Համարը 
N 17-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.09.03/23(626) Հոդ.183
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
15.08.2018
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
15.08.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.09.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 օգոստոսի 2018 թ.

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանի հավելվածով հաստատված կարգի դրույթները տարածվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով օրենսդրությամբ սահմանված գործընթացի ժամանակ փաստաթղթաշրջանառությունն ապահովելու համար:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին:

 

 Ա. Թորոսյան

 

 

Հավելված

 առողջապահության նախարարի

  15 օգոստոսի 2018 թ. N 17-Ն հրամանի

ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններում պացիենտներին բժշկական ցուցումներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգի և պայմանների (ստացման, հաշվառման, պահպանման, դուրս գրման, բացթողման, ոչնչացման) իրականացման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակման ցուցում է հանդիսանում այն ցավային համախտանիշը, երբ ցավի ուժգնությունն, ըստ Վիզուալ Անալոգային Սանդղակի և ԱՀԿ եռաստիճան սանդուղքի, գնահատվում է միջին և ուժեղ աստիճանի ու հնարավոր չէ մեղմել այլ բնույթի ցավազրկող դեղերով, ինչպես նաև՝ որպես փոխարինող թերապիա թմրամիջոցներ օգտագործողներին: Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցավային համախտանիշի կառավարման նպատակով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակումն իրականացվում է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցավային համախտանիշի կառավարման նպատակով, ինչպես նաև՝ ծանր հևոցի դեպքում, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակման կլինիկական ուղեցույցով:

 3. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կարող են նշանակվել նաև համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում:

 

III. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ (ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ) ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

4. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, շտապ և անհետաձգելի օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների տնօրենի հրամանով հաստատությունում նշանակվում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության (ստացման, հաշվառման, պահպանման, դուրս գրման, բացթողման, ոչնչացման) իրականացման համար պատասխանատու անձ:

5. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, շտապ և անհետաձգելի օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների դեղատանը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման համար պետք է ունենան երկաթյա պահարան, որը տեղակայված է հատուկ դրա պահպանման համար նախատեսված վանդակաճաղերով պատուհաններով և երկաթյա դուռ ունեցող սենյակում, որն ապահովված է ձայնային ահազանգման համակարգով:

 6. Աշխատանքային օրվա ավարտին մետաղյա պահարանները և սենյակը, որտեղ գտնվում են այդ պահարանները պետք է փակվեն և միացվեն ձայնային ահազանգման համակարգով: Բանալիները պահվում են պատասխանատու անձի մոտ:

7. Թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը ենթակա են անվանաքանակական հաշվառման՝ «Դեղերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն: Հաշվառումը վարվում է սրվակ, ամպուլ, դեղահատ, սպեղանի, գրամ, միլիգրամ, լիտր, միլիլիտր միավորներով:

8. Բժշկական հաստատությունների դեղատանը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հաշվառման համար պահվում է առանձին մատյան (Ձև 1): Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի յուրաքանչյուր դեղաձևի և դեղաչափի համար գրքում հատկացվում է առանձին էջ: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում): Մեկ մատյանում թույլատրվում է լրացնել մի քանի դեղեր:

9. Յուրաքանչյուր ամսվա վերջին հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարի կամ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության իրականացման համար պատասխանատու անձի կողմից կատարվում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հաշվառում ու կազմվում է հաշվետվություն:

10. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մնացորդը հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների դեղատանը չպետք է գերազանցի հաստատության երկու ամսվա պահանջը: Բժշկական հաստատության բաժնում (բաժանմունքում, կաբինետում, կայանում, ենթակայանում) այդ բաժնի (բաժանմունքի, կաբինետի) յոթ օրվա պահանջը, իսկ շտապ բուժօգնության կայանների և ենթակայանների այդ օրվա պահանջը:

11. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի բաց թողումը բժշկական հաստատությունների դեղատնից կատարվում է պահանջագիր–ապրանքագրերի հիման վրա: Պահանջագիր-ապրանքագրի պահանջագիր մասը լրացվում է բժշկական հաստատությունում, ստորագրվում և կնքվում նրա ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից, իսկ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների` տնօրենի կամ նրա տեղակալի կողմից (Ձև 2), իսկ ապրանքագիր մասը լրացվում է դեղատանը և ստորագրվում դեղատան ղեկավարի կողմից:

12. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի բաց թողման պահանջագիր-ապրանքագրերը պետք է գրվեն մնացած դեղերից առանձին, նշելով ստացվող դեղի անվանումը, դեղաչափը, քանակը (նաև տառերով), արտադրության սերիան, գինը: Ջնջումներ և ուղղումներ չեն թույլատրվում:

13. Պահանջագիր-ապրանքագրերը գրվում է երեք օրինակից, ստորագրվում է բաժանմունքի վարիչի և ավագ բուժքրոջ, իսկ շտապ օգնության կայանում՝ կայանի վարիչի և ավագ բուժքրոջ կողմից և հաստատվում տնօրենի կողմից: Դեղատունը համարակալում է պահանջագիր-ապրանքագրերը, երեք օրինակի վրա ապրանքագիր մասում գրվում են բացթողնման քանակները և գնահատվում այն՝ նշելով նաև ընդհանուր գումարը:

14. Պահանջագիր-ապրանքագրի առաջին օրինակը դեղատնից ապրանքի հետ միասին ուղարկվում է բաժանմունք, մյուս երկուսը մնում է դեղատանը: Դեղատունը յուրաքանչյուր ամսվա վերջում ծախսված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին հաշվետվություն է ներկայացնում հաշվապահություն (Ձև N 3), վերջինին կցելով պահանջագրերի մեկ օրինակը: Պահանջագիր-ապրանքագրերի մյուս օրինակը պահվում է դեղատանը 5 տարի ժամկետով:

15. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների հերթապահ բժիշկը և ավագ բուժքույրը դեղատնից ստացած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի համար վարում է անվանաքանակական հաշվառման մատյան (Ձև N 4): Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում): Մեկ մատյանում թույլատրվում է լրացնել մի քանի դեղեր:

16. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակումները ձևակերպվում են հիվանդության պատմագրի մեջ բուժող բժշկի գրառումով, նշելով քանակը` թվերով և տառերով: Ջնջումներ չի թույլատրվում: Սխալի դեպքում ուղղումը կատարվում է բուժող բժշկի կողմից գրելով՝ «ուղղումը իմ կողմից է» և ստորագրվում է, այնուհետև ստորագրվում ու կնքվում է հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

17. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակումները կատարվում են դեպքի/կանչի վայրում, ձևակերպվում են կանչի թերթիկի մեջ բրիգադի բժշկի գրառումով, նշելով քանակը նաև տառերով: Ջնջումներ չի թույլատրվում: Սխալի դեպքում ուղղումը կատարվում է բուժող բժշկի կողմից գրելով՝ «ուղղումը իմ կողմից է» և ստորագրվում է, այնուհետև ստորագրվում ու կնքվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

18. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում բժշկի նշանակումով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներարկումը/տրամադրումը պացիենտին կատարվում է հերթապահ բժշկի կողմից` պացիենտի հիվանդության պատմագրի մեջ գրառում կատարելով ներարկման կամ օգտագործման մասին, որը հաստատվում է բժշկի և բուժքրոջ ստորագրություններով: Հերթապահ բժիշկը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի համար վարում է անվանաքանակական հաշվառման մատյան (Ձև N 4): Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում):

19. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում բրիգադի բժիշկը հերթապահության օրը ենթակայանի ավագ բուժքրոջից ստանում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որի համար ստորագրում է դրա համար նախատեսված համապատասխան մատյանում (Ձև N 5): Մեկ մատյանում թույլատրվում է լրացնել մի քանի դեղեր:

20. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում բրիգադի բժշկի նշանակումով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներարկումը/տրամադրումը պացիենտին կատարվում է բրիգադի բուժքրոջ կողմից բժշկի ներկայությամբ` կանչի թերթիկի մեջ գրառում կատարելով` ներարկման կամ օգտագործման մասին: 

21. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և շտապ ու անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում ղեկավարի հրամանով ստեղծվում է մշտական գործող հանձնաժողով, երեք մարդուց ոչ պակաս կազմով, հաստատության ղեկավարի տեղակալի նախագահությամբ, որը ոչնչացնում է օգտագործման համար ոչ պիտանի (պիտանելիության ժամկետը սպառված, վնասված, ջարդված, չօգտագործված) թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, որոնց ոչնչացման ժամանակ հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն (Ձև N 6) 3 օրինակից: Դրանք ոչնչացվում են` ներգրավվելով ոստիկանության ներկայացուցչի: Ձև 6-ի պահպանման ժամկետը 3 տարի է:

22. Օգտագործումից հետո դատարկ մնացած դեղերի փաթեթները (բոլոր դեղաձևերի համար) ենթակա չեն վերադարձման:

23. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչնչացումը հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում, շտապ ու անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող հաստատություններում իրականացվում է`

1) Հեղուկ դեղաձևերը (ներարկման լուծույթներ, կաթիլներ, օշարակներ) ոչնչացվում են ամպուլաները և սրվակները ջարդման միջոցով, իսկ պարունակությունը նոսրացվում է ջրով 1:100 հարաբերությամբ և լցվում է կոյուղու մեջ:

2) Կարծր դեղաձևերը (փոշի, դեղահատ, դեղապատիճ) մանրացվում են մինչև փոշիանման զանգված, որը լուծվում է ջրով 1:100 հարաբերությամբ և լցվում է կոյուղու մեջ:

3) Մյուս դեղաձևերը (սպեղանի, քսուք, մոմիկ) ոչնչացվում են այրման միջոցով, որպես բժշկական թափոն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Բաժանմունքը, ինչպես նաև շտապ բուժօգնության ենթակայանը յուրաքանչյուր ամսվա վերջում իր ծախսած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին հաշվետվությունը ներկայացնում է հաշվապահություն` ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 7-ը (Ձև N 7):

 

IV. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ (ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ) ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

 25. Արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության բժիշկը առնվազն երկու շաբաթը մեկ անգամ պետք է իրականացնի թմրամիջոցներ ստացող պացիենտների դիտարկում: Այն դեպքում, երբ պացիենտները գամված են անկողնուն, արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության բժշկի կողմից դիտարկումը իրականացվում է տանը:

26. Թմրամոլ պացիենտներին թմրամիջոցներով բուժման ընթացքում թմրամիջոցների տրամադրման հաճախականությունը (ամեն օր, շաբաթական երեք անգամ, շաբաթական երկու անգամ, շաբաթական մեկ անգամ) որոշում է բուժող բժիշկը: Թմրամոլ պացիենտներին թմրամիջոցներով բուժման ընթացքում իրենց մշտական բնակության վայրից երկարատև բացակայության դեպքում բուժման շարունակական ընթացքը ապահովելու նպատակով բուժող բժիշկը կարող է տրամադրել թմրամիջոցներ պարունակող դեղեր բացակայության ողջ ընթացքի համար:

27. Արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակումները ձևակերպվում են ամբուլատոր բժշկական քարտում բուժող բժշկի գրառումով, նրանց քանակը նշելով տառերով: Ջնջումներ չի թույլատրվում: Սխալի դեպքում ուղղումը կատարվում է բուժող բժշկի կողմից գրելով՝ «ուղղումը իմ կողմից է» և ստորագրվում է, այնուհետև ստորագրվում ու կնքվում է արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

28. Պացիենտներին կամ նրանց լիազորված անձանց թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր դեղատնից բաց են թողնվում միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում` դեղատոմսային ձևաթղթում կատարելով նշումներ` այն ստացող անձի անձնագրային տվյալների, իսկ լիազորագրի առկայության դեպքում` լիազորված անձի անձնագրային տվյալների մասին: Ընդ որում, պացիենտներին կամ նրանց լիազորված անձանց թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր դեղատնից բաց են թողնվում, եթե ներկայացվում է.

1) անձը հաստատող փաստաթուղթ, 

2) լիազորագիր` ստորագրված պացիենտի և բուժող բժիշկի կողմից և կնքված այն բժշկական հաստատության տնօրենի կողմից, որը ցուցաբերում է տվյալ բժշկական օգնությունը, 

3) տվյալ դեղի ստացման համար անհրաժեշտ դեղատոմս:

29. Լիազորագիրը տրվում է 2 օրինակից, հաստատվում արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարի կողմից: Լիազորագրի մեկ օրինակը փակցվում է պացիենտի ամբուլատոր քարտին, իսկ մյուս օրինակը մնում է դեղատանը: Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերի դարձերեսի վրա դեղատան աշխատողի կողմից պարտադիր լրացվում են բաց թողնման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ստացվող դեղի (դեղերի) փաստացի քանակը (տառերով), ստացողի անձնագրի տվյալները և ստացողի ստորագրությունը:

30. Օգտագործումից հետո դատարկ մնացած դեղերի փաթեթները (բոլոր դեղաձևերի համար) ենթակա չեն վերադարձման:

31. Չօգտագործված թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, հիվանդի կամ հիվանդի հարազատների կողմից վերադարձնելու դեպքում դրանք հանձնվում են արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարին կամ ղեկավարի տեղակալին: Չօգտագործված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ընդունման և անվանաքանակական հաշվառման համար վարվում է մատյան (Ձև N 8): Մեկ մատյանում թույլատրվում է լրացնել մի քանի դեղեր: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում):

32. Արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում ղեկավարի հրամանով ստեղծվում է մշտական գործող հանձնաժողով, երեք մարդուց ոչ պակաս կազմով, հաստատության ղեկավարի տեղակալի նախագահությամբ, որը ոչնչացնում է օգտագործման համար ոչ պիտանի (պիտանելիության ժամկետը սպառված, վնասված, ջարդված, հիվանդի կամ հիվանդի հարազատների կողմից վերադարձնելու դեպքում չօգտագործված դեղերը) թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, ոչնչացման ժամանակ հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն (Ձև N 6) 3 օրինակից: Դրանք ոչնչացվում են` ներգրավվելով ոստիկանության ներկայացուցչի: Ձև 6-ի պահպանման ժամկետը 3 տարի է: Ձև 6-ի գումարային սյունակը չի լրացվում արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության կողմից:

33. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչնչացումը արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում իրականացվում է`

1) Հեղուկ դեղաձևերը (ներարկման լուծույթներ, կաթիլներ, օշարակներ) ոչնչացվում են ամպուլաները և սրվակները ջարդման միջոցով, իսկ պարունակությունը նոսրացվում է ջրով 1:100 հարաբերությամբ և լցվում է կոյուղու մեջ:

2) Կարծր դեղաձևերը (փոշի, դեղահատ, դեղապատիճ) մանրացվում են մինչև փոշիանման զանգված, որը լուծվում է ջրով 1:100 հարաբերությամբ և լցվում է կոյուղու մեջ:

3) Մյուս դեղաձևերը (սպեղանի, քսուք, մոմիկ) ոչնչացվում են այրման միջոցով, որպես բժշկական թափոն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

34. Պացիենտի հարազատների կողմից թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) չօգտագործված նյութեր վերադարձնելու դեպքում` անհրաժեշտ է ներկայացնել մահը հաստատող վկայականի պատճենը, որտեղ նշված է մահվան վրա հասնելու ժամանակը (օրը, ժամը, պատճառը):

35. Արտահիվանդանոցային պայմաններում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստացող պացիենտների հոսպիտալացման դեպքում դադարեցվում է դրանց դուրս գրումն արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից: Դրանք տրամադրվում են հիվանդանոցային հաստատության կողմից, բացառությամբ թմրամոլ պացիենտների, որոնք ստանում են թմրամիջոցներով բուժում:

 

Ձև 1

ՄԱՏՅԱՆ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՂԱՏԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

_________________________________________________

        (Դեղի անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում)

 

 

Սկզբնա-կան մնացորդ

Մ ՈՒ Տ Ք

Ե Լ Ք

Մ Ն Ա -
Ց Ո ՐԴ

Հ/Հ

Քանակ

Ստացման ամիս/ամսաթիվ

Հաշիվ ապրանքագիր N

Չափման միավոր

Քանակ

Միա-վորի գին

Գումար

Դեղի
արտադրու-
թյան սերիա

Բաց թողնման ամիս ամսաթիվ

Պահան ջագիր N

Չափման միավոր

Քա-նակ

Բաժանմունք, Ստացող հերթապահ բուժքրոջ ստորագրություն

Քա-նակ

Գու-մար

                               
                               
                               
                               

 

Ձև N 2

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Բժշկական հաստատության ղեկավար`
_______________________
ստորագրություն/ անուն, ազգանուն

«____» ________ 20  թ.

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
 Դեղատան ղեկավար`
_______________________
ստորագրություն/ անուն, ազգանուն

«____» ________ 20  թ.

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ N                                               ԱՊՐԱՆՔԱԳԻՐ N
 

Պահանջագիր

Ապրանքագիր

Հ/Հ

Նյութական արժեքների անվանումը

Դեղաչափ

Չափման միավոր

Բաժանմունքի կողմից պահանջվող քանակ (տառերով)

Դեղատան կողմից բաց թողնվող քանակ (տառերով)

Արտադրության սերիան

Միավորի գին

Ընդհանուր գումար

                 
                 

Բաժանմունքի վարիչ/Կայանի վարիչ` _________________________________________

    Անուն, ազգանուն/ ստորագրություն

 

 

Ավագ բուժքույր`

/Ստացող/ _________________________________________

    Անուն, ազգանուն/ ստորագրություն

 

 

Բաց թողեց` ______________________________________  

    Անուն, ազգանուն/ ստորագրություն

 

 

 

 

Ձև N 3

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 Բժշկական հաստատության ղեկավար`

_______________________

ստորագրություն/ անուն, ազգանուն/ Կ.Տ

«____» ________ 20  թ.

ԴԵՂԱՏԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԾԱԽՍՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվետու ժամանակաշրջան «   » «                  » 201 թ.առ «   » «                 » 201 թ.

 

Հ/Հ

Դեղի անվանում

Մնացորդ ամսվա սկզբին

 

ՄՈՒՏՔ

ԵԼՔ

ՄՆԱՑՈՐԴ

Քանակ

Միավորի Գին

Գումար

Քանակ

Գումար

Քանակ

Գումար

Քանակ

Գումար

                     
                     

Դեղատան վարիչ` _________________________________________

 

 Անուն, ազգանուն/ ստորագրություն

 

 

 

Ձև N 4

ՄԱՏՅԱՆ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺՇԿԻ ԵՎ ԱՎԱԳ ԲՈՒԺՔՐՈՋ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

____________________________________________________________________

(Բաժանմունքի անվանում)

 

 (Դեղի անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում)

____________________________________________

 

Մ ՈՒ Տ Ք

Ե Լ Ք

Մ Ն Ա Ց Ո Ր Դ

Հ/Հ

Ստացման ամիս/ամսաթիվ

Պահանջագի կամ Հաշիվ ապրանքագիր N

Չափման միավոր

Քանակ

Գումար

Դեղի
արտադրութ յան սերիա

Բաց թողնման ամիս ամսաթիվ

Հիվանդության պատմության N (ծախսած քանակ)N

Չափման միավոր

Քանակ

Հերթափահ բժշկի, անուն, ազգանուն, ստորագրություն

Քանակ

                         
                         

 

Ձև N 5

ՄԱՏՅԱՆ

 

ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՐԻԳԱԴԻ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺՇԿԻ, ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ԱՎԱԳ ԲՈՒԺՔՐՈՋԻՑ ՍՏԱՑԱԾ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 _____________________________________                   __________________________________   

 (Դեղի անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում)

  (Գին)

Հ/Հ

Կանչի ամիս/ ամսաթիվ

Կանչի համար

Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն

Բնակության վայր

Հեռախոսահամար

Ախտորոշում

Դեղաչափ

Հերթապահ բժշկի անուն, ազգանուն, ստորագրություն

                 
                 
                 
                 

Ձև N 6

 

Բժշկական հաստատության ղեկավար`
_______________________

անուն, ազգանուն/ Ստորագրություն /Կ.Տ
«____» ________ 20   թ.

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍՊԱՌՎԱԾ, ՎՆԱՍՎԱԾ, ՋԱՐԴՎԱԾ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ) ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հ/Հ

Նյութական արժեքների անվանումը

Դեղաչափ

Չափման միավոր

Քանակ

Գումար*

           
           

 1. Բժշկական հաստատության ղեկավարի տեղակալ(հանձնաժողովի նախագահ)` _________________________________________
  Անուն, ազգանուն/ ստորագրություն
   
 2. Հանձնաժողովի անդամներ` _________________________________________
  Անուն, ազգանուն/ ստորագրություն
   
  _________________________________________
 

Անուն, ազգանուն/ ստորագրություն

   
  _________________________________________
 

Անուն, ազգանուն/ ստորագրություն

 

Ձև N 7

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Բժշկական հաստատության ղեկավար`

_______________________

ստորագրություն/ անուն, ազգանուն

«____» ________ 20   թ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

ԾԱԽՍՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվետու ժամանակաշրջան «      » «                      » 201  թ.առ «      » «                      » 201  թ.

 

_______________________________________________________

(Բաժանմունքի անվանում)

Հ/Հ

Դեղի անվանում

Մնացորդ ամսվա սկզբին

ՄՈՒՏՔ

ԵԼՔ

ՄՆԱՑՈՐԴ

Քանակ

Գումար

Քանակ

Գումար

Քանակ

Գումար

Քանակ

Գումար

                   
                   


Բաժանմունքի վարիչ/Կայանի վարիչ`
Անուն, ազգանուն/ ստորագրություն

_________________________________________
   


Ավագ բուժքույր`
Անուն, ազգանուն/ ստորագրություն

_________________________________________

 

Ձև N 8

 

ՄԱՏՅԱՆ

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

_________________________________________________

(Դեղի անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում)

Հ/Հ

Վերադարձի օր, ամիս, ամսաթիվ

Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ

Բնակության վայր

Ախտորոշում

Դեղաչափ

Վերջին անգամ ստացված քանակ

Վերադարձման պատճառ

Մահվան, հոսպիտալացման կամ այլ դեպքերում` օր, ամիս ամսաթիվ

Վերադարձրած քանակ

Վերադարձնողի կամ լիազորված անձի անուն ազգանուն, ստորագրություն