Համարը 
N 62-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.11.12/28(507).1 Հոդ.303.26
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
24.10.2014
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
24.10.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՆԱՎԹԱՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.021-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014494

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հոկտեմբերի 2014 թ.

 

N 62-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՆԱՎԹԱՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.021-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Արտադրական նշանակության քիմիական և նավթաքիմիական արտադրանքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները» N 2.1.7.021-14 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Մուրադյան

 

ՀՀ առողջապահության նախարարի
2014 թվականի հոկտեմբերի 24-ի
N 62-Ն հրամանի

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՆԱՎԹԱՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»N 2.1.7.021-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

ԳԼՈՒԽ I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Արտադրական նշանակության քիմիական և նավթաքիմիական արտադրանքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանում են արտադրական նշանակության քիմիական և նավթաքիմիական արտադրանքի անվտանգության չափանիշները և վտանգավորության գնահատման ընթացակարգը։

2. Համաձայն Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (ՄՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի սույն սանիտարական կանոնների հսկողության ենթակա ապրանքների խմբերն են` 2505, 2506, 250700, 2508, 2510, 2513, 2514 00 000 0, 2521 00 000 0, 2523, 2524, 2530, 2601 - 2617, 2845, 2846, 2918 12 000 0, 2918 14 000 0, 2918 19 000 0, 3201, 3202, 3203 00, 3204, 3215, 3402 11, 3402 11 100 0, 3402 11 900 0, 3402 12 000 0, 3402 13 000 0, 3402 19 000 0, 3402 20, 3402 90, 3403, 3403 11 000 0, 3403 19 910 0, 3403 91 000 0, 3403 99 100 0, 3809, 3810, 3811, 3812, 3814 00, 3820 00 000 0, 4001 10 000 0, 4002 11 000 0:

 

ԳԼՈՒԽ II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Տերմիններ և սահմանումներ`

1) Պոտենցիալ վտանգավոր քիմիական նյութ - բնական կամ արհեստական ծագման նյութ /միացություն/, որը կարող է արտադրության, կիրառման, տեղափոխման, վերամշակման, ինչպես նաև կենցաղային պայմաններում բացասաբար ազդել մարդու առողջության և շրջակա բնական միջավայրի վրա:

2) Մարդու բնակության միջավայր - օբյեկտների, երևույթների և գործոնների ամբողջություն, որոնցով բնորոշվում են մարդու կենսագործունեության պայմանները:

3) Նավթաքիմիական արտադրանք - նավթից և բնական գազից արտադրված կամ արտազատված (լրիվ կամ մասնակի) քիմիական արտադրանք:

4) Քիմիական արտադրանք - շրջանառվող նյութ կամ նյութերի խառնուրդ, ներառյալ կայունացումը ապահովելու համար ցանկացած հավելումը, և/կամ խառնուրդները, որոնց ներկայությունը պայմանավորված է արտադրական գործընթացով, և (կամ) լուծիչները:

4. Մաքսային Միության երկրներում թույլատրվում է կիրառել և շրջանառել քիմիական և նավթաքիմիական այն արտադրանքը, որոնք համապատասխանում են սահմանված թունաբանահիգիենիկ պահանջներին:

5. Քիմիական և նավթաքիմիական արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) բաղադրությունում գտնվող պոտենցիալ վտանգավոր քիմիական նյութերը պետք է գնահատվեն ըստ վտանգավորության մարդու առողջության վրա:

6. Չի թույլատրվում ներմուծել և շրջանառել սահմանված պահանջներին չհամապատասխանող քիմիական և նավթաքիմիական արտադրանք:

7. Հսկողության ենթակա արտադրանքի առողջության համար վտանգավորության գնահատականը իրականացվում է թունաբանահիգիենիկ գնահատման հիման վրա, մարդու բնակության վայրում դրա կիրառման դեպքում հիգիենիկ նորմատիվների վերաբերյալ տեղեկատվության առկայության, ինչպես նաև սահմանված պահանջներին համապատասխան այլ տեղեկատվության հիման վրա:

8. Քիմիական և նավթաքիմիական արտադրանքի մակնշումը և դասակարգումը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ III. ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

9. Արտադրողը, ներմուծողը պարտավոր է ներկայացնել հսկողության ենթակա արտադրանքի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը

1) Իրենից անհատական քիմիական նյութ ներկայացնող արտադրանքի համար տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC` International Union of Pure and Applied Chemistry-ինթերնեյշնլ յունիոն օֆ փյուըր էնդ ըփլայդ քեմիստրի) պահանջներին համապատասխան քիմիական անվանումը, հոմանիշները, առևտրային անվանումները, քիմիական ռեֆերատիվ ծառայության (CAS` Chemical Abstracts Service-Քեմիքլ Աբստրակտս Սերվիս), ԵՄ համարը, Ռիչ քիմիկատների գրանցման համակարգում (REACH-Registration, Evaluation, Authorisation and Restriction of Chemicals Ռեգիստրեյշն, Էվալյուէյշն, Օսորիզեյշն էնդ ռեսթրիքշն օֆ քեմիքըլս) գրանցումը, մոլեկուլյար (բրուտտո) բանաձևը, տոկոսային բաղադրությունը,

2) կիրառման ոլորտը,

3) ֆիզիկո-քիմիական հատկությունները,

4) բերանի խոռոչով ներմուծելու դեպքում սուր պերօրալ թունավորության ցուցանիշները` DL50  per օs,

5) մաշկին քսելու դեպքում սուր թունավորության գնահատումը DL50 cut,

6) սուր ինհալյացիոն` շնչուղիներ ներթափանցելու վտանգավորության գնահատումը՝ СL50,

7) մաշկի և լորձաթաղանթների վրա գրգռիչ ազդեցության վերաբերյալ տվյալները,

8) պերօռալ ենթասուր թունավորության (կումուլյատիվ հատկություններ) ցուցանիշները, կումուլյացիայի գործակիցը,

9) Վերմաշկային ենթասուր թունավորության (մաշկային ծածկույթների վրա արտահայտված վտանգ ներկայացնող արտադրանքի համար) ցուցանիշները,

10) Ինհալյացիոն ենթասուր թունավորության (շնչուղիների վրա արտահայտված վտանգ ներկայացնող արտադրանքի համար) ցուցանիշները,

11) [րոնիկ թունավորության վերաբերյալ վկայակոչումներ,

12) զգայունացնող (սենսիբիլիզացնող ) ազդեցության վերաբերյալ վկայակոչումներ,

13) հոնադոտրոփ ազդեցության վերաբերյալ վկայակոչումներ,

14) էմբրիոտոքսիկ (սաղմի վրա թունավոր) ազդեցության վերաբերյալ վկայակոչումներ,

15) տերատոգեն ազդեցության վերաբերյալ վկայակոչումներ,

16) մուտագեն ազդեցության վերաբերյալ վկայակոչումներ,

17) քաղցկեղածին ազդեցության վերաբերյալ վկայակոչումներ,

18) թունավորման դեպքում առաջին բուժօգնության միջոցները,

19) մարդու բնակության միջավայրում հիգիենիկ նորմատիվները,

20) անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցները,

21) մակերևութաակտիվ նյութերի (ՄԱՆ) կենսատարրալուծման վերաբերյալ վկայակոչումներ: Թույլատրվում է այն մակերևութաակտիվ նյութերի շրջանառությունը, որոնց լրիվ կենսատարրալուծումը ոչ պակաս քան 60% է (ածխածնի երկօքսիդով հաշվարկված), կամ ոչ պակաս քան 70% է (օրգանական ածխածնով հաշվարկված) և (կամ) ոչ պակաս 80% առաջնային կենսատարրալուծմամբ:

10. Պահանջվող տեղեկատվության բացակայության դեպքում իրականացվում են թունաբանահիգիենիկ հետազոտություններ:

11. Հսկողության ենթակա արտադրանքի վտանգավորության աստիճանի գնահատման համար օգտգործվում է նաև նյութի քիմիական, ֆիզիկական և թունաբանական հատկությունների վերաբերյալ պաշտոնական հրապարակված գիտական տեղեկատվությունը:

 

ԳԼՈՒԽ IV. ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Անկախ սեփականության ձևից արտադրող, ներմուծող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից ներկայացվող հսկողության ենթակա արտադրանքի նկատմամաբ իրականացվում է մարդու առողջության համար վտանգավորության գնահատում:

13. Գնահատման ընթացակարգը ընդգրկում է`

1) Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը,

2) թունաբանահիգիենիկ գնահատումը և հսկողության ենթակա արտադրանքի հատկությունների վերաբերյալ եզրակացության նախապատրաստումը,

3) լիազոր մարմնի կողմից մարդու առողջության համար արտադրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթի տրամադրումը:

14. Հսկողության ենթակա արտադրանքի անվտանգության վերաբերյալ փաստաթղթի ստացման համար հայտատուն պետք է ներկայացնի`

1) նամակ հայտ` գրված ազատ ձևաչափով,

2) տեղեկատվություն` սույն սանիտարական կանոնների 9-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան,

3) նորմատիվային և (կամ) տեխնիկական փաստաթղթեր (ստանդարտներ, տեխնիկական կանոնակարգ, բաղադրատոմս, և այլն), որոնցով նախատեսվում է իրականացնել արտադրությունը և կիրառումը,

4) արտադրանքի ծագման երկրի լիազոր մարմնի կողմից տրված արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաղթղթերի (MSDS-material safety data sheet՝ մատերիալ սեյֆթի դեյթը շիթ՝ նյութի, միջոցի անվտանգության սերտիֆիկատ),) պատճենները (եթե արտադրանքը ներմուծվել է մաքսային միության անդամ չհանդիսացող երկրից),

5) օգտագործման (կիրառման) հրահանգը, (ներդիր-թերթիկ, անոտացիա), պիտակի վրա անհրաժեշտ տեղեկատվության տեղադրման անհնարինության դեպքում, հաստատված արտադրողի պատասխանատու անձի ստորագրությամբ և կնիքով,

6) Սպառողական (կամ տարային վրա) պիտակ կամ դրա նախագիծը, հաստատված արտադրողի պատասխանատու անձի ստորագրությամբ և կնիքով,

7) Հավատարմագրված լաբորատորիաների կենտրոնների կողմից փորձարկումների արձանագրություններ, հավատարմագրված կազմակերպությունների եզրակացություններ:

15. Հսկողության ենթակա արտադրանքի մարդու առողջության վրա թունավորության և վտանգավորության վերաբերյալ գնահատականի աշխատանքների ֆինանսավորումը իրականացվում է հայտատուի հաշվին` աշխատանքերի իրականացման ծախսերի նախահաշվին համապատասխան: