Համարը 
N 827-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.08.05/49(1138) Հոդ.697
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.07.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.07.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ (ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ) ՊԱՏՇԱՃ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ԵՎ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 531-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2015 թվականի N 827-Ն

 

ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ (ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ) ՊԱՏՇԱՃ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ԵՎ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 531-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 7-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում (նախնական արտադրության գործառնություններից հետո) պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ժամանակացույցը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կերեր և կերային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգերի (ըստ արտադրության ոլորտների) ներդրման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված ոլորտներում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման յուրաքանչյուր ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ ծառայության պաշտոնական կայքում տեղադրել դրա մասին տեղեկություն:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների սահմանելու մասին» N 531-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 30
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 23-ի N 827-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ (ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ) ՊԱՏՇԱՃ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ԵՎ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

NN
ը/կ

Խումբը, դասը,
ենթադասը

Տնտեսական գործունեության տեսակը
(գործունեության ոլորտը)

Ներդրման ժամկետի ավարտը

1

2

3

4

1.

10.1

Մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն

գերփոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ մինչև 2020 թ. հունվարի 1-ը

փոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր`
մինչև 2019 թ. հունվարի 1-ը

միջին առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր`
մինչև 2018 թ. հունվարի 1-ը

այլ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր` մինչև 2017 թ. հունվարի 1-ը

10.2

Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում

10.32

Մրգահյութերի և բանջարահյութերի արտադրություն

10.39

Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, չներառված ուրիշ խմբավորումներում

10.5

Կաթնամթերքի արտադրություն

10.86

Համասեռված բաղադրիչներ պարունակող և սննդակարգային (դիետիկ) սննդի արտադրություն

2.

10.71

Հացի և թարմ ալյուրե հրուշակեղենի արտադրություն

գերփոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ մինչև 2021 թ. հունվարի 1-ը

փոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր`
մինչև 2020 թ. հունվարի 1-ը

միջին առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր`
մինչև 2019 թ. հունվարի 1-ը

այլ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր` մինչև 2018 թ. հունվարի 1-ը

10.72

Պաքսիմատների, թխվածքաբլիթների, երկարատև պահման ալյուրե հրուշակեղենի արտադրություն

11.02

Խաղողի գինու արտադրություն

11.03

Խնձորի և այլ պտղահատապտղային գինիների արտադրություն

11.05

Գարեջրի արտադրություն

11.06

Ածիկի արտադրություն

11.07

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն. հանքային և շշալցված այլ ջրերի արտադրություն

3.

10.31

Կարտոֆիլի մշակում և պահածոյացում

գերփոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ մինչև 2022 թ. հունվարի 1-ը

փոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր`
մինչև 2021 թ. հունվարի 1-ը

միջին առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր`
մինչև 2020 թ. հունվարի 1-ը

այլ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր` մինչև 2019 թ. հունվարի 1-ը

10.4

Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն

10.6

Ալրաղաց արդյունաբերության, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն

10.73

Մակարոնեղենի և համանման ալյուրե արտադրատեսակների արտադրություն

10.81

Շաքարի արտադրություն

10.82

Կակաոյի, շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրություն

10.83

Սուրճի և թեյի մշակում

10.84

Համեմունքների արտադրություն

10.89.2

Խմորիչների արտադրություն

10.89.9

Այլ սննդամթերքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

11.01

Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում

11.04

Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն

4.

46.3
(բացառությամբ
46.35-ի)

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր

գերփոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ մինչև 2023 թ. հունվարի 1-ը

փոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր`
մինչև 2022 թ. հունվարի 1-ը

միջին առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր`
մինչև 2021 թ. հունվարի 1-ը

այլ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր` մինչև 2020 թ. հունվարի 1-ը

47.2
(բացառությամբ
47.26-ի)

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

47.81.3

Սննդամթերքի մանրածախ առևտուր շուկաներում

56.10.1

Ռեստորանների ծառայություններ

56.10.2

Արագ սննդի կետերի ծառայություններ

56.21

Պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեություն

56.29.1

Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ

56.29.9

Հանրային սննդի կազմակերպման այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում

56.30

Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 23-ի N 827-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՆԵՐԴՐՄԱՆ

 

NN
ը/կ

Դասը

Տնտեսական գործունեության տեսակը
(արտադրության ոլորտը)

Ներդրման ժամկետի ավարտը

1.

10.91

Գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն

մինչև 2022 թ.
հունվարի 1-ը

10.92

Տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն

-

Գյուղատնտեսական և տնային կենդանիների համար կերային հավելումների արտադրություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան