցության ինդեքս (Icut), բալ

0

Գրգռիչ ազդեցության բացակայություն

Աչքի լորձաթաղանթի վրա իրիտատիվ ազդեցության ինդեքսը (Iir), բալ

0

Իրիտատիվ ազդեցության բացակայություն

 

Աղյուսակ 6

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Արտադրանքի խումբը

Ցուցանիշի անվանումը

Բնութագիրը և նորմը

1

Էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը (ԷՍԴ)

15.0 կՎ/մ-ից ոչ ավելի