040.0498.11.05.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2002 թվականի N 498
քաղ. Երևան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերի այն համայնքների ցանկը (կցվում է), որոնց վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արգելվում է բնակելի և (կամ) հասարակական և (կամ) արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը:
2. Սահմանել, որ՝
ա) թույլատրվում է սույն որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա (այսուհետև՝ գյուղատնտեսական նշանակության հողամասեր) կառուցել մինչև 150 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով բնակելի և մինչև 300 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր ու շինություններ, ընդ որում, միայն այն հողամասերի վրա, որոնց մակերեսը առնվազն մեկ հեկտար է.
բ) թույլատրվում է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների վարչական սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կառուցել կենցաղային, տնտեսական նշանակության շենքեր և շինություններ՝ մինչև 30 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով:
3. Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված չափերով կառուցապատում իրականացնելիս՝ համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված՝ սույն որոշման հիման վրա, և համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունվելուց ու շինարարության թույլտվություն տրամադրվելուց հետո արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
4. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված շենքերի ու շինությունների կառուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու:
5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափերից ավելի կառուցապատման մակերես ունեցող շենքեր և շինություններ կարող են կառուցվել համապատասխան հողամասի կամ դրա մասի նպատակային նշանակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:
6. Թույլատրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա շենքեր և շինություններ կառուցել հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաներով, դրանց բացակայության դեպքում՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով այդ նպատակների համար առանձնացված գոտիներում:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հանրապետության մի շարք շրջանների բնակավայրերում գյուղատնտեսական արտադրական նշանակություն ունեցող շինությունները տնամերձ հողամասերի վրա կառուցելու մասին» N 167 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 498 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության մարզերի այն համայնքների, որոնց վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արգելվում է բնակելի և (կամ) հասարակական և (կամ) արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը
I. Արագածոտնի մարզ
1. Աշտարակ |
9. Արագածոտն |
17. Թալին |
25. Նոր Եդեսիա |
33. Ուջան |
2. Ագարակ (Աշտարակի շրջ.) |
10. Արուճ |
18. Ծաղկաշեն |
26. Նոր Ամանոս |
34. Օհանավան |
3. Արտաշավան |
11. Արագած (Թալինի շրջ.) |
19. Ծաղկահովիտ |
27. Շամիրամ |
35. Օշական |
4. Արագած (Ապարանի շրջ.) |
12. Արտենի |
20. Կարբի |
28. Շենավան |
36. Փարպի |
5. Ափնագյուղ |
13. Աղձք |
21. Կոշ |
29. Ոսկեվազ |
37. Քուչակ |
6. Արա |
14. Բյուրական |
22. Հարթավան |
30. Ոսկեհատ |
|
7. Ալագյազ |
15. Բազմաղբյուր |
23. Ղազարավան |
31. Սասունիկ |
|
8. Ապարան |
16. Դպրեվանք |
24. Մաստարա |
32. Ուշի |
|
II. Արարատի մարզ
1. Արտաշատ |
16. Աբովյան |
31. Դիմիտրով |
46. Նիզամի |
61. Սիսավան |
2. Մասիս |
17. Այգեզարդ |
32. Դեղձուտ |
47. Նշավան |
62. Սիփանիկ |
3. Վեդի |
18. Գոռավան |
33. Դիտակ |
48. Նորաբաց |
63. Սուրենավան |
4. Ազատաշեն |
19. Դաշտաքար |
34. Եղեգնավան |
49. Նորամարգ |
64. Կանաչուտ |
5. Ազատավան |
20. Բաղրամյան |
35. Զորակ |
50. Նոր Խարբերդ |
65. Լուսառատ |
6. Այգավան |
21. Բյուրավան |
36. Խաչփառ |
51. Նոր կյանք |
66. Վերին Արտաշատ |
7. Այգեստան |
22. Բուրաստան |
37. Լանջազատ |
52. Նոր ուղի |
67. Վերին Դվին |
8. Այնթափ |
