Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Համաձայնագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.26
Ընդունման վայրը 
Մոսկվա
Ընդունող մարմինը 
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2008
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2018

Ծանուցում
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, դրան միանալու և դրանից դուրս գալու կարգը սահմանվում է «Մաքսային միության իրավապայմանագրային բազայի ձևավորմանն ուղղված միջազգային պայմանագրերն ուժի մեջ մտնելու, դրանցից դուրս գալու և դրանց միանալու կարգի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրությամբ։

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

առաջնորդվելով միջազգային առևտրի համընդհանուր ճանաչում ունեցող նորմերով և կանոններով, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Ընդհանուր դրույթներ

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Մաքսային միության անդամ պետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը այդ պետության սահմանից դրանք արտահանելիս որոշվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Սույն Համաձայնագրով սահմանվում են ապրանքների մաքսային արժեքը որոշելու միասնական կանոններ՝ Մաքսային միության միասնական մաքսային սակագինը, ինչպես նաև մաքսասակագնային կարգավորումներից տարբերվող այլ միջոցներ կիրառելու նպատակով, որոնք ներմուծվում են (կարող են ներմուծվել) Մաքսային միության ապրանքաշրջանառության կարգավորման համար: Սույն Համաձայնագրի դրույթները կիրառվում են այն դեպքում, եթե ապրանքները Մաքսային միության միասնական մաքսային տարածք (այսուհետ՝ Մաքսային միության մաքսային տարածք) ներմուծվելիս՝ փաստացի հատել են Մաքսային միության մաքսային սահմանը, կամ եթե նախնական հայտարարագրման կիրառմամբ ապրանքները ներկայացվել են ներմուծման համար և մաքսային սահմանն առաջին անգամ հատելուց հետո կամ նախնական հայտարարագրման ժամանակ այդ ապրանքների նկատմամբ կիրառվում է մաքսային ընթացակարգ։ Այլ դեպքերում սույն Համաձայնագրի դրույթները կարող են կիրառվել, եթե դա ուղղակիորեն սահմանված է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն Համաձայնագրին համապատասխան, որը հիմնված է 1994 թվականի Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ 1994) VII հոդվածով սահմանված սկզբունքների և ընդհանուր կանոնների վրա և 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրի վրա:

Մաքսային միության հանձնաժողովը որոշումներ է կայացնում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդները կիրառելու հարցերի վերաբերյալ, որոնք սահմանվում են սույն Համաձայնագրով՝ ելնելով 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրի համապատասխան դրույթներից՝ ներառյալ դրան կից բացատրական նշումները, ինչպես նաև ելնելով ապրանքների մաքսային արժեքի մասին փաստաթղթերից, որոնք մշակվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային գնահատման տեխնիկական կոմիտեի կողմից։

(3-րդ կետը փոփոխվել է 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 2

Ապրանքների մաքսային արժեքի որոշման համակարգը

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար առավելագույն հնարավոր չափով հիմք պետք է ծառայի այդ ապրանքների հետ կատարվող գործարքի արժեքը՝ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված իմաստով։

Այն դեպքում, եթե ներմուծվող ապրանքների արժեքը այդ ապրանքների հետ գործարքի գնի հիման վրա հնարավոր չէ որոշել, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն Համաձայնագրի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան, որոնք կիրառվում են ըստ հերթականության։ Ընդ որում, մաքսային մարմնի և հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) միջև կարող են անցկացվել խորհրդակցություններ՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար հիմնավորված արժեքային հիմք ընտրելու նպատակով, որը համապատասխանում է սույն Համաձայնագրի 6-րդ կամ 7-րդ հոդվածներին։ Խորհրդակցության ընթացքում մաքսային մարմինը և հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) կարող են փոխանակել իրենց մոտ առկա տեղեկությունները՝ Մաքսային միության անդամ պետության առևտրային գաղտնիքի մասին օրենսդրությանը հետևելու պայմանով։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Խորհրդակցություններն անցկացվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Սույն Համաձայնագրի 6-րդ և 7-րդ հոդվածներին համապատասխան՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելն անհնար լինելու դեպքում, այդ արժեքը որոշելու համար կարող է հիմք ծառայել կամ այն գինը, որով ներմուծվող, նույնական կամ համանման ապրանքները վաճառվել են Մաքսային միության մաքսային տարածքում (սույն Համաձայնագրի 8-րդ հոդված), կամ ապրանքների հաշվարկային արժեքը, որը որոշվում է սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան։ Հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը), ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս, իրավունք ունի ընտրելու նշված հոդվածների կիրառման հերթականությունը։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Այն դեպքում, եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հնարավոր չէ օգտագործել նշված հոդվածներից ոչ մեկը, ապա ապրանքների մաքսային արժեքի որոշումն իրականացվում է սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածին համապատասխան։

2. Մաքսային նպատակներով ապրանքների գնահատման համակարգի օրինականությունը, միատեսակությունն ու անաչառությունն ապահովելու համար՝ համակարգը չպետք է հիմնվի ապրանքների կամայական կամ շինծու (ֆիկտիվ) մաքսային արժեքների օգտագործման վրա։

3. Ապրանքների մաքսային արժեքը և դրա որոշմանն առնչվող տվյալները պետք է հիմնվեն արժանահավատ, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկությունների վրա։ Ապրանքների մաքսային արժեքի որոշման ընթացակարգը պետք է լինի համընդհանուր կիրառություն ունեցող, այսինքն չտարբերվի՝ կախված ապրանքների մատակարարման աղբյուրներից (ապրանքների ծագման երկիր, ապրանքատեսակ, գործարքի մասնակիցներ և այլն)։

4. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման ընթացակարգերը Կողմերի կողմից չպետք է կիրառվեն որպես հակագնագցման (հակադեմփինգային) միջոցառումներ։

5. Սույն Համաձայնագրի դրույթները չեն կարող դիտարկվել որպես Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմինների՝ տվյալ պետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով, ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ներկայացված փաստաթղթերի իսկության և դրանցում պարունակվող տվյալների արժանահավատության, ստուգման իրավասությունները սահմանափակող։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 3

Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

«ներմուծվող ապրանքներ»՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու նպատակով Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

«փոխկապակցված անձինք»՝ այն անձինք, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններից առնվազն մեկին,

ա) հանդիսանում են մեկը մյուսի ընկերությունում աշխատակից կամ տնօրեն (ղեկավար),

բ) հանդիսանում են իրավաբանորեն ճանաչված գործընկերներ, այսինքն՝ միմյանց հետ կապված են պայմանագրային հարաբերություններով, գործում են շահույթ ստանալու նպատակով և միասին կրում են իրենց համատեղ գործունեության իրականացման հետ կապված ծախսերն ու վնասները,

գ) հանդիսանում են գործատու և աշխատակից, ծառայող,

դ) որևէ անձ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում, վերահսկում կամ հանդիսանում է երկուսի՝ շրջանառության մեջ դրված քվեարկող բաժնետոմսերի հինգ և ավելի տոկոսի բաժնետերը,

ե) նրանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուսին,

զ) երկուսն էլ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են երրորդ անձի կողմից,

է) նրանք միասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են երրորդ անձին,

ը) ազգականներ կամ մեկ ընտանիքի անդամներ են։

Այն անձինք, որոնք գործընկերներ են համատեղ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության շրջանակներում, ընդ որում, նրանցից մեկը մյուսի բացառիկ (միակ) գործակալն է, բացառիկ դիստրիբյուտորը կամ բացառիկ կոնցեսիոները՝ անկախ ներկայացված լինելու ձևից, սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով, այդ անձինք պետք է համարվեն փոխկապակցված, եթե նրանք համապատասխանում են նշված պայմաններից առնվազն մեկին,

«նույնական ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք բոլոր առումներով նույնն են, այդ թվում` իրենց ֆիզիկական հատկանիշներով, որակով և համբավով։ Արտաքին տեսքի աննշան տարբերությունները հիմք չեն այդ ապրանքները նույնական չհամարելու համար, եթե մնացած բոլոր հատկանիշներով դրանք համապատասխանում են սույն պարբերության պահանջներին։ Ապրանքները նույնական չեն համարվում, եթե դրանք չեն արտադրվել նույն երկրում, որտեղ գնահատվող (ներմուծվող) ապրանքները, կամ եթե այդ ապրանքների նախագծումը, մշակումը, ինժեներակոնստրուկտորական աշխատանքները, գեղարվեստական ձևավորումը, դիզայնը, էսքիզները և գծագրերն ու համանման այլ աշխատանքներ կատարվել են Մաքսային միության մաքսային տարածքում։ Ապրանքների նկատմամբ կիրառվող «արտադրված» («արտադրված են») հասկացությունը ունի նաև «հայթայթված», «աճեցված», «պատրաստված (այդ թվում՝ ապրանքների հավաքակցման, հավաքման կամ կազմատման միջոցով)» հասկացությունների իմաստները։ Ոչ թե գնահատվող (ներմուծվող) ապրանքներն արտադրող, այլ մեկ այլ անձի կողմից արտադրված նույնական ապրանքները դիտարկվում են միայն այն դեպքերում, երբ չեն հայտնաբերվել միևնույն արտադրողի կողմից արտադրված նույնական ապրանքներ կամ առկա տեղեկություններն օգտագործման համար ընդունելի չեն համարվում,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

«համանման ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք բոլոր առումներով, նույնական չլինելով՝ ունեն նման հատկանիշներ և կազմված են նման բաղադրիչներից, արտադրված են նույն նյութերից, որը թույլ է տալիս դրանց կատարել գնահատվող (ներմուծվող) ապրանքների հետ միևնույն գործառույթները, և որոնք կարող են լինել առևտրային տեսանկյունից փոխադարձ փոխարինելի։ Ապրանքների համանման լինելը որոշելիս հաշվի են առնվում դրանց այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք որակը, համբավը և ապրանքային նշանի առկայությունն են։ Ապրանքները չեն համարվում համանման, եթե դրանք արտադրված չեն նույն երկրում, որտեղ արտադրվել են գնահատվող (ներմուծվող) ապրանքները, կամ եթե դրանց նախագծումը, մշակումը, ինժեներակոնստրուկտորական աշխատանքները, գեղարվեստական ձևավորումը, դիզայնը, էսքիզները և գծագրերն ու համանման այլ աշխատանքներ կատարվել են Մաքսային միության մաքսային տարածքում։ Ապրանքների նկատմամբ կիրառվող «արտադրված» («արտադրված են») հասկացությունն ունի նաև «հայթայթված», «աճեցված», «պատրաստված (այդ թվում՝ ապրանքների հավաքակցման, հավաքման կամ կազմատման միջոցով)» հասկացությունների իմաստները։ Ոչ գնահատվող (ներմուծվող) ապրանքներն արտադրող, այլ մեկ այլ անձի կողմից արտադրված համանման ապրանքները դիտարկվում են միայն այն դեպքերում, երբ չեն հայտնաբերվել միևնույն արտադրողի կողմից արտադրված համանման ապրանքներ կամ առկա տեղեկությունները օգտագործման համար ընդունելի չեն համարվում,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

«միևնույն դասի կամ տեսակի ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք պատկանում են ապրանքների մեկ խմբի կամ շարքի՝ ներառյալ նույնական և համանման ապրանքները, որոնց պատրաստումը դասակարգվում է որպես տնտեսական գործունեության համապատասխան տեսակ,

«Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայր»՝ Մաքսային միության անդամ պետության պետական (մաքսային) սահմանային անցակետ կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ վայրեր, որտեղ ապրանքները պետք է առաքվեն Մաքսային միության անդամ պետության պետական (մաքսային) սահմանը փաստացի հատելուց հետո։ Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակներով՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ ապրանքների տեղափոխման (փոխադրման) ծախսերի ներառման կարգը, հաշվի առնելով «Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայր» հասկացության հստակեցումը տարբեր փոխադրամիջոցների համար, սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

«հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներ»՝ հաշվապահական հաշվառման կանոնների համակարգ, որը համապատասխան ժամանակահատվածում սահմանված կարգով կիրառվում է համապատասխան պետության տարածքում,

«երրորդ երկրներ»՝ 2007 թվականի հոկտեմբերի 6-ի «Միասնական մաքսային տարածքի և Մաքսային միության ձևավորման մասին» պայմանագրի մասնակից չհանդիսացող պետություններ։

2. Անձը համարվում է մեկ այլ անձի վերահսկող, եթե նա իրավաբանորեն կամ գործնականում այդ անձի նկատմամբ սահմանափակումներ է կիրառում կամ նրան հանձնարարություններ է տալիս։

 

Հոդված 4

Ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդը

(մեթոդ 1)

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն այդ ապրանքների հետ գործարքի արժեքն է, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառելիս և որը լրացվել է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետևյալ պայմանների կատարման դեպքում.

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1) գնորդի՝ ապրանքների օգտագործման և տնօրինման իրավունքների մասով սահմանափակումներ չկան՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք.

