Համարը 
թիվ 05-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2015.03.16/7(519) Հոդ. 59
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
13.02.2015
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.02.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60315070

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

13 փետրվարի 2015 թ.

թիվ 05-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել` «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-հանքջուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել` «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-հանքջուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2015 թվականի փետրվարի 13-ի
թիվ 05-Ն որոշման


Ձև 1-հանքջուր
(տարեկան)

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

201 թ.

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի,
ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը

Ներկայացնում է ____________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը __________________________________________________ I___I____I___I___I

(գործունեության իրականացման վայրը)                                (փոստային դասիչ)

Մարզը _______________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը _______________________________________ I____I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

______________________________________________________________ I___I___I___I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը          
 I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը              
 I___I___I___I___I___I___I___I___I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                          I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Բաժին 1. Հանքային ջրերի ստացման աղբյուրները և արդյունահանումը

Տողի համարը

Հանքավայրի անվանումը

Տողի համարը

Հորատանցքի անվանումը (համարը)

Հանքային ջրերի արդյունահանման ջրաքանակն ըստ ընդերքօգտագործման իրավունքի,
հազ. խոր. մ

Հանքային ջրերի փաստացի արդյունահանում,
հազ. խոր. մ

Ազատ հոսք,
հազ. խոր. մ

Ա

Բ

Գ

Դ

1

2

3

101

 

101.1

       

101.2

       

101.3

       

102

 

102.1

       

102.2

       

102.3

       

103

 

103.1

       

103.2

       

103.3

       

Բաժին 2. Հանքային ջրերի օգտագործումը և հեռացումը

Տողի համարը

Տողի համարն ըստ բաժին 1-ի սյունակ Գ-ի

Հանքային ջրերի
փաստացի օգտագործում,
հազ. խոր. մ

Հանքային ջրերի հեռացում,
հազ. խոր. մ

Կորուստ,
հազ. խոր. մ

ընդամենը

այդ թվում` ըստ նպատակների

շշալցում

ածխաթթու գազի կորզում

բուժական

ռեկրեացիա

ընդամենը

որից՝ կոյուղու համակարգով

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

201

                 

202

                 

203

                 

204

                 

205

                 

206

                 

207

                 

208

                 

209

                 

  Ղեկավար
Կատարող _____________________ Անուն, ազգանուն ___________________
Հեռ. __________________________ Պաշտոն __________________________
“____”___________________ 20….թ. Ստորագրություն ___________________

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2015 թվականի փետրվարի 13-ի
թիվ 05-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» ՁԵՎ 1-հանքջուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են բնական հանքային ջուր արդյունահանող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը /այսուհետ՝ կազմակերպություն/, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ


ԲԱԺԻՆ 1. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ

 

5. Հաշվետվության Սյունակ Բ-ում լրացվում է հանքային ջրի հանքավայրի անվանումը:

6. Սյունակ Դ-ում լրացվում է տվյալ հանքավայրում հաշվետու կազմակերպության կողմից շահագործվող հորատանցքի համարը (անվանումը):

7. Սյունակ 1-ում լրացվում է տվյալ հորատանցքի համար հանքային ջրերի արդյունահանման ջրաքանակն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի (հազ. խոր. մ):

8. Սյունակ 2-ում լրացվում է կազմակերպության կողմից հանքային ջրերի փաստացի արդյունահանված ջրաքանակը (հազ. խոր. մ):

9. Սյունակ 3-ում լրացվում է ազատ հոսքը, որը կազմում է ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ջրաքանակի (սյունակ 1) և փաստացի արդյունահանված ջրաքանակի (սյունակ 2) տարբերությունը:

 

ԲԱԺԻՆ 2. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԵՌԱՑՈՒՄԸ

 

10. Հաշվետվության սյունակ Բ-ում լրացվում է հորատանցքի տողի համարն ըստ բաժին 1-ի սյունակ Գ-ի համապատասխան տողի:

11. Սյունակ 1-ում լրացվում է փաստացի օգտագործված հանքային ջրերի ընդհանուր ծավալը, որից սյունակներ 2-5-ում առանձնացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ծավալներն ըստ նպատակների: Որևիցե նպատակային օգտագործման բացակայության դեպքում համապատասխան վանդակում դրվում է գծիկ:

12. Սյունակ 6-ում բերվում է հեռացված հանքային ջրերի ընդհանուր ծավալը, իսկ սյունակ 7-ում՝ առանձնացվում է հեռացումը կոյուղու համակարգով:

13. Սյունակ 8-ում բերվում է հանքային ջրերի ընդհանուր կորուստը, որը կազմում է փաստացի արդյունահանված ջրաքանակի (բաժին 1-ի սյունակ 2) և օգտագործված ընդհանուր ծավալի (սյունակ 1) տարբերությունը:

14. Եթե հաշվետվության աղյուսակներում բերված տողերը բավարար չեն, ապա հաշվետվությանը կցվում են աղյուսակներին համապատասխանող ներդիրներ, որոնք վավերացվում են կազմակերպության ղեկավարի կողմից: Անհրաժեշտության դեպքում հաշվետվությանը կարող են կցվել համապատասխան պարզաբանումներ: