ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2014 թվականի N 1210-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` համակարգել և սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ:
3. Անհրաժեշտությունից ելնելով միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպումներին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2014 թ. դեկտեմբերի 8 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 8-ի N 1210-Ա որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Վ. Կաժոյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) | 
| Ս. Մելքոնյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար | 
| Ք. Մեհրաբեկյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի առաջին քարտուղար | 
| Վ. Մելիքյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության երկրորդ քարտուղար | 
| Ա. Առաքելյան | -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ | 
| Ա. Զաքարյան | -ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության զինծառայող, փոխգնդապետ | 
| Ա. Հակոբյան | -ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի վարչական ապարատի առաջատար մասնագետ | 
| Ս. Գլեչունց | -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական նորմատիվ իրա վական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ | 
| Հ. Մնացականյան | -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ | 
| Վ. Վարդանյան | -ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ (համաձայնությամբ) | 
| Մ. Հակոբյան | -ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի դատախազ (համաձայնությամբ) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
 
                