Համարը 
N 346-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.451
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.03.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2005
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
06.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀՀ-ԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 346-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիաների ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.

գ) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիաներ ստանալու մասին հայտերի ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 30
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 346-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշմամբ հաստատված ցանկում նշված միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման վրա:

(2-րդ կետը փոփ. 06.03.14 N 216-Ն)

3. Սույն կարգը մշակված է «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ` ԱԷՄԳ) միջև «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան:

4. Միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

(4-րդ կետը փոփ. 02.09.16 N 889-Ն, լրաց. 01.03.18 N 211-Ն)

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

5. Հայաստանի Հանրապետությունից միջուկային զենք չունեցող պետություններ միջուկային նյութերի արտահանումն իրականացվում է`

ա) եթե ներմուծող պետությունը միացել է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին, ունի «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կնքված համաձայնագիր.

բ) եթե առկա է ներմուծող պետության համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված գրավոր պաշտոնական հավաստագիրը, որով հավաստվում է, որ տվյալ միջուկային նյութը, ինչպես նաև դրա օգտագործման ժամանակ ստացված նյութերը և (կամ) բաղադրամասերը`

չեն օգտագործվելու միջուկային զենք ստանալու, միջուկային պայթուցիկ սարքեր ստեղծելու կամ այլ ռազմական նպատակներով, ինչպես նաև`

դրանցով չեն իրականացվելու ուրանի հարստացում` 20 և ավելի տոկոսով,

ապահովված է լինելու դրանց ֆիզիկական պաշտպանությունը` ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան,

տվյալ երկրից վերաարտահանելիս պահպանվելու են նշված պայմանները:

6. Միջուկային նյութերի` միջուկային զենք ունեցող պետություններ արտահանումն իրականացվում է, եթե առկա է ներմուծող պետության համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված գրավոր պաշտոնական հավաստագիր, որով հավաստվում է, որ տվյալ միջուկային նյութը, ինչպես նաև դրա օգտագործման ժամանակ ստացված նյութերը և (կամ) բաղադրամասերը`

չեն օգտագործվելու միջուկային զենք ստանալու, միջուկային պայթուցիկ սարքեր ստեղծելու կամ այլ ռազմական նպատակներով, ինչպես նաև`

ապահովված է լինելու դրանց ֆիզիկական պաշտպանությունը` ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան,

տվյալ երկրից վերաարտահանելիս պահպանվելու են նշված պայմանները:

7. Միջուկային նյութեր ներմուծելու կամ արտահանելու նպատակով հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (այսուհետ` լիազորված մարմին) է ներկայացնում հայտ, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, միջուկային նյութերի անվանումը, քանակը, տեսակը, ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը, փաթեթավորումը, տրանսպորտային միջոցը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ներմուծման դեպքում` առաքողը, օգտագործման վայրը, արտահանման դեպքում` ստացողը, ստացողի գտնվելու վայրը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը, տրանսպորտային միջոցը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական քարտի համարը, հայտատուի պետական հաշվառման համարը, միջուկային նյութերի անվանումները, քանակը, տեսակը, ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը, փաթեթավորումը, տրանսպորտային միջոցը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ներմուծման դեպքում` առաքողի անվանումը, գտնվելու, ինչպես նաև հետագա օգտագործման վայրերը, արտահանման դեպքում` ստացողի անվանումը, գտնվելու, ինչպես նաև հետագա օգտագործման վայրերը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամկետները, տրանսպորտային միջոցը:

(7-րդ կետը փոփ. 15.12.05 N 2181-Ն, լրաց. 16.11.06 N 1664-Ն, 06.11.09 N 1269-Ն, լրաց., խմբ. 24.01.13 N 49-Ն, փոփ. 06.03.14 N 216-Ն, 02.09.16 N 889-Ն)

7.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում: 

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

8. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) ներմուծման կամ արտահանման պայմանագրի պատճենը` բոլոր հավելվածներով` նշելով պայմանագրի բնօրինակի գտնվելու վայրը,

գ) ներմուծվող կամ արտահանվող միջուկային նյութերի օգտագործման կամ պահման գործունեության լիցենզիայի պատճենը,

դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ),

ե) արտահանման դեպքում` ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված` հավաստող փաստաթղթեր այն մասին, որ արտահանվող միջուկային նյութերը չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք:

(8-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)

9. Միջուկային նյութերի ներմուծման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիցենզավորման համար լիազորված մարմին պետք է ներկայացվեն մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք դրանք ներմուծելը, բայց ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:

9.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(9.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

10. Եթե միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու մասին ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի հրամանով տրվում է լիցենզիա` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(10-րդ կետը փոփ. 01.03.18 N 211-Ն)

11. Միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, 5 տարի ժամկետով:

(11-րդ կետը խմբ. 06.03.14 N 242-Ն)

12. Միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնելու ընդհանուր կարգով:

(հավելվածը փոփ. 15.12.05 N 2181-Ն, լրաց. 16.11.06 N 1664-Ն, 06.11.09 N 1269-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց., խմբ. 24.01.13 N 49-Ն, փոփ. 06.03.14 N 216-Ն, լրաց., խմբ. 06.03.14 N 242-Ն, փոփ. 02.09.16 N 889-Ն, լրաց., փոփ. 01.03.18 N 211-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 346-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը,
բնակության վայրը ____________________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

___________________________
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(հավելվածը լրաց. 15.12.05 N 2181-Ն, փոփ. 06.11.09 N 1269-Ն, լրաց. 24.01.13 N 49-Ն, փոփ. 06.03.14 N 216-Ն, 01.03.18 N 211-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 346-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆԻՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը,
ազգանունը, բնակության վայրը ____________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

___________________________
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.


(հավելվածը լրաց. 15.12.05 N 2181-Ն, փոփ. 06.11.09 N 1269-Ն, լրաց. 24.01.13 N 49-Ն, փոփ. 06.03.14 N 216-Ն, 01.03.18 N 211-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 346-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ա Յ Տ  _ _ _ _

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու _____________________________________________________
______________________________________________________________
2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ________________________________
գործունեության իրականացման վայրը ______________________________________
3. Ներմուծվող միջուկային նյութերը
ա) անվանումը _____________________________________________________
բ) տեսակը _______________________________________________________
գ) որ պետությունից է ներմուծվում ________________________________________
դ) առաքողը ______________________________________________________
ե) քանակը _______________________________________________________
զ) ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը _______________________________
է) փաթեթավորումը __________________________________________________
4. Ներմուծման նպատակը ______________________________________________
5. Օգտագործման վայրը _______________________________________________
6. Ներմուծման նախատեսվող ժամկետը և ____________________________________
տրանսպորտային միջոցը _______________________________________________
7. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ),
բ)
գ)
դ)
ե)

__________________________
(հայտը ներկայացնողի պաշտոնը)

________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)


(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն, փոփ. 01.03.18 N 211-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 346-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ա Յ Տ  _ _ _ _

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու _____________________________________________________
______________________________________________________________

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ________________________________
գործունեության իրականացման վայրը ______________________________________

3. Արտահանվող միջուկային նյութերը`
ա) անվանումը _____________________________________________________
բ) ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը _______________________________
_______________________________________________________________
գ) տեսակը ________________________________________________________
դ) որ պետությունից է արտահանվում _______________________________________
ե) ստացողը _______________________________________________________
զ) քանակը _______________________________________________________
է) փաթեթավորումը __________________________________________________
4. Արտահանման նպատակը ______________________________________________
5. Ստացողի գտնվելու վայրը _____________________________________________
6. Արտահանման նախատեսվող ժամկետը և ____________________________________
տրանսպորտային միջոցը _______________________________________________
_______________________________________________________________

7. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ),
բ)
գ)
դ)
ե)

__________________________
(հայտը ներկայացնողի պաշտոնը)

________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)


(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն, փոփ. 01.03.18 N 211-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան