Համարը 
թիվ 07-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2015.04.01/8(520) Հոդ.72
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.03.2015
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 150, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 128 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 18 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60315092

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

12 մարտի 2015 թ.

թիվ 07-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 150, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 128 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 18 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության 1998 թվականի նոյեմբերի 18-ի «Միջազգային համագործակցության շրջանակում նախարարության կողմից ծրագրերի (վարկային, շնորհային) վարման կարգը հաստատելու մասին» N 150, 1999 թվականի հունիսի 30-ի «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց գրանցման գործընթացը կանոնակարգման անհրաժեշտության մասին» N 128 և 2000 թվականի փետրվարի 25-ի «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի գրանցման գործընթացը կանոնակարգման անհրաժեշտության մասին» N 18 հրամանները:

 

Նախագահ

Ս. Մնացականյան