Համարը 
N 2308-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.02.01/6(461) Հոդ.151
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.01.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
23.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀՂԻ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2308-Ն

ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀՂԻ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ և 258-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 13
Երևան

   


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշման


Ց Ա Ն Կ

 

ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀՂԻ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 

 

1. Քիմիական գործոնների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար վնասակար աշխատանքները

Քիմիական գործոնները Աշխատանքի անվանումը
Ազոտական թթու, ամյակ, ազոտի օքսիդներ արտադրություն և կիրառություն, նրանց անջատման հետ կապված գործընթացներ
Ակրիլային և մետակրիլային թթուներ, դրանց բարդ եթերները, նիտրիլներ ակրիլնիտրիլի, մեթիլ-մետակրիլատի և այլնի արտադրություն ու կիրառություն
Արոմատիկ շարքի ամինո-նիտրո, նիտրոզո, նիտրոքլոր միացություններ տրինիտրոտոլուոլի, դինիտրոքլորբենզոլի, դինիտրոֆենոլի, անիլինի, դինիտրոբենզոլի և այլնի, ուրոտրոպինի արտադրություն և կիրառություն
Ճարպային շարքի ամինամիացություններ և դրանց ածանցյալները, էթիլենամին և այլ ամինամիացություններ արտադրություն և կիրառություն
Բարիում և դրա միացություններ ա) բարիումի լուծելի միացությունների արտադրություն և դրանց կիրառություն
բ) բարիումի անլուծելի միացությունների արտադրություն և դրանց կիրառությունը
Արոմատիկ շարքի ամիններ, բենզիդին և դրա միացությունները, դիանիզիդին տոլուիդին և դրա միացությունները, նաֆթիլամիններ արտադրություն և կիրառություն, ներառյալ լաբորատոր աշխատանքները, դրանց հիմքի վրա ստեղծված ներկերի կիրառությունը
Բենզոլ և դրա ածանցյալներ (տոլուոլ, քսիլոլ, ստիրոլ և այլն): Արոմատիկ շարքի հալոգեն ածանցյալներ: Բենզոլի հոմոլոգներ, քլորային բենզիլիդեն ա) բենզոլի արտադրություն և կիրառություն
բ) բենզոլի հոմոլոգների և ածանցյալների (իզոպրոպիլ-բենզոլի, ստիրոլի, տոլուոլի և այլն) արտադրություն և կիրառություն
Ազոներկեր, անտրախինոնային, ֆտալոցիալինային ներկեր արտադրություն և կիրառություն
Բերիլիում և դրա միացություններ մետաղական բերիլիումի և դրա միացությունների արտադրություն և կիրառություն, բովախառնուրդի նախապատրաստում, բերիլիումի օքսիդից պատրաստված խեցեգործական առարկաների մեխանիկական մշակում, բերիլիում պարունակող համա-ձուլվածքների արտադրություն և կիրառություն
Բետա-նաֆթոլ արտադրություն և կիրառություն
Բրոմ և դրա միացություններ արտադրություն և կիրառություն
Ճարպային շարքի ածխաջրածինների հալոգեն ածանցյալներ դիքլորէթանի, քառաքլորային ածխածնի, վինիլ-քլորիդի, քլորայի մեթիլի, քլորոֆորմի բրոմ էթիլի, երեքքլորէթիլենի, քլորոպրենի և այլնի արտադրություն ու կիրառություն (ներառյալ լաբորատոր աշխատանքներ)
Հիդրազին և դրա միացություններ արտադրություն և կիրառություն
Դիմեթիլ-ֆորմամիդ, դիմեթիլացետամիդ և ճարպաթթուների այլ ամիդներ արտադրություն և կիրառություն
Իզոցիանատներ արտադրություն և կիրառություն
Արհեստական և սինթետիկ թելեր ա) արտադրություն
բ) մեխանիկական վերամշակումներ, ներկում
գ) ճարպատոգորիչների պատրաստում և դրանց կիրառությունը
կադմիում և դրա միացություններ արտադրություն և կիրառություն
կոքսագազ և կոքսացման այլ արգասիքներ կոքսի և կոքսագազի արտադրություն, կոքսացման արգասիքների որսում, որսած ածխաջրածինների կրկնաթորում, քարածխային խեժերի թորում և վերամշակում կոքսաքիմիական գործարաններում
Սիլիցիումի օրգանական միացություններ և դրանց հիմքով ճարպատոգորիչներ արտադրություն և կիրառություն
Լիթիում և դրա միացություններ արտադրություն և կիրառություն
Մանգան և դրա միացություններ ա) Մանգանի օքսիդների, եռակցման նյութերի (էլեկտրոդների, փոշելից մետաղալարի, լցանյութերի) արտադրություն և կիրառություն: Մանգանային մետաղների և 10 % ավել մանգան պարունակող այլ մետաղների հալում, մանգանի օրգանական միացությունների արտադրություն:
բ) Հանքի արդյունահանում և վերամշակում, մանգանի օրգանական միացությունների օգտագործում:
Մեթանոլ արտադրություն և կիրառություն, նրա արտազատման հետ կապված գործընթացներ
Մկնդեղ և դրա միացություններ մկնդեղի օրգանական և անօրգանական միացությունների արտադրություն և կիրառություն, դրա արտազատման հետ կապված գործընթացներ
Նիկել և դրա միացություններ արտադրություն և կիրառություն
Վուլկանացման օրգանական արագարարներ, խթանիչներ, հնացումը կանխող նյութեր և այլն կապտաքսի, ալտաքսի, թիուրամի,  նեոզոն Դ-ի և այլնի արտադրություն և կիրառություն
Ջրածնի գերօքսիդ արտադրություն և կիրառություն
Պեստիցիդներ քլորօրգանական, ֆոսֆորօրգանական, կարբամինային թթվի ածանցյալների, մետաղօրգանական և այլ պեստիցիդների արտադրություն և կիրառություն, այդ թվում` պահպանում պահեստներում և վաճառք
Պլատինե մետաղներ, ոսկի, արծաթ, դրանց միացություններ և համաձուլվածքներ արտադրություն և կիրառություն
Սահմանային և ոչ սահմանային ածխաջրածիններ ա) Նավթի արդյունահանման ժամանակ հորատանցքերի և սարքավորումների շահագործում, վերանորոգում, բարձր ծծմբային և ծծմբային նավթերի, բնական գազի, պիրոբենզոլի վերամշակում, յուղերի սելեկցիոն մաքրում, պիրոլիզ, նավթի և գազի մաքրում ծծմբաջրածնից, նավթաամբարների մաքրում, էկստրակցիոնաօզոկերիտային արտադրություն, զանազան սինթետիկ
նյութերի (ֆենոլի, ացետոնի, սինթետիկ ճարպաթթուների և սպիրտների) արտադրություն և այլն: Նմուշառման, միջանկյալ և վերջնական արտադրանքների, հումքի լաբորատոր վերահսկման (բարձր ծծմբային նավթեր, բնական գազ) հետ կապված օժանդակ գործընթացներ:
բ) Հորատանցքերի շահագործում և վերանորոգում՝ նավթի արդյունահանման ժամանակ սակավ ծծմբային նավթերի և բնական գազի վերամշակում, ավտո և ավիայուղերի ռեգեներացիա, գործընթացներ` կապված սահմանային և ոչ սահմանային ածխաջրածինների անջատման և կիրառության հետ (պոլիէթիլենի, դիվինիլի, իզոպրենի և այլնի արտադրության), բիտումի, յուղերի, պարաֆինների արտադրություն և դրանց կիրառությունը: Բոլոր օժանդակ գործընթացները՝ կապված հումքի, միջանկյալ և վերջնական արտադրանքների (սակավ ծծմբային նավթեր, բնական գազ) նմուշառման և լաբորատոր վերահսկողության հետ:
Հազվադեպ հողալկալի տարրեր հազվադեպ հողալկալի տարրերի և դրանց միացությունների փոշիների անջատման հետ կապված արտադրություն
Սնդիկ և դրա միացություններ ա) Սնդիկի արդյունահանում, հալում և այլ գործընթացներ՝ կապված դրա ստացման և խառնուրդներից մաքրման հետ, կիրառությունը` ոսկու և այլ մետաղների կորզման համար, սնդիկային ջերմաչափերի, լյումինեսցենտային լամպերի և այլ ֆիզիկական ու լուսատեխնիկական սարքերի, ներկերի, սնդիկօրգանական միացությունների արտադրություն, սնդիկային էլեկտրոլիզով արտադրություն: Բաց սնդիկի հետ շփումով սարքերի հետ աշխատանք, շառաչող սնդիկի արտադրություն, աշխատանք սնդիկային ուղղիչների, էլեկտրահոսանքի փոխարկիչների, պոմպերի հետ, քիմիական գործընթացներում որպես կատալիզատորների կիրառություն, սնդիկօրգանական միացությունների կիրառություն:
բ) Փակ սնդիկով սարքերի արտադրություն և աշխատանք դրանց հետ, շառաչող սնդիկի օգտագործում ստորգետնյա հանքավայրերում, աշխատանք սնդիկային ամալգամների հետ ատամնաբուժական կաբինետներում, սնդիկ պարունակող դեղագործական և կոսմետիկական պատրաստուկների արտադրություն
Կապար և դրա անօրգանական միացություններ

ա) Կապարի ձուլում հանքանյութից և խտանյութերից, կապար պարունակող պիգմենտների, սպիտականերկերի, քրոմաներկերի ստացում, փակ տարածություններում կապարով մետաղապատում, արտադրանքի գլանում, մամլում, կապարապատում, կապարի մեխանիկական և ձեռքով վերամշակում, ագլոմերացիա, առանցքակալների լցաշաղախում, կապարային մարտկոցների արտադրություն, կոփում կապարային լոգնոցներում, կապար պարունակող ներկերի, գլազուրների, ջնարակի արտադրություն, կապար պարունակող ապակիների և ապակեթելերի արտադրություն և վերամշակում, կապար պարունակող նախաներկով ծածկված մակերեսների եռակցում և կտրում, ներկարարական աշխատանքներ՝ կապարային ներկերի մշտական կիրառությամբ. արտադրանքի պատրաստում կապարից:
Պիեզոկերամիկայի և ապակեբյուրեղային ցեմենտի արտադրություն և կիրառություն:
բ) Կապարի հանքաքարի հարստացում, ջարդման, խառնման և այլ գործընթացներ` կապարի սուլֆիդ պարունակող փոշու առաջացմամբ, ոչ մեծ քանակությամբ կապարի ձուլման, զոդման աշխատանքներ, պոլիգրաֆիական արտադրություն (լինոտիպային աշխատանքներ, ձեռքով շարվածք և այլն):

Սելեն, տելուր և դրանց միացություններ արտադրություն և կիրառություն
Ծծումբ և դրա միացություններ ծծմբօրգանական միացությունների, սուլֆոնատային ձուլախառնվածքների, մեթիլ ծծմբային միացությունների, ծծմբային և ծծմբական թթուների արտադրություն և կիրառություն, ծծմբային և ծծմբական անհիդրիդի, ծծմբաջրածնի անջատման հետ կապված գործընթացներ
Ծծմբածխածին արտադրություն, կիրառություն, դրա անջատման հետ կապված գործընթացներ
ՑԻԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
Ցիանաջրածնական թթու, դրա միացությունները, ցիանամիդներ և այլն արտադրություն և կիրառություն
Սինթետիկ կաուչուկ սինթետիկ կաուչուկի արտադրություն և դրա վերամշակում (ռեզինի խառնուրդների պատրաստում, ռեզինի վուլկանացում)
Լվացող սինթետիկ նյութեր սուլֆանոլի, ալկիլամիդների, նատրիում սուլֆատի արտադրություն, պարաֆինային ածխաջրածինների ֆրակցիաների քլորացում և այլն
Սինթետիկ խեժեր և պլաստմասսաներ` հետևյալ նյութերի հիմքերի վրա`  
Ստիրոլի Պոլիմերների և սոպոլիմերների հիմքերի վրա պոլիէթերային խեժերի, լաքերի և սոսինձների, ապակե պլաստիկների և այլնի արտադրություն: Խեժերի և պլաստմասսաների վերամշակում: Լաքերի, խեժերի, սոսինձների կիրառություն:
Ֆենոլ և ֆորմալդեհիդ խեժերի, լաքերի, սոսինձների և այլնի արտադրություն, մամլման փոշու, մամլած նյութերի վերամշակում:
Սիլիցիում-օրգանական միացություններ խեժերի, լաքերի, հեղուկ սիլիկոնների արտադրություն, պոլիմերների, մամլված նյութերի վերամշակում, լաքերի քսուքների, խեժերի և այլնի կիրառություն
Իզոցիանատների պոլիուրետանների, փրփուրապոլիուրետանների, պոլիմիզանյութի և այլնի, արտադրություն, վերամշակում, կիրառություն
Ֆտորօրգանական միացություններ Պոլիմերների (ֆտորոպլաստների) և սոպոլիմերների արտադրություն, ֆտորոպլաստների ջերմային և մեխանիկական վերամշակում
Վինիլքլորիդի և վինիլիդեն քլորիդ պոլիմերների և սոպոլիմերների, պերքլորվինիլի, սոսինձների, լաքերի և այլն արտադրություն, խեժերի և պլաստմասսաների վերամշակում, սոսինձների լաքերի և այլնի կիրառություն
Ակրիլային և մետակրիլային թթուներ պոլիմերների և սոպոլիմերների արտադրություն և վերամշակում, էմուլսիաների, լաքերի, ներկերի և այլնի կիրառություն
Ամինոթթուների երկհիմնային թթուներ, դիամիններ պոլիամիդների արտադրություն և վերամշակում, սոսինձների և այլնի կիրառություն
Էպիքլորհիդրին էպոքսիդային խեժերի և դրանց հիմքի վրա պալստմասսների, մեկուսիչ նյութերի, արտադրություն և կիրառություն
Ալիֆատիկ և ոչ սահմանային ածխաջրածիններ (պոլիէթիլենի, պոլիպրոպիլենի) պոլիմերների և սոպոլիմերների արտադրություն և կիրառություն
Թերթաքարային խեժեր արտադրություն և կիրառություն, դրանց անջատման հետ կապված արտադրություն
Անտիմոն և դրա միացությունները ստացում, վերամշակում, կիրառություն
Թալիում և դրա միացությունները արտադրություն և կիրառություն, մոնոկրիստալի աճեցում
Տետրաէթիլ կապար տետրաէթիլ կապարի և էթիլային հեղուկի արտադրություն, էթիլային հեղուկի խառնումը վառելիքին, էթիլացված բենզինի կիրառություն, ավիա և ավտո շարժիչների փորձարկում, վերանորոգում, քանդում, լվացում, ինքնաթիռների և այլ մեքենաների լիցքավորում, ոչ մեքենայացված կայաններում էթիլացված բենզինի լցում, դատարկում, նավթի բազաներում, բենզինի պահեստարաններում, լիցքավորման կայաններում սարքավորումների և տարաների մաքրում
Մետաղներ-կոբալտ, վանադիում, մոլիբդեն, տիտան, ցիրկոնիում, վոլֆրամ և դրանց միացությունները կոբալտի և դրա միացությունների ստացում և կիրառություն,
հնգարժեք վանադիումի ստացում. ֆերովանադիումի արտադրություն, վանադիում պարունակող խարամի վերամշակում, մոլիբդենի և վոլֆրամի ու դրանց միացությունների արտադրություն և դրանց կիրառությունը, տիտանի վերամշակում, մետաղական տիտանի և դրա միացությունների վերականգնում, վոլֆրամակոբալտային համաձուլվածքների, ցիրկոնիումի և դրա միացությունների ստացում և կիրառությունուրսոլ և ուրսոլային ներկերի արտադրություն, մորթիների ներկում մորֆինի և դրա ածանցյալների դեղամիջոցային ձևերի, վիտամինների, սուլֆանիլամիդների, պիրազոլոնների, հակաուռուցքային և հորմոնային պրեպարատների, նեյրոլեպտիկների, անտիկոագուլյանտների, ցավազրկողների (ֆտորոտան) արտադրություն
արտադրություն և կիրառություն
Ուրսոլ և ուրսոլային ներկեր ուրսոլ և ուրսոլային ներկերի արտադրություն, մորթիների ներկում
Դեղաբանական միջոցներ մորֆինի և դրա ածանցյալների դեղամիջոցային ձևերի, վիտամինների, սուլֆանիլամիդների, պիրազոլոնների, հակաուռուցքային և հորմոնային պրեպարատների, նեյրոլեպտիկների, անտիկոագուլյանտների, ցավազրկողների (ֆտորոտան) արտադրություն
Ֆենոլներ և դրանց ածանցյալներ արտադրություն և կիրառություն
Ֆորմալդեհիդ և ճարպային շարքի այլ ալդեհիդներ արտադրություն և կիրառություն, դրանց անջատման հետ կապված գործընթացներ
Ֆոսֆոր և դրա միացությունները դեղին ֆոսֆորի, դրա միացությունների, ֆոսֆորօրգանական միացությունների, այդ թվում` պլաստիֆիկատորների արտադրություն
Ֆտալաթթու, ֆտալային անհիդրիդ և դրա միացություններ արտադրություն և կիրառություն
Ֆտոր և դրա միացություններ Ֆտորի և դրա միացությունների արտադրություն և կիրառություն: Ալյումինի արդյունահանում և կիրառություն, գործընթացներ ֆտորի և դրա միացությունների անջատմամբ:
Ֆուրաններ և դրանց ածանցյալները. ֆուրֆուրոլ, տետրահիդրոֆուրան և այլն արտադրություն և կիրառություն
Քլոր և դրա միացությունները քլոր պարունակող խառնուրդներ արտադրություն և կիրառություն
Քլորնավթալին և դրա միացություններ
(հալովաքս), նավթալիններ (նավթալին, քլորնավթալիններ և դրանց միացությունները, հիդրոօքսինավթոլ և նավթոլ)
արտադրություն և կիրառություն
Քրոմ, քրոմական թթու, դրա միացություններն ու համաձուլվածքները արտադրություն և կիրառություն (ներառյալ կողմնակի բաղադրատարրերի տեսքով քրոմ պարունակող նյութերը)

2. Սույն ցանկի 1-ին կետից բացառություն են կազմում`

ա) միջնակարգ հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացի նպատակով ստեղծված քիմիական լաբորատորիաներում կատարվող աշխատանքները.

