«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014464
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 սեպտեմբերի 2014 թ. |
N 59-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԼԱՔԱՆԵՐԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.018-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 117-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել «Կենցաղային քիմիայի ապրանքներին և լաքաներկերին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.2.7.018-14 սանիտարական կանոններ և նորմերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի հունվարի 25-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (լվացող միջոցներ) արտադրությանը, իրացմանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2-2 սանիտարական կանոններ և նորմերը հաստատելու մասին» N 117-Ն հրամանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը:
«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԼԱՔԱՆԵՐԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»
N 2.1.7.018-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