Համարը 
N 990-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.08.30/54(1329) Հոդ.836
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.08.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.08.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 990-Ն

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.4-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան


2017 թ. օգոստոսի 18
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 17-ի N 990-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ լիազոր մարմին ներկայացվող ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման համար պահանջվող ֆինանսական երաշխիքի (այսուհետ՝ երաշխիք) բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ ներկայացվող երաշխիքը պետք է բավարարի հետևյալ չափորոշիչները՝

1) պրինցիպալը (դիմումատուն և (կամ) ընդերքօգտագործողը) պետք է ներկայացվի ֆինանսական երաշխիք, որը տրամադրվում է բանկի, այլ վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից.

2) երաշխիքի գումարի չափը պետք է համապատասխանի ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափին.

3) երաշխիքով նախատեսված պարտավորությունը պետք է լինի ինքնուրույն՝ դիմումատուի և (կամ) ընդերքօգտագործողի հիմնական պարտավորությունից անկախ.

4) երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից.

5) երաշխիքն ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան ընդերքօգտագործման իրավունքը ստանալու օրը:

3. Երաշխիքի գումարի հաշվարկը կատարվում է դիմումատուի կամ ընդերքօգտագործողի կողմից՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների կազմման ժամանակ՝ դրանցում ամրագրված միջոցառումների իրականացման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների համար կազմված նախահաշվի հիման վրա: Նախահաշվային արժեքների հաշվարկման համար պետք է հիմք հանդիսանան ընթացիկ շուկայական գները:

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման ընթացքում տալիս է երաշխիքին որակական գնահատական: Ներկայացվող երաշխիքին տրվող որակական գնահատականը համարվում է բավարար, եթե այն համապատասխանում է սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված չափանիշներին:

(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

5. Երաշխիքը մերժվում է սույն կարգով սահմանված չափանիշներից որևէ մեկին չբավարարելու դեպքում:

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ա. Սարգսյան