բ) գիտական կազմակերպությունների հետազոտական (ոչ արտադրափորձարարական) լաբորատորիաներում կատարվող աշխատանքները.

գ) առողջապահական կազմակերպությունների ախտորոշիչ կլինիկական, քիմիական լաբորատորիաներում կատարվող աշխատանքները.

դ) փաթեթավորված բժշկական դեղամիջոցների վաճառքը և առաքումը,

ե) գրասենյակային և (կամ) օժանդակ աշխատանքները` արտադրական շենքերից դուրս` օպտիմալ աշխատանքային պայմաններում:

3. Ֆիզիկական գործոնների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար վնասակար աշխատանքները

Ֆիզիկական գործոնները Աշխատանքի անվանումը
Իոնացնող ճառագայթում, ռադիոակտիվ նյութեր և իոնացնող ճառագայթման աղբյուրներ բոլոր տեսակի աշխատանքներ` կապված ռադիոակտիվ նյութերի և իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ

Ոչ իոնացնող լազերային ճառագայթներ

Էլեկտրամագնիսական (ռադիոհաճախականության էլեկտրական մագնիսական դաշտեր)

30 մեգաՀերց–300 հեգաՀերց հաճախականությունների տիրույթի (ծայրահեղ բարձր հաճախականություն),
30 մեգաՀերցից ցածր
հաճախականությունների տիրույթի (բարձր հաճախականություն, միջին հաճախականություն, ցածր հաճախականություն, շատ ցածր հաճախականություն, միջին ցածր հաճախականություն, ծայրահեղ
ցածր հաճախականություն),
մշտական էլեկտրական և մշտական մագնիսական դաշտեր

լազերների հետ բոլոր տեսակի աշխատանքներ

բոլոր տեսակի աշխատանքներ` նշված դիապազոնի էլեկտրամագնիսական էներգիայի աղբյուրների հետ

ամեն տեսակի աշխատանքներ էլեկտրական և մագնիսական դաշտերի աղբյուրների հետ

Արտադրական թրթռում բոլոր տեսակ աշխատանքներ` կապված տեղային և ընդհանուր թրթռման ազդեցության հետ
Արտադրական աղմուկ բոլոր տեսակի աշխատանքներ` կապված ինտենսիվ արտադրական աղմուկի ազդեցության, ինչպես նաև լսողական անալիզատորի նշանակալի լարվածության հետ. 81 դեցի Բելլ
Ուլտրաձայն (հպումային) աշխատանքներ ուլտրաձայնային դեֆեկտոսկոպների և բժշկական ապարատների հետ
Բարձր մթնոլորտային ճնշում աշխատանքներ կեսոներում, բարոխցիկներում, ջրասուզական աշխատանքներ
Ցածր ջերմություն աշխատանքներ արտադրական շենքերի և աշխատանքային գոտու (զոնայի) օդի մշտական ցածր ջերմաստիճանի պայմաններում (թույլատրելի նշանակություններից ցածր)
Բարձր ջերմություն և ինտենսիվ ջերմային ճառագայթում ամեն տեսակի աշխատանքներ մշտական բարձր ջերմության պայմաններում, ճառագայթումներ աշխատանքային գոտում (թույլատրելի նշանակությունների վերին սահմանները գերազանցող)
Տեսողության բարձր լարվածություն ամեն տեսակի աշխատանքներ` կապված տեսողության լարվածության բարձրացման հետ`
ա) բարձր ճշգրտության աշխատանքներ մինչև 0,15 մմ օբյեկտով և 0,15 մինչև 0,3 մմ օբյեկտով
բ) լարված տեսողությամբ աշխատանքներ 3-րդ և 4-րդ աստիճանի ճշտության (0,5-1մմ) և տեսաէկրանին հետևելու և տեղեկատվության արտացոլման ուրիշ միջոցների հետ կապված աշխատանքներ

4. Սույն ցանկի 3-րդ կետից բացառություն են կազմում`

ա) առողջապահական և այլ կազմակերպություններում ախտորոշման նպատակով օգտագործվող հպումային ուլտրաձայնի սարքավորման հետ աշխատանքները.

բ) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում 16-18 տարեկան անձանց ուսումնառության (ռենտգեն տեխնիկ, ռենտգեն լաբորանտ) ընթացքում իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքները.

գ) արտադրական աղմուկի` միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային գոտիներում ձայնային ճնշման մակարդակները (դԲ), ձայնի համարժեքային մակարդակի (դԲԱ) հիգիենիկ նորմերի սահմաններում կատարվող աշխատանքները: Արտադրական աղմուկի` մինչև 80 դեցի Բելլ պայմաններում անհատական պաշտպանիչ միջոցների պարտադիր կիրառմամբ կատարվող աշխատանքները` բացառելով ուղեկցող այլ գործոններ.

դ) ոչ արտադրական (գրասենյակային) և (կամ) օժանդակ աշխատանքները` արտադրական շենքերից դուրս` օպտիմալ աշխատանքային պայմաններում.

ե) 1-ին և 2-րդ աստիճանի ճշտության լարված տեսողությամբ աշխատանքները:

5. Կենսաբանական գործոնների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար վնասակար աշխատանքները

 


Կենսաբանական գործոնները Աշխատանքի անվանումը
Հակաբիոտիկներ արտադրություն

Արդյունաբերական սնկեր, սպիտակուցավիտամինային խտանյութեր, (ՍՎԽ) կերային խմորասնկեր, համակցված անասնակերեր

արտադրություն և մանրէային սինթեզի արգասիքների կիրառություն

Ֆերմենտային պատրաստուկներ, կենսախթանիչներ արտադրությունը և կիրառությունը դեղատնային կազմակերպություններում, գյուղատնտեսության մեջ և այլ բնագավառներում
Ախտորոշման և բուժման ալերգեններ, արյան պատրաստուկներ, իմունոկենսաբանական պատրաստուկներ
արտադրություն
Ախտածին և պայմանական ախտածին մանրէներով և հելմինթներով վարակված նյութ աշխատանք` մարէներով վարակված նյութի հետ շփմամբ, աշխատանք` հելմինթներով վարակված նյութի և վարակիչ հիվանդների հետ շփմամբ
Բրուցելոզի հարուցիչներ կենդանական ծագման հումքի և մթերքների վերամշակման կազմակերպություններ`
անկախ բրուցելոզի նկատմամբ էպիզոոտիկ վիճակից
Քյու տենդի հարուցիչներ քյու տենդով անապահով տարածքների, քյու տենդով հիվանդ գյուղատնտեսական կենդանիների հումքի և մթերքների վերամշակման կազմակերպություններ

6. Սույն ցանկի 5-րդ կետից բացառություն են կազմում`

ա) փաթեթավորված կենսաբանական պատրաստուկների վաճառքը և առաքումը.

բ) վարակիչ հիվանդություններով հիվանդ կենդանիների հետ շփումը բացառող անասնաբուժության և անասնաբուծության ոլորտների, կենդանաբանական այգու, կրկեսի, վիվարիումի հետ կապված աշխատանքները.

գ) գրասենյակային և (կամ) օժանդակ աշխատանքները` արտադրական շենքերից դուրս` օպտիմալ աշխատանքային պայմաններում.

դ) կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տնտեսություններում սանիտարահիգիենիկ և անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ կենդանական ծագման մթերք և հումք վերամշակող կազմակերպություններում կատարվող աշխատանքները` պահպանելով անհրաժեշտ սանիտարահամաճարակային ռեժիմը.

ե) բրուցելոզի հարուցիչի` անկախ բրուցելոզի նկատմամբ էպիզոոտիկ վիճակից, կենդանական ծագման հումքի և մթերքների վերամշակման կազմակերպություններում կատարվող աշխատանքները` պահպանելով անհրաժեշտ սանիտարահամաճարակային ռեժիմը.

զ) քյու տենդով անապահով տարածքների, գյուղատնտեսական կենդանիների հումքի և մթերքների վերամշակման կազմակերպություններում կատարվող աշխատանքները` պահպանելով անհրաժեշտ սանիտարահամաճարակային ռեժիմը:

7. Արդյունաբերական աերոզոլների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար վնասակար աշխատանքները

 

Արդյունաբերական աերոզոլները  Աշխատանքի անվանումը
Հղկանյութեր (աբրազիվներ) և հղկանյութեր պարունակողներ հղկանյութերի, կարբիդի, բորի, էլբորի արտադրություն, վերամշակում, սիլիցիում կարբիդի և այլնի վերամշակում և կիրառություն

Սիլիցիում պարունակող (ազատ և ամորֆ սիլիցիումի երկօքսիդ)

Լեռնահորատանցքային աշխատանքներ, հանքային, ոչ հանքային հանածոների, ածխի բաց և ստորգետնյա արտահանում, հորատանցում և դրանց վերամշակում: Սիլիցիումի, ապակու, դինասի, աէրոսիլի, սիլիցիումի կարբիդի, պղինձ-սիլիցումային համաձուլվածքի, սիլումինի և այլն, ձուլման արտադրություն (հողի նախապատրաստում, կաղապարում, ձուլվածքի շրջահատում, հղկում, մաքրում): Շենքերի մաքրման ավազաշիթային աշխատանքներ

Մետաղներ և դրանց համաձուլվածքները մետաղների և համաձուլվածքների չոր հղկում, մետաղների փոշու ստացման գործընթացներ, մետաղական փոշիների և դրանցից պատրաստվող իրերի ստացում

Սիլիկատներ և սիլիկատ պարունակողներ.
ա) ասբեստ պարունակողներ (ասբեստը 10% և ավել)

 


բ) ասբեստ պարունակողներ (ասբեստը ոչ ավել 10%)

գ) այլ սիլիկատ պարունակողներ

ասբեստային հանքում ասբեստի հետազոտություն, արդյունահանում և վերամշակում: Արհեստական ասբեստի ստացում և վերամշակում: Ասբեստացեմենտի, ասբեստաբակելիտի, ասբեստառեզինի և թույլատրված ասբեստ պարունակող այլ արտադրատեսակների արտադրություն, վերամշակում:
Ապակեթելքերի և հանքային թելերի, ցեմենտի, կավերի, շամոտի, բոքսիտի,
նեֆելինային  ապատիտների, քրոմմագնեզիտի, կրաքարերի, բարիտի, ինֆուզորային հողի, տուֆալների, պեմզայի,
պերլիտի, երկաթահանքային խտանյութերի, ագլոմերատի (մետալուրգիայում) և այլնի արտադրություն և վերամշակում:
Ածխածնայիններ ա) Ածխի արդյունահանում, վերամշակում և կիրառություն։
բ) Սև մրի, արհեստական գրաֆիտի, կոքսի (նավթային, կուպրային թերթաքարային) արտադրություն: Արհեստական ալմաստների արտադրություն և կիրառություն:
Բուսական և կենդանական ծագման փոշի Բամբակի, վուշի, կանեփի, բրդի, կենաֆի, ջուտի, հացահատիկի, ծխախոտի, փայտանյութի, տորֆի, գայլուկի վերամշակում: Թղթի, բնական մետաքսի և այլնի արտադրություն:
Անօրգանական լյումինաֆորների փոշի (այդ թվում` կադմիումի 5.9 % պակաս պարունակությամբ) արտադրություն և կիրառություն

Եռակցման աերոզոլ


ա) մանգան (20%-ից ավելի) նիկել, քրոմ, ֆտորի միացություններ, բերիլիում պարունակող



բ) մանգան (մինչև 20%), երկաթի օքսիդներ, ալյումին, մոլիբդեն, վանադիում, մագնեզիում, տիտան, վոլֆրամ պարունակող

էլեկտրաաղեղային, բոցային, գազաբոցային եռակցում, կոնտակտային, ծայրակցային եռակցում (հալեցմամբ), մետաղների էլեկտրախարամային եռակցում պողպատների եռակցում, ձուլակցում և կտրում, չուգունի եռակցում և ձուլակցում նիկելային և նիկելապղնձային 
էլեկտրոդներով և մետաղալարերով, բերիլիումի և նրա համաձուլվածքների եռակցում ու կտրում
ածխածնային, այդ թվում` ցինկապատված պողպատների, ալյումինի, պղնձի, տիտանի և դրանց հիմքով համաձուլվածքների եռակցում, ձուլակցում և կտրում, չուգունի եռակցում, ձուլակցում և կտրում երկաթային և երկաթավանանդիումային էլեկտրոդներով և մետաղալարերով 

 8. Սույն ցանկի 7-րդ կետից բացառություն են կազմում գրասենյակային և (կամ) օժանդակ աշխատանքները` արտադրական շենքերից դուրս` օպտիմալ աշխատանքային պայմաններում:

9. Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր աշխատանքները

 

 

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը  Աշխատանքի անվանումը
մինչև 18 տարեկան անձանց համար15 կգ-ից ավելի

հղի և մինչև մեկ տարեկան երեխա կերակրող կանանց համար 5 կգ և ավելի 
տեղային ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (առավելապես ձեռքերի և ուսահոդի մկանների մասնակցությամբ) բեռի տեղափոխում մինչև 1մ հեռավորության վրա

մինչև 18 տարեկան անձանց 15 կգ-ից ավելի

հղի և մինչև մեկ տարեկան երեխա կերակրող կանանց համար 5 կգ ավելի

ընդհանուր ծանրաբեռնվածության դեպքում (ձեռքերի, մարմնի, ոտքերի, մկանների մասնակցությամբ)
1-5 մ հեռավորությամբ բեռի տեղափոխում

մինչև 18 տարեկան անձանց 10-ից ավելի

հղի և մինչև մեկ տարեկան երեխա կերակրող կանանց համար 3 կգ ավելի
ընդհանուր ծանրաբեռնվածության դեպքում (ձեռքերի, մարմնի, ոտքերի, մկանների մասնակցությամբ)
5 մ-ից ավել հեռավորությամբ բեռի տեղափոխման դեպքում

մինչև 18 տարեկան անձանց 10 կգ-ից ավելի
 
հղի և մինչև մեկ տարեկան երեխա կերակրող կանանց համար 5 կգ- ից ավելի

ձեռքով բարձրացվող և տեղափոխվող բեռի զանգվածը (կգ)
ծանրության բարձրացում և տեղափոխում (միանվագ)` մշտապես աշխատանքային հերթափոխի ընթացքում
մինչև 18 տարեկան անձանց 30 կգ- ից ավելի
 
հղի և մինչև մեկ տարեկան երեխա կերակրող կանանց համար 15 կգ- ից ավելի
հերթափոխի յուրաքանչյուր ժամվա ընթացքում տեղափոխվող բեռների գումարային զանգվածը աշխատամակերեսից
մինչև 18 տարեկան անձանց 50 կգ- ից ավելի
 
հղի և մինչև մեկ տարեկան երեխա կերակրող կանանց համար 10 կգ- ից ավելի
հերթափոխի յուրաքանչյուր ժամվա ընթացքում տեղափոխվող բեռների գումարային զանգվածը Հատակից
մինչև 18 տարեկան անձանց
 
հղի և մինչև մեկ տարեկան երեխա կերակրող կանանց համար
հերթափոխի ժամանակի 50% և ավելի դեպքերում կանգնած դիրքում գտնվելը հերթափոխի ժամանակի 10% և ավելի դեպքերում կանգնած դիրքում գտնվելը
մինչև 18 տարեկան անձանց 3 կմ-ից ավելի
 
հղի և մինչև մեկ տարեկան երեխա կերակրող կանանց համար 0, 5 կմ-ից ավելի
տեխնոլոգիական գործընթացներով պայմանավորված աշխատողի շարժը տարածության մեջ ըստ հորիզոնականի հերթափոխի ընթացքում

մինչև 18 տարեկան անձանց մեկ կմ-ից ավելի
 
հղի և մինչև մեկ տարեկան երեխա կերակրող կանանց համար 0,1 կմ-ից ավելի

տեխնոլոգիական գործընթացներով պայմանավորված աշխատողի շարժը տարածության մեջ ըստ ուղղահայացի հերթափոխի ընթացքում

10. Սույն ցանկի 9-րդ կետից բացառություն է կազմում մինչև 18 տարեկան երեխաների ընդգրկվածությունը պրոֆեսիոնալ սպորտում, բեմական պարարվեստում և կրկեսում:

11. Զգայական, հուզական, լարվածության և ռիսկի գործոնների հետ կապված աշխատանքներ

11.1. Բարձրության վրա, վերամբարձ, վերև բարձրացնելու, ինչպես նաև վերամբարձ կառույցների սպասարկման հետ կապված աշխատանքներ.

11.2. 127 Վ և բարձր լարվածությամբ գործող էլեկտրասարքավորումների սպասարկման, մոնտաժման, կարգավորման, շահագործման, փորձարկման, վերանորոգման հետ կապված աշխատանքներ.

11.3. Անտառապահպանության, ծառահատման, անտառափայտի առաքման, տեղափոխման և առաջնային մշակման հետ կապված աշխատանքներ.

11.4. Նավթի և գազի արտադրության վերամշակման, նավթամթերքի (վառելիքի) վառելիքաքսուքային նյութերի իրացման և վաճառքի հետ կապված աշխատանքներ.

11.5. Բոլոր տեսակի ստորգետնյա աշխատանքների հետ կապված աշխատանքներ.

11.6. Ճնշման տակ գտնվող անոթների և սարքերի սպասարկման, մոնտաժման, կարգավորման, շահագործման, փորձարկման, վերանորոգման հետ կապված աշխատանքներ.

11.7. Կաթսայատների շահագործման, փորձարկման, վերանորոգման և գազի վերահսկման ծառայության հետ կապված աշխատանքներ.

11.8. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների օգտագործման շահագործման, փորձարկման, վերանորոգման հետ կապված աշխատանքներ.

11.9. Պայթյունահրդեհավտանգ նյութերի արտադրության, օգտագործման, իրացման հետ կապված աշխատանքներ.

11.10. Ռազմականացված պահպանության, հատուկ կապի ծառայության, գանձող ապարատի աշխատողներ, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի և այլ պետական կառավարման մարմինների ու ծառայությունների հետ կապված աշխատանքներ.

11.11. Վթարային-փրկարարական երկրաբանական-հետախուզական գործողությունների հետ կապված աշխատանքներ։

12. Սույն ցանկի 11-րդ կետից բացառություն են կազմում անտառային տնտեսություններում սեզոնային սանիտարական մաքրման և վայրի հատապտուղների հավաքման հետ կապված պլանային աշխատանքները:

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան