ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1502-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) որակավորված անձի լուսանկարը:».
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վկայականը տրվում է մեկ օրինակից: Վկայականի կրկնօրինակը դիմողին տրամադրվում է դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակ տրամադրելիս՝ լրացվում են բոլոր տվյալները՝ բացառությամբ ստորագրությունների: Կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «N_____________վկայականի կրկնօրինակ» նշագրումը, և նշվում են կրկնօրինակը տալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը: Կրկնօրինակն ստորագրվում և կնքվում է վկայականում նշված գործող պաշտոնատար անձանց կողմից:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ____ ___________________________________________ -ին (անունը, հայրանունը, ազգանունը)
Որակավորված անձի լուսանկարը 3x4սմ չափսի
| |
առ այն, որ նա մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կազմակերպված քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում մասնագիտական որակավորման ստուգմանը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 20__թվականի ____________ ____-ի N ____-Ա հրամանի համաձայն ստացել է |
ՔԱՐՏԵԶԱԳՐՈՂԻ, ԳԵՈԴԵԶԻՍՏԻ, ՉԱՓԱԳՐՈՂԻ (ՀԱՇՎԱՌՈՂԻ), ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ _____________________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
|
|
|
Կ.Տ. |
____ __________________ 20 _ թ. | |
| |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 Երևան |
|