Համարը 
N 235-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2015.05.22/13(525).1 Հոդ.125.13
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
17.04.2015
Ստորագրող մարմինը 
Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
17.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.02.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ, ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815153

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 ապրիլի 2015 թ.

N 235-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ, ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ավելացված արժեքի հարկով և (կամ) ակցիզային հարկով հարկման բազաների, հաշվարկված հարկի գումարների վերաբերյալ ծանուցագրի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ ֆինանսների նախարարի

ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Աֆրիկյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թվականի ապրիլի 17-ի

N 235-Ն հրամանի

 

Ձև

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ, ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Փաստաթղթի հերթական համարը

___________________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

3. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը

                                   

4. Իրավաբանական անձ □, անհատ ձեռնարկատեր □, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ □ (նշում է կատարվում համապատասխան վանդակում)

5. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

6. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի հաշվառման կամ բնակության վայրը)

 

Հարգելի հարկ վճարող

 

Սույնով ծանուցվում եք, որ __________________________________________ հարկային տեսչություն

(հարկային տեսչության անվանումը)

______________________________________ ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրով

         (ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

ներմուծված ապրանքների` ԱԱՀ-ով և (կամ) ակցիզային հարկով հարկման բազաները փոքր են հարկային մարմնի տեղեկատվական բազայում ներմուծման հաշվետու ժամանակաշրջանում առկա` նույն ապրանքների ներմուծման հարկման բազայի 80 տոկոսից: Հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա հարկման բազայի 80 տոկոսի և Ձեր կողմից հայտարարագրված հարկման բազայի տարբերությունը և հաշվարկված հարկի լրացուցիչ գումարները կազմում են.

 

Բաժին 1. ԱԱՀ

Անվանում

Ներմուծման ամսաթիվը

Ներմուծողի հայտարարագրած հարկման բազան, դրամ

Հարկային մարմնի տեղեկատվա-կան բազայում առկա հարկման բազայի 80%, դրամ

Հարկման բազաների տարբերությունը
(սյունակ [4] - սյունակ [3]), դրամ

ԱԱՀ-ի գումարը (սյունակ [5] X 20%), դրամ

1

2

3

4

5

6

1. Ապրանքների (տրանսպորտային միջոցների) ներմուծում ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի
(10 նիշի մակարդակով)՝

X

X

X

X

X

1) Ռուսաստանի Դաշնությունից՝

         
           
           
           

2) Բելառուսի Հանրապետությունից՝

         
           
           
           

3) Ղազախստանի Հանրապետությունից՝

         
           
           
           

2. Ընդամենը ԱԱՀ

X

X

X

X

 

Բաժին 2. Ակցիզային հարկ

1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծում ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի (10 նիշի մակարդակով)՝

Ներմուծ-ման ամսա-թիվը

Ներմուծողի հայտարա-րագրած հարկման բազան, դրամ

Հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա հարկման բազայի 80%, դրամ

Տարբերու-
թյունը (սյունակ [4] - սյունակ [3]), դրամ

Հարկի գումարը, դրամ

1

2

3

4

5

6

1) Ռուսաստանի Դաշնությունից՝

         
           
           
           

2) Բելառուսի Հանրապետությունից՝

         
           
           
           

3) Ղազախստանի Հանրապետությունից՝

         
           
           
           

2. Ընդամենը

X

X

X

X

 

«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջարկվում է մինչև ծանուցագրի ներկայացման (ուղարկման) օրվան հաջորդող 10-րդ օրը ներառյալ վճարել հարկման բազաների տարբերությունից հաշվարկված հարկերի լրացուցիչ գումարները և ներկայացնել ճշգրտված ներմուծման հարկային հայտարարագիր:

________________________________ հարկային տեսչության պետ

      (հարկային տեսչության անվանումը)

_________________________________
(անունը և ազգանունը) 

_______________________

            (ստորագրությունը)

Ստացա ծանուցման մեկ օրինակը

_________________________________
ֆիզիկական անձի անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատեր նշումով)  իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար (գրագրության ընդունման համար պատասխանատու անձ՝ հատուկ առաքման դեպքում)

____________________(ստորագրությունը)

«______» ________ 20___ թ.

 ____________________________________________________________________________________

(նշում ծանուցումը ստանալուց հրաժարվելու մասին)