- սահմանվել են Մաքսային միության մարմինների համատեղ որոշմամբ,

- սահմանափակում են այն աշխարհագրական տարածաշրջանը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել,

- էապես չեն ազդում ապրանքների արժեքի վրա,

2) ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված չեն որևէ պայմանից կամ պարտավորությունից, որի ազդեցությունը ապրանքների գնի վրա չի կարող քանակապես որոշվել,

3) ապրանքների հետագա վաճառքի, գնորդի կողմից այլ կերպ տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված եկամտի կամ հասույթի ոչ մի մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի հատկացվում վաճառողին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան, կարող են կատարվել լրացուցիչ հաշվեգրումներ,

4) գնորդը և վաճառողը փոխկապակցված անձինք չեն, կամ գնորդը և վաճառողն այնպես են փոխկապակցված մեկը մյուսի հետ, որ ներմուծվող ապրանքների հետ իրականացվող գործարքի արժեքն ընդունելի է մաքսային նպատակների համար՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

2. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինն այդ ապրանքների համար այն բոլոր վճարումների ընդհանուր գումարն է, որը գնորդի կողմից կատարվել է կամ ենթակա է կատարման անմիջապես վաճառողին կամ հօգուտ վաճառողի՝ այլ անձի։ Ընդ որում, վճարումները կարող են կատարվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Այն դեպքում, եթե հայտարարագրման ենթակա ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող, մեկ գործարքի շրջանակներում ձեռք բերված, առավել մեծ քանակությամբ միևնույն ապրանքների մաս են կազմում, ապա հայտարարագրման ենթակա ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը որոշվում է նույն հարաբերակցությամբ (համամասնությամբ), որով հարաբերակցվում են հայտարարագրման ենթակա ապրանքների քանակը և ձեռք բերված ապրանքների ընդհանուր քանակը։

(պարբերությունն ավելացվել է 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության փաստն ինքնին չպետք է հիմք ծառայի՝ ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով գործարքի արժեքն անընդունելի համարելու համար։ Այդ դեպքում պետք է վերլուծվեն վաճառքին զուգընթաց հանգամանքները։ Եթե նշված փոխկապակցվածությունը չի ազդել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով գործարքի արժեքը պետք է ընդունելի համարվի։

(3-րդ կետը փոփոխվել է 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

4. Այն դեպքում, եթե վաճառողը և գնորդը փոխկապակցված անձինք են, ընդ որում, հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ներկայացված կամ մաքսային մարմնի կողմից այլ եղանակով ստացված տեղեկատվության հիման վրա մաքսային մարմինը հայտնաբերում է նշաններ, որ վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածությունն ազդել է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա, ապա մաքսային մարմինը դրա նշանների մասին գրավոր հայտնում է հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։ Այդ դեպքում մաքսային մարմինը որոշում է կայացնում լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին, այդ թվում՝ նաև վաճառքին զուգորդող հանգամանքները վերլուծելու նպատակով։ Հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) իրավունք ունի ապացուցելու փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը։

Ներմուծվող ապրանքների գործարքի արժեքի մեթոդի հիման վրա մաքսային արժեքը որոշելու նպատակով փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա՝ վաճառողի և գնորդի փոխկապակցվածության ազդեցության բացակայությունն ապացուցելը (սույն հոդվածի 1-ին կետ) իրականացվում է կամ սույն հոդվածի 4.1 կետում նշված եղանակով, կամ սույն հոդվածի 4.2 կետում նշված եղանակով։

(4-րդ կետը փոփոխվել է 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

4.1. Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա՝ վաճառողի և գնորդի փոխկապակցվածության ազդեցության բացակայությունն ապացուցելու համար հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) պետք է ներկայացնի լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, այդ թվում՝ մաքսային մարմնի կողմից լրացուցիչ պահանջվածները, որոնք բնութագրում (արտացոլում) են վաճառքին զուգորդող հանգամանքները։ Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա՝ գնորդի և վաճառողի փոխկապակցվածության ազդեցությունը որոշելու նպատակով վաճառքին զուգորդող հանգամանքները վերլուծելիս մաքսային մարմինը պետք է դիտարկի գործարքի բոլոր պայմանները՝ ներառյալ գնորդի և վաճառողի կողմից իրենց առևտրային հարաբերությունները կազմակերպելու եղանակը և այն, թե ինչպես էր սահմանվել դիտարկվող գինը։ Այն դեպքում, եթե վերլուծության արդյունքում մաքսային մարմինը սահմանում է, որ գնորդը և վաճառողը, լինելով փոխկապակցված անձինք, միմյանցից գնում են և միմյանց են վաճառում ապրանքներ այնպիսի պայմաններով, այդ թվում՝ համադրելի գներով (այսինքն՝ միևնույն մակարդակի գներով), ինչպիսիք կարող էին լինել նրանց՝ փոխկապակցված անձինք չլինելու պարագայում, ապա այդ փաստն ապացուցում է, որ գնորդի և վաճառողի փոխկապակցվածությունը չի ազդել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա։

(4.1 կետն ավելացվել է 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

4.2. Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա՝ գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունն ապացուցելու համար հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) պետք է ներկայացնի այնպիսի փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք հավաստում են, որ ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքը մոտ է հետևյալ ստուգիչ մեծություններից որևէ մեկին, որոնք առկա են միևնույն կամ դրան համապատասխան այն ժամանակահատվածում, որում ներմուծվող ապրանքները հատել են Մաքսային միության մաքսային սահմանը.

1) նույնական կամ համանման ապրանքների հետ գործարքի արժեք՝ այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառողի հետ չփոխկապակցված գնորդներին վաճառելիս,

2) նույնական կամ համանման ապրանքների մաքսային արժեք՝ սահմանված սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն,

3) նույնական կամ համանման ապրանքների մաքսային արժեք՝ սահմանված սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն։

Եթե մաքսային մարմինն արդեն բավարար տեղեկություններ ունի, որ սույն կետով սահմանված ստուգիչ մեծություններից մեկը մոտ է գործարքի արժեքին, ապա այն հայտարարատուից (մաքսային ներկայացուցչից) չպետք է պահանջի լրացուցիչ տեղեկություններ, որոնք ապացուցում են այդ պայմանների պահպանումը (այսինքն՝ այն մասին, որ գործարքի արժեքը մոտ է տվյալ ստուգիչ մեծությանը)։

(4.2 կետն ավելացվել է 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

5. Սույն հոդվածի 4-րդ, 4.1 և 4.2 կետերին համապատասխան համեմատություններ կատարելիս հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակների, ապրանքների քանակների, լրացուցիչ հաշվեգրումների միջև տարբերությունների մասին հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ներկայացված տեղեկությունները, որոնք նշված են սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում, ինչպես նաև, տեղեկություններ այն ծախսերի միջև տարբերությունների մասին, որոնք սովորաբար վաճառքի ժամանակ կրում է վաճառողը, երբ վաճառողը և գնորդը փոխկապակցված անձինք չեն՝ այն ծախսերի համեմատությամբ, որոնք վաճառողը վաճառքի ժամանակ չի կրում, եթե վաճառողն ու գնորդը փոխկապակցված անձինք են։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

6. Սույն Հոդվածի 4.2 կետում նշված ստուգիչ մեծություններն օգտագործվում են հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) նախաձեռնությամբ, բացառապես համեմատության նպատակներով և չեն կարող օգտագործվել որպես հիմք՝ ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

7. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը վերաբերում է այն ապրանքներին, որոնք տեղափոխվում են Մաքսային միության մաքսային սահմանով, ինչի կապակցությամբ գնորդի կողմից վաճառողին փոխանցված շահաբաժինները կամ նմանատիպ այլ վճարումներ, եթե դրանք կապված չեն ներմուծվող ապրանքների հետ, մաքսային արժեքի մաս չեն կազմում։

 

Հոդված 5

Ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման

ենթակա գնի նկատմամբ լրացուցիչ հաշվեգրումները

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Ներմուծվող ապրանքների գործարքների արժեքի հիման վրա այդ ապրանքների մաքսային արժեքը որոշելիս՝ դրանց համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացվում են.

1) հետևյալ ծախսերն այնքանով, որքանով դրանք կատարված են կամ ենթակա են կատարման գնորդի կողմից, սակայն ներառված չեն ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.

ա) միջնորդների (գործակալների) և բրոքերների վարձատրությունները՝ բացառությամբ գնման համար վարձատրությունից, որը գնորդի կողմից վճարվում է իր գործակալին (միջնորդին)՝ արտերկրում նրա ներկայացմամբ մատուցած՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների գնման մասով ծառայությունների համար,

բ) տարայի հետ կապված ծախսերը, եթե այն մաքսային նկատառումներով դիտարկվում է որպես ներմուծվող ապրանքների անբաժանելի մաս,

գ) փաթեթավորման ծախսերը՝ ներառյալ փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքները,

2) գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառողին տրամադրված հետևյալ այն ապրանքների և ծառայությունների՝ համապատասխան ձևով բաշխված արժեքը, որոնք տրամադրվել են վաճառողին անվճար կամ իջեցված գնով Մաքսային միության մաքսային տարածք գնահատվող (ներմուծվող) ապրանքների արտահանման համար դրանց արտադրության և վաճառքի հետ կապված օգտագործման նպատակով՝ այնքանով, որքանով այն ներառված չէ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

ա) հումք, նյութեր, դետալներ, կիսաֆաբրիկատներ և նմանատիպ առարկաներ, որոնցից բաղկացած են ներմուծվող ապրանքները,

բ) գործիքներ, դրոշմներ, կաղապարներ և նմանատիպ այլ առարկաներ, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ,

գ) նյութեր, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ,

դ) Մաքսային միության տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նախագծում, մշակում, ինժեներակոնստրուկտորական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

3) ներմուծվող ապրանքների հետագա վաճառքից, այլ եղանակով տնօրինման կամ օգտագործման արդյունքում ստացված եկամտի (հասույթի) մի մասը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառողին հասանելիք գումարն է,

4) ապրանքները՝ մինչև Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող օդանավակայան, նավահանգիստ կամ ապրանքների ժամանման այլ վայր տեղափոխելու (փոխադրելու) ծախսերը,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

5) ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող օդանավակայան, նավահանգիստ կամ ապրանքների ժամանման այլ վայր դրանց տեղափոխման (փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման ծախսերը,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

6) սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների ապահովագրության հետ կապված ծախսերը,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

7) մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար թույլտվության (ռոյալթի) և նմանատիպ այլ վճարումներ (ներառյալ արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարումները), որոնք վերաբերում են գնահատվող (ներմուծվող) ապրանքներին և որոնք գնորդը, որպես գնահատվող ապրանքների վաճառքի պայման, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի՝ այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով։

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չպետք է ավելացվեն.

ա) Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրման (բազմացման) իրավունքի համար կատարվող վճարումները,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

բ) ներմուծվող ապրանքների բաշխման կամ վերավաճառքի իրավունքի համար կատարվող վճարումները, եթե այդպիսի վճարումները պայման չեն Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների արտահանման համար։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը չպետք է ներառի ստորև թվարկված ծախսերը՝ պայմանով, որ դրանք առանձնացվել են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից, ներկայացվել և փաստաթղթերի միջոցով հաստատվել են հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից.

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

- Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո գնահատվող (ներմուծվող) այնպիսի ապրանքների հետ կապված շինարարական, կառուցման, հավաքման, հավաքակցման, սպասարկման կամ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ծախսերը, ինչպիսիք են արդյունաբերական տեղակայանքները, մեքենաները կամ սարքավորումները,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

- Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո՝ դրանց տեղափոխման (փոխադրման) ծախսերը,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

- տուրքերը, հարկերը և հավաքագրումները, որոնք վճարվում են Մաքսային միության մաքսային տարածքում գնահատվող (ներմուծվող) ապրանքների ներմուծման կամ վաճառքի հետ կապված։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա ապրանքների գնին ավելացումները (լրացուցիչ հաշվեգրումները), որոնք նախատեսված են սույն հոդվածի 1-ին կետով, իրականացվում են արժանահավատ, քանակապես որոշվող և փաստաթղթերի միջոցով հաստատված տեղեկությունների հիման վրա։ Լրացուցիչ հաշվեգրումներ կատարելու համար անհրաժեշտ նման տեղեկությունների բացակայության դեպքում ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում։

4. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացումներ չեն կատարվում՝ բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերի։

5. Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացումներ կատարելիս.