23. Բերդիկ |
38. Ուրցաձոր |
53. Դվին |
68. Վարդաշեն |
9. Ավշար |
24. Գեղանիստ |
39. Ղուկասավան |
54. Նոյակերտ |
69. Տափերական |
10. Արալեզ |
25. Գետափնյա |
40. Մասիս գյուղ |
55. Նորաշեն |
70. Փոքր Վեդի |
11. Արարատ գյուղ |
26. Գետազատ |
41. Մարմարաշեն |
56. Ջրահովիտ |
71. Քաղցրաշեն |
12. Արաքսավան |
27. Դալար |
42. Մխչյան |
57. Ջրաշեն |
72. Զանգակատուն |
13. Արբաթ |
28. Դաշտավան |
43. Մրգանուշ |
58. Ռանչպար |
|
14. Արգավանդ |
29. Դարակերտ |
44. Մրգավան |
59. Սայաթ-Նովա |
|
15. Արևաբույր |
30. Դարբնիկ |
45. Մրգավետ |
60. Սիս |
|
III. Արմավիրի մարզ
1. Վաղարշապատ (Էջմիածին) |
18. Արտաշար |
35. Լենուղի |
52. Մեծամոր գյուղ |
69. Ոսկեհատ |
2. Ակնալիճ |
19. Արևաշատ |
36. Լուկաշին |
53. Մերձավան |
70. Պտղունք |
3. Ակնաշեն |
20. Արևիկ |
37. Լուսագյուղ |
54. Մրգաշատ |
71. Ջանֆիդա |
4. Աղավնատուն |
21. Արազափ |
38. Լեռնամերձ |
55. Մրգաստան |
72. Ջրաշեն |
5. Ամասիա |
22. Ամբերդ |
39. Խանջյան |
56. Մուսալեռ |
73. Ջրառատ |
6. Այգեկ |
23. Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) |
40. Խորոնք |
57. Մարգարա |
74. Ջրառատի թռչնաֆաբրիկա |
7. Այգեշատ (Էջմիածնի շրջ.) |
24. Բամբակաշատ |
41. Ծաղկալանջ |
58. Մյասնիկյան |
75. Սամաղար |
8. Այգեշատ (Արմավիրի շրջ.) |
25. Բերքաշատ |
42. Ծաղկունք |
59. Նալբանդյան |
76. Սովետական |
9. Ապագա |
26. Գայ |
43. Ծիածան |
60. Նոր Արմավիր |
77. Վարդանաշեն |
10. Առատաշեն |
27. Գետաշեն |
44. Հայթաղ |
61. Նոր Արտագես |
78. Տանձուտ |
11. Արագած |
28. Գրիբոյեդով |
45. Հայկաշեն |
62. Նոր Կեսարիա |
79. Տարոնիկ |
12. Արաքս (Էջմիածնի շրջ.) |
29. Դաշտ |
46. Հայկավան |
63. Նորակերտ |
80. Փարաքար |
13. Արաքս (Արմավիրի շրջ.) |
30. Դողս |
47. Հացիկ |
64. Նորապատ |
81. Փշատավան |
14. Արգավանդ |
31. Եղեգնուտ |
48. Հոկտեմբեր |
65. Նորավան |
82. Ֆերիկ |
15. Արմավիր |
32. Երասխահուն |
49. Հովտամեջ |
66. Շենավան |
83. Քարակերտ |
16. Արշալույս |
33. Զարթոնք |
50. Հուշակերտ |
67. Շահումյան |
|
17. Արտամետ |
34. Ժդանով |
51. Ձերժինսկի |
68. Շահումյանի թռչնաֆաբրիկա |
|
IV. Գեղարքունիքի մարզ
1. Գավառ (Կամո) |
11. Գեղհովիտ |
21. Լուսակունք |
31. Ծաղկունք |
41. Ջիլ |
2. քաղ. Մարտունի |
12. Գանձակ |
22. Լճավան |
32. Հայրավանք |
42. Սարուխան |
3. Սևան |
13. Գեղամավան |
23. Լանջաղբյուր |
33. Ձորագյուղ |
43. Վաղաշեն |
4. Վարդենիս |
14 .Դարանակ |
24. Խաչաղբյուր |
34. Մեծ Մասրիկ |
44. Վանևան |
5. Ակունք |
15. Դդմաշեն |
25. Ծափաթաղ |
35. Ներքին Գետաշեն |
45. Վարդաձոր |
6. Աստղաձոր |
16. Երանոս |
26. Ծովագյուղ |
36. Նորակերտ |
46. Վարդենիկ |
7. Արծվանիստ |
17. Զովաբեր |
27. Ծովազարդ |
37. Նորաշեն |
47. Վարսեր |
8. Արտանիշ |
18. Լիճք |
28. Ծովակ |
38. Նորատուս |
48. Վերին Գետաշեն |
9. Բերդկունք |
19. Լճաշեն |
29. Ծովինար |
39. Շորժա |
49. Փամբակ |
10. Գեղարքունիք |
20. Լճափ |
30. Ծակքար |
40. Չկալովկա |
|
V. Կոտայքի մարզ
1. Հրազդան |
12. Արտավազ |
23. Զովունի |
34. Հանքավան |
45. Պռոշյան |
2. Եղվարդ |
13. Բուժական |
24. Ձորաղբյուր |
35. Մրգաշեն |
46. Ջրաբեր |
3. Նոր Հաճն |
14. Բջնի |
25. Զորավան |
36. Մեղրաձոր |
47. Ջրառատ |
4. Ալափարս |
15. Բալահովիտ |
26. Թեղենիք |
37. Մայակովսկի |
48. Ջրվեժ |
5. Ակունք |
16. Գառնի |
27. Լեռնանիստ |
38. Նոր գյուղ |
49. Սոլակ |
6. Արամուս |
17. Գեղադիր |
28. Կոտայք |
39. Նոր Երզնկա |
50. Վերին Պտղնի |
7. Արզական |
18. Գեղարդ |
29. Կաթնաղբյուր |
40. Նուռնուս |
51. Քաղսի |
8. Աղավնաձոր |
19. Գողթ |
30. Կարենիս |
41. Նոր Արտամետ |
52. Քանաքեռավան |
9. Առինջ |
20. Գետամեջ |
31. Կապուտան |
42. Պտղնի |
53. Քասախ |
10. Արգել |
21. Զառ |
32. Կամարիս |
43. Նոր Գեղի |
54. Քարաշամբ |
11. Արզնի |
22. Զովք |
33. Հացավան |
44. Ողջաբերդ |
55. Ֆանտան |
VI. Շիրակի մարզ
1. Արթիկ |
5. Լուսակերտ |
9. Ղարիբջանյան |
13. Սարատակ |
17. Փանիկ |
2. Ազատան |
6. Հովտաշեն |
10. Մայիսյան |
14. Սպանդարյան |
|
3. Անուշավան |
7. Հոռոմ |
11. Մարմաշեն |
15. Վարդաքար |
|
4. Գետափ |
8. Հայրենյաց |
12. Նոր կյանք |
16. Տուֆաշեն |
|
VII. քաղ. Երևան