Համարը 
N 1304-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.1065
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.08.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.09.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
26.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.06.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐՈՂ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1304-Ն

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐՈՂ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2006 թ. սեպտեմբերի 20
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1304-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐՈՂ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկման կարգն ու պայմանները, այդ նպատակով վարչական հանձնաժողով ստեղծելը, դրա կազմն ու գործունեությունը, ինչպես նաև դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման ընթացակարգը:

2. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման գործընթացն իրականացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ):

3. Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման գործընթացի արդյունքներն ամփոփում ու դրանց վերլուծությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

II. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼԸ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

4. Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման գործընթացն իրականացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը` հանձնաժողովային կարգով:

Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման գործընթացն իրականացնելու նպատակով սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ստեղծվում է վարչական հանձնաժողով հետևյալ կազմով`

1) հանձնաժողովի նախագահ` քրեակատարողական հիմնարկի պետ,

2) հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ (սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող),

3) հանձնաժողովի քարտուղար` քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման ստորաբաժանման ղեկավար,

4) անդամներ`

ա) քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալներ,

բ) քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման ղեկավար,

գ) քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների բժշկական սպասարկման ստորաբաժանման ղեկավար,

դ) քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանման ղեկավար:

Հանձնաժողովի քարտուղարը չի օգտվում ձայնի իրավունքից:

Վարչական հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ քրեակատարողական ծառայողներ, որոնց թիվը չպետք է լինի երկուսից ավելի:

5. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը քննարկելու նպատակով պատիժը կատարող հիմնարկի վարչական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում պարտադիր հրավիրում է նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Վարչական հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և քրեակատարողական հիմնարկի ծառայողները, հասարակական դիտորդների խմբի անդամները, որոնք քվեարկության իրավունք չունեն:

Նիստը վարում է վարչական հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հիմնարկի պետին փոխարինող անձը:

6. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը վարչական հանձնաժողովին ներկայացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալը` հիմք ընդունելով դատապարտյալի անձնական գործը, որում պետք է ներառված լինի նաև դատապարտյալի վերաբերյալ բնութագիրը:

7. Հարցի քննարկումը տեղի է ունենում դատապարտյալի ներկայությամբ` նրա ցանկությամբ:

8. Վարչական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է հայտնել դատապարտյալի մասին իր կարծիքը:

Դատապարտյալը կարող է տալ բացատրություններ` իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:

9. Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա գտնվող վարչական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ ձայնի իրավունքը պատկանում է վարչական հանձնաժողովի նախագահին կամ, նրա բացակայության դեպքում, նրան փոխարինող անձին:

Քվեարկությունը տեղի է ունենում դատապարտյալի բացակայությամբ:

Որոշում ընդունելիս վարչական հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ:

Որոշման արդյունքների մասին որոշումն ընդունելուց հետո անհապաղ տեղեկացվում է դատապարտյալին:

10. Վարչական հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ,

բ) դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր չներկայացնելու վերաբերյալ,

գ) դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ հարցի քննարկումը հետաձգելու վերաբերյալ:

Վարչական հանձնաժողովը դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը լուծելիս`

1) քվեարկում է սույն կարգի 10-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված որոշման վերաբերյալ,

2) սույն կարգի 10-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված որոշման չընդունման դեպքում քվեարկում է սույն կարգի 10-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված որոշման վերաբերյալ:

Վարչական հանձնաժողովի կողմից քվեարկությամբ սույն կարգի 10-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված որոշումների չընդունման դեպքում ընդունված է համարվում սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը:

11. Վարչական հանձնաժողովի նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` համաձայն N 4 ձևի, որի քաղվածքը կցվում է դատապարտյալի անձնական գործին: Արձանագրությունը կազմվում է հանձնաժողովի քարտուղարի, ստորագրվում` նիստին մասնակցող հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:

III. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

12. Եթե միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ վարչական հանձնաժողովն ընդունել է սույն կարգի 10-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված որոշում, վարչական հանձնաժողովի նախագահը որոշումը` համաձայն N 1 ձևի, եռօրյա ժամկետում ուղարկում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին (այսուհետ` անկախ հանձնաժողով)` հավանության:

13. Անկախ հանձնաժողովի` հավանություն չտալու մասին որոշումն ստանալու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է դրա մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, որն ստորագրությամբ դատապարտյալին եռօրյա ժամկետում ծանոթացնելուց հետո կցվում է նրա անձնական գործին:

14. Անկախ հանձնաժողովի` հավանություն տալու մասին որոշումն ստանալու կամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ վարչական հանձնաժողովի կողմից սույն կարգի 10-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված որոշման ընդունման դեպքում վարչական հանձնաժողովը 5-օրյա ժամկետում դատարան ներկայացնելու նպատակով կազմում է միջնորդագիր` համաձայն N 3 ձևի, որը հաստատում է վարչական հանձնաժողովի նախագահը: Միջնորդագրում առնվազն նշվում են դատապարտյալի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կիրառված հոդվածը, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը, երբ է տեղափոխվել տվյալ հիմնարկ, պատժաչափի որքան մասն է կրել, նախկին դատվածությունների առկայությունը կամ բացակայությունը` նշելով նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման մասին, տեղեկություններ պատիժը կրելու ընթացքում նրա դրսևորած վարքագծի, ուղղված լինելու հանգամանքի վերաբերյալ:

Միջնորդագիրը դատարան ներկայացնում է վարչական հանձնաժողովի նախագահը:

Անկախ հանձնաժողովի` հավանություն տալու մասին որոշումը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

15. Դատապարտյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակված լինելու դեպքում միջնորդագրում հայտնվում է կարծիք նաև լրացուցիչ պատժից լրիվ կամ մասնակիորեն ազատման նպատակահարմարության մասին:

16. Վարչական հանձնաժողովի` սույն կարգի 10-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված որոշումներից մեկի ընդունման դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է դրա մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, որն ստորագրությամբ դատապարտյալին եռօրյա ժամկետում ծանոթացնելուց հետո կցվում է նրա անձնական գործին:

Վարչական հանձնաժողովի` սույն կարգի 10-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված որոշումները պետք է լինեն պատճառաբանված, տեղեկանքում պետք է նշվեն այն բողոքարկելու կարգն ու պայմանները, որոնց պետք է ծանոթանա դատապարտյալը:

17. Որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը վարչական հանձնաժողովի քննարկմանը կրկին կարող է դրվել վարչական հանձնաժողովի կողմից սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշման ընդունումից ոչ շուտ, քան 3 ամիս անց, իսկ ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին` ոչ շուտ, քան մեկ և կես տարի անց:

Որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը վարչական հանձնաժողովի քննարկմանը կրկին կարող է դրվել վարչական հանձնաժողովի կողմից սույն կարգի 10-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված որոշման ընդունումից ոչ շուտ, քան 2 ամիս անց, իսկ ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին` ոչ շուտ, քան մեկ տարի անց:

18. Սույն կարգի 10-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված որոշումը կարող է ընդունվել ոչ ավելի, քան երկու անգամ:

19. Մինչև դատարանի նիստի կայանալը դատապարտյալի կողմից հիմնարկի ներքին կանոնակարգի խախտում կատարվելու դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմը դրա մասին գրավոր տեղեկատվություն է ներկայացնում պատիժը կրելու վայրի դատարան:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Ձև N 1

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Դատապարտյալ ________________________________________ պատիժը

(անունը, հայրանունը, ազգանունը)

կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության _______

_________ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովն ընդունել է

որոշում դատապարտյալ ___________________________ -ին պատիժը կրելուց

(անունը, հայրանունը, ազգանունը)

պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով
փոխարինելու մասին միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ:

1. Դատապարտյալ ____________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը)

__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածը, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը ______________________________________________

3. Հիմնարկ տեղափոխման ամսաթիվը, պատժաչափի որքան մասն է կրել, նախկինում
դատվածությունների առկայությունը` նշելով նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին ______

__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________

4. Վարքագիծը` նշելով տույժերի, խրախուսանքների առկայությունը, դրանց պատճառները, վերջիններիս վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դատապարտյալի կողմից վարքի փոփոխությունները կամ դրանց բացակայությունը, ազատվելուց հետո բնակարանով (կացարանով) ապահովվածության, ընտանիքի, համայնքի կողմից դատապարտյալի ընդունման և այլ բնութագրող հանգամանքներ __________________

5. Ռիսկայնությունը և ուղղված լինելու հանգամանքը _____________________

__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________

Վարչական հանձնաժողովի նախագահ                   _____________________
                                                                                 (ստորագրությունը)
                                                                       _____________________
                                                                                 (անունը, ազգանունը)
Վարչական հանձնաժողովի քարտուղար                 _____________________
                                                                                  (ստորագրությունը)
                                                                       _____________________
                                                                                  (անունը, ազգանունը)

    Ձև N 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Տեղեկացվում է դատապարտյալ ___________________________________ -ին, 

                                         (անունը, հայրանունը, ազգանունը)

որ 200 թ. ___________ ___ -ին հանձնաժողովն ընդունել է _____________________

__________________________________________________________որոշում`

______________________________________________________ պատճառով:

(նշել պատճառները)

Ծանոթացա`  

դատապարտյալ ______________________
 
_________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ձև N 3

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

Դատապարտյալ _________________________________ -ին պատիժը կրելուց

(անունը, հայրանունը, ազգանունը)

պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման մասին

Ներկայացվում է ___________________________________ առաջին ատյանի դատարան

1. Դատապարտյալ ____________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը,

__________________________________________________________

բնակության վայրը)

__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածը, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը ______________________________________________

__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________

3. Հիմնարկ տեղափոխման ամսաթիվը, պատժաչափի որքան մասն է կրել, նախկինում դատվածությունների առկայությունը` նշելով նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման մասին ______

_________________________________________________________
_________________________________________________________

4. Վարքագիծը` նշելով տույժերի, խրախուսանքների առկայությունը, դրանց պատճառները, վերջիններիս վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դատապարտյալի կողմից վարքի փոփոխությունները կամ դրանց բացակայությունը, ազատվելուց հետո բնակարանով (կացարանով) ապահովվածության, ընտանիքի, համայնքի կողմից դատապարտյալի ընդունման և այլ բնութագրող հանգամանքներ

_________________________________________________________
_________________________________________________________
_________________________________________________________

5. Ուղղված լինելու հանգամանքը _________________________________

________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________

Վարչական հանձնաժողովի նախագահ               _____________________
						(ստորագրությունը)
____________________ (անունը, ազգանունը) Վարչական հանձնաժողովի անդամներ _____________________ (ստորագրությունները) _____________________ (անունները, ազգանունները) Վարչական հանձնաժողովի քարտուղար _____________________ (ստորագրությունը) _____________________ (անունը, ազգանունը)

Ձև N 4

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն _____

1. Դատապարտյալ  __________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը,

________________________________________________________

բնակության վայրը)

________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածը, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը ____________________________________________

________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________

3. Հիմնարկ տեղափոխման ամսաթիվը, պատժաչափի որքան մասն է կրել, նախկինում դատվածությունների առկայությունը` նշելով նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման մասին _____

________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________

4. Վարչական հանձնաժողովի որոշումը _____________________________

________________________________________________________
________________________________________________________

5. Վարչական հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքներ _______________

________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________

    Վարչական հանձնաժողովի նախագահ         _____________________
					               (ստորագրությունը)
                                                                _____________________
                                                                             (անունը, ազգանունը)
    Վարչական հանձնաժողովի անդամներ        _____________________
						(ստորագրությունները)
                                                                _____________________
                                                                          (անունները, ազգանունները)
    Վարչական հանձնաժողովի քարտուղար      _____________________
					               (ստորագրությունը)
                                                                _____________________
                                                                                (անունը, ազգանունը)