ա) գնահատվող ապրանքների արտադրության ժամանակ օգտագործված և սույն հոդվածի 1-ին կետի 2 (բ) ենթակետում նշված առարկաների արժեքի բաշխումը կարող է իրականացվել այդ ամբողջ արժեքը ապրանքների առաջին խմբաքանակի մաքսային արժեքին վերագրելու միջոցով կամ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից որոշված, ապրանքների այլ քանակի մաքսային արժեքին, որը չի կարող հայտարարագրման ենթակա ապրանքների քանակից պակաս լինել։ Այդպիսի բաշխումը պետք է իրականացվի ողջամիտ կերպով, կիրառելի լինի որոշակի հանգամանքներում՝ կախված հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) մոտ գտնվող փաստաթղթերից և հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Ընդ որում, որպես նշված առարկաների արժեք են ընդունվում դրանց ձեռքբերման ծախսերը, եթե գնորդը դրանք ձեռք է բերել այն վաճառողից, որն իր հետ փոխկապակցված անձ չէ, կամ դրանց պատրաստման ծախսերը, եթե առարկաներն արտադրվել են գնորդի կողմից։ Այն դեպքում, եթե նշված առարկաները նախկինում օգտագործվել են գնորդի կողմից՝ անկախ դրանց՝ գնորդի կողմից ձեռք բերված կամ արտադրված լինելու հանգամանքից, ձեռքբերման կամ արտադրության ելակետային գինը ենթակա է նվազեցման, այդ առարկաների օգտագործումը հաշվի առնելով՝ դրանց արժեքը ստանալու (որոշելու) համար,

բ) գնորդի կողմից ներկայացված և սույն հոդվածի 1-ին կետի 2(դ) ենթակետում նշված՝ գնորդի կողմից ձեռք բերված կամ վարձակալված ապրանքների և ծառայությունների նկատմամբ ավելացումները կատարվում են այդպիսի ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի մասով, եթե գնորդի կողմից ներկայացվել են ապրանքներ և ծառայություններ, որոնք հանրային սեփականություն են, այսինքն՝ հանդիսանում են պետական կամ մունիցիպալ սեփականություն, և լրացուցիչ հաշվեգրումները կատարվում են դրանց պատճենման արժեքի (ծախքերի) մասով։

Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան լրացուցիչ հաշվեգրումներ կատարելիս զուտ ապրանքների (առարկաների) արժեքից բացի՝ հաշվի են առնվում այն բոլոր ծախսերը, որոնք կապված են դրանք վաճառողին տրամադրելու (առաքելու) հետ (ներառյալ դրանց վերադարձը, եթե այդպիսին նախատեսվում է)։

 

Հոդված 6

Նույնական ապրանքների գործարքի գնի որոշման մեթոդը

(մեթոդ 2)

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Այն դեպքում, եթե Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների արժեքը հնարավոր չէ որոշել սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան, ապա այդպիսի ապրանքների մաքսային արժեք է համարվում այն նույնական ապրանքների գործարքի արժեքը, որոնք վաճառվել են Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու նպատակով և ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք միևնույն կամ դրան համապատասխան այն ժամանակահատվածում, ինչ գնահատվող (ներմուծվող) ապրանքները, սակայն ոչ շուտ, քան գնահատվող (ներմուծվող) ապրանքները ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Նույնական ապրանքների գործարքի արժեքն այդ ապրանքների մաքսային արժեքն է, որն ընդունվել է մաքսային մարմնի կողմից սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան։

(պարբերությունն ավելացվել է 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Սույն հոդվածի հիման վրա գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար պետք է օգտագործվի այն նույնական ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք գնահատվող (ներմուծվող) ապրանքների նման վաճառվել են միևնույն առևտրային մակարդակում և, ըստ էության, նույն քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն նույնական ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են միևնույն առևտրային մակարդակում, սակայն այլ քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն նույնական ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում, սակայն միևնույն քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն նույնական ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում և այլ քանակությամբ։ Սույն պարբերության մեջ նշված տեղեկությունները կիրառվում են արժեքի համապատասխան ճշգրտմամբ, որով հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակի և (կամ) ապրանքների քանակի տարբերությունները։

Անկախ նման ճշգրտման՝ նույնական ապրանքների հետ գործարքի արժեքի աճին կամ նվազմանը հանգեցնելու հանգամանքից, այդ ճշգրտումը կատարվում է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք փաստաթղթերով հաստատում են ճշգրտման հիմնավորված և ստույգ լինելը։ Այդպիսի տվյալների բացակայության դեպքում նույնական ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում մաքսային արժեքի որոշման նպատակով։

2. Սույն հոդվածին համապատասխան գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելիս, անհրաժեշտության դեպքում, կատարվում է նույնական ապրանքների հետ գործարքի արժեքի ճշգրտում՝ հաշվի առնելու սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված՝ գնահատվող և նույնական ապրանքների մասով ծախսերի միջև էական տարբերությունը, որը պայմանավորված է դրանց տեղափոխման (փոխադրման) հեռավորությունների տարբերություններով և փոխադրամիջոցների տեսակներով։

3. Այն դեպքում, եթե հայտնաբերվել են միևնույն ապրանքների գործարքի մեկից ավելի արժեքներ (հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կատարված ճշգրտումները), ապա գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար կիրառվում է դրանցից նվազագույնը։

 

Հոդված 7

Համանման ապրանքների գործարքի արժեքի որոշման մեթոդը

(մեթոդ 3)

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Այն դեպքում, եթե Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Համաձայնագրի 4-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան, ապա այդպիսի ապրանքների մաքսային արժեք է համարվում այն համանման ապրանքների գործարքի արժեքը, որոնք վաճառվել են Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու համար և ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետ միևնույն կամ դրան համապատասխան այն ժամանակահատվածում, ինչ ներմուծվող ապրանքների համար, բայց ոչ շուտ, քան գնահատվող (ներմուծվող) ապրանքները ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Համանման ապրանքների գործարքի արժեքն այդ ապրանքների մաքսային արժեքն է, որն ընդունվել է մաքսային մարմնի կողմից՝ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան։

(պարբերությունն ավելացվել է 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Սույն հոդվածին համապատասխան գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար պետք է օգտագործվի այն համանման ապրանքների գործարքի արժեքը, որոնք գնահատվող (ներմուծվող) ապրանքների նման վաճառվել են միևնույն առևտրային մակարդակում և, ըստ էության, նույն քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն համանման ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են առևտրային միևնույն մակարդակում, բայց այլ քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն համանման ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում, բայց միևնույն քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն համանման ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում և այլ քանակությամբ։ Սույն պարբերության մեջ նշված տեղեկությունները կիրառվում են արժեքի համապատասխան ճշգրտմամբ, որով հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակի և (կամ) ապրանքների քանակի տարբերությունները։

Անկախ այդպիսի ճշգրտման՝ համանման ապրանքների հետ գործարքի արժեքի աճին կամ նվազմանը հանգեցնելու հանգամանքից, կատարվում է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք փաստաթղթերով հաստատում են ճշգրտման հիմնավորված և ստույգ լինելը։ Այդպիսի տվյալների բացակայության դեպքում համանման ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում մաքսային արժեքի որոշման նպատակով։

2. Սույն հոդվածին համապատասխան գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելիս, անհրաժեշտության դեպքում, կատարվում է համանման ապրանքների հետ գործարքի արժեքի ճշգրտում՝ հաշվի առնելու սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված՝ գնահատվող և համանման ապրանքների մասով ծախսերի միջև էական տարբերությունը, որը պայմանավորված է դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հեռավորությունների տարբերություններով և փոխադրամիջոցների տեսակներով։

3. Այն դեպքում, եթե հայտնաբերվել են համանման ապրանքների գործարքի մեկից ավելի արժեքներ (հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կատարված ճշգրտումները), ապա գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար կիրառվում է դրանցից նվազագույնը։

 

Հոդված 8

Հանման մեթոդը
(մեթոդ 4)

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Այն դեպքում, եթե գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Համաձայնագրի 4-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների համաձայն, ապա դրանց մաքսային արժեքը որոշվում է սույն հոդվածի համաձայն՝ բացառությամբ այն դեպքերի, եթե հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) դիմումի հիման վրա սույն Համաձայնագրի այս և 9-րդ հոդվածների կիրառման կարգը կարող է հակառակը լինել։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Այն դեպքում, եթե գնահատվող (ներմուծվող) կամ դրանց հետ նույնական կամ համանման ապրանքները վաճառվում են Մաքսային միության մաքսային տարածքում այն միևնույն վիճակում, որում դրանք ներմուծվել էին Մաքսային միության մաքսային տարածք, ապա գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում ապրանքի միավորի այն գինը, որով գնահատվող (ներմուծվող) ապրանքները կամ դրանց հետ նույնական կամ դրանց համանման ապրանքներն ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, որոնք Մաքսային միության մաքսային տարածքում այդպիսի վաճառք են իրականացնում՝ այդ գնահատվող (ներմուծվող) ապրանքների՝ Մաքսային միության մաքսային սահմանը հատելու միևնույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում՝ հետևյալ գումարները հանելու պայմանով.

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1) վարձատրությունը միջնորդին (գործակալին) սովորաբար վճարվում է կամ ենթակա է վճարման, կամ գնին ավելացումը, որը սովորաբար կատարվում է շահույթ ստանալու և ընդհանուր ծախսերը (առևտրային և կառավարման ծախսերը) ծածկելու համար այն չափով, որքանով սովորաբար դրանք կատարվում են Մաքսային միության մաքսային տարածքում միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի հետ կապված,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

2) Մաքսային միության մաքսային տարածքում իրականացված տեղափոխման (փոխադրման) և ապահովագրության ծախսերն ու այդպիսի գործողությունների հետ կապված այլ ծախսեր,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

3) մաքսատուրքերը, հարկերը, հավաքագրումները և այլ հարկեր, որոնք կիրառվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան և ենթակա են վճարման Մաքսային միության տվյալ անդամ պետության տարածքում ապրանքների ներմուծման և (կամ) վաճառքի հետ կապված՝ ներառյալ Մաքսային միության տվյալ անդամ պետության սուբյեկտների հարկերն ու տուրքերը և տեղական հարկերն ու տուրքերը։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Այն դեպքում, եթե ներմուծվող ապրանքների՝ Մաքսային միության մաքսային սահմանը հատելու միևնույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում ո՛չ գնահատվող (ներմուծվող), ո՛չ նույնական, ո՛չ համանման ապրանքները չեն վաճառվում Մաքսային միության մաքսային տարածքում, ապա այդպիսի ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ապրանքի միավորի այն գնի հիման վրա, որով համապատասխանաբար գնահատվող (ներմուծվող) կամ գնահատվող (ներմուծվող) ապրանքների հետ նույնական կամ գնահատվող (ներմուծվող) ապրանքներին համանման ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքում վաճառվում են այն քանակությամբ, որը բավարար է այդպիսի ապրանքի միավորի գինը սահմանելու համար, այն միևնույն վիճակում, որում դրանք ներմուծվել են՝ ապրանքների Մաքսային միության մաքսային տարածք ժամանելու օրվան ամենամոտ օրվա համար, սակայն ոչ ուշ, քան այդ օրվանից 90 օրը լրանալուց հետո։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

4. Այն դեպքում, եթե ո՛չ գնահատվող (ներմուծվող), ո՛չ նույնական, ո՛չ համանման ապրանքները չեն վաճառվում Մաքսային միության մաքսային տարածքում միևնույն վիճակում, ինչ վիճակում դրանք ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք, ապա հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) դիմումի հիման վրա՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշվում է այդպիսի ապրանքների միավորի գնով, որով վերամշակումից (մշակումից) հետո դրանք ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են այն անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, որոնցից նրանք գնում են այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքում՝ վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքը և սույն հոդվածի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված գումարները գնից հանելու պայմանով։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքի նվազեցումներն իրականացվում են վերամշակման (մշակման) արժեքին վերաբերող արժանահավատ, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության հիման վրա։

5. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթները չեն կիրառվում մաքսային արժեքը որոշելու համար, եթե.

հետագա վերամշակման (մշակման) արդյունքում գնահատվող (ներմուծվող) ապրանքները կորցնում են իրենց անհատական հատկանիշները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, չնայած իրենց անհատական հատկանիշների կորստին, վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքի մեծությունը կարող է ճշգրտորեն որոշվել,

գնահատվող (ներմուծվող) ապրանքները չեն կորցնում իրենց անհատական հատկանիշները, սակայն Մաքսային միության մաքսային տարածքում վաճառվող ապրանքների այնքան աննշան մասն են կազմում, որ գնահատվող (ներմուծվող) ապրանքների արժեքն էապես չի ազդում վաճառվող ապրանքների արժեքի վրա։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Սույն հոդվածի 4-րդ կետի կիրառման հնարավորությունը որոշվում է յուրաքանչյուր առանձին դեպքում՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից։

6. Մաքսային միության մաքսային տարածքում գնահատվող (ներմուծվող) կամ նույնական կամ համանման ապրանքների վաճառքը դիտարկելիս չպետք է հաշվի առնվի դրանց վաճառքն այն անձին, որը Մաքսային միության մաքսային տարածք գնահատվող (ներմուծվող) ապրանքների արտահանման համար արտադրման և առաքման հետ կապված, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անվճար կամ իջեցված գնով օգտագործման համար տրամադրում է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքներն ու ծառայությունները։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

7. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝ շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի), (ապրանքների իրացման ուղղակի և անուղղակի ծախսերի) գումարը դիտարկվում է որպես ապրանքի գնին ավելացում, որը ծածկում է այդ ծախսերը, ինչպես նաև ապահովում է միևնույն դասի կամ տեսակի գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքից շահույթ ստանալը։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի) գումարը հաշվի է առնվում ամբողջությամբ և որոշվում է հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) ունեցած տեղեկատվության հիման վրա այն դեպքում, եթե նրա կողմից տրամադրված տվյալները համադրելի են Մաքսային միության անդամ պետությունում միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքների ժամանակ առկա տվյալների հետ։ Այն դեպքում, եթե այդ տեղեկությունները չեն համապատասխանում Մաքսային միության մաքսային տարածք արտահանման նպատակով միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքից սովորաբար ստացվող շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի) մասին մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տվյալներին, ապա մաքսային մարմինն իր ունեցած տվյալների հիման վրա կարող է սահմանել սովորաբար ստացվող շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի) գումարը։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Այն դեպքում, եթե մաքսային մարմինն իր ունեցած տվյալների հիման վրա սահմանում է շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի) գումարը, ապա նա պարտավոր է գրավոր նշել այդ տվյալների աղբյուրը, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված հաշվարկները։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

8. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝ օգտագործվում են այն նույն երկրից ներմուծված միևնույն դասի կամ տեսակի ապրանքների մասին տվյալները, որտեղից ներմուծվել են գնահատվող (ներմուծվող) ապրանքները, ինչպես նաև այլ երկրների ապրանքների մասին եղած տվյալները։ Այն հարցը, թե արդյոք գնահատվող (ներմուծվող) ապրանքները և այն ապրանքները, որոնց հետ դրանք համեմատվում են, միևնույն դասի կամ տեսակի ապրանքներ են, պետք է առանձին որոշվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար՝ հաշվի առնելով համապատասխան հանգամանքները։ Ընդ որում, դիտարկվում են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծված, հնարավոր է՝ ավելի նեղ խմբի կամ շարքի միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքները` ներառյալ գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքները, որոնց առնչությամբ կարող են տրամադրվել տեղեկություններ։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 9

Գումարման մեթոդը
(մեթոդ 5)

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Սույն հոդվածի համաձայն` ապրանքների մաքսային արժեքը որոշելիս հիմք է ընդունվում ապրանքների հաշվարկային արժեքը, որը որոշվում է ստորև նշված ծախսերը գումարելու միջոցով.

1) գնահատվող (ներմուծվող) ապրանքների արտադրության հետ կապված նյութերի պատրաստման կամ ձեռքբերման ծախսերի և ապրանքների արտադրության, ինչպես նաև այլ գնահատվող (ներմուծվող) ապրանքների արտադրության հետ կապված գործառնությունների ծախսեր,

2) շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի) գումար, որը համարժեք է այն մեծությանը, որը սովորաբար հաշվի է առնվում գնահատվող (ներմուծվող) ապրանքների հետ միևնույն դասի կամ տեսակի այն ապրանքների վաճառքների ժամանակ, որոնք արտադրվում են արտահանման երկրում Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու համար,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

3) սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված ծախսեր։

2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ծախսերը որոշվում են գնահատվող (ներմուծվող) ապրանքների արտադրության մասին տվյալների հիման վրա, որոնք ներկայացվում են դրանց արտադրողի կողմից կամ նրա անունից և հաստատվում են արտադրողի առևտրային փաստաթղթերով` պայմանով, որ այդ փաստաթղթերը համապատասխանում են ապրանքների արտադրության երկրում կիրառվող հաշվապահական հաշվառման ընդհանուր սկզբունքներին։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ծախսերը պետք է ներառեն սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1(բ) և 1 (գ) ենթակետերում նշված ծախսերը և սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն բաշխված ու սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր առարկայի արժեքը, որը ներմուծվող ապրանքների արտադրության առնչությամբ դրանք օգտագործելու համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվել է գնորդի կողմից։ Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2 (դ) ենթակետում նշված այն առարկաների արժեքը, որոնք արտադրվել են Մաքսային միության մաքսային տարածքում, պետք է ներառվի միայն այնքանով, որքանով այդ ապրանքների ու ծառայությունների համար վճարել է արտադրողը։ Ընդ որում, հաշվարկային արժեքը որոշելիս ծախսերը չպետք է ևս մեկ անգամ հաշվի առնվեն։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Որպես ընդհանուր ծախսեր (առևտրային և կառավարման ծախսեր) պետք է հաշվի առնվեն ապրանքների արտադրության ուղղակի և անուղղակի ծախքերն ու վաճառքները՝ Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու համար, որոնք նշված չեն սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

4. Շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի) գումարը հաշվի է առնվում ամբողջությամբ և որոշվում է արտադրողի կողմից կամ նրա անունից ներկայացված տվյալների հիման վրա։ Այն դեպքում, եթե այդ տվյալները չեն համապատասխանում Մաքսային միության մաքսային տարածք արտահանման նպատակով միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքից սովորաբար ստացվող շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի) մասին մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տվյալներին, ապա մաքսային մարմինն իր ունեցած տվյալների հիման վրա կարող է սահմանել սովորաբար ստացվող շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի) գումարը։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Այն դեպքում, եթե մաքսային մարմինն իր ունեցած տվյալների հիման վրա որոշում է շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի) գումարը, ապա այն պարտավոր է գրավոր նշել այդ տվյալների աղբյուրը, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված հաշվարկները։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

5. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝ օգտագործվում են միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքների մասին տեղեկությունները, որոնք արտադրվել են այն նույն պետությունում, որտեղ արտադրվել են գնահատվող (ներմուծվող) ապրանքները։ Այն հարցը, թե արդյոք գնահատվող (ներմուծվող) ապրանքները և այն ապրանքները, որոնց հետ դրանք համեմատվում են, միևնույն դասի կամ տեսակի ապրանքներ են, պետք է առանձին որոշվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար՝ հաշվի առնելով համապատասխան հանգամանքները։ Ընդ որում, դիտարկվում են Մաքսային միության մաքսային տարածք արտահանման համար հնարավոր է՝ ավելի նեղ խմբի կամ շարքի միևնույն դասի կամ տեսակի այն ապրանքների վաճառքները, որոնց առնչությամբ կարող են տեղեկություններ տրամադրվել։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

6. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններն ապրանքների հաշվարկային արժեքը որոշելու նպատակով իրավունք չունեն Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտ չհանդիսացող որևէ անձից պահանջելու, որ վերջինս ներկայացնի փաստաթղթեր և տեղեկություններ, եթե Մաքսային միության կամ մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։

Ապրանքների հաշվարկային արժեքը որոշելու համար օտարերկրյա արտադրողի կողմից ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները կարող են ստուգվել ապրանքներն արտադրող երկրում Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմինների կողմից՝ ապրանքների օտարերկրյա արտադրողի համաձայնությամբ և արտադրող երկրի լիազորված մարմնին նախապես ծանուցելու պայմանով և այդպիսի ստուգում անցկացնելու վերաբերյալ արտադրողի առարկությունների բացակայության դեպքում։ Ապրանքների օտարերկրյա արտադրողի կողմից կամ նրա անունից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների ստուգումը կատարվում է Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմինների կողմից՝ այն միջազգային պայմանագրերի համաձայն, որոնց մասնակիցն է տվյալ անդամ պետությունը։

(6-րդ կետը փոփոխվել է 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 10

Պահուստային մեթոդը

(մեթոդ 6)

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Այն դեպքում, եթե ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Համաձայնագրի 4-րդ, 6-9-րդ հոդվածներին համապատասխան, ապա գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Մաքսային միության մաքսային տարածքում առկա տվյալների հիման վրա՝ սույն Համաձայնագրի սկզբունքների և դրույթների հետ համատեղելի մեթոդներ կիրառելով։

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Սույն հոդվածին համապատասխան օգտագործվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներն այն միևնույն մեթոդներն են, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրի 4-րդ, 6-9-րդ հոդվածներով, սակայն սույն հոդվածի համաձայն մաքսային արժեքը որոշելիս թույլատրվում է այդ մեթոդները կիրառելու ճկուն մոտեցում։ Մասնավորապես, թույլատրվում է հետևյալը.

գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար, որպես հիմք, կարող է ընդունվել նույնական կամ համանման այն ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք արտադրվել են գնահատվող (ներմուծվող) ապրանքների արտադրման երկրից տարբեր մեկ այլ երկրում,

նույնական կամ համանման ապրանքների հետ գործարքի արժեքի հիման վրա՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելիս թույլատրվում է ողջամիտ շեղում կատարել սույն Համաձայնագրի 6-րդ կամ 7-րդ հոդվածներով սահմանված պահանջներից, որոնք նախատեսում են, որ նույնական կամ համանման ապրանքները պետք է վաճառվեն Մաքսային միության մաքսային տարածք արտահանման համար և ներմուծվեն Մաքսային միության մաքսային տարածք գնահատվող (ներմուծվող) ապրանքների հետ միևնույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքները ներմուծելուց ոչ շուտ, քան 90 օրացուցային օր առաջ,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է ընդունվել նույնական կամ համանման ապրանքների մաքսային արժեքը, որը որոշվել է սույն Համաձայնագրի 8-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան,

սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելիս թույլատրվում է շեղում կատարել սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված 90- օրյա ժամկետից։

3. Սույն հոդվածի դրույթների համաձայն որոշված՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը պետք է հնարավոր առավելագույն չափով հիմնված լինի նախկինում որոշված մաքսային արժեքների վրա։

4. Սույն հոդվածին համապատասխան ապրանքների մաքսային արժեքը չպետք է որոշվի հետևյալ գործոնների հիման վրա.

1) Մաքսային միության մաքսային տարածքում արտադրված Մաքսային միության ներքին շուկայում առկա ապրանքների գին,

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

2) համակարգ, որով նախատեսվում է ընդունել մաքսային նպատակների համար երկու այլընտրանքային արժեքներից ավելի բարձրը,

3) արտահանման երկրի ներքին շուկայում առկա ապրանքների գներ,

4) այլ ծախսեր, որոնք տարբերվում են սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան՝ նույնական կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքի մեջ ներառված ծախսերից,

5) արտահանման երկրներից երրորդ երկրներ մատակարարվող ապրանքների գներ,

6) նվազագույն մաքսային արժեք,

7) կամայական կամ շինծու (ֆիկտիվ) արժեք։

Այն դեպքում, եթե սույն հոդվածը կիրառվում է մաքսային մարմնի կողմից, ապա վերջինս պարտավոր է գրավոր նշել օգտագործված տվյալների աղբյուրը, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված մանրամասն հաշվարկը։

 

Հոդված 11

Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Այն դեպքում, եթե գնահատվող (ներմուծվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելիս անհրաժեշտություն է առաջանում հետաձգել հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից այդ մաքսային արժեքը որոշելը (վերջնական որոշումը կայացնելը) այն պատճառով, որ արտաքին առևտրային պայմանագրի պայմաններին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ բացակայում են ճշգրիտ տվյալներ հաստատող փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են՝ ապրանքների մաքսային արժեքը հաշվարկելու համար, ապա հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) իրավունք ունի ստանալու գնահատված (ներմուծված) ապրանքները Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ապրանքների մաքսային արժեքի որոշման հետաձգված ընթացակարգի կիրառման կարգը, որով սահմանվում են ապրանքների մաքսային արժեքի որոշման հետաձգված ընթացակարգը կիրառելու դեպքերը, ապրանքների մաքսային արժեքի հետաձգված ընթացակարգը կիրառելու ժամանակ ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման և վերահսկման կարգը, նման դեպքերի համար մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները հաստատվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։

 

Հոդված 12

Հասկացությունների կիրառումը

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Կողմերն իրավունք ունեն իրենց պետությունների օրենսդրության մեջ կիրառելու սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացություններին հոմանիշ հասկացություններ։

 

Հոդված 13

Վեճերի կարգավորման և փոփոխությունների կատարման կարգը

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում դրանք հանձնվում են Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը։

Կողմերի պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

 

Հոդված 14

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, դրան միանալու և դրանից դուրս գալու կարգը

 

(2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, դրան միանալու և դրանից դուրս գալու կարգը սահմանվում է «Մաքսային միության իրավապայմանագրային բազայի ձևավորմանն ուղղված միջազգային պայմանագրերն ուժի մեջ մտնելու, դրանցից դուրս գալու և դրանց միանալու կարգի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրությամբ։

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2008 թվականի հունվարի 25-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական համայնքի ինտեգրման հարցերով կոմիտեում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահը, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Բելառուսի
Հանրապետության
 Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության
Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության
Կառավարության կողմից

 

(ստորագրություն)