Համարը 
N 13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.01.20/4(1184) Հոդ.40
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.01.2016
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.01.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2016 թվականի N 13-Ն

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող` ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 19
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 13-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմին կարող են ներկայացվել ապրանքների դասակարգմանն առնչվող հետևյալ լրացուցիչ տեղեկությունները, որոնք մաքսային մարմինը պարտավոր է քննության առնել՝

1) ապրանքի նմուշ և փորձանմուշ, համապատասխանության հավաստագիր, փորձարկումների արձանագրություններ, փորձագիտական կազմակերպությունների փորձաքննությունների եզրակացությունները կամ փորձագիտական կազմակերպությունների մասնագետների եզրակացությունները, որոնցում ներկայացված են ապրանքի փորձաքննության արդյունքները.

2) տեխնիկական անձնագրեր, շահագործման ուղեցույց, տեխնոլոգիական սխեմաներ, օգտագործողի ձեռնարկ, գծագրեր, նկարներ և (կամ) տեխնիկական բնութագիրը նկարագրող` հայտարարատուի տրամադրության ներքո գտնվող այլ փաստաթղթեր.

3) առևտրային փաստաթղթեր (արտաքին տնտեսական գործունեության պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, բեռնագրեր) և (կամ) ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ` հայտարարատուի տրամադրության ներքո գտնվող այլ փաստաթղթեր.

4) մաքսային մարմինը ապրանքների դասակարգման նպատակով կարող է ի լրումն 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում սահմանված այլ փաստաթղթերի հիմք ընդունել նաև հայտարարատուի կողմից տրամադրվող համացանցում առկա տեղեկատվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան