Համարը 
N 44-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.02.14/10(534) Հոդ.210
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.01.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.01.2007
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
29.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՐԵՋՐԻ ԵՎ ԴՐԱ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 44-Ն

ԳԱՐԵՋՐԻ ԵՎ ԴՐԱ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գարեջրի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 24
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 11-ի N 44-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն   Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԳԱՐԵՋՐԻ ԵՎ ԴՐԱ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Գարեջրի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2203 00 ծածկագրով նախատեսված գարեջրի վրա:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են գարեջրի և գարեջրի հիմնական հումքի` ածիկի և ածիկային խտանյութի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, գարեջրի արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

3. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված գարեջուրը ենթակա է համապատասխանության գնահատման:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

գարեջուր` թույլ ալկոհոլային, ածխածնի երկօքսիդով հագեցված, փրփրուն խմիչք, որն ստացվում է գարեջրային խմորասնկերով գարեջրային քաղցուի խմորման մեթոդով,

հատուկ գարեջուր` գարեջուր, որը պատրաստվում է արտադրողի տեխնոլոգիական հրահանգով սահմանված հատուկ տեխնոլոգիայով և (կամ) գարեջրին յուրահատուկ զգայորոշման հատկություններ հաղորդող համային կամ բուրավետիչ հավելումների ավելացմամբ,

պաստերացված գարեջուր` գարեջուր, որն անցել է ջերմային մշակում (պաստերացում),

ոչ պաստերացված գարեջուր` գարեջուր, որը չի անցել ջերմային մշակում (պաստերացում),

բաց գույնի գարեջուր` գարեջուր, որի գույնը 1,5 գունային միավորից բարձր չէ,

կիսամուգ գարեջուր` գարեջուր, որի գույնը 1,6-ից մինչև 3,5 գունային միավոր է,

մուգ գույնի գարեջուր` գարեջուր, որի գույնը 3,6 գունային միավորից ավելի է,

ածիկ` արտադրանք, որն ստացվել է թրջման, ծլեցման և չորացման գործընթացներ անցած հացահատիկից,

գարեջրի արտադրության ածիկ` ածիկ, որն արտադրողի տեխնոլոգիական հրահանգով սահմանված տեխնոլոգիայով պատրաստված է գարեջրի արտադրության գարուց կամ ցորենից,

կարամելային ածիկ` գարեջրի արտադրության գարու ածիկ, որի հատիկն ունի շագանակագույնի տարբեր ինտենսիվություն, փայլուն, հոծ, խտացված կառուցվածք,

այրված ածիկ` գարեջրի արտադրության ածիկ, որն ստացվում է չոր, բաց գույնի ածիկից կամ գարուց` նախապես ջրով թրջելու և արագ բովելու ճանապարհով,

բաց գույնի ածիկ` գարեջրի արտադրության գարու ածիկ, որի գույնը 0,4 գունային միավորից բարձր չէ,

գարեջրային քաղցու` գարեջրի արտադրության համար օգտագործվող հացահատիկային մթերքից ստացված լուծահանվածքների ջրային լուծույթ,

հացահատիկային մթերք (գարեջրի արտադրությունում)` ածիկ և չածիկացված հացահատիկ, որոնք օգտագործվում են գարեջրի պատրաստման համար,

նախնական գարեջրային քաղցու` սառեցված և պարզեցված քաղցու, որը տրվում է խմորման,

նախնական քաղցուի լուծամզման ակտիվություն` նախնական գարեջրային քաղցուում չոր նյութերի զանգվածային մաս,

ածիկային խտանյութ (լուծամզուք)` մթերք, որն ստացվում է քաղցուի (գայլուկով կամ առանց գայլուկի) խտացմամբ` 35 -ից ոչ պակաս չոր նյութերի զանգվածային մասով,

գայլուկ` բազմամյա երկտնանի բույս, որի չորացրած կոները կիրառում են գարեջրի արտադրությունում,

գարեջրային խմորասնկեր` որոշակի ցեղերի խմորասնկեր, որոնք օգտագործվում են գարեջրային քաղցուի խմորման համար,

գարեջրի կայունություն` որոշակի պայմաններում թափանցիկությունը պահպանելու գարեջրի ունակության ցուցանիշ,

գունային միավոր (գ.մ.)` գարեջրի գույնի միավոր, որը համապատասխանում է 100 սմ3 ջրից և 0,1 մոլ/դմ3 կոնցենտրացիայով 1 սմ3 յոդի լուծույթից կազմված լուծույթի գույնին,

թթվայնության միավոր (թ.մ.)` գարեջրի թթվայնության միավոր, որը համարժեք է 100 սմ3 գարեջրի վրա ծախսվող 1 մոլ/դմ3 կոնցենտրացիայով 1 սմ3 նատրիումի հիդրօքսիդի լուծույթին:

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հապավումները`

ՆԴՄԱ` նիտրոզադիմեթիլամին,

ՆԴԷԱ` նիտրոզադիէթիլամին,

ԴԴՏ` 1, 1- դի-(4-քլորֆենիլ) - 2, 2, 2-տրիքլորէթան,

2, 4-Դ թթու` դիքլորֆենօքսիքացախաթթու,

ՄԱՖԱՄ` մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ,

ԱՑԽՄ` աղիքային ցուպիկների խմբի մանրէներ,

ԳԱՄ` գաղութառաջացնող մանրէներ։

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում գարեջրի իրացման ժամանակ պետք է պահպանվեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթները:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող գարեջուրը պետք է ուղեկցվի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենա տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:

(7-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Գարեջուրն արտադրվում է երեք տիպի` բաց գույնի, կիսամուգ և մուգ գույնի:

9. Կախված նախնական քաղցուի լուծամզման ակտիվությունից` գարեջուրը դասակարգվում է հետևյալ խմբերի`

8%-ոց բաց գույնի,

9%-ոց բաց գույնի,

10%-ոց բաց գույնի,

11%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

12%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

13%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

14%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

15%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

16%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

17%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

18%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

19%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

20%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

21%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

22%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի,

23%-ոց բաց գույնի, կիսամուգ, մուգ գույնի:

10. Ըստ մշակման եղանակի` գարեջուրն արտադրվում է ոչ պաստերացված և պաստերացված:

11. Գարեջրում վնասակար նյութերի պարունակության թույլատրելի մակարդակները և մանրէաբանական ցուցանիշները չպետք է գերազանցեն 1-ին և 2-րդ աղյուսակներում նշված թույլատրելի մակարդակները:

Աղյուսակ 1. Գարեջրում վնասակար նյութերի պարունակության թույլատրելի մակարդակները

Ցուցանիշի անվանումը

Թույլատրելի մակարդակը

Թունավոր տարրերը, մգ/կգ, ոչ ավելի.

 

կապար

0,3

արսեն

0,2

կադմիում

0,03

սնդիկ

0,005

Ռադիոնուկլիդները, Բկ/լ, ոչ ավելի.

 

ցեզիում-137

70

ստրոնցիում-90

100

Նիտրոզամիններ, մգ/կգ, ոչ ավելի.
(ՆԴՄԱ և ՆԴԷԱ գումարը)

0,003

Աղյուսակ 2. Գարեջրի մանրէաբանական ցուցանիշները

Մթերքի
անվանումը

Ցուցանիշի անվանումը և նորմը

ՄԱՖԱՄ,
ԳԱՄ/սմ3,
ոչ ավելի

Մթերքի ծավալը կամ զանգվածը,
որում չի թույլատրվում (սմ3, գ)

Բորբոսա-
և խմորասնկեր,
ԱՄ/սմ3,
ոչ ավելի

ԱՑԽՄ
(կոլիձևեր)

Ախտածին
մանրէներ,
այդ թվում`
սալմոնելներ
(Salmonella)

Գարեջուր լցնովի

-

1,0

25

-

Գարեջուր ոչ
պաստերացված.

 

 

 

 

կեգերով

-

3,0

25

-

շշերով

-

10,0

25

-

Գարեջուր պաստերացված
անբերրիացված

500

10

25

40

12. Գարեջրի հիմնական հումքում (ածիկ և ածիկային խտանյութ) վնասակար նյութերի պարունակության թույլատրելի մակարդակները և մանրէաբանական ցուցանիշները չպետք է գերազանցեն 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակներում նշված թույլատրելի մակարդակները:

 

Աղյուսակ 3. Ածիկի մեջ վնասակար նյութերի պարունակության թույլատրելի մակարդակները


Ցուցանիշի անվանումը

Թույլատրելի
մակարդակը

Թունավոր տարրերը, մգ/կգ, ոչ ավելի.

 

կապար

0,5

արսեն

0,2

կադմիում

0,1

սնդիկ

0,03

Միկոտոքսինները, մգ/կգ, ոչ ավելի.

 

T-2 տոքսին

1,0

զեարալենոն

0,1

Նիտրոզամինները, մգ/կգ, ոչ ավելի.

 

ՆԴՄԱ և ՆԴԷԱ գումարը

0,015

Բենզապիրենը, մգ/կգ, ոչ ավելի

0,001

Պեստիցիդները, մգ/կգ, ոչ ավելի.

 

հեքսաքլորցիկլոհեքսան (α-β-γ-իզոմերներ)

0,5

ԴԴՏ և դրա մետաբոլիտները

0,02

սնդիկօրգանական պեստիցիդներ

չեն թույլատրվում

2, 4-Դ թթու, դրա աղերը

չեն թույլատրվում

Ռադիոնուկլիդները, Բկ/կգ, ոչ ավելի.

 

ցեզիում-137

70

ստրոնցիում-90

40

Վնասակար խառնուկները.

 

հասկաժանգ

0,05

աղտոտվածությունը և հացի պաշարների
վնասատուներով (միջատներ և տիզեր)
վարակվածությունը կենդանի և անկենդան
վնասատուների գումարային խտությունը,
հատ/կգ, ոչ ավելի

15,0

 

Աղյուսակ 4. Ածիկային խտանյութի (լուծամզուքի) մեջ վնասակար նյութերի պարունակության թույլատրելի մակարդակները


Ցուցանիշի անվանումը

Թույլատրելի մակարդակը

Թունավոր տարրերը, մգ/կգ, ոչ ավելի.

 

կապար

1,0

արսեն

1,0

կադմիում

0,2

սնդիկ

0,03

Միկոտոքսինները, մգ/կգ, ոչ ավելի.

 

աֆլատոքսին B1

0,005

դեզօքսինիվալենոլ

1,0

զեարալենոն

1,0

Պեստիցիդները, մգ/կգ, ոչ ավելի.

 

հեքսաքլորցիկլոհեքսան (α-β-γ-իզոմերներ)

0,5

ԴԴՏ և դրա մետաբոլիտները

0,02

Ռադիոնուկլիդները, Բկ/կգ, ոչ ավելի.

 

ցեզիում-137

80

ստրոնցիում-90

100

Աղյուսակ 5. Ածիկային խտանյութի (լուծամզուքի) մանրէաբանական ցուցանիշները


Մթերքի անվանումը

Ցուցանիշի անվանումը և նորմը

ՄԱՖԱՄ
ԳԱՄ/գ,
ոչ ավելի

Մթերքի զանգվածը,
որում չի թույլատրվում (գ)

Լրացում-
ներ

ԱՑԽՄ
(կոլի-
ձևեր)

Ախտածին
մանրէներ,
այդ թվում`
սալմոնելներ
(Salmonella)

Ոսկեգույն
ստաֆիլոկոկ
(Staphylococcus
aureus)

Սուլֆիտ-
վերարտա-
դրող կլոստրի-
դիաներ

Ածիկային
խտանյութ(լուծամզուք)

5x104

0,1

25

0,1

0,1

Բորբոսա- և
խմորա-
սնկեր,
100 ԱՄ/գ,
ոչ ավելի

 

13. Գարեջրի պատրաստման համար օգտագործվող այլ հումքերի անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

14. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գարեջրի պատրաստման համար օգտագործվող հումքը և նյութերը պետք է սահմանված լինեն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգներով:

15. Գարեջրի զգայորոշման, ֆիզիկաքիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն 6-րդ, 7-րդ և 8-րդ աղյուսակներով սահմանված բնութագրերին և նորմերին:

Աղյուսակ 6. Գարեջրի զգայորոշման ցուցանիշները

Ցուցանիշի
անվանումը

Բնութագիրը

բաց գույնի

կիսամուգ

մուգ գույնի

Պարզությունը

Առանց նստվածքի և օտար ներխառնուկների թափանցիկ հեղուկ

Համը և
բուրմունքը

Խմորված քաղցուի խմիչքի մաքուր համ և բուրմունք, գայլուկի
դառնությամբ և բուրմունքով, առանց կողմնակի համի և հոտի

Գարեջրի տեսակին
համապատասխանող

Ածիկային համ` կարամելային ածիկին
բնորոշ համով, գարեջրի տեսակին
համապատասխանող

Լրիվ ածիկային համ`
արտահայտված
կարամելային կամ
այրված ածիկին բնորոշ
համով, գարեջրի տեսակին
համապատասխանող

15% և ավելի նախնական քաղցուի լուծամզման ակտիվությամբ գարեջրի համար թույլատրվում է գինու
բնորոշ համ

Աղյուսակ 7. Բաց գույնի գարեջրի ֆիզիկաքիմիական ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը

Նորմը

Նախնական քաղցուի լուծամզման
ակտիվությունը, %

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

Էթիլ սպիրտի ծավալային մասը, %, ոչ պակաս

2,8

3,2

3,6

4,0

4,5

4,7

4,8

5,4

5,8

6,2

6,6

7,1

7,9

8,2

8,6

9,4

Թթվայնությունը, թ.մ.

1,0-2,5

1,5-2,6

1,9-3,2

2,4-3,6

3,0-4,5

3,0-5,0

Գույնը, գ.մ.

0,4-1,5

Ածխածնի երկօքսիդի զանգվածային
մասը, %, ոչ պակաս

0,33

Փրփրագոյացումը.

 

փրփուրի բարձրությունը, մմ, ոչ պակաս

30

փրփրակայունությունը, րոպե, ոչ պակաս

2

Կայունությունը, օր, ոչ պակաս.

 

ոչ պաստերացված

8

ոչ պաստերացված անբերրիացված

30

պաստերացված

30


Աղյուսակ 8. Կիսամուգ և մուգ գույնի գարեջրի ֆիզիկաքիմիական ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը

Գարեջրի
տեսակը

Նորմը

Նախնական քաղցուի լուծամզման
ակտիվությունը, %

_

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

12
հատուկ

Էթիլ սպիրտի ծավալային
մասը, %, ոչ պակաս

կիսամուգ

3,9

4,3

4,4

4,8

5,2

5,4

6,0

6,2

6,8

7,5

8,0

8,6

9,4

_

մուգ

3,9

4,1

4,3

4,7

4,9

5,2

5,7

5,9

6,0

6,8

7,4

8,0

9,1

ոչ ավելի
3,2

Թթվայնությունը, թ.մ.

կիսամուգ

1,6-2,8

1,9-3,2

2,4-3,5

2,7-4,3

3,0-5,0

–_

մուգ

-

2,1-3,1

2,4-3,5

2,5-4,5

3,5-5,5

1,9-3,1

Գույնը, գ.մ.

կիսամուգ

1,6-2,5

1,6-3,5

մուգ

3,6 և ավելի

Ածխածնի երկօքսիդի
զանգվածային մասը,
%, ոչ պակաս

կիսամուգ,
մուգ

0,33

Փրփրագոյացումը.

 

 

փրփուրի բարձրությունը,
մմ, ոչ պակաս

կիսամուգ,
մուգ

30

փրփրակայունությունը,
րոպե, ոչ պակաս

կիսամուգ,
մուգ

2

Կայունությունը, օր,
ոչ պակաս.

կիսամուգ,
մուգ

 

ոչ պաստերացված

 

8

30

3

ոչ պաստերացված
անբերրիացված

 

30

60

_

պաստերացված

 

30

60

_

16. Սույն տեխնիկական կանոնակարգի 15-րդ կետի 7-րդ և 8-րդ աղյուսակներում նախատեսված ածխածնի երկօքսիդի զանգվածային մասը պետք է որոշվի միայն շշերում և բանկաներում լցված գարեջրում:

17. Սույն տեխնիկական կանոնակարգի 15-րդ կետի 7-րդ և 8-րդ աղյուսակներում նախատեսված ոչ պաստերացված գարեջրի կայունությունը բարձր պահման ժամկետի դեպքում պետք է լինի 15 օրից ոչ պակաս:

ԳԱՐԵՋՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

18. Արտադրողը (վաճառողը) պետք է սպառողին տրամադրի գարեջրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, որը կապահովի դրա ճիշտ ընտրության հնարավորությունը:

19. Սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի միանշանակ հասկացվող, լրիվ և հավաստի, որպեսզի կանխարգելվեն սպառողին թյուրիմացության մեջ գցող գործոնները` կապված գարեջրի բաղադրության, հատկությունների, սննդային արժեքի, բնույթի, ծագման, պատրաստման և օգտագործման հետ:

20. Սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է տրվի անմիջապես գարեջրի սպառողական տարայի, պիտակի կամ, ցանկացած զուգորդությամբ, պիտակի, մանեկապիտակի, լրացուցիչ պիտակի, կափարիչի վրա և պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) գարեջրի անվանումը և տիպը` հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ կետի պահանջը,

բ) արտադրող կամ մատակարարող կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրը (երկրի անվանմամբ) և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում),

գ) սպառողների բողոքների ընդունման համար արտադրողի կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կազմակերպության (առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը,

դ) նախնական քաղցուի լուծամզման ակտիվության չափը` տոկոսներով (բացառությամբ համային ու բուրավետ հավելանյութերով հատուկ գարեջրի),

ե) էթիլ սպիրտի ծավալային մասի նվազագույն արժեքը («ալկ.` .... -ից ոչ պակաս» կամ «սպիրտ` ...ծավ. -ից ոչ պակաս»),

զ) շշալցման տարեթիվը, ամիսը, օրը,

է) գարեջրի պատրաստման ժամանակ օգտագործված հիմնական հումքի անվանումը,

ը) սննդային հավելումները, բուրավետիչները, կենսաբանորեն ակտիվ հավելանյութերը (առկայության դեպքում),

թ) պիտանիության ժամկետը,

ժ) պահման պայմանները,

ժա) ծավալը` լիտրերով,

ժբ) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը:

Պաստերացված գարեջրով տարայի վրա լրացուցիչ պետք է նշվի «Պաստերացված» բառը:

21. Գարեջրի սպառողական տարայի վրա թույլատրվում է զետեղել լրացուցիչ գովազդային բնույթի և գարեջուրը բնութագրող այլ տեղեկություն, որը չպետք է հակասի սույն տեխնիկական կանոնակարգի 20-րդ կետով սահմանված պահանջներին:

22. Գարեջրի փոխադրական տարայի վրա պետք է լինեն մակնշված գարեջրի անվանումը և տիպը, արտադրող կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը) ու գտնվելու վայրը, շշալցման տարեթիվը, ամիսը, օրը, ծավալը` լիտրերով կամ փոխադրական տարայում շշալցված տարաների քանակը, ինչպես նաև հետևյալ վարվելակարգային նշանները`

Ներմուծեք նկարագրությունը_18755


ԳԱՐԵՋՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

23. Գարեջուրը պետք է լցվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտերով սննդամթերքի հետ շփման համար թույլատրված շագանակագույն, կանաչ կամ սպիտակ գույնի ապակյա շշերի, պոլիէթիլենտերեֆտալատից կամ այլ պոլիմերային նյութերից շշերի, մետաղական բանկաների, տակառների և այլ տարաների մեջ, որոնց խցանափակումը պետք է իրականացվի հերմետիկորեն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտերով սննդամթերքի հետ շփման համար թույլատրված խցանափակման նյութերով:

24. Տարայի անվանական տարողությունից գարեջրի պարունակության թույլատրելի նվազագույն շեղումը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ սահմանված նորմերը:

25. Գարեջրի փոխադրումը պետք է իրականացվի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սննդամթերքի փոխադրմանը ներկայացվող պահանջներին համապատասխան:

26. Գարեջուրն անշարժ տարողություններով (հավասարաջերմ տարողություններ) սարքավորված առևտրի կետեր պետք է փոխադրել տակառներով:

27. Շշերով, բանկաներով, տակառներով գարեջուրը պետք է պահել հետևյալ ջերմաստիճանային պայմաններում`

ոչ պաստերացվածը` 50C-ից մինչև 120C,

պաստերացվածը` 100C-ից մինչև 200C:

Շշալցված գարեջուրը պետք է պահել մթնեցված սենքերում:

28. Անշարժ տարողություններով սարքավորված առևտրի կետեր տակառներով առաքված գարեջուրը պետք է պահել ածխածնի երկօքսիդի ճնշման տակ, հավասարաջերմ տարողություններում` 20C-ից մինչև 50C ջերմաստիճանում:

Վաճառքի կետերում հավասարաջերմ տարողություններից գարեջուրը գավաթների, բաժակների և այլ ամանեղենի մեջ պետք է լցվի ածխածնի երկօքսիդի ճնշման տակ:

29. Պատրաստի շշալցված գարեջուրը պետք է պահել պահեստներում արկղերի (պոլիմերային փաթեթների) մեջ դարսակույտերով` սենքի պատերից 70 սմ հեռավորության վրա:

 

V. ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Գարեջրի արտադրության արտադրական տարածքների ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, լուսավորությանը, օդափոխությանը, ջեռուցմանը, աղմուկին, արտադրական և օժանդակ սենքերի, սարքավորումների և գույքի սանիտարական մշակմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները, արտադրական և օժանդակ տարածքների ընդհանուր ախտահանմանը, աշխատողների անձնական հիգիենային ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, համապատասխան սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին:

31. Գարեջրի արտադրման գործընթացն իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները և ստեղծեն այնպիսի աշխատանքային պայմաններ, որ բացառվի աշխատողների և շրջակա միջավայրի վրա վտանգավոր ու վնասակար արտադրական գործոնների ազդեցությունը, կամ դրանց մակարդակը չգերազանցի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերը: «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա նրանք պետք է ներդնեն վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) միջազգային համակարգի սկզբունքների վրա հիմնված ինքնահսկման համակարգ:

 

VI. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

32. Գարեջրի նույնականացումը պետք է իրականացնեն դրա արտադրման, պահման, փոխադրման և իրացման փուլերում` իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գարեջրի համապատասխանության գնահատման և պետական վերահսկողության մարմինները:

(32-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

33. Նույնականացումն իրականացնում են`

ա) գնահատման նշանակված մարմինները՝ համապատասխանության գնահատման ժամանակ,

բ) պետական վերահսկողության մարմինները` վերահսկողություն իրականացնելիս, իրենց իրավասության սահմաններում,

գ) այլ մարմիններ և կազմակերպություններ` նախաձեռնության կարգով, գարեջրի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության համապատասխանությունը հավաստելու անհրաժեշտության դեպքում:

(33-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

34. Կախված նույնականացման խնդիրներից` կիրառվում են նույնականացման հետևյալ եղանակները`

ա) փաստաթղթային փորձաքննություն,

բ) գարեջրի փորձարկում:

35. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացումն իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն գարեջրի սպառողական և փոխադրական տարաների կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը և սույն տեխնիկական կանոնակարգի 15-րդ կետի 6-րդ աղյուսակով նախատեսված զգայորոշման բնութագրերը:

36. Գարեջրի փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 15-րդ աղյուսակում տրված զգայորոշման բնութագրերի և 7-րդ ու 8-րդ աղյուսակներում տրված ֆիզիկաքիմիական ցուցանիշների:

37. Գարեջրի նույնականացման արդյունքների վերաբերյալ պետք է կազմվի եզրակացություն, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակել`

ա) արտադրանքի անվանումը,

բ) արտադրողի մասին տեղեկատվությունը,

գ) շշալցման թվականը,

դ) փաստաթղթերի փորձաքննության կամ արտադրանքի փորձարկման արդյունքները,

ե) փաթեթավորման մասին տեղեկատվությունը, այդ թվում` սպառողական տարայի տարողությունը լիտրերով և փոխադրական տարայում շշերի քանակը կամ տակառի համարը և տարողությունը` լիտրերով,

զ) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը:

 

VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

38. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գարեջրի համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված՝ համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր։

(38-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

39. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

40. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

41. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

42. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

43. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

44. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

45. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

46. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

 

VIII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

47. Չափածրարված գարեջրի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

IX. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

 48. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գարեջրի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով։

(48-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

 

X. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ


Ստանդարտների նշագիրը
(բաժինը, կետը)

Փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

ԳՕՍՏ 10444.2

Սննդամթերք. Staphylococcus aureus-ի
հայտնաբերման և քանակության որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 10444.12

Սննդամթերք. Խմորիչների և բորբոսասնկերի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 10444.15

Սննդամթերք. Մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ
անաերոբ մանրէների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 12786
(2-րդ բաժին)

Գարեջուր. Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ

ԳՕՍՏ 12787

Գարեջուր. Սպիրտի, իրական լուծամզուքի որոշման մեթոդ և
նախնական քաղցուում չոր նյութերի հաշվարկ

ԳՕՍՏ 12788

Գարեջուր. Թթվայնության որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 12789

Գարեջուր. Գույնի որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 26927

Սննդահումք և սննդամթերք. Սնդիկի որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 26930

Սննդահումք և սննդամթերք. Արսենի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 26932

Սննդահումք  և սննդամթերք. Կապարի որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 26933

Սննդահումք և սննդամթերք. Կադմիումի որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 29185

Սննդամթերք. Սուլֆիտ վերարտադրող կլոստրիդիաների
հայտնաբերման և քանակության որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 30060

Գարեջուր. Զգայորոշման ցուցանիշների և արտադրանքի
ծավալի որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 30178

Սննդահումք և սննդամթերք. Թունավոր տարրերի որոշման
ատոմաաբսորբման մեթոդ

ԳՕՍՏ 30349

Պտուղներ, բանջարեղեն և նրանց վերամշակման մթերք.
Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 30518

Սննդամթերք. Աղիքային ցուպիկների խմբի մանրէների (կոլիձևերի մանրէներ)
հայտնաբերման և քանակության որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 30519

 Սննդամթերք. Salmonella ցեղի մանրէների հայտնաբերման մեթոդ

ԳՕՍՏ 30538

Սննդամթերք. Ատոմաէմիսիայի մեթոդով թունավոր տարրերի
որոշման մեթոդիկա

ԳՕՍՏ 30711

Սննդամթերք. Աֆլատոքսին B1 և M1 հայտնաբերման և
քանակության որոշման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51154

Գարեջուր. Ածխածնի երկօքսիդի և կայունության որոշման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51650

Սննդամթերք. Բենզ(ա)պիրենի զանգվածային մասի որոշման մեթոդներ

(հավելվածը փոփ., խմբ. 25.09.14 N 1046-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան